Bing-ը հրապարակել է 2013թ-ին համացանցում ամենաշատ որոնված մարդկանց ցանկը

բեյոնսեԵրկուշաբթի օրը Bing առցանց որոնման համակարգը հրապարակել է 2013թ-ի ընթացքում ամենաշատ որոնված մարդկանց ցանկը, որը գլխավորում է երգչուհի Բեյոնսեն, որին հաջորդում է Քիմ Քարդաշյանը:

Երկրորդ տարին շարունակ կանայք գլխավորում են ամենաշատ որոնված մարդկանց ցուցակը, որի գլխավոր հնգյակի մեջ մտնում են նաև երգչուհիներ Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը և Մադոննան: 2012թ-ին երկրորդ հորիզոնականում հայտնված Ջասթին Բիբերը այս տարի զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:

2012թ-ին ցանկի մեջ ընդգրկված ռեպեր Նիկի Մինաժը և փոփ երգչուհի Մայլի Սայրուսը այս տարի ևս գտնվում են գլխավոր տասնյակում: Տասնյակի 8-րդ հորիզոնակը զբաղեցնում է դերասանուհի Ամանդա Բայնսը:

Փոփ մշակույթի ներկայացուցիչները շարունակում են գլխավորել համացանցում որոնվող անձանց ցուցակը, որի 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բարաք Օբաման՝ դառնալով գլխավոր տասնյակում ընդգրկված միակ քաղաքական գործիչը: Նա նախորդ տարվա 46-րդ հորիզոնականի համեմատությամբ այս տարի բարելավել է իր դիրքերը:

Քիմ ՔարդաշյանBing որոնողական համակարգը յուրաքանչյուր տարի հրապարակում է ժամանցի, սպորտի, տեխնոլոգիայի և լրատվության բնագավառներում ամենաշատ որոնված արտահայտությունների ցուցակը:

Հուլիսին արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկի լույս աշխարհ գալը համարվել է 2013թ-ին ամենաշատ որոնված նորությունը, որին հաջորդում է ապրիլին Բոսթոնի մարաթոնի պայթյունները:

Facebook-ը համարվել է ամենաշատ որոնված սոցիալական մեդիա կայքը:

 

ԱՄՆ-ում 2 հազար դոլարով կարելի է անօթևան դառնալ

i (4)Հնարավոր է, որ շատ շուտով ամերիկյան Սիեթլի բնակիչներն ու հյուրերը կարողանան օգտվել անսովոր մի ծառայությունից` ժամանակավոր անօթևան դառնալու հնարավորությունից: Ծառայության արժեքը կազմում է 2 հազար դոլար:

62-ամյա Մայք Մոմենին առաջարկում է  զբոսանք անօթևանների  բնակվելու ամենահայտնի վայրերով: Ծրագրում  ներառված է “երիտասարդ անօթևանի դասընթաց”` գիշերային կացարաններում ապրելու ու սննդի ու փողի որոնման ուսուցում, ծանոթություն սիեթլյան ընդհատակի լեգենդների ու շատ այլ բաների հետ:

Նախագիծն առայժմ ինչպես Մոմենին է արտահայտվել, ”կարևոր մարդկանց հետ քննարկումների փուլում է: Այս առաջարկով նա կամենում է  հասարակայնության ուշադրությունը գրավել անօթևանների խնդիրներին, որոնց թիվը 2007-ից Սիեթլում ավելացել է 15%-ով և կազմում է  9 հազար մարդ:

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդ սահմանելու նպատակով 63 կանայք ցատկել են 5,500մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռներից

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդՄիացյալ Նահանգների Պարաշյուտիստների ասոցիացիայից հայտնել են, որ աշխարհի տարբեր երկրներից 63 կանայք Արիզոնայի անապատում միմյանց ձեռք բռնած ցատկել են ինքանթիռներից ուղղահայաց սքայդայվինգի աշխարհի ռեկորդ սահմանելու համար:

Սքայդայվերները ցատկել են 5,500 մ բարձրության վրա գտնվող երեք ինքնաթիռներից:

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդԽմբի մեջ ներառված կանայք ներկայացնում էին տարբեր երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանդան, Ավստրալիան, Մեքսիկան, Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան և Գերմանիան:

Նրանք ռեկորդը կարողացել էին սահմանել միայն 12-րդ փորձից հետո:

Ասոցիացիայի սպորտի զարգացման ղեկավար Նենսի Կորինը հայտնել է, որ նախորդ գլխիվայր ցատկելու ռեկորդը սահմանել էին 41 կանայք 2010թ-ին:

Նա Ռոյթեր լրատվական գործակալությանը տեղեկացրել էր, որ ռեկորդ սահմանելու համար պետք է բոլոր մասնակիցները միաժամանակ գործեն, ինչը բավականին բարդ է:

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդՇվեդիայում տեղակայված Aeronautique Internationale ֆեդերացիան ներկայացնող ժյուրին հաստատել է ռեկորդը:

Ուղղահայաց սքայդայվինգը շատ ավելի դժվար է, քան ազատ անկումը:

Ուղղահայաց սքայդայվինգի ժամանակ սքայդայվերները ընկնում են 273 կմ/ժ և ավել արագությամբ, ինչը ինքնակառավարումը ավելի է բարդացնում:

 

Էլվիս Պրեսլիի կապույտ զամշե կոշիկները աճուրդում կվաճառվեն 80,000 դոլարով

unnamedՍպասվում է, որ Էլվիս Պրեսլիի երբևէ ունեցած միակ կապույտ զամշե կոշիկները աճուրդում կվաճառվեն 80,000 դոլարով:

Խորհրդանշական կոշիկիկները նրա համար պատվիրվել էին, երբ 1956թ-ին հրապարակվել էր նրա Blue Suede Shoes երգը:

Այս կոշիկները դարձել էին Էլվիսի բեմական հագուստի անբաժանելի մասնիկը և իրենց վրա կրում են նրա հայտնի պարային շարժումների հետքերը:

unnamed (1)Դրանք Էլվիսի կրած երբևէ հայտնի միակ կապույտ զամշե կոշիկներն են:

Երգիչը կոշիկները կրել էր չորս տարի՝ նախքան 1960թ-ին բանակից զորացրվելուց հետո իր վարորդին նվիրելը:

1994թ-ին կոշիկները գնել էր մի թանգարանի տնօրեն և ցուցադրության հանել Լաս Վեգասում գտնվող Elvis-A-Rama կոչվող իր հաստատությունում:

Փորձագետների կարծիքով կոշիկները աճուրդում կվաճառվեն 80,000 դոլարով:

Աճուրդը տեղի կունենա Լոս Անջելեսում դեկտեմբերի 6-ին:

Սադիստ ծնողներից փախած տղան դիվանագետների հետ կապ է հաստատել

o_856593ԱՄՆ-ում հայտնաբերվել է ռուսաստանցի այն պատանին, որն իրեն որդեգրած ծնողների կողմից  անընդհատ ծեծի ենթարկվելու պատճառով փախել էր տնից: Երիտասարդի նամակի շնորհիվ, ոստիկանությանը հաջողվեց նրա երկու քույրերին սադիստների ընտանիքից հանել ու փրկել բռնությունից: Սակայն , ինքը` տղան անհետ կորել էր: Ու մեկ էլ  անսպասելի հայտնվել  ռուսական հյուպատոսությունում:

Կես տարի թափառելուց հետո, Զաքարի Դեկկերտը (իսկական անունը` Ալեքսեյ Կլիմով) մոռացել է մայրենին: Ընկերներն օգնել են թաքնվել, սակայն նա նրանց անունները չի տալիս, որ խնդիրներ չծագեն:

Հյուսթոնի հյուպատոսություն նա զանգահարել է չափահաս դառնալու օրը, որ իրեն բռնի չվերադարձնեն ընտանիք: 10 տարի առաջ Դեկերտ ամոսինները նրան ու քույրերին Տեխաս են տարել Պերմից;

Դեկերտների բռնությունների մասին տեղեկություն էր ստացվել դեռևս 2008-ին, հոգեբան Դայան Բլեկի հաշվետվությունից, ով խնամակալության օրգանների հանձնարարությամբ այցելում էր այդ ընտանիքին, սակայն նրա խոսքն ուշադրության չէր արժանացել:

“Տղային փակել էին փոքրիկ սենյակում, կապել, իսկ զուգարանի փոխարեն` դույլ էին դրել: Նրան ամեն օր ծեծել են ու ատամները ջարդել”:

Ամենաշատ “ջանք” է գործադրել խորթ մայրը Պեննի Դեկերտը: Մի օր Զաքարիի համերությունը հատեց ու առավոտյան 10-11-ին դուրս սողաց լուսամուտից ու փախավ: Նրան որոնելու համար տեխասյան ռեյջերներն էին անգամ ոտքի հանվել: Սակայն տղային գտան հասարակ մարդիկ: Նրանք ուղիղ կապ հաստատեցին ռուսական իշխանությունների հետ: Իսկ նրա, այսպես կոչված, ծնողները, չէին էլ հիշում, որ նման որդի ունեն, մինչև նրանց դատարան չկանչեցին: Սադիստների գործը միջազգային մասշտաբի հասավ: Դատական լսումներին նրանք նույնիսկ չէին ներկայանում:

“Երբ ռուսները խառնվեցին, սադիստ ծնողները վախեցան: Նրանք հրաժարվեցին բոլոր իրավունքներից: Եթե Ռուսաստանը չխառնվեր, ապա աղջիկներն այդպես էլ կմնային այդ վիճակում”,-ասում է Դայանը: Նա վստահ է, որ որդեգրող ծնողներին պատասխանատվության ենթարկող ամերիկյան օրենքը պետք է խստացնել,, քանի որ Ալեքսեյն առաջ էլ էր փախել տնից, սակայն ոստիկանությունը նրան գտել ու վերադարձրել էր:

Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի շարք նամակներ է ուղարկել իրավապահ մարմիններին, սոցիալական պաշտպանության ծառայություններին` երեխայից հնարավոր մեղադրանքները հանելու ու նրան նորմալ կյանք մտնելուն օգնելու խնդրանքով:

Շերը Գոհունակության տոնը «մեծ հանցանք» է անվանել

ՇերՇերը հայտնել է, որ ինքը չի նշում Գոհունակության օրը: 67-ամյա երգչուհին Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ տոնը անվանել է մեծ հանցանք:

Երկրպագուների հարցին, թե ինչ նկատի ունի հանցանք ասելով, նա պատասխանել է, որ նա նկատի ունի տեղաբնիկների հողերը խլելը և նրանց ծաղկախտով վարակելը:

Շերի մայրական կողմի նախնիները չերոկի տեղաբնիկ ցեղից են: Նա հավատացած է, որ Գոհունակության օրը տոնում է նոր հաստատվողների հողեր գողանալը բնիկ ամերիկացիներից, որոնք «սեփականություն» հասկացության զգացողություն չունեին:

Չնայած տոնին ընդդիմանալուն՝ Շերը իր ընկերներին ուրախ օր է մաղթել:

 

Սև ուրբաթը սկսվել է, առևտրամոլները գրոհել են խանութների վրա

437ԱՄՆ-ում մեկնարկել է սև ուրբաթը (ամենամեծ զեղչերի օրը): Գներն իջնում են ռեկորդային նիշերի, ժողովրդական ստվար զանգվածները փորձում են էժան գնով շատ ապրանք ձեռք բերել ու գրոհում են առևտրի կենտրոնների վրա: Շատերն անգամ նախորդ օրվանից  ճամբար են խփել խանութների մոտ: Փողոցում հսկայական հերթեր են, մարդիկ սպասում են խանութների բացմանը` ինչպես մարաթոնյան վազքի մեկնարկին:

Այս տարի շատ խանութպաններ որոշեցին խախտել ավանդույթն ու  վաճառքը սկսեցին հինգշաբթի, երբ երկիրը նշում էր Գոհաբանության օրը: Առևտրի ցանցերի աշխատողներին խոստացան աշխատանքային օրը փոխհատուցել տոներին մեկ օր հանգստով, իսկ  հյուրասիրությամբ սեղանները բացել առևտրի կենտրոնում:

Վերջերս ԱՄՆ-ը տնտեսական մի շարք ցնցումներ ունեցավ, այդ թվում ` շատ ձեռնարկություններում աշխատանքի դադար եղավ կապված կառավարության գործունեության ժամանակավոր դադարով: Ու զեղչերի լրացուցիչ մեկ օրը պետք է օգնի փոխհատուցելու կրած վնասը:

Երկնաքարի բեկորները խրվել են երեխայի գլխի մեջ

iԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 7-ամյա Սթիվեն Լիպարդը տուժել է երկնաքարի բեկորներից: Երեխան խաղում էր տան բակում, երբ ոլոռի հատիկի չափ բեկորները խրվեցին նրա գլխի մեջ: Երբ հայրը որդու գլխի մեջ մանր մետաղական քարեր հայտնաբերեց, սկզբից կարծեց, թե գոլֆի գնդակն է ընկել նրա գլխին, ապա ենթադրեց` խոշոր գիշատիչ թռչուն է հարձակվել: Սակայն  լաբորատոր վերլուծությամբ պարզվեց, որ սուր գլխացավի պատճառը երեխայի գլխին թափված երկնաքարի բեկորներն են:

Հիվանդանոցում երեխայի գլխի բացվածքը կարեցին: Բժիշկները հավատացնում են, որ երեխային ոչինչ չի  սպառնում,  ու շուտով վերքը կսպիանա: Սթիվենը որոշել է պահել տիեզերական քարերի բեկորները:

Հրապարակվել է 50,000 մշտական բնակչի համար նախատեսված լողացող քաղաքի անհավանական նախագիծը

floating CITY-freedom shipՖլորիդայում գտնվող ընկերությունը մտադիր է կառուցել Ազատության նավ անվանումով լողացող քաղաք, որը անընդհատ բաց ծովում կգտնվի:

Նախագծված նավը ունի 1,3 կմ երկարություն, 25 հարկանի շենքի բարձրություն և նախատեսված է 50,000 մշտական բնակիչների համար:

Այնտեղ տեղակայված կլինեն դպրոցներ, հիվանդանոցներ, խանութներ, այգիներ, ակվարիում, խաղասրահ, պատկերասրահ, ինչպես նաև տանիքին կունենա օդանավակայան և հետնամասում՝ նավանորոգարան:

Նախագծի հեղինակն է Freedom Ship International ընկերությունը: Նավի կառուցումը կարժենա 10 միլիարդ դոլար, այն կկշռի 2,7 միլիոն տոնա, ինչը նշանակում է, որ նավը չափազանց մեծ չափերի պատճառով երբևէ նավահանգիստ մտնելու հնարավորություն չի ունենա:

Սա նշանակում է, որ ծովային համայնքը ամբողջ ժամանակ կանցկացնի բաց ծովում և տարվա մեջ երկու անգամ երկրագնդի շուրջ պտույտ կկատարի:

Նավի ուղեգիծը կսկսվի Միացյալ Նահանգների արևելյան ափից, Ատլանտիան օվկիանոսով կհասնի Եվրոպա, կանցնի Իտալիայով՝ նախքան հետ շրջվելը և Աֆրիկայի շուրջ պտտվելը, որից հետո այն կանցնի Ավստրալիայով՝ ուղևորվելով դեպի Ասիա՝ նախքան Ամերիկայի արևմտյան ափի մոտ տարին եզրափակելը և շարժվելը դեպի հարավային Ամերիկա:

Բացի մշտական բնակիչների համար նախատեսված սենյակները՝ Ազատության նավը կունենա 30,000 ամենօրյա այցելուների, ինչպես նաև 20,000 աշխատակիցների և գիշերը նավի վրա անցկացնող 10,000 հյուրերի համար նախատեսված ազատ սենյակներ:

Նավի տանիքին տեղակայված օդանավակայանը կսպասարկի 40 ուղևորի համար նախատեսված մասնավոր և առևտրական փոքր ինքնաթիռների:

Ամբողջական նավը կունենա 228մ լայնություն, 106մ բարձրություն և 1,3 կմ երկարություն:

Նավը էներգիա կստանա տարբեր աղբույներից՝ ներառյալ ալիքների և արևային, ինչպես նաև դրա վրա տեղակայված գեներատորներ արտադրած էներգիան:

Նավի այցելուները կարող են նավից հեռանալ ինքնաթիռով կամ նավով և այցելել քաղաքներ ու երկրներ, որտեղից նավը անհրաժեշտության դեպքում նաև պաշարներ կվերցնի:

 

Կինը լոբու տոպրակի մեջ օձի գլուխ է գտել,տեսանյութ

օձՕրեգոն նահանգի մի բնակչուհի`Միստի Մոզերը, պատրաստվում էր ընթրիք պատարաստել իր և երեխաների համար, երբ սառեցրած կանաչ լոբու տոպրակում տարօրինակ մի բան է հայտնաբերել: Սկզբից նրան թվացել է, թե մի քանի լոբի գնդաձև իրար են կպել , սակայն մեկ վայրկյան հետո կինը հասկացել է, որ իր առջև սառեցրած օձի գլուխ է , հաղորդում է  Metro.-ն: Նա տեսել է բերանը, ռունգերը և փոքրիկ աչքերը: “Դա այն չէր, ինչ ես գնել էի”,-պատմել է ամերիկուհին: Արդյունքում նա իր գնածը վերադարձրել է այն խանութը, որտեղից լոբին էր գնել: Սուպերմարկետի ղեկավարությունը խոստացել է պարզել  տվյալ դեպքի մանրամասները:

Դյուրավառ քիմիկատներով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից

i (1)Օհայոյում, Ուիլարդ քաղաքում 500 մարդ է տարհանվել պայթյունվտանգ թունավոր նյութով բեռնված ցիստեռնի ռելսերից դուրս գալու պատճառով: Քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի  տվյալներով, պատահարի հետևանքով 4 վագոններից սիտրոլային մոնոմերի արտահոսք է եղել: Ներկայում տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նյութը դյուրավառ է, իսկ օդի հետ միանալու դեպքում` նաև պայթյունավտանգ, կարող է աչքի բորբոքման, մաշկի վրա ցանի առաջացման, գլխացավի ու հեղձուկի պատճառ դառնալ:

Sotheby’s-ում վաճառվել է ԱՄՆ-ում հրատարակված ամենահին գիրքը

b_214967Ներկայիս Միացյալ Նահանգների տարածքում հրատարակված ամենահին գիրքը վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s-ում` 14 մլն դոլարով: Դա սաղմոսագիրք է, որը տպագրվել է 1640-ին, Քեմբրիջում (Մասաչուսեթսի նահանգ):

Այն հեռավոր ժամանակներում  չկար նահանգ, գոյություն ուներ Մասաչուսեթսի նեղուցի բրիտանական գաղութ: Լոնդոնից բերված տպագրական մեքենայի վրա քրիստոնեական ժամասացության համար այստեղ սաղմոսագրքի շուրջ 1,7 հազար օրինակ է տպագրվել: Աճուրդի կազմակերպիչների տվյալներով, մեր օրեր են հասել դրանցից 11 օրինակ, բոլորն էլ գտնվում են տարբեր հավաքածուներում, այդ թվում ` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում` Երկրագնդի ամենամեծ գրապահոցում,  և Յեյլի համալսարանի գրադարանում: Եվ միայն այս օրինակն է, որ մասնավոր անձի ձեռքում  հայտնվեց:

“Ակնհայտ է, որ այն հաճախակի է օգտագործվել, ամենայն հավանականությամբ` ժամասացության համար, քանի որ բնորոշ նշումներ կան”,-ասել է փորձագետը: 15×12,5 չափսով սողմոսագրքի էջերը շատ դեղնած են:

“Սատանայի” զանգից հետո ողջ գիշեր կինը աղոթել է

satanՏարօրինակ դեպք է եղել Կոլորադոյի բնակիչ Ջեն Վեսթի հետ. երբ նա նորածին որդու հետ էր,  հանկարծ զնգացել է տան հեռախոսը, սակայն կինը  չի հասցրել վերցնել լսափողը, քանի որ  երեխային էր կերակրում: Ստուգելով, թե որ համարից են զանգել, կինը քիչ մնաց ուշագնաց լիներ: Համարն այս տեսքն ուներ` 1-666-666-666:

Սակայն դրանով չավարտվեցին տարօրինակությունները: Բաց թողնված հեռախոսազանգից հետո նա 38 SMS ստացավ  “սատանա” բառով: Այդ գիշեր կինն այդպես էլ չքնեց:

“Մնացած ամբողջ գիշեր ես աղոթել եմ` Աստծուց օգնություն էի խնդրում: Ես շատ էի վախենում, որ իմ կամ երեխայի հետ ինչ-որ բան կլինի”: Բարեբախտաբար, ոչ մի տհաճություն էլ չպատահեց:

Լրագրողները կարծում են, որ կինը լավ հաշվարկված չարամտութան զոհ է դարձել: Վերջերս Վեսթն իր բիզնեսն է բացել ու հեռախոսահամարով թերթիկներ բաժանել:

ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների պատճառով 13 մարդ է զոհվել

o_719543ԱՄՆ-ի կենտրոնական ու արևմտյան նահանգներում տեղացած առատ ձյունը 13 մարդու մահվան պատճառ է դարձել: Մահեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Նյու-Մեքսիկոյում, Օկլահոմայում ու Տեխասում:  Որոշ նահանգներում 30 սմ ձյուն է տեղացել, ջերմաստիճանը միանգամից իջել է 10 աստիճանով: Ձնամրրիկի պատճառով խցանումներ են առաջացել, գրանցվել են վթարներ, հոսանքալարեր են վնասվել: Հիմա ձնամրրիկը շարժվում է դեպի Ատլանտյան առափնյա, իսկ վաղը` նոյեմբերի 27-ին սպասվում է, որ այն արդեն կհասնի Նյու Յորք:

ԱՄՆ-ում բարի տերը ծխելու համար կրակելով սպանել է հայտնի երգչի

ծխողԱՄՆ  Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում բարի տերը ծխելու համար կրակել է տեղի հայտնի քանթի ոճի  երգչի վրա: Համերգից հետո երգիչը գնացել է բարի չծխողների հատված և ծխել այնտեղ: Բարի տերը խնդրել է նրան հանգցնել ծխախոտը, որից վեճ է առաջացել: Ինչպես հետո Քրիս Ֆերելը պատմել է ոստիկաններին, երաժիշտը հարձակվել է իր վրա, և ինքը ստիպված է եղել զենք օգտագործել ինքնապաշտպանության համար:

Associated Press-ը հաղորդում, որ դեպքը կատարվել է նոյեմբերի 23-ի առավոտյան: “Pit and Barrel” բարը այդ ժամանակ արդեն փակ էր, այնտեղից հրազենային վնասվածք ստացած  44-ամյա երաժիշտ Ուեյն Միլսին տարել են հիվանդանոց, բայց նրան փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունն  այժմ ստուգում է ինքնապաշտպանության վարկածը, դեռ դեպքի կապակցությամբ ձերբակալվածներ չկան: Հայտնի է, որ բարի տերը հրազեն  կրելու թույլտվություն ունեցել է:Ականատեսները պնդում են, որ Ֆերելը գործել է օրենքի սահմանում, որ սկզբից փորձել է համոզել երաժշտին, բայց վերջինը չի լսել և խոսքակռիվը վեր է ածվել կռվի:

Միլսի ընկերը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ ուրբաթ երեկոյան նրանք համերգի են  եղել, հետո գնացել են բարեր:  “Pit and Barrel”մտնելուց առաջ  խումբը հասցրել է խմել ևս մի քանի հաստատությունում: Արդյո՞ք խմած էր Միլսը Ֆերելի բար մտնելիս, չի հաղորդվում: Սակայն հայտնի է, որ դրանից առաջ նրան բռնել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս:

Միլսը 15 տարի երգում էր տեղի հայտնի Wayne Mills Band քանթրի խմբում: Նա քաջածանոթ էր իրեն կրակող բարի տիրոջը:

Քրիս Բրաունի մայրը նրա վատ պահվածքի համար մեղադրել է երգչի ընկերներին

Քրիս ԲրաունՔրիս Բրաունին հեռացրել են Կալիֆորնիայի վերականգնողական կենտրոնից՝ իր մայրիկի մեքենայի վրա քար նետելու համար: Երգչի մայրը՝ Ջոյս Հոուկինսը չի չարացել իր որդու հանդեպ և Twitter-ի իր էջում այդ խնդրին անդրադառնալիս Քրիսին հրեշտակ է անվանել:

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները TMZ-ին հայտնել են, որ նա երգչի վատ պահվածքի մեջ նույնիսկ մեղադրում է նրա վատ ընկերներին:

Հոուկինսի կարծիքով Բրաունի ընկերները նրա հետ շփվում են միայն փողի և թանկարժեք իրեր ձեռք բերելու նպատակով՝ ավելացնելով, որ նրանք են երգչի մոտ մարիխուանայից կախում առաջացրել:

Բրաունը զայրույթի կառավարման բուժում ստանալու նպատակով հոկտեմբերի 29-ին տեղափոխվել էր վերականգնողական կենտրոն՝ Վաշինգտոնում իր հետ նկարվել ցանկացող տղամարդուն բռունցքով հարվածելու համար: Բրաունը նոյեմբերի 25-ին պետք է ներկայանա Վաշինգտոնի տարածաշրջանային դատարան, սակայն դատավորը նրան թույլ է տվել չներկայանալ և շարունակել իր բուժումը վերականգնողական կենտրոնում:

 

ԱՄՆ-ը Հայաստանում 180 մլն դոլարի ներդրում կկատարի

amn   Թուրքական «Հաբերլերը» անդրադարձել է երեկ Վաշինգտոնում կայացած Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության նստաշրջանին: Հայտնի է, որ  ամերիկյան «Contour Global» ընկերությունը 180 մլն դոլար կներդնի Հայաստանում հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ,  սպասվում է, որ մասնակի ֆինանսավորումը իրականացվելու է Ամերիկյան պետական կորպորացիայի կողմից: Նշվում է նաև, որ սա կդառնա հայկական տնտեսության մեջ ամենամեծ ներդրումը:

Սա կարևոր իրադարձություն է համարվում, քանի որ խոսքը գնում է ԱՄՆ-ի առաջին ներդրումի մասին այն էլ Հայաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում: Սրա հետ մեկտեղ, կողմերը քննարկել են նաև վիզային ռեժիմի հեշտացման հարցը: Կողմերը եզրահանգման են եկել, որ նման քայլերի ձեռնարկումը կնպաստի երկկրողմ առևտրական հարաբերությունների զարգացմանն ու ներդումների աճին:

Նյույորքի բնակիչն աղբի մեջ “Էմմի” ոսկե արձանիկ է գտել

o_853772Նյու-Յորքի 40-ամյա բնակիչ Իսմայել Սեկիկը զբոսանքի ժամանակ վաճառքի հանված տան մոտ կուտակված աղբի մեջ գտել է ոսկե արձանիկ: Նա իր հետ է վերցրել արձանիկը, քանի որ այն իրեն շատ է դուր եկել: Մի քանի շաբաթ անց, “Էմմիի” մրցանակաբաշխության ժամանակ Սեկիկը զարմանքով հայտնաբերեց, որ աղբի մեջ գտածը հեղինակավոր մրցանակ է: Արձանիկի վրայից բացակայում է մրցանակակրի անունով  ցուցանակը, դրա համար էլ անհնար է պարզել, թե այն ում է պատկանել: Սակայն, Սեկիկը հայտնել է, որ ցանկանում է վերադարձնել այն տիրոջը կամ էլ նրա հարազատներին: Նա շարունակում է որոնումները:  Տան բնակիչները, որի աղբի մեջ  հայտնաբերվել է արձանիկը, ասում են, որ երբևէ չեն տեսել այն:

“Էմմին” “Օսկարի” հեռուստատեսային  տարբերակ է, որի մրցանակակիրներն իրավունք չունեն վաճառել իրենց պարգևը: Եթե չեն ցանկանում այն իրենց մոտ պահել` ապա պետք է վերադարձնեն Ամերիկյան հեռուստատեսային արվեստի ու գիտության ակադեմիային: Այն ձուլվում է ոսկուց, արծաթից, պղնձից ու նիկելից, պատկերում է  թևավոր կին` ատոմի մոդելը ձեռքերով պահած. ատոմը` հեռուստատեսության ու գիտության խորհրդանիշն է, իսկ թևերը` արվեստի:

Քաղաքային իշխանությունները մոռացել են քաղաքապետի ընտրություններ անցկացնել

o_699604Ամերիկյան Յուտա նահանգի լեռնային քաղաքում ընտրություններ չեն եղել: Ամբողջ քաղաքում մի բնակիչ չի եղել, որ ներկայանա քաղաքապետի ընտրություններին: Բանն այն է, որ իշխանությունները պարզապես մոռացել են կազմակերպել ընտրություններ:

Ինչպես նշում է  Associated Press-ը զավեշտալի դեպքը Ուոլսբուրգ քաղաքում է կատարվել, որտեղ ընդամենը 275 մարդ է բնակվում: Ընտրությունները պետք է տեղի ունենային նոյեմբերի 5-ին: Իսկ դրա նախապատրաստական աշխատանքները քաղաքային իշխանությունները պետք է սկսեին 2 տարի առաջ: Սակայն ոչինչ չի արվել մինչև ընտրությունների օրը:  Ստիպված պաշտոնյաներն իրենց դիրքում են մնացել ևս 2 տարի: “2015-ին մենք կհշեցնենք դրա մասին ու անպայման ընտրություններ կլինեն”,հայտարարել է ընտրահանձնաժողովի ներկայացուցիչը: Քաղաքապետն ու քաղխորհրդի 4 անդամները հավատացնում են, որ իրենց մտքին ամենևին չի եղել ընտրությունները տապալելը:

Այս բնակավայրն այնքան փոքր է, որ նույնիսկ ինտերնետ կայք չունի: Չունի քաղաքային ադմինիստրացիա  ու հաստիքային աշխատողներ այնտեղ: Լրագրողները փորձել են զանգահարել, սակայն հեռախոսին ոչ ոք չի մոտեցել: Գործող նախագահ Ջոն Հորտինը անհասանելի է եղել ու միայն նրա հոր հետ է հաջողվել խոսել: Հայրն ասել է, որ որդին հեռախոսին չի մոտեցել, քանի որ այդ պահին հիմնական աշխատանքով էր զբաղված: Գործող քաղաքապետը նաև էլեկտրիկ է.”Ինչ որ մեկը պետք է դրանով զբաղվի, թե ոչ”,նշել է հայրը: Նա նշել է, որ զարմացած է, թե ինչպես են մոռացել ընտրությունների մասին  ու հավելել`”Միևնույն է, մարդ չկա որ ընտրեն”:

Դերասան Հյու Ջեքմանին վիրահատել են

2909xՀոլիվուդյան հայտնի դերասանը վիրահատվել է. հեռացրել են չարորակ ուռուցքը, ինչի մասին”Իքս մարդիկ” ֆիլմի դերասանը   գրել է Instagram-ի  իր էջում:

Նրա խոսքով, կինը` Դեբորան, է ստիպել իրեն մաշկաբանի մոտ ստուգվել.”Դեբը համոզեց ինձ ստուգել քթիս մաշկը: Նա իրավացի էր: Անպայման ստուգվեք: Եվ միշտ արևապաշտպան քսուք օգտագործեք”:

Քաղցկեղի տվյալ տեսակն ամենահաճախ հանդիպողներից է: Այն մյուսներից տարբերվում է հազվադեպ մետաստազավորմամբ, սակայն կարող է հանգեցնել տեղային գերաճի:

Հյու Ջեքմանը հանդիսատեսին ծանոթ է”Վան Հելսինգ”, “Գերուհիները”, ”Ռոսոմախա.Անմահը”  ֆիլմերից: