Սթիվ Ջոբսի տունը` տեսարժան վայր

iՏունը, որտեղ ստեղծվել են Apple ընկերության առաջին համակարգիչները, այսուհետ ունենալու է “պատմական տեսարժան վայրի” կարգավիճակ: Լոս Ալթոսում գտնվող փոքրիկ ռանչոն այդ կարգավիճակին  է արժանացել Սիլիկոնային հովտի հանձնաժողովի ջանքերի շնորհիվ: Ջոբսի քույրը, որը հիմա այդ տան տերն է, չի առարկել ձեռնարկի դեմ:

Հիմա տանը ցանկացած փոփոխություն պետք է կատարվի միայն հատուկ հանձնաժողովի թույլտվությամբ:

Մայքլ Ջեքսոնի մահվան համար մեղադրվող Քոնրադ Մյուրեյը ազատ է արձակվել

Քոնրադ ՄյուրեյըԵրկուշաբթի օրը վաղ առավոտյան Լոս Անջելեսի համայնքային բանտից ազատ է արձակվել Քոնրադ Մյուրեյը: Մայքլ Ջեքսոնի երկրպագուներից և լրագրողներից խուսափելու նպատակով նրան ուղեկցել է ոստիկանապետի պահակախումբը:

Ոստիկանապետի ներկայացուցիչ Սթիվ Ուիտմորը հայտնել է, որ անվտանգության նպատակներով Մյուրեյին տեղափոխել են ոստիկանապետի մեքենայով: Մյուրեյը, Մայքել Ջեքոսնի մահվան համար մեղադրվելով, չորս տարի սահմանված ազատազրկման ժամկետից բանտում անց է կացրել երկու տարի:

Բանտի շուրջը հավաքված Մայքլ Ջեքսոնի երկրպագուները Լոս Անջելեսի համայնքային ոստիկանապետին մեղադրել են Մյուրեյի նկատմամբ խտրական վարք ցուցաբերելու և նրան հետնամուտքից, այլ ոչ թե բանտարկյալների համար նախատեսված ելքից դուրս հանելու համար:

Մյուրեյը, որին ոստիկանապետի ներկայացուցիչը բնորոշել է որպես օրինակելի բանտարկյալ, բանտի մյուս բանտարկյալներից առանձին էր պահվում: Նրան իր ազատազրկման վերջին տարվա ընթացքում թույլատրված էր նաև իր բանտախցի ներսում օգտվել հեռախոսից:

Մյուրեյի փաստաբանը բանտի մոտ հավաքված լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը կփորձի վերականգնել Կալիֆորնիայում, Տեխասում և Նևադայում բժշկական գործունեությամբ զբաղվելու Մյուրեյի լիցենզիան, որը 2011թ-ին կասեցվել էր չկանխամտածված սպանության մեջ մեղադրվելուց հետո:

 

14-ամյա դպրոցականը սպանել ու մասնատել է իր ուսուցչուհուն

Colleen-Ritzer-2528968 (1)Ողբերգությունը կատարվել է  Բոստոնում, գրել է The Mirror թերթը:

Ամերիկացի դեռահաս Ֆիլիպ Չիզմը սկզբում սպանել է իր 24-ամյա դասատուին, ապա անդամահատել մարմինն ու թաղել անտառում: Տեսանկարահանման խցիկները ցույց են տալիս, թե ինչպես է նա դպրոցից դուրս բերում աղբամանը, որի մեջ, ենթադրաբար, ուսուցչուհու անդամահատված մարմինն էր; Սպանության դրդապատճառները հայտնի չեն: Զոհի ծանոթները հաստատում են, որ նրանք իրար ծանոթ էին, սակայն մոտ շփում երբեք չի եղել:Philip-Chism-2528827

Օկլահոմայում բանտարկյալները փախել են դիտահորով

i (1)ԱՄՆ-ում 4 բանտարկյալ պատժավայրից փախել է բաղնիքի դիտահորով:

Նրանց փախուստի մասին Օկլահոմա նահանգի Կադո մարզում իմացել են միայն այն ժամանակ, երբ տեղի բնակիչները տեսել են հանցագործներին նարնջագույն տարբերահագուստով:

Հանցագործները պատիժ էին կրում տարբեր հոդվածներով. անօրինական զենք, թմրանութեր ու  թալան:

Դրանից առաջ Ֆլորիդայում 2 բանտարկյալ էր փախել, որոնց հաջողվեց հայտնաբերել:Փախուստի համար նրանք իրենց պատիժը մեղմացնող կեղծ փաստաթուղթ էին ուղարկել բանտի ղեկավարությանը:

Կալիֆոռնիայում ավտոբուսի վարորդը կրակել է մի խումբ պատանիների վրա

o_840789Կալիֆոռնիայի Վալիեխո քաղաքում միկրոավտոբուսի վարորդը սկսել ե կրակել մայթին կանգնած մի խումբ պատանիների վրա: Մեկը տեղում մահացել է,յոթը` վիրավորվել: Ոստիկանությունը փնտրում է կրակողին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

McDonald’s կհրաժարվի Heinz կետչուպից

o_609680McDonald’s ընկերության ղեկավարությունը հրաժարվել է իր ռեստորաններում Heinz կետչուպ օգտագործելուց: Ընկերությունն ուրիշ մատակարարների է փնտրում, որոնք կներգրավեն գործի մեջ:

Պատճառը վերջերս Heinz ընկերության ղեկավարության կազմում փոփոխություններն են: Այժմ Heinz-ը ղեկավարում է Բերնարդո Հիզը, McDonald’s-ի գլխավոր մրցակցի` արագ սննդի Burger King ցանցի  նախկին գլխավոր տնօրենը, որը մինչ օրս ակտիվ  իրականացնում է այդ ընկերության ֆինանսական հետաքրքրությունները:

McDonald’s-ը կետչուպի պոտենցիալ մատակարարների անուններն առայժմ չեն հրապարակում: Հայտնի է միայն, որ դրանք միայն ամերիկյան ընկերություններ են: Փորձագետները կարծում են, որ   Heinz-ին արժանավոր փոխարինող դժվար թե գտնվի:  Heinz-ի  արտադրանքը սպառվում է աշխարհի  200 երկրում:   Heinz-ն ու   McDonald’s-ը համագործակցել են 40 տարի:

Աշխարհի ամենախոշոր շունն է սատկել,տեսանյութ

1098084_10152228741816110_2084270585_nԱրիզոնա նահանգի Տուսոն քաղաքում սատկել է աշխարհի ամենախոշոր շներից մեկը: Կյանքի 8-րդ տարում մահացել է գերմանական դոգ ցեղատեսակի Հսկայական Ջորջը: 2010-ին նրա անունը Գիննեսի ռեկորդների գրքում էր գրանվել, որպես աշխարհում ամենախոշոր շուն: Կենդանին 110 սմ բոյ ուներ և կշռում է 111 կգ:

o-KIDONDOG-570Տերերը նրան շատ էին սիրում: Նրանց խոսքով, շունն իրենց երեխայի համար հրաշալի դայակ էր: Երբեք ագրեսիա չի դրսևորել, պաշտում էր խաղն ու քնում մարդկանց կողքին, իր առանձին, երկտեղանի մահճակալին: Նա մասնակցել է գրեթե բոլոր հեռուստահաղորդումներին ու բարեգործական ակցիաներին:

Ճակատագրի հեգնանքով, Ջորջը մարդկանց հետ ավելի շատ էր շփվում, քան ցեղակիցների, քանի որ անսովոր չափսերի պատճառով շների զբոսանքի համար նախատեսված հրապարակներում, նրա համար տեղ չէր գտնվում: Նա երբեք էլ դրա համար չի տխրել: Ամերիկացիները Ջորջին փորձել են շրջապատել սիրով ու հոգատարությամբ:

Բաքվի շահերի լոբբինգի համար ԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդին

ԱՄՆԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ դրական գնահատականի համար: Քննդատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության փոխնախագահ, հանրային հարցերով խորհրդական Քրիստոֆեր Միդուրայի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին ուղղված նամակում, հաղորդում է “Կոնտակտ” կայքը` հղում կատարելով “Թուրան” գործակալությանը:

“ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է հայտնաբերել ընտրությունների բոլոր փուլերում, այդ թվում՝ քվեարկության օրը և արձանագրել, որ եղել է ազատ արտահայտման, հավաքների և միավորումների ազատության սահմանափակում: Միաժամանակ մեզ զարմացրել է ԵԽԽՎ-ի հայտարարությունը, թե ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, այդ թվում՝ քվեարկության օրը”, -ասված է նամակում:
Այնուհետ Միդուրան հղում է արել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մարիա Հարֆի հայտարարությանը, որով աջակցություն էր հայտնվել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գնահատականին:

Միդուրան նշել է նաև, որ ԱՄՆ-ը վերջերս դարձել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիակատար անդամ և լիահույս է մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտի առաջընթացի ապահովման հարցում համագործակցության մեջ:
“ԱՄՆ-ը հավատում է, որ ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների հարգման, ժողովրդավաության և օրենքի գերակայության հետագա ամրապնդման հարցում”, -ասվում է նամակում:
Ընդդիմադիր Ազգային խորհրդի կողմից ներկայացված նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին նրանում, որ իրենք կաշառել են ԵԽԽՎ-ի առաքելության անդամներին: Ըստ նրա`բանակցությունները տեղի են ունեցել Ստրասբուրգի “Hilton” հյուրանոցում: Եվրոպայի խորհուրդը չի արձագանքել այս մեղադրանքին:

 

Հղիության ժամկետն այլ կերպ են հաշվելու

ol3001382608931Ամերիկացի մասնագետները հայտարարել են, որ երեխայի ծնունդը հղիության 37-42-րդ շաբաթում ոչ մի դեպքում չի կարող համարվել միակ ճիշտ տարբերակը, քանի որ այդ հարցը բժշկական ճշգրտում է պահանջում:

Գինեկոլոգները վստահեցնում են, որ  հղիոթյան 37-39-րդ շաբաթում ծնված երեխաները պետք է “հղիության վաղ ժամկետում ծնված” համարվեն: Լիարժեք է համարվում 39-41 շաբաթվա հղիությունը, ուշ` 41-42-շաբաթականը:

Նոր դասակարգման պատճառն այն փաստն է, որ 39 շաբաթական հղիությունից հետո լույս աշխարհ եկած երեխաները ֆիզիկական ու մտավոր զարգացման նվազ խնդիրների են բախվում, քան նրանց հասակակիցները, որոնք նշված ժամկետից ավելի վաղ են ծնվել: Գուցե դա կապված է հղիության 35-39 շաբաթներում երեխայի գլխուղեղի արագացված աճի հետ:

Աշխատանքից ազատված զինվորականը սպանել է ծառայակիցներին

i (1)Թեննեսի նահանգի ՌԾՈՒ-ի հենակայանում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա:

Դեպքը կատարվել է Միլլինգտոն քաղաքում:Աշխատանքից հեռացված ծառայողը կրակ է բացել նախկին աշխատավայրից ոչ հեռու, ինչի հետևանքով վիրավորվել  են 2 ծառայակիցներ: Տղամարդիկ հոսպիտալացվել են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Դրանից հետո որոշվել է ժամանակավոր փակել հենակայանը, որը  նախատեսված է  զինվորական ու քաղաքացիական անձնակազմի 7500 հոգու համար:

Ուղիղ եթերի ժամանակ հեռուստատեսության աշխատակիցը ընկել է գետնին (տեսանյութ)

Ջեսիկա Գարեյթ,ԱՄՆ,KRQEKRQE-ի հաղորդավար Ջեսիկա Գարեյթը նշում է, որ ինքը սիրում է աշխատել հեռուստատեսությունում, քանի որ այդտեղ անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում:

Ինչևէ իր վերջին շոուի ժամանակ, երբ նա հաղորդում էր նույնասեռականների ամուսնությունների մասին անանուն անձը կադրի մեջ գետնին է տապալվել:

2004թ-ից աշխատելով ԱՄՆ-ի Ալբուկերկ քաղաքում տեղակայված KRQE հեռուստաալիքի համար և լինելով պրոֆեսիոնալ՝  հաղորդավարը հանգստություն է պահպանել և նույնիսկ աչքը չի թարթել, երբ անկոչ հյուրը ընկել է տաղավար:

Սակայն հնարավոր է, որ նա նույնիսկ չի նկատել նրան:

Տաղավարում ընկած անձը կենտրոնի հեռախոսազանգերին պատասխանող կամավորն է եղել, որը վնասվածքներ չի ստացել և արագ ոտքի կանգնելով՝ հեռացել է:

Տեսնայութը տեղադրվել է YouTube կայքում և դիտվել արդեն 13,000 անգամ:

 

Ճաղատության հարցը շուտով կլուծվի

20131023-013FFDBB9639D80E-0-0-2218D466-37EF18FF881B6A23Ճաղատությունը հիվանդություն է, որն արդյունավետ կարելի է բուժել: Շուտով ամերիկացի գիտնականները կկարողանան օգնել միլիոնավոր մարդկանց: Հեղափոխական մեթոդը, որի ներդրմանն անհամբեր սպասում են ԱՄՆ-ում, մշակվել  է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում:

“Կատարվել է մազաբջիջների կլոնավորում,  ստեղծվել կենդանի տրանսպլանտանտ, որը կարելի է կիրառել  մարմնի ցանկացած մասում մազածածկի աճը վերականգնելու նպատակով”,-ասել է նախագծի հեղինակ Էնժելա Կրիստանոն:

Նորույթը սկզբունքորեն տարբերվում է  կոսմետոլոգիայում կիրառվող մարմնի մի հատվածից մյուսին  մազի փոխպատվաստման վիրաբուժական մեթոդից, որ դեպքում  օգտագործվում են գոյություն ունեցող մազեր` առանց դրանց վերականգնման հետագա հնարավորության:

“Մենք փաստացի նոր մազարմատներ ենք ստեղծում: Ժամանակակից բժշկությունը կարող է միայն դանդաղեցնել մազաթափությունը  կամ էլ գոյություն ունեցող միջոցներով խթանել աճը: Սակայն  ճաղատացումից ապահովագրող նոր մազարմատներ ստեղծել չի կարողանում”:

Նոր մեթոդը հաջողությամբ փորձարկվել է մկների վրա: Փոխպատվաստումից հետո նրանց մազերը սկսել են առատ աճել: Կամավորների վրա կլինիկական փորձարկումները կսկսվեն շատ շուտով:

Էնժելա Կրիստանոն արդեն 20 տարի զբաղվում է այդ խնդրով, որ հետագայում կարողանա կանխել իր մազաթափությունը:

Մայքլ Ջեքսոնը գլխավորել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը

o_478521Forbes-ը հրապարակել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը: Նրանց  հետմահու եկամուտները տասնյակ միլիոններով են հաշվվում:  Ցուցակը գլխավորում է “փոփ արքա” Մայքլ Ջեքսոնը, որը մահացել է 2009-ին, 50 տարեկան հասակում: Նրա ժառանգնեըը մեկ տարում երգչի անվան վրա 160 մլն դոլար են աշխատել:Համեմատության համար,  օրինակ` Մադոննան, որն ակտիվ ելույթներ է ունենում, մեկ տարում 125 մլն դոլար է վաստակել:

Երկրորդ հորիզոնականում “ռոքնռոլի” արքա Էլվիս Փրեսլին է:1977-ին 35 տարեկանում կյանքից հեռացած երգչի ձայնասկավառակները, նրա պատկերով ապրանքները գնում են առաջվա պես ու այցելում Մեմֆիսում գտնվող նրա անունը կրող թանգարան: Էլվիսի “եկամուտը” կազմում է տարեկան 55 մլն դոլար:

3-րդ հորիզոնականում ամերիկացի նկարիչ ու ծաղրանկարիչ Չարլզ Շուլցն է, որի տարեկան “եկամուտը” կազմում է 37 մլն դոլար: Նրա կոմիքսները հրապարակվել են աշխարհի 75 երկրներում, 21 լեզվով:

Չորրորդ հորիզոնականում “Հոլիվուդի թագուհին” է` Էլիզաբեթ Թեյլորը. նրա ժառանգները ստացան 25 մլն դոլար: 2012-ին այդ գումարը զգալիորեն ավելի էր` 210 մլն, քանի որ աճուրդում վաճառվել էին դերասանուհու զարդերն ու հագուստները:

Հինգերորդ հորիզոնականում Բոբ Մառլին է, որը մահացել է 1981-ին: Նրա անունով ժառանգները տարեկան 18 մլն դոլար են աշխատում:

Ցուցակում նաև Ալբերտ Էյնշտեյնի անունն է (8-րդ տեղը` 10 մլն դոլարով), ում անունը օգտագործվում է ինտելեկտուալ ապրանք արտադրողների կողմից: Բացի այդ Montblanc  ընկերությունը սահմանափակ թվով “Էյնշտեյն” ժամացույցներ է արտադրում, որոնք վաճառվում են 3 հազար դոլարով:

Առաջին անգամ այս ցուցակում է հայտնվել մեքսիկացի երգչուհի Ջեննի Ռիվերայի անունը, որը 2012-ին զոհվել է ավտովթարից: Մեկ տարում վաճառվել է երգչուհու 880 հազար ձայնասկավառակ, այնքան, որքան նրա  կենդանության օրոք: Նրա ժառանգները ստացել են 7 մլն դոլար:

Խաղալիք ավտոմատի պատճառով սպանել են երեխային

i (3)ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ոստիկանները խաղալիք ավտոմատի պատճառով 13-ամյա երեխայի են սպանել: Ոստիկանները խաղալիքն իսկական զենք են կարծել, մի քանի անգամ հրամայել են դեռահասին դեն գցել զենքը, սակայն տղան չի արձագանքել: Այնժամ ոստիկանները կրակ են բացել տղայի ուղղությամբ: Կատարվածի փաստով հետաքննություն է սկսվել:

Ի դեպ, Նևադայում նախօրեին 12-ամյա տղան ապանել էր մաթեմատիկայի ուսուցչին,  վիրավորել 2 դպրոցականի, ապա ինքնասպան եղել:

Իր հողամասում հայտնաբերված դինոզավրերի կմախքների վաճառքից հետո՝ ֆերմերը միլիոնատեր կդառնա

ՏիրանոզավրՖերմերը իր հողամասում 70 միլիոն տարեկան երկու դինոզավրերի ոսկորներ գտնելուց հետո մի գիշերվա մեջ միլիոնատեր կդառնա:

12մ երկարություն ունեցող տիրանոզավրը հայտնաբերվել է մի քանի մետր հեռավորության վրա գտնվող 8մ երկարությամբ տրիցերատոպսի հետ միաժամանակ, որոնք միասին ավելի քան երկու միլիոն ֆունտ արժեն:

Փորձագետները գտածոները արժեքավոր են համարել:

Տիրանոզավրի կմախքը այնքան լավ վիճակում է, որ, ըստ տեղեկությունների, այն դասվել է աշխարհում հայտնաբերված 20 լավագույն կմախքների շարքը, քանի որ դրա 40 տոկոսը կազմում են կենդանու օրիգինալ ոսկորները:

Կմախքի մյուս մասը կազմում են պեղումների ընթացքում հայտնաբերված այլ տիրանոզավրերի ոսկորներ:

Տրիցերատոպսը, որը երկու մեծ և քթի վրա մեկ փոքր եղջյուրավոր բուսակեր կենդանի է եղել, 70 տոկոսով օրիգինալ ոսկորներից է կազմված:

Երկու հսկայական կենդանիների կմախքները հայտնաբերվել են ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Հել Քրիկում գտնվող 51 քկմ ագարակում:

Դրանք այժմ պատրաստվում են վաճառքի հանվելու համար:

Սպասվում է, որ տիրանոզավրի կմախքի վաճառքից կստացվի 1,4 միլիոն ֆունտ, իսկ տրիցերատոպսի վաճառքից՝ 560,000 ֆունտ:

Տիրանոզավրի՝ աշխարհում ամենաբարձր գնով վաճառքի ռեկորդ սահմանվել է 1997 թ-ին, երբ Սյու անունով տիրանոզավրը վաճառվել է 5,4 միլիոն ֆունտով:

Դիոնզավրերի կմախքների աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Նյու Յորքի Բոնեմա աճուրդում:

 

Մարկ Ցուկերբերգը 2012թ. օրական ստացել է 6 միլիոն դոլար եկամուտ

o_756569Համաձայն ԱՄՆ-ում ամենաշատ վարձատրվող գլխավոր մենեջերների վարկանիշային աղյուսակի, որը ամեն տարի կազմում է GMI Ratings ընկերությունը, անցյալ տարի  Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը աշխատել է 2,27 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ միջինում գործարարի հաշվի վրա նստել է օրական 6 միլիոն դոլար, հաղորդում է Forbes-ը:

Եկամուտների առումով երկրորդ տեղում Ցուկերբերգից հետո հայտնվել է  Kinder Morgan նավթա-գազամուղի գործադիր տնօրեն Ռիչարդ Քինդերը: Նրա աշխատած կապիտալը կազմել է  1,1 միլիարդ դոլար:

Հաջողակ գործարարների եռյակն ամփոփում է   Sirius XM Radio-ի ղեկավար Մել Կարամզինը, նա աշխատել է ընդամենը  255 միլիոն դոլար: Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկուն այս վարկանիշում ընդամենը 5-րդն է:  2012 թ. նրա եկամոտը կազմել է  144 միլիոն դոլար:

Աշխատանքից ազատել են համացանցում պաշտոնյաներին վիրավորելու համար

downloadԱՄՆ նախագահ Օբամայի ադմինիստրացիայի հասցեին ուղղված քննադատության պատճառով  Սպիտակ տան ավագ աշխատակից Ջոֆի Ջոզեֆին աշխատանքից ազատել են: Նա @NatSecWonk անունով սուր դիտողություններ է արել թվիթերում: Բլոգն արդեն հեռացվել է: Նա քննադատել էր  պետքարտուղար Ջոն Քերրիի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով  խորհրդականի աշխատանքը: Ընթացքում  հեգնանքը վերածվել էր պաշտոնյաների հասցեին վիրավորանքների: Ինքը` Ջոֆի Ջոզեֆը,  Սպիտակ  տանը  ղեկավարում էր միջուկային զենքի չտարածման ծրագրերը: Նա արդեն կատարածի համար զղջացել է ու ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է:

“Ես  ցանկանում էի հեգնանքով ամերիկյան ադմինիստրացիայի թերությունները նշել”,-ասում է մեղավորը:

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեստը նշանվել են

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեստը նշանվել ենՔարդաշյանի ռեալիթի շոուն հեռարձակող E! News ցանցի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեստը նշանվել են: Ուեստը առաջարկություն էր արել երկուշաբթի՝ Քիմ Քարդաշյանի 33-ամյակի օրը:

Միջոցառմանը մասնակցում էին զույգի ընկերները և ընտանիքի անդամները: Քարդաշյանը Ուեստից ստացել է 15 կարատ ադամանդով Լորեյն Շվարց ֆիրմայի մատանի:

Ըստ տեղեկությունների՝ Քարդաշյանի նախորդ նշանադրության մատանին վաճառվել է 749,000 դոլարով:

Զույգի 4 ամսեկան դուստրը՝ Նորֆ Ուեստը, ծնվել է Քարդաշյանի և Քրիս Համֆրիսի ամուսնալուծությունից մի քանի օր անց: Նրանց ամուսնությունը տևել էր 72 օր:

 

Ալիգատորը փորձել է խանութ գնալ

o_738182Ֆլորիդա նահանգի Ապոպկա  քաղաքում 2 մետրանոց ալիգատորը փորձել է այցելել սուպերմարկետ: Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ  կոկորդիլոսը մուտքին է հասել, ապա վախեցել է  ավտոմատ դռներից, որոնք քթի տակ բացվում ու փակվում են: Շուտով խանութի աշխատակիցները նկատել են ալիգատորին ու երկար փորձել նրան հեռացնել, իսկ հաճախորդներն իրենց չեն կորցրել, սկսել են լուսանկարել կենդանուն:

Վերջիվերջո, նա իր “ շոփինգի գաղափարից” հրաժարվել է ու թաքնվել խանութի հետևում գտնվող լճակում: Ոստիկաններին այդպես էլ չի հաջողվել գտնել նրան,  բարեբախտաբար , ոչ ոք չի տուժել:

Սպանել է ուսուցչին, ապա ինքնասպան եղել

i (1)ԱՄՆ Նևադա նահանգի Սփարքս քաղաքում տեղի դպրոցի աշակերտը կրակ է բացել, ինչի հետևանքով սպանվել է ուսուցիչը:

Աշակերտը սպանել է իր մաթեմատիկայի ուսուցչին դասի ժամանակ, ինչից հետո ինքնասպան է եղել: Հայտնի է, որ ուսուցիչը պատանուն  համոզել է, որ  զենքն իրեն հանձնի, սակայն, դրան ի պատասխան, մի քանի փամփուշտ է ստացել մարմնի տարբեր մասերին: Մի քանի աշակերտներ նույնպես վիրավորվել են:

Դպրոցում դասերն առժամանակ դադարեցվել են, կատարվածի պատճառները դեռևս պարզ չեն: Ոստիկանությունը հարցաքննում է պատանու հարազատներին ու ընկերներին: