Ամերիկյան լայներում 176 մարդ է թունավորվել

o_888149Caribbean Princess  զբոսանավում 165 ուղևորի ու անձնակազմի 11 անդամների մոտ աղեստամոքսային վարակման նշաններ են հայտնաբերվել: Նավը 7-օրյա ուղևորություն է կատարում Կարիբյան կղզիներում:

3 ուղևորների մոտ նորովիրուսի ակտիվ ախտանշաններ են, 162-ն արդեն դիմել են բուժկետ` վատ ինքնազգացողության բողոքով:

Ինչպես ճշտել են  կազմակերպող Carnival Corp ընկերությունից, մարդիկ բողոքում են որովայնի ուժեղ ցավից, որն ուղեկցվում է փսխումով ու սրտխառնուքով:

Զբոսանավը, որում 3100 ուղևոր ու  անձնակազմի 1150 անդամ կա, Հյուսթընի նավահանգիստ է վերադառնալու մոտ ժամանակներում:

Անկախ

Սկարլետ Յոհանսոնը դադարել է հանդես գալ որպես Օքսֆամի դեսպան

Սկարլետ Յոհանսոնը Արևմտյան Ափին գործող գազավորված ըմպելիքներ արտադրող իսրայելական ընկերությանը աջակցելու պատճառով խզել է իր կապը մարդասիրական խմբավորման հետ:

Scarlett Johansson-adՉորեքշաբթի օրը Սկարլետի ներկայացուցիչը հայտնել է, որ 29-ամյա դերասանուհին կարծիքների սկզբունքային տարբերություն է ունեցել Օքսֆամ ինթերնեյշընլի հետ, քանի որ մարդասիրական խումբը ընդդիմանում է Իսրայելի գրաված տարածքներից իրականացվող առևտրին՝ հայտնելով, որ դա անօրինական է և անտեսում է Պաղեստինի իրավունքները:

Այս ամսվա սկզբին դերասանուհին գրանցվել է  որպես SodaStream International ՍՊԸ-ի համաշխարհային բրենդ դեսպան: Նախատեսվում է, որ կիրակի օրը Սուպեր գավաթի խաղարկության ժամանակ դերասանուհին կհայտնվի գազավորված ընպելիքներ արտադրողի գովազդում:

Պրո-պաղեստինյան ակտիվիստները քննադատել են SodaStream-ին Արևմտյան ափին` Իսրայելի գրաված տարածքում, մեծ գործարան հիմնադրելու համար:

Յոհանսոնը 2007թ-ից ի վեր ծառայում է որպես Օքսֆամի համաշխարհային դեսպան՝ համաշխարհային աղքատության կրճատման համար ֆոնդեր հավաքելով և նպաստելով դրա վերաբերյալ տեղակացվածության բարձրացմանը:

 Անկախ

Կինը, որի քիթն ու շուրթերը կապիկը պոկել էր, փորձում է կյանքը նորից սկսել,տեսանյութ

o_887838Ամերիկյան Կենտուկի նահանգի 60-ամյա բնակչուհի Չարլա Նեշը, որին 2009թ. այլանդակել էր հարևանի Թրեվիս անունով շիմպանզեն. փորձում է ապրել լիարժեք կյանքով, չնայած կենդանին պոկել էր նրա շրթունքները, կոպերը  և ձեռքի թաթերը: Կնոջը մտահոգում է միայն այն, որ մարդիկ իրենից խուսափում են, հաղորդում է   Daily Mail-ը:

Դեմքի լրիվ փոխատեղումից հետո, կինը նորից սովորում է ծամել: Վերջերս տեղադրեցին նրա ներքևի ատամները, որպեսզի նա կարողանա պինդ կերակուր ուտել, օրինակ` միս: Այդ ամենը նա դեռ դժվարությամբ է անում, բայց Չարլան իր վրա աշխատում է: Նա ասում է, որ առանց դժվարության ուտում է իր սիրած աղցանները, բայց պիցցայի եզրերը դժվարությոմբ է ծամում:Ցավոք ձեռքերի փոխպատվաստումը անհաջող է կատարվել, այդ պատճառով նրան կերակրոմ են հիվանդապահները:

Ամերիկուհին փորձում է հնարավորին չափ ինքնուրույն լինել, սակայն դեռևս նա ինքնուրույն կարողանում է միայն լսել աուդիոգրքեր, զբոսնել ծերանոցի միջանցքներով: Չառլան, որը միայնակ մեծացրել է աղջկան, ասում է, որ երբեք ծույլ չի եղել, բայց հիմա ստիպված “բանջարի” կյանք է վարում:

Կինը հույս ունի , որ մի օր ծերանոցից կվերադառնա տուն:Այժմ նա իրավաբանների հետ մշակում է օրինագծի նախագիծ, որը խստացնում է էկզոտիկ կենդանիների պահելը տան պայմաններում: Չարլան ասում է, որ չէր ցանկանա ինչ որ մեկը իր ճակատագիրն ունենար:

2009թ. կնոջ վրա հարձակված շիմպանզեն մինչ այդ շատ հանգիստ է եղել,տերերը նրան համարել են տան անդամ: բահց մի անգամ Չարլա Նեշին տեսնելում պես 80-կգ-նոց արու շիմպանզեն կարծես խելագարվեց: ոչ տերերը, ոչ վրա հասած  ոստիկանները չկարողացան հանգստացնել կենդանուն, այդ պատճառով նրա վրա կրակեցին: Այս սարսափելի դեպքից հետո , Նեշի հարազատները դատի տվեցին հարևաններին: Մինչ ընթանում էր դատավարությունը, Թրեվիսի տիրուհին մահացավ, նրա հարազատները տուժածին փոխհատուցեցին 4 միլիոն ԱՄՆ դոլար:

Անկախ

Հարյուրավոր օձեր են հայտնաբերվել Կալիֆոռնիայի Սանտա Անա քաղաքի բնակարաններից մեկից

snakes-californiaԿալիֆոռնիայի Սանտա Անա քաղաքում բնակիչները բողոքել են իրենց հարևան Ուիլյամ Բակմենի տան վատ հոտից:

Չորեքշաբթի օրը իշխանությունները այցելել են Բակմենի երկու հարկանի բնակարան և պարզել, որ տհաճ հոտի պատճառը մեծ քանակությամբ օձերն են, որոնց մեծ մասը սատկած և նեխած վիճակում է եղել:

Տանը նաև եղել են մեծ քանակությամբ մկներ ու առնետներ:

Ոստիկանությունը և կենդանիների ծառայության աշխատակիցները տան խուզարկման ժամանակ կեղտոտ սենյակներում հայտնաբերել են պիթոններով պլաստիկ արկղեր:

Ոստիկանության տեղեկություններով՝ Բակմենի բնակարանում մի քանի հարյուր օձ է եղել:

KCAL/KCBS-ին հայտնում է, որ միայն մեկ սենյակից 50 սատկած պիթոն են հայտնաբերել:

Ոստիկանությունը կենդանիների նկատմամբ դաժանության կասկածանքով ձերբակալել է 53-ամյա ուսուցիչ Բակմենին: Նա դեռևս դատարան չի ներկայացել, պաշտոնական մեղադրանք ևս չի ներկայացվել:

Դեռևս պարզ չէ, թե ինչու է նա այդքան շատ օձեր պահել իր տանը:

Անկախ

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային. Սպիտակ տուն

Սպիտակ տուն   ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Թուրքիային: Նրա խոսքերով՝ Անկարան և Վաշինգտոնը հանդիսանում են դաշնակիցներ և սերտ համագործակցում են մի շարք ոլորտներում: Ռոդսը, մեկնաբանելով մամուլում հայտնված այն լուրերը, թե իբր նախագահ Բարաք Օբաման չի պատասխանում վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգերին, նշել է, որ իրականում երկու առաջնորդները հեռախոսային ակտիվ շփման մեջ են:

«Թուրքիան ժողովրդավար երկիր է, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամը: Վաշինգտոնը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին և հետագայում ևս նման մտադրություն չունի»,-նշել է Ռեդսը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ևս վերջերս նման հայտարարությամբ էր հանդես եկել:

Անկախ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության դեմ

1223-390x290ԱՄՆ-ի իշխանությունները ֆինանսական պատժամիջոցներ են նախատեսում ուկրաինական իշխանությունների ու  երկրում անկարգությունների պատասխանատու ընդդիմության  առաջնորդների դեմ:

Ներկայում փաթեթի մշակումն  ավարտին դեռևս չի հասցվել: Սակայն, հակասությունների ծավալման դեպքում այն շատ կարճ ժամկետում պատրաստ կլինի: Ընդ որում, պատժամիջոցները կկիրառվեն ոչ միայն Ուկրաինայի պատասխանատու անձանց, այլև ընդդիմության առաջնորդների դեմ:

Նման պատժամիջոցներ մտցնելու  հավանականության մասին ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայից հայտարարել են դեռևս անցած տարեվերջին: Սակայն, այն ժամանակ, խոսքն իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին էր, որոնք, ԱՄՆ-ի կարծքով, մեղավոր էին կատարվածում:

Ուկրաինայում հուզումները սկսվել են 2013-ի նոյեմբերից, երբ իշխանությունները կասեցրին Եվրամիության ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Զանգվածային ցույցերի ժամանակ զոհվեց 6 մարդ, մի քանի հարյուրն էլ տուժեցին:

Անկախ

Զոմբի մեղուները հեղեղել են ամերիկյան Վերմոնտը

o_679755Ամերիկյան Վերմոնտ նահանգը հեղեղվել է զոմբի-մեղուներով, որոնք վարակվել են մակաբույծ ճանճերից և շատ տարօրինակ  վարքագիծ ունեն: Դա արտահայտվում է կողմնորոշման կորստով ու միջատների գիշերային ակտիվությամբ: Հենց դա էլ, ըստ մասնագետների, միջատներին զոմբիի է նմանեցնում:

Վարակված առանձնայակները երբեմն մի քանի ժամվա կյանք են ունենում: Առաջին անգամ մակաբույծների պատճառով տուժած մեղուներ հայտնաբերվել են 2008-ին Մասնագետների խոսքով, առաջներում այդ մակաբույծ ճանճիկները հարձայկում էին միայն իշամեղուների վրա, հիմա դրանից տուժում են նաև մեղուները: Փորձագետների կարծիքով, այդ ճանճիկները ձվադրում են ոչ միայն զոհի մեջ, այլև վարակում ինչ որ վիրուսով:

Անկախ

Աճուրդի է հանվել Ժաքլին Քենեդիին պատկանող Christian Dior ապրանքանիշի վզնոցը

Dior necklace - Jackie KennedyԺաքլին Քենեդիի անձնական հավաքածուին պատկանող վզնոցը աճուրդի է հանվել նախնական 5,000 դոլարով:

Christian Dior ապրանքանիշի վզնոցը, որը կազմված է մարջանե գնդիկներով վեց ոսկեզօծ շղթաներից, միանգամայն այլ տեսք էր տալիս նախկին առաջին տիկնոջը, որը հայտնի էր մարգարտյա վզնոցների նկատմամբ իր հակվածությամբ:

Վզնոցը պատրաստվել է Գերմանիայում 1973թ-ին և աճուրդում կցուցադրվի մինչև հինգշաբթի օրը:

Վզնոցը աճուրդի տունը ձեռք է բերել 1996թ-ին Ջաքլին Քենեդիին պատկանող Լոս Անջելեսում գտնվող սեփականության վաճառքից հետո:

Այս աճուրդի ընթացքում կվաճառվեն Jackie Kennedyնաև նրա հավաքածուին պատկանող այլ զարդեր ևս՝ ներառյալ Քենեթ Ջեյ Լեյնի դիզայնով պատրաստված տերևի ձև ունեցող ոսկե ականջօղերը:

Անկախ

ԱՄՆ-ում առևանգվել է Ստրադիվարիուսի 300-ամյա ջութակը

skripkaՎիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի նվագախմբի առաջին ջութակ Ֆրանք Էլմոնդը թալանի զոհ է դարձել.նրանից գողացել են Ստրադիվարիուսի ձեռքի աշխատանքը`300-ամյա ջութակը: Նվագախմբի ղեկավարը գերադասել է չհնչեցնել գործիքի արժեքը, պարզաբանելով, որ այն “յոթանիշ” է: Հանցագործներին որոնում են:

Դեպքը կատարվել է  լյութերանյան քոլեջի ավտոկայանատեղիում, որտեղ նվագախումբը համերգ էր տալիս: Գողություն կատարողներն առնվազն երկուսով են եղել: Նրանցից մեկը էլեկտրաշոկերով հարվածել է երաժշտին ու խլել պատյանով ջութակը, դրանից հետո միկրոավտոբուս է  նստել, որի ղեկին նրա հանցակից ընկերն է եղել:

Ոստիկանության ներկայացուցիչ Էդվարդ Ֆիլինը հայտարարել է, որ իրավապահ մարմինները համոզված են` չարագործներին հստակ այդ գործիքն է հետաքրքրել.”Գործիքը շատ արժեքավոր է, սակայն նույն պատճառով էլ այն կհետաքրքրի  մարդկանց փոքր խմբի”: Նրա խոսքով, գողոնը շատ դժվար կլինի վաճառել:

Գործիքն այն 600 ալտերից ու վիոլոնչելներից մեկն է, որ պատրաստել է իտալացի հռչակավոր վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսը: Այն պատրաստվել է 1715-ին ու հայտնի է որպես “Լիպինսկու Ստրադիվարիուս”անվամբ, դրա վրա նվագած լեհ կոմպոզիտոր, ջութակահար Կարոլ Լիպինսկու անունով: Էլմոնդին ջութակը անհայտ տիրոջից է հասել, որը սերտ կապ ունի Միլոուկիի հետ:

Անկախ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի և ծրագրային ծառայությունների գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

մակՆյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով` 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:

Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշեց կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների և կանանց առաջխաղաղացման հարցերի կարևորությունը, որոնք հանդիսանալու են 2015թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։  Նա կարևորեց նաև հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը:

Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝  ՀՀ դեսպանը նշեց, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին որ զարգացման կարիքներին։

Տեղեկանք. ՄԱԿ կարևորագույն կառույցներից մեկի՝ ՄԱԶԾ, հիմնական գործառույթներից են Գլխավոր ասամբլեայի կողմից մշակված քաղաքականության իրականցումը, ՄԱԿ–ի հիմնադրամների ու ծրագրերի գործունեության ուսումնասիրումը, անդամ պետություններում իրականացվող ծրագրի հաստատումը, նոր ծրագրային նախաձեռնությունների խրախուսումը և այլն: Բաղկացած է 36 անդամներից:

 

 Անկախ

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բազմամիլիոնանոց հարսանիքը տեղի կունենա հունիսին Փարիզում

Քիմ,Քանիե, վերսալ Kim Kardashian -Kanye WestՔիմ Քարդաշյանը միշտ երազել է  հունիսին ամուսնանալու մասին, իսկ այժմ նրա ցանկությունը կարծես թե իրականանում է:

Աստղը պատրաստվում է իր հեքիաթային հարսանիքը կազմակերպել Ֆրանսիայում, որը կհեռարձակվի նաև շոույի ընթացքում, իսկ ինքը ոչ մի լումա չի ծախսի դրա վրա:

RadarOnline-ը հայտնում է, որ 33-ամյա Քիմը համոզել է տեսախցիկներից խուսափող իր փեսացու Քանյե Ուեսթին իրենց հարսանիքի օրը ներս թողնել տեսախցիկներին, քանի որ E! լրատվամիջոցը պատրաստվում է իր վրա վերցնել ծախսերի մեծ մասը:

E!-ի աշխատակիցները իրենց վրա կվերցնեն նաև հարսանիքի նավտանգության հարցերը:

Սա առաջին դեպքը չէ, որ ռեալիթի աստղը ֆինանսապես շահույթ է ստանում հարսանիքից: 2011թ-ի օգոստոսին Քրիս Համփրիսի և Քիմի հարսանեկան չորսժամյա արարողությունը երկու մասից բաղկացած Քիմ Քարդաշյանհատուկ թողարկմամբ հեռարձակվել էր E!-ով, որի համար զույգին վճարել էին 15 միլիոն դոլար:

Քիմը շատ է ցանկանում, որ իրենց հարսանիքը կազմակերպվի Վերսալի պալատում, որը հանդիսանում է Ֆրանսիայի բացարձակ միապետության խորհրդանիշը:

Այս ամսվա սկզբին Քիմը և 36-ամյա ռեպերը այցելել են պալատ և շրջել դրա ընդարձակ տարածքներով:

 

 

 

Անկախ

 

Գարեջրի համով քաղցրավենիքը ծնողների վրդովմունքն է առաջացրել

o_886312Դոնդողե հատիկավորներ արտադրող ամերիկյան ընկերությունը երեխաների հարցում մեծ սխալ է թույլ տվել` արտադրելով գարեջրի համով մարմելադ: Արտադրողները կարծում էին, որ նոր մարմելադը երեխաների շրջանում կսիրվի, սակայն այդ արտադրանքը խանութի ցուցադարակներից ակնթարթորեն սպառվելու փոխարեն` մեծ գլխացավանք է դարձել:

Ծնողները գրոհել են հրուշակեղենի կալիֆոռնիական Jelly Belly  ընկերության Facebook-էջի վրա, անմիջապես:  Այդ արտադրանքի մեջ սպիրտ, ալկոհոլ, չի պարունակվում, այնուամենայնիվ, շատերը համոզված են, որ նման անվտանգ տեսքով “գարեջուր” համտեսած երեխաների մեջ ցանկություն կառաջանա իմանալու, թե ինչ համ ունի իրականում այն.”Դուք պետք է ամաչեք, որ փոքր տարիքից երեխաներին ալկոհոլամոլություն եք սովորեցնում”,-գրում է նրանցից մեկը:

Ի դեպ, ընկերությունն ալկոհոլի համով դոնդող է արտադրում 1977-ից: Մինչև այժմ էլ շատ խանութներում վաճառվում են այդ ապրանքանիշի` բրենդիի, կոկտեյլների համով դոնդողներ:

Քաղցրավենիքն արտադրողներն էլ իրենց պաշտպանության համար ասել են, որ դրանք մեծ տուփերով չեն վաճառվելու ու նշել են, որ տվյալ արտադրանքը մեծահասակների համար է:

Անկախ

ԱՄՆ-ը Սոմալիին հրթիռային հարված է հասցրել

52e5b175-c535-bd7e-c535-bd710e86d05a.photo.0ԱՄՆ-ը Սոմալիի տարածքին հրթիռային հարված է հասցրել, տեղեկացնում են Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նպատակը` “Ալ-Քաիդայի” և “Աշ- Շաբաբ” խմբավորումների հետ կապ ունեցող դաշտային հրամանատարներից մեկի ոչնչացումն էր:

Հարվածը հասցվել է Սոմալիի հարավային շրջաններին: Ֆրանս պրես գործակալության տեղեկություններով, ԱՄՆ-ն անօդաչու սարք է կիրառել: Հարվածի հետևանքների մասին տեղեկություն չկա:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ինչ որ ժամանակ առաջ մի քանի ռազմական խորհրդական են ուղարկել Սոմալի (իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` 5 մարդ). սա վերջին 20 տարում, երբ 1993-ին 18 զինծառայող զոհվեց Սոմալիի մայրաքաղաքում, Պենտագոնի առաջին քայլն է:

Անկախ

 

ԱՄՆ-ում զբոսաշրջային նավի ուղևորները տառապում են փորլուծից

MԱմերիկյան Royal Caribbean International ընկերությանը պատկանող զբոսաշրջային Explorer of the Seas նավի ուղևորները ստամոքս-աղիքային խանգարումից տանջվում են:

280 ուղևորից և  անձնակազմի 22 անդամները թունավորվել են: Ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն տուժածների մոտ սրտխառնուք ու փորլուծ է: Ենթադրվում է, որ հիվանդությունը նորովիրուսի կամ “ստամոքսի գրիպի” հետևանք է` գաստրոինտեստինալ վարակի տարատեսակ:

Ընդհանուր թվով նավում 3050 ուղևոր կա ու  անձնակազմի 1165անդամ:

Անկախ

Փիթբուլը և Ջենիֆեր Լոպեսը միասին կկատարեն ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խորհրդանիշ երգը

Փիթբուլ,Ջենիֆեր ԼոպեսըՓիթբուլը միացել է Ջենիֆեր Լոպեսին այս տարի Բրազիլիայում կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խորհրդանիշ “We Are One (Ole Ola)” երգի կատարման համար: Նախագծի համար Փիթբուլը կաշխատի նաև բրազիլացի երգչուհի Կլաուդյա Լեյտեյի հետ:

Այս մասին հայտարարել են Մարականա ֆուտբոլային մարզադաշտում հունվարի 23-ին:

Փիթբուլի գրած նոր երգը կհրապարակվի այս տարի ավելի ուշ՝ նախքան ՖԻՖԱ 2014 աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկը: Երգը կընդգրկվի նաև “Official 2014 FIFA World Cup Album” ալբոմում, որը կհրապարակի Sony Music Entertainment-ը: Երգի տեսահոլովակի նկարահանումները ընթացքի մեջ են:

Անկախ

Coca-Cola-յի շտաբ- բնակարանից 70 հազար աշխատակիցների տվյալներ են գողացել

o_432794Ատլանտայում (Ջորջիա նահանգ) տեղակայված Coca-Cola-յի շտաբ-բնակարանից գողացել են մի քանի նոթբուքեր, որոնցում 74 հազար աշխատակիցների (հիմնականում` նախկին ու ներկայիս) անձնական տվյալներ էին: Ոստիկանությանը հաջողվեց հայտնաբերել նոթբուքերը ու, ամենայն հավանականությամբ, դրանցից դեռևս չէին հասցրել տեղեկություններ օգտագործել:

Սակայնապահոության համար Coca-Cola-ն աշխատակիցներին նախազգուշական նամակներ է ուղարկել: Դեռևս անհայտ է, թե ինչպես է հանցագործներին հաջողվել գողանալ համակարգիչները: Ընկերությունն այդ փաստի առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի անում:

Անկախ

Հանելուկ Հարրի Փոթերի ոճով.ԱՄՆ-ի արևելքը գրավել են բևեռային բվերը

o_885044ԱՄՆ-ի արևելյան առափնյայում անհասկանալի պատճառներով  մեծ քանակով սպիտակ բևեռային բվեր են հայտնվել: Դրանք ողջ Ատլանտյան օվկիանոսի ափերին են` մինչև Ֆլորիդա, չնայած, սովորաբար  հյուսիսային գիշատիչներն այդքան հեռու հարավ չեն թռչում:

Բվերն իսկական գլխացավանք են դարձել ադմինիստրացիայի ու օդանավակայանի համար.գիշային թռչունները բախվում են ինքնաթիռներին: Բոստոնի միջազգային օդանավակայանում որսացել են ու անվտանգ տեղ տարել 53 բու, չնայած, սովորաբար, տարվա այս եղանակին նույն թիվը հասնում  է 5-6-ի:

Թևավոր գիշատիչները հայտնվել են նաև Վաշինգտոնում: Դրանցից մեկն ուղիղ Washington Post-ի խմբագրություն է թռել եկել ու անգամ լուսանկարվել:

Գիտնականները չեն կարողանում այս երևույթը բացատրել: Սկզբում ենթադրություն կար, որ հարազատ վայրերում նրանց սնունդը չի բավարարում: Սակայն, նրանց կշռելու արդյունքն այլ բան է ասում.թռչունները նորմալ քաշ ունեն:

Իրենց բացատրությունն են առաջարկում Հարրի Փոթերի սիրահարները: Ռոլինգի վեպի համաձայն, սպիտակ բուն հրաշագործ տղայի փոստատարն ու ընկերն էր: Կատակասերներն իրենց վարկածներն են առաջարկում, թե ինչ ուժ մոգական կարող էր նրանց քշել-բերել այս կողմերը:

Անկախ

ԱՄՆ-ը չի միջամտելու Թուրքիայի ներքին խնդիրներին

amnԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հարֆը, պատասխանելով Ստամբուլում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հարցերին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի միջամտել և չի միջամտելու Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Հարֆը նշել է, թե Վաշինգտոնը հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք բազմիցս նշել ենք, որ այս հարցի շուրջ մեր միակ մեկնաբանությունը հույսի արտահայտումն է, թե գործի շուրջ արդարացի, ժողովրդավար և թափանցիկ հետաքննություն կընթանա»,-նշել է Հարֆը՝ հրաժարվելով գնահատական տալ Թուրքիայի ներքաղաքական լարված իրադրությանը:

Անկախ

Նյու-Յորքում ձերբակալվել է դարի գողության կասկածյալը

23235416.671665.3120ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել են  “Բոնանո” մաֆիոզ կլանի անդամ Վինսենթ Ասարոյին, որը կասկածվում է նյույորքյան  Ջոն Քենեդու անվան օդանավակայանի անգարից ավելի քան 35 տարի առաջ կատարված  խոշոր չափով գումարի ու թանկարժեք իրերի գողության մեջ:

1978-ի դեկտեմբերի 11-ին անհայտ անձինք Lufthansa 5 –ի բեռների տերմինալից առևանգեցին մեկ մլն դոլար, ինչպես նաև` 900 հազար դոլար արժողությամբ ոսկերչական իրեր : Այդ գողությունն ԱՄՆ պատմության մեջ ամենախոշորն էր: Հաշվի առնելով արժեզրկումը, գողոնի արժեքն այսօր կկազմեր 20 մլն դոլար, որը հայտնաբերել այդպես էլ չհաջողվեց:

78-ամյա Վինսենթ Ասարոյի հետ ձերբակալվել է նաև նրա որդին ու մաֆիոզ կլանի ևս 3 անդամ: Մի քանի ժամից ձերբակալվածները կկանգնեն Նյու-Յորքի դատարանի առջև: Նրանց արդեն սպանություն, թալան, շորթում ու մի շարք այլ հանցագործությունների մեղադրանք է ներկայացվել: Իսկ 1978-ին կատարված գողության մեջ միայն կասկածվում է 78-ամյա Ասարոն:

Անկախ

Տղամարդու ու կնոջ ոսկրուղեղում ցողունային բջիջները տարբեր են

52e00a4b-c9d3-7be7-c9d3-7be8b2b688f2.photo.0Ամերիկացի մոլեկուլյար կենսաբանները հայտնաբերել են, որ արյունաստեղծ ցողունային բջիջները կանանց ու տղամարդկան ոսկրուղեղում նկատելի տարբերվում են իրարից, ինչպես  դրանց ակտիվությամբ, այնպես էլ  նրանով, թե ինչպես են  արձագանքում տարբեր հորմոնների ազդեցությանը, ասվում է  Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Կանայք ու տղամարդիկ իրարից տարբերվում են ոչ միայն սեռական օրգաններով ու երկրորդային սեռական  նշաններով, այլև օրգանիզմի աշխատանքով` ընդհանուր առմամբ:  Այդ տարբերություններով են պայմանավորված տիպիկ “կանացի” ու ”տղամարդկանց” հատուկ հիվանդությունների գոյությունը և հոգեկանի առանձնահատկություններն ու մարմնի կառույցը:

Տեխասի համալսարանից Շոն Մորիսոնն ու նրա գործընկերները բացահայտել են նման հետաքրքիր տարբերություններ` հետևելով, թե ինչպես են աշխատում արյուանաստեղծ ցողունային բջիջները մկան էգերի ու  արուների օրգանիզմում: Սկզբում էական տարբերություններ չգտան: Իսկ հետո հայտնաբերեցին մի քանի լուրջ տարբերություններ: Օրինակ, կանացի արյունաստեղծ բջիջները նկատելի ակտիվ են տրոհվում, քան տղամարդկանց  “զարմիկները” ու ավելի հաճախ են վերածվում էրիթրոցիտների “կիսապատրաստվածքի”:

Երկրորդը. բոլորովին տարբեր կերպ են արձագանքում որոշ ազդանշանային մոլեկուլների, այդ թվում` էսթրոգենին հորմոնին:

Կանացի ցողունային բջիջներում այդ միացության խտության ավելացումը  ստիպում է, որ դրանք ավելի արագ տրոհվեն ու վերածվեն էրիթրոցիտների կամ էլ արյան ուրիշ բջիջների: Նույնը չի կատարվել արուների պարագայում: Ինչպես հոդվածի հեղինակներն են ենթադրում, այդ առանձնահատկություններն օգնում են կանանց հագեցնելու իրենց ու սաղմի օրգանիզմը թթվածնով: Այդ ենթադրության օգտին է խոսում այն փաստարկը, որ հղիության ընթացքում կանանց օրգանիզմում էսթրոգենների մակարդակը հասնում է “գագաթնակետին”:

Անկախ