Հիմա էլ սկանդալի կենտրոնում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը

o_896565Բրիտանական մամուլը քննարկում է այն խոսակցությունները, որ իբր Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը գայթակղել է Վենդի Դենին,մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի կնոջը:

Քննարկումների տեղիք է տվել Դենի օրագրից մամուլում հայտնված մի հատված, որտեղ նա գրում է, որ կարոտում է ոմն “Թոնիին”,հիանում է նրա մարմնով, ոտքերով, մաշկով, մազերով ու նաև այն կրքով, որով նա հանդես է գալիս: Թոնի Բլերի ընկերներն ու բարեկամները շտապել են հայտարարել, որ  Թոնին, որն ի դեպ, ամուսնացած է, իր ընկեր Մերդոկին չի դավաճանել ու  իր կնոջը` նույնպես, սակայն գտնվել են Մերդոկի պատկանող ռանչոյում  սիրահարների հանդիպումների գաղտնի վկաներ:

supercoolpics_01_16042013182533-1230x818Guardian-ի տվյալներով,  եթե անգամ բոլոր խոսակցությունները սուտ են, Մերդոկը դրանց իրավացիությանը չի կասկածում:

Իսկ Բլերին քննադատողներն արդեն կատակում են`”Ինչու է Բլերը դավաճանում` որովհետև կարող է”:

Անկախ

Բուլղարիայում մզկիթի վրա հարձակման համար 120 մարդ է ձերբակալվել

pic_b6ba181d83490f16a8b1f239b4b93924Ավելի քան 120 մարդ է ձրբակալվել Պլովդիվում տեղի մզկիթի վրա հարձակման պատճառով:

Պլովդիվի քաղաքային դատարանում երեկ լսվել է Կառլովոյում գտնվող մզկիթը, որն ավելի քան 100 տարի գտնվում է պետության հսկողության տակ, Բուլղարիայի գերագույն մուֆթիին վերադարձնելու մասին բողոքարկումը:

Դատից առաջ հավաքվել է ավելի քան 2000 մարդ, որոնք դեմ են մզկիթը վերադարձնելուն: Դատարանի դահլիճից բողոքի ակցիայի մասնակիցները, այդ թվում` բազմաթիվ ազգայնականներ ու ֆուտբոլային երկրպագուներ, քաղաքում երթ են կազմակերպել, ոստիկաններով շրջափակված  մզկիթի ուղությամբ քարեր, հրավառ նյութեր նետել: Վիրավորվել է ոստիկաններից մեկը, ցուցարարների շարքում նույնպես տուժածներ կան, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել:

120մասնակից է ձերբակալվել, որոնցից 8-ի նկատմամբ դատախազությունն արդեն խուլիգանության մեղադրանք է ներկայացրել:

Բուլղարիայի գերագույն մուֆթին փորձում է մահմեդական համայնքներին վերադարձնել 29 մզկիթի ու այլ շենքերի նկատմամբ սեփականության իրավունքը: Բուլղարական դատարաններում 26 նման ակտ կա:

Նախկինում իրենց պատկանած սեփականությունը վերադարձնելու մահմեդական համայնքի փորձերը, բուլղարիայի հասարակության մեջ, որտեղ ճնշող մեծամասնությունն իրեն քրիստոնյա է համարում, տարաբնույթ ռեակցիա է առաջացրել:

Անկախ

Իտալիայի վարչապետը պատրաստվում է հայտարարել կառավարությունը ցրելու մասին

o_768941Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան այսօր պատրաստվում է հայտնել իր կառավարությունը ցրելու մասին:

“Հաշվի առնելով Դեմոկրատական կուսակցության համագումարում ընդունված որոշումը, ես տեղյակ եմ պահել  երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, որ ուրբաթ ես իմ կաբինետով հեռանում եմ պաշտոնից”,-ասվում է Էնրիկո Լետայի դիմումում:

Նախօրեին Իտալիայի կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամներն իրենց ղեկավարի`Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցի` անհապաղ նոր կառավարություն ձևավորելու մասին գաղափարը պաշտպանել են: Համապատասխան փաստաթղթի օգտին է քվեարկել կուսակցության ազգային համագումարի 136 անդամ, կողմ` 16-ը, 2-ը` ձեռնպահ են եղել:”Եթե Իտալիան արմատական փոփոխությունների կարիք ունի, ապա ոչ ոք, բացի Դեմոկրատական կուսակցությունից չի կարող դրանք իրականացնել: “Ես բոլորին կոչ եմ անում այդ ճահճից միասին դուրս գալ”,-հայտարարել է Ռենցին, ելույթ ունենալով համագումարում: Ընդ որում, նա հայտնել է , որ կառավարությունը պետք է փոխվի շատ կարճ ժամկետում` “էստաֆետի” սկզբունքով, քանի որ ստեղծված իրավիճակը “թույլ չի տալիս նոր կառավարություն ստեղծելու համար նոր ընտորթյուններ անցկացնել, սակայն կարող է Իտալիային մի կառավարություն երաշխավորել, որը մինչև 2018-ը կգոյատևի”:

Բացի այդ, Ռենցին շնորհակալություն է հայտնել իր կուսակից Լետտեին` կատարած աշխատանքի համար, նշելով սակայն, որ ժամանակն է”երկրի պատմության նոր էջ բացելու”:

Էնրիկո Լետտան վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2013-ի ապրիլից:

Անկախ

10-ամյա տղան գողացել է իր ծնողների մեքենան տատիկին ու պապիկին այցելելու համար

նորվեգիա10-ամյա նորվեգացի տղան իր ծնողների մեքենան վարելով գցել է ձյունով լի ջրափոսի մեջ և ոստիկանությանը հայտնել, որ ինքը գաճաճ է և վարորդական իրավունքը թողել է տանը:

Օսլոյից 110կմ հեռավորության վրա գտնվող Դոկկա քաղաքում բնակվող տղան առավոտյան ժամը 6-ի մոտակայքում իր 18 ամսեկան քրոջը դրել էր մեքենայի մեջ, մինչ իր ծնողները քնած էին, և ճանապարհվել 60կմ հեռավորության վրա բնակվող իր տատիկին ու պապիկին այցելելու:

Նա 10 կմ վարելուց հետո շեղվել էր ճանապարհից և մնացել ձնակույտի մեջ, որից հետո նրան գտել էր ձյուն մաքրող մեքենայի վարորդը և զգուշացրել ոստիկանությանը:

Ոստիկանությունից հայտնել են, որ երեխաներն ու մեքենան չեն վնասվել և որևէ մեղադրանք չի ներկայացվի:

 Անկախ

Պետությունը որոշել է պարգևատրել 50 տարի համատեղ ապրած ամուսիններին

ol3001392284068Լեհաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում է ընդունել հատուկ նախագահական մեդալով պարգևատրելու ամենադիմացկուն կանանց ու տղամարդկանց, որոնք օրինական ամուսինների կարգավիճակով ապրում են միասին  ավելի քանի 50 տարի:

Ավելի վաղ նման ավանդակարգ կար Լեհաստանի մի քանի քաղաքներում:

Ի դեպ, 50 և ավելի տարիներ միմյանց հանդեպ հավատարմություն դրսևորած զույգերի նկատմամբ նաև աշխարհի ուրիշ երկրներ ու իշխանություններ են իրենց հարգանքը հայտնում: Օրինակ, ԱՄՆ-ում ամուսնության 50-ամյակին կարելի է ակնկալել նախագահի շնորհավորանքը, Մեծ Բրիտանիայում` թագուհուց շնորհավորանքներ են ստանում 60 տարի միասին ապրած զույգերը:

 Անկախ

“Վարդագույն հովազի” “պոչը” հաջողվել է բռնել

o_894767Իսպանիայում ոստիկանությունը բռնել է “Վարդագույն հովազ”` անորսալի գողերի  հանցավոր խմբակցության մի անդամի: Խմբավորումը զբաղվում է  ոսկերչական խանութների թալանով: Կասկածյալը սերբ Բոյկո Իլինչիչն է, որին բռնել են Մադրիդում:

Հետաքննության տվյալներով, նա մասնակցել է Դուբայի առևտրի տան թալանին, 2007-ին: Այն ժամանակ գողերը 3 մլն-ի ապրանք տարան: Արաբական Էմիրություններում Իլինչիչին հեռակա դատապարտել են ցմահ բանտարկության:

“Վարդագույն հովազներ” ավազակախումբը գոյություն ունի 90-ականների վերջից: Ավազակախումբը 200 անդամ ունի, հիմնականում` նախկին Հարավսլավիայի քաղաքացիներ: Նրանց են վերագրվում աշխարհի տարբեր անկյուններում կատարված ընդհանուր հաշվով` կես միլիարդ դոլար արժողությամբ գողություններ:

Անկախ

Փարիզում չօգտագործվող մետրոյի կայարանները կվերածվեն լողավազանների, բարերի և ստորգետնյա այգիների,լուսանկարներ

paris-metro (1)Փարիզի փողոցների տակ 214կմ ձգվող ռելսերը կազմում են Եվրոպայի ամենամեծ մետրոներից մեկը: Սակայն ստորգետնյա այդ համակարգի 16 կայարաններ տասնայկ տարիներ է, ինչ լքված և գրեթե մոռացված են:

Այդ «ուրվական կայարաններից» մի քանիսը ամայացել են նացիստական օկուպացիայից հետո և այլևս չեն բացվել հանրության առջև: Ինչևէ հրապարակվել է այդ կայարանները լողավազանների, գիշերային ակումբների և ռեստորանների վերածելու նոր նախագիծը:

Այս վերակազմավորումը առաջարկել է Փարիզի քաղաքապետի թեկնածու Նատալի Կոստյուշկո Մորիզը: Նրա հանձնարարությամբ՝ երկու ճարտարապետների գծագրած պատկերների հավաքածուի մեջ ցուցադրվում է, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ Արսենալի կայարանը վերաձևավորումից հետո:

Կոստյուշկո Մորիզը հայտնել է, որ ցուցադրված դիզայնները առկա բազմաթիվ հնարավորությունների միայն օրինակներն են և ընտրվելու դեպքում ինքը կխնդրի, որ Փարիզի բնակիչները որոշեն, թե ինչ են ցանկանում տեսնել դատարկ կայարաններում:

 Անկախ

ԵՄ-ն և Ադրբեջանը ռեադմիսիայի մասին որոշում են ընդունել

ԵՄԵվրամիության ներքին հարցերով խորհուրդը փետրվարի 11-ին Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման մասին որոշում է ընդունել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը, ստորագրելով այն, պարտավորվում է հետ ընդունել ԵՄ տարածքում անօրինական կերպով գտնվող կամ բնակվող անձանց, եթե հաստատվի, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են:

Բացի այդ՝ Ադրբեջանը ռեադմիսիայի մասին պարտավորություն է ստանձնում երրորդ երկրի կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար այն դեպքում, եթե ռեադմիսիայի պահին Ադրբեջանի այցագիր կամ Ադրբեջանում կեցության իրավունք ունեն, կամ եթե տվյալ անձի մուտքը ԵՄ իրականացվում է Ադրբեջանի տարածքով:

Պարտավորությունները փոխադարձ բնույթ են կրում: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել նաև ռեադմիսիայի հարցերով համատեղ հանձնաժողով:

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, մեկնաբանելով այս որոշումը, ասել է. “ԵՄ-ն այժմ պատրաստ է Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրել: Սա կարևոր քայլ է քաղաքացիների համար անցագրային ռեժիմի պարզեցման հարցում”,- ասել է Ֆյուլեն:

 

Այս որոշմանը չեն միացել Միացյալ Թագավորությունները (Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա), Իռլանդիան և Դանիան:

 

Ադրբեջանը և ԵՄ-ն անցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել 2013թ. նոյեմբերին: Այն ուժի մեջ կմտնի ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

 Անկախ

Գերմանիայի կենդանաբանական այգում բևեռային արջը սատկել է այցելուի նետած վերարկուն և պայուսակը ուտելուց հետո

Anton - polar bear-stuttgartԳերմանիայի Շտուտգարտ քաղաքի կենդանաբանական այգում Անտոն անունով 25 տարեկան բևեռային արջը սատկել է այցելուի պայուսակը և վերարկուն ուտելուց հետո:

Անտոնը մի քանի օր շարունակ հիվանդ է եղել՝ նախքան աշխատակիցները նկատել են, որ նրա բերանում հագուստի կտորներ կան:

Աշխատակիցները դեղամիջոց են պատրաստել, որպեսզի արջը թափի վերարկուի և պայուսակի կտորները, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Բևեռային արջը սատկել է ներքին սուր վնասվածքներից և բորբոքումներից, սակայն կարող էր ապրել ևս 10-15 տարի, եթե չուտեր հագուստը:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ կենդանիների մոտ առարկաներ նետելու այցելուների սովորությունը լուրջ խնդիր է դարձել:

Նրանց հաշվարկներով՝ վերջին 20 տարիների ընթացքում բևեռային արջի վանդակից հանել են 200 մանկական կոշիկ, 50 տիկնիկ, բազմաթիվ գլխարկներ, տեսախցիկներ և հեռախոսներ, ինչպես նաև մի քանի ակնոց:

Սնոուդենը Գլազգոյի համալսարանի ռեկտո՞ր

o_885611Շոտլանդիայի համալսարանի ռեկտոր կարող է դառնալ ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Նրա թեկնածությունն է առաջադրել բուհի ուսանողների խումբը: Ընտրությունները տեղի են ունենալու 2014-ի փետրվարի 17-18-ին:

“Դա մի հնարավորություն է ցուցադրելու մեր երախտագիտությունը քաջ մարդուն ու դրանով  նաև նրա նմաններին”:

Գլազգոյի համալսարանի բիզնեսի դպրոցի տնտեսագիտության բաժնի ղեկավար Կովալենկովը Սնոուդենի շանսերը բարձր   է գնահատւմ:

Նրա թեկնածության դեմ են հեծանվորդ Գրեմ Օբրին, գրող Ալան Բիսեթը և Շոտլանդիայի եպիսկոպոսական եկեղեցու հոգևորական Քելվին Հոլդսուորթը:

Համալսարանի ռեկտորի   իրավասությունների մեջ է ուսանողական խորհրդի հետ աշխատանքը,  համալսարանի վարչությանն ուսանողների խնդիրները ներկայացնելը:

Ներկայիս ռեկտորը Գլազգոյի համալսարանի շրջանավարտ  ու  Լիբերալ դեմոկրատների կուսակցության նախկին առաջնորդ Քեննեդին է:

Ռեկտոր են ընտրվում  նախորդած տարիներին համալսարանում  աշխատած բրիտանացիները, որոնք ակտիվ զբաղվում են համալսարանի գործերով:

“Երբեմն ուսանողները ռկտորի պաշտոնի համար այնպիսի մարդկանց են ընտրում, որոնք տարբեր պատճառներով չեն կարող համալսարանում գտնվել ու կատարել  ռեկտորի պարտականությունները”,-ասում է Կովալենկովը:

Գլազգոյի համալսարանը  ամենամեծ բուհն է Շոտլանդիայում, հիմնվել է 1451-ին: Առաջին անգամ ռեկտորի ընտրություններ  բուհում  տեղի են ունեցել 1452-ին:

Ի դեպ, այս համալսարանի հայտնի շրջանավարտներից է նաև տնտեսագետ, փիլիսոփա Ադամ Սմիթը:

Անկախ

ԵՄ-ն Ուկրաինային կոչ է արել նոր կառավարություն ձևավորել

Կիև,ցույցերԵրկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված նկատողության մեջ ԵՄ-ն կոչ է արել նոր կառավարություն ձևավորել և սահմանադրական ռեֆորմներ իրականացնել՝ ճանապարհ հարթելով ազատ և արդար նախագահական ընտրությունների համար:

28 արտաքին գործերի նախարարների բլոկը հայտնել է, որ իրենք անհանգստացած են երկրում տիրող մարդու իրավունքների ոտնահարման իրավիճակով՝ ներառյալ բռնությունները, ահաբեկումը, մարդկանց առևանգումը և այլն:

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարները վերահաստատել են նոր կառավարություն ձևավորելու նպատակով Ուկրաինային ֆինանսապես օգնելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

ԵՄ-ն մինչ այս զերծ է մնացել երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց, ինչպիսիք են ճամփորդական սահմանափակումները կամ Ուկրաինայի ղեկավարության ակտիվների սառեցումը, սակայն արտաքին գործերի նախարարները պահանջել են սահմանադրական բարեփոխումներ իրականացնել և նոր ընտրություններ անցկացնել, ինչը վկայում է բլոկի նվազող համբերության մասին:

 Անկախ

Բրյուսելում քննարկվել է Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը

ԵՄ,ԹուրքիաԲրյուսելում տեղի է ունեցել «Քաղաքական երկխոսություն. Թուրքիա-ԵՄ» թեմայով նիստ, որին մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ԵՄ հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արտաքին գործերի գծով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ-ի կոմիսար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի ԵՄ անդամագրության գործընթացի, ինչպես նաև Սիրիայի, Իրանի նկատմամբ արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր և Կիպրոսի խնդիրը:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Դավութօղլուն միևնույն ժամանակ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի հետ քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում գտնվող խնդիրներ:

 

 Անկախ

Բոսնիայում ցուցարարները պահանջում են փորձագետների ներգրավմամբ նոր կառավարություն կազմել

 բոսնիա,ցույցերԲոսնիայում վեց օր է, ինչ հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ պահանջելով քաղաքական գործիչների հրաժարականը և անկուսակցական փորձագետներով նոր կառավարության ստեղծում, որը կկարողանա լուծել երկրում տիրող 40 տոկոս գործազրկության և կոռուպցիայի խնդիրները:

Ցուցարարները պնդում են, որ չափից շատ վարձատրվող քաղաքական գործիչները կտրված են հասարակությունում տիրող իրական վիճակից և 1991-95թթ. պատերազմից հետո տասնամյակներ շարունակ ներգրավված են ազգամիջյան վիճաբանությունների մեջ: Ամբոխը յուրաքանչյուր օր հավաքվում է Սարաևոյում գտնվող նախագահական նստավայրի և կառավարության այլ շենքների առջև:

Երկուշաբթի օրը երկու տարեց մարդ ցուցանակ էին պարզել, որի վրա նշված էր, որ մեկ քաղաքական գործչի ամսական աշխատավարձը հավասար է միջին թոշակառուի չորս տարվա ընթացքում ստացած կենսաթոշակին: Ներկայումս յուրաքանչյուր հինգերորդ բոսնիացի աղքատության շեմից ցածր կենսամակարդակ ունի:

 Անկախ

Կոպենհագենի կեդանաբանական այգում հանդիսատեսի աչքի առաջ ընձուղտին սպանել և կերակրել են առյուծներին

ընձուղտԿոպենհագենում  կենդանաբանական այգու աշխատակիցները փոքրիկ  ընձուղտի նկատմամբ հաշվեհարդար կազմակերպեցին: Առողջ երիտասարդ կենդանուն հանդիսատեսի աչքի առաջ  գնդակահարեցին և առյուծներին կերակրեցին: Դա արվեց հակառակ աշխարհով մեկ տարածված դժգոհության և ընձուղտին պահելու այլ կենդանաբանական այգիների առաջարկներին:

Փրկել մեկուկես տարեկանՄարիուս անունով ընձուղտին առաջարկել էր Մեծ Բրիտանիայի Յորքշիր քաղաքի կենդանաբանական այգին,սակայն Կոպենհագենի գործընկերները որոշեցին , որ ավելի հեշտ է սպանել կենդանուն: Բացի դրանից նրանք  հանդիսատեսի համար, որոնց մեջ կային նաև երեխաներ,  մի ամբողջ ներկայացում կազմակերպեցին: Բոլորը տեսան, թե ինչպես ընձուղտի մարմինը բաժանեցին և կերակրեցին առյուծներին, գրում է բրիտանական   Sun հրատարակությունը:

Դանիայի մայրաքաղաքում որոշեցին ազատվել կենդանուց, քանի որ ծնվել էր խառնարյուն և բազմացնելու համար պիտանի չէր: Ամբողջ աշխարհով դանիացիների և կենդանապաշտպանների ընդզումը առաջացել էր ոչ թե կայացած որոշումից, այլ դաժան հաշվեհարդարի տեսարանից:

Այգու գիտական տնօրենը հայտնել էր, որ-“Տվյալ ընձուղտի գեները ներկայացված են մեր բազմացման ծրագրում: Նա տեղ չունի մեր այգում ապրող  հոտում: Ընձուղտների բազմացման եվրոպական ծրագիրը համաձայնել է, որ նրան քնեցնենք”: Սակայն այգու աշխատողները հրաժարվել են քնեցումից, պատճառաբանելով, որ թմրեցնող  դեղը կարող է փչացնել միսը, որով  նրանք նախատեսել էին կերակրել վագրերին և  առյուծներին: Հանդիսատեսին համոզել էին, որ ընձուղտը չի հասցրել հասականալ թե իր հետ ինչ է կատարվում, նրան զբաղեցրել էին սիրելի ուտելիքով և կրակել էին:

Յորքշիրի կենդանաբանական այգին  նշել էր, որ ցնցված են իրենց գործընկերների որոշումից, նրանք հայտնել էին , որ ունեն ընձուղտների ժամանակակից ախոռ և կարող են ընդունել լրացուցիչ կենդանու:

Մարիուսին փրկել չկարողացավ նաև այն փաստը, որ կենդանիների պաշտպանները նրան փրկելու համար  հավաքել էին 27 հազար ստորագրություն: Պետք է նկատել, որ Կոպենհագենի կենդանաբանական այգում սա սովորական երևույթ է: Նմանատիպ պատճառով այնտեղ քնեցրել են արջերի, վագրերի և զեբրերի:

Անկախ

Սիրելի պուդելի պատճառով Բեռլուսկոնին վնասել է ոտքը

берлускони-390x290 (1)Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է ոտքը, իր սիրելի պուդելի` Դուդուի թաթը տրորելուց:

“Առաջ, Իտալիա” շարժման առաջնորդը համախոհների հետ հանդիպման ժամանակ պատմել է.”Ես տրորեցի Դուդուի թաթը ու 4 մ թռա: Ընկա աստիճաններին , սակայն բախտս բերեց, որ գորգ էր ու ես լավ  պրծա”:

Նա խոստովանել է, որ անկումն այնքան լուրջ է եղել, որ մինչև հիմա էլ քայլելիս ոտքը ցավում է:

Անկախ

Ֆրանսիայում գնացքի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

Ֆրանսիա,ալպերՖրանսիայի հարավարևելյան հատվածում գնացք է գծերից դուրս եկել, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու և վիրավորվել յոթ մարդ:

35 ուղևորով գնացքը վթարի պահին անցնում էր Սեն Բենուայի և Աննոյի միջև ընկած լեռնային հատվածով:

Գնացքը գծերից դուրս էր եկել երկաթգծի վրա ընկած ժայռաբեկորին բախվելուց հետո:

Շրջանային իշխանությունները փրկարար ինքնաթիռ և տասնյակ փրկարարներ էին ուղարկել դեպքի վայր:

Անկախ

 

Առաջարկվել է մետրոյի փակված կայարանները վերածել լողավազանների

pic_c2bf5c7572b1db164ff8ed17948423afՓարիզի քաղաքապետի թեկնածու Նաթալի-Կոստյուշկո-Մորիզեն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում առաջարկել է մետրոյի փակված կայարանները վերածել հասարակական պիտանի օբյեկտների:

Նա հայտնի ճարտարապետների համագործակցությամբ մի շարք էսքիզներ է ներկայացրել, որոնք ցուցադրում են հին կայարանների` լողավազանների, կինոթատրոնների, համերգասրահների ու ռեստորանների վերածելու հնարավորությունը: Նա նշել է, որ ներկայացված մանրակերտերը  այդ  կայարանների փոխակերպման հնարավորությունների մի չնչին մասն են կազմում, ու խոստացել է, քաղաքապետ ընտրվելու դեպքում`  լսել նաև բոլոր փարիզցիների համապատասխան գաղափարները:

Ընդհանուր առմամբ, Փարիզում 16 չգործող կայարան կա, որոնց մեծ մասը փակ է 1939-ից` Համաշխարհայինի սկսվելու հետ կապված: Հիմա դրանց տարածքում ապրում են անօթևանները, երբեմն էլ ֆիլմեր են  նկարահանվում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Կոստյուշկո-Մորիզեն հասարակական կարծիքի հարցումներով, զիջում է իր գլխավոր մրցակից Աննա Հիդալգոյին մի քանի տոկոսով:

Անկախ

Լոնդոնյան ոստիկաններին կասկածում են պոռնոգրաֆիա տարածելու մեջ

Police-In-Riot-Gear-Advance-Through-Central-London-During-A-Large-Anti-Cuts-Rally-On-March-26-2011-In-London-Uk.-via-Shutterstock-390x290Անգլիայի մայրաքաղաքում շարունակվում է 3 ոստիկանների նկատմամբ հետաքննությունը, որոնց կասկածում են միմյանց պոռնոգրաֆիական նյութեր փոխանցելու մեջ:

3 ձերբակալվածներն էլ աշխատում էին օտարերկրյա դեսպանատների  պահակությունում: Երբ անցած տարի դեկտեմբերին նրանց հարցաքննեցին` մեկին հեռացրին աշխատանքից, իսկ մյուս 2-ի ծառայական պարտավորությունները սահմանափակեցին:

Ոստիկանները կասկածվում են “կոշտ անօրինական պոռնոգրաֆիայի” փոխանցման մեջ, սակայն չի ճշտվում, թե արդյոք այն մանկական պոռնոյի հետ կապ ունի է , թե ոչ:

Կասկածյալների տներում նույնպես  խուզարկություն է անցկացվել, սակայն արդյունքները չեն բացահայտում:

Անկախ

Յորքշիրի ակվարիումի պինգվիններին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս

պինգվիններՅորքշիրի ակվարիումում պինգվիններին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս՝ Մեծ Բրիտանիայում տիրող ահավոր եղանակի պատճառով:

pill - fishՀարավամերիկյան ծովային թռչունները մռայլ տեսք ունեն անդադար անձրևների և քամու պատճառով՝ ուստի նրանց բոլորին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս:

Սկարբորոյի ծովային կենտրոնի կենդանիների պաշտպան թիմը հաբերը դնում է սատկած ձկների մեջ՝ նախքան դրանցով պինգվիններին կերակրելը:

պինգվինԱռաջին անգամ է, որ կենտրոնի տասնյակ պինգվիններ Բրիտանիայի կլիմայի պատճառով նման դեղահաբերի կարիք են ունեցել:

Մասնագետները հայտնում են, որ պինգվինների մոտ տառապանքը կարող է ավելի հեշտ թուլացնել մարմնի բնական պաշտպանական համակարգը, քան մարդկանց մոտ:

Ուստի աշխատակիցները պինգվիններին հաբեր են տալիս՝ ավելի լուրջ ախտանշաններից խուսափելու համար:

 Անկախ

Մեծ Բրիտանիայում գիտնականները 800,000 տարեկան ոտնահետքեր են հայտնաբերել

Footprint hollows on the beach at Happisburgh, NorfolkԳիտնականները հայտարարել են, որ 800,000 տարեկան մարդու ոտնահետքեր են հայտնաբերել Անգլիայում: Դրանք Աֆրիկայից դուրս հայտնաբերված ամենահին ոտնահետքերն են և վկայում են հյուսիսային Եվրոպայում վաղնջական շրջանում մարդու գոյության մասին:

Բրիտանիայի թանգարանի, Բնության պատմության թանգարանի և Լոնդոնի համալսարանի մասնագետների թիմը մինչև հինգ անհատի պատկանող ոտնահետքերը հայտնաբերել է երկրի արևելյան ափին գտնվող Հափիսբուրգի հնագույն գետաբերանում:

Գիտնականները կարծում են, որ մարդկային ոտնահետքերը հնարավոր է պատկանեն հոմո նախնիներին կամ 800,000 տարի առաջ անհետացած առաջին մարդուն, որի մնացորդները գտնվել են Իսպանիայում:

Գտածոյի մասին հայտարարել են ուրբաթ օրը:

Անկախ