Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել առևանգված նիգերիացի աղջիկներին

Միշել Օբամա        ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել առևանգված նիգերիացի աղջիկներին՝ այն անվանելով սարսափելի հանցագործություն: «Ես և Բարակը այդ աղջիկների մեջ տեսնում ենք մեր դուստրերին: Մենք տեսնում ենք նրանց հույսերը, երազանքները և կարող ենք միայն երևակայել, թե հիմա ինչ տառապանք են կրում նրանց ծնողները»,-ասել է Միշել Օբաման: Վերջինիս խոսքերով՝ Նիգերիայում տեղի ունեցածը միակ դեպքը չէ, նման բաներ տեղի են ունենում ամեն օր:

Աշխարհում 65 մլն աղջիկ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Միշել Օբաման կոչ է արել բոլորին աղոթել առևանգված երեխաների համար, որպեսզի նրանք անվնաս հետ վերադառնան տուն: Բացի այդ, Միշելը միացել է համացանցային ակցիային, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել աղջիկներին: Նա հրապարակել է իր լուսանկարը՝ «Վերադարձրե՛ք մեր աղջիկներին» գրությամբ ցուցանակով:

 Անկախ

ԱՄՆ կոնգրեսական. ուկրաինական ճգնաժամն օրինական նախագահին հանելու հետևանք է

04563671-2fd8-4955-870a-cb586cd105c0Կալիֆոռնիա  նահանգից հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դանա Ռոերբաքերը Ուկրաինայում տիրող իրավիճակի  մասին լսումների ժամանակ այն կարծիքն  է հայտնել, որ Ուկրաինական ճգնաժամը նախագահին պաշտոնից հեացնելու հետևանք է: Նրա խոսքերի համաձայն, Ռուսաստանի գործողությունները ոչ մի կերպ կապված չեն ճգնաժամի առաջացման հետ: «Երբ է առաջացել ճգնաժամը: Այն սկսվել է այն բանից հետո, երբ օրինական ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանեցին իր զբաղեցրած պաշտոնից` փողոցային բռնությամբ; Այն ժամանակ էլ սկսվեց քաոսը»,-բացատրել է  նա: Բռնությունն Ուկրաինայում սկսվեց այն ժամանակ, երբ Յանուկովիչը որոշեց տնտեսական համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, կարծում է Ռոերբաքերը:  Մինչդեռ, ԱՄՆ-ը չպիտի խառնվի այդ կոնֆլիկտին ու հարկատուների գումարը ծախսի` Ուկրաինային օգնելու համար:

Նա նաև մի շարք անհարմար հարցեր է տվել Եվրոպայի ու Եվրասիայի գործերով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին` Կիևի «Աջ սեկտորի» անկարգություններին մասնակցության վերաբերյալ: Նուլանդը նշել է, որ մայդանի մասնակիցները «խաղաղ ցուցարարներ» են եղել: Սակայն, կոնգրեսականի այն պնդմանը, որ «խաղաղ ցուցարարները» կրակել են միլիցիայի վրա ու «Մոլոտովի կոկտեյլներ» նետել, Նուլանդը հավելել է, որ մայդանում քաղաքական բոլոր խմբերն են եղել, այդ թվում նաև` «զզվելիները»: Այդպիսով, Ռոերբեքերը եզրակացրել է, որ «Աջ սեկտորը» նույնպես կապ ունի անկարգությունների հետ:

Անկախ

Սպիտակ տան տարածք անհասկանալի իրեր են նետել

o_841821ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան  շրջակա տարածքը փակել են 2 մարդկանց` նստավայրի դարպասից ներս նետած անհասկանալի իրերի պատճառով:

Երկուսին էլ բռնել են, նրանց հարցաքննում են իրավապահ մարմինները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գաղտնի ծառայությունը Սպիտակ տանը գտնվողներին առայժմ առաջարկել են դուրս չգալ շենքից: ԱՄՆ նախագահ Օբաման ներկայում բացակայում է Վաշինգտոնից. նա գտնվում է Կալիֆոռնիա նահանգում:

Վերջին օրերին սա արդեն երկրորդ տագնապն է Սպիտակ տան մատույցներում: Երեքշաբթի, մայիսի 6-ին ԱՄՆ նախագահի նստավայրի դարպասներից  պետության ղեկավարի աղջիկներին տեղափոխող ավտոշարասյան հետևից մի ավտոմեքենա էր մտել ներս: Ղեկին նստած տղամարդուն ուրիշի տարածք անօրինական ներխուժելու մեղադրանք էր առաջադրվել:

Անկախ

Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է

white-house-lockdownԵրեքշաբթի օրը Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է, երբ ավտոշարասյան հետևից մի տղամարդ է մտել խիստ վերահսկվող տարածք:

Վարորդը նախագահ Բարաք Օբամայի դուստրերին դպրոց տեղափոխող ավտոշարասյան հետևից մտել է արգելված տարածք:

Այդ պահին Օբաման Սպիտակ տան ներսում է եղել:

Ըստ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության խոսնակի՝ վարորդին կանգնեցրել են և տարել հարցաքննության: Ավելի ուշ գաղտնի ծառայությունը 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացրել արգելված տարածք անօրինական մուտք գործելու համար:

Դեպքից մեկ ժամ հետո լրագրողներին հայտնել են, որ Սպիտակ տունը կրկին բաց է:

Նախագահի տանը առկա խիստ անվտանգության համակարգի հետևանքով նույնիսկ ամենաչնչին խախտումը կարող է Սպիտակ տան փակման պատճառ դառնալ:

 

Ջեյմս Ուորլիքը հանդես կգա Ղարաբաղի մասին զեկույցով

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում` Կարնեգիի կենտրոնում, Ղարաբաղի մասին զեկույցով հանդես կգա: Այս մասին դիվանագետը գրել է “Twitter”-ի իր միկրոբլոգում:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, մայիսի 7-ին Ուորլիքը “Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ” զեկույցով հանդես կգա: “Զեկույցը ԱՄՆ քաղաքականությունն է ուրվագծելու”,- հավելել է համանախագահը:

 Անկախ

Լեդին Գագան հագուստը փոխել է բեմի վրա

Լեդին ԳագաԼեդի Գագան մեկնարկել է իր ARTPOP Ball համերգային շրջագայությունը: Կիրակի օրը Ֆլորիդայի Սանրայզ քաղաքի BB&T կենտրոնում կազմակերպված համերգի ժամանակ երգչուհին իր համերգային համազգեստը փոխել է բեմի վրա:

Անձնակազմի անդամների օգնությամբ տարօրինակ երգչուհին հանվել է բեմի վրա՝ նախքան այլ համազգեստ հագնելը: Որոշ լուսանկարներում նա վստահորեն բարձրացրել է ձեռքերը, մինչ անձնակազմի անդամները ներքև են ձգում նրա լատեքսային տաբատը:

Համերգի ժամանակ Գագան հագել է տարբեր համազգետներ՝ սկսած փայլուն զգեստից և հսկայական թևերից մինչև կապույտ սեղմիրան հագուստ:

Երկուշաբթի օրը երգչուհին իր Tweeter-ի էջում երկրպագուներին շնորհակալություն էր երեկոյի համար:

Անկախ

Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել

spermatozoid1_1Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել: Ստենֆորդի համալսարանի  գիտական աշխատողները առաջին անգամ տղամարդկանց մաշկի բջիջներից  ստեղծել են սպերմատոզոիդներ :

Ստենֆորդի համալսարանի բժիշկ Ռեյջիրո Պերան՝ գենային արատներով պայմանավորված անպտուղ ուժեղ սեռի ներկայացուցիչների մաշկից ստեղծել է սպերմատոզոիդներ: Նա իր աշխատանքով գրավել է այն անպտուղ տղամարդկանց, որոնց մոտ նկատվել է սպերմատոզոիդների ակտիվության անկում, ինչպես նաև Y քրոմոսոմի գենետիկական անկատարություն:

Գիտնականը վերցրել է կամավորների մաշկի բջիջների նմուշներ և հետագայում գենետիկական տեխնոլոգիաների օգնությամբ վերափոխել է դրանց մեջ ինդուկցված ցողունային բջիջները: Որից հետո արդեն դրանցից  կարելի է ՙՙաճեցնել՚՚ ամենատարբեր բջիջներ, նույնիսկ սպերմատոզոիդներ, զարգացման վաղ փուլում, տեղեկացնում է ՙՙРоссийская газета ՚՚-ն:

Նման զարգացումը շատ բարդ է և հաճախ չի ստացվում, սակայն բժիշկ Պերան հայտնաբերել է հուսալի ճանապարհը: Նա մաշկից ստացված ցողունային բջիջները տեղադրել է մկների սերմնարանների մեջ, որտեղ և նրանք վերածվում են սպերմատոզոիդների: Գիտնականը դեռևս չի շտապում իր հայտնաբերած մեթոդը անվանել տղամարդկանց անպտղությանՙՙ բուժման մեթոդ՚՚, սակայն հույս ունի, որ ապագայում վերարտադրողական բժշկության կլինիկայում կկարողանան որոշել այդ խնդիրը,և հիվանդի սպերմատոզոիդների աճեցումը կկատարեն լաբորատոր պայմաններում: Կոպիտ ասած, հավանական է, որ նոր սպերմատոզոիդները տեղադրեն հիվանդի սերմնարանների մեջ:

Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում անպտղությամբ են տառապում զույգերի 10-15%-ը:

 Անկախ

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնացել են

west-kardashianLife & Style-ի տեղեկություններով Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնացել են: Աստղային զույգը պաշտոնապես ամուսնացել և ամուսնական վկայական է ստացել այս շաբաթվա սկզբին Կալիֆոռնիայում:

Ռեալիթի աստղի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նրանց ամուսնության վերաբերյալ լուրերը:

Զույգի հարսանեկան տոնակատարությունը տեղի կունենա Փարիզում, սակայն միջոցառման օրը դեռևս չի հաստատվել: Վերջերս Քիմը Vogue-ին հայտնել էր, որ միջոցառմանը կմասնակցեն միայն իրենց ամենամոտ երկու հարյուր ընկերներ:

Քարդաշյանին և Քանյեին ոչ աշխատանքային օրերին նկատել են Նյու Յորքում:

Անկախ

ԱՄՆ-ին չի հաջողվում Ուկրաինայի հարցում մոլորեցնել Իրանին

իրան, ռուսաստան,ԱՄՆՈւկրաինայում տիրող ճգնաժամը, հարաբերությունների վատթարացումն Արևմուտքի հետ, Մոսկվային ստիպում են գտնել նոր, հուսալի դաշնակիցներ: Այդպիսի դաշնակից կարող է լինել Իրանը:

Ուկրաինայում կատարված վերջին դեպքերի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը միանշանակ է: Թեհրանը չի պաշտպանում Արևմուտքի տեսակետը: Փոխարենը`Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացումը նպաստում է իրանառուսական հարաբերությունների սերտացմանը: Իրանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանի սահմաններին: Եթե Ռուսաստանը ետ քաշվի և Ուկրաինան թողնի ՆԱՏՕ-ին, ապա նույնը կարող է կատարվել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Թեհրանում շրջանառվող վաշինգտոնյան ժողովրդավարական գաղափարախոսությունն այլևս մոլորության մեջ չի գցում Իրանին: Այդ երկրի քաղաքացիները վստահ են, որ ամերիկյան ցանկացած միջամտություն հանգեցնում է պատերազմի:

Ուկրաինայի բնակչությանը ԱՄՆ-ը և Արևմուտքը խաղաղություն էին խոստանում, փոխարենն արմատականության և ծայրահեղականության դրսևորումներ եղան: Ուկրաինան, ԱՄՆ-ի աջակցությունը նախընտրելով, կորցրեց  իր տարածքի մի մասը:

Ամերիկացիներն իրենց գործելաոճում հաշվի չեն առնում ոչ մի միջազգային իրավունք: Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնելուց հետո, ամերիկացի որոշ պաշտոնյաներ կոչ արեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցուցակում ավելացնել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովիան, ինչպես նաև ամերիկյան զորքեր և ինքնաթիռներ տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում:

Նման գործելաոճն Իրանի համար նորություն չի: Երկիրն արդեն 35 տարի է զգում է ԱՄՆ-ի ճնշումը:

Իրանում ամերիկացիների կողմից կազմակերպված հեղափոխության փորձերը տապալվեցին: ԱՄՆ-ի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները միայն հանգեցրեցին իրանցիների նյութական վիճակի վատացմանը:

Իրանում հասկանում են , որ  միջուկային ծրագրի վերաբերյալ հարցը դուրս է եկել իրավական քննարկումների շրջանակից, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ցանկանում են « հարցը լուծելով»` տարածաշրջանում աշխարհաքաղաքական առավելություն ստանալ: Ամերիկացիները ձգտում են տիրող իսլամական ռեժիմը փոխարինել արևմտամետ ռեժիմով:

Ներկայումս Իրանի բնակչությունը լավատեսորեն է նայում իր երկրի հետագա ճակատագրին: Հույս կա, որ, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի գլխավորությամբ, կլինեն դրական փոփոխություններ և առաջխաղացումներ: Իրանում լավ են հասկանում,, որ շատ բան կախված է միջուկային ծրագրի վերաբերյալ  ընթացող բանակցությունների հաջող ավարտից: Իրանը շարունակում է մնալ անկախ պետություն, և Թեհրանը ստիպված չէ  վերանայել իր տեսակետները` օգուտ Ամերիկայի:

 Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստացնում է Ադրբեջանին

Ջեյմս ՈւորլիքԱդրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուրջ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունները՝ դեսպանությունը նշել է, որ ԱՄՆ համակարծիք չէ նրա դիրքորոշման հետ:

Նշենք, որ օրերս Ուորլիքը իր «Թվիթեր»-յան էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ մայիս ամսին ԱՄՆ-ում նախատեսվում են հանդիպումներ Լոս Անջելեսում հայկական, իսկ Հյուսթոնում՝ ադրբեջանակական համայնքների հետ, որոնց ընթացքում քննարկվելու է ԼՂ հարցը:

Ուորլիքի քայլը քննադատության էր արժանացավ Ադրբեջանի կողմից, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ Ադրբեջանը հնարավոր է բարձրացնի Ջեյմս Ուրոլիքին հետ կանչելու հարցը:

 

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

unnamedԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայան:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում կայացավ հայ համայնքի կողմից կազմակերպվող ամենամյա հիշատակ-բողոքի ակցիան, որի այս տարվա խորագիրն էր «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար. Հերքելը անհերքելի հանցագործություն է»:

Բազմամարդ միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ կոնգրեսականներ, Նյու Յորքի նահանգային օրենսդիր մարմնի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ:

Անկախ

Կվերսկսվեն Իրան-Նյու Յորք ուղիղ չվերթները

BoeingԿվերսկսվի օդային հաղորդակցությունն Իրանի և ԱՄՆ-ի միջև:

Ամերիկյան ավիաշինական «Boeing» ընկերությունը պատրաստ է սկսել տեխնիկական գործընթացը:

Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը:

Իրանի Քաղավիացիայի միավորման ղեկավար Ալի Ռեզա Ջահանգիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Boeing» ընկերությունը  չվերթի վերականգնման համար  անհրաժեշտ ընթացակարգերի անցկացման թույլտվություն է  ստացել  ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:

« «Boeing»-ն արդեն սկսել է բանակցություններն իրանական ընկերությունների հետ: Ավարտվում է թռիչքների վերսկսման համար ինքանթեռներին անհրաժեշտ պահեստամասերի մատակարարման խնդիրների կարգավորման աշխատանքը»,-հավելել է Ջահանգիրյանը:

Տեղեկացնենք, որ Իրանի խոշորագույն ավիափոխադրող «Iran Air» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են Թեհրանից Նյու Յորք ուղիղ չվերթներ կատարել: Չվերթները կիրականացվեն «Boeing-747» ինքնաթիռով:

 

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել ՄԽ ամերիկացի համանախագահի նկատմամբ` պահանջելով հետ կանչել նրան այդ պաշտոնից

Արազ ԱզիմովԱդրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Արազ Ազիմովը նշել է, որ ամերիկացի համանախագահը ավելի շատ նախընտրում է շփվել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, և հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման “ոչ ընդունելի դիրքորոշմամբ”: Նման հայտարարությամբ ադրբեջանցի պաշտոնյան հանդես է եկել “ԱՊԱ” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

 

“Պարոն Ուորլիքը իրեն թույլ է տալիս կամայականորեն մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում, ի դեպ, իրենց մանդատը հստակ սահմանում է միջոցների գործունեության շրջանակները: Ամերիկացի միջնորդի որոշ արտահայտություններ ընդհանրապես սադրիչ բնույթ են կրում: Ուրիշ ինչ կերպ կարելի է անվանել նրա կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման հնարավորության մասին ինչ-որ լուրերի տիրաժավորումը: Իսկ առաջարկությունը, թե ինչ կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար, ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում: Մենք չենք կարող աչք փակել պարոն Ուորլիքի կողմից նման հայտարարությունների վրա, որոնք հակասում են համանախագահների մանդատին, խախտում են վստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ և վնասում բանակցային գործընթացին”,-հայտարարել է Ազիմովը:
“Վերը նշվածը ադրբեջանական կողմից տալիս է բոլոր հիմքերը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու և նրան այդ պաշտոնից հետ կանչելու հարցով ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու համար: Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կողմին ընտրության հնարավորություն չի տալիս”,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար:

 

 Անկախ

Օկլահոմայում անհաջող մահապատիժ են իրականացրել

pic_c761b33d4795dc41c87bc1f8112fdb07ԱՄՆ-ում հնարավոր է ժամանակավոր դադարեցնեն մահապատիժների ի կատար ածումը, Օկլահոմայի բանտերից մեկում անհաջող փորձի հետևանքով դատապարտյալի տանջանքների պատճառով: Մահվան դատապարտված Քլեյթոն Լոքեթը մահացել է  դատավճռի ի կատար ածումից 40 րոպե անց: Բժիշկներն այդ ընթացքում մտածել են, որ փորձն անհաջող է եղել և պետք է դատապարտյալին փրկել, սակայն դա նույնպես չի հաջողվել: Նա, վերջիվերջո, մահացել է տառապալի մահով, ինչը հակասում է ամերիկյան սահմանադրությանը: Դա իշխանություններին հարկադրել է մտածելու մահացու ներարկումների նպատակայնության մասին:

Լոքեթը սասրափեցրել է բանտի անձնակազմին. Երբ բժիշկը նրան մահացու ներարկում կատարեց, տղամարդը բարձրացրեց գլուխն ու սկսեց ինչ որ բան փնթփնթալ: Մահապատժին հետևողներն ականատես եղան նրա տանջալի հոգևարքին.նրանց խոսքով, տղամարդը ցավից կծկվում էր: Եվ միայն մահապատժի սկզբից 40 րոպե անց նա մահացավ սրտի անբավարարությունից: Բժիշկները պարզաբանեցին, որ ներարկումից հետո Լոքեթի զարկերակը բառացիորեն պայթել է ու «մահացու կոկտեյլն» ազդել է ինչպես, որ պետք էր:

Լոքեթը դատապարտվել էր 2000-ին` անչափահասի առևանգման ու բռնաբարության, ապա  նրա վրա կրակելու ու կենդանի թաղելու համար: Մի բանտարկյալ էլ է մահապատժի դատապարտվել մեկամյա աղջնակի բռնաբարության, ապա սպանության համար: Նա պետք է նույն մեթոդով մահապատժի ենթարկվեր Լոքեթից 2 օր հետո: Սակայն. Չարլզ Ուորների մահապատիժը հետաձգվել է առնվազն 2 շաբաթով, մինչև կպարզեն անհաջող  ներարկման հետ կապված խնդիրը:

Անկախ

ԱՄՆ-ում բացվել է կատուների առաջին սրճարանը

0b9da8632b60a83275919f3427f500d0Նյու Յորքում բացվել է կատուների առաջին սրճարանը, որտեղ կարելի է ոչ միայն ըմպել սուրճ, այլև խաղալ ընտանի կենդանիների հետ, այս մասին գրում է  Аргументы и факты-ն:

Հաստատությունը չի տարբերվում կերկուրների իր տեսականիով. այստեղ կարելի է խմել միայն սուրճ և մի քանի այլ ըմպելիքներ: Սակայն հաճախորդները միշտ գտնվում են սիրելի կենդանիների շրջապատում: Նրանց կարելի է շոյել կամ էլ խաղալ հետները: Ընդհանուր առմամբ սրճարանում ազատ զբոսնում է քսանմեկ կատու:

Սրճարանի այցելուների շարքում են այն կատվասերները, որոնք ինչ-ինչ պատճառներով   ի վիճակի չեն իրենց տանը կենդանի պահել: Այդ սրճարան են այցելում նաև պարզապես հետաքրքրասերներ և լուսանկարում են անսովոր հաստատությունը:

 

 

Գանայից ԱՄՆ Արտագաղթածների 17-ամյա որդին միանգամից ընդունվել է ամերիկյան բոլոր հեղինակավոր բուհերը

a6fda9332d055aea13aa0fdc3da83bccԳանայից ԱՄՆ արտագաղթածների 17-ամյա որդին` Նյու  Յորք նահանգի Շիռլի քաղաքից ավագդասարանզի Քվազի Էնինը, միանգամից ընդունվել է ամերիկյան 8  հեղինակավոր բուհեր: Դիմորդին իրենց բուհ ընդունելու  պատրաստակամության մասին են հայտնել Յեյլի, Կոլումբիական, Կոռնելի, Փենսիլվանյան ու Փրինսթոնյան , Բրաունի համալսարաններն ու Դարթմուտսկի քոլեջը:

էնինի հաջողությունն ուշագրավ է.նա անքան բարձր ակադեմիական առաջադիմություն  ունի, որ բուհերի կողմից բարեհաճության է արժանացել: Մի կարևոր գործոն էլ կա` սեռը: Բանն այն է, որ ուսումնական հաստատություններ հիմնականում դիմում են աղջիկները:

Տղան որոշել է Յեյլի համալսարան ընունվել, որ շրջանավարտն են եղել երկրի 5 նախագահներ, շատ գիտնականներ. Արվեստի գործիչներ, գործարարներ: Իր ընտրությունն Էնինը բացատրում է նրանով, որ Յեյլի համալսարանում հաճելի մթնոլորտ է ու երաժշտության լավ դասընթաց կա:

Բացի այդ, նրան այս համալսարանում  են ամենաբարձր կրթաթոշակն առաջարկել:

Էնինը երազում է բժիշկ դառնալ, ինչպես և իր ծնողները:Որպես մասնագիտություն նա ընտրել է կենսաինժեներիան:

Անկախ

Պետդեպը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

պետդեպԱՄՆ Պետդեպարտամենտը “աճող մտահոգություն” է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ճնշման կապակցությամբ և երկրի իշխանություններին կրկին կոչ է արել հարգել խոսքի, հավաքների և միությունների կազմակերպման ազատությունը, հաղորդում է “Հագին” կայքը:

“Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական հասարակության ակտիվիստների գործունեության տարածքի նեղացման, այդ թվում` ժողովրդավարության պաշտպանների և անկախ լրագրողների ձերբակալության կապակցությամբ”,- ասել է Պետդեպարտամենռի պաշտոնական ներկայացուցիչ Իսթեր Ագբաջեն:

“Ինչպես Ռաուֆ Միրքադըրովի գործի դեպքում, մենք մտահոգված ենք Ադրբեջանի իշխանությունների՝ Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի նկատմամբ գործողությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով երկխոսության գործընթացին մասնակցելու համար”,- նշել է նա և ավելացրել. “ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել խոսքի, հավաքների, միությունների և շարժումների ֆունդամենտալ ազատությունները, ինչը մեր ընդհանուր պարտավորությունն է ԵԱՀԿ-ի նկատմամբ”:

Նշենք, որ Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները։ Նրանք ձերբակալվել են Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Քաթար մեկնելու ժամանակ:

Անկախ

Լոս Անջելեսի գործարանում տեղի ունեցած պայթյունից 11 մարդ է տուժել

o_911002

Ապրիլի 29-ին Լոս Անջելեսի ծայրամասում գտնվող  գործարանում տեղի ունեցած պայթյունից 11 մարդ է վիրավորվել:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել մետաղի հղկման արտադրամասում: Այնուհետ հրդեհ է բռնկվել, որը մեկուսացնելու համար 50 հրշեջ է մասնակցել:

Անկախ

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում: Մասնագետները փորձում են պարզել պայթյունի պատճառները:

Մահից մեկ րոպե առաջ,տեսանյութ

104597773-courtney-sanford

Հյուսիսային Կարոլինա նահանգի Կլեմանսոյի բնակիչ Կորթնի Էնն Սենֆորդը զոհվել է ավտովթարից` սոցցանցում լավատեսական ստատուս թողնելուց մեկ րոպե անց:

Ապրիլի 24-ի առավոտյան  Հյուսիսային Կարոլինայի մայրուղիներից մեկով ընթանալով, 32-ամյա կինը  Facebook-ում գրել է իր տրամադրության ու  կատարող Ֆարել Ուիլյամսի հիթի մասին. «Happy»  երգը լսելուց ինձ երջանիկ եմ զգում», որը հրապարկվել է  առավոտյան 8:33-ին, իսկ 8:34-ին փրկարարական ծառայությունը ճանապարհային պատահարի ականատեսներից ահազանգ է ստանում:

pic_b26fa282ad6ef17207866b3933d1e4b2

Զանգահարողը տեղեկացնում է, որ մարդատար ավտոմեքենան հանդիպակաց գիծ է դուրս եկել ու բախվել բեռնատարին և անմիջապես էլ այրվել է: Խոսքը Սենֆորդի մեքենայի մասին էր.կինը մահացել է տեղում` ստացած վնասվածքներից: Ինչն է վթարի պատճառը` չի նշվում:

Բեռնատարի վարորդը չի տուժել: Ոստիկանությունում վստահ են , որ կնոջ մահն ակնթարթային է եղել: Հետաքննության համար Սենֆորդի պոստի սքրինշոթն են արել, որտեղ երևում է, որ նրա վերջին գրառումը մեկնաբանել են ընկերները` առանց կասկածելու, որ նա արդեն մահացած է:

Անկախ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

օբամաՎլադիմիր Պուտինի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը նոր պատժամիջոցներ կսահմանի ռուս անհատների և ընկերությունների նկատմամբ՝ վրեժ լուծելով Ուկրաինայում Մոսկվայի իրականացրած հրահրումների համար:

Օբաման նշել է, որ պատժամիջոցները կնդգրկեն Ռուսաստանի պաշտպանության արդյունաբերության համար իրականացվող բարձր տեխնոլոգիական արտահանումները: Պատժամիջոցների ամբողջական ցանկը Վաշինգտոնը կհայտարարի երկուշաբթի երեկոյան, որի մեջ ընդգրկված կլինեն նաև Պուտինին մոտ կանգնած հարուստ անհատների անուններ:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ իրենք անցած շաբաթ որոշել են նոր պաշտժամիջոցներ սահմանել, երբ Ռուսաստանը հավատարիմ չի մնացել Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ կնքված համաձայնագրի պայմաններին:

 Անկախ