“Քսավյեր” փոթորիկը Եվրոպայում 9 մարդու մահվան պատճառ է դարձել

o_859584Եվրոպայում  “Քսավյեր” փոթորկի պատճառով արդեն 9 զոհ կա: Տարերքից մի քանի երկիր է տուժել.Գերմանիայում խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը, Դանիայում ու Շվեդիայում քամու արագությունը հասնում է  130 կմ/ժամի: Տասնյակ տներ են ավերվել:

Մեծ Բրիտանիայում  հեղեղված տներից տարհանում են բնակիչներին ու փորձում մեկուսացնել աղետի հետևանքները:

ԱՄՆ-ում ձնամմրիկ է: Շատ ձյուն է տեղացել Տեխաս, Արքանզաս ու Լուիզիանա նահանգներում: Ճանապարհային վատ պայմանների պատճառով վթարների թիվն է ավելացել:

Իշխանությունները բնակչությանը հորդորում են առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ ու ավտոտրանսպորտից չօգտվել:

Փարիզում հրապարակվել է 12 ցուցումներից բաղկացած մետրոյից օգտվելու կանոնների ձեռնարկ

Փարիզ,մետրո Փարիզի տրանսպորտի կառավարման մարմինները հրապարակել են մետրոյից օգտվելու քաղաքավարության կանոնների առցանց ձեռնարկ:

Այն կոչվում է ‘Manuel du savoir-vivre à l’usage du voyageur moderne’կամ «Ներկայիս երթևեկողի քաղաքավարության կանոնների ձեռնարկ»: Դրա մեջ թվարկվում են 12 ցուցումներ, որոնց պետք է ենթարկվեն Փարիզի բնակիչները, ինչպես նաև պարունակում է համապատասխան իրավիճակները պատկերող էսքիզներ:

Staring at beautiful women-metroԱյդտեղ նշվում է, որ Փարիզի բնակիչները պետք է օգնեն մի ձեռքին քարտեզ բռնած, իսկ մյուսը գլխին դրած զբոսաշրջիկներին, դուռը բաց թողնեն իրենց հետևից ընթացող ուղևորների համար և ողջունեն վարորդին:

Երթևեկողները պետք է նաև հասկանան, որ պատին փակցված ծխախոտի վրա խաչ քաշված պատկերը արվեստի գործ չէ, այլ ծխելու արգելման նշան:

Հիմնական չթույլատրված գործողություններից են նաև ականջակալներով բարձր երաժշտություն լսելը, երկար ժամանակ գեղեցիկ կնոջը նայելը և ձեր ոտքը տրորած մարդու հետ չկռվելը:

Պետք է խուսափել նաև հեռախոսով բարձր խոսելուց, վերև բարձրացնել ծեր կնոջ պայուսակները, թևատակերը պետք է ծածկել թևերով, ոչ թե ցուցադրել ամբողջ վագոնի մարդկանց, իսկ թաշկինակները պետք է օգտագործել դրանց մեջ փռշտալու, ոչ թե ինչ-որ մեկին ճանապարհելիս թափահարելու համար:

Եվ վերջին ցուցումը զգուշացնում է մետրոն չշփոթել զուգարանի հետ:

 

Կնոջը տուգանել են Facebook-ում հավաքույթի հրավեր տեղադրելու համար

facebookԼեհաստանում դատարանը 23-ամյա կնոջը տուգանել է Facebook-ում հավաքույթի հրավեր տեղադրելու համար, որի ժամանակ 20,000 մարդ էր հավաքվել: Նրանցից ոմանք անզուսպ են եղել և կռվել են:

Կրակով քաղաքի դատարանը ուրբաթ օրը հայտարարել է, որ կինը հավաքույթ կազմակերպելու թույլտվություն չի ունեցել և չի ապահովել ապրիլին քաղաքի ծայրամասում կազմակերպված երեկույթի մասնակիցների անվտանգությունը: Հավաքույթի ընթացքում մի տղամարդ է վայր ընկել ժայռից ու վնասվել: Կնոջը մեղադրել են չթույլատրված հավաքույթ կազմակերպելու համար:

Դատարանից տեղեկացրել են, որ հավաքույթի վայրը չափազանց վտանգավոր է այնտեղ գտնվող ջրամբարի և ժայռերի պատճառով: Կնոջը տուգանել են 2,400 զլոտի (785 դոլար):

 

Գերմանիան ևս 5,000 սիրիացի փախստականներ կընդունի

 սիրիացի փախստականներԳերմանիան հայտարարել է, որ կընդունի ևս 5,000 սիրիացի փախստականների՝ կրկնապատկելով քաղաքացիական պատերազմից փախչող մարդկանց առաջարկվող օթևանների թիվը:

Որոշման մասին հայտարարվել է ուրբաթ օրը Գերմանիայի 16 նահանգների պաշտոնյանների հանդիպման ժամանակ:

Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ Գերմանիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի աղետի նկատմամբ:

Միլիոնավոր սիրիացիներ լքել են իրենց տները, իսկ հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում հարևան երկրներում:

Ներքին գործերի նախարարը նաև նշել է, որ եվրոպական յուրաքանչյուր երկիր պետք է իր հնարավորությունների սահմանում փախստականներ ընդունի:

Մինչ այժմ Գերմանիան մեծ թվով փախստականներ է ընդունել:

 

Անգլիական նավահանգստում նկատված հանելուկային երևույթը սոցցանցի հիթ է դարձել(տեսանյութ)

11111Տարօրինակ լուսարձակող երևույթ է նկատվել անգլիական Բրիսթոլի նավահանգստում: Նույնիսկ գիտնականները չեն կարողանում որոշել, թե դա ինչ էր:

Ականատեսների խոսքով, նրանք նկատել են շոշափուկներով մի էակ, որը, լողում էր ջրի մակերևույթին ու բազմագույն լույսերով թարթում: Տարօրինակ էակը 30 վայրկյան եղել է ականատեսների տեսադաշտում ապա մարել ու անհետացել է:

Այն բրիտանացիները, որոնց հաջողվել է ականատես դառնալ, նկարահանել են այդ երևույթը ու սոցցացում տեղադրել, որն էլ իսկույն մեծ քանակով դիտումներ է ունեցել:

Ծովային կենսաբաններն ապշած են տեսածով. Նրանք չեն կարողանում որոշել, թե ինչ կենդանատեսակ է եղել դա ու ենթադրում , որ հնարավոր է կակղամորթի, ասենք` մեդուզայի տեսակ լինել: Ոմանք էլ ընդհանրապես կասկածում են` տեսածը կենդանի էակ, թե ոչ:

Կենսաբաններից մեկն ասում է, որ  տարօրինակ է, որ այդ էակը հայտնվել է նման մոտ տարածքում: Նա ենթադրում է, որ  ծովաբնակն, ըստ երևույթին, փոթորկի պատճառով է հայտնվել նավահանգստի մոտ, ու սպասել է մինչև փոթորիկը հանդարտվի:
Weird alien-like creature spotted in Bristol harbour

Փարիզի կենտրոնում, ոսկերչական խանութից 800 հազար եվրոյի զարդեր են գողացել

iՉարագործներին հաջողվել է Փարիզի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութից թանկարժեք ժամացուցներ գողանալ:

Նրանք ներխուժել են Վանդոմյան հրապարակում տեղակայված  խանութ, ատրճանակի սպառնալիքով գողացել 800 հազար եվրո արժողությամբ ժամացույցներ:

Այս տարվա հուլիսին նման գողություն էր կատարվել Կաննում. Այն ժամանակ չարագործները գողացել էին 103 մլն արժողության թանկարժեք քարեր:

Հանրային խորհրդի ներկայացուցիչները Մադրիդում մասնակցել են միջազգային համաժողովի

photo (3)Ս.թ. դեկտեմբերի 3-4-ը Մադրիդում կայացել է «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանն ու Արշակ Սադոյանը:

Համաժողովին քննարկվել են համաշխարհային տնտեսական, ֆինանսական և աշխատանքային ճգնաժամի հիմնախնդիրներն ու դրանց դեմ ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ հարցեր:

Քննարկվել է նաև սոցիալական երկխոսության միջոցով ճգնաժամից դուրս գալու հնարավորությունը: Մասնավորապես կարևորվել է այդ ուղղությամբ տնտեսական, սոցիալական, հանրային խորհուրդների դերն ու նշանակությունը:

Տարբեր երկրների համանման կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկել գործնական լուծումներ:

Նշենք, որ Հայաստանի Հանրային խորհուրդը 2010 թվականից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է:

Փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների տեղաշարժը Շոտլանդիայում

pic_b0c31a56fbf8c6665693c195bb833e29Շոտլանդիայում փոթորկի և ուժեղ քամու  պատճառով գնացքների տեղաշարժը դադարեցվել է: Գլազգոյի գլխավոր կայարանը տարհանվեց,երբ շենքի ապակյա տանիքը փշրվեց: Արդեն մեկ մարդ է զոհվել: Նա բեռնատարի վարորդ էր, որը շրջվել է ճանապարհի վրա: 2-ն էլ ծառերի անկման հետևանքով են տուժել: Հյուսիսային Իռլանդիայում հոսանքազրկվել է 25 հազար տուն: Իշխանությունները տեղաբնակներին հորդորում են առանց  անհրաժեշտության դուրս չգալ:

Ցիկլոնն առաջանում է դեպի Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպա: Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների իշխանությունները նախապատրաստվում են դիմակայելու  հնարավոր ջրհեղեղներին:

Տղամարդը գրազով 2,5 կգ քաշով սենդվիչ է կերել

o_858820Թերևս կլինեն 200 դոլար աշխատելու ու սպորտային հուշահամազգեստ ստանալու ավելի  պարզ միջոցներ, քան “հսկավիչ” ուտելն է, որից աղիների ոլորում ու ավելի վատ բաներ կարելի է սպասել: Սակայն դա բրիտանացի Ջեյմս Բրեթելին, երևում է, այնքան էլ չէր մտահոգում: Նա հսկայական ու ահավոր կալորիական բուտերբրոդը կերավ ռեկորդային` 36 րոպեում:

Ի դեպ, հսկայական սենդվիչ ուտել փորձել էր 116 մարդ: Նրանցից և ոչ մեկին չհաջողվեց խնդիրը լուծել: Ուսումնասիրելով սենդվիչի բաղադրիչները, հսականալի է դառնում , թե ինչու նրանց չհաջողվեց դա անել: Բուտերբրոդի մեջ 8 հազար կալորիա է պարունակվում.երշիկ, բեկոն, տավարի ու հնդկահավի միս, ոչխարի մսի ու սթեյքի կտորներ, խոզի տապակած միս, կատոֆիլե բլիթներ, տարբեր պանիրներ, ձվածեղով պանիր, լոլիկ, վարունգ, աղցան, մայնոզ, բարբեքյուի թանձրահյութ, մանանեխ ու սոխ:

ad_121886514Ահա այս քանակությունը սեղմված էր հացի 6 կտորի մեջ: Տղամարդը պետք է  ոչ միայն տվյալ բուտերբրոդն ուտեր, այլև դրա հետ մատուցվող խավարտը` կարտոֆիլի ֆրին ու կաղամբի աղցանը: 26-ամյա բրիտանացին առանց աչքը թարթելու սենդվիչի հաշիվները մաքրեց 36 րոպե 10 վայրկյանում:

Նա խոստովանել է, որ այդ հաջողությունն իրեն մեծ դժվարությամբ է տրվել: Սակայն նա վերջին շրջանում ակտիվորեն պարապում է սպորտով, ինչի արդյունքում ավելի մեծ ախորժակ է բացվել: Սրճարանատերը, որտեղ անց է կացվել մրցույթը, ասել է, որ հիացած է Ջեյմսով, չէ որ խնդիրը լուծել չի հաջողվել անգամ նրանից շատ ավելի խոշորակազմ մրցակիցների:

Ֆրանսիայի խորհրդարանը որոշեց տուգանել մարմնավաճառների հաճախորդներին

Ֆրանսիայում, Ազգային ասամբլեայի անդամները հավանության արժանացրին նոր օրենքը, որը համաձայն, մարմնավաճառների հաճախորդները կտուգանվեն 1500 եվրո:

i (2)Օրենքին կողմ են քվեարկել 268 պատգամավոր, դեմ` 138-ը: Հիմա փաստաթուղթը փոխանցվել է սենատ` քննարկման: Նոր օրենքի համաձայն, մարմնավաճառի հախախորդն առաջին այցելության համար կվճարի 1,5 հազար եվրո, իսկ հետագա այցելությունների դեպքում տուգանքի չափը կմեծանա:

Այդպիսով օրենսդիրները մտադիր են սեքս-արդյունաբերության ներկայացուցիչներին պաշտպանել բռնություններից: Մարմնավաճառների  մի մասը տուգանքների պատճառով մտադիր է հարևան երկրներ մեկնել աշխատանքի:

“Ես ծայրահեղ անհանգստացած եմ: Մենք աղջիկներով քննարկել ենք նոր օրենքը: Եթե այն ընդունվի, ապա աղջիկները կմեկնեն Բելգիա, Իսպանիա կամ էլ փողոցից կհեռանան ու իրենց ծառայությունները կառաջարկեն համացանցով: Վերջին 2 շաբաթում հաճախորդ համարյա չենք ունեցել”,-խոստովանել է Սառա անունով մի մարմնավաճառ:

Բացի այդ, պետությունը նոր օրենքի հոդվածի համաձայն, կպարտավորվի աջակցել այն մարմնավաճառներին, ովքեր կորոշեն  այլևս չզբաղվել դրանով: Այդ ծրագրի համար ամեն տարի 20 մլն եվրո կհատկացվի: Օտարերկրացիներին այդ մասնագիտությունից հրաժարվելու դեպքում առաջարկվում է կես տարվա գրանցում:

Սլովակիայի քաղաքներից մեկում գետն արյան գույն է ստացել

Myjava in SlovakiaՍլովակիայի քաղաքներից մեկով հոսող գետը այս շաբաթ վառ կարմիր գույն է ստացել:
Չեխիայի հանրապետության սահմանի մոտակայքում գտնվող Միյավա փոքրիկ համայնքով հոսող գետը գիշերվա ընթացքում փոխել է իր գույնը և վերածվել արյան:
Դեպքը ուսումնասիրելու համար ոստիկաններ են հրավիրվել, սակայն ենթադրվում է, որ գունավորման պատճառը հոսանքի վերին մասում տեղակայված սպանդանոցի ֆիլտրացման համակարգի խափանումն է:
Քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ քաղաքի կենտրոնով հոսող արյունը սարսափ ֆիլմի է հիշեցնում:
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք փնտրում են արյան առաջացման աղբյուրը՝ ավելացնելով, որ այն կարող է առաջացած լինել սատկած ձկներից, կամ ինչ-որ մեկը հնարավոր է արյուն պարունակող տարա լվացած լինի գետում:
Ըստ տեղեկությունների՝ գետի հոսանքի վերին հատվածում տեղակայված սպանդանոցի մնացորդները սովորաբար լցվում են զտիչ ավազանի մեջ՝ նախքան գետը լցնելը:

Եվրամիությունը կհանի վիզային համակարգը Թուրքիայի քաղաքացիների համար

ԵՄ,թուրքիա  Թուրքիան և Եվրամիությունը համաձայնության են եկել ԵՄ երկրների հետ վիզային համակարգի հեշտացման հարցի շուրջ: Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ երկրներ մուտք թույլատրելու վերաբերյալ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այս համաձայնությանը իր հաստատումն է տվել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այսպիսով երկար ժամանակ տարվող գործընթացը Թուրքիայի համար կարծես հաջողությամբ է պսակվում: Սպասվում է, որ այս ամիս կստորագրվեն համապատասխան համաձայնագրերը:

Բժիշկները սառեցրել են նորածնին` հանուն կյանքի պահպանման

Բրիտանական Ռեդինգ քաղաքում բժիշկները ստիպված են եղել սառեցնել նորածին Ֆրեդի Կուկին 3 օրով` երեխայի կյանքը փրկելու համար: Ծնվելու ժամանակ երեխայի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով 20 րոպե թոքերը զրկված են եղել թթվածնից: Տղայի ծնողները ցնցված էին, սակայն սառեցումը փրկեց նրան:

Newborn-baby-had-to-be-defrosted-before-he-could-be-cuddled-MAIN-2872585Բժիշկները վախենում էին, որ անշունչ երեխան, գլխուղեղի հետ կապված  լուրջ խնդիրներ կունենա, այն էլ` եթե հաջողվեր նրան փրկել:

Ճստիկի մայրիկը պատրաստվում էր ծննդաբերել տանը,  ու երբ նա մտավ  վաննայի մեջ ու պատրաստվեց երեխայի ծննդին, ամուսինը տարօրինակ արտադրություն նկատեց ջրի մեջ ու շտապօգնություն կանչեց:

Newborn-baby-had-to-be-defrosted-before-he-could-be-cuddled-2872601Բժիշկները պարզեցին, որ երեխայի պորտն է պատռվել, որտեղից նա թթվածին էր ստանում, իսկ ուսը դեմ էր առել մոր արգանդում, ու ոչ մի կերպ չէր կարողանում լույս աշխարհ գալ: Բժիշկները ծնողներին նախազգուշացրին, որ հնարավոր է  վերջը ողերգական լինի: Սակայն, բարեբախտաբար երեխային կարողացան փրկել Օքսֆորդի հիվանդանոցում: Այնտեղ նրան ենթարկեցին սառեցման ինովացիոն պրոցեդուրայի, որը պետք է նվազեցներ երեխայի ուղեղի հավանական քայքայումը:

Փոքրիկի մարմինը սառեցրին մինչև 33 աստիճան` “անաբիոզի” վիճակ բերեցին: Դրանից գրեթե մեկ տարի է անցել ու բժիշկները, որոնք ժամանակ առ ժամանակ ստուգում են նրա առողջությունը, ասում են, որ նա զարգացման շեղումներ չունի: Ֆրեդիին ծնողները կոչում են Ծննդյան հրաշք::

Բելգիայում ԱՃ խոշոր պատահար է եղել. միմյանց են բախվել 100 ավտոմեքենա

784647Բելգիայի արևմուտքում ավտոմայրուղիներից մեկի վրա առնվազն 100 ավտոմեքենա միմյանց են բախվել: Վթարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 50-ը տարբեր վնասվածքներ են ստացել: 5-ն էլ հիվանդանոցում են ծանր վիճակով:

Ծռմռված ավտոմեքենաներից տուժածներին դուրս բերելու համար փրկարարները ստիպված ձեռքով կտրել են մետաղը: Օպերացիան տևել է շուրջ 3 ժամ: ԱՃՊ-ի պատճառը փորձում է ոստիկանությունը պարզել: Վարորդներն ասում են, որ մեղավոր է թանձր մշուշը.տեսանելիությունն իսկապես զրոյական էր ու վարորդները չեն հասցրել ժամանակին արգելակել:

Guardian-ը մեղադրվում է Մեծ Բրիտանիային վնաս հասցնելու մեջ

iՄեծ Բրիտանիայի խորհրդարանական կոմիտեն հարցաքննել է Guardian-ի գլխավոր խմբագրին, որը մեղադրվում է  Էդվարդ Սնոուդենի նյութերը հրապարակելու համար:

Guardian –ի գլխավոր խմբագիր Ալան Ռեսբրիջերը պատասխանել է ներքին գործերի գծով խորհրդարանական կոմիտեի հարցերին մոտ մեկ ժամ: Համայնքների պալատն ագրեսիվ է տրամադրված եղել: Ռեսբրիջերը պաշտպանվել է, ընդ որում` վստահորեն:

Ներքին գործերի գծով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Կիտ Վազը հարցնում է.”Դուք գիտակցում եք, թե ինչ եք արել: Դուք համաձայն եք, որ երկրի շահերին վնաս եք հասցրել”: Դրան Ռեսբրիջերը պատասխանել է, որ մեղադրանքն անհիմն է: Նա նշել է, որ այդ նյութերը հրապարակելուց առաջ, Guardian-ն ավելի քան 100 խորհրդակցություն է ունեցել, այդ թվում նաև բրիտանական կառավարության, ամերիկյան Սպիտակ տան ու ՀԴԲ-ի հետ: Թերթի աշխատակիցներն ամեն հնարավորն արել են, որ նրանց  ոչինչ չսպառնա, մասնավորապես,  Սնուդենի փոխանցած նյութերում ոչ մեկի անունները չկան:

Քննարկումն ավարտվել է անարդյունք: Խորհրդարանականները հասկացրին, որ Guardian-ին կստուգեն, թե որքանով են այդ հրապարակումները պետության համար վնաս ներկայացնում: Երեկոյան հրատարակությունն ի պատասխան հայտարարել է `”մեզ չեք վախեցնի”:

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Guardian-ը ոչ ոքի չի վնասել ու ազգային անվտանգությանը նույնպես ոչ մի կերպ չի կարող վնասել:

Գրող Գլին Մուդին նշել է.”Ցանկանում եմ հիշեցնել, որ հետախուզության նախկին ղեկավարներից մեկը խոստովանել է, որ ահաբեկիչները տեղյակ են, որ իրենց հետևում են: Բացի այդ, դուք հիշում եք, որ Ուսամա Բեն Լադենը աշխատում էր յոլա գնալ առանց տեխնոլոգիաների, նա ոչ բջջային  հեռախոս ուներ, ոչ համակարգիչ, հենց այն պատճառով, որ գիտեր, որ այդ սարքերի միջոցով կարող են հետևել իրեն”:

Ի դեպ, Guardian-ի արդեն  նախկին աշխատակից Գլեն Գրինվալդը երեքշաբթի, դեկտեմբերի 3-ին, երեկոյան խոստացել է հրապարակել Սնոուդենից ստացած բոլոր փաստաթղրչը` մինչև վերջինը ու մոտ ժամանակներում պատմել Ամերիկյան ազգային անվտանգության մասին  բոլորովին նոր բան:

2015 թվականի գարնանը Երևանը կդառնա եվրոպական ուսանողական մայրաքաղաք

2015,Երևան,եվրոպական ուսանողական մայրաքաղաքԵվրոպական ուսանողական միության Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած 65-րդ կառավարման խորհրդի ժամանակ ընտրվեց ԵՈւՄ 68-րդ Կառավարման խորհրդի հյուրընկալող կազմակերպությունը և երկիրը: Այսպես 2015 թվականի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստաի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (Հայաստան) և Իսրայելի Ազգային Ուսանողական Միությունը (Իսրայել): Պայքարը բավական թեժ էր, քանի որ իսրայելական ուսանողական միությանն աջակցում էին միջերկրածովյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների ուսանողական ազգային միությունները: ՀՈւԱԱ-ն մեծ աջակցություն էր ստանում կենտրոնական, արևելյան, արևմտյան և հյուսիսային Եվրոպայի երկրների ուսանողական ազգային միություններից: ՀՈւԱԱ հյուրընկալման հայտի ներկայացումն իրականացրեց կազմակերպության միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սերգեյ Քոչարյանը: Բավական բովանդակալից ներկայացում, սուր հարցադրումներ` սկսած միջոցառման հյուրընկալման ֆինանասվորման հարցերից, վերջացրած Ադրբեջանի ուսանողական միության ներկայության հետ կապված հարցերով:
Երկու միությունների ներկայացումներից հետո ԵՈւՄ լիիրավ անդամները որոշեցին հյուրընկալման հարցի քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի ձևաչափով:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրական հանձնաժողովը արձանագրեց.
– Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հյուրընկալման օգտին 41 կողմ,
– Իսրայելական ազգային ուսանողական միության հյուրընկալման օգտին 26 կողմ,
– անվավեր 1,
– ձեռնպահ 2:

Այսպիսով 2015թ-ի գարնանը Երևանը կդառնա ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ: Շնորհավորում ենք հայ ուսանողությանը և հատկապես Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ողջ անձնակազմին: Սա մեծ ձեռքբերում և հատուկ նվեր է կազմակերպության 10-ամյա հոբելյանին ընդառաջ:

Էլթոն Ջոնի ռուսաստանյան տուրը հնարավոր է չկայանա՝ երգչի ներկայացրած 50 էջից բաղկացած պահանջների ցանկի պատճառով

Էլթոն Ջոն, ռուսաստանյան տուր, նույնասեռականներՈւրբաթ և շաբաթ օրերին Էլթոն Ջոնը պատրաստվում է համերգներով հանդես գալ Ռուսաստանում, սակայն դրանք հնարավոր է չկայանան, եթե տեղի պաշտոնյաները դա նույնասեռականության պրոպագանդայի վերաբերյալ օրենքի խախտում համարեն:

The Times-ը հայտնում է, որ չնայած Էլթոնը աշխարհի ամենահայտնի կատարողներից մեկն է, ամեն դեպքում պաշտոնյաները կասկածում են, որ նա իր արտաքին տեսքը կօգտագործի Ռուսաստանի նոր օրենքին հանդիմանելու համար:

Մեջբերելով ռուսական Your Day թերթին՝ լրատվամիջոցը նշում է, որ Մոսկվայի Կրոկուս սիթի հոլում և Կազանում տեղի ունենալիք համերգների նախապատրաստությունը արդեն բավականին թանկ է արժեցել:

Երգչի պահանջների ցանկը կազմված է 50 էջից, որտեղ ներառված է նաև Մոսկվայում հյուրանոցի նրա հանդերձասրահը դեկորատիվ թռչուններով և ծառերով դրախտային այգու վերածելու պահանջը:

Էլթոնը հայտնել էր, որ ցանկանում է Ռուսաստանում հանդես գալ նույնասեռականների համայնքին աջակցելու նպատակով:

Այս ամառ նույնասեռականների դեմ բողոքողները Էլթոնին զգուշացրել էին փայլուն հագուստներ չկրել հուլիսին Կրասնոդարում տեղի ունենալիք համերգի ժամանակ, որը հետագայում չէր կայացել երգչի հիվանդանալու պատճառով:

 

Բժիշկները նորածնին իր իսկ օգտի համար սառեցրել են

Фредди КукԲրիտանական Ռեդինգ քաղաքի բժիշկները ստիպված էին երեք օր սառեցնել նորածին ֆրեդի Կուկին, որպեսզի փրկեին նրա կյանքը: Ծնվելու ընթացքում երեխայի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնց հետևանքով  20րոպե նրա թոքեր  թթվածին չէր մտել, հաղորդում է  Mirror-ը: Տղայի ծնողները սարսափի մեջ էին, այնուամենայնիվ սառեցումը փրկեց նրա կյանքը:

Բժիշկները վախենում էին, որ անշունչ ծնված երեխան լուրջ խնդիրներ կունենա գլխուղեղի հետ, իհարկե, եթե նրան հաջողվի փրկել:Սկզբում ոչ ոք չէր սպասում դժբախտության,Նիկի Կուկը տանը սպասում էր ամուսնուն`Դանիելին և պատրաստվում էր ծննդաբերության: Այն պետք է տեղի ունենար ժամկետից հինգ օր շուտ: Սակայն ծանոթ մանկաբարձուհին հայտնել էր, որ Նիկիի մոտ ամեն ինչ նորմալ է և կինը պատրաստվում էր ծննդաբերել տան պայմաններում:  Տեսնելով ամուսնուն, նա պառկել է լողարանի մեջ և պատրաստվել երեխայի լույս աշխարհ դուրս գալուն: Հանկարծ ամուսինը նկատել է ջրում տարօրինակ արտադրություն և շտապ օգնություն կանչել:

Բժիշկները պարզել են, որ նորածնի պորտալարը կտրվել է, որի միջոցով նա թթվածին էր ստանում և երեխայի ուսը խրվել է, ինչի պատճառով նա չի կարողանում լույս աշխարհ դուրս գա: Բժիշկները օգնել են Նիկիին ազատվել, բայց երեխային հոսպիտալացրել են և ծնողներին նախազգուշացրել , որ սպասեն վատագույնին: Ընդ որում ամեն ինչ այնքան էլ տխուր չի վերջացել, Օքսֆորդի հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել նորածնին: Այնտեղ նրան ենթարկել են  սառեցման ինովացիոն կարգին, որը պետք է իջեցներ ուղեղի վնասման հավանական ռիսկը:

Երեխայի մարմինը սառեցրել են մինչև 33 աստիճան և երեք օր պահել  “անաբիոզի”մեջ: Դրանից հետո անցել է համարյա մեկ տարի և պարբերաբար երեխայի առողջությանը հետևող բժիշկները ասում են, որ տղան նորմալ զարգանում է: Ֆրեդիի ծնողները նրան անվանել են Ծննդյան տոների հրաշք:

Բրիտանիայում փրկարարները տղամարդու մարմնից հանել են զուգարանաթղթի ամրակը

Toilet roll holder designed by Ana Mir, the magazine / loo rollՏարօրինակ դեպք է պատահել բրիտանական Հարավային Ուելս կոմսության Նյուպորտ քաղաքում:

Տղամարդն անհարմար դրության մեջ է հայտնվել իր տան զուգարանում նստած: Ինչ որ ձևով նրա մարմնի մեջ է մխրճվել զուգարանաթղթի ամրակը: Բրիտանացին ստիպված փրկարաներ է կանչել, նրանք էլ ազատեցին տղամարդուն այդ վիճակից:

Փրկարարական ծառայություն զանգելով, տղամարդը հայտնել է, որ հետանցքի մեջ խրված ամրակի պատճառով ոչ մի քայլ չի կարողանում անել: Փրկարարների բրիգադը շտապ հասավ կանչի վայր ու բուժակների հետ հաջողությամբ հանեց անհարմար դիրքում հայտնվոծ օտար մարմինը:

Փրկարարներից մեկը պատմել է, որ իրենք շատ հաճախ են նման անհեթեթ դեպքերի հանդիպում:

Նաթանյահուն պապին նվիրել է ինկվիզիցիայի վերաբերյալ իր հայրիկի գրած գիրքը

Նաթանյահու, պապ,ինկվիզիցիաԻսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պապ Ֆրանցիսկին նվիրել է իսպանական ինկվիզիցիայի մասին իր հայրիկի գրած գիրքը:

Նաթանյահուն 1995թ-ին հրատարակված «Ինկվիզիցիայի արմատները» գրքի իսպաներեն թարգմանությունը նվիրել է երկուշաբթի օրը Ֆրանցիսկի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Նաթանյահուի հայրը՝ Բեն-Ցիոն Նաթանյահուն, պատմաբան էր և մահացել է անցած տարի: Նա սիոնիստ ակտիվիստ էր և ընդդիմանում էր արաբների և հրեաների միջև Պաղեստինի բաժանմանը, նա գիտական շրջանակներում հայտնի էր Իսպանիայի հրեաների դեմ կաթոլիկ եկեղեցու միջնադարյան ինվիզիցայի վերաբերյալ իրականացրած հետազոտություններով:

«Ձերդ սրբություն պապ Ֆրանցիսկին՝ մեր ընդհանուր ժառանգության մեծ հովվին» գրքի առաջին էջի վրա գրել էր Նաթանյահուն:

Երկուշաբթի՝ ավելի ուշ, Նաթանյահուն հանդիպել էր Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետային: