Օբամայի գաղտնի ծառայության երեք գործակալներ հարբեցողության համար ազատվել են աշխատանքից

Օբամայի գաղտնի ծառայության երեք գործակալներ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք գործակալներ, որոնց հաձնարարված էր պաշտպանել նախագահ Բարաք Օբամային Նիդեռլանդներում G7-ի գագաթնաժողովի ընթացքում, հետ են ուղարկվել և ազատվել աշխատանքից հարբեցողության համար:

Ամստերդամում ԱՄՆ-ի դեսպանատունը միջադեպի մասին տեղեկացել էր հյուրանոցի ադմինիստրացիայից:

Անանուն գործակալների հեռացման կապակցությամբ դեռևս պետք է հետաքննություն սկսվի:

Անանուն աղբյուրի տեղեկություններով՝ գործակալները էլիտար Հարձակումների դեմ թիմի անդամներ են:

Հարձակումների դեմ թիմը ամենաէլիտար գաղտնի ծառայությունն է համարվում, որի անդամները բարձր պատրաստվածություն ունեն հարձակման դեպքում նախագահին պաշտպանելու համար:

 Անկախ

Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը 1915 թվականի մասին նյութեր է հավաքում

 Սթիվեն ՍփիլբերգՀոլիվուդյան հանճարեղ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրեական Հոլոքոսթի մասին պատմող 7 Օսկարի արժանացած «Շիդլերի ցուցակը» ֆիլմից հետո որոշել է անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանությանը: Թուրքական «Աքշամի» հաղորդմամբ՝ Սփիլբերգը սկսել է նյութեր հավաքել 1915 թվականի վերաբերյալ: Սակայն ռեժիսորը, նշելով, որ ֆիլմ նկարահանելու ծրագիր չունի, շարունակում է պահպանել  ինտրիգը:

Հունգարիայի հրեա հանդիսացող 67-ամյա Սփիլբերգը 1993 թվակաին նկարահանելով «Շիդլերի ցուցակը» ֆիլմը, որը պատմում է 1100 հրեայի մահից փրկած գերմանացի գործարարի մասին, ֆիլմից մեկ տարի անց հիմնեց «Shoah» հիմնադրամը: Վերջինիս աշխատակիցները մինչ օրս հանդիպել և զրուցել են ցեղասպանության ականատես դարձած 58 երկրներում ապրող 51 հազար 413 մարդու հետ:

 Անկախ

Միացյալ Նահանգները այցելության հրավեր է ուղարկել պապին

պապ ՖրանցիսկոսՄիացյալ Նահանգները պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է հաջորդ տարի Ֆիլադելֆիայում կայանալիք ընտանեկան հարցերի վերաբերյալ եկեղեցական մեծ արարողությանը իր ուղերձը հղելու:

Փենսիլվանիայի նահանգապետը և Ֆիլադելֆիայի քաղաքապետը երեքշաբթի օրը իրենց խոսքը ուղղել են արքեպիսկոպոս Վինչենցո Պալիային, որի Ընտանիքի հարցերով պապական խորհուրդը օգնում է կազմակերպել 2015թ-ի սեպտեմբերի 22-27-ը կայանալիք հանդիպումը:

Պապերը մասնակցել են Ընտանիքի հարցերով համաշխարհային յոթ հանդիպումների, իսկ Ֆրանցիսկոսը ընտանեկան խնդիրները դարձրել է իր գլխավոր առաջնահերթություններից մեկը: Սակայն մինչև հաջորդ տարի նրա մասնակցության հաստատման վերաբերյալ հայտարարություն չի լինի:

 Անկախ

Ամուսնալուծության նախապատրաստության ժամանակ սեքսն արգելվում է

pic_76a1b894a8efc87c58b3ddf47ad68d91 (1)Ամուսնալուծության պատրաստվող զույգերին  հնարավոր է արգելվի սեքսով զբաղվել նրանց ընդհանուր տանը:  Օրենքի համապատասխան նախագիծ  է առաջարկել Մասսաչուսեթսից սենատոր Ռիչարդ Ռոսը:

Օրենքի նախագծում ասվում է, որ ցանկացած սեքսուալ հարաբերությունները, ինչպես նաև ռոմանտիկ  հանդիպումները պետք է բացառվեն ամուսինների հարաբերություններում մինչ այն պահը, երբ արդեն հարթված կլինեն ֆինանսական գործերն ու խնամակալության հարցերը:  Հետաքրքրական է, որ այս  օրենքի խախտման դեպքում պատիժ չի նախատեսվում:

Առայժմ այս օրինագիծը  չի քննարկվել: Ինչպես են նման նախագծին վերաբերվում նահանգում, չի ճշտվում,չի նշվում նաև, թե անմիջապես ամուսնալուծությունից հետո կարելի է սեքսով զբաղվել, թե ոչ ( զույգն ամուսնալուծված է  համարվում համապատասխան որոշման կայացումից 120 օրից):

Ամուսնալուծության պրոցեսի ընթացքում սեքսի արգելքը միակ անսովոր առաջարկը չէ, որ ԱՄՆ-ը վերջին  ժամանակներում ձեռնարկում է:

Վերջերս Միչիգանում առաջարկեցին վերացնել միտումնավոր ուրիշին նյարդացնելու մասին հին օրենքը:

Անկախ

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել «Թվիթեր»-ի արգելափակումը

twitter   ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը Թուրքիային կոչ է արել վերջ տալ «Թվիթեր» սոցիալական ցանցի արգելափակմանը: «Մարդիկ պետք է ազատորեն իրենց մտքերն  արտահայտեն Ֆեյսբուքում ու Թվիթերում, և կառավարությունը չպետք է արգելափակի մուտքն այդ հարթություն: Սա վերաբերում է նաև Ինստագրամին»,-Վաշինգտոնից հայտարարել է Հարֆը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սոցիալական կայքերը նպաստում են «տարատեսակ ստերի» տարածմանը:

 

ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

EAHKԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները Հաագայում տեղի ունեցած Միջուկային անվտանգության թեմայով համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ադբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր «Թվիթեր»-յան էջում գրել է, որ հանդիպումը անցել է բավականին դրական: Ուորլիքը նշել է, որ համատեղ ջանքերով կարելի է հասնել խաղաղության:

 

Անկախ

Սողանքներ ԱՄՆ-ում. անհետ կորել է 18 մարդ

549Վաշինգտոնի նահանգում 18 մարդ է անհետ կորել  սողանքների հետևանքով, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Հաստատվել է 3 մարդու մահվան փաստը, հիվանդանոց է տեղափոխվել 8 վիրավոր: Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով Դարինգտոն քաղաք տանող ճանապարհը փակվել է: Կավի ու ծառերի կտորների շերտը տարածվում է մինչև 1,5 կմ, որի խորությունը տեղ-տեղ հասնում է 10 մետրի:

Ճանապարհի երկայնքով փլուզվել է բնակելի 28 տուն, իշխանությունները տարհանում են բնակիչներին` ջրհեղեղի վտանգի պատճառով: Կենդանի մնացածների որոնման աշխատանքների համար ուղղաթիռներ են հանվել:

Անկախ

ԱՄՆ-ը քննադատել է «Թվիթեր»-ը արգելափակելու Էրդողանի որոշումը

amnԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է Թուրքիայում «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակման մասին որոշումը: Խոսնակը, հայտնելով իրենց անհանգստությունը, նշել է. «Մենք վշտացած ենք կայքի փակման պատճառով: Ժողովրդավար հանրությունը դառնում է ավելի ուժեղ, երբ բազմաթիվ տեսակետներ են գոյություն ունենում: Այստեղ չափազանց կարևոր է ԶԼՄ-ների անկախությունն ու ազատությունը: Սոցցանցերը հանդիսանում են թափանցիկության և պատասխանատվության գրավականը»:

Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի թվային ռազմավարության գծով պատասխանատու Նելլի Քրոսը հայտարարել էր, որ Թուրքիայում «Թվիթեր»-ի արգելափակումը անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է, և որ թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը սա կդիտարկի որպես գրաքննություն:

Սորոսն առաջարկել է Ռուսաստանին պատժել նավթի գներն իջեցնելով

532c16da-fcff-4520-fcff-452f8970dffb.photo.0Միլիարդատեր Ջորջ Սորոսը գտել է Ռուսաստանին` Ղրիմի համար պատժելու ավելի արդյունավետ միջոց, հայտնում է Bloomberg գործակալությունը: Նման միջոց կարող է դառնալ նավթի համաշխարհային գների իջեցումը:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ի ձեռքում է ամենահզոր պատժամիջոցի բանալին. Նրանք կարող են բացել իրենց նավթի ռազմավարական պաշարն ու հեղեղեն շուկան այդ վառելիքով, ինչը կտրուկ կնվազեցնի դրա համաշխարհային գինը: Նա հիշեցրել է, որ դրա համար հարկավոր է բյուջեն հավասարակշռել, Ռուսաստանի համար պետք է  նավթի գինը 1 բարելի դիմաց 100$ լինի:

ԱՄՆ-ի նավթի  ռազմավարական պաշարը  մոտ 700 մլն բարել է, որը գտնվում է Լուիզիանայի 4 պահեստարաններում: Ամերիկյան էներգետիկայի նախարարության գնահատմամբ, այդ պաշարը  ներկրման դադարեցման դեպքում կբավականացնի 75 օր:

Անկախ

Սթիվ Ջոբսի պատկերով փոստային նամականիշ

thumb_w800 (1)Ամերիկացիները Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին են ընտրել որպես մարդ, որի պատկերը պետք է  լինի նամականիշին:

Սթիվ Ջոբսն իր կյանքի օրոք ամեն ինչ արեց, որ էլեկտրոնային փոստը հաղթի դասականին: Դրանով իսկ շատ անակնկալ էր այն որոշումը, որի համաձայն Ջոբսի պատկերով նամականիշներ պետք է թողարկվեն:

1957-ից ԱՄՆ-ում գործում է մի ավանդույթ, որի համաձայն, քաղաքացիներն ամեն տարի ականավոր մարդկանց թեկնածություններ են առաջադրում, որոնց լուսանկարները կարող են լինել նամականիշի վրա: Դրանով զբաղվում է հատուկ խորհրդատվական կոմիտեն:

Այդ նամականիշը շրջանառության մեջ կմտնի 2015-ից:buro247.ru

Անկախ

 

ԱՄՆ-ում ավելի քան 100 ներգաղթյալներ են փրկվել

immigrants-usՉորեքշաբթի օրը Հյուսթոնի ոստիկանությունը ազատել է ավելի քան 100 ներգաղթյալների, որոնց տան մեջ պահում էին իրենց կամքին հակառակ:

Ոստիկանության տվյալներով՝ 94 տղամարդկանց  և 15 կանանց ու երեխաներին հայտնաբերել են մեկ հարկանի, 140 քառակուսի մետր տան մեջ:

Նրանց շարքերում գտնվող հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսները առողջ են եղել:

Դեպքի կապակցությամբ հինգ մարդ է ձերբակալվել:

Ներգաղթի և մաքսային հարցերի վերահսկման մարմնից հայտնել են, որ Հոնդուրասից, Գվատեմալայից, Էլ Սալվադորից և Մեքսիկայից ժամանած ներգաղթյալները գտնվում են իրենց խնամակալության տակ, և նրանց տարիքը տատանվում է 5-ից 47-ի միջև:

Փրկվածների մեծ մասը հայտնել է, որ տանը պահվել են երկուսից չորս օր, սակայն ներգաղթյալ կանանցից մեկն  այդտեղ գտնվել է 15 օր շարունակ:

 

Ամերիկացիները հրաժարվում են միկրոալիքային վառարաններից

cook_2_hi_opt-300x225Միկրոալիքային վառարանը ժամանակակից խոհանոցների կարևոր բաղադրիչներից է, որի նկատմամբ ամերիկացիներն ասես անտարբեր են դառնում:

Այդ սարքավորման վաճառքն ընկնում է կամ էլ` չի ավելանում արդեն 10 տարի: 2000 թվից վաճառքը նվազել է 25%, իսկ 2004-ին` 40%-ով:

Ըստ երևույթին խնդիրն այն է, որ վերջին տարիներին ամերիկացիների սովորություններում փոփոխություններ են նկատվում.ԱՄՆ քաղաքացիները սկսել են գնահատել մթերքի թարմությունը, որակը, ոչ թե արագ պատրաստման հնարավորությունն ու արագությունը:

2006-ին կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ամերիկացիների համար ամենակարևոր ապրանքները լվացքի մեքենան, չորանոցներն ու օդափոխիչներն են: Այն  ժամանակ միկրոալիքային վառարանների սպառումն էլ բարձր տոկոս էր կազմում:

Սակայն,տարիների ընթացքում միկրոալիքայինի հանդեպ հետաքրքրություննն ասես վերացել է, քանի որ ամերիկացիներն այլևս սառեցրած ճաշեր չեն ուտում: Դրա փոխարեն ավելացել է առողջ սննդի պատրաստման սարքավորումների` տապակների բրնձեփների ու մուլտիեփների վաճառքը , որոնք ասես դուրս են մղում միկրոալիքայիններին:

Սակայն դա չի նշանակում, որ միկրոալիքայինների “դարաշրջանն” ավարտվում է: Հիմա միկրոալիքայինները  ներսարվում են փռի մեջ: Իսկ այն միկրոալիքայինները, որոնք դրվում էին սեղանին, այլևս “նորաձև” չեն:

Անկախ

ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է այցելել Ադրբեջան

4 (2)“ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել Ադրբեջան, այցելության օրը դեռևս հայտնի չէ”,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է “Հագին” կայքը:

“Անցած շաբաթ ես հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի հետ Վաշինգտոնում դեսպանների կոնֆերանսի ժամանակ, և նա տեղեկացրեց Ադրբեջան այցելելու ցանկության մասին: Սակայն այցելության կոնկրետ օրը դեռևս հայտնի չէ”,-ասել է դեսպանը:

Ըստ կայքի` վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի պաշտոնատար անձանց, հաղորդում են մինչև գարնան վերջ Հարավային Կովկաս այցելելու Ջոն Քերիի մտադրության մասին:

 

Անկախ

Միացյալ Նահանգները փակել է Վաշինգտոնում գտնվող Սիրիայի դեսպանատունը

syria-embassyՄարտի 18-ին Օբամայի վարչակազմը կարգադրել է Սիրիայի կառավարությանը կասեցնել իրենց դիվանագիտական և դեսպանական առաքելությունը Միացյալ Նահանգներում՝ պահանջելով ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող աշխատակազմի բոլոր անդամներին հեռանալ երկրից:

Սիրիայի արյունալի պատերազմից երեք տարի անց փաստորեն կփակվի Վաշինգտոնում գտնվող Սիրիայի դեսպանատունը և Թրոյի, Միչիգանի, Հյուսթոնի, Տեխասի հյուպատոսությունները: Մինչ այս որոշումը Բաշար Ասադի կառավարությունը դադարեցրել էր Միացյալ Նահանգներում բնակվող սիրիացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցել:

Երեքշաբթի օրվա հրամանագիրը չի ազդի ՄԱԿ-ում Սիրիայի առաքելության վրա՝ չնայած պետդեպարտամենտը այս ամսվա սկզբին որոշակի սահմանափակումներ էր մտցրել Նյու Յորքում գտնվող այդ երկրի դեսպանի նկատմամբ:

 

Անկախ

Քեյթ Ուինսլեթը Հոլիվուդյան փառքի ծառուղում անվանական աստղ է ստացել

Քեյթ ՈւինսլեթՀոլիվուդյան փառքի ծառուղում Կեյթ Ուինսլեթի անունով աստղ է տեղադրվել: 2,520-րդ աստղի բացման արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Երեք ամիս առաջ ծնվել է «Տիտանիկի» դերսանուհու որդին: Ուինսլեթը արարողությանը ներկայացել էր բնական շպարով և հասարակ սև զգեստով:

Ուինսլեթը իր ելույթում նշել է, որ աստղ ստանալը իր համար մեծ պատիվ է:

Ուինսլեթը 2008թ-ին նկարահանված «Ընթերցողը» ֆիլմում դերակատարման համար ստացել է լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակ: Նա վերջերս նկարահանվել է «Աշխատանքի օր» ֆիլմում և «Դիվերգենտ» ֆիլմում, որը Միացյալ Նահանգների կինոթատրոններում կցուցադրվի մարտի 21-ից:

 Անկախ

Կուրտ Կոբեյնի այրին համացանցում գտել է կորած “Բոինգի” հետքը

pic_2b2ab3b633225540069ee6ea0e380097Կուրտ  Կոբեյնի կինը, երգչուհի Կորթնի Լավը համացանցում  մալազիական կորած “Բոինգ 777”-ի  արբանյակային լուսանկարներում ենթադրվող հետքի մասին գրել է.” Ես փորձագետ չեմ, սակայն դա ինքնաթիռի է  նման, կողքին` նավթի հետք”:

Լուրը գրելու պահին “«Like» է տվել ավեի քան 9040 մարդ, կիսվել է 8492-ը: Նրանցից մեկը գրում է.”Երդվում եմ Աստուծով, Կորթնին գտել է   …(անիծյալ) ինքնաթիռը”:Այդ մեկնաբանությունը նույնպես 8,7 հազար լայք է հավաքել:

Մալազիայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ Կորթնի Լավի հետաքննության կապակցությամբ չեն եղել դեռևս:

Անկախ

«Եթե Ռուսաստանին մեկուսացնենք, նա նոր դաշնակիցներ կգտնի».ամերիկացի քաղաքագետ

o_620328Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքները հակասական արձագանք է առաջացնում անգամ ԱՄՆ-ում: Փորձագետներից շատերը քննադատաբար են վերաբերվում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության բռնած ուղուն: Մասնավորապես, ամերիկացի քաղաքագետ, Ազգային շահերի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը կարծում է, որ եթե Ռուսաստանին փորձեն մեկուսացնել, ապա նա  պարազապես նոր դաշնակիցներ կգտնի:

“Կա Չինաստան ու այլ կայսրություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, Արգենտինան: Նրանք չեն պաշտպանում Միացյալ Նահանգների ու ԵՄ գիծը, որպեսզի մնացյալ աշխարհին ասեն, թե ինչպես պետք է ապրել: Դա ոչ միայն Ռուսաստանի ու Արևմուտքի միջև,  ու ոչ միայն Ուկրաինայի հաշվով: Դա ճշմարտության պահն է միջազգային քաղաքականության մեջ: Մինչև որ չափով կարող են Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն որոշել կարգի համաշխարհային չափորոշիչները: Եթե դու փորձում ես մեկուսացնել նման հզոր  կայսրության, ինչպիսին Ռուսաստանն է, ապա այն անխուսափելիորեն կփնտրի ու կգտնի ուրիշ դաշնակիցներ”,-ասել է Սայմսը “Россия 24” հեռուստաալիքին:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն հնչեցրել են Ռուսաստանից և Ուկրաինայից այն անձանց  անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Արտասահմանյան հաշիվների ու ակտիվների սառեցում, ինչպես նաև` վիզաների տրամադրման արգելքի մասին որոշում են ընդունել գրեթե միաժամանակ Վաշինգտոնում ու Բրյուսելում:

Այդ ցուցակում են հայտնվել Ռուսաստանի 13 և Ուկրաինայի 8 քաղաքացի:

Ամերիկյան պատժացուցակը բաց է ու ցանկացած պահի այնտեղ նոր անուններ կարող են հայտնվել:

Անկախ

Հետազոտողների կարծիքով քաղաքական գործիչները լավ ստախոսներ են

Bill ClintonՀետազոտողները կարծում են, որ քաղաքական գործիչները լավ են ստում, քանի որ կարողանում են իրենց համոզել, որ իրենք ճշմարտությունն են ասում:

Այս կերպ ավելի հեշտ է խաբել հանրությանը, քանի որ լավագույն ստախոսները նրանք են, ովքեր չեն գիտակցում, որ ստում են:

Համաշխարհային առաջնորդները բազմաթիվ անճշտությունների պատճառ են դարձել՝ լինի դա ակնհայտ սուտ, թե պարզամիտ սխալ:

Սակայն հնարավոր է, որ նրանք իրենց հավատացրել են, որ օրինակ Իրաքը մասսայական ոչնչացման զենք ունի, քանի որ իրենք ցանկանում էին դրան հավատալ:

Մեկ այլ օրինակ է Բիլ Քլինթոնը, երբ նա հերքում էր սիրային կապը Մոնիկա Լեվինսկիի հետ:

Իտալիայի Արևելյան Պյեմոնտի համալսարանի պրոֆեսոր Գալեոտին Political Studies ամսագրին հայտնել է, որ ցանկացած դեպքում քաղաքական գործիչները մեղավոր են ինքնախաբեության մեջ:

Յուրաքանչյուր ոք ունի ներքին ստի ցուցիչ, ամեն դեպքում ավելի հեշտ է նկատել մեկին, ով գիտակցաբար ստում է, քան մեկին, ով անգիտակցաբար է ստում:

Սա է պատճառը, որ քաղաքական գործիչները համոզիչ են ստում, սակայն շարունակում են հավատալ, որ իրենք ճիշտ են խոսում՝ չնայած իրենց ասածը ապացուցված սուտ է լինում:

 

Անկախ

 

Քրիս Բրաունին ձերբակալել են վերականգնողական կենտրոնից հեռացվելուց հետո

 Քրիս ԲրաունՎերականգնողական կենտրոնից հեռացվելուց հետո Քրիս Բրաունին ձերբակալել են՝ պրոբացիան խախտելու համար: Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակը հաստատել է այդ նորությունը՝ նշելով, որ R&B երգիչը կալանքի տակ է վերցվել ուրբաթ օրը Մալիբույում՝ Ռիհաննայի դեպի կապակցությամբ սահմանված պրոբացիան խախտելու համար:

Վերադաս դատարանը, տեղեկանալով վերականգնողական կենտրոնից երգչի ազատվելու մասին, նրան կալանավորելու վերաբերյալ կարգադրություն է արել: Բրաունին կենտրոնից հեռացրել են ծրագրի կանոններին չենթարկկվելու համար:

Այժմ Բրաունին պահում են առանց գրավադրման իրավունքի: Երգիչը երկուշաբթի օրը կներկայանա դատարան:

Անկախ

Ամերիկացի տղամարդը 249 տարվա ազատազրկման է դատապարտվել

US-manՈւրբաթ օրը Ֆենիկս քաղաքում տղամարդուն 249 տարվա ազատազրկման են դատապարտել բուդիստական տաճարում ինը մարդու սպանելու համար՝ ներառյալ վեց վանականների:

39-ամյա Ջոնաթան Դուդին 1991թ-ին Ֆենիկսի տաճարի կողոպուտի և սպանությունների մեջ մեղադրվող երեք մարդկանցից մեկն է:

Այս դեպքը համարվում է Արիզոնայի ամենավատահամբավ դեպքերից մեկը:

Դուդին պնդում է, որ ինքը անմեղ է:

Դուդիի ընկերը, որին ցմահ ազատազրկման են դատապարտվել, վկայություն էր տվել, որ Դուդին է մտահաղացել այդ հանցագործությունը:

 Անկախ