ԱՄՆ իշխանությունները հայտնել են դեֆոլտի ամսաթիվը

iՀանրապետականները կրկին չեն կարողացել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ տնտեսական դեֆոլտից խուսափելու նպատակով պետպարտքի սահմանագիծը կարճաժամկետ բարձրացնելու շուրջ համաձայնության գալ: Ինչպես Սպիտակ տունն է նշում, Օբամայի ու Կոնգրեսի հանրապետական կուսակցության միջև բանակցություններում փոխըմբռնման չհասան, չնայած, այդուհանդերձ, հանդիպումը նախագահի ադմինիստրացիան անվանել է “բեղմնավոր”: Իշխանությունների կարծիքով, եթե պետպարտքի սահմանագիծը ժամանակավոր չբարձրացվի, ապա տևական դեֆոլտ կսկսվի հոկտեմբերի 17-ից:

Ավելի վաղ Օբաման ու հանրապետականները խնդիրը լուծել են պետպարտքի սահմանագիծը բարձրացնելով ու ճգնաժամի ամսաթիվը հնարավորինս հետաձգելով:

ԱՄՆ-ի Կոնգրեսում ժամանակը կանգ է առել

o_834821ԱՄՆ-ի Կոնգրեսում ժամանակը  բառի բուն իմաստով կանգ է առել: Հանրահայտ “Օհայո” ժամացույցը, որն ամերիկյան Կոնգրեսում է գտնվում, բյուջետա-ֆինանսական ճգնաժամի “զոհ” է դարձել.սլաքները կանգ են առել, իսկ մեխանիզմը լարել պարզապես չեն կարող: Այդ աշխատանքը կատարող աշխատակիցները ևս հազարավորների պես հարկադիր արձակուրդում են:

3 մ բարձրություն ունեցող ժամացույցը հայտնի է նրանով, որ դրա կողքին են սենատորները մամլո-կոնֆերանսներ անցկացնում: Ժամացույցը Կոնգրեսի վերին պալատի սրահ տանող մուտքերից մեկի կողքին է դրված: Այն ավելի քան 200 տար առաջ ստեղծել է ֆիլադելֆիացի ժամագործ Թոմաս Վոյթը: Սկզբում ժամացույցը սենատի հին շենքում էր, իսկ ներկայիս տեղում այն հայտնվել է 1859-ին:

Ժամացույցի հետ կապված լեգենդներից մեկն ասում է, որ “չոր օրենքի” տարիներին սենատորները հաճախ ժամացույցի տուփի մեջ էին պահում սպիրտային խմիչքներով շշերը: Սակայն, ինչու է ԱՄՆ խորհրդանիշով` բրոնզե արծվով զարդարված ժամացույցն ամերիկյան նահանգներից մեկի անունով կոչվում` ոչ ոք չգիտի:

 

Աճուրդի կհանվեն Մոնրոյի ռենտգենյան հետազոտության նկարները

merlin monroe- X-raysԵրեքշաբթի աճուրդի տունը հայտարարել է, որ հաջորդ ամիս վաճառքի կհանվեն բժշկի այն գրառումները և ռենտգենյան հետազոտության արդյուքները, որոնք վկայում են, որ Հոլիվուդի սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոն պլաստիկ վիրահատություն է անցել:

Կալիֆոռնիայի Բեվեռլի հիլզում գտնվող Ժյուլեն աճուրդի տունը նշում է, որ 1950-1962թթ.  ընթացքում դերասանուհու վիրահատությունների վերաբերյալ բժշկի գրառումները և ռենտգենյան հետազոտության արդյունքները վաճառքի կհանվեն նոյեմբերի 9-ին և 10-ին: Սպասվում է, որ դրանք կվաճառվեն 15000-30000 դոլարի սահմաններում:

merlin monroeՀոլիվուդյան պլաստիկ վիրաբույժ Մայքլ Գուրդինի գրառումները հաստատում են կասկածները, որ գլամուրի մարմնացում և հոլիվուդյան կինոարտադրությունում գեղեցկության չափանիշ սահմանած Մոնրոն կոսմետիկ նպատակներով վիրահատություն է անցել:

Այդ փաստաթղթերի վաճառողի անունը չի հրապարկվել, միայն նշվում է, որ նա դրանք նվեր է ստացել Գուրդինից:

Փաստաթղթերում նշվում է, որ Մոնրոյին  1950թ-ին ծնոտի իմպլանտ  են տեղադրել  վիրահատությամբ, իսկ նրա լավագույն ֆիլմերը  նկարահանվել են 1950թ-ից հետո:

Ռենտգենյան հետազոտությունները ընդգրկում են դերասանուհու դիմային ոսկորների, քթային ոսկորների և բերանի խոռոչի վերին հատվածի նկարները:

Մոնրոյի ծնոտի ռենտգենյան հետազոտման 1954թ-ին արված երեք նկարները 2010թ-ին աճուրդում վաճառվել են 45,000 դոլարով:

Բեվեռլի հիլզի պլաստիկ վիրաբույժ Նորման Լիֆը 2010թ-ին հրապարակված իր հուշերում պնդում էր, որ Մոնրոն ծնոտի, քթի վիրահատություններ է անցել:

Բժշկի գրառումներում նշված էր նաև, որ Մոնրոն նեյտրոպենիա կոչվող հիվանդություն ուներ (արյան սպիտակ գնդիկների սակավություն) և 1957 թ-ին արտաարգանդային հղիություն էր տարել:

Օբաման Ջանեթ Յելլենին ԱՄՆ ԴՊՀ-ի ղեկավար կհայտարարի

o_833955Այսօր արդեն ԱՄՆ նախագահ Օբաման կհայտարարի Ջանեթ Յելլենին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար նշանակելու մասին, որը երկրում կատարելու է կենտրոնկան բանկի գործառույթ: Ներկայում Յելլենը ԴՊՀ-ն կառավարողների խորհրդի նախագահի տեղակալն է:

ԴՊՀ-ի ներկայիս ղեկավար Բեն Բեռնանկեն, որի իրավասություններն ավարտվում են 2014-ի հունվարի 31-ին, ինչպես և սպասվում էր, հաջորդ ժամկետի համար իր թեկնածությունը չի առաջադրի: Բեռնանկեն ղեկավարել է ամերիկյան Կենտորնական բանկը 2006-ի փետրվարի 1-ից:

ԴՊՀ-ի ղեկավարն ԱՄՆ-ի տնտեսության ամենահզոր դեմքերից մեկն է: Այդ պաշտոնի համար թեկնածություններն ընդունում է նախագահը, հաստատում է սենատը` 4-ամյա ժամկետով: ԴՊՀ-ի որոշումները, որոնցից է մասնավորապես կախված ԱՄՆ-ում բանկային ապառիկների դրույքները, կարևոր են ոչ միայն Ամերիկայի, այլև բոլոր այն երկրների համար, որոնք դոլարն օգտագործում են որպես պահուստային տարադրամ:

Պետծառայողներին` անվճար վիբրատոր

o_833847Սպիտակ տան աշխատակիցներն, որոնք պետբյուջեի շուրջ բանավեճերի արդյունքում հարկադիր արձակուրդ են վերցրել, հիմա  նոր զբաղմունք ունեն. Vibrators ընկերությունը, որը սեքս-խաղալիքներ է արտադրում, հայտարարել է, որ պատրաստ է իր արտադրանքը  անվճար տրամադրել  առանց աշխատանքի մնացած պաշտոնյաներին:

Ֆիրմայի ներկայացուցիչներն իրենց կայքում հայտարարություն են տեղադրել, որ  օրական 200  հատ 10 սմ-անոց վարդագույն վիբրատոր կարող են  բաժանել բոլոր պետծառայողներին, ովքեր  երկրում ստեղծված տնտեսական բարդ  իրավիճակի պատճառով չվճարվող հարկադիր արձակուրդ են վերցրել:

Ակցիան մեկնարկել է հոկտեմբերի 4-ին. մի քանի օրում Vibrators-ի ներկայացուցիչները 400 վիբրատոր են առաքել: Սակայն նոր աշխատանքային շաբաթվա մեկնարկի հետ ընկերությունը տեմպն արագացրել է ու արդեն երկրորդ օրն է, ինչ պատվիրատուներին է ուղարկում  օրական 200 վիբրատոր: Ընկերության սեփականատերն ասում է, որ պատրաստ են պետծառայողներին ապահովել վիբրատորներով, եթե անգամ հարկադիր արձակուրդը ձգվի մինչև դեկտեմբեր:

 

Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է որոշակի միջոցներ ձեռնարկել աղետալի դեֆոլտը կասեցնելու համար

China warned  U.S. - potential global financial falloutԵրեկ Չինաստանը հանրային կերպով միջամտել է Ամերիկային սպառնացող պարտքի ճգնաժամին՝ պահանջելով, որ ԱՄՆ-ը որոշակի միջոցներ ձեռնարկի կառավարության պարտքի դեֆոլտը կասեցնելու համար, որը կարող է գլոբալ, աղետային հետևանքներ ունենալ:

Չինաստանը ԱՄՆ-ի ամենամեծ արտաքին պարտատերն է, որի ձեռքում են կենտրոնացած 794 միլիարդ ֆունտ արժողությամբ Միացյալ նահանգների գանձապետական պարտատոմսեր, ուստի երկրի ղեկավարները Վաշինգտոնին նախազգուշացրել են վտանգի տակ չդնել Ամերիկայի տնտեսությունում իրենց ունեցած հսկայական կապիտալը:

Չինաստանի ֆինանսների նախարար Չժու Գուանյաոն, հայտնելով իր մտավախությունները կառավարության պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ Վաշինգտոնում շարունակվող անելանելի վիճակի կապակցությամբ, նշել է, որ ԱՄՆ-ի ժամանակը սպառվում է:

Նա նաև հայտնել է, որ որպես աշխարհի երկու ամենամեծ տնտեսություններ Չինաստանը և ԱՄՆ-ը անբաժանելի են:

Նախարարը, նկատի ունենալով 2011թ-ի ԱՄՆ-ում ստեղծված նմանատիպ իրավիճակը, հույս է հայտնել, որ Միացյալ նահանգները դասեր կքաղեն պատմությունից:

Միացյալ նահանգները մինչև հոկտեմբերի 17-ը պետք է որոշում կայացնի իր պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ, իսկ եթե ոչ գանձարանի գումարը կվերջանա վճարումներ կատարելու համար:

 

ԱՄՆ-ն Բաքվին ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու կոչ է արել

2ԱՄՆ-ն Ադրբեջանին ազատ ընտրություններ անցկացնելու կոչ է արել: “Մենք շարունակում ենք կոչ անել ապահովել ազատ, արդար և թափանցիկ գործընթաց: ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանում ընտրական գործընթացին բոլոր ընտրողների խաղաղ մասնակցությունը, ինչպես նաև կոչ է անում թույլ չտալ ընտրությունների օրը և հաջորդող շրջանում բռնություններ և սպառնալիք”,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Մարի Հարֆը:

ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին ապահովել այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են ազատ արտահայտման և հավաքների իրավունքը: “Մենք մտահոգված ենք հոկտեմբերի 4-ին լրագրողների խմբի վրա հարձակմամբ: Ընտրություններից հետո ԱՄՆ-ն մինչև շաբաթվա վերջ կտա ընտրական գործընթացին իր գնահատականը”,- նշել է Հարֆը:

ԱՄՆ-ում ռազմաբազա է այրվում

o_770739 Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել է “Քեմփ Պենդլթոն” ռազմաբազայի վրա: KTLA հեռուստաալիքի տեղեկացմամբ, հրդեհից ոչ հեռու գտնվող բնակելի տներից տարհանվել է 230 մարդ ու  զինվորական հոսպիտալի 30 հիվանդ:

Փրկարարների տվյալներով, հրդեհը բռնկվել է շաբաթ, հոկտեմբերի 5-ին. ուժգին քամին նպաստել է կրակի արագ տարածմանը: Հիմա հրդեհը 600 հա տարածք է  լափել: 200 հրշեջ է ներգրավված հրդեհաշիջման գործում .օպերացիային ուղղաթիռներ են մասնակցում:

ԱՄՆ-ը վստահում է թուրքական ժողովրդավարությանը

amnԱնկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն «CNN Türk»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ ուշադրությամբ հետևում է Թուրքիայում տեղի ունեցեղ ժողովրդավարական գործընթացներին ու փոփոխություններին: Դեսպանը ողջունել է օրերս վարչապետ Էրդողանի կողմից հրապարակված «Ժողովրդավարացման փաթեթը» և հայտնել, որ ԱՄՆ-ը հավատում է թուրքական ժողովրդավարության վերելքին:
Նշենք, որ անցած շաբաթ ներկայացված բարեփոխումների փաթեթով նախատեսվում է ասորիներին վերադարձնել Մոր Գաբրիելի վանական համալիրը, տեղանուններին վերադարձնել իրենց պատմական անունները, վերջ դնել քաղաքական պատճառներից ելնելով տարածքների անվանափոխության պրակտիկային, թույլ տալ դասավանդել օտար լեզուներով մասնավոր դպրոցներում, փոխել ցույցերի, երթերի անցկացման կանոնները, խստացնել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների պատիժը, քննարկել ընտրությունների անցկացման փոփոխման հավանականությունը, թույլատրել գլխաշորի կրումը պետական կառույցներում և այլն:

Ամերիկյան բանկերը պատրաստվում են դեֆոլտին

524f7f2d-0775-a942-0775-a94dc4f92401.photo.0Սպիտակ տունը պատրաստ է  հանրապետականների առաջարկած`բյուջետային աշխատակիցների աշխատավարձը “հետին թվով” վճարելու մասին օրենքի նախագիծն ընդունել: Խոսքն այն պետծառայողների մասին է, որոնք  ստիպված են արձակուրդ վերցնել` կառավարության գործունեության դադարեցման պատճառով: Բոլոր խնդիրներն այդ նախագծով չեն լուծվի, սակայն նախագահի ադմինիստրացիան հույս ունի, որ դրա ընդունումը կմոտեցնի փոխհամաձայնությունը: Իսկ ամերիկյան բանկերը պատրաստվում են դեֆոլտի` բանկոմատներն են լցնում ու մեծացնում առձեռն գումարի պաշարները պահուստներում, եթե քաղաքացիներն ուզենան իրենց խնայողություններն  իրենց մոտ պահել: Երկրում փակ է պետական հիմնարկների մեծ մասը: Ռեստորաններն ու սրճարանները հաճախորդների բացակայության պատճառով կորուստներ ունեն: Կապիտոլիումի մոտ գործազուրկներն են հավաքվել ու կոնգրեսականներից պահանջում են հրաժարվել իրենց աշխատավարձից.նրանց կարծիքով, միայն այդպես նրանք կարող են հասկանալ, թե ինչ ասել է երկրում ճգնաժամի պայմաններում մնալ առանց փողի:

Փոխհրաձգություն ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ.կան վիրավորներ

capitol_seeՀինգշաբթի, հոկտեմբերի  3 -ին, Վաշինգտոնում  Կապիտոլիումի պատերի մոտ կրակոցներ են տեղի ունեցել: ԱԻ պատճառով Կոնգրեսի շենքը փակել են:

Կրակոցների պատճառով ոստիկան է վիրավորվել, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:Անվտանգությունից ելնելով,դեպքի վայրում եղած մարդկանց փողոցից տարել են փակ տարածք:

ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ

amnԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Իրանի հետ, եթե վերջինս հստակ միջոցներ ձեռնարկի իր միջուկային ծրագրից հրաժարվելու համար:
Սեպտեմբերի վերջին Քերին հայտարարել էր, որ Թեհրանի հետ միջուկային զենքի հարցում հնարավոր է համաձայնության գալ 3-ից մինչև 6 ամիս ժամանակամիջոցում: Քերին, պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը Իրանից կոնկրետ ինչ քայլեր է սպասում, պետքարտուղարը նշել է, որ իրանական իշխանությունները ստուգիչ հանձնաժողովի համար կարող են բացել Փորդոուի ուրանի հարստացման գործարանը, ստորագրել Միջուկային զենքի տարածման կանխարգելման համաձայանգիրը, ինչպես նաև ինքնակամ հրաժարվել սահմանված չափից ավել ուրանի հարստացումից:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Քերին նշել է նաև, որ Իրանի հետ վերջին առնչությունը միջուկային խնդրի կարգավորման հույս է ներշնչում, սակայն «խոսքերը չեն կարող փոխարինել գործին»:

Սիլվեստեր Ստալոնեն ծեծկռտուք է սարքել բարում, տեսանյութ

o_831944Հոլիվուդյան առասպելական աստղ Սիլվեստեր Ստալոնեն բարերից մեկում ծեծկռտուք է սարքել ու ուժեղ ծեծել երեք հոգու: Աստղն ասում է, որ պաշտպանել է մի աղջկա պատիվը, որին վիրավորում էր հարբած երիտասարդների խումբը: Ընդ որում, շատերի համար կարևոր է ծեծկռտուքի փաստը, բայց Ստալոնեի հերոսությունը կասկածի տեղիք է տալիս:

Կատարվածի տեսաերիզը հայտնվել է YouTube-ում: Կադրի վրա Fox News ալիքի լոգոն է երևում: Հաղորդավարը պատմում է , որ հայտնի դերասանը “Ավալոն” ակումբում լուրջ վնասվածքներ է հասցրել երեք երիտասարդների: Չորրորդ խուլիգանին հաջողվել է փախչել ,կադրի ետևից  ասում է գեղեցիկ խոսող ձայնը:

Եթե հավատանք նկարահանմանը, այդ ամենից հետո դերասանին տանում են Կալիֆոռնիայի բանտ, որտեղ այժմ նա սպասում է դատավճռի: Այնուհետև կադրի ետև ձայնը ասում է, որ այս ամենը կարող է կազմակերպված լինել դերասանի մամուլի ծառայության կողմից, որը ցանկանում է ամեն գնով գովազդել Ստալոնեի և Շվարցնեգերի մասնակցությամբ “Փախուստի պլանը” ֆիլմը:

 

Օբաման հրաժարվել է մասնակցել պետբյուջեի շուրջ բանակցություններին

i (4)ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է մասնակցել  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ կառավարության աշխատանքի դադարեցման ու պետպարտքի լիմիտի վերաբերյալ բանակցություններին:

Օբամայի խոսքով, նա դեռևս հույս ունի, որ բյուջետային ճգնաժամում “կհաղթի սթափ միտքը”:

Հանրապետական Ջոն Բեյերը հայտնել է, որ նախագահի հետ խոսակցությունը մոտ մեկ ժամ է տևել ու եղել է շատ հարգալից, սակայն անարդյունք:

Պլանավորվում էր, որ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ նախագահի հանդիպումից հետո կողմերը կարող են ելք գտնել բյուջետային ճգնաժամից` պայմանավորվելով պետհիմնարկների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ:

ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշները փակվել են անորոշ ժամանակով

o_831693“Փակ է անորոշ ժամանակով” ցուցանակն այս օրերին ԱՄՆ-ի թերևս գլխավոր տեսարժան երևույթն է դարձել: Այդ գրությունը կարելի է տեսնել թանգարանների ու գրադարանների դռներին, գազանանոցների դարպասներին, ազգային պարկերի մուտքերին: Փակ են երկրի գլխավոր խորհրդանիշները. Ազատության արձանը, Գրանդ-Կանյոնը: Զբոսաշրջիկները հրաժավում են վաղօրոք պլանավորած այցելությունից ,իսկ օպերատորները բազմամիլիոնանոց կորուստ են կրում:

Այդ լուրը հայտնվել է բոլոր լրատվամիջոցների առաջին տողերում.”գերկայսրությունն ինքն իրեն կաթվածահար է արել”,-գրում են գերմանական ԶԼՄ-ները:

Փակ են ոչ միայն հիմնարկները, որոնք աշխատում էին առանց ձեռքերը ծալելու, այլև երկրի տեսարժան վայրերը: Հիմա Ամերիկայի դեմքն անգամ թաքնվում է զբոսաշրջիկներից: Ու հայտնի չէ, թե որքան ժամանակով:

Ֆինանսավորման դադարեցման պատճառով Միշել Օբաման խոստացել է քիչ օգտագործել Twitter-ը

i (3)ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է  սոցցանցերում իր ակտիվությունը նվազեցնելու մասին:

Երեկ հայտնի դարձավ, որ ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել է պետհիմնարկների գործունեությունը:

“Կոնգրեսի`  կառավարությունը ֆինանսավորելու օրենք ընդունելու  անկարողությունից, նոր գրառումներն այս ակաունթում կսահմանափակվեն”,-տեղեկացրել է Միշել Օբաման իր բաժանորդներին, որոնց թիվը գերազանցել է 500 հազարը:

 

ԱՄՆ-ում 6,8 մլն հրեա կա

an3001380604137Երկու ինստիտուտների սոցիոլոգները միավրվել են` հաշվելու ԱՄՆ-ում բնակվող հրեաների ճշգրիտ թիվը: Պարզվել է, որ  նրանց թիվը 6,8 մլն է, մեկ մլն-ով պակաս , քան 10 տարի առաջ: Սակայն թվերի այդ տարբերությունը բացատրվում է   ոչ թե հրեական բնակչության աճի տեմպով, այլ հաշվարկի մեթոդաբանության տարբերությամբ:

4,2 մլն ամերիկացի իրեն հրեա է համարում: Եվս մեկ մլն-ը հրեա է ծնունդով, չնայած իրենց հրեա չեն համարում: Բացի այդ ԱՄՆ-ում 1,6 մլն անչափահաս հրեա կա:

ԱՄՆ-ում հրեաների 65%-ը բնակվում է  6 նահանգներում. Նյու-Յորքում(20%), Կալիֆոռնիայում (14%), Ֆլորիդայում (12%), Նյու Ջերսիում (8%), Մասաչուսեթսում ու Փենսիլվանիայում (5-ական %):

 

ԱՄՆ կառավարությունը մնացել է առանց փողի. 800 հազար պետական ծառայողի կուղարկեն արձակուրդ

o_771615Սենատն ու ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այդպես էլ չկարողացան ժամանակավոր բյուջե ընդունել 2014-ի ֆինասնական  տարվա համար , որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից: Դրա հետ կապված, կառավարությունն ու պետկառույցները մնացել են առանց ֆինանսավորման և ստիպված  են դադարեցնել աշխատանքը:

Սպիտակ տունն արդեն  հրահանգել է դաշնային գերատեսչություններին կրճատելու ուղղությամբ սկսել պլանների իրականացումը: Անվճար արձակուրդ են ուղարկվելու 2,1 մլն աշատողից  800 հազարը:  Կդադարեցվի գերատեսչությունների զգալի մասի գործունեությունը,մասնավորապես,  սոցիալական ապահովագրության համար տրվող նոր դիմումներ չեն ընդունվի, հիպոթեկային վարկերի ու մանր բիզնեսի պետական աջակցություն չի լինի, կփակվեն ազգային պարկերն ու թանգարանները:

Կշարունակեն աշխատանքը միայն այն ծառայությունները, որոնք կապված են պաշտպանության ու ազգային անվտանգության, օդային կապի, փոստի, իրավապաշտպանական ու եղանակի տեսության ծառայությունները:

Հանրապետականների ու դեմոկրատների միջև հիմնական տարաձայնությունն այս անգամ կապված է նախագահ Օբամայի առողջապահական ապահովագրության ծրագրի հետ. նա առաջարկել է առողջապահական ապահովագրությունը ոչ միայն մատչելի այլև պարտադիր դարձնել բոլորի համար:

 

ԱՄՆ-ը չի խրախուսում Թուրքիայի ու Չինաստանի համագործակցությունը

i (2)ԱՄՆ-ը չի խրախուսում հակահրթիռային պաշտպանության հարցերում Թուրքիայի ու Չինաստանի  համագործակցությունը:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Թուրքիան մտադիր է չինական մի ընկերության հետ համագործակցել, որի դեմ ԱՄՆ-ը պատժարգելք է սահմանել ԿԺԴՀ, Սիրիայի ու Իրանի հետ համագործակցելու համար:

“ԱՄՆ-ը բարձր մակարդակով Թուրքիային հասկացրել է, որ մտահոգված է Անկարայում հակահրթիռային համակարգի կիրառման հանգամանքով, որը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Ես չեմ ցանկանում երկրաքաղաքական քննարկումներ անել, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն այդ  համաձայնության կնքման դեպքում”,-ԱՄՆ-ի դիրքորոշումն այսպես է  ներկայացրել երկրի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

“Կու-Կլուկս-Կլանն” ընդդեմ Օբամայի

b_830848Ռասիստական ուլտրաաջ “Կու-Կլուկս-Կլանն” կազմակերպությունը, որի գործունեությունը բազմիցս արգելվել է ԱՄՆ տարածքում, շաբաթ մտադիր է իր համախոհներին հավաքել Գեթսբերգ տեղանքում: Դրա համար տեղի իշխանություններից են թույլտվություն ստացել: Կազմակերպիչները սպասում են, որ իրենց աջակցելու կգան հարյուրավոր կամ էլ հազարավոր մարդիկ:

“Դա ակցիա է Բարաք Օբամայի դեմ, որը նախագահական պաշտոնում է սահմանադրությունը խախտելով… Նրան  այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ ծնվել է ԱՄՆ-ում ու այն քաղաքացին է, որը կարող է մեր երկրի նախագահ լինել: Մենք ցանկանում ենք, որ երկրի սահմանները փակվեն ու կառավարությունը կենտրոնանա անօրինական ներգաղթյալներին արտաքսելով: ԱՄՆ-ը պետք է  դադարի “համաշխարհային ժանդարմի” դերակատարումից, քանի որ չի կարողանում կարգուկանոն հաստատել “իր սեփական բակում”:

Հասարակական ակտիվիստները կարծում են, որ հատկապես արժեքավոր է այն փաստը, որ հավաքը լինելու է ԱՄՆ-ում ստրկությունը վերացնելու համար մղված արյունահեղ մարտի տեղում: