Եվրակոմիսարը չի բացառել ԵՄ ընդլայնումն Ուկրաինայի հաշվին

595ԵՄ ընդլայնման  ու քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ  Շտեֆան Ֆյուլեն չի բացառում Ուկրաինայի ներառումը ԵՄ կազմում:

Ֆյուլեն   նման հանավանականության մասին հայտարարել է Die Welt-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, նման միջոցը կկայունացնի իրավիճակը Արևելյան Եվրոպայի այդ հատվածում:

Անկախ

Պատմության այս օրը

1871., մարտի 18,  Փարիզի բարիկադներըԱյսօր Փարիզյան կոմունայի օրն է.նշում են աշխարհի աշխատավորներն ի նշանավորումն 1871-ի մարտի 18-ին առաջին պրոլետարական հեղափոխության հաղթանակի: Օրը նշելու վերաբերյալ որոշում է կայացվել 1872-ի փետրվարի 20-ին, 1-ին Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի կողմից:

Փարիզյան կոմունա էին  անվանում 1871-ին հեղափոխական իրադարձությունների ժամանակ ձևավորված հեղափոխական կառավարությունը: Ֆրանսիայի ու Պրուսիայի միջև Ֆրանկ-պրուսական կռվի ժամանակ հաստատված զինադադարի ժամանակ Փարիզում հուզումներ առաջացան, որոնք վերաճեցին հեղափոխության:

Արդյունքում ինքնակառավարում հաստատվեց, որ մարտի 18-ից մինչև մայիսի 28 տևեց; Փարիզյան կոմունան գլխավորում էին սոցիալիստներն ու անարխիստները: Երկու ուղղությունների առաջնորդները Փարիզյան կոմունան հռչակեցին պլոետարիատի համաշխարհային դիկտատուրայի առաջին օրինակը:

Առաջին անգամ այն լայնորեն սկսեց նշվել, երբ Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության ԿԿ-ն 1923-ին Փարիզյան կոմունայի օրն իր տոնը հռչակեց (նշվել է մինչև 1990թ);

Անկախ

Բրիտանացի զույգը երկու տարվա ընթացքում հեծանիվով անցել է 32,186կմ

british-couple1Նորապսակների մեծ մասը իրենց մեղրամիսը անց է կացնում ծովի ափին կամ շքեղ հյուրանոցային համարներում:

Սակայն Քեթ և Սթիվ Թերներները մի փոքր այլ կերպ են վարվել:

Պսակադրությունից հետո նրանք ուղևորվել են երկու տարվա մեղրամսի՝ տանդեմով երկրագնդի շուրջը անցնելով 32,186 կմ:

Լոնդոնցի զույգը ուղևորվել է Նոր Զելանդիայից 2012թ-ի ապրիլին և 674 օրվա ընթացքում նույն հեծանիվով անցել երեք մայրցամաքներով՝ նախքան Բրիտանիա վերադառնալը:

32-ամյա Կեթը նախքան այս ճանապարհորդությունը՝ նախկինում հեծանից չէր վարել:

british-couple6Արևադարձային անտառներով, անապատներով ճամփորդելուց, ջրհեղեղներ և նույնիսկ երկրաշարժեր տեսնելուց հետո՝ զույգը երեկ վերադարձել է Բրիտանիա:

Նրանք իրենց ճանապարհորդության ընթացքում եղել են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Լաոսում, Կամբոջայում, Վիետնամում, Չինաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Թուրքիայում, Հունաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում:

 

Անկախ

 

Փարիզում արգելել են մեքենա վարելը

paris-pollutionՓարիզում օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ Ֆրանսիայի կառավարությունը ժամանակավոր արգելել է քաղաքում մեքենա վարելը:

Այս նոր կանոնները ուժի մեջ են մտել երկուշաբթի առավոտյան, ինչը նպատակ ունի Փարիզի տրանսպորտը կրճատել 50%-ով, որպեսզի քաղաքի օդը մաքրվի:

Վերջերս Փարիզում օդի աղտոտվածության մակարդակը զգալիորեն աճել է տաք արևոտ օրերի և ցուրտ գիշերների պատճառով, ինչը խանգարում է, որ աղտոտված օդը մաքրվի:

Մեքենա վարելու արգելքն անտեսած փարիզցիներին սպասվում է 104 դոլար տուգանք, հնարավոր է նաև մեքենան բռնագրավվի:

 Անկախ

Շվեդիայի թուրքերը բողոքի ցույց են անցկացրել ցեղասպանության մասին օրենքի ընդունման 4-րդ տարվա առիթով

unnamedՇվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 11-ին մի օրինագիծ ընդունեց, որով դատապարտեց թուրքերի կողմից հայերի, ասորիների, քելդանիների, Պոնտոսի հույների և այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Ահա այս որոշման ընդունման 4-րդ տարվա կապակցությամբ Շվեդ-թուրքական գաղափարական ու մշակույթային միությունը, Թուրք երիտասարդների միությունը և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ օրերս բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմի խորհրդարանի շենքի դիմաց: Ցուցարարները պարզել են թուրքական ու ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև պաստառներ հետևյալ գրություններով՝ «ցեղասպանությունը միջազգային սուտ է», «խորհրդարանը միջազգային դատարան չէ» և այլն:

 

Անկախ

 

Անգլիայում թողարկել են ոսկյա iPhone-ներ ադրբեջանցի օլիգարխների համար

3 (2)Բրիտանական “Golden and Co” ընկերությունը թողարկել է սահմանափակ քանակությամբ ոսկյա iPhone 5s, որոնք նախատեսված են ադրբեջանցի օլիգարխների համար, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ տեղեկության՝ հեռախոսի ոսկյա կորպուսի վրա փորագրված են Ադրբեջանի քարտեզը և նախկին նախագահ Հեյդար Ալիևի ստորագրությունը: Այս հեռախոսների ճշգրիտ գինը հայտնի չէ: Սակայն նմանատիպ հեռախոսները արժեն 6000 դոլար:

 

Անկախ

Բելգիայի եկեղեցիներից մեկում տիրամոր արձանը լուսավորվել է

article-2580733-1C44CB4F00000578-243_634x456Բելգիայի հյուսիսում գտնվող Ժալե քաղաք զբոսաշրջիկների հոսք է սկսվել: Ուխտագնացները տարբեր  երկրներից հաղորդագրություն ստանալուց հետո ժամանել են` տեսնելու տեղի եկեղեցիներից մեկում լուսավորվող տիրամոր արձանը; Ամեն օր հրաշքը տեսնելու են գալիս հարյուրավոր հավատացյալներ:

Անսովոր հրաշքի մասին խոսք եղավ դեռևս հունվար ամսին: Այն ժամանակվանից սկասած, ամեն օր ողջ աշխարհից հարյուրավոր այցելուներ են ժամանում տեսնելու հրաշքը: Նրանցից շատերն ասում են, որ արձանին դիպչելուց հետո բուժվել են հիվանդություններից: Երբ ուխտավորների թիվն ավելացավ, ոստիկանությունը սկսեց հերթապահել եկեղեցու մոտ: Չնայած մինչև հիմա Բելգիայի կաթոլիկ եկեղեցին չի կարողանում արձանի վերաբերյալ վճիռ կայացնել, Ժալեն համարվում է տեղի կաթոլիկ ուխտագնացների համար կարևորագույն վայրը:

“Մենք չենք կասկածում, որ այն անսովոր արձան է: Սակայն, չենք կարողանում լուսավորման ճիշտ պատճառն իմանալ”,-ասել է հոգևորական Լև Պալմը, որը եկեղեցի է ուղարկվել`  հետաքննելու այդ գործը: Իսկ տաճարի հոգևորականներն արգելել են այն մեկ ուրիշ վայր տեղափոխել.”Այն չքնաղ է հենց այն վայրում, որտեղ ներկայում գտնվում է”:

Անկախ

Փարիզում հանրային տրանսպորտը երեք օր անվճար կլինի

unnamed (4)Փարիզի իշխանությունները, փորձելով պայքարել քաղաքը պատած ծխի դեմ, հանրային տրանսպորտը երեք օր անվճար են դարձրել:

Ֆրանսիայի գրեթե երեք քառորդը տագնապային իրավիճակում է, իսկ Եվրոպայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը սա օդի աղտոտման ամենավատ դեպքն է համարում 2007-ից ի վեր:

Այսօրվանից մինչև կիրակի երեկո մետրոն, ավտոբուսները և գնացքները ամբողջ Փարիզի տարածքում, Կաննում և Ռուանում անվճար կլինեն:

Դեկտեմբերին աղտոտվածության մակարդակի բարձրանալուց հետո Փարիզի իշխանություններն արագության սահմանափակումներ են մտցրել որոշ տեսակի ավտոմեքենաների համար և արգելել բեռնատարների մուտքը քաղաք: Սակայն սա բավական չէ խնդիրը լուծելու համար:

Սլովակիան այսօր նախագահ է ընտրում

unnamed (1)Այսօր Սլովակիայում նախագահական ընտրություններ են, որին առաջադրված են 14 թեկնածուներ:

Քվեարկության առաջատար թեկնածուն վարչապետ, ձախակողմյան Ռոբերտ Ֆիցոն է: 49-ամյա Ֆիցոն գլխավորում է Սլովակիայի առաջատար ՍՄԵՐ սոցիալ դեմոկրատական կուսակցությունը:

Ֆիցոյի հիմնական մրցակիցը 51-ամյա բիզնեսմեն Անդրեյ Կիսկան է:

Եթե թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոս քվե չստանա, ապա առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա մարտի 29-ին:

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը հալվում է (լուսանկարներ)

Ice Hotel10Շվեդիայի Սառցե հյուրանոցի համարները հայտնի են իրենց անհատական դիզայնով և սառույցից ու ձյունից ստեղծված արվեստի գործերով: Դիզայներները դրանք ստեղծում են երկու շաբաթվա ընթացքում: 140,000 ֆունտ արժողությամբ համարները դիմանում են միայն մի քանի շաբաթ, իսկ հյուրանոցը այժմ համարներ է առաջարկում դեկտեմբերից մինչև 2015թ-ի մարտը ընկած ժամանակահատվածի համար:

Սառցե հյուրանոցի դիզայներների օգնությամբ հյուրերը կարող են բնական սառույցից իրենց անձնական ոճով համարներ ստեղծել:

Հյուրի ճաշակով ստեղծված յուրաքանչյուր համար նրա գնալուց հետո չի օգտագործվում և հալվում է գետի մեջ, իսկ հյուրին նվիրում են համարի հալված ջրից մեկ շիշ, դրա լուսանկարները և էսքիզները:

Այս հյուրանոցը համարվում է աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկը:

 Անկախ

Արքայադուստր Դիանան նպաստել է թագավորական ծառայակազմի գաղտնալսմանը

pic_96be0e0bc56d843f15890904311c94ecNews of the World-ի նախկին լրագրողը Դիանայի վրա է գցել թագավորական ընտանիքին սպասարկող անձնակազմի հեռախոսահամարների “արտահոսքը”: Բարձրաստիճան բրիտանացիների գաղտնալսման մասին  դատական գործընթացի ժամանակ նման հայտարարություն է արել Քլայվ Դումանը,  հայտնել է BBC News-ը երեկ, իր կայքում:

Նրա խոսքով, արքայադստուստրն իրեն 1992-ին անձամբ է փոխանցել հեռախոսագիրքը, որ ԶԼՄ-ներում դաշնակիցներ գտնի ու Չարլզին”ձեռնոց նետի”, որից ամուսնալուծվել էր 11 տարվա միությունից հետո: Դիանան ցանկանում էր որ Գուդմանը համեմատեր, Չարլզի աշխատակիցների ու սպասավորների թիվն իրենի հետ:

Գուդմանի խոսքով, Դիանան ցանկանում էր ցույց տալ, թե ինչ ուժեր են իր դեմ միավորվել: Նա հատուկ զանգահարել է լրագրողին, որ հավաստիանա, որ վերջինս ստացել է հեռախոսագիրքը, հավելել է մեղադրյալը:

Գուդմանը նաև նշել է, որ այդ հեռախոսագրքույկը մեկն է  այն մի քանիսից, որ ինքը կարողացել է ձեռք բերել` թագավորական կյանքը լուսաբանելու համար:

News of the World –ի նախկին լրագրողը մեղադրվում է նրանում, որ իբր ոստիկաններին վճարել է թագավորական ընտանիքի հեռախոսահամարները ձեռք բերելու համար: Գուդմանը հերքում է, որ երբևէ դրա համար գումար է վճարել: Ու, բացի  այդ, նա ասում է, որ համարների մեծ մասը ազատ կարելի է գտնել  տեղեկատուներից:

Նրա հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել News of the World –ի 6 աշխատակից, որոնք եղել են խմբագիրներ ու ադմինիստրատորներ:

News of the World –ի լրագրողների` գաղտնալսման շուրջ սկանդալը բորբոքվել է 2011-ի կեսին: News of the World –ի մեդիահոլդինքի տերը` Ռուպերտ Մերդոկը ստիպված էր իրեն պատկանող թերթը փակել: Հրատարակությանը ղեկավարներն ու շատ լրագրողներ ակամայից դարձան իրավապահ մարմինների կողմից հարուցված գործի մասնակից: Կասկածյալների մեջ հատնվեց նաև թերթի նախկին գլխավոր խմբագիր Ռեբեկա Բրուքսը:

Անկախ

Կոմայում գտնվող Միխայիլ Շումախերի մոտ հուսադրող փոքր նշաններ կան

Michael SchumacherԴահուկներով սահելու ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո Միխայիլ Շումախերը առողջանալու փոքր նշաններ է ցույց տվել:

Կոմայում գտնվող մրցարշավորդի մոտ դրական փոփոխությունը տեղի է ունեցել Ֆորմուլա 1-ի սեզոնի բացումից կարճ ժամանակ առաջ: Շումախերը գրեթե 11 ամիս է, ինչ գտնվում է կոմայում:

Այս փոփոխություններից առաջ լուրեր էին տարածվել, որ աշխարհի նախկին չեմպիոն մրցարշավորդի վիճակը Ալպերում տեղի ունեցած պատահարից հետո վատթարացել է:

Շումախերը դեկտեմբերի 29-ից պահվում է արհեստական կոմայի մեջ: Սակայն բժիշկների խոսքով՝ արհեստական կոմաները հիմնականում տևում են երկու կամ երեք շաբաթ:

Շումախերը գտնվում է Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանի հիվանդանոցում՝ արթնացման գործընթացում:

 Անկախ

Ղրիմը կարող է անցում կատարել մոսկովյան ժամային գոտի

ղրիմՂրիմի Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմը հնարավոր է որոշում ընդունի և անցնի մոսկովյան ժամային գոտի: «Եթե Ղրիմը հանրաքվեի ժամանակ որոշի մտնել Ռուսաստանի կազմի մեջ, ապա ժամերը ևս պետք է համապատասխանեցվեն: Հաջորդ շաբաթ մենք այդպիսի որոշում կընդունենք»,-նշել է Կոնստանտինովը՝ հիշեցնելով, որ մինչև ԽՍՀՄ-ի անկումը այստեղ մոսկովյան ժամային գոտի է եղել:

Երկրամասի Գերագույն խորհրդի նախատեսած մյուս փոփոխություններից են անցումը ռուսական ռուբլու, ինչպես նաև նոր սահմանադրության մշակումը:
Անկախ

Աշխարհն այսօր հայտնվել է «սառը պատերազմ լայթս» վիճակում

սերժ սարգսյանՆերկայումս, երբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նկատվում է Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրացում, Հայաստանում հարց են տալիս, թե պե՞տք է շարունակել ՄՄ անդամակցության գործընթացները:

Իսկ վերջին օրերին մի քանի ուշագրավ հայտարարություններ եղան, որոնք այս համատեքստում ոչ թե պատասխանեցին առկախ հարցերին, այլ նորանոր հարցեր առաջացրին:

Անդրադառնալով Հայաստանի «արագացված ջանքերին»` ՄՄ անդամակցության հարցում շտապողականությանն ու կատարած քայլերին` ռուս չինովնիկներից մեկը հայտարարեց, որ «Հայաստանը հանձնել է քննությունները, շուտով դիպլոմը կստանա»: Դա արդեն ակնարկ էլ չէ, այլ պարզ ու հստակ հայտարարություն, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը ֆորմալ առումով այլևս ոչինչ չի խանգարում: Գրեթե նույն ժամանակ, երբ Հայաստանը հանձնել էր «քննությունները», Դուբլինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մասնակցում էր ԵԺԿ համագումարին, հանդես եկավ ելույթով, որում, բացի մեր արևմտյան ու արևելյան հարևաններին դատափետելու ավանդական հատվածներից, նաև բավականին հետաքրքիր «մանրուքներ» հնչեցրեց, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ճակատագրին:

«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը` լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ինչպես և նախկինում, գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:

Սա, կարծես Հայաստանի նախագահի կողմից ՄՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ-ի հետ երկար տարիներով ու մեծ դժվարությամբ ձեռք բերված «ընկերությունը» չկորցնելու փորձ լիներ:

«Հայաստանը, ըստ իս, իսկապես պատրաստվում է մտնել ՄՄ կազմ,դա առաջինը և երկրորդ`մասնակցել Եվրասիական միության ձևավորման գործընթացին ու դրա հետ մեկտեղ` պահպանել հարաբերությունները Եվրամիության հետ: Դա հնչեցված ծրագիր է»,- այս կապակցությամբ նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
ՄՄ-ին անդամակցելով ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը քաղաքագետը լիովին իրագործելի է համարում: Ընդ որում, հնարավոր է համարում անգամ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ու դրա համատեքստում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին: Ուղղակի ուկրաինական հարցում Հայաստանը, ըստ քաղաքագետի, չպետք է այսօր և մոտ ժամանակներս հստակ հնչեցնի իր մոտեցումները:

Այս առումով թերևս ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթի մեկ այլ հատված: Շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին 2013 թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար` Սերժ Սարգսյանը նշեց նաև. «Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015 թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ»:

Արա ՊապյանԱյսինքն` Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս փորձեց առաջ տանել «և-և»-ի քաղաքականությունը: Այդ մոտեցումը քաղաքագետ, նախկին դեսպան Արա Պապյանը խելամիտ քայլ է համարում, բայց այն իրագործելու հնարավորությունը որակում խիստ կասկածելի: Որովհետև Արևմուտքը հստակ է արտահայտել իր դիրքորշումն այդ մոտեցման շուրջ և նշել, որ որևէ մաքսային միություն, այսինքն` միություն, որտեղ տարածքը սահմանափակվում է, անհամատեղելի է ազատ առևտրի սկզբունքների հետ և, հետևաբար, համատեղել ՄՄ-ն ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հետ հնարավոր չէ: Թեկուզ «և-և»-ի սկզբունքն Արա Պապյանի` որպես քաղաքացու համար շատ ցանկալի տարբերակ է, բայց որպես քաղաքագետ նա կարծում է, որ դա հնարավոր չէ իրականացնել` հատկապես հաշվի առնելով Արևմուտքի ու Ռուսաստանի` որպես ՄՄ հիմնական դերակատարի հարաբերությունների սրված իրավիճակը: Ընդ որում, քաղաքագետն այդ հարաբերությունների լրացուցիչ սրում է կանխատեսում:

«Ես չեմ կարծում, որ նախագահի ելույթը պայմանավորված է միայն Ուկրաինայի իրադարձություններով, պարզապես ակնհայտ է, որ ախր այդ ՄՄ-ն այդքան էլ լավ բան չէ. բոլորն են դա հասկանում: Այսինքն` դա կատարվել է որպես ընտրություն` «չարյաց փոքրագույնը» տարբերակով: Մեզ ասել են, որ վատ կլինի ձեզ համար, հատկապես Ղարաբաղի հարցում, ու նրանք այդ ընտրությունն են արել, բայց դա չի նշանակում, թե ՄՄ-ն լավ բան է: Պարզ է, որ ՄՄ-ն բերելու է գների թանկացում Հայաստանում: Այսինքն`առաջին սպառման ապրանքների թանկացում, որովհետև հասկանալի է առաջին հայացքից` երբ խանութ ենք մտնում, պարզ երևում է, որ ապրանքների հիմնական մասը բերված է Չինաստանից, Թուրքիայից ու Արաբական Միացյալ Էմիրություներից, սկսած կահույքից, վերջացրած կոշիկով, սննդի տեսակներով և այլն: Այսինքն`այդ ամբողջը թանկանալու է: Ուզում եմ ասել, որ ՄՄ-ն մի երևելի բան չէ, պարզապես այսպիսի խնդիր էր, քանի որ մեր իշխանությունները կանգնել են ընտրության առաջ` ժողովրդի բարեկեցությունն ու երկրի անվտանգությունը, նրանք ընտրել են անվտանգությունը և ոչ բարեկեցությունը»,- նշեց Արա Պապյանը:

Այս պայմաններում, որքան էլ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած ցանկություններն ու դիտարկումները ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացման հրավեր լինեն, չեն կարող այդ հարաբերությունները, առավել ևս Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը շեղել սեպտեմբերի 3-ին նշված ուղուց: Որովհետև, ինչպես նշեց Արա Պապյանը, եթե Հայաստանը Ուկրաինայի պես հրաժարվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, բայց չպարտավորվեր ՄՄ-ին անդամակցել, այդ դեպքում արտաքին քաղաքականության հարցն այլ կերպ կլիներ: Բայց երբ արդեն պարտավորվել ենք, գնում ենք ՄՄ ուղղությամբ: Ավելին, նախկին դիվանագետը մեկ անգամ ևս վերահաստատեց բազմիցս իր կողմից հնչեցված կանխատեսումը, որ 2014 թ., հատկապես` օլիմպիադայից հետո, իրավիճակը շատ կսրվի. «2014 թվականը ծանրագույն տարի է լինելու բոլոր առումներով, մինչև 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսները, հետո իրավիճակն արդեն կհստակվի: Որովհետև աշխարհն այսօր հայտնվել է սառը պատերազմ լայթս վիճակում` թեթև սառը պատերազմի վիճակում, ու դա շարունակելու է խորանալ, ցավոք սրտի: Ցավոք սրտի, որովհետև մենք մնալու ենք երկուսի արանքում»:

 Անկախ

 

Բրիտանիայում ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը

Մեծ Բրիտանիայում մարտի 13-ից ուժի մեջ են մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ուղղումները: Այսօրվանից ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող զույգերը կարող են դիմել իրենց հարաբերություններն օրինականացնելու համար: Առաջին հանդիսությունը կատարվելու է 2 շաբաթից` մարտի 29-ին: Բացի այդ, Մեծ Բրիտանիայում հիմա օրինական կհամարվեն նաև թագավորությունից դուրս գրանցված ամուսնությունները:

Անգլիկան եկեղեցին նոր նորմերին երկյուղով է վերաբերվում. վերջին փոփոխությունների հետ կապված, Անգլիայի և Ուելսի եպիսկոպոսներն արգելել են հոգևորականությանը միասեռ ամուսնություններ կնքել: Այս սահմանափակումները վերաբերում են հոգևոր բոլոր դասերին:

o_728701Աշխարհի տարբեր երկրներում տարբեր է վերաբերմունքը միասեռականության հանդեպ: Ամենադաժան օրենսդրությունը գործում է Եմենում, Իրանում, Սաուդյան Արաբիայում ԱՄԷ-ում, Մավրիտանիայում ու Սուդանում: Նշված երկրներում համասեռականները մահապատժի են դատապարտված` քարկոծում, մտրակահարում, իսկ Սաուդյան Արաբիայում` թրատում, Իրանում` կախաղան: Իրանում մահապատժի են ենթարկում նման հարաբերությունների  դեպքում նույնիսկ 15-ից բարձր անձանց:

Թանզանիայում, Ուգանդայում, Պակիստանում համասեռ հարաբերությունների համար դատապարտում են ցմահ բանտարկության, իսկ Բարբադոսում դրա համար կարող են նույնիսկ զբոսաշրջիկներին դատել: Նիգերիայում դատապարտում են 14 տարվա, գեյ-երեկույթի համար` 10 տարվա, իսկ  Թուրքմենիայում ու Ուզբեկստանում ` 2-3 տարվա ազատազրկման:

Իսկ եվրոպական մի շարք երկրներում, որտեղ նույնասեռ հարաբերությունները թույլատրված են, դրա փոխարեն արգելված են ամուսնությունները:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Փարիզ

 Էդվարդ Նալբանդյան Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Անկախ

 

 

42 մարդ երթևեկել են ինը ուղևորի համար նախատեսված մեքենայում

մինի բասԱվստրիայի ոստիկանությունը կանգնեցրել է 42 ուղևոր տեղափոխող, սակայն ինը մարդու համար նախատեսված մեքենա:

 

Ուղևորներից 20-ը մեծահասակ, իսկ 22-ը երեխաներ են եղել: Նրանք հայտնել են, որ նույն ընտանիքի անդամներ են:

Մեծահասակներից 12-ը նստած են եղել նստատեղերին, իսկ մյուսները տեղավորվել են ուղեբեռի համար նախատեսված հատվածում:

Ֆրանսիական համարանիշներով մեքենան ուղևորվում էր Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաք:

Ավստրիական ոստիկանությունը հայտնել է, որ ընտանիքի անդամներին մի քանի մեքենաներով տեղափոխել են կայարան և Գերմանիա ճանապարհել գնացքով:

Մեքենայի վարորդին ութ այլ ընտանիքի անդամների հետ թույլատրել են մեկնել Գերմանիա:

Վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք է սպասվում:

 Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտ ամսին ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը

Ջեյմս Ուորլիք   ԵԱՀԿՄինսկի խմբի ամերիկացի համանախագահ ը իր “Twitter”-յան էջում թողած գրությամբ հույս է հայտնում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա այս ամիս: “Մենք հույս ունենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են լուծել խաղաղության հասնելու ճանապարհի ամենադժվար հարցերը”,-գրել է Ուորլիքը:

Նշենք, որ երեկ Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԼՂ հակամարտության հարցի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ջեյմս Ուորլիքի գնահատմամբ՝ հանդիպումը բավական կառուցողական է եղել:

Անկախ

Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

լորան  Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել այս շաբաթ: “Ղրիմում սպասվող հանրաքվեն անօրինական է: Մենք չենք կարող նման բան թույլ տալ, քանի որ դա անկայունություն կբերի Ուկրաինայում: Հետևաբար մենք պաժամիջոցներ կկիրառենք: Հնարավոր է, որ դրանք ուժի մեջ մտնեն հենց այս շաբաթ”,-հայտարարել է նախարարը: Վերջինիս ակնարկել է նաև, որ Մոսկվան փոխի իր դիրքորոշումը և համապատասխան քայլեր ձեռնարկի, պատժամիջոցների կիրառման հարցը կվերանայվի:

Անկախ

Իտալիան Դավիթի արձանի օգտագործումը զենքի գովազդում անօրինական է համարել

Դավիթի արձանԻլինոյսում գտնվող զինամթերք արտադրող ArmaLite ընկերությունը Միքելանջելոյի ամենահայտնի ստողծագործություններից մեկը հանդիսացող Դավիթի արձանը օգտագործել է իր գովազդում, որտեղ արձանի ձեռքին 3,300 դոլար արժողությամբ AR-50A1տեսակի դիպուկահար հրացան է պատկերված:

 

Գովազդը ուղեկցվում է ՙՙԱրվեստի գործ՚՚ բառակապակցությամբ:

Սակայն Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտնել է, որ ինքը դատական գործ կսկսի և կստիպի ArmaLite-ին գործածությունից հանել գովազդը:

Շաբաթ օրը Ֆրանչեսկինին Twitter-ի էջում գրել էր, որ գովազդը անօրինական է:

Ֆլորենցիայի պետական թանգարանի տնօրենը հայտնել է, որ Դավիթի կերպարի հեղինակային իրավունքները պաշտպանում է Իտալիան, և այն չի կարող առանց թույլտվության օգտագործվել:

 Անկախ