Իտալիայում պպտահողմը մի քանի մլն եվրոյի վնաս է պատճառել

i (4)Իտալիայում, Կավենադի-Բրիանցա փոքրիկ քաղաքում, որը 25 կմ Միլանից հյուսիս-արևելք է գտնվում, պտտահողմը մեծ վնասներ է պատճառել:

ԶԼՄ-ների տվյալներով, քաղաքում հանկարծ ուժեղ քամի է բարձրացել, որը պոկել է շենքների տանիքներն ու արմատախիլ արել ծառեր: Ականատեսներն ասում են, որ արդյունաբերական գոտում մի քանի շենքեր լրիվ ավերվել են, իսկ ավտոմեքենաները դեն են շպրտվել:

Իտալիայի ոստիկանությունը հայտնում է, որ ոչ ոք լրջորեն չի տուժել:  Տեղի թերթորից մեկն էլ տեղեկացնում է, որ պտտահողմի պատճառով  պատճառվել է մի քանի մլն եվրոյի վնաս:

Ճշմարտությունը «Մաուգլի»-ի մասին. Կիպլինգը գողացե՞լ է «Ջունգլիների գրքի» գաղափարը

coverԼոնդոնյան տոնավաճառներից մեկում վաճառքի է հանվել բրիտանական գրականության դասականներից մեկի` նոբելյան մրցանակակիր  Ռեդյարդ Կիպլինգի նամակներից մեկը, որում գրողը հազիվ թե չի խոստովանում, որ գրագողության է դիմել «Ջունգլիների գիրք»-ը գրելիս:

Բոլորովին պատահմամբ գրադարաններից մեկում քիչ օգտագործվող գրքերի կույտի մեջ հայտնաբերված ձեռագիրը կարող է բիծ դառնալ աշխարհահռչակ գրողի անվան վրա: «Միանգամայն հնարավոր է, որ ես դիմել եմ փոխառությունների, բայց արդեն չեմ հիշում, թե ում պատմություններն եմ գողացել», – գրված է գտնված նամակում: Ձեռագիրը արդեն ստուգվել է` մասնագետները պնդում են, որ նամակը գրվել է հենց Կիպլինգի կողմից  և վերաբերում է նրա ամենահայտնի գործին` «Ջունգլիների գրքին»:

Թե ում է հասցեագրված եղել նամակը, պարզ չէ, բայց այն գրվել է 1895 թվականին` ասել է թե Մաուգլիի մասին պատմությունների առաջին տպագրությունից մեկ տարի էլ չանցած:

Ինչևէ, հայտնաբերված ձեռագիրը գնահատվել է ոչ պակաս, քան Կիպլինգի բուն ստեղծագործությունը: Նամակը հնարավոր է գնել 2,5 հազար ֆունտով:

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա համասեռական առաջին հարսանիքը

489Այսօր , մայիսի 29-ին Ֆրանսիայում, առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղի կունենա համասեռական հարսանիք.ամուսնական դաշինքով իրենց հարաբերությունները կնքելու են 40-ամյա Վենսան Օտեն ու 30-ամյա Բրունո Բուալոն: Հանդիսությանը ներկա կլինի 500 հյուր.հարազատներ, ընկերներ հայտնի քաղաքական գործիչներ ու լրագրողներ:

Քաղաքապետարանին հարակից հրապարակում մեծ էկրաններ կտեղադրվեն, որոնք կհեռարձակեն հանդիսությունն ուղիղ եթերում: Նորապսակները Մոնպելյեի քաղաքապետ Էլեն Մմանդրու Կոլային հրավիրել են իրենց հարսանիքին:

Մայիսի 18-ին նախագահ Օլանդը օրինականացրեց գեյ-ամուսնությունները, ստորագրելով համապատասխան օրենքը: Հիմա բոլոր ծնողները, որոնք երեխաներ ուներ բաժանվում են “ծնող Ա”,”ծնող Բ-ի”: Փաստաթուղթը թույլատրում է սեքսուալ փոքրամասնությանը  օրինական ամուսնանալ ու երեխաներ որդեգրել:

Ֆրանսիացիները շարունակում են բողոքել միասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ՝ պահանջելով նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը

parisՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում միասեռականների ամուսնությունների դեմ պայքարողների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ֆրանսիական հասարակությունը երկու մասի բաժանվեց այն բանից հետո, երբ մայիսի 18-ին ուժի մեջ մտավ միասեռականների ամուսնությունները օրինականացնող օրինագիծը: Կիրակի օրը 15 հազար հոգի դուրս էր եկել փողոց՝ բողոքելու ընդունված օրինագծի դեմ: «T24» կայքը գրում է, որ երբ ոստիկանությունը ցուցարարներին ցրվելու կոչ է արել, 500 հոգի ոստիկանության հետ կռվի է բռնվել: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 293 ցուցարար ձերբակալվել է: Բախումների ժամանակ վիրավորվել է մեկ ցուցարար և ֆրանսիական «AFP» լրատվական գործակալության լուսանկարիչը:
Բողոքի ակիցիայի կազմակերպիչների հաղորդմամբ երբ մոտ 1 միլիոնանոց ցույցը ավարտին է մոտեցել, մի խումբ ցուցարարներ հավաքվել են Սոցիալիստական կուսակցության գլխավոր կենտրոնի շենքի առաջ: Ցույցը այստեղ շարունակած ծայրահեղ աջերը նախագահ Ֆրանսուա Օլանդին հրաժարական տալու կոչ են արել: Հաղորդվում է, որ երիտասարդները բղավել են «սոցիալիստական բռնապետություն» արտահայտությունը և լրագրողների հետ միասին տարբեր նյութեր նետել ոստիկանների վրա:

Կորոնավիրուս Ֆրանսիայում.առաջին մահը Լիլ քաղաքի հիվանդանոցում

virusՖրանսիայում կորոնովիրուսի առաջին զոհն է գրանցվել Լիլ քաղաքի հիվանդանոցում, որը հոսպիտալացվել էր  մայիսի սկզբին: եվս մեկ այլ հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Ինչպես ճշտում է “Интерфакс”-ը, 65-ամյա տղամարդը երկրի հյուսիսում գտնվող “Վալենսիեն” հիվանդանոց է այցելել   ապրիլի 23-ին  : Այդ ժամանակ նա նոր էր վերադարձել ԱՄԷ-ից: Այնուհետև հիվանդը տեղափոխվել է Լիլ քաղաքի հիվանդանոցը, որտեղ մայիսի 7-ին բժիշկները հաստատել են, որ նա վարակված է նոր կորոնավիրուսով:

Այս նոր վարակը, որը նման է ոչ տիպային թոքբորբին, առաջին անգամ հայտնաբերել են մոտ մեկ տարի առաջ: Բժիշկները պնդում են, որ վիրուսը փոխանցվում է միայն շատ մոտիկ և երկարատև կապի դեպքում: Սակայն այս նոր հիվանդության մահացությունը շատ բարձր է, ավելի քան 50 տոկոս: 40-ից մի փոքր  ավելի հիվանդներից 24-ը մահացել են:

Վարակի դեպքեր են գրանցվել Արաբական Էմիրություններում, Սաուդական Արաբիայում, Հորդանանում, Ֆրանսիայում, Մեծ Բրտանիայում, Գերմանիայում: Դեռևս  Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը որևէ դեղ կամ միջոց չի կարողանում առաջակել հիվանդության վարակի  դեմ պայքարելու համար:

Գերմանական երկաթուղիները կօգտագործեն անօդաչու սարքեր գրաֆիտիների դեմ պայքարում

1Գերմանական երկաթուղիները կօգտագործեն անօդաչու սարքեր գրաֆիտիների դԳերմանական երկաթուղիների օպերատորը նախատեսում է օգտագործել փոքրիկ անօդաչու սարքեր, որոնք գիշերները կնկարահանեն կայանում կանգնած գնացքներին, պարզելու համար, թե ովքեր են գնացքների վրա գրաֆիտիներ նկարում:

Սարքը նման կլինի փոքրիկ ուղղաթիռի, որը կկատարի բարձրորակ նկարահանումներ:

“Օդաչուն” հեռակառավարմամբ կղեկավարի սարքը, որը հնարավորություն կունենա բարձրանալ 150մ բարձրություն և շարժվել 54կմ արագությամբ: Նկարած նկարները կազմակերպության կողմից կօգտագործվեն որպես ապացույցներ:

“Գերմանական երկաթուղիները” ասել է,որ  վագոնների վրա նկարելու պատճառով նա ունեցել է 7.6 մլն եվրոյի կորուստ:

Օպերատորն ասել է, որ սարքերը կօգտագործվեն միայն գնացքի կայաններում:

Շոտլանդիայի խորհրդարանը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչել

24.04.13-3693ցեղասպանություն Շոտլանդիայի խորհրդարանը 64 կողմ ձայնով Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու մասին բանաձև է ընդունել: Բանաձևը դեռ ապրիլի 18-ին խորհրդարան էր ներկայացրել Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Մարկո Բիաջին: Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքէջին, գրում են, որ Շոտլանդիայի խորհրդարանը որոշում է կայացրել հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, ճանաչել այս և մյուս ցեղասպանությունները, քանի որ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության կառավարությունը ձերբակալել է  հայ մտավորականներին` տալով բռնի տեղահանությունների, արտաքսումների և հարյուր հազարավոր հայերի բնաջնջման սկիզբը:

Եվրատեսիլը ճգնաժամ է առաջացրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

eurovisionՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցչի միավորները Ադրբեջանի կողմից գողանալը որակել է որպես «սարսափելի»: Լավրովը նշելով, որ մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ Դիաննա Գարիպովայի ձայները գողացվել են, ասել է. «Այս սարսափելի դեպքը անպատասխան չի մնալու»:

Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանում քվեարկության արդյունքում Գարիպովան երկրորդ տեղն է գրավել, այնուհանդերձ Ադրբեջանը բացատրություն չի տվել, թե ինչու Գարիպովան քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ իրենց կողմից ոչ մի ձայն չի ստացել: Սրան հակառակ՝ Ռուսաստանի քվեարկության արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչը առավելագույն ձայներն էր հավաքել: «Ակօս»-ի կայքը հայտնում է, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է հետաքննություն սկսել պարզելու համար, թե ինչպես են կորել Ռուսաստանին տրված ձայները: Մոսկվայում Սերգեյ Լավրովի և նրա արբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը տեղի ունեցածը նմանեցրել է մի «դետեկտիվ պատմության»: Ի պատասխան սրան՝ Մամեդյարովը նշել է. «Ձայները ու՞ր են գնացել, ինչպե՞ս են կորել: Իհարկե, այս հարցերի պատասխանը պետք է տա պետական հեռուսատեսությունը: Մրցույթը կազմակերպած Եվրոպական հեռարձակողների միությունն էլ չպետք է հրապարակեր այդ քվեարկության արդյունքները»:
Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական երեք հեռախոսային օպերատորներից ստացված ձայների արդյունքում առաջին տեղում եղել է Ուկրաինայի ներկայացուցիչը, որին հաջորդել է Ռուսաստանը: Սակայն, եթե Գարիպովան ստանար Ադրբեջանից իրեն հասանելիք 10 միավորը, այնուհադերձ դա չէր փոխի ընդհանուր արդյունքները՝ Գարիպովան կմնար 5-րդ հորիզոնականում:

Ռումինիայում բացվել է աշխարհի ամենամեծ դրոշը

droshՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 35 կմ հեռավորության վրա գտնվող Կլիչեն քաղաքում բացվել է աշխարհի ամենամեծ դրոշը, որը ունի 349 մ երկարություն և 227մ լայնություն: Դրոշի չափումները իրականացնելուց հետո Գինեսի ռեկորդների գրքի փորձագետներից Ջեք Բրոքմանքը հայտնել է, որ մոտ 200 մարդու կողմից ցուցադրված դրոշը մեկ ֆուտբոլային դաշտից երեք անգամ ավել մեծություն ունի և այդպիսով այն ռեկորդային է:

Թուրքական «Radikal» հաղորդում է, որ ռումինական կարմիր, դեղին և կապույտ գույներով դրոշը հավասարվել է նույն անվանակարգում ներկայացված լիբանանյան դրոշին՝ զբաղեցնելով 79 հազար 290 մ2 տարածք: Դրոշը արտադրած «Flags Factory» ընկերության ղեկավար Ադրիան Դրոգոմիրը նշել է, որ այն կարվել է մեկ շաբաթվա ընթացքում: Դրոշը ստեղծելու համար օգտագործվել է 10 կմ կտոր:

Փարիզում արդեն երկու օր է, ինչ բախումներ են նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ բողոքողների և ոստիկանների միջև

f14Փարիզում երկրորդ օրն է, ինչ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ:

Երեկվանից ի վեր ձերբակալվել է 293 մարդ, որոնցից 231-ը մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ:

Անհանգստությունները սկսվել էին կիրակի երեկոյան, երբ քաղաքի կենտրոնում շուրջ 150,000 մարդ էր հավաքվել ցույցին մասնակցելու համար:

Ոստիկանության և աջակողմյան ծայրահեղականների միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել Լե Էնվալիդի հուշարձանի մոտակայքում, որտեղ թաղված է Նապոլեոն Բոնապարտը:

Ցուցարարներից մեկը հայտնում է, որ նոր օրենքի ընդունումը վտանգում է ավանդական Ֆրանսիայի գոյությունը, այդ իսկ պատճառով իրենք դուրս են եկել փողոցներ:

Հարյուրավոր մարդիկ քարեր և ծուխ արձակող ռումբներ են նետել ոստիկանների ուղղությամբ,  վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազի արձակմամբ և մահակներով հարվածելով:

Բախման արդյունքում երկու կողմերից էլ բազմաթիվ վիրավորներ կային: Լրագրողները ևս հարձակման են ենթարկվել, նրանցից երկուսը ծանր վիրավորվել են:

Բախումները տեղի են ունեցել ֆրանսիական խորհրդարանի  մոտակա շրջանում, որտեղ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստ կառավարությունը ընդունել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենք՝ այդպիսով Ֆրանսիան դարձնելով աշխարհում 14-րդ երկիրը, որ թույլատրում է նույնասեռականների ամուսնությունները:

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից հովանավորվող ցույցերը Ֆրանսիայի աջակողմյան ուժերի համար ձախերի դեմ դուրս գալու հնարավորություն են ընձեռել: Ներքին գործերի նախարար Մանուել Վալի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը ձերբակալվածների թվում 100 աջակողմյան ծայրահեղականներ կային:

Կիրակի օրը Փարիզում հսկայական ամբոխի դեմ դուրս էին եկել 4,500 ոստիկաններ:

Ֆրանսիայում առաջին նույնասեռականների ամուսնությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը երկրի հարավում գտնվող Մոնտպելիե քաղաքում:

Չնայած հզոր ցույցերին՝ կիրակի օրը հրապարակված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 53 տոկոսը կողմ է նույնասեռականների ամուսնություններին և երեխա որդեգրելուն:

Ռոման Պոլանսկին Կանում սեռերի հավասարությունը աբսուրդ անվանեց

o_779622Կանի կինոփառատոնին իր նոր  “Վեներան մորթիների մեջ”ֆիլմը ներկայացրած հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին ասուլիսի ժամանակ իրեն թույլ է  տվել  մի շարք անզգուշ հայտարարություններ անել: Մասնավորապես,”Օսկարի” մրցանակակիրը  սեռերի հավասարության գաղափարը անվանել է “ապուշություն”, հաղորդում է  Fox News-ը:

ռեժիսորը նաև ասել է, որ հակաբեղմնավորիչ հաբերը ժամանակից կանանց “տղամարդանման” են դարձրել: Պոլանսկին ավելացրել է, որ ներկայում գեղեցիկ սեռին ծաղիկ նվիրելը ընդունվում է որպես վիրավորանք: Այս խոսքերից հետո կինեմատոգրաֆիստը նկատել է, որ   XXI դարում մարդիկ լրիվ մոռացել են, թե ինչ է ռոմանտիկան: “Այդ ինձ շատ է անհանգստացնում”,-հայտարարել է “Չինական թաղամաս” և “Ռոզմարիի երեխան” ֆիլմերի հեղինակը:

79-ամյա ռեժիսորը Կանում ներկայացրել է իր նոր “Վեներան մորթիների մեջ ֆիլմը, ավստրիացի գրող Լեոպոլդ  ֆոն Զահեր-Մազոխայի նույանուն ստեղծագործության հիման վրա: նկարում գլխավոր դերակատարը ռեժիսորի տիկինն է`Էմանուել Սենյեն: Հայտնի աղմկահարույց ռեժիսորը լրագրողների հետ շփման ժամանակ իրեն պահել է անբռնազբոս, շատ է կատակել  և բավականին առույգ ու ուժերով լեցուն տպավորություն թողել:

1977թ. Պոլանսկին մեղադրվել էր 13-ամյա Սամանտա Գեյմերին բռնաբարելու համար: հաղորդում էին, որ ռեժւսորը հյուրասիրել է ամերիկուհուն ալկոհոլով և թմրանյութերով, իսկ հետո սեռական կապի մեջ մտել նրա հետ: Դրանից հետո աղջիկը ռեժիսորին դատի էր տվել և իշխանությունները նրան մեղադրանք էին առաջադրել 6 կետով: Արդյունքում դատախազը համաձայնել էր Պոլանսկուն դատապարտել պայմանական: Սակայն այնուամենայնիվ ռեժիսորը փախավ Ամերիկայից Մեծբրիտանիա, որպեսզի խուսափի հետապնդումից: Հետագայում նրան նորից մեղադրեցին բռնաբարության համար, այս անգամ դերասանուհի Շարլոտա Լյուիսը:

 

Կինոքննադատների մրցանակը Կաննի փառատոնում ստացավ ծագումով Թունիսից ֆրանսիացի ռեժիսորը

Ռեժիսոր Աբդելլաթիֆ  Քեշիշի «Ադելիի կյանքը. 1-ին և 2-րդ գլուխներ» («La Vie D’Adele — Chapitre 1 & 2», միջազգային վարձույթ մտնելու է «Կապույտն ամենատաք գույնն է» անվամբ), երեկ` մայիսի 25-ին  66-րդ Կաննի փառատոնում ստացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակը:

babe6c586ec786a8bc22b5434a84071c.0Կինոնկարի գլխավոր հերոսուհիները` Ադելին (Ադել Էկզարկոպուլոս) և Էմմին (Լեա Սեդու) սիրահարված են իրար: Ֆիլմում շատ են բաց տեսարանները, սակայն բոլորը նշում են, որ ռեժիսորը կարողացել է շատ գեղեցիկ պատմել այդ ոչ ստանդարտ սիրո պատմությունը: «Սա վերջին շրջանում Կաննում ցուցադրված ամենագեղեցիկ ու վառ սիրո պատմությունն է»,- գրում է «The Hollywood Reporter»-ը: Ուշադրության է արժանացել նաև պատմության դրամատուրգիան: Լոնդոնի «Times»-ի մեկնաբանների կարծիքով` ֆիլմում գեթ մեկ ձախողված դրվագ չկա, իսկ ամբողջ պատումը մանրակրկիտ մտածված է: «Քեշիշի  սիրո պատմությունը երկու լեսբուհիների մասին գլուխգործոց է»,-  գրել է france24.com-ը:

“Կինաշխարհ’

Լոնդոնի հյուսիսում ձերբակալվել է Լի Ռիգբիի սպանության գործով ևս մեկ կասկածյալ

15528122-ամյա տղամարդը մեղադրվում է հանցավոր դավադրության մեջ: Սա արդեն մայիսի 22-ին Վուլվիչ շրջանում  Ռիգբիի սպանության գործով 9-րդ ձերբակալությունն է:

Հրաձիգների թագավորական գնդի հարվածային գործիքների վրա նվագող Ռիգբիի սպանությունը Մեծ Բրիտանիայում գնահատվում է որպես ահաբեկչական ակտ:

Նրա սպանության գործով հիմնական կասկածյալներ 28-ամյա Մայքլ Ադեբոլաջոն ու 22-ամյա Ադեբովեյլը ոստիկանության հսկողության ներքո, լոնդոնյան հիվանդանոցում են.նրանք ձերբակալման ժամանակ հրազենային վնասվածք են ստացել:

Շոտլանդիայում հաշմանդամներին հաջողությամբ ցողունային բջիջներ են պատվաստել

1349106778_stvol20kletkiՇոտլանդիայում անդամալուծված 5 հիվանդի փորձարարական թերապիայի ընթացքում ցողունային բջիջներ են պատվաստել: Սաղմից վերցված բջիջները հիվանդների ուղեղ են ներմուծվել: Հիվանդները սկսել են աշխույժ շարժվել, պահել հավասարակշռությունն ու գիտակցությունը: Կողմնակի երևույթներ չեն եղել:

Էդինբուրգի համալսարանի գիտնականներն ասում են, որ ապշած են ցուցանիշներով, սակայն կոնկրետ արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ է: Սա ցողունային բջիջների  ազդեցության  առաջին փորձարկումներից են:

“Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են”

o_779407Փարիզում կիրակի մեկնարկել էր  միասեռ ամուսնությունների հակառակորդների խոշոր ցույցը: Մայրերի օրը, մայիսի 26-ին համասեռական ամուսնությունների օրինականացման հակառակորդները դուրս ելան Փարիզի փողոցներ:

Կազմակերպիչների  որոշմամբ, “Ցույց բոլորի համար” անվամբ երթին քաղաքի  տարբեր ծայրերից  քայլերթով շարքերը միանալու էին կենտրոնում, որտեղ պետք է զանգվածային ցույց լիներ:

Ամեն ինչ խաղաղ էր սկսվել: Փողոց էր ելել ավելի քան մեկ մլն մարդ, շատերը հարևան երկրներից հատուկ ժամանել էին դրա համար:”Ես այստեղ եմ, որ պաշտպանեմ ընտանիքս:Մեծ ընտանիք ունեմ ու կարծում եմ, որ երեխաները պետք է մայր և հայր ունենան”:  Սակայն ցույցը գնալով թեժացավ.բորբոքված ակտիվիստները Փարիզը վերածեցին մարտի դաշտի:

“Ոչ սոցիալիստների բռնապետությանը” վանկարկում էր ուլտրաաջ երիտասարդությունը, որը նույնպես միացել էր ցուցարարների` գեյ-ամուսնությունների դեմ բողոքի ակցիայի ավարտին: Ոստիկանության ոււղությամբ քարեր ու շշեր են նետվել: Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ  է կիրառել: “Նախագահ Օլանդը ֆաշիստ է, իսկ մամուլում բոլորը սատանիստներ են” գոչել են դիմակավորված դեռահասները: Նրանք հարձակվել են բոլոր նրանց վրա, ում մոտ տեսախցիկ են նկատել:

Հաշմանդամների հրապարակը վերածվել է մարտի դաշտի: Ծուխ, պետարդ.դրանց կողքին հոգնած այսուայնկողմ են արել զբոսաշրջիկները.փակ է մետրոն, երթևեկությունը կանգնեցված: Երիտասարդության գլխավոր ու միակ պահանջը միասեռ ամուսնությունների վերացումն է:

Ըստ օրենքի, Փարիզում հիմա “հայր” և “մայր” հասկացություններ չկան: Դրանք փոխարինվել են ծնող Ա” և “ծնող Բ”-ով”: Նույնասեռ զույգերին թույլատրված է երեխա որդեգրել ու գրանցել միությունը: Դրա դեմ են  ելույթ ունեցել շատ քաղաքական գործիչներ ու կրոնական համայնքներ:

4 ու կես հազար ոստիկան է հավաքվել ցույցի հրապարակում,  2 անգամ ավելի շատ, քան սովորաբար: Նրանք ուլտրաաջերին ժամանակ են տվել, որ կարողանան իրենց դժգոհությունն արտահայտել ու ցրվել,ապա սկսվել են ձերբակալությունները:Շուրջ 300 մարդ է ձերբակալվել:

 

Ավստրիացին աշխարհի նոր ռեկորդ սահմանելու նպատակով անցել է 185 մետր բարձրության վրա կապված պարանով

m1Ավստրիացի Ռեյնհարդ Կլեյնդլը փորձել է աշխարհի նոր ռեկորդ սահմանել՝ քայլելով Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող 185 մետր բարձրություն ունեցող երկու երկնաքերերի միջև կապված պարանի վրայով:

32-ամյա Կլեյնդլը 30 մետր երկարություն ունեցող պարանի վրա քայլելիս իր հավասարակշռությունը պահել է միայն ձեռքերի օգնությամբ, իսկ ներքևում նրան ուշադիր հետևում էին հարյուրավոր աջակիցներ:

Կլեյնդլը նշել է, որ փորձում է քաղաքային ամենաբարձր հատվածով քայլելու նոր ռեկորդ սահմանել, սակայն Սլակլայնի համաշխարհային ֆեդերացիայից ոչ ոք հասանելի չի եղել ռեկորդը հաստատելու համար:

Ըստ Կլեյնդլի նախորդ ռեկորդը երկու տարի առաջ սահմանել էր ֆրանսիական մի խումբ. նրանք անցել էին Փարիզում գտնվող 120 մետր բարձրություն ունեցող երկվորյակ աշտարակների միջև ամրացված պարանի վրայով:

Ի տարբերություն թայթրոփերների՝ սլակլայներների դեպքում պարանը ամբողջությամբ ձիգ չի կապվում, ինչը բարդացնում է հավասարակշռություն պահելու գործը:

Կլեյնդլը շաբաթ օրը մեկնարկած, երկու օր տևող երկնաքերերի թեմայով փառատոնի շրջանակներում ստիպված էր երեք անգամ կրկնել իր անցումը:

Սթինգը հարսանիքների և մասնավոր երեկույթների համար բացել է իր 16-րդ դարի վիլլայի դռները

s7Այն հարսնացուները, որոնք շքեղ ռոք աստղային ոճի հարսանեկան վայր են փնտրում, ապա շատ հեռու փնտրելու կարիք չկա:

Երգիչ Սթինգը և իր կին Թրուդի Ստիլերը հարսանիքների և մասնավոր երեկույթների համար բացել են Տոսկանայում գտնվող իրենց ընդարձակ սեփականության դռները:

50 հյուրի համար նախատեսված Սթինգի վեց քոթեջներից յուրաքանչյուրի վարձակալումը շաբաթական կարժենա յոթ հազար եվրո:

Մինչև 200 երեկույթի մասնակիցներ կկարողանան վայելել Իտալիայում գտնվող 3 կիլոմետր քառակուսի սեփականության   ատրակցիոնները՝ ներառյալ մեծ լողավազանը, այգում տեղակայված հսկայական շախմատը, մեղուների փեթակները, անտառը, լիճը և բանջարանոցը:

Զույգին պատկանող 16-րդ դարի Իլ Պալագիո վիլլան Ֆլորենցիայից 45 րոպե տևողությամբ հեռավորության վրա է գտնվում, որտեղ գինի, ձիթայուղ և մեղր է արտադրվում:

Իտալական անշարժ գույքի գործակալությունից հայտնում են, որ հյուրերը կկարողանան ճաշել հսկայական հին տակառներով գինու մառանում:

Սթինգը սեփականությունը ձեռք է բերել 1999թ-ին, վերանորոգել է այն, ինչպես նաև հարևանից տարածքներ գնելու հաշվին մեծացրել վիլլայի տարածքը:

Հնարավոր է, որ Սթինգի այս որոշումը պայմանավորված է Իտալիայի կառավարության՝ անշարժ գույքի վարձերը բարձրացնելու փաստով:

Մաքուր ջրի պաշարները սպառվում են. գիտնականներ

3Մաքուր ջրի պաշարները սպառվում են. գիտնականներ (1)Եթե ախտոտումը այսպիսի տեմպերով շարունակվի, երկրագնդի վրա մեկ կամ երկու սերնդից հետո ի հայտ կգա ջրի պակաս: Սրա մասին զգուշացրել են գիտնականները Բոննում կայացած կոնֆերանսի ժամանակ:
Կոնֆերանսում  ներկա գտնվողները քննարկում էին մարդու ազդեցությունը մաքուր ջրի վրա: Հիշեցնենք, որ մաքուր ջուրը երկրագնդի ընդհանուր ջրի պաշարների ընդամենը 2.5 տոկոսն է:
Գետերի դելտաների երկու երրորդը խառնվում է ստրոգետնյա ջրերի հետ, տաս հազարավոր խոշոր ջրամբարներ փոփոխում են գետերի բնական հունը, որը հազարամյակներ շարունակ այդպես է գործել:
Գետերը ախտոտվում են կոյուղաջրերով և գյուղատնտեսական նյութերով:
Ներկայումս աշխարհի մեկ երրորդը հնարավորություն ունի օգտվելու մաքուր ջրից սահմանափակ քանակով:
Մեկ կամ երկու սերունդ հետո այս խնդիրը կսկսի ավելի ճնշել  մարդկությանը:

Իսպանիայում կսկսվի հարկային հետաքննություն արքայադստեր դեմ

2Իսպանիայում կսկսվի հարկային հետաքննություն արքայադստեր դեմ (1)Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը ուրբաթ կարգադրել է հետաքննություն սկսել թագավոր Խուան Կարլոսի կրտսեր աղջկա՝ արքայադուստր Քրիստինայի դեմ:
Դատավորը հարկային իշխանություններից պահանջել է տրամադրել Քրիստինայի գույքային և ոչ գույքային ակտիվների, ներդրումային միջոցների և ավանդների  մասին զեկուցում:
Դատավոր Խոսե Կաստրոն անցկացնում է արքայադստեր ամուսնու՝ Ինակի Ուրդանգարինի հետաքննությունը, որում նա մեղադրվում է յուրացման մեջ:
 Քրիստինան յուրացման գործում հանդես կգա որպես կասկածյալ:
Նրան կարող են նաև դատարան հրավիրել կապված հարկերի և փողերի լվացման հետ:
Ուրդանգարին և նրա  նախկին գործընկեր Դիոգո Տորեսը մեղադրվում են սպորտային միջոցառումների համար նախատեսված պետական միջոցներից վեց միլիոն եվրո յուրացման մեջ:
Գումարը ենթադրաբար փոխանցվել է ոչ առևտրային Նուս ինստիտուտ , որտեղ Ուրդանգաարին 2004-2006թթ նախագահում էր, իսկ Քրիստինան խորհրդի անդամ էր:

Շվեդիայում անկարգությունները քաղաքից քաղաք են տեղափոխվում

pic_1369462415Շվեդիայում արդեն մեկ շաբաթ ձգվող անկարգությունները Ստոկհոլմից Էդինբուրգ են տեղափոխվել: 25 երիտասարդներից բաղկացած դիմակավորված խումբն այրում է ավտոմեքենաներ, դպրոց, փորձել է հրդեհել նաև ոստիկանական բաժանմունքը:

Ոստիկանների կողմից դիմադրության արդյունքում ներգաղթյալ երիտասարդների խումբն աննշան է նվազել: Երեկ Ստոկհոլմի մերձակայքում գտնվում Կիստայում հրդեհվել է տարրական դպրոցը: Վանդալիզմի մի քանի այլ ակտեր ու հասարակական կարգի խանգարումներ են արձանագրվել: Հուզումներ են եղել նաև Լիպչյոգինայում, որտեղ 8 ավտոմեքենա է այրվել, դպրոց ու մանկապարտեզ: Աջ արմատականներն իրենց հերթին Տումբայից Էլբեշ ու Մելարհեյդեն 30 ավտոմեքենաներով երթ են կազմակերպել:

Չարագործների դեմ պայքարի համար ոստիկանությունը Մալմայում ու Գյոթեբորգում ավելացրել են իրենց ուժերը: Երկրի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ` երկրում ու արվարձաններում կարգուկանոն վերականգնելու վերաբերյալ:

Ավերածությունները սկսվել են մայիսի 20-ից, Հյուսբյու շրջանում, որը բնակեցված է Մերձավոր Արևելքից,Աֆրիկայից ու Լատինական Ամեիկայից ներգաղթածներով: Այն ժամանակ 50-60 բողոքավորներն այրեցին շուրջ 100 ավտոմեքենա: Շարժառիթը Հյուսբյույում ոստիկանների կողմից ձերբակալման ժամանակ 69-ամյա տղամարդու սպանությունն էր, որը հասարակական վայրում մաչետե էր հանել: Բողոքավորներն այդ միջադեպը որակեցին ոստիկանության դաժանություն: Շվեդական ու օտարերկրյա ԶԼՄ-ները տարածեցին այն կարծիքը, որ անկարգությունների իրական պատճառը ներգաղթած երիտասարդների գործազրկությունն է ու Շվեդիայի մյուս բնակչությունից մեկուսացումը: Նշվում է նաև, որ ինտեգրացիայի մակարդակն էականորեն նվազել է վերջին 10 տարում, այն բանից հետո, երբ երկրի աջցենտրիստական կառավարությունը կրճատեց ներգաղթյալներին ու փախստականներին հատկացվող սոցիալական օգնության ծավալը: Անցած տարի փախստականների թիվը կազմել է 44 հազար մարդ`  երկրի բնակչության ընդհանուր 9,5 մլն-ի դիմաց: