Աշխարհն այսօր հայտնվել է «սառը պատերազմ լայթս» վիճակում

սերժ սարգսյանՆերկայումս, երբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նկատվում է Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրացում, Հայաստանում հարց են տալիս, թե պե՞տք է շարունակել ՄՄ անդամակցության գործընթացները:

Իսկ վերջին օրերին մի քանի ուշագրավ հայտարարություններ եղան, որոնք այս համատեքստում ոչ թե պատասխանեցին առկախ հարցերին, այլ նորանոր հարցեր առաջացրին:

Անդրադառնալով Հայաստանի «արագացված ջանքերին»` ՄՄ անդամակցության հարցում շտապողականությանն ու կատարած քայլերին` ռուս չինովնիկներից մեկը հայտարարեց, որ «Հայաստանը հանձնել է քննությունները, շուտով դիպլոմը կստանա»: Դա արդեն ակնարկ էլ չէ, այլ պարզ ու հստակ հայտարարություն, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը ֆորմալ առումով այլևս ոչինչ չի խանգարում: Գրեթե նույն ժամանակ, երբ Հայաստանը հանձնել էր «քննությունները», Դուբլինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մասնակցում էր ԵԺԿ համագումարին, հանդես եկավ ելույթով, որում, բացի մեր արևմտյան ու արևելյան հարևաններին դատափետելու ավանդական հատվածներից, նաև բավականին հետաքրքիր «մանրուքներ» հնչեցրեց, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ճակատագրին:

«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը` լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ինչպես և նախկինում, գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:

Սա, կարծես Հայաստանի նախագահի կողմից ՄՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ-ի հետ երկար տարիներով ու մեծ դժվարությամբ ձեռք բերված «ընկերությունը» չկորցնելու փորձ լիներ:

«Հայաստանը, ըստ իս, իսկապես պատրաստվում է մտնել ՄՄ կազմ,դա առաջինը և երկրորդ`մասնակցել Եվրասիական միության ձևավորման գործընթացին ու դրա հետ մեկտեղ` պահպանել հարաբերությունները Եվրամիության հետ: Դա հնչեցված ծրագիր է»,- այս կապակցությամբ նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
ՄՄ-ին անդամակցելով ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը քաղաքագետը լիովին իրագործելի է համարում: Ընդ որում, հնարավոր է համարում անգամ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ու դրա համատեքստում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին: Ուղղակի ուկրաինական հարցում Հայաստանը, ըստ քաղաքագետի, չպետք է այսօր և մոտ ժամանակներս հստակ հնչեցնի իր մոտեցումները:

Այս առումով թերևս ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթի մեկ այլ հատված: Շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին 2013 թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար` Սերժ Սարգսյանը նշեց նաև. «Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015 թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ»:

Արա ՊապյանԱյսինքն` Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս փորձեց առաջ տանել «և-և»-ի քաղաքականությունը: Այդ մոտեցումը քաղաքագետ, նախկին դեսպան Արա Պապյանը խելամիտ քայլ է համարում, բայց այն իրագործելու հնարավորությունը որակում խիստ կասկածելի: Որովհետև Արևմուտքը հստակ է արտահայտել իր դիրքորշումն այդ մոտեցման շուրջ և նշել, որ որևէ մաքսային միություն, այսինքն` միություն, որտեղ տարածքը սահմանափակվում է, անհամատեղելի է ազատ առևտրի սկզբունքների հետ և, հետևաբար, համատեղել ՄՄ-ն ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հետ հնարավոր չէ: Թեկուզ «և-և»-ի սկզբունքն Արա Պապյանի` որպես քաղաքացու համար շատ ցանկալի տարբերակ է, բայց որպես քաղաքագետ նա կարծում է, որ դա հնարավոր չէ իրականացնել` հատկապես հաշվի առնելով Արևմուտքի ու Ռուսաստանի` որպես ՄՄ հիմնական դերակատարի հարաբերությունների սրված իրավիճակը: Ընդ որում, քաղաքագետն այդ հարաբերությունների լրացուցիչ սրում է կանխատեսում:

«Ես չեմ կարծում, որ նախագահի ելույթը պայմանավորված է միայն Ուկրաինայի իրադարձություններով, պարզապես ակնհայտ է, որ ախր այդ ՄՄ-ն այդքան էլ լավ բան չէ. բոլորն են դա հասկանում: Այսինքն` դա կատարվել է որպես ընտրություն` «չարյաց փոքրագույնը» տարբերակով: Մեզ ասել են, որ վատ կլինի ձեզ համար, հատկապես Ղարաբաղի հարցում, ու նրանք այդ ընտրությունն են արել, բայց դա չի նշանակում, թե ՄՄ-ն լավ բան է: Պարզ է, որ ՄՄ-ն բերելու է գների թանկացում Հայաստանում: Այսինքն`առաջին սպառման ապրանքների թանկացում, որովհետև հասկանալի է առաջին հայացքից` երբ խանութ ենք մտնում, պարզ երևում է, որ ապրանքների հիմնական մասը բերված է Չինաստանից, Թուրքիայից ու Արաբական Միացյալ Էմիրություներից, սկսած կահույքից, վերջացրած կոշիկով, սննդի տեսակներով և այլն: Այսինքն`այդ ամբողջը թանկանալու է: Ուզում եմ ասել, որ ՄՄ-ն մի երևելի բան չէ, պարզապես այսպիսի խնդիր էր, քանի որ մեր իշխանությունները կանգնել են ընտրության առաջ` ժողովրդի բարեկեցությունն ու երկրի անվտանգությունը, նրանք ընտրել են անվտանգությունը և ոչ բարեկեցությունը»,- նշեց Արա Պապյանը:

Այս պայմաններում, որքան էլ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած ցանկություններն ու դիտարկումները ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացման հրավեր լինեն, չեն կարող այդ հարաբերությունները, առավել ևս Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը շեղել սեպտեմբերի 3-ին նշված ուղուց: Որովհետև, ինչպես նշեց Արա Պապյանը, եթե Հայաստանը Ուկրաինայի պես հրաժարվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, բայց չպարտավորվեր ՄՄ-ին անդամակցել, այդ դեպքում արտաքին քաղաքականության հարցն այլ կերպ կլիներ: Բայց երբ արդեն պարտավորվել ենք, գնում ենք ՄՄ ուղղությամբ: Ավելին, նախկին դիվանագետը մեկ անգամ ևս վերահաստատեց բազմիցս իր կողմից հնչեցված կանխատեսումը, որ 2014 թ., հատկապես` օլիմպիադայից հետո, իրավիճակը շատ կսրվի. «2014 թվականը ծանրագույն տարի է լինելու բոլոր առումներով, մինչև 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսները, հետո իրավիճակն արդեն կհստակվի: Որովհետև աշխարհն այսօր հայտնվել է սառը պատերազմ լայթս վիճակում` թեթև սառը պատերազմի վիճակում, ու դա շարունակելու է խորանալ, ցավոք սրտի: Ցավոք սրտի, որովհետև մենք մնալու ենք երկուսի արանքում»:

 Անկախ

 

Նյու Յորքում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

o_911004Վերջին տվյալներով, Նյու Յորքում, 5-հարկանի  2շենքի փլուզման հանգեցրած կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է: 64 մարդ , այդ թվում` 8 երեխաներ են վիրավորվել:

20 մարդ առաջվա պես համարվում է անհետ կորած: Տուժածներից 2-ի վիճակը կրիտիկական է: Պատահարի տեղում շարունակվում են որոնողական աշխատանքները:

Մարտի 12-ին , առավոտյան,Հառլեմում տեղակայված բնակելի շենքում գազի արտահոսք է եղել, որին հաջորդած պայթյունը  գրեթե ամբողջությամբ փլուզել է շենքն ու նրան հարող բնակելի շինությունը: Դրան նախորդած ժամանակահատվածում տեղաբնակներից մի քանի ահազանգ է եղել. նրանք հայտնել էին, որ գազի սուր հոտ է տարածված:

Անկախ

Օբամայի վարկանիշը նվազագույնի է հասել

12134316.166955.2531ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը երկրում ռեկորդային նվազագույն նիշի է հասել` 41%, այդ են վկայում Wall Street Journal  թերթի` NBC հեռուստաալիքի հետ համատեղ անցկացրած հարցման արդյունքները:.

Դրանց համաձայն, ներկայում Օբամայի ձեռնարկները չի պաշտպանում ամերիկացիների 54%-ը: Դա Օբամայի  ղեկավարման ողջ ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Այդ տվյալները տագնապալի ազդանշան են դեմոկրատական կուսակցության համար, որը փորձում է  պահպանել սենատում տեղերի մեծամասնությունը ընտրությունների արդյունքներով  ( տեղի են ունենալու 2014-ի նոյեմբերին), նշում են ԱՄՆ ԶԼՄ-ները:

Հարցումն անց է կացվել  այս տարվա մարտի 5-9-ը. մասնակցել է չափահաս 1000 մարդ:

Անկախ

100 մլն դոլար` 10 տարվա ազատազրկման դիմաց

b_738510100 մլն դոլար, գրեթե 10 տարվա բանտարկության փոխարեն. հենց այդքան գումար է  պահանջում Միսսուրի նահանգի 29-ամյա Ռայան Ֆերգյուսոնը` ոստիկանությունից ու դատախազությունից, որի աշխատակիցները տղամարդու կարծիքով,  միտումնավոր թաքցրել  ու ոչնչացրել են իր գործի հանցանշանները ու, դատավճռի համաձայն, նա պետք է երկար ժամանակ անցկացներ ուղղիչ հիմնարկում:

2005-ին տղամարդուն 40 տարվա ազատազրկման դատապարտեցին տեղի թերթերից մեկի սպորտային մեկնաբանի սպանության համար: Դատավճիռ էր կայացվել  ականատեսների վկայությունների հիման վրա, որոնք հետագայում փոխել էին: 2013-ին վճռաբեկ դատարանը Ֆերգյուսոնին մեղավոր ճանաչեց ու շատ չանցած` նա ազատ արձակվեց ու հիմա շարունակում է արդարության հասնել: Իրավապաշտպան մարմիններին ներկայացված հայցում 13 մարդու անուն է նշվում:

“Ռայանին մեծ  վնաս է հասցվել այդ գործով: Բացի այդ նա բարոյական ու զգացմունքային կորուստ է կրել` տարիներ հեռու գտնվելով հարազատներից ու բարեկամներից”:

Ի դեպ, ԱՄՆ-ում եղել են դեպքեր, երբ սխալմամբ դատապարտված մարդիկ խոշոր դրամական փոխհատուցումներ են ստացել:

Անկախ

Կալիֆոռնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

52979c1d-12be-35f7-12be-35f871caef5c.photo.0Կալիֆոռնիա նահանգի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել,  այդ են վկայում ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալները:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են օվկիանոսում,Ֆերնդեյլ բնակավայրից 77 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են Օրեգոն նահանգի հարավում: Տեղի ԶԼՄ-ները զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չունեն:

Այսօր Մեքսիկայի հարավ-արևելքում էլ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, որտեղ նույնպես զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել:

Անկախ

Օլանդն ու Օբաման քննարկել են դրությունը Ուկրաինայում

Օլանդ, Օբամա, ՈւկրաինաՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկվել է դրությունը Ուկրաինայում: Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ երկու երկրների առաջնորդները հայտնել են, որ Ռուսաստանի համար կարևոր է հնարավորինս արագ համաձայնություն տալ բանագնացների խմբի ձևավորմանը, որից հետո ուղիղ բանակցություններ կսկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի հանգուցալուծման համար:

Անկախ

 

Ջուրը վերածել են գինու

07113754.639905.8817Ամերիկյան նորաստեղծ Customvine ընկերությունը  հայտնագործել է մի հրաշք-մեքենա` Miracle Machine-ը, որը կարող է ծորակից հոսող ջուրը վերածել գինու: Ընդ որում, ինչպես գրում է The New York Post-ը Հիսուսին օգնության դիմելու հարկ չի եղել:

Սարքը  գործում է` “պարզապես ջուր ավելացրու” սկզբունքով: Տեխնոլոգիան խիստ գաղտնի է պահվում, այդուհանդերձ, որոշ մանրամասներ հայտնի են:

Ծորակից հոսող ջրի մեջ ավելացնում են հատուկ փոշիներ, ու կախված բաղադրությունից` ստացվում են գինու տարբեր տեսակներ: Տվիչները և պոմպերն ապահովում են խմորման լավագույն պայմաններ, իսկ ամբողջ պրոցեսը տևում է 3 օր: Հետևել այդ գործընթացին կարելի է հատուկ հավելվածում:

Ներկայում գոյություն ունի գինու 6 տեսակ, այդ թվում` Շարդոնե, Պինո-նուար և Սովինյոն: Առաջիկա ամիսներին ցուցակը կմեծանա:

Հրաշք սարքը շատ շուտով վաճառքի կհանվի.ենթադրվում է, որ այն կարժենա շուրջ 500 դոլար,իսկ մեկ շշվի հաշվով գինեփոշու փաթեթը` 2 դոլար:

Տարիներ առաջ Իտալիայում ջրի ծորակից իսկապես գինի էր հոսում: Պարզվեց, որ դա ինժեներների սխալի հետևանք էր: Խաղողի բերքահավաքի տոնի առիթով, խմիչքը պետք է շատրվաներ, սակայն, ինժեներները այն բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգին էին միացրել:

Անկախ

Ֆերմերը երկու ամիս է անցկացրել 15մ բարձրությամբ ձնեմարդ պատրաստելու համար

15մ բարձրությամբ ձնեմարդՄինեսոտայի ֆերմերներից մեկը իր ջերմոցները ծածկած ձյունից 15 մ բարձրությամբ ձնեմարդ է պատրաստել, որը տեսնելու համար այժմ մարդիկ են այցելում կիլոմետր հեռավորության վրա գտնվող շրջաններից:

Գրեգ Նովակը ստիպված պետք է մաքրեր իր ջերմոցների շրջակայքի ձյունը, և նա որոշել է նման կերպով բարձրացնել Գիլմանի համայնքի տրամադրությունը:

Ձնեմարդը կառուցելու համար հինգ շաբաթ է պահանջվել, որից հետո լրատվամիջոցների միջոցով այդ տպավորիչ ստեղծագործության մասին լուրերը տարածվել են, և մարդիկ սկսել են այցելել Նովակի ֆերմա այն տեսնելու համար:

Նովակի ընկերները և ընտանիքի անդամները ևս օգնել են նրան ձնեմարդը կառուցելիս:

 Անկախ

Հաղորդավարուհին աշխատանքից հեռանալու մասին հայտնել է ուղիղ եթերով

pic_1e838ab89bdb1a1ce4ca4ce22d2ba07dRT հեռուստաալիքի հաղորդվարուհի Լիզ Բալը, երեկ, մարտի 5-ին ուղիղ եթերում հայտարարել է աշխատնքից հեռանալու մասին, տեղեկացրել է BuzzFeed կայքը: Նրա խոսքով, ինքն այլևս չի կարող համագործակցել մի հեռուստաալիքի հետ, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից ու “Պուտինի արարքներն է  արդարացնում”:

Նա հիշեցրել է, որ  ինքը սերում է մի ընտանիքից, որը ԽՍՀՄ-ի ժամանակ Հունգարիայից ԱՄՆ է փախել: “Ես հպարտանում եմ, որ ամերկուհի եմ, ես հավատում եմ ճշմարտության տարածմանը, դրա համար էլ այս եթերից հետո աշխատանքից ազատվում եմ”,–հայտարարել է Վալը: Նրա հետ կապ հաստատել կամ էլ  հեռուստաալիքի ղեկավարությունից ինչ որ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել:

Դրանից առաջ մեկ RT –ի ուրիշ հաղորդավարուհի Էբբի Մարտինը  մարտի 3-ին եթեր դուրս եկած իր Breaking the Set ծրագրի ընթացքում քննադատել է Ռուսաստանի կողմից  Ուկրաինայի  “ռազմական օկուպացիան”: Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը  « lenta.ru»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ Էբբի Մարտինը վատ է պատկերացնում իրավիճակը Ղրիմում ու տվյալ դեպքում “ամերիկյան պրոպագանդայի” զոհ է դարձել:

Անկախ 

 

161 տարի անց New York Times-ը ուղղել է «12 տարվա ստրկության» մասին գրված հոդվածը

12 Years a SlaveNew York Times-ի երեքշաբթի օրվա համարում հրապարակվել է 1853թ-ի հունվարի 20-ի համարում տպագրված հոդվածի ուղղված տարբերակը:

Սխալը գտնելու համար թերթը պետք է շնորհակալություն հայտնի Հոլիվուդին և Twitter-ին:

Times-ը բացատրել է, որ ուղղված հոդվածը պատմում էր աֆրոամերիկացի Սոլոմոն Նորթափի մասին, որին առևանգել և վաճառել էին որպես ստրուկ:

Նորթափի կենսագրությունը վերածվել է «12 տարվա ստրկություն» վերնագրով գեղարվեստական ֆիլմի, որը այս տարվա Օսկար մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ:

New York Times- articleԽնդիրն այն է, որ 1853թ-ին հրապարակված հոդվածում Նորթափի անունը սխալ է տպագրվել: Տեքստի վերնագրում գրված է Նորթրափ, իսկ բուն տեքստում՝ Նորթրոփ:

12 Years A Slave2Այս սխալը Times-ի արխիվում գտել է Twitter-ի օգտատերերից մեկը և այն արագ տարածել սոցցանցերում:

Հոդվածի ուղղված տարբերակի մեջ ասվում է, որ սխալի մասին երկուշաբթի օրը թերթին տեղեկացրել է Twitter-ի օգտատերից մեկը:

 Անկախ

ԱՄՆ Արևելյան ափերը տուժել են ձյան տեղումներից

fotopodborka_ponedelnika_114_foto_101-390x290 (1)Առատ ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ԱՄՆ Արևելյան ափամերձ մի քանի նահանգներում:

Ամենահզոր հարվածը հասել է Արքանզաս, Կենտուկի, Միսսուրի և Թեննեսի նահանգներին, որոնք նաև հոսանքազրկվել են: Վիրջինիա, Դելավեր և Նյու Ջերսի նահանգնրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ընդհանուր առմամբ առատ տեղումներից տուժել է 100 մլն մարդ, ողջ երկրի մեկ երրորդը:

Վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է 3000 թռիչք 8000-ն էլ եղանակի բարելավման սպասումով կասեցվել է:

Անկախ

ԱՄՆ Կոնգրեսը տնտեսական պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ

o_890621ԱՄՆ Կոնգրեսը  Ռուսաստանի դեմ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների օրինագիծ է մշակում,  գրում է vesti.ru-ն: Պատժամիջոցները կարող են ներառել ամերիկյան վիզաներ տալու արգելք` պաշտոնատար անձանց,  ռուսական պետական բանկերի հետ գործարար օպերացիաների դադարեցում  ու ԱՄՆ-ում ռուս գործարարների ակտիվների սառեցում:

Դրա մասին մարտի 3-ին հայտնել է սենատոր-դեմոկրատ Քրիս Մերֆին:Ն րա կարծիքով, պատժամիջոցները ազդեցություն կունենան, եթե նման քայլեր ձեռնարկի նաև ԵՄ-ն:

Ավելի վաղ դրա օգտին էր արտահայտվել սենատոր-հանրապետական Ջոն Մակքեյնը: Բարաք Օբամայի ադմինիստրացիան նույնպես հայտնել է, որ ռուսական կառավարության  ու նրա հետ կապված բիզնեսի դեմ պատժամիջոցներ սահմանելը դիտարկել է ,սակայն  հստակ որոշումներ դրա հաշվով դեռևս չի կայացրել: Օբաման  խոստովանել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի մեջ սերտ կապեր գոյություն ունեն.” Այդ բոլորը պետք է հարգել, սակայն Ռւսաստանը չպիտի խախտի ողջ աշխարհում ընդունված սկզբունքները”,-հավելել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ազգային անվտանգության խորհրդում նույնպես իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանում տիրող իրավիճակի առնչությամբ, սակայն նա “պատժամիջոց” բառն իր խոսքում չի օգտագործել: Դրա փոխարեն նա  հայտարարել է, որ պետք է “դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու այլ ճնշմամբ հասնել” նպատակին:

Իսկ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն կարծում է, որ անարդարացի քայլ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց սահմանելը”…դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է լինել Ուկրաինայի տնտեսության հետ, եթե Ռուսաստանը դադարեցնի նրա հետ առևտրա-տնտեսական համագործակցությունը կամ, օրինակ` բարձրացնի գազի գները”,-ասել է նա Բրյուսելում կայացած ԵԽԽ-ի արտահերթ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ ռուսական գազի մատակարարումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի համար, այլև ողջ Եվրոպայի:

Անկախ

Կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի չբացված սիրային նամակ է գտել գրքի մեջ

նամակԴալլասցի կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրված, չբացված սիրային նամակ է գտել և ցանկանում է այն վերադարձնել իրական տիրոջը:

Շեյլա Փոլկը հնաոճ նամակը գտել էր գրքի մեջ Ֆլորիդայի Փլանթ Սիթիի Goodwill-ի խանութներից մեկում:

Բանակի սպա Ալբերտ Ալմը Հելեն Ռոթերմելին ուղղված սիրային նամակը ուղարկել էր Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքից 1945թ-ին:

Դժբախտաբար Հելենը երբեք այդ նամակը կարդալու հնարավորություն չի ունեցել:

Մինչ այժմ Հելեն Ռոթերմելի որոնումները անարդյունք են եղել:

Նամակը երեք անգամ ուղարկվել է փոստով, սակայն հետ է վերադարձել, քանի որ նման հասցեատեր չի գտնվել:

Այժմ Փոլկը աշխատում է ոստիկանության հետ Ռոթերմելին և նրա ընտանիքին գտնելու նպատակով:

Մինչ որոմումները ընթացքի մեջ են՝ Փոլկը չի պատրաստվում բացել նամակը: Նա ցանկանում է այդ պատիվը թողնել նամակի իրական հասցեատիրոջ համար:

 Անկախ

Հեշտ արտասանվող անուններով մարդիկ ավելի հարազատ ու քիչ ռիսկային են թվում

People meeting strangersԲազմաթիվ մարդիկ սխալվում են՝ մարդկանց մասին արտաքինով կամ նրանց խոսքով արագ դատողություններ անելով:

Այժմ գիտնականները հայտնաբերել են, որ մենք վստահում ենք հեշտ արտասանվող անուններ ունեցող անծանոթներին:

Պարզ և հեշտ հիշվող անուններ ունեցող մարդիկ ավելի հարազատ և ճանաչելու համար ավելի քիչ ռիսկային են թվում:

Իրվինում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ անգլիախոս մարդիկ հեշտ արտասանվող անուններ ունեցող անծանոթներին ավելի շատ են վստահում, քան դժվար արտասանություն ունեցող անուններով մարդկանց, եթե նույնիսկ համերկրացի են:

Վերոնշյալը վերաբերվում է ոչ միայն մարդկանց անուններին: Օրինակ՝ մարդիկ կարծում են, որ հեշտ արտասանվող անուններով սննդային հավելումները ավելի ապահով են, քան դժվար անուններով սննդային հավելումները:

Փորձագետները կարծում են, որ հարազատության զգացողությունը գլխուղեղում արձանագրվում է վստահելիության ազդակներով, իսկ դժվար ընկալվող ինֆորմացիան՝ վտանգավորության ազդակներով:

 

Անկախ

Դեսպան Մարգարյանի հանդիպումները ԱՄՆ խորհրդարանականների հետ

711539Փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:

Դեսպան Մարգարյանը և Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության և այլ հարցերի շուրջ:

Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց կոնգրեսականի հետևողական կեցվածքը Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերում:

Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց,  որ այսուհետ ևս շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը:

Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում ունեցավ նաև ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Կիրկի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների և Սենատում համագործակցության հետագա հնարավորությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ:

 

Անկախ

Օսկարի բոլոր ժամանակների վատագույն զգեստները (լուսանկարներ)

Tyra-BanksՕսկարը շոուբիզնեսի ամենակարևոր միջոցառումն է: Շուրջ 40,4 միլիոն հեռուստադիտողներ դիտում են, թե ինչպես են ամենահայտնի դեմքերը ժամանում մրցանակաբաշխությանը:

Աշխարհի ամենահայտնի դիզայներները մեծ ջանքեր են գործադրում կարմիր գորգի վրա աստղերի միլիոնավոր դոլարներ արժեցող տեսքը ապահովելու համար: Չնայած լավագույն ոճաբանների աշխատանքին և շլացուցիչ զգեստներին՝ տարիների ընթացքում կարմիր գորգի վրա նորաձևության վրիպակներ են տեղի ունեցել:

Սկսած Շերի պարուհու հագուստից մինչև Սելին Դիոնի ինտրիգային կոստյումը՝ կանայք իրապես ցուցադրել են ամենամեծ խախտումները:

 

Անկախ

Սողանքի վտանգը տարհանումների է հանգեցրել

o_827035Կալիֆոռնիայում սողանքի վտանգը հարյուրավոր ընտանիքների տարհանման  պատճառ է դարձել:

Փետրվարի 28-ին  Լոս-Անջելեսի մարզի իշխանությունները Սան Գաբրիելի լեռներից սողանքների վտանգի պատճառով տարհանել են ավելի քան 1000 մարդու: Եվս 100 ընտանիքի հորդորում են տներից հեռանալ ինքնուրույն:

Նահանգի հարավային շրջաններում փոթորկոտ եղանակ է. տեղատարափ անձրևներն ուղեկցվում են ուժեղ քամով: Կալիֆոռնիայում այդ եղանակի պատճառով տեղ-տեղ հեղեղվել են ճանապարհները: Սան-Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում 100 թռիչք է հետաձգվել:

Անկախ

Ջոն Քերին ու Սերգեյ Լովրովը քննարկել են Սիրիայի հարցը

քերի, լովրով   ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լովրովի հետ, որի ընթացքում կողմերը համոզումունք են հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել ուղիղ բանակցությունները Սիրիայի հարցով:    «Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են Ժնևում սիրիական խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովը ավարտվեց փետրվարի 15-ին: Հաջորդ հանդիպման մասին հայտարարություն կարվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համապատասխան զեկույց ներկայացնելուց հետո:
Անկախ

ԱՄՆ Պետքարտուղարությունը դժգոհ է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակից

ԱՄՆ  Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները մեկնաբանել են Թուրքիայի հասցեին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հնչած քննադատությունը՝ կապված աշխարհ շուրջ 190 երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցի հետ:     Մեկնաբանության մեջ ասվում է, որ Թուրքիան վճռականորեն շարունակելու է բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և այս հարցում համագործակցել միջազգաին կառույցների հետ:

Նշենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան քննադատվում է Թաքսիմի «Գեզի» այգու իրադարձությունների, կոռուպցիոն սկանդալի, հեռախոսային գաղտնալսումների և մի շարք այլ իրողությունների պատճառով:

Անկախ

Գրքի շնորհանդես Նյու Յորքում

Գրքի շնորհանդես Նյու ՅորքումՓետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:

«Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն» վերնագրով գրքում արտացոլված է հեղինակի անձնական պատմությունն ու հուշերը` Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Որպես դեռահաս աղջիկ Աննան ականատես է լինում ողբերգության սարսափելի իրադարձությունների, իր ընտանիքի հետ միասին մազապուրծ փախչում Ադրբեջանից, դառնում փախստական և ստիպված լինում ԱՄՆ-ում ամեն ինչ սկսել նորից: Հեղինակը պատմում է վերապրածների ու համայն հայության վրա այդ ոճրագործությունների պատճառած ծանր հետևանքների մասին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, բարձր գնահատելով հեղինակի յուրօրինակ աշխատությունը և կարևորելով  ԱՄՆ հասարակական կարծիքի իրազեկմանն ուղղված հեղինակի շարունակական ջանքերը` դեսպանը նշեց, որ ամենամյա ոգեկոչման արարողություններն առիթներ են հանդիսանում ի մի բերելու համահայկական ներուժն ու կարողությունները` Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և կեղծ քարոզչության դեմ արդյունավետ ու նպատակաուղղված պայքար տանելու համար:

Միջոցառմանը ներկա էին համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ամերիկահայ երիտասարդներ և օտարերկրացիներ:

 

Անկախ