Բրիտանացիներին թափված սննդի համար սպառնում են տուգանքով

i (1)Բրիտանիայի խորհրդարանի անդամներն առաջարկել են տուգանել քաղաքացիներին` սննդային թափոնի ծավալները նվազեցնելու նպատակով:

Ձեռնարկի հեղինակները կարծում են, որ թագավորությունում, ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ արտադրությունում, չափազանց շատ սնունդ է թափվում, միջինվիճակագրական ընտանիքը թափում է  գնած մթերքի ու ըմպելիքների շուրջ 20%-ը: Դրա համար էլ մթերքի հանդեպ խնայող վերաբերմունքը խթանելու համար  նախաձեռնող խումբն առաջարկել է ռեստորանային հատվածի սննդային թափոնի համար լիմիտ սահմանել ու կարգը խախտելու համար տուգանել:

Խորհրդարանականները խնդրել են նախարարներին նմանատիպ պահանջ սահմանել նաև մթերք արտադրողների ու վաճառողների նկատմամբ, ինչպես նաև  սննդային թափոնների օգտագործման համար մշակել  մեխանիզմ:

Պիստորիուսի ընտանիքը ապշել է տարածված նկարներով

2Պիստորիուսի ընտանիքը ապշել է տարածված նկարներովՕսկար Պիստորիուսի ընտանիքն ասել է, որ ապշել է` Օսկարի ձեռքով սպանված ընկերուհու նկարները տեսնելով:

Նկարները լրատվամիջոցների միջոցով տարածվել է անցյալ շաբաթ:
Ուրբաթ  բրիտանական Sky News-ը ցուցադրել է նկարներ, որտեղ պատկերված էր Պիստորիուսի Պրետորիայում գտնվող առանձնատան զուգարանը ընկերուհու արյունով պատված:
Պիստորիուսը կրակել է իր ընկերուհու` Ռևա Ստենկամպի վրա փետրվարի 14` Վալենտինի օրը:
Մարզիկն ասում է, որ իրեն թվացել է, թե տուն է ներխուժել ինչ-որ անհայտ անձ, և այդ իսկ պատճառով նա կրակ է բացել այդ ուղղությամբ:
Կանխամտածված սպանությամբ դատապարտվելու դեպքում Պիստորիուսնին կարող է սպասվել ցմահ ազատազրկում:

WikiLeaks-ի մասին նկարահանված ֆիլմի ռեժիսորը հեռանկար չունի. Ասսանժ

1WikiLeaks-ի մասին նկարահանված ֆիլմի ռեժիսորը հեռանկար չունի. Ասսանժ

WikiLeaks-ի հիմնադիր Ժուլիան Ասսանժը մեղադրել է WikiLeaks-ի  մասին վավերագրական ֆիլմի ռեժիսորին օբյեկտիվ չլինելու մեջ:
Լոնդոնի Էկվադորի դեսպանատանը ապաստան ստացած Ասսանժը հրաժարվել է համագործակցել Օսկար մրցանակակիր Ալեքս Գիբնիի հետ, ով նկարահանել է «Մենք գողանում ենք գաղտնիքներ. WikiLeaks-ի գաղտնիքները» ֆիլմը:
«WikiLeaks-երբեք չի համագործակցել Universal-ի կամ Ալեքս Գիբնիի հետ»,-ասել է ԱսսանժըSydney Morning Herald-ին ուղարկած էլ. նամակում:
Նա կարծում է, որ ռեժիսորը օբյեկտիվ չի մոտեցել, քանի որ ինքը հրաժարվել է համագործակցելուց:
WikiLeaks-ն իր կայքում գրել է, որ ֆիլմն իր մեջ պարունակում է սխալներ և խեղաթյուրված փաստեր:

Իսպանական տոնակատարության ժամանակ սատանային խորհրդանշող տղամարդը ցատկում է մեկ տարեկան երեխաների վրայով` նրանց ոգիները մաքրագործելու համար

f4Շատ քիչ ծնողներ կցանկանային, որ իրենց երեխաները նման միջոցառման մասնակցեին:

Իսպանիայի հյուսիսում գտնվող Կաստրիլո դե Մուրսիա գյուղում 1621թ-ից ի վեր ամենամյա կազմակերպվող փառատոնի ժամանակ սատանային ներկայացնող Էլ Կոլաչո անվանումն ունեցող տղամարդը ցատկում է երեխաների վրայով նրանցից չար ոգին վանելու համար:

Այս միջոցառումը կազմակերպվում է միջնադարյան Քորպուս Քրիստի կաթոլիկ տոնի շրջանակներում: Միջնադարյան ավանդույթի համաձայն` այս կերպ երեխաներին ցույց են տալիս ճիշտ կյանքի ուղին և չարքը քշվում է ամբողջ քաղաքից:

Արարողաության ժամանակ ծնողները իրենց երեխաներին պառկեցնում են ներքնակի վրա, և սատանային խորհրդանշող դեղին համազգեստով տղամարդը ցատկում է նրանց վրայով:

Արարողության ընթացքում տարբեր տարիների երեխաների վնասվելու դեպքեր են գրանցվել: Այն մինչ այժմ համարվում է աշխարհի ամենառիսկային տոնակատարություններից մեկը:

Նախորդ պապը` Բենեդիկտոս XVI, իսպանացի քահանաներին խնդրել էր այլևս չպահպանել այդ ավանդույթը:

Աթենքում 3 պայթյուն է որոտացել

147999_mainimgԵրկուշաբթի առավոտյան Աթենքում 3 պայթյուն է գրանցվել, կա մեկ վիրավոր: Ըստ ոստիկանության հայտարարության` բոլոր երեք պայթուցիկները գազով լցված թիթեղե տարաներ են եղել:

Դրանցից մեկը պայթել է առավոտյան 8-ին երկրի Տրանսպարենտային հարցերի գլխավոր քարտուղարի գրասենյակի մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքում, որի ընթացքում վիրավորվել է մի կին:

Մյուս երկու սարքերը պայթել են ավելի վաղ՝ Տնտեսական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության և Շրջակա միջավայրի, էներգետիկայի ու կլիմայական փոփոխությունների նախարարության մասնաճյուղի մոտակայքում:

Հունաստանում սովորական երևույթ են դարձել քաղաքական գրասնեյակների, բանկերի վրա հարձակումները, քանի որ երկրում մի շարք անարխիստական խմբավորումներ են գործում: Պայթյունները հիմնականում իրականացվում են ուշ գիշերվա ընթացքում և հազվադեպ են տուժածներ լինում:

Բենքսիի գրաֆիտին աճուրդով վաճառվել է 1,1 մլն դոլարով

51abedc5-df52-480d-df52-4802b3f2d585.photo.0Բենքսի  անունով  անհայտ նկարչի աշխատանքը, որը կտրել հանել էին լոնդոնյան խանութներից մեկի պատից,  լոնդոնյան մասնավոր աճուրդում  ավելի քան 1,1 մլն դոլարով է վաճառվել:

“Ստրկական աշխատանք” գրաֆիտին, որ պատկերում է կարի մեքենայի վրա խոնարհված բրիտանական դրոշներ ասեղնագործող  տղային, Հարինգեյ շրջանի տներից մեկի պատին հայտնվեց 2012-ին: Փետրվարի կեսին այն պատից կտրել հանել էին, իսկ մի քանի օր հետո այն Մայամիի աճուրդի կայքում հայտնվեց որպես լոտ: Բենքսիի աշխատանքի նախնական գինը 500-700 հազար դոլար էր, սակայն լոտը հետո հանվեց:

Հանրահայտ աշխատանքի անհետացումը, չնայած հեղինակն անհայտ է մնում, Լոնդոնի բնակչության վրդովմունքն առաջացրեց: Հարինգեյի ադմինիստրացիան դիմեց Անգլիայի մշակույթի խորհուրդ` փողոցային նկարչի աշխատանքը վերադարձնելու խնդրանքով: Խորհրդի ներկայացուցիչների խոսքով, տեղաբնակներն ուրախ էին կրկին գրաֆիտիի վերադարձին ու “ցնցված” նրա` մասնավոր աճուրդում հայտնվելու փաստով

Ինչպես հայտնում է գրաֆիտիի տերը` Ռոբին Բարթոնը, գնորդի ու լոտի արժեքի մասին տեղեկություն կտրվի այսօր`  երկուշաբթի:

Բրիտանացի իսլամականը խոստովանել է, որ պատրաստվում էր արքայազն Հարրիին սպանել

30-ամյա Մայք Թաունլին, որն իսլամ է ընդունել, ոստիկանությանը խոստովանել է, որ Վուլիչի դեպքից հետո ցանկանում էր առևանգել ու սպանել արքայազն Հարրիին:

Տղամարդը, որն իսլամ ընդունելուց հետո  դարձել է Աշրամ Իսլամ, Բրիտանիայի հպատակ է: Ոստիկանությունը տղամարդուն ձերբակալեց մայիսի 23-ին, Վուլիչի դեպքերից մի քանի ժամ հետո: Հարցաքննության ժամանակ նա հայտնեց, որ ցանկանում էր առևանգել Բրիտանիայի թագաժառանգին: Չարագործի մոտից առգրավել են նոթբուքը, որով նա ահաբեկչությանը նվիրված  վեբ-կայքեր էր այցելում:

Չկայացած հանցագործին մեղադրանք է առաջադրվել, որով նախատեսվում է 10 տարվա ազատազրկում:

28-ամյա արքայազնի թիկնազորը Վուլիչի ողբերգական դեպքից հետո համալրել են: Մտավախություն կա, որ նա կարող է  արմատական իսլամիստների դավադրության թիրախ դառնալ, քանի որ Աֆղանստանում մասնակցել է մարտական գործողություններին:

Չեխիայում ջրհեղեղի պատճառով տարհանվում է բնակչությունը

130602200818_prague_304x171_reutersՉեխիայի կառավարությունը երկրում արտակարգ իրադրություն է  հայտարարել: Պրահայում ու մյուս քաղաքներում, որտեղ գետերը դուրս են եկել հունից` ջրհեղեղային վիճակ է ստեղծվել: Տարերային աղետի կապակցությամբ Պրահայում վիճակը լարված է:  Նախարարների արտահերթ  խարհրդակցություն է հրավիրվել: Վարչապետ Պետր Նեչասը հեռուստատեսությամբ դիմել է ժողովրդին: Երկրի տարբեր շրջաններից բնակչության տարհանում է կատարվում,  Պրահայում առնվազն մետրոպոլիտենի 8 կայարան է փակվել:

Վլատվայի ափամերձ հատվածում մետաղական արգելապատնեշներ են տեղադրել. Այդ աշխատանքներին կամավորներ են մասնակցում:

Ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունները խափանվել են: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են: Տեղեկություններ կան, որ բնակչության տարհանում է կատարվում նաև հարավային Գերմանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում:

Ավստրիական ու գերմանական իշխանությունները կարգադրել են աղետի գոտիներ ուղարկել զինվորական ստորաբաժանումներ:

Գերմանիայի Պասսաու ու Ռոզենհայմ քաղաքներում իշխանությունները արտակարգ իրադրություն են հայտարարել: Էլբայի, Հռենոսի ու Դանուբի մակարդակը գնալով բարձրանում է:

Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 3 մարդ, մի քանիսն էլ անհետ կորած են համարվում:

Կրիշտիանու Ռոնալդուի մոմե արձանը կտեղադրվի Մադամ Տյուսոյի թանգարանում

article-2334079-1A15811F000005DC-61_634x441Մոմե արձանների թանգարանը կհամալրվի Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանով:
Իսպանացի քանդակագործները արդեն պատրաստում են Ռոնալդուի մոմե արձանը, որի համար ֆուտբոլիստից արդեն վերցրել են բոլոր անհրաժեշտ չափումները:
Ինքը` Կրիշտիանուն ցանկանում է, որ արձանը հնարավորինս բնական լինի. «Ցանկանում եմ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես հանդես եմ գալիս խաղադաշտում», – լրատվամիջոցներին է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուն:

Իտալիայում գտնվող հրաբուխը վիագրայի հատկություններ ունեցող գազեր է արձակում

v2Նեապոլի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերից մեկի այցելուների թիվը կտրուկ աճել է, սակայն դրա պատճառը գեղեցիկ տեսարանը չէ:

Սա եզակի սեքսուալ գոտի է, որի այցելուները կարող են առանձին կայանատեղի վարձակալել և մերձենալ հենց դրսում:

Տարածքի այցելուները հնարավորություն են ունենում իրենց վրա զգալ «բնական վիագրայի» ազդեցությունը:

Տարածքը գտնվում է Նեապոլի մոտակայքում գտնվող Սոլֆատարա հրաբխի մոտ:

Ջրածնի սուլֆիդը՝ հայտնի որպես սատանայի գարշահոտություն, նեխած ձվի հոտ ունի: Գազը մեծ քանակություններով կարող է նաև թունավոր լինել:

Ինչևէ՝ գիտնականները պնդում են, որ այն փոքր քանակությամբ կարևոր դեր է խաղում տղամարդկանց սեքսուալ ակտիվության մեջ:

Գազը, ուժեղացնելով արյան շրջանառությունը, հանգստացնում է սեքսուալ ակտիվության համար պատասխանատու մկանների նյարդերը:

Փորձագետների տեղեկություններով հիդրոգենի սուլֆիդը պատշաճ մշակման դեպքում վիագրայի հատկություններ է ստանում:

Ամեն դեպքում քիմիական միացության օգտագործման ճիշտ չափաբաժինը հայտնի չէ:

 

Ֆրանսիայում վրացի գողին բռնել են ականջահետքով

pic_c91f6f062a1f2a68959b967b5c408d6fԼիոնի ոստիկանությունն ականջահետքով բռնել է Վրաստանի 26-ամյա քաղաքացուն, որը մոտ 80 գողություն է կատարել:

Մայիսի 31-ին ոստիկանությունը հայտնեց, որ 2013-ի փետրվարին իրենց հաջողվել է հանցանքի վայրում բռնել գողին: Հետագա հետաքննությամբ պարզվեց, որ նա նման 80 գողություն է կատարել Լիոնի կենտրոնում գտնվող ուսանողական քաղաքից:

Ականջների հետքերը մատների պես յուրահատուկ են: Հանցագործն ականջահետքեր էր թողել հանցագործությունների վայրում` հենվելով դռներին` լսելու, թե ներսում կա արդյոք մարդ: Ոստիկաններն այդ տեխնիկան բնութագրել են որպես հին, սակայն գործուն:

2013-ին, ոստիկանության տեղեկությունների համաձայն, հաճախացել են գողությունները` օրական մինչև 19 դեպք: Նրանց կարծիքով, գողությունը կատարում են արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ քաղաքացիները: Ապրիլի 16-ին ոստիկանությունը ձերբակալեց 4 վրացու, որոնք ավելի քան 45 գողություն էին կատարել:

Հունաստանի խորհրդարանը քննարկելու է ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

antonisՀունաստանի խորհրդարանին քննարկմանն է ներկայացվելու երկրի վարչապետ Անդոնիս Սամարասի գլխավորած Նոր ժողովրդավարություն կուսակցության պատրաստած օրինագիծը, ըստ որի քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր հրապարակավ, գրավոր կերպով կամ էլեկտորնային մեդիայում կժխտեն Հունաստանի խորհրդարանի կողմից որպես ցեղասպանություն ճանաչված իրողությունները: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը հունական խորհրդարանը ճանաչել է 1996 թվականին:
Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ Հունաստանում ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար նախատեսվում է 3-36 ամսվա ազատազրկում և 5-20հազար եվրո դրամական տույժ:

“Ֆրանսիական համբույրը” գրանցել են բառարանում

pic_2aa9afe791b710931de4659bac8a17dbՖրանսերենի Le Petit Robert բառարանի նոր հրատարակությունում կազմակերպիչները ներառել են մի բառ, որը նշանակում է ֆրանսիական համբույր:

Բառարանում ներկայացված է «galocher»  բայը, որը նշանակում է համբույր` լեզուների  մասնակցությամբ ու «galoche» գոյականը, որ նման համբույր է նշանակում: Ժարգոնային բառերից  ներառված է «bombasse» բառը, որ նշանակում է   գրավիչ արտաքինով գռեհիկ աղջիկ, ինչպես նաև «plan cul» դարձվածքը, որը նշանակում է առանց պարտավորությունների սեքս:

Le Petit Robert-ը լույս է տեսնում 1967-ից ու Ֆրանսիայի ամենահեղինակավոր 2 բառարաններից մեկն է համարվում: Նրա մրցակից  Le Petit Larousse-ն էլ  լույս կտեսնի հունիսի սկզբին:

Սկլերոզի բարձրագույն աստիճան. Մերկելը մոռացել է Ֆրանսիայի նախագահի անունը

angela-merkelԳԴՀ-ի կանցլերը հատնվել է զավեշտալի իրավիճակում: Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ Գերմանիայի ներկայացուցիչն իր գործընկերոջն անվանել է Ֆրանսուա Միտերան`  շփոթելով ներկայիս նախագահին  1981-1995-ին հանրապետության ղեկավարի հետ:

Նրա կողքին կանգնած էր Օլանդը, որը սկզբում չնակատեց սխալմունքը:

“Ֆրանսուա Միտերանն  արդեն հնչեցրեց այն թեմաները, որոնց վրա աշխատում ենք: Դա առաջին հերթին զբաղվածության մակարդակի բարձրացումն է, աշխատունակության, տնտեսական աճի տեմպերի խթանումը: Հիմնական ուշադրությունը մենք հատկացնում ենք  երիտասարդության շրջանում գործազրկության խնդիրներին”,-հայտարարել է Մերկելը:

Թարգմանիչը փորձել է  սառը տոնով շտկել սխալը, սակայն վերջինս ինքն է արել դա.”Իհարկե Ֆրանսու Օլանդը, ոչ թե Ֆրանսուա Միտերանը”: Օլանդը լսելով` բարեսրտորեն ժպտացել է:

Փարիզում  Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների  միջև բանակցությունները նախորդել են հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին:

Բրիտանիայում գործադուլ են արել թանգարանների աշխատողները

stounkhendzh-velikobritaniya_72Մեծ Բրիտանիայում ավարտին է մոտենում  թանգարանների աշխատողների վերջին տարիների ամենախոշոր բողոքի ակցիան: Նախնական տեղեկությունների համաձայն, ողջ երկրով մեկ աշխատավարձերի  ու թոշակների կրճատման, ինչպես նաև  աշխատանքի պայմանների վատացման դեմ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ:

24-ժամյա գործադուլի պատճառով մասնակի կամ ամբողջովին կաթվածահար է եղել թագավորության թանգարանային համալիրների աշխատանքը: Այսպես, Լոնդոնում փակվել են  Ազգային պատկերասրահի, Tate Modern-ի սրահները:

Որոշ քաղաքներում, օրինակ` Լիվերպուլում գործադուլն ուշ է սկսվել, ուշ էլ կավարտվի: Կիրակի այդ ակցիային կմիանան պատմական ու հնագիտական հուշարձանների, այդ թվում նաև Սթոունհենջի պահպանությունն ապահովող կազմակերպությունների աշատողները:

Այս գործադուլը մարտի 20-ին մեկնարկած բողոք-քարոզի բաղկացուցիչ մասն է, որը կտևի 3 ամիս: Կազմակերպիչներից է PCS (Public and Commercial Services)-ը , որը հայտնի է իշխանությունների վարած կոշտ տնտեության քաղաքականության նկատմամբ անհաշտ դիրքորոշմամբ: Ղեկավար Մարկ Սերվոտկու խոսքով, պետծառայողներն այսուհետ էլ մտադիր են առավելագույն ճնշում գործադրել կառավարության վրա, որն ամեն անգամ հրաժարվում է երկխոսություն սկսել իրենց հետ:

Իտալիայի իշխանությունները մաֆիոզից 60 մլն-ի ունեցվածք են առգրավել

i (4)Իտալիայում նեապոլիտանական մաֆիայի ղեկավարներից Ռաֆայել Պետրոնեից առգրավել են 60 մլն դոլարի ունեցվածք, այդ թվում` 40 բնակարան, 30 հողատարածք, 4 վիլա, ինչպես նաև խանութներ, գիշերային ակումբներ, հսկայական ավտոպարկ` 27 մոտոցիկլետ, և “Ֆերարի” սպորտային ավտոմեքենա:

Ոստիկանությունում հայտնում են, որ Պետրոնեն նեապոլիտանական մաֆիայի` կամորիի  պարագլուխներից մեկն է(Իտալիայի ամենաունևոր քրեական կազմավորումներից մեկը): Վերջին տարում այդ կազմավորման եկամուտը 6 մլրդ դոլար  է կազմել` 2 անգամ ավելի, քան սիցիլական մաֆիայինը:

Ֆրանսիական նախագահական գինիները վաճառքի են հանվել

130530113240-france-presidential-wine-sale-story-topՖրանսիայի նախագահի պաշտոնական նստավայրը իր մառաններից վաճառքի է հանել 1,200 շիշ գինի:

Հիմնականում բորդո և բուրգունդական գինիները հյուրասիրում էին նախագահի հետ ճաշող դեսպաններին կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Drouot աճուրդի տան տեղեկություններով՝ վաճառքից ստացված գումարը կօգտագործվի մառանները թարմացնելու համար:

1,200 գինիները կազմում են մառանների ընդհանուր պարունակության մեկ տասներորդ մասը: Դրանց մի մասը դարերի հնություն ունեն:

Աճուրդի տունը գինիները վաճառքի է հանել 19-ից մինչև 2,800  դոլար գնով:

Մերկելն ու Օլլանդը կքննարկեն երիտասարդների զբաղվածության հարցը

1Մերկելն ու Օլլանդը կքննարկեն երիտասարդների զբաղվածության մասինՖրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հինգշաբթի կհանդիպեն քննարկելու երիտասարդներին հուզող հարցերը, հատկապես աշխատանքային ճգնաժամը:
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կհանդիպի իր գործընկեր Ֆրանսուա Օլլանդին քննարկելու երիտասարդների աշխատանքային հարցերը, որոնք հունիսի վերջին Եվրոպական միության վեհաժողովում քննարկվող հարցերից մեկն է:
Երկու առաջնորդները նախքան Էլիզեյում բանակցությունները սկսելը կայցելեն Լուվր:
Նրանք նաև կծանոթանան Եվրոպայում զարգացման և մրցակցության խթանմանն ուղղված ծրագրերի զեկույցին, որոնց համահեղինակներին են Siemens-ի խորհրդի ղեկավար Գերարդ Քրոմը և Saint Gobain-ի խորհրդի ղեկավար Ժան-Լուի Բեֆֆան:
Հիշեցնենք, ոչ Բերլինն ու Փարիզը որոշել են միասին մշակել ծրագիր երիտասարդների զբաղվածությունը ապահովելու համար:

Ելիսեյան պալատը կվաճառի գինիների հավաքածուի մի մասը

pic_dafb3d70fe278e9c19d5dd464801d1aaՄայիսի 30-31-ին Փարիզի աճուրդում կվաճառվի Ելիսեյան պալատի  նախագահական հավաքածուից 1200 շիշ գինի: Աճուրդի մասին տեղեկություն է տեղադրվել Drouot աճուրդի տան կայքում:

Սպասվում է, որ գինիները` կախված տեսակից , կվաճառվեն 15-2500 եվրոյով: Կվաճառվեն հասարակ ու ընտիր գինիներ, ինչպիսին է ասենք   1936-ի Շատո Լաթուրը, 1990-ի Պետրյուսը, 1985-ի Ռոմանեն:

Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն, որ նախագահական մառանում մնալով տարիներ, դրանք շատ ավելի թանկ կվաճառվեն, քան սովորաբար գնահատվում են: Հայտնում են նաև, որ աճուրդը հետաքրքրություն է առաջ բերել Չինաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում ու սոմելյեների շրջանում, որոնք աշխատում են թանկարժեք հյուրանոցներում ու ռեստորաններում:

Տվյալ քայլին ադմինիստրացիան դիմել է  տնտեսման նպատակով: Վաճառքից ստացված հասույթի մի մասը կծախսվի հավաքածուի համար  ավելի երիտասարդ ու համեստ գինիներ գնելու վրա, որոնք արժանի են նախագահական սեղանին մատուցվելու: Մնացած գումարը կվերադարձվի պետական գանձարան:

Հիմա նախագահական մառանում  շուրջ 12 հազար շիշ խմիչք է  պահվում: Նման աճուրդ անց է կացվում հավաքածուի ստեղծումից ` 1947-ից ի վեր  առաջին անգամ:

Դոլչեին ու Գաբբանային հարկերից խուսափելու պատճառով բանտային կալանք է սպառնում

i (2)Հանրահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբբանան մեղադրվում են ավելի քան մեկ միլիարդ դոլարանոց հոնորարից հարկեր չվճարելու մեջ:

Միլանի դատախազի կարծիքով, յուրաքանչյուրին 2,5 տարվա բանտային կալանքի ենթարկելն արդարացի վճիռ է: Հայտնի դիզայներները հարկային վիճաբանության մեջ են ներքաշվել 2004-ին Լյուքսեմբուրգում Gado ընկերությունը հիմնելու գործով: Մեղադրող կողմը կարծում է ,որ Դոլչեն ու Գաբբանան վաճառել են իրենց  Dolce & Gabbana и D&G բրենդերը Gado-ին, որի օգնությամբ նրանք Իտալիայում կարողացել են խուսափել  հարկերից: Ի դեպ, Իտալիայում հարկերը  աշխարհում ամենաբարձրերից են համարվում: