Վաքըֆլը գյուղում ապաստանած 18 քեսաբահայ մեկնել է Լիբանան

kesabahay    Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում ապաստանած քեսաբահայերը Թուրքիայի Հայոց պատրիարքարանի, Բեյրութի հայկական եկեղեցու և արտգործնախարարության օգնությամբ երեկ ինքնաթիռով մեկնել են Լիբանան: Քեսաբահայերի 18 հոգանոց խումբը ցանկություն էր  հայտնել մեկնել Բեյրութում գտնվող իրենց հարազատների մոտ, սակայն անձնագրեր չունենալու պատճառով նրանց ելքը երկրից երկարաձգվել էր: Սակայն փաստաթղթային հարցերը լուծելուց հետո քեսաբցիների առաջին խումբը լքել է  Վաքըֆլըն:

Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ մեկնող քեսաբցիները հրաժեշտ են տվել Վաքըֆլը գյուղում առայժմ մնացող ընկերներին՝ ապրելով հուզմունքի պահեր: Մոտ 1,5 ամիս Վաքըֆլը գյուղում ապաստանած քեսաբահայերին Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի կողմից ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, և նրանց տրամադրվածությունը գնահատվում է դրական:

Հոգևորականներին սիրահարված կանայք խնդրում են վերացնել կուսակրոնությունը

383977601Իտալիայում, կաթոլիկ եկեղեցու հոգևորականներին սիրահարված մի խումբ կանայք, դիմել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին` հոգևորականների համար ամուրի մնալու ուխտը վերացնելու խնդրանքով:

Պոնտիֆիկոսին դիմել է 26 կին: Բոլորն էլ ունեն, ունեցել են կամ էլ ցանկանում են հոգևորականների հետ հարաբերություններ ունենալ:

Դիմումի տեքստում կանայք գրում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն չունենալու պատճառով իրենց ցավի մասին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ հոգևորականների համար կուսակրոնության ավանդույթը պահպանելու կողմ է արտահայտվել, չնայած 2010-ին նա  ասել , որ իր դիրքորոշումը հնարավոր է փոխվի:

Անկախ

Բաքվում ոստիկանները ցրել են դպրոցականների ցույցը

3Բաքվի ոստիկանությունը ցրել է Բաքվի մարդասիրական տեխնիկական լիցեյի աշակերտների կազմակերպած բողոքի ակցիան: Դպրոցականների ակցիայի պատճառը եղել է թեստային քննությունների ընթացքից դժգոհությունը, հաղորոդում է “Հագին” կայքը:

Դպրոցականները լքել են դասարանները, սկսել են վանկարկել “հրաժարական”՝ կոչ անելով իրենց տնօրենին հրաժարական տալ:

Իր հերթին, ուսումնական հաստատության տնօրենը, հասկանալով, որ չի կարողանում հանդարտեցնել բողոքող աշակերտներին  մանկավարժների կազմի միջոցով, ոստիկանություն է կանչել, որն էլ ցրել է ցույցը:

Արդյունքում ձերբակալվել են մի քանի դպրոցականներ: Բողոքի ակցիային հիմնականում մասնակցել են 10-11-րդ դասարանի աշակերտներ: Դեպքի վայր են ժամանել կրթության նախարարության ներկայացուցիչները, ովքեր բանակցություններ են վարում տնօրեն Սանուբար Ալիևայի հետ:

Բողոքի ակցիա Ադրբեջանում՝ կանանց մասնակցությամբ

2Ադրբեջանում “Ազերիգազ” արտադրական միության մի քանի կին աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել երկրի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց: Մոտ 50 կանայք լուծարված աշխատատեղերի դիմաց աշխատանք են պահանջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

“Ազերիգազ”-ի աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքից հեռացրել են շրջանային փրկարարական ծառայությունները վերացնելուց հետո: “Մեր շարքերում կան միայնակ մայրեր, նահատակների ընտանիքների ներկայացուցիչներ, կանայք, ում ամուսինները հաշմանդամ են: Իսկ հիմա, առանց նոր աշխատանք տրամադրելու, մեզ աշխատանքից հեռացրել են: Միայն այս ակցիան կազմակերպելով կարող ենք բացատրել մեր վիճակը”,-ընդգծել է աշխատակցուհին:

Նախագահի աշխատակազմում ընդունել են ցուցարարներին՝ լսելով նրանց խնդիրները: Նրանց խնդրել են նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակ գրել, որից հետո աշխատակազմի աշխատակիցները զանգահարել են “Ազերիգազ”-ի ղեկավար Աքփեր Հաջիևին, ով խոստացել է ընդունել և լսել միության աշխատակիցներին:

Սակայն Հաջիևը շուտով հրաժարվել է ընդունել “Ազերիգազ” ժամանած ցուցարարներին: Այդ իսկ պատճառով բախում է տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև: Ըստ լրատվական գործակալության՝ կանայք դաժան ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակիցներին  և ներխուժել շենք:

“Ազերիգազ”-ի ղեկավարին շատ շտապ տարհանել են շենքից:

Եգիպտոսի նախագահի թեկնածուն հաղթանակի դեպքում «Մահմեդական եղբայրների» գործունեությունը կարգելի

5307003Եգիպտոսում նախագահի թեկնածու Համիդին Սաբահին հաղթանակ տանելու դեպքում երկրի տարածքում կարգելի «Մահմեդական եղբայրներ» միավորման գործունեությունը:

«Նրանք ոչ կուսակցություն կունենան, քանի որ սահմանադրությունն արգելում է կրոնական սկզբունքների վրա հիմնված քաղաքական կազմավորումը, ոչ էլ կազմակերպություն, քանի որ ապացուցվեց, որ նրանք են պատասխանատու ահաբեկչության համար նպաստավոր կլիմայի ստեղծման համար, անկախ նրանից` իրենք են դրանով զբաղվում, թե ուրիշները` նրանց վստահությամբ»:

Նրա ընդդիմախոս Աբդել Ֆաթահը հայտարարել է, որ հաղթանակ տանելու դեպքում «Մահմեդական եղբայրները» երկրի տարածքում լրիվ կդադարեցնեն իրենց գործունեւոթյունը:

Նախագահական արտահերթ ընտրությունները Եգիպտոսում տեղի են ունենալու մայիսի 26-27-ին:

«Մահմեդական եղբայրները» անցած տարվա դեկտեմբերից ահաբեկչական կազմակերպություն է հայտարարվել:

Անկախ

Պուտինն Արևմուտքի հետ համագործակցության այլընտրանքային տարբերակներ է որոնում

ol3001400489479Այսօր ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան, որպեսզի  ղեկավարության հետ քննարկեն երկու երկրների  քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցեր, գրում է isra.com-ը:

Մասնավորապես, Չինաստան մեկնելուց առաջ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանին ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածության շուրջ բանակցություններն ավարտական փուլում են ու այդ ոլորտում հետագա համագործակցությունը շահավետ է թե Ռուսաստանի և թե Չինաստանի համար: Մասնավորապես, Ռուսաստանը կարող է սպառման նոր շուկա բացել, իսկ Չինաստանը կլուծի էներգետիկ պահանջմունքի աճող խնդիրը:

Պուտինը  Ուկրաինայի իրադարձությունների մասին հերթական անգամ հայտարարել է, որ այդ պետության մեջ նեոնացիստական ուժերն են պատերազմ  ու ահաբեկչություն սկսել խաղաղ բնակչության դեմ:

Անկախ

Թուրքական խորհրդարանում կարող է հայ պատգամավոր լինել. Մարգար Եսայան

մարգար եսայան   Թուրքիայի Քոջաելի շրջանում անցկացված Գրքի 6-րդ տոնավաճառին հյուրընկալված հայազգի լրագրող Մարգար Եսայանը անդրադարձել է վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին արած «ցավակցական» ուղերձին՝ նշելով, որ այն ցույց տվեց Թուրքիայի ինքնավստահությունը: «Սա հայ լինելուս համար չէ, որ ասում եմ: Ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եմ: Հայկական հարցը Թուրքիայի ոտքին կապված ամենամեծ շղթան է: Այդ տաբուն կոտրվեց ցավակցության շնորհիվ: Այն ցույց տվեց պետության ինքնավստահությունը: Թուրքիան լավ ճանապարհի վրա է: Ես տեսնում եմ նաև ժողովուրդի ոգևորությունը: Մարդիկ արդեն վեճ ու աղմուկ չեն ուզում: Մենք պետք է նայենք, թե ինչպես կարող ենք առաջ տանել այս կոտրված տաբուն: Թող մեր երեխաները չապրեն այն, ինչ մենք ենք ապրել»,-ասել է Եսայանը:

Հանդիպման ընթացքում հայ լրագրողին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել նաև ընթերցողները: Հնչած այն հետաքրքիր հարցին, թե արդյոք Էրդողանի ուղերձից հետո թուրքական խորհրարանում կարելի է տեսնել հայ պատգամավորի, Եսայանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ արգելք կլինի: Սակայն հայ համայքից միայն 25 հազար հոգի կարող է քվեարկել: Այս շրջանակներում հայերի ձայները ուժ չունեն: Սակայն սա հնարավոր կլինի բոլոր կուսակցությունների համատեղ իրագործմամբ»:

Անկախ

Պետական մակարդակով ծեծեցին հանքափորի աղետյալներին. Անդրանիկ Իսպիրյան

“Ընտրություններից հետո Թուրքիայի քաղաքական դաշտում լիցքաթափում չէր եղել և ընդամենը փոքր կայծ էր պետք բողոքի նոր ալիքի բռնկման համար: Այս կայծը Թուրքիայի Սոմայի շրջանի ածխահանքի պայթյունն էր`300զոհով: Եվ Թուրքիայի վարչապետ  Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցը աղետի վայր բողոքի նոր ալիք բարձրացրեց թե՛ դեպքի վայրում, թե՛ ողջ Թուրքիայում,- այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ներքաղաքական օրակարգերի, բողոքի ալիքի մասին խոսելիս նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրանիկ Իսպիրյան

Ըստ թուրքագետի` վարչապետը, այցելելով Սոմայի շրջան, դարձավ բողոքի թիրախ: Լրատվամիջոցներում տեղ գտած հոլովակներն, ըստ նրա, չտեսնված էին. Էրդողանը մոտենում է ձայնարկող քաղաքացուն և սպառնում բռնությամբ, ապա ապտակում նրան: Սա ողջ աշխարհում մեծ արձագանք գտավ, Թուրքիան հանվեց անպատվության խարան: Իսկ Էրդողանի աջ ձեռքը` խորհրդականը մոտենում է գետնին ընկած ցուցարարին ու հարվածում: Թուրքագետը  երկու բառով մեկնաբանեց սա. “սա նշանակում էր, որ Թուրքիայի իշխանությունները պետական մակարդակով ծեծեցին աղետյալներին”:

Ըստ թուրքագետների` սկսած նախորդ  ընտրություններից, Էրդողանի նյարդերը տեղի էին տալիս և այս դեպքը ցույց տվեց իր անվստահությունը, քինախնդրությունը սեփական ժողովրդի նկատմամբ: Մեկ տարվա մեջ Էրդողանը կորցրեց իր հեղինակությունը ողջ աշխարհում, նրան սկսեցին կոչել բռնապետ, նրան անգամ կոչում էին Ֆյուրեր: Թուրքիայում այժմ պահում են նախագահական ընտրությունների հետ կապված ինտրիգը: Ըստ ներքին կուսակացական օրենքների` երեք անգամից ավել ոչ ոք չի կարող դառնալ վարչապետ: Կա միտում, որ Էրդողանը կառաջադրվի նախագահ: Էրդողանի` նախագահի  պաշտոնում առաջադրելու հավանականությունը կապված է իր այն հայտարարության հետ, որ եթե դառնա նախագահ, ապա իր նախագահությունը չի լինելու արարողակարգային բնույթի: Ըստ քաղաքագետի` եթե դեպքերի բերումով Աբդուլա Գյուլը չառաջադրվի նախագահական ընտրություններում, չընդդիմանա Էրդողանին, ապա Գյուլը կրկին կընտրվի նախագահ: Ի տարբերություն Էրդողանի` Գյուլն իր լեգիտիմությունն ապահովել է թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում:

Ցեղասպանության 99-ամյակի առիթով հայերին ուղղված Էրդողանի ուղերձը  մեկնաբանելիս, Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ այստեղ 2 դիտարկում պետք է անել. Էրդողանի ուղերձը չպաշտպանվեց իր մերձավոր շրջապատի կողմից, թեև ուղերձում Թուրքիայի ազգային անվտանգությանը, շահերին վտանգող ոչ մի միտք չկար: Եվ երկրորդ` ցավոք, աշխարհը, նաև որոշ հայեր Էրդողանի լղոզված հայտարարությանը արձագանքեցին այնպես, ինչպես Թուրքիան էր ուզում: Իսկ Պոլսո հայոց պատրիարք Արամ Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Էրդողանի հայտարարության համար:

Ուկրաինան ԱՄՆ-ից օգտագործած ռազմատեխնիկա է խնդրել

pic_5427f59069e0cd6fca365cb751612d8bՈւկրաինան ԱՄՆ-ից հին զրահամեքենաներ, հետախուզական տեխնիկա ու զրահաբաճկոններ  է խնդրել, որոնք դուրս կգրվեն ու կվաճառվեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտելուց հետո: Դրա մասին, ինչպես  գրում է Defense News-ը, հայտնել է  Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Լեոնիդ Պոլյակովը: Նրա խոսքով, “որոշ երկրներ,ներառյալ ԱՄՆ-ը”, կարող են ռազմատեխնիկա հատկացնել, բացի նրանից, ինչը կարող է Ուկրաինան ինքնուրույն  գնել:

Թե հատկապես ինչ տեսակի ռազմատեխնիկա է Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել, առայժմ անհայտ է: Պոլյակովի խոսքով, խոսքը դեղամիջոցների, սաղավարտների, զրահաբաճկոնների, անօդաչու սարքերի, գիշերվա տեսանելիության համակարգերի, կապի պաշտպանված միջոցների ու ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումների  մասին է: ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պարբերաբար  դիտարկում են  ուկրաինական կողմից  ստացվող տարբեր խնդրանքներ:

Նոր դիմումի հարցով կոնկրետ պայմանավորվածություն առայժմ չկա: Ավելի վաղ Սպիտակ տունը թույլատրելէր Ուկրաինային սաղավարտներ, քնապարկեր, ջրի զտման համակարգեր,  շարժական էլեկտրակուտակիչներ ու վառելիքային պոմպեր  հատկացնել: Ընդ որում, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ նախագահ Օբամայի հիմնական նպատակը ապաէսկալացիան է, ոչ թե լարվածությունը  բորբոքելը:

Իսկ Ուկրաինայի կառավարությունը վստահեցնում է, որ սպառազինումն ու ռազմատեխնիկան իրենց անհրաժեշտ են Ռուսաստանի հարձակումից պաշտպանվելու ու երկրի տարածական ամբողջականությունը պաշտպանելու համար: Այդ հարցերը լուծելու նպատակով, Ուկրաինայում կազմավորվում է Ազգային գվարդիա, իսկ զինված ուժերը մի շարք շրջաններում  մարտական բարձր պատրաստվածության վիճակի են բերվել:

Անկախ

Ղրիմյան թաթարները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց

ստամբուլ,ցույցՍտամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց ղրիմյան թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի առիթով սև ծաղկեպսակ է դրվել: Ստամբուլաբնակ թաթարները Ղրիմի թաթարների մշակույթի և օգնության միության առաջնորդների գլխավորությամբ հավաքվել են Իսթիքլալ պողոտայում: Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց մեկ րոպե լռությամբ հարգվել է արտաքսման զոհ դարձածների, ինչպես նաև օրերս զոհված հանքափորների հիշատակը:

Վերոնշյալ միության նախագահ Ջելալ Իչթենը հայտարարել է, որ 1738 թվականին Ղրիմի նվաճումով սկսված ճնշման, ահաբեկման և ձուլման ռուսական քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր: Նա նշել է, որ թաթարների արտաքսումից հետո նրանց 46 տոկոսը մահացել է: Անդրադառնալով Ղրիմում տիրող այսօրվա իրավիճակին՝ Իչթենը ընդգծել է, որ անցկացված հանրաքվեն անօրինական է:

Անկախ

Հարավային Կորեայում ստեղծելու են ազգային անվտանգության նախարարություն

6389514Հարավային Կորեայի ափային պաշտպանության ծառայությունը վերացվելու է` “Սևոլի”  փրկարարական ծառայության օպերացիան տապալելու պատճառով:

Ծառայության բազայի վրա կստեղծվի ազգային անվտանգության նախարարություն, հայտնել է երկրի նախագահ Պակ Կըն Հեն:

Նա փրկարարական օպերացիան սխալ է համարել ու հերթական անգամ զոհերի ընտանիքներից ներողություն խնդրել, հավելելով, որ  արտակարգ պատահարի վերջնական պատասխանատվությունն իր վրա է վերցնում:

Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 16-ին խորտակված նավում 476 մարդուց զոհվել է 281-ը:

Բրիտանացին լուսանկարել է Մայքլ Ջեքսոնի ուրվականը

o_950118Երբ 14-ամյա բրիտանացի Ռիս Սավան  պատրաստվում էր Մայքլ Ջեքսոնի` Բրոմլի քաղաքում կայանալիք նմանակների շոուին, նա չգիտեր, որ այդ համերգը պատմական է դառնալու: Փոփ երաժշտին նմանակողի ինքնագրի համար հերթում կանգնած` տղան լուսանկարել է Ջեքսոնի ուրվականը:

Չերչիլի անվան թատրոնում կազմակերպված շոուից հետո տղան որոշեց նմանակներից մեկի ստորագրությունը  վերցնել: Հերթում կանգնած` դեռահասը ձանձրույթից մի քանի լուսանկար արեց: Տուն վերադառնալով, նա ուշադիր զննեց դրանք ու ապշեց.կադրերից մեկում ոչ միայն նախօրեին ելույթ ունեցած արտիստն էր, այլև` Մայքլ Ջեքսոնին շատ նման մի ուրվական:

“Դա սարսափելի էր: Ես երբեք չեմ հավատացել ուրվականների գոյությանը: Հիմա անգամ չգիտեմ ինչ մտածեմ”-պատմել է պատանին:

Իսկ նրա մայրը պատմում է.”Ես այնտեղ եմ եղել ու կարող եմ հաստատ ասել, որ այնտեղ ոչ մի հայելի կամ էլ լուսարձակ չկար: Սակայն, մտածում եմ, որ եթե անգամ Ջեքսոնը հարություն է առել մեռյալներից, ապա հազիվ թե այցելեր իր նմանակների շոուին”:

Անկախ

 

 

Ռուս-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ գործողություններ են իրականացվում

1Ռուսաստանին սահմանակից Ադրբեջանի շրջաններում մեկնարկել են լայնամասշտաբ գործողություններ: Գործողություններն ընդգրկում են Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները: “Սահման արգելապատնեշ” պայմանական անվամբ գործողություններին Ադրբեջանի ներքին գործերի մարմինների հետ միասին մասնակցում են նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Զագաթալայի շրջանում ստեղծվել են անցակետեր: Ոստիկանության աշխատակիցները ստուգում են շրջաններ եկողներին և այնտեղից մեկողներին:

Գործողություններն իրականացվում են ռուսական և ադրբեջանական կողմերի համաձայնագրի հիման վրա: Գործողությունների կազմակերպման հիմնական նպատակը սահմանամերձ շրջաններում անդրազգային կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի, զենքի և զինամթերքի, ինչպես նաև թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարն է:

Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության՝ գործողությունների անցկացումից հետո դրանց արդյունքները կհրապարակվեն:

Գորգի համաշխարհային շուկայում առաջատարն Իրանն է

Iranian carpetsԳորգերը միշտ էլ համարվել են արևելքի մշակույթի ու արվեստի անբաժանելի մասը: Աշխարհում առավել հայտնի է իրանական գորգը: Այս անվանումը դարձել է ոչ միայն ապրանքի աշխարհագրական պատկանելիություն, այլ նաև յուրատեսակ ապրանքանիշ: Իրանական գորգերը խորհրդանշում են որակ ու դասականություն:

Ներկայումս էլ Իրանը հանդիսանում է գորգերի արտադրության գործում աշխարհում առաջիններից մեկը:

Հայտնի են գորգագործության մի քանի պատմական կենտրոններ՝ Քերման, Սպահան, Քեշան,  Թավրիզ և այլն: Այս շրջաններում պատրաստված գորգերը տարբերվում են իրենց ոճով ու գույներով:

Իրանական գորգեր 2013-ին հիմնականում արտահանվել են Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Լիբանան, Իտալիա, Անգլիա, Պակիստան, Քաթար, Շվեդիա և Շվեյցարիա:

Ընդհանուր առմամբ, իրանական գորգեր արտահանվում են  80-ից ավելի երկրներ:

Անցյալ տարի 51 հազար դոլարի իրանական գորգ է արտահանվել ամերիկյան շուկա:

Գորգի համաշխարհային շուկայում 31,8 տոկոսը կազմում են իրանական գորգերը, 22,4 տոկոսը` հնդկական, 18,3 տոկոսը` աֆղանական:

Այսօր էլ Իրանում գորգագործությունն ամենատարածված արհեստներից մեկն է:

Ուշագրավն այն է, որ փոխվում են տեխնոլոգիաները, թելերը, հումքը, սակայն իրանական գորգի որակն անփոփոխ է մնում:

Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների հերթական փուլը կկայանա հունիսի 16-20-ին

ԱրաղչիԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  հունիսի 16-20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում  կկայանա Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջուկային բանակցությունների հերթական փուլը:

«Վերջնական համաձայնություն կկայանա, եթե բանակցություններում ապահովվեն Իրանի պահանջները և բանակցող կողմերը հարգեն Իրանի ժողովրդի իրավունքները»,- ասել է Արաղչին:

Տեղեկացնենք, որ անցած երեքշաբթի օրը կայացած  միջուկային բանակցությունների 4-րդ շրջանում որոշվել էր, որ Իրանի և «Վեցնյակ» խմբի բանակցող կողմերը բանակցության այս փուլում օրակարգի նյութ դարձնեն համապարփակ համաձայնագրի նախագծի մշակումը:

«Միջուկային բանակցությունների 4-րդ շրջանում որևէ զգալի առաջընթաց չի արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ բանակցությունները ձախողվել են, հետևաբար կողմերը կշարունակեն բանակցությունները»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի խորհրդարանի նախագահն այցելել է «Իրանը`ահաբեկչության զոհ» ցուցահանդես

1 habilian at majlisԵրեկ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այցելել է Թեհրանում անցկացվող «Իրանը`ահաբեկչության զոհ» խորագիրը կրող ցուցահանդես:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հաբիլյան» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսում այցելուներին դատին են հանձնվել տարբեր երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման հարցում ԱՄՆ-ի ոճրագործությունների  հարյուրավոր փաստեր:

«Այս ցուցահանդեսը ներկայացնում է Իրանի ժողովրդի նկատմամբ բռնակալ պետությունների կողմից իրականացվող ճնշումները, խաբեությունները, նենգությունները: Մենք նման միջոցառումների կարիք շատ ունենք»,- գրել է Ալի Լարիջանին ցուցահանդեսի հուշամատյանում:

«Հաբիլյան» հիմնադրամը ներկայացրել է 17 հազար մարդու անուն, ովքեր ահաբեկչությունների զոհ են դարձել:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 21-ը:

Այս մասին տեղեկացնում է «Հաբիլյան» հիմնադրամի պաշտոնական էջը:

Բալկաններում ավելանում է ջրհեղեղի զոհերի թիվը

140518132804_flood_2_bosnia_624x351_apՍերբիայում, Բոսնիայում ու Հերցեգովինայում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ:

Տեղատարափ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել հունից ու հեղեղել  հսկայական տարածություններ` քաղաքներ ու գյուղեր: Ներկայում անձրևները դադարել են, սակայն հեղեղված գետերը դեռևս վտանգ են ներկայացնում:  Սերբիայում փրկարարական ծառայությունները նախապատրաստվում են երկրի ամենախոշոր գետի մակարդակի բարձրացմնաը: Մտավախություն կա, որ  Սավա գետ թափվող անձրևաջրերի կտրուկ հոսքը կարող է սպառնալ սերբական խոշորագույն «Նիկոլա Տեսլա» էլեկտրակայանի աշատանքին:

Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց տներից:

Բոսնիայում էլ անձրևները սողանքների են հանգեցրել, ինչի հետևանքով հողի տակ են հայտնվել մի քանի շենք: Իշխանությունները նախազգուշացրել են, որ ջրհեղեղը կարող է վնասել նաև 1990-ականների քաղաքացիական կռվի ժամանակներից հողի մեջ թաղված ականները:

Ջրհեղեղ է նաև Խորվաթիայում:

Մի քանի օրում 3 ամսվա նորմ է տեղացել: Սերբիայի ու Բոսնիայի որոշ շրջաններում առաջվա պես ուժի մեջ է ջրհեղեղի վտանգի նախազգուշացումը:

ԲիԲիսի-ի տեղեկացմամբ, անձրևը Սերբիայի մայրաքաղաքում վերջապես կդադարի, սակայն իշխանությունները երկյուղում են, որ Սավա գետում ջրի մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ ի հաշիվ Խորվաթիայի ու Բոսնիայի տեղումների:

Անկախ

Սան-Դիեգոյի մարզը հրդեհների պատճառով մի քանի մլն-ի հասնող վնաս է կրել

California WildfiresԿալիֆոռնիայում (ԱՄՆ) հրդեհները ոչնչացրել են բնակելի 47 տուն: Ամենաշատը տուժել են Կառլսբադ ու Սան-Մարկոս քաղաքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախնական հաշվարկով, պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 20 մլն դոլար:

Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց ավելի վաղ իշխանությունները տարհանել էին, կիրակի, մայիսի 18-ին վերադարձան իրենց տները: Հրշեջներին հաջողվել է շիջել հրդեհների 85%-ը, սակայն, դեռևս ամբողջովին մեկուսացնել չի հաջողվել, ու կան  օջախներ, որոնք բռնկման լուրջ վտանգ են ներկայացնում: Դրանցից մեկն էլ Քեմփ-Պենդլթոն ռազմաբազան է: Ներկայում հետաքննվում են  հրդեհի բռնկման պատճառները. Դիտարկվում է նաև «միտումնավոր հրկիզման « վարկածը: Ձերբակալվել ու հարցաքննվել է 3 մարդ, այդ թվում`2 անչափահաս:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի բնակիչներին կոչ է արել առավելագույնս զգույշ լինել կրակի հետ: Չեն բացառվում նոր հրդեհները, քանի որ  տարածաշրջանում «ռեկորդային երաշտ» է: Հրդեհի դեմ պայքարի համար ներգրավվել է 2 հազար մասնագետ, ինչպես նաև` քաղաքացիական ու ռազմական ավիացիան:

ՃՏՊ Կոլումբիայում.32 երեխա է զոհվել

o_814936Կոլումբիայի հյուսիսում ՃՏՊ-ի հետևանքով 30 երեխա է զոհվել,հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ֆունդասյոն քաղաքից ոչ հեռու հրկիզվել է ավտոբուսը, որում ավելի քան 50 երեխա էր գտնվում.նրանցից 32-ը զոհվել են, 10-ը` տուժել:

Անկախ