Կենսաբանները դելֆինների զանգվածային անկման պատճառն են պարզել

i (3)Ավելի քան 1000 աֆալին տեսակի դելֆին է ափ նետվելՆյու Յորքից Ֆլորիդա հատվածի լողափում: Այս  թիվը գերազանցեց 20 տարվա վաղեմության մեկ այլ տվյալ, երբ անհայտ վարակից զոհվեց 740 դելֆին: Այս անգամ կաթնասունների անկման պատճառը շատ նման է կարմրուկի ախտանշաններին:

Հիմա աֆալինների պոպուլյացիան կազմում է շուրջ 39 հազար առանձնյակ: Էկոլոգների կարծիքով, կենդանիներին վնասում է Մեքսիկական ծոցում  նավթի ու գազի սեյսմիկ հետախուզումը, քանի որ ծովի հատակին արվող հարվածները վնասում են հղի էգերին ու նոր ծնված առանձնյակներին:

Այս տարվա հունիսին նավթային ու գազային ընկերությունների ղեկավարությունները  անսացին բնության պաշտպանների կոչերին ու որոշեցին դադարեցնել հետախուզումը 2,5 տարով:

 

Սիեթլի բնակչուհուն փրկեց ակնոցը

pic_e208c4ac76bc478b649fff49b2898766Սիեթլի բնակչուհուն պատահական փամփուշտից պաշտպանեց ակնոցի շրջանակը: 16-ամյա աղջիկը քնել էր իր տան հյուրասենյակի բազմոցին, երբ 22:00-ի մոտ տան ուղղությամբ  մեքենայից կրակոցներ տեղացին: Մի քանի փամփուշտ ծակեց տան պատերն ու ջարդեց ապակին, իսկ մեկն էլ աղջկա ակնոցի քթամասին դիպավ: Աղջիկը տեղի հիվանդանոց տեղափոխվեց, որտեղ բժիշկներն աննշան վնասվածքներ հայտնաբերեցին:”Նա շատ,շատ բախտավոր է”,հայտնել են տեղի ոստիկանությունից` մեկնաբանելով  կատարվածը:

Տեղեկություն կա, որ հրաձգությունը քաղաքում գործող հանցավոր խմբակցությունն է բացել: Նրանց նպատակը, ըստ ոստիկանների` տունն է, ոչ թե ինքը` աղջիկը:

Բջջային հեռախոս գողանալն անիմաստ է

california-movers-1Կալիֆոռնիայում կընդունվի օրենք, որը բջջայինի գողությունն անմիտ զբաղմունքի կվերածի: Տեղի իշխանությունները հունվարին կքննարկեն մի օրինագիծ, որի համաձայն, նահանգի տարածքում վաճառված հեռախոսները կհագեցվեն հատուկ ծրագրով, ինչը հնարավորություն կտա հեռակա անջատել գողացված հեռախոսը:

Բնականաբար, արտադրողները դժվար թե հատուկ մի նահանգի համար այդպիսի հագեցվածությամբ հեռախոս արտադրեն, սակայն, եթե օրենքն ընդունվի, ապա Կալիֆոռնիան մյուս նահանգներին ևս  կստիպի ընդունել նման օրենք: Արդյունքում` անկախ տեղական իշխանությունների  դիրքորոշումից, նման գործառույթը կդառնա չափորոշիչ բոլոր հեռախոսների համար:

Կալիֆոռնիայում այդ օրենքի նախագծի հեղինակը դեմոկրատական կուսակցությունից սենատոր Մարկ Լենոն ու մարզային դատախազ  Ջորջ Հասկոն են: Հենց Հասկոն էլ բջջայինների գողության դեմ պայքարի ոգեշնչողն է: ԱՄՆ-ում բջջայինների գողություններն անթիվ են.օրինակ` Սան Ֆրանցիսկոյում փողոցային հանցագործությունների մոտ կեսը հեռախոսների գողություն է: Սմարթֆոնները գողանում են ատրճանակի  կամ էլ սառը զենքի սպառնալիքով:

Ջորջ Հասկոն ու նրա գործընկերը Նյու Յոքրից` Էրիկ Շնեյդերմանը հանդես են եկել  օպերատորներին  ու արտադրողներին ուղղված կոչով. Տեխնոլոգիական նոր լուծում գտնել, որը սմարթֆոնների գողությունն անիմաստ կդարձնի: Օրինակ` Apple արդեն արձագանքել է դատավորների  կոչին ու iOS 7 ֆունկցիա է ներդրել, որը հնարավորություն է տալիս հեռակա արգելափակել  սմարթֆոնը, որը iPhone կվերածի ալյումինե գեղեցիկ իրի, ոչ ավելի: Այդպիսի ֆունկցիա ունեն Samsung հեռախոսները: Եթե նշված խնդրով զբաղվեն պետական մակարդակով ու համապատասխան օրենք ընդունեն, ապա մյուս արտդրողները ստիպված կհետևեն դրան:

ԱՄՆ-ում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

o_858717ԱՄՆ-ի Կենտուկի, Միսիսսիպի ու Միսսուրի նահանգներում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի:Պատճառը` եղանակային պայմաններով պայմանավորված ավտովթարներն են:

Կենտուկիի Նոյւ Հոուլ քաղաքի մոտ գետն է ընկել 5 ուղևորով մի ավտոմեքենա.ուղևորներից 3-ը սառը ջրի մեջ զոհվել են, 2-ին հաջողվել է լողալով դուրս գալ: Նույն նահանգում Քերոլթոն քաղաքի մոտ գետն է ընկել կվադրոցիկլը. զոհվել է վարորդը:

Միսսուրիում ձնամրրկի ու մերկասառույցի պատճառով ավտովթար է եղել, զոհվել է մեկ մարդ: Իսկ Միսիսսիպիում,որտեղ պտտահողմն անգամ բեռնարատներ է շրջել, զոհվել է 2 մարդ:

Տարերքը մոլեգնում է նաև Նյու-Յորքում, Վերմոնտում ու Մենում: Էլեկտրալարերի վնասման պատճառով հազարավոր տներ են հոսանքազրկվել:

Անկախ

 

Սահակաշվիլին աշխատանքի է անցել ամերիկյան համալսարանում

imagesՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տեղավորվել է աշխատանքի ամերիկյան Ֆլետչերի անվան իրավունքի ու դիվանագիտության դպրոցում, որտեղ եվրոպական պետականության մասին դասախոսություններ կկարդա,ասվում է ուսումնական հաստատության կայքում: Դասախոսությունների կուրսը կսկսվի 2014-ի գարնան կիսամյակից: Թե ինչ պարգև կստանա իր աշխատանքի դիմաց նախկին նախագահը` ոչինչ չի ասվում:

2013-ի դեկտեմբերին ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Սահակաշվիլին խոստովանել է, որ ամերիկյան մի քանի համալսարաններում  է աշխատում Վրաստանում բարեփոխումների ծարգրի վրա: Այն ժամանակ էլ հայտնել է, որ ինքը շատ”լավ ու լուրջ առաջարկություն” է ստացել ամերիկյան առաջատար համալսարաններից մեկից:

Ֆլետչերի Իրավունքի ու դիվանագիտության դպրոցը Թաֆթսի համալսարանի մի մասն է հանդիսանում: Դպրոցը հիմնվել է 1933-ին: Համալսարանը Times-ի միջազգային վարկանշային ցուցակում 87-րդ տեղն է զբաղեցնում:

Սահակաշվիլին  որպես Վրաստանի նախագահ պաշտոնավարեց 2 ժամկետ` 2003-2013 թթ. նա իշխանության եկավ 2003-ին` “վարդերի հեղափոխության” շնորհիվ:

Սան Ֆրանցիսկոյում զույգին ձերբակալել են փողոցում մերկ ամուսնանալու համար

Սան Ֆրանցիսկո, մերկ ամուսնությունՍան Ֆրանցիսկոյում ոստիկանությունը ձերբակալել է փողոցում մերկ ամուսնանալ փորձող հարսնացուին և փեսացուին:

Ոստիկանությունը նախկին մերկապարուհի, այժմ ակտիվիստ 44 ամյա Ջիպսի Թոբին և փեսացուին՝ 20-ամյա Ջեյմիզ Սմիթին շրջապատել է խոստումների փոխանակումից մի քանի րոպե անց:

SFGate.com-ի տեղեկություններով՝ կինը հայտնել է, որ իրենց այդ քայլը բողոք է՝ ուղղված հանրային մերկության արգելքի դեմ:

nude wedding1Զույգը մերկացել էր Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքի առջև: Այս միջադեպը մեկ տարի շարունակվող բողոքի ակցիաների մաս է կազմում, որի մասնակիցների կարծիքով հանրային մերկության արգելքը դրակոնյան օրենք է:

Երեկ տեղի ոստիկանության սպաները փողոցում մերկ պարող զույգին փաթաթել է ծածկոցներով և տեղափոխել ոստիկանության բաժանմունք:

2012թ-ին Վերահսկող խորհրդի ընդունած օրենքով արգելվում է մերկ շրջել փողոցներում, մայթերում, մեքենաներում՝ բացառություն են կազմում երեխաները և տոնախմբությունների մասնակցող հատուկ թույտվություն ունեցող մարդիկ:

Թոբը ավելի ուշ միջնորդությամբ ազատ է արձակվել, քանի նա ավելի ուշ հագնվել է:

 Անկախ

Նյու-Մեքսիկո նահանգն օրինականացրել է նույնասեռ ամուսնությունը

o_728701Նյու-Մեքսիկոն ամերիկյան 17-րդ նահանգն է, որ օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: Երեկ Գերագույն դատարանը որոշեց, որ  նման միությունները չեն հակասում այդ նահանգի սահմանադրությանը:

Ավելի վաղ Նյու-Մեքսիկոյի որոշ մարզերում գեյ-զույգերին թույլատրվում էր ամուսնանալ, սակայն փաստաթղթում նշվում էր, որ ընտանեկան միություն է կնքվել կնոջ ու տղամարդու միջև:

2013-ի հունիսի 25-ին ԱՄՆ Գերագույն դատարանը նույնասեռ ամուսնությունները հավասարեցրեց  սովորականին, դրանից հետո նման զույգերը պետական տարբեր զեղչերի իրավունք ստացան, ինչպես և սովորական ընտանիքները:

 

Էլեկտրոնային ծխախոտը` արգելքի տակ

Հինգշաբթի Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել էլեկտրոնային ծխախոտի օգտագործման արգելքը հասարակական վայրերում: Այդ օրենքը կտարածվի ոչ միայն սրճարանների , ռեստորանների ու գրասենյակային շինություններում, այլև քաղաքային այգիներում ու լողափերին:

o_864564Առաջիկա օրերին այն պետք է ստորագրի Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը ծխելու մոլի հակառակորդ է: Դրանից 4 ամիս անց, օրենքն ուժի մեջ կմտնի:

Այդ նորությունը էլեկտրոնային ծխախոտի շատ սիրահարների տրամադրությունն է գցել: Ստացվում է, որ էլեկտրոնային ծխախոտի օգնությամբ ծխելը թողնել պատրաստվողները ստիպված են փողոց դուրս գալ ու ծխողների հետ կանգնել:

Ներկայում նմանատիպ արգելք գործում է ԱՄՆ 3 նահանգներում` Յուտայում, Հյուսիսային Դակոտայում ու Նյու-Ջերսիում:

Երկար ժամանակ էեկտրոնային ծխախոտը համարվում էր սովորական ծխախոտի անվնաս նմանակը: Արտադրողները հավատացնում էին, որ այն քաղցկեղածին նյութեր չի պարունակում ու ծխողը մաքուր նիկոտին է ներշնչում ու ոչ ավելի և օգնում է ազատվելու կախվածությունից:

Սակայն,  շատ մասնագետներ հակառակ կարծիքի են. նրանց տվյալներով, էլեկտրոնային ծխախոտը ավելի շատ հակում ու կախվածություն է առաջացնում, քան սովորական ծխախոտը:

Բրեդ Փիթը իր 50-ամյակը որևէ հատուկ ձևով չի նշի

Բրեդ Փիթ, 50-ամյակԲրեդ Փիթը իր ծննդյան կապակցությամբ որևէ հատուկ բան չի ծրագրել: Us Weekly-ին հայտնում է, որ աստղը, որը դեկտեմբերի 18 –ին դարձել է 50 տարեկան այժմ զբաղված է իր «Ֆուրիա» ֆիլմի նկարահանումներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը ոչինչ չի պատրաստվում անել իր ծննդյան օրվա կապակցությամբ և չի ցանկանում, որ որևէ անակնկալ լինի՝ ավելացնելով, որ նա չի ցանկանում խոսել իր ծննդյան օրվա մասին:

Փիթը պատրաստվում է իր տարեդարձը Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ նշել հանգստյան օրերին Ավստրալիայում և սա միակ բանն է, որ նա պատրաստվում է անել իր տարեդարձի կապակցությամբ: Զույգը սովորաբար իրենց տոները անց է կացնում իրենց աշխատանքային վայրում:

Փիթը այժմ Լոնդոնում աշխատում է «Երկրորդ համաշխարհային պատերազմ» կինոնկարի նկարահանումների վրա:

Անկախ

Յուրաքանչյուր 200-երորդ ամերիկուհին հավատացնում է, որ հղիացել է առանց սեքսի

Ha2NTP2bՀյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 7,8 հազար երիտասարդ` 14-25 տարեկան մայրերի շրջանում: Հարցման թեման` ինչպես է հաջողվել հղիանալ: Մասնագետները ցնցված էին իմանալով, որ  հարցվածների 0,5% լրիվ լուրջ հայտնել են, որ իրենք հղիացել են առանց սեքսի, մնալով կույս:

Ստացվում է, որ յուրաքանչյուր 200-րդ հարցվածն իրեն  անարատ կույս է համարում: Մասնագետների այն հարցին, թե օգտվել են հղիանալու ինչ որ տեխնոլոգիայից, ինչին աղջիկները պատասխանել են, որ երեխա են ունեցել առանց կողմնակի միջամտության: Բժիշկները գրում են, որ ժամանակն է խոսել իսկական “անարատ բեղմնավորման համաճարակի” մասին:

Հարկ է նշել, որ հարցման ժամանակ հաշվի են առնվել մասնակիցների դավանանքը, հավատի գործոնը: Օրինակ, նրանց 31%-ը հայտարարել է, որ երեխա ունենալուց առաջ իրենք կուսության ուխտ են արել: Պարզվեց նաև, որ այդ աղջիկների մեծամասնությունն աղքատ ընտանիքներում է մեծացել, որտեղ սեքսի ու երեխածնության հարցերը քննարկելն ընդունված չէ:

Ջասթին Բիբերը հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել իր երգչի կարիերան

Ջասթին ԲիբերՋասթին Բիբերը հայտնել է, որ թողնում է իր կարիերան:

19-ամյա աստղը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ երաժշտության ասպարեզից, իսկ նրա Journals ալբոմը կհրապարակվի հաջորդ շաբաթ և հնարավոր է, որ ժամանակավորապես վերջինը լինի: Հայտարարությունը անշուշտ աշխարհի բազմաթիվ դեռահաս աղջիկների արտասվելու պատճառ է դարձել:

Նա Լոս Անջելեսի Power 106 ռադիոկայանին տեղեկացրել է, որ իր նոր ալբոմի հրապարակվելուց հետո ինքը հեռանալու է ասպարեզից:

Ինչևէ աստղը դեռևս հաստատ որոշում չի կայացրել և հայտնել է, որ ցանկանում է կայանալ որպես արտիստ, ինչպես նաև ցանկանում է, որ իր երաժշտությունը հասունանա:

Սակայն Ջասթինին մոտ կանգնած աղբյուրը TMZ-ին հայտնել է, որ երգիչը կատակել է և որևէ ծրագիր չունի ժամանակավորապես հեռանալու:

Աստղը այժմ պետք է դատարան ներկայանա լուսանկարչի բողոքից հետո, քանի որ երգչի թիկնապահը նրան շնչահեղձ էր արել և ձեռքից վերցրել ֆոտոխցիկը:

 Անկախ

“Խելացի” սվիտերը կմատնի ձեր տրամադրությունը

20131214164452Եթե տրամադրություն չունեք, կամ հակառակը` ցանկանում եք ձեր ուրախությունը կիսել շրջապատի հետ, ապա դա  անելու համար հարկավոր չեն  բացատրությունները: Սան Ֆրանցիսկոյի  Sensoree ստուդիան ստեղծել է  GER Mood Sweater սվիտեր, որը  ներսարված տվիչների օգնությամբ հասկանում է այն կրողի տրամադրությունն ու դրա մասին հայտնում շրջապատողներին լուսային գունավորմամբ.յուրաքանչյուր գույն պատասխանատու է որոշակի էմոցիաների համար: Ասենք. հանգստությունն արտահայտվում է երկնագույնով, եթե նյարդային եք կամ էլ` սիրահարված, ապա սվիտերի գունային “մատնիչը” կարմրում է: Իսկ եթե հիացած եք ինչ որ բանով, ապա հիացմունքը դեղին գունավորմամբ  շրջապատին կտեղեկացնի ձեր վերաբերմունքի մասին:

“Ընկալման” տեխնոլոգիան հիմնված է մաշկա-գալվանական ռեֆլեքսի վրա, որը սովորաբար կիրառվում է ստի դետեկտորում: Հատուկ սենսորային տվիչը, որն ամրացվում է ձեռքին, իրականացնում  է կապը օգտվողի ու սվիտերի հյուսվածքի միջև ու ստացված տվյալներից կախված` փոփոխում LED լուսավորումը:

Անկախ

Time. Apple-ի ղեկավար Թիմ Կուկը ՄԱԿ-ում արտահայտվել է գեյերի իրավունքների պաշտպանության օգտին

16072102.392176.9798Ամերիկյան  Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հրապարակավ բացառիկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում` անցած շաբաթ:

Time-ի տեղեկացմամբ, 53-ամյա Կուկը խոսել է խտրականության մասին, նշել, որ տեսել  է ու ինքն էլ է խտրականության տարբեր դրսևորումների արժանացել, որոնք բոլորը միավորվում են մեծամասնությունից տարբերվող մարդկանց նկատմամբ  վախի մեջ:

Նա նշել է այն արժեքները, որոնք ինքը գտել է  Apple -ում  ու Սթիվ Ջոբսի մեջ, երբ 1990-ականներին միացավ ընկերությանը , խոսել է հաշմանդամներին հասանելի արտադրանք ստեղծելու, խտրականության դեմ ուղղված ազգային օրենսդրությանն աջակցելու, գեյերի իրավունքների մասին ու պաշտպանել ներգաղթի ուղղությամբ բարեփոխումները:

Ի դեպ,Out ամսագիրը  Կուկին  աշխարհի ամենազադեցիկ ԼԳԲՏ-մարդ է ճանաչել:

Ջասթին Բիբերի տեղադրած Ուիլ Սմիթի հետ լուսանկարը ճանաչվել է Instagram կայքում 2013թ-ի ամենաշատ հավանված լուսանկար

Ջասթին Բիբեր, Ուիլ ՍմիթInstagram կայքի գործադիր տնօրեն Քևին Սիսթրոմը ուրբաթ օրը հայտնել է, որ կայքում Ջասթին Բիբերի տեղադրած լուսանկարը ճանաչվել է 2013թ-ի ամենաշատ հավանված լուսանկար: Ընկերությունից հայտնում են, որ յուրաքանչյուր օր կայքում 55 միլիոն լուսանկար է տեղադրվում, սակայն Ուիլ Սմիթի հետ Բիբերի լուսանկարը հավաքել է 1,496,070 հավանություն:

Լուսանկարը տեղադրվել է չորս ամիս առաջ, որտեղ պատկերված են կանադացի փոփ երգիչը և Ուիլ Սմիթը: 19-ամյա Ջասթին Բիբերը Instagram-ում 12 միլիոն հետևող ունի: Նա լուսանկարի մեկնաբանություններում գրել էր «Ես և հորեղբայր Ուիլը»:

Instagram-ը նաև հարապարակել է այն վայրի անունը, որտեղից ամենաշատ լուսանակրներ են տեղադրել կայքում: Այս տարի ամենաշատ լուսանկար տեղադրած վայրը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող Սիամ Պարագոն առևտրի կենտրոնն է:

Ամենաշատ լուսանկար տեղադրած քաղաք է ճանաչվել Նյու Յորքը, երկրորդ տեղում Բանգկոկն է, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականներում՝ հաջորդաբար Լոս Անջելեսը և Լոնդոնը:

 Անկախ

Աշակերտը փորձել է սպանել ուսուցչին

i (2)Ամերիկյան Սենտեննիալ քաղաքում աշակերտը տեղի դպրոցի շենքում ատրճանակից կրակ է բացել, վիրավորել 2 աշակերտի, ապա ինքնասպան է եղել:

Քաղաքի ոստիկանի տեղեկացմամբ, աշակերտը ցանկացել է կոնկրետ ուսուցչի սպանել, սակայն նրան չի գտել, քանի որ դասատուն հասցրել էր շենքից դուրս գալ: Երկուսին վիրավորելուց հետո` աշակերտն ինքնասպան է եղել: Ներկա պահին վիրավոր աշակերտներից մեկի վիճակը կրիտիկական է գնահատվում:

Անցած տարի, հունիսին Սենտեննիալ քաղաքի կինոթատրոններից մեկում 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակ բացոց Բեթմենի մասին ֆիլմի ժամանակ, որի հետևանքով 12 մարդ զոհվեց, 58-ը վնասվածքներ ստացան:

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ, 2012-ի դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան, որը հոգեկան խանգարում ունեցող համարվեց, Նյութաուն քաղաքի Sandy Hook դպրոցում 20 երեխայի ու 6 հասուն մարդու սպանեց, ապա ինքնասպան եղավ:

Nation, Հնարավոր է, որ Փոլ Ուոքերը սպանված լինի

13123017.287116.5469The Nation-ը գրում է, որ ավտովթարը, որի հետևանքով զոհվել է դերասան Փոլ Ուոքերը, հնարավոր է, որ պատահական չէր: “Ֆորսաժի”  աստղին հնարավոր է սպանած լինեն:

Նման վարկածի կողմնակից են նաև այլ մասնագետներ, որոնք հետաքննում են վթարի մանրամասները:

biography-1Ամսագիրը նշում է, որ Փոլ Ուոքերի հարաբերությունները “Ֆորսած” ֆիլմի գործընկեր Վին Դիզելի հետ շատ լարված էին: Նրանք միմյանց տանել չէին կարողանում: Փոլ Ուոքերը Դիզելին եսասեր էր համարում ու վստահ էր, որ վերջինս ցանկանում էր իրենից առաջ անցնել:

Վթարից օրեր առաջ նա մի հարցազրույցում պատմել է, որ նրանք (Դիզելն ու Ուոքերը) միմյանց հարգում են, սակայն երբեմն իր մոտ գործընկերոջ գլխին մի լավ հարվածելու ցանկություն է առաջանում: “Նրանք միմյանց արհամարհում էին ու օրեր շարունակ չէին խոսում իրար հետ”,-գրում է   ամսագիրը` մեջբերելով աղբյուրի խոսքերը:

Փոլ Ուոքերը զոհվեց նոյեմբերի 30-ին,  Լոս Անջելեսի արվարձանում,ԱՃՊ-ի հետևանքով:

 

Ինչու Օփրա Ուինֆրին երեխա չունի

o_791725Մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկը` 59-ամյա հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին  խոստովանել է, թե ինչու երեխաներ չունի.”Եթե ես երեխաներ ունենայի` նրանք ինձ կատեին: Նրանք ինձ ավելի շուտ կքննարկեին “Օփրայի շոուի” ոճով: Իմ կյանքում կան բաներ, որոնք վնասում են, ու նրանք կտուժեին դրանից”,-ասել է նա The Hollywood Reporter-ին:

Նա նշել է, որ երեխաների մասին նույնիսկ չի երազել.”Իմ ընկերուհի Գեյլը, երբ 7-րդ դասարանում էր, արդեն գիտեր թե ինչպես կանվանի իր ապագա երեխաներին… իսկ ես նույն ժամանակ իմ երազներում ինձ Մարտին Լյութեր Քինգ էի երևակայում”:

Վերջերս Օփրան 5-րդ անգամ գլխավորեց աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը` ըստ Forbes-ը: Նա մեծ ազդեցություն ունի Հոլիվուդում: Նրա շոուն  եթեր է դուրս գալիս արդեն 25 տարի ու հսկայական ազդեցություն է ունեցել ԱՄՆ փոփ մշակույթի վրա:

2011-ի հունվարի 1-ից Օփրա Ուինֆրին իր սեփական հեռուստաալիքն է  գործարկել` OWN: Միայն վերջին տարում նա 77 մլն դոլար է աշխատել: Նրա ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,9 մլրդ դոլար:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2014-ի բյուջեի նախագիծը

666ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2014-ի ֆինանսական տարվա  դաշնային բյուջեի նախագիծը.կողմ է քվեարկել 332 օրենսդիր, դեմ` 96-ը:

Հաջորդ ֆինանսական տարվա վերջին բյուջեի դեֆիցիտը կնվազի 23 մլրդ դոլարով, հայտարարել են դեմոկրատ սենատոր Պետի Մյուրեյը ու հանրապետական-կոնգրեսական Փոլ Ռայանը, որ բանակցություններ էր վարում բյուջեն համաձայնեցնելու ուղղությամբ: Փաստաթղթում  նշվել է նաև, որ 2014-ի ֆինանսական տարում պաշտպանության ծախսերը կկազմեն 520,5 մլրդ դոլար:

Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ բյուջեի քննարկում կանցկացնի սենատը: Եթե այն հաստատվի, ապա  նախագիծը կփոխանցվի ԱՄՆ նախագահին` ստորագրման: Միացյալ Նահանգների ադմինիստրացիան վարկենապես արձագանքել է քվեարկությանը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին այն անվանել է “դրական քայլ երկրի  և տնտեսության համար”: Նա նշել է, որ դա միայն առաջին քայլն է,ու կոնգրեսը պետք է ավելի շատ անի ազգային էկոնոմիկայի համար: Նա նշել է, որ երկրին նոր աշխատատեղեր են հարկավոր, իսկ առանց աշխատանքի մնացածներին հատկացվող նպաստի ժամկետը պետք է երկարաձգել:

Բարաք Օբամայի քաղաքացիությունը հաստատած պաշտոնյան զոհվել է ավիավթարում

o_841099Հավայներում ավիավթարից զոհվել է նահանգի առողջապահության վարչության պետ Լորետա Ֆադդին, որը ԱՄՆ նախագահ Օբամայի ծննդյան վկայականի պատճենն էր տվել:

Los Angeles Times-ի դեկտեմբերի 11-ի համարում  ասվում է, որ Cessna թեթևշարժիչանի ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում 9 մարդ է եղել.նրանցից ջրի մեջ  հայտնված  8 հոգին փրկարարական բաճկոններով են եղել ու կենդանի են մնացել, իսկ մեկին փրկել չի հաջողվել: Զոհվածը Լորետա Ֆադդին է:

Տեղեկացվում է, որ 2011-ին Սպիտակ տունը հրապարակեց Օբամայի պաշտոնական ծննդյան ամբողջական վկայականը: Այնտեղ արձանագրված է, որ նա լույս աշխարհ է եկել ամերիկյան Հավայներ նահանգում, 1961-ի օգոստոսի 4-ին: Այդ փաստն ավտոմատ հաստատում է Օբամայի ամերիկյան քաղաքացիությունը` ծնվելու վայրի իրավունքով:

Վկայականի պատճենը վավերացրել է Լորետա Ֆադդին, 2011-ի մարտին.”Իշխանությամբ, որ ես ունեմ, հաշվի առնելով  նախագահի ձեր կարգավիճակը, ես բացառություն եմ անում` հակառակ նահանգի վարչությունում ընդունված պրակտիկայի, թույլ եմ տալիս փաստաթղթի վավերացված պատճեն անել”,-ասվում էր Օբամային հասցեագրված նամակում:

Մերկ կնոջ նկարը գողացած ամերիկացին խոստացել է այլևս նման բան չանել

pic_7f510a3922e6e54fa4357a43b5682dc3Ամերիկացին,որը հյուրանոցի զուգարանի պատից գողացել էր սիգարը հեծնած կնոջ նկարը, խոստացել է այլևս նման բան չանել: Համապատասխան խոստումը, մի քանի անգամ կրկնված գրավոր տեսքով  վերցրել է այն  հյուրանոցի մենեջերը, որտեղից կատարվել էր գողությունը:

Սակրամենտոյի Citizen հյուրանոցի գողին  մենեջերը հայտնաբերեց տեսխցիկների նկարահանումներով: Ապա նա օգտվելով  Google ու LinkedIn-ից, պարզեց նրա անձն ու կապ հաստատեց տղամարդու հետ, որն էլ խոստովանեց`գողությունը կատարել է ալկոհոլի ազդեցությամբ որ խմել էր նույն հյուրանոցում կազմակերպված հարսանիքի ժամանակ:

Գողի հետ զրույցից հետո, մենեջերը որոշեց, որ նրա դեմ մեղադրանք չի առաջադրի, սակայն տղամարդուն ստիպեց թղթի վրա մի քանի անգամ իրար հետևից գրել`”ես այլևս հարսանիքներին չեմ հարբի ու Citizen հյուրանոցի միզարանի վերևում կախված սիգարի վրա նստած մերկ կանանց նկար չեմ գողանա”:

Հիմա նկարը վերադարձվել է իր տեղը, իսկ դրա կողքին չարագործի ձեռագիրն է կախված:

Որպես պատժամիջոց նման խոստումներ գրելը կիրառվում է դպրոցական պրակտիկայում, սովորաբար, կավիճով ու գրատախտակին: