Հունաստանում ֆերմերների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Հունաստան,ֆերմերներ, ոստիկաններ, բախումՈւրբաթ օրը Կրետե կղզու ֆերմերները Հունաստանի խորհրդարանի շենքի առջև բախվել են ոստիկանության հետ՝ բողոքելով գույքահարկի վերաբերյալ նոր օրենքի դեմ, որով հարկ է սահմանվում նաև ֆերմաների համար:

Երկրի մայրաքաղաք Աթենքում բողոքող հարյուրավոր ֆերմերներին միացել են նաև երկրի հարավային հատվածի ֆերմերները:

Նրանք ոստիկանների ուղղությամբ նարինջներ են նետել և հովիվների ձեռնափայտերով հարվածել նրանց ձեռքի պաշտպանական վահաններին:

Հունաստան,ֆերմերներ, ոստիկաններ, բախումՖերմերների ցույցի կազմակերպիչը հայտնել է, որ ինքը հանդիպել է կառավարության մի խումբ պատգամավորների հետ՝ իրենց մտահոգությունը քննարկելու համար:

Իրենց բողոքին ի պատասխան՝ պատգամավորները հայտնել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել այդ օրենքի ընդունումից կառավարությանը հետ պահելու համար:

 Անկախ

Տղամարդը ինքնահրկիզվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում

Vatican City1Տղամարդը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:

Ինքնահրկիզման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն տղամարդը իր մոտ թուղթ է ունեցել, որի վրա գրված է եղել իր դստեր հեռախոսահամարը:

Վառվող 51-ամյա տղամարդուն նկատել էր հրապարակով անցնող մի ճիզվիտ քահանա և պիջակով փորձել հանգցնել կրակը:

Քիչ անց ոստիկանները կրակմարիչով հանգցրել են այն:

Տղամարդը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում պապ Ֆրանցիսկի՝ այս տարվա վերջին հանրային ելույթից մեկ օր հետո:

Անկախ

Լոնդոնի “Ապոլլո” թատրոնի առաստաղի մասնակի փլուզման հետևանքով 80 մարդ է տուժել

imagesԼոնդոնի “Ապոլլո” թատրոնի առաստաղի մասնակի փլուզման հետևանքով  դահլիճում ավելի քան 80 մարդ է տուժել, 7-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Զոհեր չկան:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ “բալկոնի” մի մասն է քանդվել, ապա տեղեկություն ստացվեց առաստաղի մի հատվածի փլուզման մասին: Դրանից հետո,  թվով 720 մարդ դուրս է բերվել դահլիճից: Տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել, մի քանի մարդ էլ հոսպիտալացվել է: Պատահարի վայր են կանչվել որոնողական բրիգադներ` համոզվելու, որ փլատակի տակ մարդիկ չկան: Փրկարարներն ասում են, որ քանդվել է դեկորատիվ ծեփաշերտը, ինչի հետևանքով դահլիճը լցվել է  փոշու թանձր ամպով: Դահլիճը հաշվարկված է 775 տեղի համար:

Թատրոնի շենքի բացումը կատարվել է 1901-ին, այն պետության պաշտպանության ներքո է որպես ճարտարապետական հուշարձան:

Հանդիսատեսները փլուզման պահին անգամ գլխի չեն ընկել, թե ինչ է կատարվել.”Երբ դերասանը բեմից ձեռքով արեց ու գոչեց`”Զգուշացիր”, ես կարծեցի, թե դա  դերից է, իսկ երբ փոշի լցվեց, ոչ մի բան չէր երևում ու մեզ ասացին, որ դուրս գանք”-պատմել է մի հանդիսատես:

Ներկայում կատարվածի հետաքննությունն է ընթանում:

Իսպանիան օրենքները խախտելու համար Google-ին տուգանել է 1,2 միլիոն դոլար

Google-CorpԻսպանիայի տվյալների պաշտպանության գործակալությունը երեք օրենքների լուրջ խախտման համար Google-ին տուգանել է 900,000 եվրո (1,2 միլիոն դոլար):

Գործակալությունից հայտնել են, որ յուրաքանչյուր խախտման համար Google-ին տուգանել են 300,000 եվրո և ընկերությանը կոչ են արել առանց ուշացումների կատարել օրենքի պահանջը:

Հինգշաբթի օրվա հայտարարության մեջ ասվում է, որ Google-ը անձնական տվյալներ է վերցրել, ինչի նպատակը միանգամայն պարզ չէ:

Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի տվյալներ պահպանող գործակալությունները Google-ից հավելյալ երաշխիքներ են պահանջել տվյալ ազգային գաղտնիության պաշտպանության կանոններին համապատասխանելու համար:

Իսպանիայում Google-ի ներկայացուցիչ Մարիսա Տորոն նշել է, որ ընկերությունը քննարկում է այդ հայտարարությունը:

 Անկախ

Տոնածառ` սահնակներից

1387446515_20131216172251Բուդապեշտի Արվեստների պալատի հրապարակը զարդարվել է 365 սահնակներից պատրաստված տոնածառով: Այդ անսովոր արթ-նախագիծը ստեղծվել է Hello Wood դիզայն ստուդիայի ուժերով ու աղքատ ընտանիքների ու ընչազուրկ երեխաների պաշտպանությանն է ուղղված: Տոների ավարտից հետո բոլոր սահնակները նոր տերերի մոտ կհայտնվեն:

Սահնակներով տոնածառը պատրաստվել է ընդամենը մեկ շաբաթում.մոնտաժման համար պահանջվել է վերամբարձ կռունկ ու տասից ավելի աշխատող: Սահնականերով կոնստրուկցիան մետաղական հիմքի վրա է հավաքված:

Տոնածառի կարկասն այնպես է պատրաստված, որ ինստալյացիայի ներս հանգիստ կարելի է մտնել ու անգամ վեր բարձրանալ` հիանալու հսկայական փաթիլով:

Բրիտանացիները վարչապետ Քեմերոնին նմանեցրել են Եկատերինա II-ին

o_864257Բրիտանացի ուսանող Սոֆի Գադը իր թվիթերում հրապարակել է  Եկատերինա Մեծի XVIII –ի մի դիմանկար ու հաշվված վայրկյաններում դարձել ճանաչված:  Բանն այն է, որ ռուսական կայսրուհին ջրի 2 կաթիլի պես նման է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին:

Սոֆի Գադն իր ընկերոջ հետ շրջում էր իր իսկ խոսքով` բավական ձանձրալի բեռլինյան թանգարանում ու հանկած նկատեց, որ դիմանկարի կինն անհավանական նմանություն ունի Բրիտանիայի վարչապետին: Աղջիկը ձանձրույթից հրապարակեց լուսանկարն իր միկրոբլոգում` հուսալով  մտերիմների 2-3 մեկնաբանություն ու վերաթվիթ տեսնել, սակայն, համացանցը` բառացիորեն պայթեց. մեկ օրում նրա տեղադրած լուսանկարը մի քանի հազար մարդ տարածեց ու դրա մասին բրիտանական  մի քանի խոշոր ԶԼՄ-ներ նշումներ արեցին:

Աղջկան մայրն արթնացրեց հեռախոսազանգով ու տեղեկացրեց, որ նա  Daily Mail թերթի առաջին տողերում է հայտնվել: Հետո նա ընկերներից տեղեկացավ, որ դիմանկարի կինն իրականում ռուսական կայսրուհի Եկատերինա II-ն է: Հետարքրական է, որ ԶԼՄ-ներում դրա մասին հրապարակումների հետ նաև մեղադրանքներ հնչեցին, իբր այդ նկարը համակարգչով հատուկ մշակվել է` հայտնի դառնալու միտումով:

“Բա իհարկե, էլ բան ու գործ չունեմ արձակուրդս ծախսեմ վարչապետի լուսանկարը ֆոտոշոփ անելու վրա”,-հայտնել է վրդովված Սոֆին: Նա ուրախ չէ միանգամից ճանաչված դառնալու համար, չնայած խոստովանում է, որ իրեն հայտնիությունն ավելի հեշտ տրվեց քան 2013-ին որևէ մեկ ուրիշի”:

Ստրադիվարիուսի 317 տարեկան ջութակը վաճառվել է 2,3 մլն դոլարով

i (3)Լեգենդար իտալացի վարպետի  պատրաստած գործիքը Tarisio աճուրդի տանը վաճառվել է 2,3 մլն դոլարով: Այս գործիքը 2010-ին լոնդոնյան կայարանում առևանգվել էր, որը միայն 3 տարի անց հայտնաբերվեց:

Գործիքի նոր տերերը Միացյալ թագավորության երաժշտական փառատոներից մեկի կազմակերպիչներն են:

Ադրբեջանը և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության մասին ծրագիր

Ադրբեջան,ՖրանսիաԴեկտեմբերի 17-ին Բաքվում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամլո ծառայությանը, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երիկրների միջև ռազմակրթական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ներկա դրությունը և հեռանկարները, ինչպես նաև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մասին:
Քննարկման ավարտին ստորագրվել է “2014թ. Ադրբեջանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարություների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մասին ծրագիր”:
Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարել է առաջին աստիճանի նավապետ Ալեքսես Վիլերը:

 

Անկախ

Գերմանիայում սիրիացին մեղադրվել է լրտեսության համար

Գերմանիա,սիրիացի, լրտեսԲեռլինի դատարանը 37-ամյա Գերմանիայի և Սիրիայի երկքաղաքացուն մեղադրել է Գերմանիայի այլախոհների վերաբերյալ Սիրիայի հետախուզական ծառայություններին ինֆորմացիա տրամադրելու համար և ինը ամիս պայմանական ազատազրկման դատապարտել:

Բեռլինի պետական դատարանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մեղադրյալը Սիրիայի հետախուզական ծառայություններին այլախոհների լուսանկարներ և այլ ինֆորմացիա է տրամադրել: Դատարանից նաև հայտնել են, որ տղամարդը 2011թ-ին տեղի ունեցող ցույցերից մեկի ժամանակ երկու հեռախոս է գողացել այլախոհներից և դրանցից տվյալներ վերցրել:

Նա Սիրիայի հետախուզական ծառայությունների համար աշխատել է 2011թ-ի մարտից մինչև 2012թ-ի փետրվար՝ տեղեկություններ փոխանցելով Բեռլինում Սիրիայի դեսպանատանը կից ռազմական գրասենյակի միջոցով:

Ամեն դեպքում այդ որոշումը կարող է բողոքարկվել:

Անկախ

Փարիզում ստորագրվեց Հայաստանում սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված վարկավորման վերաբերյալ համաձայնագիր

Թուրքիան, Ադրբեջան, Թուրքմենստան,համագործակցությունԴեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրվեց 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջեւ։

 

Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

 

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Անկախ

 

 

Իտալիան սկանդալային տեսանյութի պատճառով ստուգում է փախստականների պահվելու պայմանները

pic_257631e5b1e4833d385eece8a37f8e7cԻտալիայի իշխանությունները սկսել են  Լամպեդուզա կղզում փախստականների պահման պայմանների ստուգումը: Նման որոշում է կայացվել դեկտեմբերի 16-ին`  Tg2 հեռուստաալիքով ցուցադրված  արտագաղթի կենտրոնում արված սիրողական տեսանյութի պատճառով: Նրանց կյանքի պայմանները ինչպես իրավապաշտպանների, այնպես էլ երկրի իշխանությունների վրդովմունքն են առաջացրել:

Տեսանյութը սիրիացի փախստական է նկարահանել, ով ապրում է Լամպեդուզա կղզու արտագաղթի կենտրոնում: Նա նկարահանել է, թե ինչպես են արտագաղթածին մշակում ախտահանող նյութերով: Մարդկանց փողոց են քշում խմբերով, ստիպում հանվել, ապա փողրակն ուղղում նրանց վրա: Կանայք ու տղամարդիկ հարկադրված են այդ պրոցեդուրան միասին անցնել:

Տեսանյութի հեղինակը բացատրում է, որ կենտրոնի ղեկավարությունն այդպիսով փախստականներին բուժում է  քոսից: Նրանք յուրաքանչյուր 3 օրը մեկ նման պրոցեդուրայի են ենթարկվում:

Հոկտեմբերին L’Espresso ամսագիրը փախստականների` Լամպեդուզայում ապրելու պայմանների  սեփական հետաքննությունն է անցկացրել: Լրագրողները պարզել էին, որ նրանք ուտում ու քնում են գետնին` ծածկվելով թղթե ծածկոցներով: Հիգիենայի բացակայության պատճառով երեխաների մոտ հաճախ ոջիլներ են առաջանում:

Լամպեդուզայի կենտրոնը ղեկավարում է   Lampedusa Accoglienza-ն, որն էլ պատկանում է  Gruppo Sisifo կազմակերպությանը: Կենտրոնի ղեկավարությունը պետությունից միգրանտներին պահելու համար օրական 21 հազար եվրո է ստանում: Հիմա կենտրոնում ավելի քան 700 փախստական կա: Նրանց մեծ մասը Էրիթրեայից է ու Սիրիայից: Լամպեդուզա կղզին ԵՄ հարավային սահմանի մոտ է գտնվում ու այդ է պատճառը, որ փախստականների ընդունման առաջին առաջին կետն է դառնում.նրանք այդ ճանապարհով փորձում են Աֆրիայից ու Մերձավոր Արևելքից Եվրոպա հասնել:

40 շվեդացի փոխել է անունը` Բեռլինում ձրի ապրելու համար

i (2)Գերմանական Lufthansa ավիաընկերությունը խոստացել է Շվեդիայի մեկ բնակչին Բեռլինում մեկ տարի ձրի ապրելու համար փոխել անունը Կլաուս-Հայդիով:

Մրցույթին մասնակցել է 42 շվեդացի: Նրանք իրենց անունները փոխել են “ամենագերմանական երկու միացյալ անուններով”` ցանկանալով  մինչև Բեռլին թռիչքի տոմսին ու մեկ տարի այնտեղ ձրի բնակվելու  հնարավորությանն արժանանալ:

Այդ մրցույթն ընկերությունն անց է կացնում հոկտեմբերից, որ Ստոկհոլմից Բեռլին թռիչքներն ակտիվացնեն: Բացի անունը փոխելուց, ավիաընկերության ղեկավարությունը պահանջել է նաև բացատրական նամակ գրել` հիմնավորելով անվանափոխությունը:

Մրցույթը շահել է 24-ամյա Միխայել Կլաուս-Հայդի Անդերսոնը:

Բացի բնակարանի վարձավճարից, նրան հեծանիցվ կտրամադրվի ու մասնավոր դասատուի մոտ գերմաներենի ուսուցման  դասընթացների հնարավորություն կընձեռվի:”Եթե նույնիսկ չհաղթեի այդ մրցույթում, միևնույն է, նոր անունը կթողնեմ”,-ասել է երիտասարդը:

Պապը իր 77-ամյակը նշել է՝ ճաշելով Վատիկանի մոտակայքում թափառող չորս անտուն մարդկանց հետ

Պապ ՖրանցիսկՊապ Ֆրանցիսկը ճոխ ընդունելության փոխարեն իր 77-ամյակը նշել է չորս անտուն մարդկանց հետ:

Պապը իր ծննդյան օրը հյուրատանը, որտեղ նա բնակվում է, հավաքույթ է կազմակերպել հասարակ վանականների համար, այնուհետև ճաշել Վատիկանի մոտակայքում հաճախակի թափառող չորս անտուն մարդկանց հետ:

Ֆրանցիսկը ապրիլին պապ կարգվելուց հետո հրաժարվել էր պապի ավանդական ճոխ հագուստներից, թանկարժեք զարդերից և պապի համար նախատեսված ճոխ բնակարանից՝ դրա փոխարեն նախընտրելով ավելի սպարտական ապրելակերպ:

Սակայն արգենտինացի պապը մի անգին նվեր է ստացել, դա իր երկրպագած Բուենոս Այրեսի Սան Լորենսո դե Ալմարգո ֆուտբոլային թիմի՝ առաջնությունում շահած հաղթական գավաթն է, որը թիմը ստացել է այս շաբաթվա սկզբներին և որոշել է նվիրել պապին:

Նախատեսված է, որ թիմի ներկայացուցիչները մասնավոր ինքնաթիռով պապին կբերեն գավաթը, որը նրանք վեց տարվա ընթացքում առաջին անգամ են շահել:

Նրա ծննդյան կապակցությամբ Վատիկանի կենտրոնական հեռուստաընկերությունը հրապարակել է 1 րոպե 45 վայրկյան տևողաությամբ մի ֆիլմ, որտեղ ցուցադրվում է Ֆրանցիսկի պաշտոնավարման ընթացքում արված ամենահիշարժան պահերի լուսանկարները:

 Անկախ

Բոսնիայում ածխի այրման հետևանքով բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը

Կենտրոնական Բոսնիայի քաղաքներից մեկում իշխանությունները հրամայել են գործարաններին և բնակիչներին այլևս ածուխ չվառել, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը տագնապալի մակարդակի է հասել:

Զենիցա արդյունաբերական քաղաքում տների մեծ մասը տաքացվում է ածուխի այրման միջոցով, ինչի պատաճառով օդի աղտոտվածության մակարդակը մեծապես աճում է:

Բոսնիա, օդի աղտոտվածությունՔաղաքացիական Eco Forum ընկերության ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտնել է, որ ծծմբի երկօքսիդի մակարդակը օդի մեկ խորանարդ մետրում հասել է 1,400 միկրոգրամի, իսկ թույլատրելի քանակությունը 350 միկրոգրամ է:

Իշխանությունները այն գործարաններին, որոնք ածխի փոխարեն այլընտրանք չունեն, հրամայել է դադարեցնել իրենց գործունեությունը:

Տուզլա և Սարայևո քաղաքները օդի աղտոտվածության պատճառով մառախուղով են պատվել, սակայն ածուխ այրելու արգելքի հրաման չի արձակվել:

 Անկախ

Իտալիայի ռեստորաններում դելֆինի միս են առաջարկում

o_677803Իտալական Չիվիտավեքյա քաղաքի ռեստորանում դելֆինի միս է հայտնաբերվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գործող արգելքի պայմաններում դելֆինի մսի վաճառքի փաստով: Italia 1 հեռուստաալիքի լրագրողը կարողացել է գաղտնի տեսանկարահանել որոշ ռեստորաններում կերակուրների պատրաստման ու սեղանի ձևավորման պրոցեսը, ինչի արդյունքում էլ բացահայտվել է, որ ռեստորաններում դելֆինի մսից ուտեստներ են առաջարկվում: Ոստիկանության հատուկ ստորաբաժանման ղեկավար Չիրո Լունգոն ստիպված խոստովանել է, որ դելֆինի միս իրոք վաճառվում է:

Տարբեր տվյալների համաձայն, Հռոմում  դելֆինի մսի մեկ կգ-ի արժե շուրջ 900 եվրո: Պաշտոնապես` ճաշացանկում չի նշվում, որ առկա է դելֆինի միս: Այդուհանդերձ, չնայած դելֆինի որսի արգելքին, այնուամենայնիվ, ռեստորաններում կարելի է պատվիրել կաթնասունի մսով ուտեստ:

Իտալացի ձկնորսներն ասում են, որ դելֆինները հաճախ  իրենք են ձկնորսական ցանցի մեջ ընկնում ու ջրից նավի վրա բարձրացվելու հետևանքով` սատկում, սակայն չեն հերքում նաև, որ  հատուկ դելֆինաորս էլ է   կատարվում:

Գործող օրենքի համաձայն, ձկնորսները պարտավոր են որսված դելֆիններին հանձնել ափային պաշտպանությանը, սակայն նրանք գերադասում են դելֆիններին շնաձկների տեղ անցկացնել ու ավելի ձեռնտու վաճառել  համադամասերների ճաշակը բավարարելու մեջ մասնագիտացած ռեստորաններին:

 

Ֆրանսիացիների 90 տոկոսը կողմ է էվթանազիան օրինականացնելուն

o_863291Ֆրանսիան մեկ քայլ մոտեցել է էվթանազիան օրինականացնելուն: Երկրի նախագահի հրավիրած հատուկ հանձնաժողովն Օլանդին առաջարկել է կյանքից կամավոր հեռանալը մասամբ օրինականացնել:

Առաջարկի հեղինակների խոսքով, նման իրավունքից կարող են օգտվել այն մարդիկ, որոնք սթափ միտք ունեն ու տառապում են անբուժելի հիվանդությամբ:

Ի դեպ, երբ Օլանդը դեռևս նախագահի թեկնածու էր,  խոստացել է վերանայել էվթանազիայի հարցը: Վերջին սոցհարցման համաձայն, էվթանազիայի օրինականացմանը կողմ է արտահայտվել Հինգերորդ հանրապետության բնակչության ավելի քան 90%-ը:

 

Սկանդալ Ֆրանսիայում.փորձակենդանիների միսը վաճառքի է հանվել

o_761185Ֆրանսիայում նոր սկանդալ է սննդի արդյունաբերության մեջ` ձիու մսի օգտագործման շուրջ: Գործով պատասխանատվության  է կանչվել 20 մարդ. նրանք ձերբակալված են: Ոստիկանությունը չի բացառում, որ մասնակիցների թիվը շատ ավելի կարող է լինել: Հիմա նրանց որոնում են ողջ երկրով մեկ:

Հետաքննության տվյալներով, հանցավոր խմբավորումը վաճառքի է հանել խճողակ` սննդի համար ոչ պիտանի մսից: Հանցագործները կեղծել են անասնաբուժական փաստաթղթերը ու, չի բացառվում, որ կենդանիներին օգտագործել են որպես փորձակենդանի:

“Մենք դեռ պետք է պարզենք, թե այդ միսը որքանով վտանգավոր էառողջության համար”,-նշել է Բրիս Ռոբինը` Մոնպելյեի դատախազը:-Դրա համար հարկավոր է համապատասխան փորձաքննություն անցկացնել: Իրենք, դեղագործները խոստովանել են, որ այդ կենդանիների վրա որոշ դեղամիջոցների թեսթավորում են անցկացրել: Ամեն դեպքում` միսը  սննդի մեջ օգտագործելու համար պիտանի չէ”:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թեթև ավտովթարի է ենթարկվել

 Անգելա ՄերկելԳերմանիայի պաշտոնյաների տեղեկություններով՝ կանցլեր Անգելա Մերկելը ավտովթարի է ենթարկվել Բեռլինի մոտակայքում գտնվող մայրուղու վրա, տուժածներ չկան, միայն թեթև նյութական վնաս է հասցվել:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ Բեռլինի բնակչի մեքենայի հայելիները և կանցլերի մեքենան բախվել են կիրակի օրը՝ կեսօրին: Սակայն վթարի պատճառը պարզ չէ:

Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերթը հայտնել է, որ այս թեթև վթարը կանցլերի վարորդի պատճառով չի եղել:

Մերկելը, որի երրորդ երդմնակալությունը տեղի կունենա երեքշաբթի օրը, հանգիստ տեսք ուներ վթարից ժամեր անց Բեռլինում կազմակերպված միջոցառման ժամանակ:

 Անկախ

Ձմեռ պապի հագուստով հազարավոր մարդիկ դուրս են եկել աշխարհի տարբեր քաղաքների փողոցներ (լուսանկարներ)

Santa-Con2Լոնդոնի ոստիկանությունը Ձմեռ պապի հագուստով հազարավոր զվարճասերների քայլերթի ժամանակ ձերբակալել է երեք մարդու:

Համաշխարհային SantaCon ֆլեշ մոբի համար մարդիկ Ձմեռ պապի հագուստով դուրս են գալիս փողոցներ զվարճանալու: Այս հավաքույթը նախկինում քննադատվել էր՝ զվարճասերների հարբեցողությամբ զբաղվելու պատճառով:

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ Սանտայի օգնական 80 էլֆ են տեղափոխել բաժանմունք:

Սակայն ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ այս տարվա SantaCon-ի որևէ մասնակից չի ձերբակալվել:

Տոնական այս հավաքույթը կազմակերվել է նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ այն սկսել են տոնել իննսունականների սկզբներին:

Շաբաթ օրը տոնակատարության հարյուրավոր մասնակիցներ են դուրս եկել նաև Կանադայի Վանկուվեր քաղաքի փողոցներ:

SantaCon-ը, որը նախկինում կոչվում էր Santarchy, առաջին անգամ կազմակերպվել է Սան Ֆրանցիսկոյում 1994թ-ին:

Այժմ այն կազմակերպվում է աշխարհի 44 երկրների ավելի քան 300 քաղաքներում:

Այս հավաքույթին մասնակցող Սանտաները երգում են, նվերներ բաժանում և նույնիսկ անծանոթ մարդկանց թույլ են տալիս նստել իրենց ծնկներին:

Այս ընթացքում Ուելսի Բրիջենդ քաղաքում 1,300 էլֆերի մասնակցությամբ հավաքույթը իր մասնակիցների թվով անցել է կրկին նույն քաղաքի սահմանած նախորդ ռեկորդը:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած տարի 1,200 էլֆերի մասնակցությամբ:

Բրիջենդը երկու տարի առաջ անցել էր Նյու Յորքի սահմանած ռեկորդը և մինչ այսօր պահպանում է այն:

 Անկախ

Թուրքիան և ԵՄ-ն վիզային ռեժիմի վերացման բանակցությունների շրջանակում համաձայնագիր են ստորագրել

Turkey-EU-ErdoganԵրկուշաբթի օրը Թուրքիան և Եվրոպական միությունը Թուրքիայի քաղաքացիների՝ առանց վիզայի ԵՄ տարածք մուտք գործելու բանակցությունների շրջանակներում համաձայնագիր են ստորագրել: Թուրքիայի վարչապետ Ռեջփ Թայիփ Էրդողանը այս համաձայնագիրը Թուրքիայի և 28 անդամ երկրներ ունեցող բլոկի հարաբերություններում իրադարձային է համարել:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ստորագրված  ռեադմիսիայի համաձայնագրով Թուրքիան պարտավորվում է հետ ընդունել Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին:

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սկսվել էին 2005թ-ին, սակայն երեք տարի  առաջ դրանք սառեցվել էին՝ Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի լարված հարաբերությունների պատճառով, սակայն դրանք վերսկսվել էին մի քանի շաբաթ առաջ:

Թուրքերը երկար ժամանակ է, ինչ բողոքում են ԵՄ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ վիզային ռեժիմի պատճառով, որը մշակվել էր, որպեսզի Թուրքիայի քաղաքացիները չհեղեղեն աշխատաշուկան:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան այլևս աշխատուժ արտահանող երկիր չէ և 10 տարի շարունակ դինամիկ զարգացող տնտեսությամբ այժմ իրենք դարձել են աշխատանք փնտրողների երկիր:

Համաձայնագիրը նպատակ ունի վիզայն ռեժիմը վերացնել 3 տարվա ընթացքում, սակայն Էրդողանը հույս է հայտնել, որ դա ավելի շուտ տեղի կունենա:

Անկախ