“Forbes”-ը քննադատել է Իլհամ Ալիևին

“Forbes”Ամերիկյան հեղինակավոր “Forbes” ամսագիրը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` այն աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկն անվանելով, հաղորդում է “Հագին” կայքը:

“Չնայած այն հանգամանքին, որ պարոն Բրայզան Ադրբեջանը Իրանում ռեֆորմիստների համար որպես օրինակ է մատնանշում, ադրբեջնական ռեժիմը  ավելի խիստ է, քան ռուսականը: Սա հաստատում են նաև բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Ծիծաղելի է, երբ ԱՄՆ նախկին դեսպանը իրանցի ռեֆորմիստներին կոչ է անում հավասարվել մի երկրի, որտեղ իրավիճակն ավելի վատ է, քան Ռուսաստանում”, -ասված է “Forbes”-ի` “Ադրբեջան. առանց քաղաքական բարեփոխումների երկիր” վերնագրով հոդվածում:
Հոդվածում նշում է նաև, որ Ադրբեջանը չի կիսում արևմտյան արժեքները`ընդգծելով, որ աշխարհի ամենափակ քաղաքական համակարգերից մեկը ստեղծված է հենց Ադրբեջանում:

Կրակոցներ Տեխասում.երեք զոհ, երկու վիրավոր

տեխասՆոյեմբերի 20-ին ամերիկյան Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի արվարձաններից մեկի բազմաբնակարան շենքում կրակոցների արդյունքում երեք մարդ է մահացել և երկուսը վիրավորվել են ու հոսպիտալացվել: Տեղական իշխանությունները հաղորդում են, որ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է: Առայժմ հայտնի չէ, թե ով է կրակոցների հեղինակը, դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը

Մադոննան առաջ է անցել Լեդի Գագայից

o_851931Ըստ Forbes-ի`   բարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանշային ցուցակում առաջին հորիզոնականը գրավել է 55-ամյա փոփ-երգչուհի Մադոննան: Նա անցած տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս աշխատել է 125 մլն դոլար:

Նրա հիմնական եկամուտները ստացվել են  շուրջերկրյա MDNA շրջագայությունից ու   սեփական գծի հագուստի և օծանելիքի վաճառքից:

Ledi Gaga80 մլն-ով երկրորդ հորիզոնականում 27-ամյա Լեդի Գագան է : Սակայն հրատարակությունը նշում է, որ նրա եկամուտը շատ ավելի կլիներ, եթե վնասվածքի պատճառով ժամկետից շուտ չավարտեր Born This Way Ball շրջագայությունը:

Երորդը Ջոն Բոն Ջովին է` 79 մլն դոլարով: Նրանից հետո քանթրի երաժիշտ Թոբի Կիտն է (65 մլն-ով), ապա բրիտանական Coldplay  ռոք խումբը` 64 մլն-ով:

Վախճանվել է Ուոլթ Դիսնեյի ավագ դուստրը

o_851825Կալիֆոռնիայում  երեկ  կյանքի 79-րդ տարում վախճանվել է լեգենդար Դիսնեյի ու նրա կնոջ`  Լիլիան Դայան Դիսնեյ Միլլերի ավագ դուստրը: Մահվան պատճառը սեպտեմբերին ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների բարդությունն էր:

Երբ 1933-ին ծնվեց Դայան Դիսնեյը, բոլոր թերթերը գրեցին` “Միկի Մաուսն աղջիկ է ունեցել”: Երեխաների հետ Գրիֆիտի այգում զբոսանքի ժամանակ էլ Դիսնեյի գլխում հղացավ ժամանցի ու ընտանեկան հանգստի կենտրոն ստեղծելու գաղափարը, որը հետագայում վերածվեց իրականության  “Դիսնեյլենդ” անվանմամբ:

Իր կյանքում Դայանը հոր կենսագրությունն է գրել, նկարահանվել մի քանի փաստագրական, այդ թվում` “Իմ հայրը  Ուոլթ Դիսնեյն է”(2006) ֆիլմերում:

ԱՄՆ-ն ողջունում է Սարգսյան-Ալիև հանդիպումը

amn  ԱՄՆ-ն ողջունում է երեկ Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս առաջին քայլը և խորհուրդ ենք տալիս պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկա ամիսներին կրկին հանդիպելու շուրջ»,-հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Պսակիի խոսքերով՝ երկու տարի անց նախագահների առաջին հանդիպումը կարևոր քայլ է բանակցությունների վերսկսման համար, ինչը ցույց է տալիս, որ նախագահները հակված են կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին երկու նախագահներին կոչ է անում ակտիվորեն աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, որը բոլոր տեսանկյուններից ծանր բեռ է դարձել մարդկանց համար»,-հավելել է Պսակին:

ԱՄՆ-ում առգրավվել է ավելի քան 200 հազար չինական տիկնիկ

i (4)ԱՄՆ մաքսային ծառայությունն առգրավել է Չինաստանից բերված, առողջության համար վտանգ ներկայացնող  ավելի քան 200 հազար տիկնիկ  ընդհանուր 500 հազար դոլար արժողությամբ:

Հետազոտությամբ հայտնաբերվել են թունավոր նյութեր` ֆտալատներ և այնպիսի քիմիական միացություններ, որոնց ներկրումն ԱՄՆ արգելված է:

ԱՄՆ մաքսային ծառայությունն այդ բեռն առգրավել է երկրի տարբեր նավահանգիստներից. Չիկագո, Լոս Անջելես, Դալլաս, Նորֆոլք, Մեմֆիս, Պորտլենդ:

Մերկ կինը Չիկագոյում գնացք է բարձրացել և իրեն աստվածուհի անվանելով` ցանկացել է վարել գնացքը

Մերկ կին, Չիկագո,գնացքՉիկագոյում գնացքավարները ցնցվել են, երբ մերկ կինը բարձրացրել է գնացք և հայտարարել, որ ինքը գնացքի աստվածուհին է և ցանկացել է վարել այն:

Անհայտ կինը հայտնվել է Չկագոյի Գրանվիլ կայարանում, որը ամենածանրաբեռնված գծերից մեկն է:

Այնուհետև նա հարվածել է մի քանի գնացքավարների և գնացքը վարելու նապատակով ուղևորվել դեպքի ղեկավարման խցիկը:

Ականատեսների խոսքով՝ 31-ամյա կինը պահանջել է, որ բոլոր ուղևորները ցած իջնեն, որի արդյունքում գնացքի մեկնումը 15-30 րոպե հետաձգվել է:

DNAInfo Chicago-ն հայտնում է, որ ոստիկանությունը ժամանել և գնացքից դուրս է հանել կնոջը:

Մերկ կին, Չիկագո,գնացքԿնոջը այնուհետև հետազոտման նպատակով տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ կինը հոգեկան հիվանդություն ունի, սակայն չի մանրամսանել, թե հատկապես ինչ հիվանդություն է դա:

 

Տարվա բառը

19051241.512180.6912Օքսֆորդի անգլերենի բառարանը կազմողները 2013-ի տարվա բառ են ընտրել «selfie»-ը (ինքնալուսանկար):

Բառարանի խմբագրությունը նման որոշումը բացատրել է  այդ բառի կիրառման կտրուկ աճով, որն ի սկզբանե միայն սոցիալական կայքերի օգտատերերն էին օգտագործում: Մասնագետները հաշվել են ու պարզել, որ  «selfie» բառը տարվա սկզբից 2012-ի համեմատ աճել է 17 հազար %-ով:

Տարվա բառի երկրորդ հորիզոնականում է «twerk» -ը (“թվերքինգ”, հիփ-հոփ մշակույթում` պար),  «bitcoin»-ը ( վիրտուալ տարադրամի անվանում) և  «unlike» -ը:

Օքսֆորդի բառարանը համարվում է անգլերենի աշխարհում ամենահեղինակավոր հրատարակություններից մեկը: Այն հրատարակվում է 1884-ից ու պարբերաբար համալրվում նոր բառերով:

ԱՄՆ-ում շուրջ 40 երեխա է թունավորվել ածխաթթու գազից

i (2)ԱՄՆ-ի Յուտա նահանգում տարրական դասարանների 40 աշակերտ է թունավորվել ածխաթթու գազով: Դեպքը կատարվել է երկուշաբթի, Մոնթեզում-Քրիք քաղաքում:

Թունավորման պատճառը տաքացուցիչի օդափոխության համակարգում տեխնիկական անսարքությունն է եղել: Ներկա պահին երեխաներից մի մասի վիճակը բավարար է գնահատվում:

Ինչպես տեղի իշխանություններն են նշել, մահվան ելքից խուսափել են միայն  փրկարարների  ժամանակին տեղ հասնելու շնորհիվ: Դպրոցում դասընթացը կվերականգնվի այսօր:

Ռեպերը, համերգի ժամանակ 10 մ բարձրություն ունեցող լուսային կամրջակից ցատկելով, ջարդել է կին երկրպագուի թևը (տեսանյութ)

George Watsky  jumpsԲեմից ցատկելու փորձը անհաջող ավարտ է ունեցել, երբ ռեպերը 10 մ բարձրություն ունցող լուսային էֆեկտների կամրջակից ցատկել է հանդիսատեսի վրա, որից հետո երգիչը և երկու երկրպագու հիվանդանոց են տեղափոխվել: Ամերիկացի ռեպեր, 27-ամյա Ջորջ Ուաթսկին համերգի ընթացքում իր վերջին երգի կատարման ժամանակ բարձրացել է լուսային սարքավորման վրա և շենքի երեք հարկի բարձրություն ունեցող սարքից ցատկել է հանդիսատեսի վրա: Ինչևէ՝ երկրպագուները ցրվել են և Ուաթսկին ընկել է մի տղամարդու և կնոջ վրա բետոնե հատակին: Պատահարի արդյունքում կինը թևի կոտրվածք է ստացել, տղամարդը՝ մեջքի մի շարք վնասվածքներ, իսկ Ուաթսկիի մարմնին կապտուկներ են առաջացել: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կազմակերպիչները ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել Լոնդոնի Alexandra Palace-ում տեղի ունեցող Vans Warped պանկ ռոք տուրը: Ուաթսկին Facebook-ի իր էջում ներողություն է խնդրել իր ամոթալի գործողությունների համար և հիվանդանոցում այցելել է կին երկրպագուին անձանմբ ներողություն խնդրելու համար: Անցած ամիս երգիչը Facebook-ում տեղադրել էր լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է նա նինձա կրիայի կոստյումով առաջին հարկի պատշգամբից ցատկում մարդկանց խմբի վրա: Ուաթսկին այս շաբաթ յուրաքանչյուր երեկո համերգ ունի՝ ներառյալ մեկ շոու Փարիզում և երեք շոու Գերմանիայում:

Իլինոյսում պտտահողմի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել

pic_1cdfbdb4f62da45cbfc806428a7889caՆոյեմբերի 17-ին  ԱՄՆ Իլինոյս նահանգին պատուհասած բազմաթիվ պտտահողմերի ու տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:  Agence France-Presse-ի տեղեկացմամբ, մի քանի տասնյակ մարդիկ են տուժել: Միայն Իլինոյսի կենտրոնական մասրում գտնվող Պեորիա քաղաքի  Սբ Ֆրանցիսկոս բժշկական կենտրոն 37 մարդ է տեղափոխվել: 10-ն էլ այլ կլինիկաներում են գտնվում: Շատ քաղաքներում պտտահողմը ամբողջ թաղամասեր է ավերել: Խիստ տուժել են Բոուն Հեպ, Վաշինգտոն ու Միլլեր Սիթի բնակավայրերը: Չիկագոյում առանց էլեկտրաէներգիայի է մնացել  75 հազար մարդ, մի քանի ժամով փակ են եղել քաղաքի 2 օդանավակայանները: Մարզադահլիճներում բոլոր սպորտային միջոցառումները հետաձգվել են:

Օդերևութաբանները փորձում են  հաշվել պտտահողմերի ճիշտ թիվը, որոնք պատուհասել են Իլինոյսին ու հարևան նահանգներին: ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, տարածաշրջանում 65 պտտահողմ է եղել, սակայն  մասնագետները կարծում են, որ այդքան չեն եղել: Ներկա պահին ցիկլոնն առաջանում է դեպի հյուսիս-արևելք, ԱՄՆ-ի ատլանտյան առափնյայի ուղղությամբ: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունից նախազգուշացնում են  Օհայոյին ուՄեծ կղզիներին սպառնացող պտտահողմի մասին:

Դեռահասը պահարանի հետևում ստորգետնյա դուռ է հայտնաբերել

Սովորաբար գաղտնադռներ  հայտնաբերելու մասին  պատմությունները բազմաթիվ են մանկական գրքերում ու ֆանտաստիկ ֆիլմերում: Սակայն, երբեմն իրականությունը շատ ավելի  հետաքրքիր է լինում, քան բոլոր մտացածին պատմությունները: Ամերիկացի դեռահասն իր պատի մեջ գետնի տակ տանող դուռ է հայտնաբերել:

o_849766Նա իր բացահայտման մասին գրել է  Imgur ֆոտոհոսթինգում: Դեռահասը, որը գրանցվել է TwoBiteBrownie նիկով, հայտնել է, որ իր ծնողներն արձակուրդ են գնացել, իսկ իրեն ու եղբորը տանն են թողել: Նա նշել է, որ այդ տուն իրենց ընտանիքը վերջերս  է տեղափոխվել: Նախորդ տերը, վաճառելով անշարժ գույքը` մեկնել է Հնդկաստան: Եղբայրները խաղում էին ու մի պահ մեկը մյուսի վրա է հրել ներսարված պահարանը, որը, ինչպես պարզվել է` մի հսկայական կոճակ է; Այն սեղմվելով` գետնի տակ տանող  դուռ  բացել:

Secret bookcase  TwoBiteBrownie   Imgur  MattԵրեխաները պտուտակաձև աստիճաններ են տեսել,որը նրանց տարել է ներքև: Այնտեղ անկողնային սպիտակեղեն են գտել, մի քանի սարսափազդու տիկնիկներ, կոնֆետի թղթեր: Նրանց հատկապես զարմացրել է այն փաստը, որ այդ թղթերը` Հելոուինի ժամանակ իրենց ստացած կոնֆետներից են: “Ստացվում է, որ ինչ որ մեկը, երբ մենք քնած ենք, բացել է մեր տոպրակն ու կոնֆետ գողացել: Ինչ որ մեկն ապրում է մեր նկուղում”:

Երեխաները,մինչև ծնողների վերադարձը, տեղավորվել են ընկերոջ տանը: Դեռևս պարզ չէ, թե ով է ապրում այնտեղ: Ամեն դեպքում, Imgur-ի օգտատերը Secret bookcase  TwoBiteBrownie   Imgur  Mattխոստացել է հետագա իրադարձությունների մասին տեղյակ պահել:

ԱՄՆ-ում ուղևորն ինքնաթիռից օվկիանոսն է ընկել

644Թեթևշարժիչանի ինքնաթիռի ուղևորը թռիչքի պահին ընկել է Մայամիի ափերից ոչ հեռու:  Արտակարգ դեպքը տեղի է ունեցել 609 մ բարձրության վրա: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիի օդանավակայաններից մեկում: Որտեղից է  թռիչքը սկսել` չի տեղեկացվում: Մայամիի ոստիկանությունը զբաղվում է այդ գործով: Նախնական տվյալներով, խոսքը թեթև, մեկշարժիչանի Piper PA-46 Malibu ինքաթիռի մասին է: 13:30-ի սահմաններում (տեղական ժամանակով), օդաչուն հայտնել է երկիր, որ ինքնաթիռի դուռը բացվել է ու ուղևորը դուրս է ընկել:

Երբ օդանավը վայրէջք կատարեց, օդաչուին ոստիկանները սկսեցին հարցաքննել: Նա ասաց,  որ չգիտի` այդ թռիչքն ինքնասպանություն է, թե  դժբախտ պատահար:

Օդաչուն ու ուղևորը մենակ էին օդանավում: Հայտնի է, որ ինքնաթիռը մասնավոր էր: Նրանց անունները չի հրապարակվում: Անմիջապես այդ տեղեկությունից հետո  ափային պաշտպանությունը սկսել է տղամարդու որոնումները:

Նյուպորտ-Բիչում նմանատիպ դեպք էր եղել  ավելի վաղ: Ուղղաթիռի ուղևորը բացել էր դուռն ու թռել օվկիանոս 500 ֆուտ բարձրությունից (ավելի քան 150 մ) ու մահացել էր հիվանդանոցում: Քննիչներն այդ դեպքը դասակարգեցին որպես ինքնասպանության փորձ:

Ֆլորիդայում գետնի տակ է անցել տան կեսն ու լողավազանը

o_810753ԱՄՆ-ում, Ֆլորիդա նահանգի Դանդին քաղաքում բառի բուն իմաստով, հողը ոտքի տակից գնացել է: Քաղաքի  թաղամասերից մեկում գետնի մեջ բացված հսկայական փոսի մեջ է հայտնվել տան մի մասը, լողավազանն ու մոտորանավակը:

15 մ խորություն  և 30 մ տրամագծով  բացվածքը գնալով մեծանում է ու   առաջիկա ժամերին դրա մեջ կհայտնվի ևս 2 տուն: Մոտակա տներից բնակիչները տարհանվել են: Հիմա որոշվում է նրանց ժամանակավոր բնակության հարցը:

Մասնագետները փորձում են կատարվածի բացատրությունը գտնել: Նրանց կարծիքով, գրունտը, որն այս նահանգի շատ շրջաններում ածխածնային ապարներից է կազմված, աստիճանաբար լվացվում է ստորգետնյա ջրերով ու լուծվում, ինչը և հանգեցնում է փլուզումների: Վերջին նման դեպքն այս կողմերում եղել էր տարվա մարտին, Բրենդոն քաղաքում.այնտեղ տունը գետնի տակն անցավ քնած տանտիրոջ հետ: Նրա մարմինն անգամ փրկարարներին չհաջողվեց հայտնաբերել:

Փարթամ կազմվածով կանայք ավելի բարձր ինտելեկտ ունեն, քան նիհարները

գեր կինԱմերիկայի հետազոտողները փորձաքննությունների արդյունքում պարզել են, որ գեր կանայք ավելի բարձր ինտելեկտ ունեն, քան նիհարները:

Ուսումնասիրության համար երկար ժամանակ է պահանջվել: Պիտսբուրգի գիտնականները մի քանի տարի շարունակ կնոջ հնարամտության ուղղությամբ թեսթ են անցկացրել: Սակայն դրանից առաջ փորձի մասնակիցներին առաջարկել են կշռվել: Ուսումնասիրությանը մասնակցել է մարմնի տարբեր կառուցվածք ունեցող առնվազն 16 կին:Վկայակոչելով  Raut.ru-ին,հաղորդում է style.news.am-ը

Մասնակիցների համար նախատեսված առաջադրանքները քիչ չէին: Նրանք հնարամտության թեստ են անցել, ի դեպ՝ շատ բարդ: Բացի այդ, կանայք պետք է ցուցադրեին իրենց մաթեմատիկական գիտելիքները. նրանք խնդիրներ են լուծել մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա եւ այլ գիտություններից: Երբ թեստավորումն ավարտվել է, արդյունքները համեմատել են մասնակիցների քաշի հետ, նաեւ հաշվի է առնվել նրանց մարմնի կառուցվածքը:

Ամփոփելով արդյունքները՝ մասնագետները հայտնաբերել են հստակ օրինաչափություն, որը նրանց բավական զարմացրել է: Պարզվել է, որ ինտելեկտուալ առաջադրանքների լուծման մեջ փարթամ կազմվածքով կանայք ավելի բարձր արդյունքներ են գրանցել: Այս արտասովոր թեսթավորման յուրաքանչյուր փուլի միջին արդյունքները ցույց են տվել, որ «գիրուկները» հանգիստ շրջանցել են նիհար կանանց, ի դեպ, տարբերությունը բավական մեծ է եղել` մի քանի միավոր:

Գեր կանանց օրգանիզմում մեծ քանակությամբ օրգանական թթուներ կան, որոնք նպաստում են ավելի բարձր մտավոր ունակություններին: Մասնավորապես, մեծ դեր է խաղում ճարպաթթուն, որը բոլորին հայտնի Օմեգա 3-ն է: Բժիշկները վաղուց են ապացուցել. օրգանիզմում առկա օրգանական տարրերն ունակ են ազդելու մարդու մտավոր կարողության վրա: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Միացյալ Նահանգները տոնաներով փղոսկր է ոչնչացրել և 1 միլիոն դոլար կհատկացնի որսագողերին հայտնաբերելու համար

ԱՄՆ,փղոսկրՄիացյալ նահանգները տարիների ընթացքում առգրավված տոնաներով փղոսկր է ոչնչացրել և 1 միլիոն դոլար կհատկացնի որսագողությունը դադարեցնելու նպատակով:

Հինգշաբթի օրը Կոլորադոյում փղոսկրի ոչնչացումից ժամեր առաջ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է փղերի և ռնգեղջյուրների որսագողությամբ զբաղվող խմբավորումներին հայտնաբերելու նպատակով գումար հատկացնելու մասին:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը առաջին անգամ է գումար հատկացնում այդ նպատակով:

Քերին նշել է, որ որսագողությունից տարեկան 8-10 միլիոն դոլար շահույթ են ստանում, որի մեծ մասը օգտագործվում է թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգը ֆինանսավորելու նպատակով:

Փղոսկրի վաճառքը ԱՄՆ-ում արգելվել է 1989թ-ին: Այս միջոցառման ընթացքում Դենվեր քաղաքի մոտակայքում ոչնչացվել է վեց տոնա փղոսկր, որը ԱՄՆ-ում երբևէ ոչնչացված փղոսկրի ամենամեծ քանակությունն է:

2007թ-ից ի վեր փղոսկրի անօրինական վաճառքը կրկնապատկվել է ամբողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ն Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում անօրինական ձեռք բերված փղոսկրի քանակությամբ:

Վերջին տարիների ընթացքում Ֆիլիպինները, Քենյան և Գաբոնը ևս մեծ քանակությամբ փղոսկր են ոչնչացրել:

 

Մեկ մլն` հանցավոր խմբավորումների մասին տեղեկությունների համար

image15634635_c5ed22b9feac5098c7d60672cf1e1eb6ԱՄՆ Պետդեպարտամենտը կպարգևատրի  միջազգային հանցավոր խմբավորումների մասին տեղեկությունների համար, հայտարարել է  պետքարտուղար Ջոն Քերին: Օրինակ, Xaysavang Network կազմակերպության ոչնչացմանն օգնելու համար տեղեկության տրամադրման դիմաց խոստանում են 1 մլն դոլար: Այդ խմբավորումը զբաղվում է  փղերի բացառիկ տեսակի ոչնչացմամբ` հանուն փղոսկրի ու այլ կենդանիների որսով, որոնք անհետացման եզրին են: Կազմակերպության հենակայանը Լաոսում է, սակայն ստորաբաժանումներ ունի ՀԱՀ-ում, Թաիլանդում, Վիետնամում, Մոզամբիկում ու Մալազիայում:

“Վայրի կենդանիների անօրինական առևտրով զբաղվող միջազգային հանցավոր կազմակերպությանը մասնակցությունը նպաստում է աշխարհի անկայուն տարածաշրջաններում կոռուպցիային ու սպառնում իրավակարգին ու անվտանգությանը”,- հայտարարել է Քերին ու նշել, որ չարագործների եկամուտները նման “բիզնեսից” գնահատվում են տարեկան 8-10 մլրդ դոլար: Ընդ որում, դա նպաստում է նաև թմրանյութերի ու մարդկանց առևտրի տարածմանը:

Քեյթ Մոսն իր 40-ամյակը նշելու է Playboy-ի համար մերկանալով

article-2504011-196257A900000578-223_634x347Հայտնի մոդելը մտադիր է իր ծննդյան 40-ամյակի առթիվ մերկանալ Playboy ամսագրի համար: Այդ իրադարձությունը համընկնում է տղամարդկանց լեգենդար հրատարակության 60-ամյակի հետ: Նկարահանումներից որոշ կադրեր արդեն հայտնվել են մամուլում:

Քեյթ Մոսի ծննդյան օրը հունվարի 16-ին է, դրա համար էլ նրա լուսանկարները կլինեն ամսագրի 2014-ի հունվար-փետրվարի համարում: Շապիկին մոդելի կիսով չափ հագնված լուսանկար է լինելու, իսկ ներսում` լրիվ մերկ :o_706188

 

 

Տղամարդը ռետինե դդումը բռնաբարելու համար մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել

o_679206Համիլտոնի բնակիչ (Օհայո նահանգ) Չարլզ Տոբերգան վաղուց է դարձել հայտնի, իր անառողջ հակումների պատճառով: 34-ամյա տղամարդը հայտնի է  ռետինե իրերի հանդեպ անվերահսկելի կրքով: Ամռանը նա ձերբակալվել էր ներքնակը բռնաբարելու համար ու դրա համար 11 ամսվա բանտային կալանքի արժանացել:

Հիմա դատարանը նրան մեղավոր է ճանաչել ռետինե դդմի  և փչովի այլ իրերի հետ հրապարակային  սեքսի համար: Հունիսի 15-ին նա ձերբակալվել էր հարևան լողավազանում, “անբարո արարքի էր հակում” ռետինե  տախտակամածին: Այն փաստը, որ նրա կողքին երեխաներ էին, բռնարարին ոչ մի կերպ չի  շփոթեցրել Հետո պարզվել է, որ դա  Տոբերտի համար նման արարքի պատճառով առաջին կալանքը չէր: 2011-ին նա կրկին ձերբակալվել էր փչովի հարթակի հետ հրապարակային սեքսի համար: Դդումների հանդեպ էլ նա անտարբեր չէ արդեն 10 տարի: 2002-ին նրան ձերբակալել էին Հելոուինի այդ աքսեսուարի հետ հարաբերության համար; Դատարանում նա հայտարարել է, որ շատ ցավում է ու պատրաստ է վերադառնալ “նորմալ կյանքի”, ինչը սակայն նրան պատժից խուսափել չօգնեց:

Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի շենքն ամենաբարձրն է ճանաչվել ԱՄՆ-ում

iԱյն շենքը, որը կառուցվել է Երկվորյակ աշտարակների տեղում, պաշտոնապես ճանաչվել է ամենաբարձրը երկրում:

Թիվ մեկ աշտարակի բարձրությունը 1776   ֆուտ է (540 մ), ինչը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության տարին:

Ավելի վաղ որոշված էր շենքի տանիքին հատուկ ձող տեղադրել, որի շնորհիվ էլ “Ազատության աշտարակին” հաջողվեց  առաջ անցնել  Չիկագոյում գտնվող “Ուիլլիս թաուեր” երկնաքերից  և արժանանալ “ամենաբարձր շենք” անվանմանը:

“Ազատության աշտարակը” կառուցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված Երկվորյակ աշտարակների տեղում: