“Աշ-Շաբաբի” հոգևոր հայր. մեր հերթական հարվածը կհասցվի Մեծ Բրիտանիային

da3001380515309Իսլամական ծայրահեղական “Աշ-Շբաշ” խմբավորման հաջորդ հարձակումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայում: Դրա մասին հայտարարել է մահմեդական քարոզիչ-ծայրահեղական Աբու Բաքար Շարիֆ Ահմադը` սեպտեմբերի 30-ին  լոնդոնյան «Daily Mаil»ին տված հարցազարույցում: Հենց այդ մարդուն է հաջողվել մոբիլիզացնել այն մարտիկներին, որոնք օրեր առաջ  Քենիայի  Նայրոբիում ահաբեկչություն իրականացրին:

Ահմադը նշել է, որ “Աշ-Շաբաբը” փորձում է  սպանել Միացյալ Թագավորության  հնարավորինս շատ հպատակների, սակայն իրենց գլխավոր թիրախը վարչապետ Դևիդ Քեմերունն է:

 

 

 

Պարզել են, թե ինչու պարուհիները գլխապտույտ չունեն

30064629.488822.7378Բալետի պարողների գլխում փոփոխություններ են կատարվում, որի շնորհիվ էլ նրանք դժվար պտույտների ժամանակ գլխապտույտ չեն ունենում: Դրա մասին է վկայում Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների կատարած հետազոտությունը:

Նրանց եզրակացության համաձայն, պարուհիների գլխում  արտաքին ականջից ուղեղին հաղորդվող ազդանշանները խլանում են: Պարի ժամանակ գլխապտույտից խուսափելու նպատակով, պարողները կիրառում են “կետ բռնելու” տեխնիկան, որը նվազեցնում է գլխի շարժումը:

Գիտնականները  “պարող”հետազոտվողների աչքերի շարժմանն են հետևել նաև ու վերլուծել նրանց ուղեղի  մագնիսա-ռեզոնանսային ուղեղագիրը: Թեստերը ցույց տվեցին, որ պարողների մոտ գլխապտույտի զգացումը շատ կարճ է տևել, քան մարզիկների մոտ ու որքան փորձառու է պարուհին, այնքան կարճ է տևում գլխապտույտը:

Մասնագետները կարծում են, որ ստացված արդյուքները կարելի է կիրառել քրոնիկ գլխապտույտ ունեցող հիվանդներին բուժելու նպատակով:

 

 

 

Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները

Karin_Netherlands_Image_1Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները ՀՀ անկախության տոնի կապակցությամբ:

Հավատարիմ մնալով հայ մշակույթը ներկայացնելու և պահպանելու իր կոչմանը՝ «Կարին»-ն անկախության տոնը հարստացրեց ազգային երգ ու պարով և հոլանդաբնակ հայերի կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ: Բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, հանդիասատեսի թվում եղան Հոլանդիայի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ: «Կարին»-ի արվեստը բարձր գնահատեց նաև եվրոպացի հանդիսատեսը՝ խմբի ելույթներն արժանացնելով հոտնկայս ծափողջույնների:

Հոլանդիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ռայսվայկ քաղաքում կայացած  համերգի բացումն անելով՝ շեշտեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակությունը և ընդգծեց հայ ժողովրդի հաստատակամությունն «արարելու, չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը և կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր» :

Հիշեցնենք, որ համերգները կազմակերպվել էին Հոլանդիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի օժանդակությամբ:

«Կարին»-ի համերգների տեսագրությունները շուտով Հոլանդիայում կթողարկվեն և հասանելի կլինեն նաև DVD տարբերակով:

Կից ներկայացնում ենք հատվածներ Հոլանդիայում Կարինի ելույթներից:

 

 

Քառորդ դարի ամենավատ ավտոմեքենաները

getimgԲրիտանական Auto Express ամսագիրը կազմել  է վերջին 25 տարում Բրիտանիայի շուկայում վաճառվող 10 մեքենաներից բաղկացած ցուցակ:

Առաջինը Rover CityRover-ն,մ որև 2003-ին հայտնվել: Չնայած այն բանին, որ մեքենան հասանելի էր ( գները սկսվում էին 7 հազար ֆունտ ստեռլինգից), այն մասայականություն չստացավ ու հաճախ է ր քննադատվում ցածր որակի համար: 2005-ին Rover CityRover-ի արտադրությունը դադարեցվեց բրենդի հետ միասին:

Auto Express-ը դրանից բացի, վերջին 25 տարվա լավագույն ավտոմեքենաների ցուցակն էլ է ներկայացրել, որտեղ առաջին հորիոնականն է զբաղեցնում  առաջին սերնդի Ford Focus-ը: Լավագույն եռյակում են հայտնվել նաև  Lancia Delta Integrale և McLaren F1-ը:

10 ամենավատ ավտոմեքենաներն ըստ  Auto Express-ի

1. Rover CityRover (2003)

2.Daihatsu Move (1997)

3.Mitsubishi Carisma (1995)

4.Suzuki X-90 (1995)

5.Renault Avantime (2001)

6.Skoda Estelle (1988)

7.Lexus SC 430 (2001)

8.Nissan Serena (1992)

9.Citroen C3 Pluriel (2003)

10.Chrysler PT Cruiser Convertible (2005)

 

 

Լոնդոնում “երկկենցաղ” ավտոբուս է այրվել

iԿիրակի Լոնդոնում, Թեմզա գետի մեջտեղում զբոսանավային ամֆիբիա-ավտոբուսի վրա հրդեհ է բռնկվել: Զբոսաշրջիկները ստիպված ջուրն են թռել:

Նավում հրդեհի պահին 30 մարդ է եղել, այդ թվում` զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Ավստրալիայից, Շվեդիայից:

Բերեզովսկին “սարքել” է իր մահը

ol3001380265310Ռուսական հատուկ ծառայությունները համոզված են, որ օլիգարխ Բերեզովսկին հնարավոր է սարքած լինի սեփական մահը` Անգլիայից փախչելու ու մեկ այլ պետության տարածքում թաքնվելու համար:

ՌԴ նախագահ Պուտինի անձնական թշնամու նման հանակարծակի մահվան սցենարի մասին է գրում “Կոմսոմոլսկայա պրավդան”: Նոր հրապարակումներում  բացահայտ ակնարկներ կան , որ փախստական օլիգարխին ինքնասպանությունը  “սարքել” օգնել են բրիտանական հատուկ ծառայությունները:

“Կոմսոմոլսկայա պրավդան” իր էջերում հրապարակում է լուսանկարներ, որոնք ստեղծվել են հատուկ գրաֆիկական  ծրագրով և որոնք ներկայացնում են Բերեզովսկու արտաքինի հնարավոր փոփոխությունները:

ՀԴԲ-ն այդ առիթով մեկնաբանություններ անել չի շտապում:

Պաշտոնական վարկածի համաձայն, մարտի 23-ին Բերեզովսկին հայտնաբերվել է կախված իր նախկին կնոջ լոգասենյակում:

 

Փարիզում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

o_829727Ուրբաթ, սեպտեմբերի  27 -ին, Փարիզի կենտրոնում,շենքի նկուղային գարաժում, որտեղ գտնվում է ավտոսպասարկումը, պայթյուն է որոտացել: Զոհերի թիվը հասել է երեքի, ևս  մեկը վիրավոր է:

Ոստիկանությունը ստիպված էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, ԱԻ շրջակայքում, փակել երկու փողոց, հաղորդում է “Интерфакс“գործակալությունը:

FEMEN-ի կիսամերկ ակտիվիստները աղմուկ են բարձրացրել Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ, տեսանյութ

o_829526Ֆեմեն շարժման ակտիվիստուհիները ներխուժել են փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակում  տեղի ունեցած նորաձևության  ցուցադրություն: Երկու աղջիկներ  փորձել են  խանգարել  Nina Ricci նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Կիսամերկ նրանք բարձրացել են անմիջապես պոդիումի վրա և սկսել են զանազան լոզունգներ գոչել, հաղորդում է  NY Magazine-ը:

Մինչև գոտկատեղը մերկ երկու աղջիկներբարձրացել են բեմ գերմանուհի մոդելի դուրս գալու ժամանակ և սկսել են գոռալ .”Моdel dоn’t go to brothel” (“Մոդել մի մտի բորդել, “) և”Fashion – dictaterror” (“Նորաձևությունը  – դիկատորական ահաբեկչություն է”): Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է պարզել աղջիկների ինքնությունը: Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ  Յանա Ժդանովան և Ալեքսանդրա Շևչենկոն են: Օգոստոսին նրանք լքել են երկիրը`պնդելով, որ իշխանությունները իրենց նկատմամբ ահաբեկչության գործ են սարքել:

Ինչպես միշտ,  FEMEN -ի ակցիան չեն թողել երկարի: Միքանի վայրկյանում նրանց կոպտորեն իջեցրել են բեմից և տարել անվտանգության աշխատակիցների սենյակ:

Ֆեմինիստուհիները կարծում են, որ այժմյան նորաձևության արտադրությունը սեքսիզմ է քարոզում և աղավաղում կանացի գեղեցկությունը: Ավելի վաղ  FEMEN ներկայացուցիչները փորձել են խանգարել սուպերմոդել Հայդի Կլումի հեռուստաշոուն:

Աղքատ թոշակառուներին պետք է ուղարկել Աֆրիկա

o_770269Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության պատգամավոր Իվ Նիդեգգեր հանդես է եկել աղքատ թոշակառուներին Մարոկկո ուղարկելու առաջարկով: Իսկապես էլ` ինչու ոչ: Այնտեղ տաք է ու գներն էլ` ցածր, քան հայրենիքում: “Իսկապես, ով կուզի Շվեյցարիայում անիմաստ ապրի”,զարմանում է պաշտոնյան:

Իվ Նիդեգգերի խոսքով, Մարոկկոյում բուժսպասարկումը ավելի էժան է, քան Շվեյցարիայում, ինչը կօգնի պետբյուջեի միջոցները տնտեսել: Նա ոչ մի դեպքում պետությանը չի առաջարկում  իր թոշակառուներին թողնել բախտի քմահաճույքին: Պարզապես նա պրագմատիկորեն կարծում է, որ եթե թոշակառուներին ուղարկեն “տաք” ու նվազ հարուստ երկիր, քան Շվեյցարիան է, ապա խնամքը պետության վրա ավելի էժան կնստի:

Այդ լուծումը, նրա կարծիքով կօգնի վեր հանելու Մարոկկոյի տնտեսությունը, չէ որ այդ կերպ այնտեղ նոր աշխատատեղեր կստեղծվեն: Նա անգամ նշել է, թե որ քաղաքում է հարմար թոշակառուների գաղութ ստեղծելը.դա Մարոկկոյի հարավ-արևմուտքում գտնվող Տան-Տան բնակավայրն է:

Մարոկկոյի իշխանություններն այդ գաղափարը դրական են ընդունել, հայտարարել է Իվ Նիդեգգերը:  Թոշակառուների շրջանում անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ տարեց շվեյցարացիները ոչ մի տեղ էլ չեն ուզում մեկնել` նախընտրելով կյանքն ավարտել հայրենիքում:

Օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

o_829331Մեծ Բրիտանիայում սկանդալ է երկու օդաչուների պատճառով, որոնք  թռիչքի ժամանակ քնել են կառավարման վահանակի մոտ: Ընդ որում, ինչպես նշում է  Daily Mail-ը, սրահը լիքն է եղել: Խոսքը Airbus A330 ինքնաթիռի մասին է, որում առնվազն 200 ուղևոր է եղել այդ պահին: Նրանք թռել են ավտոպիլոտով: Արդյունքում ամեն ինչ  հանգիստ է եղել, վայրէջքը` փափուկ: Սակայն, երբ դրա մասին իմացել է մամուլը, բրիտանացիները վրդովվել են: Պահանջել են պատժել ոչ միայն օդաչուներին, այլև ավիաընկերությանը: Բայց, արի ու տես, Քաղավիացիայի վարչությունը, որը տեղյակ է կատարվածից, հրաժարվում է  հստակեցնել, թե հատկապես որ փոխադրողի մասին է խոսքը: Ասում է միայն` ”Բրիտանական խոշոր ավիաընկերություն”:

Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել

i (1)Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել: Կայարաններից մեկում աշխատողները դռան մեխանիզմի արանքում Կալիֆոռնիայում տրված վարորդական իրավունքը հաստատող վկայական, մի քանի բանկային քարտ ու աստղաբաշխական գումարով  բանկային կտրոն պարունակող կաշվե դրամապանակ են գտել:

“Մենք մի քանի անգամ կարդացինք կտրոնի վրա նշված թիվը, որ համոզվենք, որ այնտեղ գրված է 2 մլն, ոչ թե 2 կամ 20 հազար դոլար: Երկար  ժամանակ չէինք կարողանում ուշքի գալ”,-ասում է մետրոպոլիտենի աշխատակիցը:

Դրամապանակը  մադրիդյան գտնված իրերի բյուրոյում սպասում է իր տիրոջը, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում:

Սուզակները Costa Concordia-ի նավաբեկության վայրից մարդկանց մարմինների մնացորդներ են հայտնաբերել

costa concordiaՍուզակները Իտալիայի կղզիներից մեկի մոտ խորտակված Costa Concordia նավի մոտակայքից երկու մարդու մնացորդներ են հայտնաբերել: Իշխանությունների տեղեկություններով՝ ԴՆԹ-ի անալիզների արդյունքում պարզ կդառնա արդյոք դրանք նավից անհետացած մարդկանց մարմիններին են, թե ոչ:

2012թ-ի հունվարի 13-ին Գիգլո կղզու մոտակայքում վթարված Concordia-ի վեր բարձրացումից հետո 32 մահացածների որոնման աշխատանքները վերսկսվել են: Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին նշել է, որ երկու զոհերի՝ իտալացի կին ուղևորի և հնդիկ մատուցողի հարազատները տեղյակ են պահվել հինգշաբթի սուզակների հայտնաբերած մարմինների վերաբերյալ:

Մարդկանց մարմինների մնացորդները հայտնաբերվել են նավի կենտրոնական մասում, որտեղ նրանց վերջին անգամ տեսել էին փրկվածները:

 

Ֆրանսիա.ՆԳ նախարարը ցանկանում է արտաքսել գնչուներին

130926000717_vals-cr_304x171_afpՖրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը երկրից գնչուներին արտաքսելու  կոչ է անում: Նրա խոսքով, գնչուները չեն կարող ինտեգրվել Ֆրանսիայում ու, նրանց մեծ մասին պետք է “ուղարկել հետ,սահմանից դուրս”:

Այդ հայտարարությունը խիստ քննադատության է ենթարկվել Եվրահանձնաժողովի, իրավապաշտպանների ու, կառավարության առնվազն մեկ անդամի կողմից: Amnesty International-ն էլ կոչ է անում դադարեցնել արտաքսումը:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, այս տարվա առաջին 6 ամսում ավելի քան 10 հազար մարդ է արտաքսվել գնչուական ժամանակավոր վրանային քաղաքից: Amnesty International-ը կարծում է,. որ նախարարի հայտարարությունը միայն “կարծրատիպերը կամրապնդի ու թշնամանքը կուժեղացնի” մոտ 20 հազար գնչուների նկատմամբ, որոնք Ֆրանսիա են հասել Ռումինիայից, Բուլղարիայից ու նախկին Հարավսլավիաից:

Նախարարի խոսքերը քննադատության են ենթարկվել նաև Ֆրանսիայի տնտեսական առողջացման գծով նախարար Առնո Մենտենբուրի կողմից:  Ինտեգրվելու վերաբերյալ նա հիշեցրել է.”դա ասվել է իտալացիների մասին, իսպանացիների, պորտուգալացիների, արաբների մասին”: Նրա հայտարարությունը քննադատել են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով խորհուրդը, ինչպես նաև գնչուների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Նրանցից մի քանիսը նույնիսկ պատրաստվում են դատարան դիմել` մեղադրելով Վալսին ռասայական ատելություն հրահրելու մեջ:

Վալսն ասում է, որ իր խոսքերի համար ներողություն խնդրելու ոչ մի պատճառ չի տեսնում ու վստահեցնում է, որ “գնչուների ապրելաոճը  ակնհայտ հակասում է ֆրանսիական արժեքներին”: Վալսը տեղի իշխանություններին կոչ է անում պարբերաբար քանդել վրանային քաղաքները, ինչպես նաև, առաջարկել է ավիատոմսեր տրամադրել նրանց` դեպի իրենց ծագման երկիր:

Բացի այդ, Վալսը հանդես է գալիս  շենգենյան գոտի Բուլղարիայի ու Ռումինիայի ընդունվելու դեմ: Ինքը` Վալսը ծնվել ու մանկության մի հատվածն անց է կացրել Բարսելոնայում: Նա ֆրանսիայի քաղաքացիություն է ընդունել 20 տարեկանում:

20 տարի գանգ է աճեցրել

o_828905Ճաշակին ընկեր չկա, սակայն, ոչ բոլորը կհամարձակվեն իրենց նախասիրությունները ներկայացնել համընդհանուր ուշադրությանը:  Իսկ բրիտանացի բժիշկ Ջերեմի Գիբսին դա չի վերաբերում, քանի որ նա  կյանքի 20 տարին նվիրել է իր տան առջև աճող թուփը գանգի վերածելուն:

Ուելին-Գարդն- Սիթիի բնակիչն իր տունը վերածել է սարսափների այգու: Տան ճակատին նա բաղեղից հսկայական թևեր է էտել, որոնք գրկում են շենքը: Բակում բնական` բոլոր իմաստներով, կանաչ գանգ է, ի դեպ` բժշկի հպարտությունը:

Գանգի վրա նա սկսել է աշխատել 1993-ից ու ավարտել վերջերս: Նա ամենևին չի ափսոսում դրա վրա ծախսած տարիները ու լիարժեք բավարարված է իր ստեղծագործությամբ և գտնում է, որ այն ամենևին էլ սարսափելի չէ: Գանգի “փառքը” տարածվել է ողջ կոմսությունում: Շաբաթական մի քանի անգամ 57-ամյա բրիտանացին իր բակ է թողնում զբոսաշրջիկների, որոնք հատուկ գալիս են լանդշաֆտային դիզայների գլուխգործոցը տեսնելու:

Ի դեպ, գեղարվեստական էտը շատ վաղուց է առաջացել. մթա 4 հազարամյակում: Առաջինը դրանով զբաղվել են եգիպտացիները, իսկ հետո դրանով տարվել են հին հռոմեացիները:

270 միլիոն դոլար արժողությամբ թմրանութ Փարիզ ժամանելուց շաբաթներ անց Air France-ի ինքանթիռից 1,5 միլիոն դոլար արժողությամբ ոսկի են գողացել

gold-France-thievesԳողերը Air France-ի ինքնաթիռից 1,5  միլիոն դոլար արժողությամբ ոսկի են գողացել ՝ ներսի աշխատակիցների ընդգրկվածության վերաբերյալ կասկածներ հարուցելով:

Ոսկե սալիկները կազմում էին 300 կգ ոսկի պարունակող ինը ճամպրուկներից բաղկացած բազմամիլիոնանոց բեռի մի մասը:

Հետախույզները հայտնում են, որ անցած հինգշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքից Ցյուրիխ ուղևորվող ինքնաթիռից 44 կգ ոսկու սալիկներ են գողացել:

Դրանք American Brink անվտանգ փոխադրումների ընեկրության հսկողության տակ էին գտնվում, որը այդ նույն ճանապարհով հաճախակի է թանկարժեք իրեր փոխանցում:

Ոստիկանության տեղեկություններով՝ Շառլ դը Գոլի օդանավակայանից ուղարկված ինը ճամպրուկներից միայն յոթն են հասել տեղ:

Այս նորությունը տարածվել է հարավային Ամերիկայից Air France-ի ինքանթիռով Փարիզ ուղարկված 270 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութի հայտնաբերումից շաբաթներ անց:

Իսպանիայի թագավորին կրկին վիրահատել են

iԵրեկ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս  I -ին հաջողությամբ վիրահատել են: Սա արդեն 8-րդ վիրահատությունն է 3 տարում: Սակայն միապետին պետք է ևս մեկ վիրահատության ենթարկեն:

Վիրաբույժն ասել է, որ նրա վիճակը լավ է ու բացատրել, որ կոնքազդրային հատվածում ժամանակավոր պրոթեզ են դրել, իսկ մոտ 8 շաբաթից նույն տեղում մշտական իմպլանտ են տեղադրելու: Սպասվում է, որ դրանից հետո  թագավորը կրկին կսկսի նորմալ քայլել:

2012-ի ապրիլին Բոտսվանայում փղերի որսի ժամանակ թագավորն ազդրի կոտրվածք էր ստացել: Վերջին վիրահատությունը կատարվել է մարտի 3-ին` միջողնային ճողվածքի վերացման նպատակով:

Ավիավթար Լիոնում.չորս ուղևոր զոհվել են

o_463208Երեքշաբթի, սեպտեմբերի 24-ին, Լիոնի օդանավակայանում երկշարժիչային Cessna-421օդանավի խորտակումից չորս մարդ է զոհվել: Նրանք բոլորը ինքնաթիռի ուղևորներն էին: Մեքենան ընկել է անմիջապես թռիչքից հետո, հաղորդում է “Интерфакс“-ը: Ողբերգության պատճառով Լիոն-Բրոն օդանավակայանի աշխատանքը ժամանակաորապես դադարեցվել է: Կործանված Cessna-ը ուղևորվում  էր Ֆրանսիայի հարավում գտնվող  Էքս-ան- Պրովանս քաղաքը: Այս պահին պարզվում են պատահածի պատճառներն ու հանգամանքները:

“Եվրատեսիլ”.նոր կանոններ, նոր մրցակից

130917141324_farid_mammadov_of_azerbaijan_performs_his_song_hold_me__304x171_ap“Եվրատեսիլի” կազմակերպիչները հայտարարել են ժյուրիի ձևավորման կանոնների փոփոխման մասին`  կաշառակերության մեղադրանքների համատեքստում:

Հաջորդ տարվանից մասնակից երկրներից յուրաքանչյուրը ժյուրիի անդամների անունները կհայտնի նախապես` մինչև մրցույթը, թափանցիկություն ապահովելու նպատակով: Առաջին անգամ ժյուրիի գնահատականները կհայտնեն անմիջապես եզրափակչից հետո: Այս փոփոխությունների շարժառիթը այն հայտարարություններն են եղել, որ Ադրբեջանի մասնակցին տրված ձայները գնված էին:

Մինչ այժմ, ժյուրիի առանձին անդամների գնահատականները, որոնցով որոշվում էր այս կամ այն մասնակցին տրվող միավորների 50%-ը, հայտնում էին մինչ եզրափակչի ավարտը:

Բացի այդ, ժյուրիի անդամ միայն երաժշտական արտադրության այն ներկայացուցիչը որը նախորդ 2 մրցույթներին չի մասնակցել:

“Թուրքատեսիլը” որպես մրցակից

Ինչպես “Եվրատեսիլի” տնօրեն Ջոն Օլա Սենդն է հայտնել, որ  ներկայում հետաքննություն է գնում այն տեղեկությունը ստուգելու ուղղությամբ, որ Ադրբեջանը փորձել է  ժյուրիի անդամների ձայները գնել մինչ այս տարվա մրցույթը:

“Մեզ համար կարևոր է, թե ով է դրա հետևում կանգնած: Եթե մենք չարաշահում հայտնաբերենք, որի աղբյուրը մասնակից երկրների հեռուստաընկերություններն են, մենք Երգի եվրոպական մրցույթի կանոններին համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք”:

Անցած շաբաթ Խորվաթիան հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել մյուս տարվա մրցույթին` ֆինանսական պատճառով: Խորվաթիան 6-րդ երկիրն է Անդորրայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Մարոկկոյի ու Սլովակիայի կողքին , որ հրաժարվում է 2014-ի “Եվրատեսիլին” մասնակցել: Այդ երկրներից մի քանիսն արդեն մի քանի տարի չեն մասնակցում:

Մինչդեռ, Թուրքիան, որը քննադատել է  այս տարվա “Եվրատեսիլը” ու դժգոհություն հայտնել կանոնների պատճառով, իր սեփական մրցույթն է կազմակերպել:

“Թուրքատեսիլին” կմասնակցի 20 երկրի ու թրքալեզու փոքրամասնությամբ բնակեցված ինքնավար շրջաններ: Նման առաջին մրցույթն անց է կացվելու այս տարվա դեկտեմբերին, թուրքական Էսկիշեհիրում:

“Եվրատեսիլի” հաջորդ մրցույթը տեղի է ունենալու Կոպենհագենում: Իսկ եզրափակիչը մայիսի 10-ին կկայանա:

100 տարեկանից բարձր համարյա 200 բրիտանացի մինչ այժմ ավտոմեքենա են վարում

o_648642Վարորդների տարիքը արգելք չէ: Վիճակագրության համաձայն Բրիտանիայում հարյուր տարեկանից բարձր  191 մարդ վարորդական իրավունք ունի: Երկրի պատմության մեջ առաջին անգամ վաղուց թոշակի գնացած և դեռ ղեկին նստած վարորդների թիվը գերազանցում է 4 միլիոնը: Այս տվյալները հրապարակում է բրիտանական  BBC հեռուստաընկերությունը:

Ըստ Թագավորական ավտոմոբիլային ակումբի տվյալների, Բրիտանիայում ամենատարեց վարորդը  107-ամյա կին  է:  70 տարեկանից մեծ և վարորդական իրավունք ունեցող այդպիսի թոշակառուների թիվը   4 միլիոն 18 հազար 900 մարդ է: Բրիտանական օրենքներով, 70 -ից բարձր տարիք ունեցող և մեքենա վարել ցանկացողները պարտավոր են երեք տարին մեկ այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը: Այդ ու հանդերձ լրացուցիչ քննություն  հանձնել կամ բժշկական հետազոտություն պարտադիր չէ:

“Վարորդները պետք է սթափ գնահատեն իրենց առողջությունը”,-ասում է  Թագավորական ավտոմոբիլային ակումբի նախագահը, նշելով, որ ղեկին նստելը վարորդի խղճի վրա է: Այն փաստը, որ շատ տարեցներ ադեկվատ չեն գնահատում իրենց ուժերը և հնարավորությունները, կարծես թե իշխանություններին չի անհանգստացնում:

Ընդ որում իշխանությունները ասում են, որ տարեց բրիտանացիների վարորդական կարողություններին շատ երիտասարդներ կնախանձեն: Rica բարեգործական կազմակերպությունը  70-ից բարձր վարորդների համար պատրաստել է հատուկ ինստրուկցիա`”Անվտանգ վարել ամբողջ կյանքում”:

 

Air France-ի չվերթում 270 միլիոն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել

france-cocaineՎենեսուելայից Ֆրանսիա ժամանած օդանավում որևէ ուղևորի չպատկանող 30 ճամպրուկներում Ֆրանսիայի օդանավակայանի աշխատակիցները 1,3 տոնա կոկաին են հայտնաբերել:

Ճամպրուկները հայտնաբերվել էին սեպտեմբերի 11-ին, սակայն Ֆրանսիայի իշխանությունները այդ մասին հայտնել են շաբաթ օրը:

Կիրակի Վենեսուելայի հանրային կապերի նախարարությունը հայտնել է, որ իշխանությունները ձերբակալել են դեպքի հետ կապ ունեցող ազգային գվարդիայի երեք անդամների:

Սակայն պարզ չէ, թե նրանք հատկապես երբ են ձերբակալվել:

Ճամպրուկները Փարիզ էին եկել Կարակասից Air France-ի չվերթով և ինքնաթիռի որևէ ուղևորի չէին պատկանում:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը շաբաթ օրը տեղեկացրել է, որ մի քանի մարդ տարվել են հարցաքննության:

Վենեսուելայի իշխանությունները ևս հետքննում են դեպքը: