Օբամային թունավորելու փորձի համար` 25 տարվա ազատազրկում

zhitel-missisipi-poluchil-25let-tyurmy-zaotpravku-obame-pisem-syadom_1Ամերիկացի Ջեյմս Էվերետ Դատչկեին 25 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ նախագահ Օբամային ու սենատորներին թույնով ծրար ուղարկելու համար, հաղորդում է today.kz-ը:

Դատչկեի դատավճիռը հրապարակվել է երկուշաբթի, երբ մեղադրյալը հայտարարեց, որ  հետ չի վերցնի իր մեղքը ճանաչող փաստաթուղթը: Ավելի վաղ նա պատրաստվում էր դա անել, ինչը կարող էր նշանակել, որ մեղադրյալը կդատապարտվի ցմահ ազատազրկման:

Դիմումում նա խոստովանում էր որ թույն է պատրաստել տզկանեփի սերմերից, որն օգտագործվում է  պարարտանյութերի արտադրության մեջ:

Ռիցինով ծրարներ էր նա ուղարկել Ռոջեր Ուիքերին, Կառլ Լևինին ու Բարաք Օբամային, 2013-ի ապրիլին:

Անկախ

Բիլ Քլինթոնը մրցանակ կստանա ջազի պրոպագանդայի համար

բիլ քլինթոնՋազի Տելոնիուս Մոնք ինստիտուտը Բիլ Քլիթոնին կպարգևատրի Հիմնադիրների մրցանակով, իսկ նախկին նախագահը սաքսոֆոն կնվագի:

Մոնք ինստիտունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Քլինթոնը մրցանակը կստանա նոյեմբերին 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում կայանալիք համերգի ժամանակ: Համերգից ստացված հասույթը կօգտագործվի ամբողջ աշխարհում ինստիտուտի կազմակերպած անվճար ջազ կրթության ծրագրերի համար:

Ինստիտուտի ներկայացուցչի խոսքով՝ Քլինթոնը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես ջազի դեսպան:

 Անկախ

Շան կծելու համար տղամարդը 2,000,000,000,000,000,000,000,000, 000,000,000 դոլար փոխհատուցում է պահանջել

դոլարՆյույորքաբնակ տղամարդը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով երբևէ ներկայացված ամենաշատ փոխահատուցումը՝ բողոքելով, որ իրեն շուն է կծել:

62-ամյա Անտոն Պուրիսիման իր ներկայացված հայցով 2,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 դոլար է պահանջել մի շարք պատասխանող կողմերից՝ ներառյալ Նյու Յորք քաղաքի իշխանությունները:

Պուրիսիման ձեռագիր հայցը Մանհեթենի դաշնային դատարան է ներկայացրել ապրիլի 11-ին:

Իր ներկայացրած 22 էջ պարունակող հայցի մեջ Պուրիսիման պնդում է, որ քաղաքային ավտոբուսում իր միջնամատը կծել է կատաղությամբ վարակված շուն, իսկ չինացի մի զույգ չթույլատրված կերպով լուսանկարել է իրեն տեղի հիվանդանոցում բուժում ստանալիս:

Հայցի մեջ ներկայացված է այն ցավը և հավելյալ վնասները, որ չեն կարող փոխհատուցվել գումարով և անգին են:

Նրա պահանջած գումարը՝ երկու և 36 հատ զրո պարունակող թիվը, ավելին է քան ներկայումս ողջ երկրագնդի վրա առկա գումարը:

 Անկախ

Սան-Դիեգոյի մարզը հրդեհների պատճառով մի քանի մլն-ի հասնող վնաս է կրել

California WildfiresԿալիֆոռնիայում (ԱՄՆ) հրդեհները ոչնչացրել են բնակելի 47 տուն: Ամենաշատը տուժել են Կառլսբադ ու Սան-Մարկոս քաղաքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախնական հաշվարկով, պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 20 մլն դոլար:

Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց ավելի վաղ իշխանությունները տարհանել էին, կիրակի, մայիսի 18-ին վերադարձան իրենց տները: Հրշեջներին հաջողվել է շիջել հրդեհների 85%-ը, սակայն, դեռևս ամբողջովին մեկուսացնել չի հաջողվել, ու կան  օջախներ, որոնք բռնկման լուրջ վտանգ են ներկայացնում: Դրանցից մեկն էլ Քեմփ-Պենդլթոն ռազմաբազան է: Ներկայում հետաքննվում են  հրդեհի բռնկման պատճառները. Դիտարկվում է նաև «միտումնավոր հրկիզման « վարկածը: Ձերբակալվել ու հարցաքննվել է 3 մարդ, այդ թվում`2 անչափահաս:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի բնակիչներին կոչ է արել առավելագույնս զգույշ լինել կրակի հետ: Չեն բացառվում նոր հրդեհները, քանի որ  տարածաշրջանում «ռեկորդային երաշտ» է: Հրդեհի դեմ պայքարի համար ներգրավվել է 2 հազար մասնագետ, ինչպես նաև` քաղաքացիական ու ռազմական ավիացիան:

9 հազար պարող Նյու Յորքում մասնակցել է փողոցային պարերի 8-րդ շքերթին

նյու յորք   Նյու Յորքում տեղի է ունեցել փողոցային պարերի 8-րդ շքերթը: Միջոցառումը նվիրված է եղել ամերիկացի հայտնի պարող Ֆրենկի Մենինգի ծննդյան 100-ամյակին: Շքերթին մասնակցել է 9 հազար պարող 70 պարային խմբերից, որոնք ներկայացրել են պարային տարբեր ոճեր՝ սկսած բալետից մինչև բրեյք դանս և ժողովրդական պարեր: Պարային շքերթը սկսվել է Բրոդվեյից և անցնելով Մանհեթնը՝ ավարտվել Թոմպքինսի հրապարակում:

Նյու Յորքի Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա հասույթը հատկացվել է զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքներին

filmՆյու Յորքում ընթացող Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա ցուցադրություններից ստացված հասույթը տրամադրվել է Սոմայի ածխահանքի պայթյունից տուժած հանքափորներին: Փառատոնի բացմանը ցուցադրվել է անցած տարի հեղինակավոր «Օսկար» ամենամյա կինոփառատոնին առաջադրված «Թիթեռնիկի երազը» («Kelebeğin rüyası») ֆիլմը: Հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված 299 հանքափորների հիշատակը: Արդյունքում հավաքված 55 հազար դոլար գումարը կփոխանցվի զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքների օգնության հիմնադրամին: Փառատոնը կտևի մինչև մայիսի 25-ը: Սոմայի ողբերգության հետ կապված՝ նախատեսված պաշտոնական ընդունելությունը  տեղի չի ունենա:

Արքանզասում գեյ-ամուսնությունները թույլատրելուց 5 օր հետո կրկին արգելվել են

17093157.722228.2262Արքանզասի Գերագույն դատարանը ժամանակավոր, թույլատրելուց 5 օր հետո դադարեցրել է  նույնասեռ ամուսնությունների գրանցումը նահանգում:

Անցած շաբաթ նահանգի ստորին ատյանի դատարանը նույնասեռ ամուսնությունների  արգելքը վերացրեց ու երկուշաբթի օրվանից ավելի քան 450 ԼԳՏԲ զույգ հասցրեց ամուսնանալ:

Սակայն, հիմա գերագույն դատարանը կասեցրել է դատարանի որոշման գործունեությունը մինչ այն պահը, երբ կքննարկվի բողոքարկումը:

Վերջին մի քանի ամսում Միչիգանը, Տեխասը, յուտան, Օկլահոման ու Վիրջինիան վերանայել են իրենց օրենսդրությունը հօգուտ ԼԳՏԲ զույգերի: Սակայն ԱՄՆ-ի պահպանողական հարավում միայն Արքանզասն է  համարձակվել նման քայլի:

Անկախ

Օբաման էլ է հիփոթեքային վարկ վճարում

114-390x290Բարաք ու Միշել Օբամաները Չիկագոյում ձեռք բերած անշարժ գույքի դիմաց 30-ամյա վարկ են վճարում, որի համար վերցրել են 500 հազար դոլարից մի քիչ պակաս:

Սպիտակ տան կայքում հրապարակված քաղաքական գործիչների 2013-ի հայտարարագրված ակտիվների մասին վկայությունների համաձայն, նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Նրա ծախսերի հիմնական մասը կազմում են պարտքերի վճարումը:

Ամուսինների եկամտի 12,3%-ը նվիրաբերվել է բարեգործական 32 կազմակերպությունների, 100-250 հազար դոլարն էլ ներդրել են պետական արժեթղթերի մեջ:

Բացի այդ, Բարաք ու Միշել Օբամաների թոշակային կուտակումները անցած տարի կազմել են 100-250 հազար դոլար, իսկ  վճարված հարկերը` 98 հազար դոլար:

Անկախ

Ընկերները հին բազմոցի մեջ 40 հազար դոլար են գտել

pic_17b4201e2c6510c38da3806a9c08e7bcՆյու Յորքից 130 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ բնակավայրում, երիտասարդները, որոնք միասին բնակարան էին վարձել, հին բազմոցի մեջ 40 հազար դոլար են գտել:

Երիտասարդները որոշել էին Փրկության բանակի խանութից գնած հին բազմոցի արմնկակալների հին պաստառը փոխել: Հանելուց հետո նրանք այնտեղ հայտնաբերեցին թաքցրած գումարը:

Երիտասարդները գումարի հետ  նաև դեպոզիտային գրություն հայտնաբերեցին մի կնոջ անունով ու հասցեով: Նրանք  կապ հաստատեցին այդ կնոջ հետ ու պարզեցին, որ իրոք, գումարը պատկանում է նրան: Պարզվեց, որ 91-ամյա կնոջ բարեկամները որոշել են  մինչ տատիկը տնից դուրս բուժում էր ստանում` բազմոցը հանձնել կոմիսիոն խանութ, առանց ենթադրելու, որ այնտեղ 40 հազար դոլար է թաքցրած:

Երիտասարդները որոշեցին գումարը վերադարձնել.»Դա մեր գումարը չէր ու մեզանից ոչ ոք այդ գումարով երջանիկ չէր լինի, եթե որոշեինք ծախսել այն»: Ստացել են, արդյոք, նրանք ինչ որ պարգևավճար դրա դիմաց, չի հստակեցվում:

Ամերիկյան ռազմաբազայից հրդեհի պատճառով 40 հազար մարդ է տարհանվել

Fires in Rancho CucamongoՄայիսի 14-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Քեմփ-Պենդլտոն ռազմաբազայի տարածքից տարհանվել է ավելի քան 40 հազար մարդ: Պատճառը  հսկայական արագությամբ տարածվող բնական հրդեհն է:

Առայժմ հրշեջներին չի հաջողվում տեղայնացնել Սան-Դիեգոյում ու նրա մատույցներում տարածվող հրդեհը, որտեղից ցերեկը տարհանվել են  30 հազար տների բնակիչները:

Հրդեհը բռնկվել է մայիսի  13-ին, տեղական ժամանակով` առավոտյան: Մեկ օրում հրդեհը տարածվել է ավելի քան 400 հա տարածության վրա: Վնասվել է ռազմաբազայի մի քանի շենք: Իրավիճակը բարդանում է  անոմալ շոգ եղանակով.օդի ջերմաստիճանը տեղում գերազանցում է 40 աստիճանը ըստ Ցելսիուսի: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 1,8 հազար մարդ, ներգրավված է ավիացիան:

Անկախ

Facebook-ի հիմնադիրը նշել է իր 30-ամյակը

Zuckerberg introduces new Facebook platform into the Android OS called Home appՄարկ Էլիոթ Ցուկերբերգը, աշխարհում ամենամասսայական սոցցանցի հիմնադիրը նշել է իր 30-ամյակը: Նա ծնվել է 1984-ի մայիսի 14-ին, Նյու Յորք նահանգի Ուայթ-Փլեյնս քաղաքում:

2002-ին ապագա միլիարդատերն ընդունվել է Հարվարդի համալսարան, այնտեղ ուսումնասիրել է հոգեբանությունը, հետն էլ զբաղվել է ծրագրավորմամբ: Հենց համալսարանում նա սկսեց ուսանողների համար ձևավորել ինտերնետ-ակումբներ, որոնք հետգայում վերաճեցին Facebook-ի` միլիարդ օգտատերերով սոցցանցի:

Ինչպես փորձագետներն են ասում, Facebook-ն ամբողջ աշխարհը տեղավորել է մի պրոֆիլում, հմտորեն միավորել ցանկացած մարդու` օգտատերերի հետ, իսկ «ընկերանալ» ու «համակրանք» որոշիչները բոլորովին այլ նշանակություն են ստացել:  Սոցիալական ցանցում հարյուրավոր մարդիկ են «միանում» ու «բաժանվում», ու միակ մարդը, որին անհնար է «արգելափակել»` ինքը` Ցուկերբերգն է:

Հայտնի է, որ նրա սիրած գրքերից են Վերգիլիուսն ու Պլատոնը: Նա իրեն բուսակեր է անվանում, լսում է «Դաֆթ Փանք», «Գրին Դեյ», Լեդի գագային, Շակիրային, Ռիհանային. հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ցուկերբերգի տարեկան աշխատավարձն ընդամենը 1 դոլար է, սակայն, դրանով հանդերձ, նա մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվում: Տարբեր տվյալների համաձայն, նրա կարողությունը գնահատվում է 19-26 մլրդ դոլար: Նա վարում է Volkswagen Golf ավտոմեքենա:

Նա քաղաքական հավակնություններ չունի.2013-ին կազմակերպեց «Առաջ` մեզ հետ» շարժումը`  միջնակարգ ու բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումների առաջխաղացման ու ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության կատարելագործման  նպատակով:

Անկախ

New York Times-ի խմբագիրն է փոխվում

o_947909Իր զբաղեցրած պաշտոնից հեռանում է ամերիկյան հեղինակավոր թերթի` New York Times-ի գլխավոր խմբագիր Ջիլլ Աբրամսոնը; Նրա տեղը զբաղեցնելու է Դին Բեքիթը, որը մինչ այդ հրատարակության գործադիր խմբագիրն էր:

Աբրամսոնը թերթի գլխավոր ու առաջին կին  խմբագիրն է 2011-ից:  Փոխատեղումների պատճառներն առայժմ չեն բացահայտվում: Թերթի հրատարակիչ Արթուր Սուլցբերգերժ-կրտսերը հայտարարել է. «Ոչ մեզ մոտ , ոչ էլ ինչ որ տեղ չկա մի լրագրող, որն ավելի լավ համապատասխանի գլխավոր խմբագրի պաշտոնին, որքան Դին Բեքիթն է»:

Ի դեպ, ավելի վաղ Los Angeles Times-ի խմբագրի պարտականություններ կատարած Բեքիթն արժանացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի:

Անկախ

Որսորդը սպանել է բացառիկ մի գայլի, որին վերջին անգամ տեսել են 89 տարի առաջ

grey-wolfԳայլին սպանել են Այովա նահանգում: Որսորդը նրան շփոթել է կոյոտի հետ, որոնց սպանելն օրենքով արգելված չէ, քանի որ համարվում են վնասատուներ. հաճախակի են դեպքերը , երբ այդ գազանները հարձակվում են անտառային եղջերուների վրա: Երբ որսորդը սկսեց գլուխը գովել` արդեն ուշ էր. գորշ գայլերի հազվադեպ տեսակի ներկայացուցիչը, որին վերջին անգամ տեսել էին 1925-ին, արդեն անշունչ էր:

Ոստիկաններն ասում են, որ կատարվածի համար որսորդը խորապես զղջում է ու  հնարավորինս նպաստում հետաքննությանը: Ամենայն հավանականությամբ նա դրա համար տուգանք կվճարի կամ նույնիսկ հնարավոր է  նրան առանց պատժի ազատեն:

“Ես շատ զարմացա. երբ ինձ ասացին, որ նահանգում գորշ գայլեր են հայտնվել: Լինում է, երբ խոշոր կենդանիները հաղթահարում են հեռավոր տարածություններ ու անգամ պետական սահմաններ: Որսորդները պետք է  հիշեն դրա մասին ու տեսնեն, թե ինչի վրա են կրակում”,-բացատրել է  ամերիկացի կենսաբան Վինս Էվելսայզերը:

Անկախ

Ամերիկացի փորձագետ.Վաշինգտոնը նոր “սառը պատերազմի” կարոտ է

sKAbq-vD10oԱմերիկացի փորձագետները գնահատում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Panama City-ի սյունակավար Փոլ Քրեյգ Ռոբերթսը կարծում է, որ ԱՄՆ-ը նոր “սառը պատերազմի” կարիք է զգում:

“Վաշինգտոնին անհրաժեշտ է  նոր “սառը պատերազմ”: Նայեք, ԱՄՆ-ը պարտություն կրեց Աֆղանստանում.նրան թույլ չտվեցին Սիրիայի  ու Իրանի վրա հարձակվել, ընդ որում ռազմարդյունաբերական համալիրը, միևնույն է, բոլոր դեպքերում անհրաժեշտ է ֆինանսավորել, քանի որ դա ընտրարշավների կարևորագույն ներդրումների մասն է կազմում:- Երբ Վաշինգտոնի իշխանությունները  հարկատուների միջոցներն են ծախսում ռազմարդյունաբերական սեկտորի վրա, դրանք վերադառնում են  քաղաքական ընկերությունների անդամավճարների տեսքով, որպեսզի քաղաքական գործիչները պահպանեն իրենց պաշտոնները: Դրա համար էլ նրանց կոնֆլիկտ անհրաժեշտ է: Ըստ երևույթին Մերձավոր Արևելքում մարող պատերազմների պատճառով նրանց նոր կոնֆլիկտ է հարկավոր բորբոքել: Եվ, քանի որ Ուկրաինայում գրավման պլանը չստացվեց, որի մի հատվածը կրկին Ռուսաստան  վերադարձավ, ապա հիմա ստիպված պետք է նոր “սառը պատերազմ” սկսել”,- ասել է նա “Ռոսիա-24” –ին:

Անկախ

Ջո Բայդենի որդին ուկրաինական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում է

155fbaa98dfb0a378dad7c6472d478c0__600x430ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթերն աշխատելու է Burisma Holdings Limited ընկերությունում: Նա ղեկավարելու է ընկերության իրավաբանական բլոկն ու ներկայացնելու է նրա շահերը միջազգային կազմակերպություններում, ասվում է ընկերության կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ:

Ընկերության հիմնական սեփականատերը Ուկրաինայի էկոլոգիայի նախկին նախարար ու Գերագույն ռադայի պատգամավոր, Նիկոլայ Զլոչևսկին է: Նրա թեկնածությունը նախարարի պաշտոնում առաջարկել էր Նախարարների կաբինետի նախկին ղեկավար Ազարովը: 2012-ի ապրիլի 20-ին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից:

Հանթեր Բայդենը Կոնեկտիկուտ նահանգում փաստաբանների կոլեգիայի անդամ է: Նա բակալավրի աստիճան է ստացել Ջորջթաունի համալսարանում ու դոկտորական աստիճան` Յեյլի համալսարանում: Բացի այդ, Բայդեն կրտսերը ամերիկյան  ինվեստիցիոն-կոնսալթինգային ընկերության համահիմնադիրն է ու ղեկավարող գործընկերը: Նա Ջորջթաունի համալսարանի դիվանագիտական դպրոցի պրոֆեսոր է:

Burisma Holdings Limited –ը մասնավոր նավթարդյունահանող  ընկերություն է, որն աշխատում է 2002-ից: 2012-ին ընկերությունն արդյունահանել է շուրջ 220 մլն խմ գազ:

Անկախ

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով 20 հազար տների բնակիչներ են տարհանվել

o_666167Ամերիկյան Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա) անտառային ուժեղ հրդեհների պատճառով 20 հազար տների բնակիչներին տարհանել են: Հրդհը, որն արդեն տարածվել է 280 հա –ի վրա, բռնկվել է Ռանչո-Բերնարդո քաղաքից ոչ հեռու: Կրակը շատ արագ է տարածվել, ինչին նպաստել է  տարածաշրջանում տիրող շոգ եղանակը (40-ից բարձր): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ուղղաթիռներ: Հրդեհի բռնկան պատճառն առայժմ հայտնի չէ:

Անկախ

ԶԼՄ-ներ.ամերիկացի հնագետները հայտարարել են, որ գտել են Կոլումբոսի նավի բեկորները

5371c425-e4a3-6e88-e4a3-6e879601efd9.photo.0Ամերիկացի գիտնականների խումբը Կարիբյան ծովի հատակում, Հաիթիի ափերի մոտ հայտնաբերել է նավաբեկորներ, որոնք, հնարավոր է լինեն «Սանտա Մարիա» նավից, որով Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան, գրում է Independent թերթը:

«Բոլոր աշխարհագրական, տեղագրական ու հնագիտական վկայությունները հիմքեր են տալիս ենթադրելու, որ դա Կոլումբոսի նավից է»,-հայտարարել է խմբի ղեկավար, ամերիկացի հետազոտող Բարրի Քլիֆորդը:

Խումբը նման հայտարարություն է արել վերջերս Կարիբյան ծովի շրջանում արշավախմի կատարած ուսումնասիրությունների արդյունքներով: Հաիթիի կառավարության հետ համատեղ ուսումնասիրության ընթացում ջրասուզակները, մագնիսաչափերով ու հիդրոլոկացիոն սարքերով մանրամասն զննել են հատակը:

2003-ին նույն խումբը տեղանքի լուսանկարչական հետազոտություն է կատարել:Բացի այդ, Քլիֆորդը հետազոտել է ծովային ավելի քան 400 շեղումներն ու Կոլումբոսի օրագիրը, ինչը թույլ է տվել որոշելու նավի բեկորների գտնվելու վայրն ու էապես հստակեցնելու որոնումների շրջանը: Գիտնականները նավի արտաքին նկարագրությունը համադրել են լուսանկարների հետ: «Հիմա մեզ անհրաժեշտ է Հաիթիի կառավարության հետ շարունակել համատեղ աշխատանքները, որպեսզի բեկորների հնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություն կատարենք»,-ասել է Քլիֆորդը: Նրա խոսքով, պեղումները հնագիտական առաջին վկայությունները կլինեն Ամերիկայի հայտնագործման վերաբերյալ:

«Սանտա Մարիան»ֆլագմանական մեկ տախտակամածով եռակայմ նավ է, որով Քրիստափոր Կոլումբոսը 1492-ին հայտնագործեց Ամերիկան: Նավի երկարությունը 21-25 մ է, այն կարող էր 40 մարդ տեղավորել: Նավը Հաիթիի ափերի մոտ  1942-ի դեկտեմբերի 25-ին բախվեց խութերին:

Տեխասում անտառային հրդեհներից 100 տուն է ավերվել

Wildfire1Երկուշաբթի օրը իշխանությունները հայտնել են, որ Տեխասում անտառային հրդեհը ավերել է 100 տուն, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:

Տեխասի անտառային ծառայությունն  ինքնաթիռներ է տրամադրել հրդեհը մարելու համար:

Այդ տարածքում սառը օդային զանգվածների ներհոսքը բարձրացրել է տեղանքի խոնավությունը, ինչն  օգնել է հրշեջների աշխատանքին:

Ըստ տեղեկությունների՝ այրվել է 608 հեկտար տարածք, տարհանվել է 700-800 մարդ:

Ոստիկանության պետը հայտնել է, որ հրդեհը ողջ քաղաքը վտանգի տակ է դրել: Այն սկսվել էր կիրակի կեսօրին և տարածվել ուժեղ քամիների հետևանքով:

Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ:

ԱՄՆ-ում բնակելի շենքում պայթյուն է եղել.կան տուժածներ

o_932569

Մայիսի 11-ին Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, բնակելի շենքում պայթյուն է եղել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, կան տուժածներ.մի քանի մարդ հոսպիտլացվել է:

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, դրան հետևել է հրդեհը: Փրկարարական ծառայություններն ու հրշեջները ստուգում են գազի արտահոսքի տարբերակը:

Անկախ

Հարավային Ամերիկայում 500 տարեկան սառցե մումիա է հայտնաբերվել

մումիաԱրգենտինայի և Չիլիի սահմանին ծովի մակարդակից 6739 մ բարձրություն ունեցող Լյուլյայլյակո հրաբխի կողքին հայտնաբերվել է մոտ 500 տարի առաջ սառույցի մեջ թաղված 14-15 տարեկան աղջկա մումիա: Չնայած անցած հարյուրամյակների, ժամանակը չի ազդել դիակի վրա, նրա օրգանները, անգամ հագուստը չեն փչացել: Սառցե մումիա դարձած աղջիկը պատկանում է Ինկա ցեղին: Աղջկա հետ միասին հայտնաբերվել են նաև 7-ամյա և 6-ամյա ևս երկու աղջիկ: Մումիայի ուսումնասիրությամբ զբաղվում են Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Նրանք աղջկա թոքերում տուբերկուլյոզին նման հիվանդություն են հայտնաբերել: Սա առաջին դեպքն է, երբ հայտնաբերված մումիան այսչափ պահպանվել է: Վարկած կա, որ աղջիկներին զոհաբերել են, քանի որ նրանց կողքին ոսկի, արծաթ, հագուստ և ուտելիք է գտնվել: