Անգլիայում ձնամրրիկ է

article-2324803-19C9AEF1000005DC-868_634x475Անգլիայի հարավում ձնամմրիկի պատճառով 280 տուն է հոսանքազրկվել: Հայտնել են, որ մայիսի 15-ի գիշերը 5 սմ ձյուն է տեղացել: Ընդ որում, այն ուղեկցվում է  30 մ/վրկ արագությամբ քամիով:

Դևոն կոմսությունում և մյուս շրջաններում ընդհանուր առմամբ ջրհեղեղի մասին 22 նախազգուշացում է եղել: Օդերևութաբանները մայիսի համար նման անսովոր եղանակի պատճառն անվանել են անոմալ ցածր ճնշումը: Հույս կա, որ առաջիկա օրերին եղանակը կկարգավորվի: Տարերային աղետի հետևանքով, բարեբախտաբար զոհեր չկան: Դասընթացները դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումներ նույնպես չեն եղել:

Ջինա Լոլոբրիջիտայի ադամանդը աճուրդում վաճառվեց 3 միլիոն դոլարով

ջինա լոլոբրիջիտա85-ամյա իտալական դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան որոշել է աճուրդում վաճառել 74,53 կառատանոց դեղին ադամանդը: Թանկարժեք զարդը  նախկինում պատկանում էր պարսից Ահմեդ Քաջար շահին, որը ղեկավարում էր 1909-1925 թվերին: Ադամանդն  աճուրդում վաճառվեց 2,985 միլիոն դոլարով, հաղորդում է Reuters-ը:

Ժնևում կայացած Sotheby’s-ի աճուրդի պատասխանատուները հայտնել են, որը քարը դեղին ադամանդների մեջ ռեկորդ է սահմանել`  նմանատիպ թանկարժեք զարդերից դեռ ոչ մեկը նման բարձր գնով չէր վաճառվել:

Փորձագետները հաշվել են , որ այդ ադամանդի ամեն մի կարատը կազմել է  40 հազար դոլար:  Sotheby’s-ի ներկայացուցիչները աճուրդից կրկնակի քիչ գումար էին ակնկալում: Թե ով է դարձել այդ եզակի ադամանդի տերը, չի հաղորդվում:

Բացի այդ  դեղին ադամանդից, դերասանուհին որոշել  է բաժանվել իր մարգարտյա ականջօղերից, որոնք պատրաստել էր   Bulgari ոսկերչական տունը: Դրանք նույնպես ռեկորդ են սահմանել` վաճառվելով   2,39 միլիոն դոլարով: Զարդի սկզբնական արժեքը մի փոքր բարձր էր   600 հազար դոլարից, այն տիրանալու համար պայքարում էին ութ գնորդներ:

Ջինա Լոլոբրիջիտան իր զարդերը որոշել է վաճառել բարի նպատակներից ելնելով: Ստացած գումարը դերասանուհին նպատակ ունի ներդնել Իտալիայում կառուցվող հիվանդանոցների շինարարության մեջ, որտեղ բուժումը կկատարվի ցողունային բջիջների միջոցով: Մայիսի 14-ի աճուրդում վաճառքից ստացված ընդհանուր  գումարը կազմել է 78 միլիոն դոլար:

Լոնդոնում ռուսաստանցի կավատների ցանց է բացահայտվել

DdNPlfR-oN4Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, որոնցից 4-ը  ենթադրաբար  Ռուսաստանից են: Ձերբակալվել է նաև 9  կին` Ռուսաստանից, Բուլղարիայից, Լատվիայից: Կանանց հատուկ կենտրոն են տեղափոխել, որտեղ նրանք հոգեբանական աջակցություն կստանան:

Երեքշաբթի առավոտյան ոստիկանները 13 հասցե  են ստուգել: Սքոթլանդ Յարդի մարդկանց առևտրի ու մարմնավաճառության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները կասկածյալների նկատմամբ հսկողություն էին սահմանել 3 ամիս առաջ:Նրանց խոսքով, ավազակախումբը վերահսկում էր բորդելների բարդ կառուցվածքով ցանցը: Ունեին թիկնապահներ ու հաշվապահ, սեփական կայք, որտեղ գովազդներ էին տեղադրում:

Կանանց բերում էին Արևելյան Եվրոպայի երկրներից: Նրանց աշխատանք էին խոստանում`  առանց մեկ բառ անգամ  սեքսուալ ենթատեքստի մասին ակնարկի, հիմնականում նրանց առաջարկվում էր հյուրանոցներում ադմինիստրատորի աշխատանք: Սակայն, Բրիտանիա տեղափոխելով, ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել` հակառակ պարագայում սպառնալով Ռուսաստանում մնացած ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել:

Ցանցի հիմնական օղակը Ուորիկ-Ռոուրդում գտնվող 9 բնակարաններն էին, որոնք  վարձով էին տրվում որպես բորդել:

Ոստիկանության գնահատմամբ, կանայք տարեկան այդ բնակարաններում կարող էին աշխատել շուրջ 20 հազար ֆունտ:

Ենթադրվում է, որ ավազակապետը ռուսաստանցի 44-ամյա մի կին է:

Բացահայտմանը նպաստել են զոհերից մի քանիսը, որոնք համարձակություն են ունեցել պատմելու իրենց տառապանքների մասին:

Ամստերդամցի տարեց մարմնավաճառները` թոշակային տարիքում

o_632011Գերմանական Die Welt-ը հարցազրույց է ունեցել ամստերդամցի 70-ամյա մարմնավաճառ զույգի` Լուիզ և Մարտինա Ֆոկենսների հետ, որոնք գրեթե կես դար զբաղվել են մարմնավաճառությամբ  Ամստերդամի “կարմիր լապտերների” թաղամասում: Մարտին նրանք թոշակի անցան, սակայն ասում են, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց սիրած գործից:

Քույրերն ասում են, որ շարունակում են հանդիպել տղամարդկանց հետ ու հայտարարել են, որ դեռևս կարող են երիտասարդներին  օրինակ ծառայել: Նրանք խոստովանում են, իհարկե, որ տարիքն իրենն անում է.Մարտինան 2009-ից հետո “աշխատանքի” է ներկայացել շաբաթական  ընդամենը երկու անգամ` արթրիտի պատճառով: Նրանք նոր սերնդին հարգանքով են վերաբերվում, սակայն կարծում  են , որ XXI դարի աղջիկներն   իրենց այնքան էլ   խելացի չեն պահում:

“Առաջ ինտիմ սպասարկման ոլորտի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ հարգալից էին, ասես հարազատներ լինեին, ինչն այսօր հազվադեպ է պատահում: Բացի այդ,  շատ  հաճախորդ գրավելու նպատակով գին են իջեցնում, ինչը լրջորեն ազդել է շուկայի վրա: Նախկինում աղջիկների վրա ավելի շատ հագուստ կար, քան հիմա: Դա յուրօրինակ խաղ էր. հաճախորդը յուրաքանչյուր  հանված կտորի համար վճարում էր,  արդյունքում մի կլորիկ գումար էր ստացվում: Իսկ այսօր աղջիկները փողոցում կիսամերկ են կանգնում, ինչը ազդում է և գրավչության , և այն գումարի վրա, որ նա ստանում է աշխատանքի ավարտին”:

Քույրերը փողոց են ելել 20 տարեկանում` ֆինանսական ծանր դրության պատճառով: Լուիզա Ֆոկենսը խոստովանել է, որ մարմնավաճառությամբ զբաղվել ստիպել է ամուսինը, հաճախ` ուժի սպառնալիքով: Սեքսով զբաղվելու արդյունքում Լուիզան ամուսնուն  Alfa Romeo ավտոմեքենա է գնել, ինչի համար բոլորովին չի զղջում: Ավտոմեքենայով ամուսինը նրան “աշխատանքի” էր տանում. դա էականորեն ազդել էր իր “գնի “ վրա:

Ֆոկենս քույրերն  Ամստերդամի լեգենդ են: Նրանք “Տիկիններն Ամստերդամից” գիրք են հրատարակել ու դոկումենտալ “Հանդիպում Ֆոկենս քույրերի հետ” ֆիլմի հերոսն են:

ԵՄ-ի մշակույթի 14 նախարարներ կոչ են անում ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում չներառել աուդիովիզուալ սեկտորը

2ԵՄ-ի մշակույթի 14 նախարարներ կոչ են անում ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցուԳերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական 12 երկրների մշակույթի նախարարները կոչ են արել չներառել   աուդիովիզուալ սեկտորը ԱՄՆ-ԵՄ  ազատ առևտրային հարաբերություններում:

Ֆրանսիայի կողմից ներկայացրած նախաձեռնությունը հետևել է Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի այցին Վաշինգտոն, որից հետո որոշվել է քննության առնել բոլոր ապրանքները ազատ առևտրային գոտու ստեղծման համար:

Սպիտակ տանը տեղի ունեցած իր ելույթում Քեմերոնը նշել է, որ իրատեսական հնարավորություններ կան բանակցությունները սկսել գալիք ամսվա սկզբին:

Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան , Բելգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Հունգարիան, Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան համատեղ ստորագրել են նամակ, որտեղ արտացոլված է  ԵՄ-ի մշտական դիրքորոշումը, համաձայն որի՝ աուդիովիզուալ ծառայությունները ներկայացված չեն եղել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և առևտրի ազատականացման ցանկացած բանակցություններում:

 

Հունգարիայում բռնցքաչափ կարկուտ է տեղացել

53_mainՀունգարիայի տարածքում հզոր պտտահողմ է եղել: Բնության նման երևույթներն այս կողմերին հատուկ չեն:

Տարերքից ամենաշատը տուժել է երկրի հյուսիսարևելյան հատվածը, որը սահմանակից է Ռումինիային: Տարերքը վնասել է  տասնյակ տներ, տապալվել են ծառեր, վնասվել էլեկտրալարեր:

Վիրավորվել է 2 մարդ: ԱԻ փրկարարների խոսքով,  բարեբախտաբար տարերքը պատուհասել է  նոսր բնակեցված շրջանները, հակառակ դեպքում տուժածներ շատ կլինեին: Պտտահողմը ուղեկցվել է բնության բացառիկ երևույթով. որտեղով անցել է, այդ տեղերում բռնցքաչափ կարկուտ է տեղացել:

 

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատարի տեսահոլովակը ռեկորդային դիտումներ է ունեցել

o_773985 (1)Տիեզերքում ստեղծված առաջին տեսահոլովակը YouTube-ում տեղադրվելուց մեկ օրից քիչ պակաս ժամանակահատվածում ավելի քան  մեկուկես մլն դիտում է ունեցել: Այն միջազգային տիեզերակայանում  նկարահանել է հրամանատար Քրիս Հեդֆիլդը. Նա կատարում է  Դևիդ Բոուիի “Տիեզերական ոդիսական” երգը:

Փսիխոդելիկ կոմպոզիցիան, որը 1969-ին  բրիտանացի երգչին ճանաչում բերեց, այս անգամ  հռչակ է բերել կանադացի տիեզերագնացին, որը երգը կատարել է ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Նա փոքր-ինչ փոփոխել է  երգի տեքստը` հարմարեցնելով այն այսօրվա տիեզերական իրականության հետ: Երգում հայտնվել է “Փակիր “Սոյուզի” դիտանցքը և սաղավարտ հագիր” տողը: Երգի կատարման ժամանակ տիեզերական սարքի իլյումինատորներից երևում են  տիեզերական տարածություններ ու հեռավոր Երկիրը: ”Երկիր մոլորակը երկնագույն է ու ես արդեն ոչինչ չեմ կարող անել”,-խոստովանում է այս պատմության հերոսը:

 

Գերմանացի ձկնորսը, բռնելով 47կգ ձողաձուկ, սահմանել է աշխարհի նոր ռեկորդ, ինչը 2 կգ-ով գերազանցում է նախորդին

g4Գերմանացի ձկնորսը անցել է աշխարհի նախորդ ռեկորդը՝ բռնելով երբևէ որսացված ամենամեծ ձողաձուկը:

47 կգ զանգված ունեցող ձողաձուկը 44 տարի պահպանված նախորդ ռեկորդը գերազանցում է 2 կգ-ով:

Գերմանացի Մայքլ Այզելը ձուկը բռնել է Նորվեգիա կատարած ձկնորսական ճամփորդության ժամանակ:

44-ամյա ձկնորսը և իր թիմը ձկնորսական անհաջող օրից հետո ցանկանում էին վերադառնալ նավահանգիստ, երբ նա պատահականորեն բռնում է ձկանը:

 

Ձկնորսը հայտնում է, որ ձուկը ջրից հանելու համար պահանջվել է 30 րոպե:

Ձողաձուկը այնքան մեծ էր, որ նրա ընկերներից երկուսը տղամարդուն մեջքից պահել են՝ վախենալով, որ ձուկը նրան կքաշի ջուրը:

Ձկանը նավակի մեջ դնելուց հետո՝ Այզելը հազիվ է կարողացել նրան միայնակ բարձրացնել նկարվելու համար:

160 սմ երկարություն ունեցող ձուկը կշռում էր 47 կլիոգրամ:

Այզերի բռնած ձողաձուկը ոչ միայն անցել է աշխարհի ռեկորդը, այլև աշխարհում միակն է, որ անցել է 45 կգ-ի սահմանը:

Ձկնորսական նավասարքերի արտադրության գործադիր տնօրեն Այզերը ձուկը նվիրել է Բերգենում գտնվող Նորվեգական ձկնորսական թանգարանին, որտեղ այն կվերածվի մանեկենի և կցուցադրվի:

 

Մահմեդական ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին վատ վիճակում է հայտնվել, երբ Բավարիա Մյունխենի իր թիմակիցը նրա գլխին գարեջուր է լցրել (տեսանյութ)

f2Մյունխենի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին երդվել է երբեք չխոսել իր թիմակցի հետ` իր գլխին գարեջուր լցնելու համար:

Աուգսբուրգի նկատմամբ Բավարիա Մյունխենի 3-0 հաղթանակը տոնելու ժամանակ Ֆրանսիացին իր խաղընկերներին խնդրել է ալկոհոլը իրենից հեռու պահել:

Չնայած ալկոհոլից խուսափելուն՝ Ռիբերիի թիմակից Ջերոմ Բոատենգը նրա գլխին մի մեծ գավաթ գարեջուր է լցրել:

Սա Ռիբերիի անվան հետ կապված միակ հակասությունը չէ՝ 30-ամյա ֆուտբոլիստը հունիսին դատարանի առաջ էր կանգնել անչափահաս մարոկացի մարմնավաճառի հետ հարաբերություններ ունենալու համար՝ չնայած նա պնդում էր, որ տեղյակ չի եղել, որ աղջիկը 17 տարեկան է եղել:

Չնայած Ռիբերին իր թիմակցի արարքը այդ պահին լավ է ընդունել՝ այնուամենայնիվ հետագայում սառը արձագանք է տվել կատարվածին՝ հատնելով, որ այլևս չի խոսի Բոատենգի հետ՝ ավելացնելով, որ նա շատ լավ գիտեր իր մահմեդական լինելը:

Ֆուտբոլիստը մահմեդականություն ընդունել է իր մանկության սիրեցիալի հետ ամուսնանալու համար: Այժմ զույգը ունի երկու դուստր:

Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ավստրիայում

329.Event in Austria dedicated to the 68th anniversary of the victory in the Second World War 13.05.2013Մայիսի 5-ին եւ 12-ին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում միջոցառումներ՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին: Միջոցառումներին մասնակցեց Ավստրրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հուշահամալիրի կենտրոնական հուշակոթողին, խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հայ եւ բախտակից խորհրդային ժողովուրդների ռազմագերիների հուշատախտակներին:

Մայիսի 5-ին Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում տեղի ունեցավ նոր թանգարանային սրահի եւ Անվանասրահի բացման պաշտոնական արարողությունը՝ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի, Խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերի, փոխվարչապետ եւ ԱԳ նապարար Միխայել Շպինդլեգգերի, ՆԳ նախարար Յոհաննա Միկլ-Լեիթների, կառավարության այլ անդամների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին եւ մասնակիցների առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, Ամերիկայի Հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեւիդ Հարրիսը, եվրոպական տարբեր երկրներից ժամանած ճամբարի նախկին ռազմագերիներ:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը եւ Մաուտհաուզեն հուշահամալիրի ղեկավարությունը դեռեւս 2012թ. նախաձեռնել էր 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եւ զոհված շուրջ 15633 ԽՍՀՄ քաղաքացիների ինքնության ճշգրտման գործընթաց` նախկին ռազմագերիների եւ զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի գիրք տպագրելու եւ հուշահամալիրում Անվանասրահ ստեղծելու նպատակով:

Դեսպանության ջանքերով եւ Հայաստանի պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում ճշգրտվել են ցուցակում ընդգրկված թվով 59 հայ ռազմագերիների տվյալները, որոնց անունները տեղ են գտել Անվանասրահի հուշատախտակներում եւ ցուցասրահի հիշատակի գրքում: Հիշատակի գրքի ամբողջական հրատարակումը ծրագրված է 2014 թվականին:

Բացի այդ՝ դեսպանությունը Հայաստանի կենտրոնական զինվորական կոմիսարիատից ստացել էր համապատասխան անձանց վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, մասնավորապես 5 հայ ռազմագերիների լուսանկարներ, անձը հաստատող փաստաթղթեր եւ հավելյալ տվյալներ, որոնք արդեն իսկ ներառվել են եւ առաջիկայում էլ զետեղվելու են Ավստրիայի Ներքին գործերի նախարարության եւ հուշահամալիր-թանգարանի տեղեկատվական հրատարակություններում: Մասնավորապես, ՄԱՈՒՏՀԱՈՒԶԵՆ տեղեկատվական ամսագրի մայիսյան թողարկման մեջ հատուկ առանձնացվել եւ զետեղվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից զորակոչված եւ 1945 թ. ապրիլի 22-ին համակենտրոնացման ճամբարում իրենց մահկանացուն կնքած Վանուշ եւ Արսեն Հարությունյան եղբայրների լուսանկարը:

Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է Պապի նմանակին

i (4)Հռոմում ոստիկանությունը ձերբակալել է Սլովակիայից մի դերասանի, որը ներկայանում էր որպես Հռոմի պապ ու  փողով լուսանկարվում ցանկացողների հետ:

Աթոռին նստած ինքնակոչը ժպտում ու թերթում էր Աստվածաշունչը: Զբոսաշրջիկները պարզապես  իրար հերթ չէին տալիս: Սակայն, անանուն մարդու բողոքից հետո  սուտի-պոնտիֆիկոսին ձերբակալեցին:

Սլովակին 154-929 եվրո տուգանք է սպառնում` “ուրիշի տիտղոսն անօրինական յուրացնելու” համար:

Հովհաննես Պողոս II-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր 1978-2005 ժամանակահատվածում:

Հռոմի պապը միանգամից 800 իտալացի մարտիրոսների սրբերի դասն է կարգել

i (2)Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբերի դասն է կարգել ռեկորդային թվով մարտիրոսների, որոնք XV դարում նահատակվել են թուրքերի ձեռքով: Նրանցից հայտնի է  միայն  իտալացի կոշկակար Անտոնիո Պրիմալդոյի անունը: 1480-ին նրանք գլխատվել են իսլամ ընդունելուց հրաժարվելու համար:

Մարտիրոսների անուններն անհայտ են: Սակայն, նրանց մեջ երկու լատինաամերիկացի միանձնուհիներ կան` կոլումբիացի Լաուրա Մոն Թոյան  ու մեքսիկացի Գվադելուպե Մարիա Գարսիա Սավալեն: ՀիմաԿոլումբիան ունի առաջին “ազգային” սուրբը, որը վախճանվել է  1949-ին:

Բրիտանացի միլիարդատերը գրազի համար մեկ օր բորտուղեկցորդուհի է աշխատել

iVirgin կայսրության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը հագել է կարմիր  կարճ կիսաշրջազգեստ ու մեկ օր Air Asia ավիաընկերությունում աշխատել որպես բորտուղեկցորդուհի:

3 տարի առաջ նա ասիական ավիափոխադրումների տիրոջը ` Թոնի Ֆերնանդեսին,  պարտվեց գրազում: Նրանց գրազը  “ֆորմուլա-1” –ի կոնստրուկտորների թիմերի շուրջ էր: Պարտվողը պետք է ընկերության ինքնաթիռներից մեկում բորտուղեկցորդուհի աշխատեր: Բրենսոնին չհաջողվեց խուսափել  գրազի պայմանը կատարելուց  ու նա չվերթ կատարեց ավստրալական Պերտից դեպի  Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումուպուր:

Բրենսոնն արդեն Twitter-ում տեղադրել է իր լուսանկարները: Որպեսզի բորտուղեկցորդուհու կերպարին առավելագույնս նմանվի, նա փոխել էր սանրվածքը, մաքրել ոտքերն ու դիմահարդարվել:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ (Նիդերլանդներ եւ Հունաստան)

328.Events dedicated to the 68th anniversary of the Victory in Great Patriotic War 11.05.2013Նիդերլանդներ

Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Այս տարի առաջին անգամ միջացառումներն անցան ավելի ընդգրկուն ձեւաչափով եւ, Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանություններից բացի, իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Լեհաստանի, Կանադայի, Ֆրանսիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ի դեմս ռազմական կցորդների, ինչպես նաեւ Նիդերլանդների իշխանություններն՝ ի դեմս ԱԳՆ ներկայացուցչի: Ավանդույթի համաձայն, միջոցառմանը մասնակցեցին նաեւ Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, համակենտրոնացման ճամբարների վերապրածներ եւ նրանց զավակներ, համայնքային ներկայացուցիչներ:

Երկրորդ աշխարհամարտի տարիների «Կուդրիստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղակայված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո՝ միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի «Ռուստհոֆ»  գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային բանակի 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաեւ 10 հայ զինվոր:

Հուշահամալիրում բարձրացված էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, մասնակից դեսպանությունների ռազմական կցորդների ու քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:

Այնուհետեւ, մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Դաշնակից երկրների զինվորների հիշատակին նվիրված «Զոհաբերության խաչ», ինչպես նաեւ պատերազմում զոհված  հոլանդացի զինվորների ու քաղաքացիների հիշատակին նվիրված հուշարձաններին:

328.Events dedicated to the 68th anniversary of the Victory in Great  Patriotic War 11.05.2013Հունաստան

Մայիսի 9-ին Աթենքի Կալիթեա թաղամասում տեղի ունեցավ Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Հուշարձանին ծաղկեպսակ դրեց նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին Աթենքում հավատարմագրված ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ:

 

Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում Ժնեւում

323.Event dedicated to the 21st anniversary of the liberation of Shushi in Geneva 11.05.2013Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում:

Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորեց Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշեց, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ով ընդգծեց Շուշիի հաղթանակի պատմական նշանակությունը արցախյան ազատամարտում` բարձր գնահատելով այդ հաղթանակում հայ ժողովրդի միասնության, Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի դերը, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման ներկա ընթացքը:

Միջոցառմանը ցուցադրվեց  ԼՂՀ ձեռքբերումներին նվիրված տեսաֆիլմ:

Տոնական միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Ժնեւի Սբ. Հակոբ Եկեղեցու հոգեւոր հովիվ, հոգեշնորհ Տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով, շնորհավորելով ներկաներին մայիսյան հաղթանակների առթիվ, վստահություն հայտնեց, որ պատերազմում հաղթանակած արցախահայությանը կհաջողվի խաղաղության պայմաններում շենացնել հայրենիքը եւ հզորացնել հայկական պետականությունը:

Միջոցառումը եզրափակվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանի անունից տրված ընդունելությամբ:

Ես դեռ կպարեմ ձեր թաղումներին. հերցոգուհի Ալբա

o_535417Հերցոգուհի Ալբան հրատարակել է իր “Ին՞չ սովորեցրեց ինձ կյանքը” ինքնակենսագրական ալբոմը: 87-ամյա իսպանուհին, որը աշխարհի ամենատիտղոսավոր կինն է,  պատմել է իր երկար ու պայծառ ճակատագրի վայրիվերումների մասին, գրում է The Daily Mail-ը:

Ուինստոն Չերչիլի և արքայադուստր Դիանայի ազգականուհին` Եվրոպայի ամենահարուստ կինը, Իսպանիայի ամենահայտնի տոհմերից մեկի  14-րդ ժառանգն է: Նա ունի հսկայական կալվածքներ ու պալատներ, որոնցից ամենահայտնին մադրիդյան Լիրիա նստավայրն է:

Ալբայի տներում հավաքված են Ռուբենսի, Ռեմբրանդի, Գոյայի և Վան դեյկի վրձիններին պատկանող եզակի կտավներ: Բացի այդ, նա ունի 1430թ.  տպված եզակի աստվածաշունչ: Էքսցենտրիկ ազնվականուհին յոթ անգամ հերցոգուհու, 19 կոմսուհու և 23 մարկիզուհու  տիտղոս է ստացել Եվրոպայի բոլոր թագավորական տներից:

Իր գրքում հերցոգուհին նշել է , որ իր անցյալը հագեցած էր, բայց “ոչ  լրիվ պարզ”: Նրա կյանքի ծանրագույն տարիները եղել են քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, երբ ինքը ընդամենը 10 տարեկան էր: Այնուամենայինիվ,  իսպանուհին ընդունել է, որ իր համար ամենաբարդ հանձնարարականը եղել է հայրական տան վերականգնումը, որը լիովին ոչնչացված էր ռմբակոծումներից:

Ալբան համարվել է Եվրոպայի ամենագեղեցիկ կանանցից մեկը, բայց վերջերս նրա արտաքինը շատ են քննադատում  նրա` պլաստիկ վիրաբուժությամբ տարվելու պատճառով: Արիստոկրատուհին չի մեկնաբանում իր վիրահատությունների շուրջ ծավալված վեճերը , բայց պատմում է, թե ինչպես է մուսա դարձել Պիկասոյի համար : “Ես երբեք չեմ հանդիպել Պիկասոյի հետ, նրա առաջարկության մասին ինձ պատմել է մի տորեադոր”,- անկեղծացել է Ալբան: Նա ասել է, որ չի ափսոսոում , որ նկարչի մոդելը չի դարձել: Նրա կարծիքով`  բնորդուհի լինելը “հիմարություն է և ձանձրալի”:

Ինքնակեսագրականը փաստեր է պարունակում Ալբայի ամուսնությունների մասին, որի ընտանեկան կյանքը հատուկ ուշադրության կենտրոնում է եղել: Նրա առաջին ամուսինը ռազմածովային սպա էր` Դոն Պեդրո Լուիս Մարտինեսը: Ասում են, որ հասարակությունն  այդ ամուսնությունով ավելի շատ հետաքրքրվեց քան բրիտանական թագուհու`Եղիսաբեթ   II-ի ամուսնությամբ: Հանդիսությունը կայացել է 1947թ.  հոկտեմբերի 12-ին: Ալբան հագել էր ժանյակավոր զգեստ, որն,  ըստ որոշ լուրերի,  ոգևորել է  Alexander McQueen ապրանքանիշին ստեղծելու Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը: Հերցոգուհին և նրա ամուսինը երջանիկ անմուսիններ էին և ունեցան վեց երեխա: 1972թ. Մարտինեսը վախճանվեց:

1978 թ. Ալբան ցնցեց հասարակությանը` ամուսնանալով կարգալույծ ճիզվիտ քահանա, իր նախկին խոստովանահայր Հեսուս Ագիրե -ի-Օրտիս դե Սարատեի հետ : Նա մահացավ 2001թ.:  2011 թ. հերցոգուհին նորից ամուսնացավ : Նրա ընտրյալը Ալֆոնսո անունով մի պաշտոնյա էր, որը հարսնացուից 24 տարի փոքր էր: Քանի որ ազգականները դեմ էին այդ անհավասար ամուսնությանը, արիստոկրատուհին  հրաժարվեց իր կարողության մի մասից, ինչը մեծ արձագանք  առաջացրեց:

“Խոստովանում եմ, որ ես ուզում եմ միայն ապրել,-ասում է Ալբան:-Ես հրճվում եմ մարդկանց դեմքի արտահայտությունից, երբ ուշադիր նայում եմ նրանց և ասում `Ես կպարեմ ձեր թաղմանը»:

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է սպանությունների մեջ մեղադրվող 93 տարեկան Աուշվիցի պահակին

m1Գերմանական իշխանությունները այսօր ձեռբակալել են սպանության մեջ կասկածվող 93-ամյա Աուշվիցի պահակին:

Այսօր Հանս Լիպշիցը, ով մի ժամանակ բնակվում էր Միացյալ նահանգներում հսկողության տակ է առնվել, երբ հայցվոր կողմը եզրակացրել է, որ ակնհայտ ապացույցներ կան, որ տղամարդը Աուշվիցում եղած ժամանակ՝ 1941-1945թթ ներգրավված է եղել հացագործությունների մեջ:

Լիպշիցը ընդունում է, որ ինքը նացիստական ՍՍ-ի (պաշտպանական ջոկատ) հետ ծառայել է տխրահռչակ մահվան ճամբարում, սակայն պնդում է, որ ինքը ընդամենը խոհարար է եղել այնտեղ: Այդ ճամբարում սպանվել են մոտավորապես 1,5 միլիոն հրեաներ:

Լիպշիցը ԱՄՆ-ից վտարվել է 1983թ-ին իր նացիստական անցյալի մասին ստելու համար: Նա Չիկագո էր գաղթել 1950-ականներին՝ պատերազմից հետո:

Գերմանիայի կողմից մի քանի շաբաթ առաջ Աուշվիցի պահակախմբի նկատմամբ ձերբակալելու նպատակով հետախուզում հայտարարելուց հետո նա դատարանի առաջ կանգնած առաջին մարդն է:

Լիպշիցը ծվել է 1919թ-ին Լիտվայում և 1943թ-ին պարգևատրվել է «էթնիկ գերմանացի» կոչմամբ: Այժմ նա մեղադրվում է 1941-1945թթ Աուշվիցում աշխատելու տարիներին ՍՍ-ի անդամ լինելու մեջ:

Նա մեղադրվում է սպանությունների և ցեղասպանությանը մասնակցելու մեջ:

Լիպշիցի անունը Իսրայելում տեղակայված Սիմոն Վիզանտելայի կենտրոնի պրոֆեսոր Էֆրաիմ Զուրովը վերջերս էր ավելացվել հետախուզման մեջ գտնվող նացիստական հանցագործների ցուցակին:

Լեհաստանում տեղակայված Աուշվիցի ճամբարում ավելի քան 1,2 միլիոն հրեա էր սպանվել նացիստների կողմից շրջափակման տարիներին:

 

Արքայազն Հարրին կիսելով իր երջանկությունը բարեկամների հետ,բացել է թագավորական տան հիմնական գաղտնիքը

gariԲրիտանիայի արքայազն Հարրին բացել է  թագավորական ընտանիքի գլխավոր գաղտնիքը  կիսելով իր ընկերներ հետ նորությունը այն մասին, որ իր ավագ եղբայր Ուիլյամը և նրա կին Քեթրինը պետք է տղա ունենան: Երիտասարդի մոտիկներից մեկը իր հերթին այդ մասին պատմել է բրիտանական լրագրողներին:

“Հարրին իր ընկերներին պատմել է, որ Քեյթն ու Ուիլյամը տղա են ունենալու, և որ ինքը երջանիկ է տղա զարմիկ ունենալու համար”,  — վկայակոչելով  Daily Mail-ը ցիտում է  ИТАР-ТАСС-ը:   Այդ տեղեկությունը հաստատում է մեկ այլ արտահոսք.ըստ խոսակցությունների Ուիլյամի  մորաքրոջ աղջիկը`արքայադուստր Եվգենիան     նույնպես խոսել է տղայի մասին: Եվս մի մանրուք, իբր զույգի գնած մանկական սայլակը ձևավորված է երկնագույն մասնիկներով:

Այս ամենը կարող է փոխել բուկմեկերական գրասենյակներում ուժերի դասավորությունը, որոնք Քենբրիջի դքսի և դքսուհու ապագա երեխայի սեռի համար դրույքաչափ են վերցնում; Մինչև վերջերս մեծ մասը դնում էր աղջկա վրա (մեկը երեքի դեմ) և տղայի համար `հինգը երկուսի դեմ:

Պաշտոնապես այդ լուրը դեռ չեն բացահայտում: Ուիլյամն ու Քեթրինը լռություն են պահպանում: Թղթակիցների հաշվարկների համաձայն ծննդաբերությունը տեղի կունենա հուլիսի կեսերին:

Հայրը և 8 տարեկան դուստրը զոհվել են վերահսկողությունից դուրս եկած նավակից ջուրը նետվելու պատճառով, կան չորս այլ վիրավորներ

b3Երեկ արագաշարժ նավակի վերահսկողությունից դուրս գալու հետևանքով հայրը և դուստրը զոհվել են, մյուս չորս ուղևորները լրջորեն վնասվել են:

Նավակում գտնվող ուղևորները՝ ներառյալ չորս տարեկան տղան, նետվել էին ջուրը:

Բրիտանիայի Պադսոու քաղաքի մոտակայքում գտնվող Կամել գետի գետաբերանի ափին հանգստացող հարյուրավոր մարդիկ ականատես են եղել, թե ինչպես է նավակը արագ պտույտներ գործում և ջուրը նետում ուղևորներին:

Երեկ Քորնուոլի ոստիկանությունը հաստատել է, որ երկու մահացածներից մեկը 51-ամյա մի տղամարդ է, իսկ մյուսը՝ իր ութամյա դուստրը: Ըստ հետախույզ Ջեյմս Քլուելի՝ նրանք տեղացիներ չէին և մոտակայքում հանգստյան տուն էին վարձել իրենց արձակուրդը անց կացնելու համար՝ ավելացնելով, որ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների վնասվածքները լուրջ են:

Փրկված 39-ամյա կինը, չորս տարեկան տղան և 10, 12 տարեկան երկու աղջիկներ տեղափոխվել են Պլիմուտի հիվանդանոց:

Երեկ կեսօրին դեպքի ականատեսների կողմից մեծ քանակությամբ զանգեր են ստացվել շտապ օգնության ծառայություն:

Դեպքի վայր են ուղարկվել երեք փրկարար նավակներ և մեկ ուղղաթիռ:

Բրիտանացիների 25%-ը շաբաթական մեկ ժամից պակաս է քայլում

hodit-peshkom-poleznoԲրիտանիայի հասուն բնակչության քառորդ մասը մեկ ժամից ավելի չի հատկացնում ոտքով զբոսանքին: Դրա մասին են վկայում Ramblers բարեգործական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է  Միացյալ թագավորության 2000 բնակիչ: Ընդ որում, հաշվի է առնվել  նաև այն ժամանակը, որ ծախսվում է խանութ, աշխատանքի ու տուն գնալիս:

Հարցվածների 25%-ը տեղեկացրել է, որ ոտքով քայլելու վրա շաբաթական  մեկ ժամից  ավելի չի հատկացնում, 43%-ը ` մոտ 2 ժամ:

Ընդ որում, հարցվածների 93%-ը համաձայն է, որ զբոսանքը ֆիզիկական մարզանքի լավ տարբերակ է:

Բրիտանիայի առողջապահության նախարարության պաշտոնական առաջարկի համաձայն, առողջության համար հարկավոր է շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական  բեռնվածությանը տրամադրել: