Ամերիկյան գործարանում հզոր պայթյուն է եղել

0869f1b8a5f946ab963a2bd229338936-0869f1b8a5f946ab963a2bd229338936-0-390x290Պայթյունը կատարվել է Պիտերբորոյի արտադրական ձեռնարկությունում (Նյու Հեմփշիր):

Պայթյունի պահին գործարանի տարածքում 450 մարդ է եղել. բոլորը տարհանվել են, սակայն նրանցից 15-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Տիեզերական ու պաշտպանական արդյունաբերության համար առանցքակալների արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցչի խոսքով, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Հրդեհը շիջելու համար մի քանի հրշեջ անձնակազմ ու վտանգավոր նյութերի հետ աշխատանքի մասնագետներ են  աշխատում տեղում:

Անկախ

Օբամայի ու Բիոնսեի միջև սիրավե՞պ է սկսվել

օբամա,բեյոնսեԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ուզում հետ մնալ սիրային սկանդալի կենտրոնում հայտնված ֆրանսիացի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդից: Ֆրանսիացի պապարացի Պասկալ Ռոստենը այսօր հայտարարել է, որ շուտով ամերիկյան «Washington Post»-ի էջերին սենսացիոն բամբասանք է հայտնվելու: «Գիտե՞ք արդյոք, որ ԱՄՆ-ում շատ մեծ մի բան է տեղի ունենում, այդ մասին կհայտնվի նաև թերթում: Նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Բեյոնսեի միջև սիրավեպ կա»,-նշել է Ռոստենը:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆոտոլրագրողը նշել է, թե սկզբում Բարաք և Միշել Օբամաները սկսեցին ավելի հազվադեպ լուսանկարվել, իսկ արված նկարներում էլ իրարից հեռու կանգնել, այնուհետև բամբասանքների թեմա դարձավ Բեյոնսեն: Ըստ Ռոստենի՝ պետք չէ մոռանալ, որ ժամանակին մնան բամբասանքներ էին պտտվում նաև Մերլին Մոնրոյի և Մոնիկա Լևինսկու շուրջ:
Նշենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, թե Բարաքի ու Միշելի հարաբերությունները բավական վատ են և նույնիսկ ապահարզանի աստիճանի են հասել:

Անկախ

Վերլուծաբան. ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդները հովանավորվում են անմիջապես Թուրքիայի կառավարության կողմից

Բարաք ՕբամաNEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Զուբեր Հեւրամիի հոդվածը, որը հրապարակվել էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Rudaw» թերթում:

«Օսմանյան թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունից հետո 100 տարի է անցել, իսկ ԱՄՆ-ը դեռ պաշտոնապես չի ճանաչել սա որպես ցեղասպանություն: ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավում 2008թ.-ին խոստացավ ողբերգությունը որակել որպես «ցեղասպանություն»: Վաշինգթոնում ազգային քաղաքականության հարցերով կենտրոնի ավագ գիտաշխատող ու մասնագետ Գրեգորի Աֆթանդիլյանը նշել է, որ ԱՄՆ-ը վախենում է վտանգել թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, քանի որ Թուրքիան հասկացնել է տվել՝ դա կազդի երկկողմանի հարաբերությունների վրա:

Ամեն անգամ, երբ տվյալ հարցը  բարձրացվում է Կոնգրեսում, թուրքական կառավարությունը մարդկանց վրա ճնշում է գործադրում, ովքեր կապված են պաշտպանական արդյունաբերության հետ»,- ասել է Աֆթանդիլյանը:

Նրա խոսքով՝ բիզնես շահերը, լոբբիստներն ու առանձին անհատներ կենտրոնանում են այս գործողության դեմ: Նա դա անվանել է «ամոթ»: Աֆթանդիլյանը հաղորդել է, որ Վաշինգթոնում ԱՄՆ-ի ազգային արխիվը մեծ քանակությամբ ապացույցներ է հավաքել հայերի ցեղասպանության կապակցությամբ ու որ ժամանակին ամերիկացի դիվանագետները անվանել են սա «ռասայի վերացում»:

«Եթե Թուրքիան բավական խելացի լիներ, նա  կասեր, որ դա իրականացրել են օսմանները: Սակայն իրականում նրանց համար դա մեծ հոգեբանական խնդիր է, քանի որ չեն ցանականում խոստովանել, որ իրենց նախնիները գործելե նե այդ հանցանքները»,- ասել է մասնագետը:

Դոկտոր Փիթեր Բակաքյանը նշել է, որ այլ պետությունների կողմից օրինագծերի ու բանաձեւերի ընդունումը չի փոխում ցեղասպանության փաստը:

«Այդ փաստը հաստատվել է պատմական փաստաթղթերով ու գնահատվել է մասնագետների կողմից, ինչպես նաեւ այն անձի կողմից, ով ստեղծել է «ցեղասպանություն» հասկացությունը՝ Ռաֆայել Լեմկինը»,- ասել է Բալաքյանը: «Ցեղասպանության ութ փուլ» աշխատանքի հեղինակ Գրեգորի Սթենթոնը հայտարարել է, որ Պետդեպարտամենտն ու ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը ավելի կարեւոր են համարում, քան Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության ճանաչումը:

«Հիմնական լոբբիստական խմբերը ֆինանսավորվում են Թուրքիայի կառավարության կողմից: Նրանք վարձում են լավագույն փաստաբաններին, որպեսզի հակադարձեն ԱՄՆ-ի կառավարության կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը»,-նշել է Սթենթոնը:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ալ Կապոնեի առանձնատունը վաճառվում է 8,5 մլն դոլարով

pictureՄայամի-Բիչում (Ֆլորիդայի նահանգ) վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ մահկանացուն է կնքել ամերիկացի գանգստեր Ալ-Կապոնեն: Փալմ-Այլենդ կղզու անշարժ գույքի դիմաց ակնկալվում է 8,5 մլն ստանալ:

1922-ին կառուցված իսպանական ոճի վիլայի ընդհանուր տարածքը կազմում է 930 քմ: Ոսկով ու ծեփածո աշխատանքներով  հարդարված տունն ունի 7 ննջարան ու 7 լոգասենյակ: Հարակից տարածքում սեփական  կառամատույց կա, պահակային աշտարակ, լողավազան ու հյուրերի տուն:

Ալ Կապոնեն տունը ձեռք է բերել 1928-ին` 40 հազար դոլարով, դրանից հետո ստիպված է եղել փախչել Չիկագոյից ու Լոս Անջելեսից: Ալկատրանսի բանտից  դուրս գալուց հետո վախճանվել է 1947-ին այդ առանձնատանը, որը նրա մահից հետո մնացել է հարազատներին մինչև 1971-ականները:Ներկայում տունը պատկանում է Էնթնի Պանեբիանկո ընկերությանը, որը 2013-ին այն գնել է 7,4 մլն դոլարով:

Անկախ

Ֆրանսուա Օլանդն ԱՄՆ կմեկնի առանց կնոջ

o_881734Ֆրանսուա Օլանդը փետրվարի 10-ին պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ: Ֆրանսիայի առաջնորդներից վերջինը Ժակ Շիրակն է  1996-ին նման մակարդակի այցելություն կատարել ԱՄՆ: Սակայն, համաշխարհային մամուլը քննարկում է այցի ծրագիրը.Օբամայի օգնականներն էլ մինչև վերջ չեն իմացել, թե ով է ուղեկցելու Ֆրանսիայի նախագահին:

Ինչպես The Telegraph-ն է գրում, Վալերի Թրիերվեյլերից բաժանությունը ստիպել է, պաշտոնական այցի  հրավիրատոմսերի ամբողջ տպաքանակը ոչնչացնել: Իսկ հետո վարչության աշխատակիցները փորձում էի գուշակել, թե արդյոք  Օլանդի նոր ընկերուհին` Ժյուլի Գայեն կհայտնվի՞ հյուրերի մեջ: Դրանից էլ կախված է  Ամերիկայի առաջին տիկնոջ օրակարգը.ավանդաբար, Միշել Օբաման է զբաղեցնում օտարերկրյա առաջնորդներին ուղեկցող կանանց:

Իսկ Օլանդը որոշել է Վաշինգտոն մեկնել մենակ:

Անկախ

Սնոուդենն իր նպատակի համար համակարգչային էժան ծրագրեր է կիրառել

сноуден2-390x290Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հազարավոր փաստաթղթերը Ազգային անվտանգության գործակալությունից էժան համակարգչային ծրագրերի օգնությամբ է  դուրս բերել:

Սնոուդենը կիրառել է ոչ թանկ ու մատչելի ծրագրեր ու արագ պատճենել վեբ-կայքերի տեղեկությունները: Դրա համար նա որոնման իրեն անհրաժեշտ պարամետրեր է ներմուծել:

Հետաքննությամբ պարզվեց, որ Սնոուդենին հասանելի են դարձել 1,7մլն փաստաթուղթ, որոնք նույնիսկ հասարակ  պաշտպանությունից են զուրկ եղել: Բացի այդ, գողությունը շատ արագ կարելի էր հայտնաբերել, սակայն նույնիսկ այդ հարցում են թերացել. ոչ ոք չի արել:

Անկախ

Պահանջել են ապամոնտաժել լուսնոտի սարսափազդու արձանը

ad_126399765Ո՞ր խենթի մտքով կանցներ կանանց քոլեջում  լուսնոտի անհավանական նատուրալիստական արձան  կանգնեցնել:  Ինչով է առաջնորդվել ԱՄՆ-ի բուհ-երից մեկի ադմինիստրացիան, որ ուսումնական հաստատության տարածքում տեղադրել է  ճաղատ, վարտիքով , կիսաբաց բերանով, ձեռքերն առաջ պարզած տղամարդու արձանը : Ուսնաողներին այն դուր չի եկել:

ad_126407876Սարսափելի, միջին տարիքի լուսնոտ տղամարդու արձանն այժմ “զարդարում” է Մասսաչուսեթսի  աղջիկների քոլեջի ներքին բակը: Արձանն այնքան բնական է թվում, որ ուսանողները սկսել են վախենալ: Ավելի քան 300 ուսանողուհիներ ստորագրել են տնօրինությանը ներկայացված միջնորդագիրը` պահանջելով այն ապամոնտաժել: Սակայն ղեկավարությունը հրաժարվում է սխալն ընդունել:

Նրանց խոսքով, նկարիչ Թոնի Մաթելիի քանդակը, ինչպես և արվեստի ցանկացած գործ պետք է դիտողի մեջ ռեֆլեքս առաջացնի ու դրդի մտորումների, ինչպես և կոտրի ստեղծված կարծրատիպերը:”Արվեստի լավագույն գործերը պետք է մարդու մեջ անձնական խոր զգացումներ առաջացնեն ու մղեն նրան նոր գաղափարների ու մտքերի”,-հայտարարել է տնօրեն Քիմ Բոթթոմլին:

Իսկ ուսանողները կարծում են, որ “Լուսնոտը” ավելի շատ մոլագարի է նման ու այն քոլեջում տեղադրելը ծաղր է սեքսուալ բռնության ենթարկված աղջիկների նկատմամբ: Քննարկումները շարունակվում են:

Անկախ

ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստան մեկնող ավիաուղիներին ուշադիր լինել ատամի մածուկի տարաներով ռումբերի նկատմամբ

Սոչի, օլիմպիական ճամփորդությունԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը զգուշացրել է Օլիմպիական խաղերի նպատակով Ռուսաստան չվերթներ իրականացնող Միացյալ Նահանգների և օտարերկրյա ավիաուղիներին ուշադիր լինել ատամի մածուկի տարաների նկատմամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք հնարավոր է պարունակեն այնպիսի տարրեր, որոնց միջոցով ինքնաթիռի վրա ռումբ պատրաստեն:

Դաշնային իրավապահ մարմինները հայտնում են, որ սպառնալիքը ուղղված չէ Միացյալ Նահանգներ մուտք գործող ինքնաթիռներին, այլ միայն Ռուսաստանի հետ կապ ունեցող չվերթերին: Այս մասին տեղեկացրել են նաև Ռուսաստանի կառավարությանը:

Ռուսաստանի Սոչի քաղաքում, որտեղ Օլիմպիական խաղերը կսկսվեն ուրբաթ օրը, ամիսներ շարունակ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, քանի որ տարածաշրջանի իսլամիստ գրոհայինները սպառնացել են խաղերի անվտանգությանը: Անցած ամիս Ռուսաստանի իշխանությունները Սոչի մեկնող ինքնաթիռներում արգելել են որևէ տեսակի հեղուկ տեղափոխել:

 Անկախ

Բիլլ Քլինթոնի ու Էլիզաբեթ Հերլիի սիրավեպը.դերասանուհին ամեն ինչ հերքում է

Bill-Clinton-and-Liz-Hurley-3113983Բուլվարային ԶԼՄ-ներում անսպասելի հայտնվել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի կյանքի մանրամասներ: Պարզվել է, որ նա մի ամբողջ տարի իր մոտ հյուրընկալել է բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հերլիին: Ընդ որում, պետության ղոկավարի կինը գիտեր, որ ամուսինը սիրավեպ ունի կիոդերասանուհու հետ:

Որ դերասանուհին մեկ տարի շարունակ  հանդիպել է Բիլլ Քինթոնի հետ` նրա կնոջ աչքի առջև` պարզվել է, երբ  լրագրողների ձեռքում հայտնվել է  մի տեսանյութ: Հերլիի նախկին ընկեր Թոմ Սայզմորը պատմում է, թե ինչպես է Էլիզաբեթին ծանոթացրել նախկին նախագահի հետ.դա եղել է “Փրկել շարքային Ռայանին” ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ, 1998-ին, Սպիտակ տանը:

Bill-Clinton-2285963Դրանից հետո, Քլինթոնը դերասանին հարցրել է` դեռևս շարունակո՞ւմ է հանդիպել Հերլիի հետ: Նա էլ պատասխանել է` այո: Այնժամ Քլինթոնը Սայզմորից դերասանուհու հեռախոսահամարն է խնդրել: Դերասանն էլ պատասխանել է, որ սկզբում պետք է Էլիզաբեթին հարցնի` դեմ չէ՞ նա,  սակայն Քլինթոնը կտրուկ  սաստել է նրան, ասելով.”Լսիր, տխմար, ես ԱՄՆ գերագույն հրամանատարն եմ, ես եմ այստեղ գլխավորը: Տուր ինձ այդ համարը”:

Bill-Clinton-and-Liz-Hurley-at-a-Charity-Ball-3113948Սայզմորը ենթարկվել է: Րոպեներ անց, Քլինթոնն արդեն շփվում էր Հերլիի հետ` առաջարկելով նրա հետևից ինքնաթիռ ուղարկել:  Երբ դերասանուհին շփոթվեց նման հյուրընկալությունից, Քլինթոնը նրա վրա ճնշում գործադրեց, ասելով, որ ինքը շատ խոսելու ժամանակ չունի, ինքն աշխարհը փրկում է միջուկային պատերազմից: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել նույն երեկոյան.Բիլլն ու Հիլարին տարբեր սենյակներում են ապրել,  այնպես որ, պետության ղեկավարին ոչինչ չէր խանգարում իր մոտ , ննջարան հյուր հրավիրել:

Սայզմորի հավաստմամբ, այդ հարաբերությունները տևել են մեկ տարի: Թե ինչու են դրանք ավարտվել` չի հայտնվում: Հերլին հարզազրույցներում հաճախակի է ակնարկել դրա մասին` ասելով, որ իրեն գրավում են իշխանության ներկայացուցիչները: Քլինթոնի մամլո քարտուղարը չի հաստատել սիրավեպի փաստը: Սակայն հայտարարել է, որ Բիլլն ու Էլիզաբեթը լավ ընկերներ են:

Ինքը` Հերլին էլ է հերքել այդ պատմությունը: Իր թվիթերում նա գրել է.”Ինչ անհեթեթ ու հիմար պատմություններ են իմ  ու Բիլլ Քլինթոնի մասին: Լրիվ սուտ է: Փատաբաններս կպարզեն ինչն ինչոց է”:

Անկախ

ԱՄՆ-ի միջուկային պոչուկամբարում հրդեհ է բռնկվել

52cb2465-1982-270c-1982-270333867be7.photo.0Նյու-Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքից ոչ հեռու գտնվող ռադիոակտիվ պոչուկամբարի աշխատակիցները տարհանվել են գիշերն օբյեկտում բռնկված հրդեհի պատճառով:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության   հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհը բռնկվել է  “փոխադրման ստորգետնյա միջոցներից մեկում, որտեղ աղ կար”: Նշվում է, որ կրակին անմիջապես մոտ միջուկային թափոն չի եղել: Հիմա հրշեջների բրիգադ է աշխատում տեղում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհի պատճառով բոլոր աշխատանքները դադարեցվել են, իսկ անձնակազմը` տարհանվել:

Մի քանի աշխատակցի մոտակա հիվանդանոց են տեղափոխել` ծխից  հնարավոր թունավորման   պատճառով: Նրանց թիվը չի ճշտվում:

Անկախ

Ամերիկուհին ուրվական-երեխա է լույս աշխարհ բերել

o_890964Կալիֆոռնիայի նահանգի Իրվայն քաղաքի բնակչուհին ուրվական-երեխա է լույս աշխարհ բերել: Այդպես սովորաբար անվանում են այն երեխաներին, որոնք ծնվում են գործնականում, գրեթե առանց արյան, ինչից մաշկը մահացու-գունատ է լինում: Բժիշկները չեն կարողանում բացատրել այդ երևույթի պատճառը: Բարեբախտաբար, երեխային հնարավոր է  եղել փրկել:

Փոքրիկ Հոուփ Խուարեսի ծնողներն ու մանկաբարձները չեն կարողանում ուշքի գալ.երեխան ծնվել է բացարձակ ճերմակ: Երեխայի հայրն ասել է, որ ինքը մտածել է` ինչ որ բան երեխայի հետ այն չէ: Բժիշկները փորձել են արյուն վերցնել, սակայն հազիվ մի կաթիլ են կարողացել հավաքել, այն էլ մի կերպ քամել են տոտիկից: Բժիշկներն ասում են, որ երեխայի մարմինն արյունազրկվել էր նրա ծննդից ժամեր առաջ: Նրանք անհետաձգելի կեսարյան հատում են արել ու արյուն փոխպատվաստել փոքրիկին: Մայրը պատմել է, որ ծննդաբերությունից 3 շաբաթ առաջ զգացել է, որ նախկինում ակտիվ երեխան դադարել է արգանդում խաղալ:

Եթե չլիներ մոր զգոնությունը, երեխան մեռած կծնվեր: Թե ինչ հետևանք կարող է ունենալ արյան փոխպատվաստումը երեխայի զարգացման վրա` չեն հայտնում:

o_615640Սա առաջին դեպքը չէ, որ երեխան թափանցիկ սպիտակ մաշկով է լույս աշխարհ գալիս; 2012-ին բժիշկներին հաջողվեց Մեծ Բրիտանիայում փրկել փոքրիկ “Սպիտակաձյունիկին”:

Անկախ

Նյու Յորքը առաջ է անցել Փարիզից՝ դառնալով աշխարհի նորաձևության մայրաքաղաք

Paris - second place1 դոլար արժողությամբ պիցայի կտորների հայրենիք Նյու Յորքը պաշտոնապես ավելի նորաձև է, քան բարձր նորաձևության և լավագույն պանիրների հայրենիք Փարիզը:

Օսթինում տեղակայված Global Language Monitor տվյալների հետազոտման ընկերությունը, որը համակարգում է բառերի օգտագործման միտումները, այսօր հրապարակել է, որ Նյու Յորքը աշխարհի նորաձևության մայրաքաղաքն է:  

New York - fashion capitalՓարիզը նորաձության կենտրոնների ցանկում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, մինչ Լոնդոնը և Լոս Անջելեսը հաջորդում են նրան: Ասիան ևս ներկայացված է այդ ցուցակում, որտեղ Շանհայը տասներորդն է, Տոկիոն՝ 11-րդը, Սինգապուրը՝ 19-րդը և Հոնգ Կոնգը` 20-րդը:

Երեք տարի տևած հետազոտության ընթացքում ընկերությունը հետևել էր 250,000 բլոգների, սոցիալական մամուլի ալիքների՝ փնտրելով բարձր նորաձևության, նորաձևության հետ ասոցացվող տերմիններ:

Այնուհետև նրանք ուսումնասիրել են բառերի համատեքստային օգտագործման հաճախականությունը՝ ստեղծելով համաշխարհային նորաձևության քաղաքներին գնահատելու համար անհրաժեշտ տվյալներ:

Նյու Յորքը ավելի շատ է օգտագործվել այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են նորաձևություն, նորաձև, լավագույն մոդելավորողներ, առօրյա ոճ բառերի հետ, քան Փարիզը կամ Լոնդոնը: Ամեն դեպքում այն Փարիզին գերազանցում է ընդամենը 0,5 տոկոսով:

 Անկախ

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը հեռանում է պաշտոնից

Մայքլ ՄաքֆոլՌուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը երկու տարի Մոսկվայում անցկացնելուց հետո հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:

Մայքլ Մաքֆոլը համարվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման նախագահ Օբամայի փորձերի նախագծողը:

Մաքֆոլը կապված է ԱՄՆ-Ռուսաստանի հարաբերություններում բազմաթիվ հաջողությունների հետ՝ ներառյալ ռազմավարական սպառազինության մասին նոր համաձայնագիրը և Աֆխանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների շրջանակում համագործակցությունը: Սակայն նրա պաշտոնավարման ընթացքում հիասթափություններ ևս եղել են, քանի որ Վլադիմիր Պուտինի կրկին նախագահ դառնալուց հետ միասին Ռուսաստանում աճել են հակաամերիկյան տրամադրությունները:

Երեքշաբթի օրը դեսպանը իր հայտարարության մեջ նշել է, որ ինքը կհեռանա Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերից հետո:

Երկար ժամանակ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր աշխատած Մաքֆոլը հայտնել է, որ կվերադառնա Կալիֆորնիա: Նրա կինը և երկու որդիները տուն են վերդարձել դեռևս անցած տարի:

 Անկախ

ԱՄՆ թեթև օդանավի վթարից չորս մարդ է մահացել

օդանավԱմերիկյան Թենեսի նահանգում փոքր Gulfstream-690C օդանավի վթարից չորս մարդ զոհվել է: Օդանավը պատկանում էր տեղական մի գյուղատնտեսական ընկերության, այն պետք է Կանզասի Գրեյդ -Բենդ քաղաքի օդակայանից թռչեր Նեշվիլի օդանավակայան, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Մոտակա տների բնակիչները տարհանվել են , նրանցից ոչ ոք չի տուժել: Հրշեջների ծառայությունից հայտնել են, որ օդաչուն կարողացել է խուսափել շենքերին հարվածելուց: Այժմ ճշտվում են կատարվածի պատճառները:

Անկախ

5 հազար դոլար թեյավճար

pic_9cc1c54d98e3e9d598e052548ba37e9e (2)Իլինոյս նահանգի Բուն մարզում 3 երիտասարդ  մատուցողուհիները այցելուից  5-հազարական դոլար թեյավճար են ստացել:

23,25 և 28 ամյա աղջիկները պատմում են, որ այդ օրը ռեստորանը մարդաշատ չի եղել ու իրենք զրուցում էին կյանքի, ուսման ու ապագայի պլանների մասին:

Այցելուներից մեկը լսել է նրանց զրույցը, դրանից հետո  հարուստ թեյավճարներ բաժանել ուսման ու “կյանքում նրանց անհրաժեշտ մնացած բաների համար”: Սկզբում աղջիկները հրաժարվել են սակայն կինը պնդել է, որ նրանք անպայման վերցնեն այն:

Աղջիկներից մեկն ասել է, որ գումարը կծախսի կրթություն ստանալու վրա, որ ոստիկանության աշխատակցուհի դառնա, մյուս երկուսի պլանների մասին չի հայտնվում:

Ի դեպ, սրա նման մեկ այլ պատմություն էր վերջերս ԱՄՆ-ում գրանցվել. հարուստ այցելուն որպես թեյավճար 10-15 հազար դոլար էր թողնում ու նշում` “Հանունի Հիսուսի”: Ով էր այդ առատաձեռն ակցիայի հեղինակը, այդպես էլ չկարողացան պարզել:

Անկախ

Ձերբակալել են Ջորջ Բուշին սպանել սպառնացող տղամարդուն

george-w-bushԱՄՆ Դաշնային դատարանը հայտնել է, որ Նյու Յորքում ձերբակալել են նախկին նախագահ Ջորջ Բուշին սպանել սպառնացող տղամարդուն:

Նյու Յորքի բնակիչ Բենջամին Սմիթը սպառնացել էր սպանել, առևանգել և մարմնական վնասվածքներ հասցնել Բուշին:

Սիթը բացահայտ հայտարարել էր նաև նախկին նախագահի երկվորյակ դուստրերից մեկի՝ Բարբարայի նկատմամբ սիրային հետաքրքրվածության մասին:

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությանն այս մասին տեղեկացրել էր Սմիթի մայրը, որն  իրենց բնակարանում հայտնաբերել էր տղամարդու նամակը այն մասին, որ ինքը պատրաստվում է աշխատել Ջորջ Բուշի և Պենտագոնի համար՝ ավելացնելով, որ սպանելով վիշապին Բարբարա Բուշը իրենը կլինի:

Ուրբաթ օրը գործակալները Սմիթին գտնել էին Մանհեթենում, որի մեքենայի մեջ հայտնաբերել էին 38 տրամաչափի հրացան, երկու արկղ զինամթերք, բենզինով լցված տարա և մաչետե:

Հարցաքննության ընթացքում Սմիթը գործակալներին պատմել է, որ ինքն ամուսնալուծված է, սակայն աշխատում է Բարբարա Բուշի հետ հարաբերություններ սկսելու ուղղությամբ:

Միացյալ Նահանգների նախագահների նկատմամբ սպառնալիքները դաշնային հանցագործություն են համարվում:

Անկախ

Քլինթոնը խորհուրդ է տալիս` չճնշել Իրանին

o_713440Ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնը սենատորներին խորհուրդ է տվել մոռանալ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման մասին, քանի որ դրանից հնարավոր է երկրի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները տեղի չունենան: Դրանում քաղաքական գործիչը համամիտ է նախագահ Օբամայի հետ:

“Մենք պետք է դիվանագիտությանը հնարավորություն տանք, ընդ որում, չմոռանանք այլ տարբերակների մասին: Պատժամիջոցները այսօր միայն կողմերին կգցեն ձեռքբերված “դիվանագիտական բարձունքներից”:

Ի դեպ, Քլինթոնը միշտ էլ կողմ է եղել պատժամիջոցներին, սակայն, հիմա, նրա խոսքով, դրա ժամանակը չէ: Մինչդեռ, ամերիկյան քաղաքական գործիչները մտադիր են լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու մասին օրենք պատրաստել: Օբաման խոստացել է, որ ինքը կարգելափակի այն, եթե իրեն ուղարկեն ստորագրելու:

Ավելի վաղ “վեցնյակն” ու իսլամական պետությունը համաձայնության էին եկել, որ Իրանը կնվազեցնի ուրանի հարստացումը մինչև 5%, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կհանեն Իրանի նկատմամաբ պատժամիջոցների մի մասը: Նախօրեին Արևմուտքը  երկրի հաշվին է փոխանցել ավելի քան 500 մլն դոլարի սառեցված  առաջին ակտիվները:

Անկախ 

Թոշակառուն սպիտակեղենը գովազդող մոդել է դարձել

o_888547Ամերիկացի American Apparel  հագուստի  արտադրողներն անսովոր ակցիա են կազմակերպել: Կանացի  ներքնազգեստի նոր հավաքածուն գովազդելու համար ընտրել են 62-ամյա Ջեքի Օ’Շոգնեսիին: Որքան էլ զարմանալի, նրա կերպարը դուր է եկել ամերիկացիներին:  Կնոջ մոդելային լուսանկարը մակագրված է`”Սեքսուալությանը բոլոր տարիքներն են ենթակա”: Որքան էլ զարմանալի է, այս գովազդը համացանցային օգտատերերից մեծամասնությունը հավանել է:

o_888545American Appare-ի էջում ի Ջեքի Օ’Շոգնեսիին լուսանկարները ավելի քան 1000 լայք են հավաքել, իսկ  Instagram-ում այդ թիվն անցել է 8 հազարից: Հետո պարզվեց, որ 62-ամյա չամուսնացած մոդելն այս գործակալության հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում է: Նույն ապրանքանիշի համար նախորդ նկարահանումը եղել է 2 տարի առաջ:

Անկախ

Yahoo Mail-ը հաքերների հարձակման թիրախ է դարձել

yahoo-hackedՀինգշաբթի օրը Yahoo-ն հայտնել է, որ Yahoo Mail-ը վերջերս կիբերհարձակման թիրախ է դարձել:

Ընկերությունը բացահայտել է, որ հաքերները փորձել են գողացված մուտքաբառերի և գաղտնաբառերի միջոցով մուտք գործել բազմաթիվ էլեկտրոնային փոստեր: Yahoo-ի հայտարարության մեջ նշված չէ, թե քանի օգտատերերի էլեկտրոնային փոստեր են հարձակման ենթարկվել:

Ընկերությունը հետագա մանրամասներ չի հաղորդել, սակայն նշել է, որ հարձակման կապակցությամբ հետաքննություն վարելու համար իրենք համագործակցում են դաշնային իրավապաշտպան մարմինների հետ:

Yahoo-ն հայտնել է, որ իրենք վերագործարկել են հարձակման ենթարկված օգտատերերի գաղտնաբառերը: Ընկերությունը չորեքշաբթի օրը նրանց հաղորդագրություն էր ուղարկել՝ զգուշացնելով ցանցում տեղի ունեցող անսովոր գործողությունների մասին:

 

Անկախ

Ամերիկացին տուգանվել է 40 հազար պիրանյայի մաքսանենգության համար

o_888106Նյու-Յորքի 66-ամյա բնակիչ Ջոել Ռեյքովերը տուգանվել է 73 հազար դոլար` 40 հազար կենդանի պիրանյայի մաքսանենգության համար: Նա  անօրինական փորձել է երկրից դուրս բերել գիշատիչներին` մատակարարներին համոզելով ներկայացնել դրանց որպես ակվարիումային, անվնաս ձկնատեսակ “արծաթափայլ տետրա”: 2011-2012-ին մաքսանենգը պիրանյաներին գնել է Հոնկոնգում ու իրացրել ԱՄՆ -ի կենդանիների վաճառքով զբաղվող խանութներին: Նա չի մտածել, ոչ այն բանի մասին  որ ձկները վտանգավոր են մարդկանց համար ու ոչ էլ նրա, որ ամերիկյան 22 նահանգներում գործող օրենքի համաձայն, մասնավոր անձանց արգելված է պիրանյա պահել:

Պիրանյաները  Հարավային Ամերիկայում վտառներով ապրող ձկներ են: Նրանց հզոր ծնոտն ու սուր ատամները վտանգավոր են ոչ միայն ձկների, այլև կենդանիների ու մարդկանց համար:

Անկախ