Շրի-Լանկայի բնակիչներն ընկել են ձկնանձրևի տակ

рыбка-390x290Շրի- Լանկայի արևմուտքում գտնվող Չիլաու մարզի բնակիչները հայտնվել են ձկնանձրևի տակ.ձկներին ուժեղ քամին էր բարձրացրել կղզու գետից:

Լրագրողները հայտնում են, ու անձրևից հետո տեղաբնակներն ավելի քան 50 կգ ձուկ են հավաքել:

Հայտնում են նաև, որ Շրի -Լանկայի հարավում երկու տարի առաջ ծովախեցգետինների անձրև է տեղացել:

Անկախ

Ֆրանսիայում կապի Orange օպերատորի 1,3 մլն բաժանորդի տվյալներ են գողացել

52c1f3b6-8378-d756-8378-d7594b07f2ff.photo.0

Ֆրանսիայում Orange-ի ,1,3 մլն բաժանորդ հաքերական հարձակման է ենթարկվել, հաղորդում է gazeta.ru-ն, հղում անելով Le Figaro-յին:

Հաքերներին հասանելի են դարձել հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ ու անձնագրային տվյալներ:

Նշվում է, որ հարձակումը կատարվել է ապրիլի 18-ին, սակայն դրա մասշտաբները չէին բացահայտվում:

Ավելի ուշ բաժանորդները զգոնություն ցուցաբերելու ու համացանցով գաղտնի տվյալներ (մասնավորապես` բանկային հաշիվներ ու հաշվեհամարների գաղտնագրեր) չհաղորդելու խնդրանքով ծանուցում են ստացել:

Անկախ

Հյուսիսային Կորեայի նախագահին կույս աղջիկների արյուն են ներարկում երիտասարդ մնալու համար

Քիմ Չեն Ինը Հարվարդի և Ստենֆորդի համալսարանների գիտնականները մի ուսումնասիրություն են կատարել, ըստ որի երիտասարդ մկների արյունը ներարկել են ավելի ծեր մկներին, որի հետևանքով նրանց ուղեղն ու մարմինը առավել առողջ և ամուր է դարձել: Այսպես ԱՄՆ-ում արված հետազոտությունը պարզել է, որ երկարակեցության գաղտնիքը երիտասարդ արյան մեջ է: «Վամպիրի թերապիա» կոչվող գործողությունը բարձրացրել է ծեր մկների ֆիզիկական և մտավոր ունակությունները: «Հաբերլերը» գրում է, որ Հյուսիսային Կորեայի բռնապետ նախագահ Քիմ Չեն Ինը այս հետազոտությունից հետո որոշել է փորձել երիտասարդ մնալու այս մեթոդը: Բացահայտվել է, որ նրան պարբերաբար երիտասարդ և կույս աղջիկների արյուն են ներարկում: Ինը, հավատալով, որ երիտասարդ արյունը կարող է հրաշքներ գործել, նախընտրել է հենց կույս աղջիկներին:

Անկախ

Թաիլանդի վարչապետը կանգնել է դատարանի առաջ

pic_f04cad40d157905980ffa9c2a9c960b5Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթը այսօր, մայիսի 6-ին Թագավորության Սահմանադրական դատարանում ցումունք է տվել: Նրան պաշտոնեական իրավասությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա դա կհանգեցնի նախարարների կաբինետի պաշտոնաթողության:

Չինավաթին դատի է տվել ընդդիմադիր սենատորների խումբը: Նրանք վստահ են, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Տավիլ Պլիենսրիին պաշտոնից հեռացնելով, Չինավաթը չարաշահել է իր իրավասությունները: Հայցատու սենատորները համոզված են, որ Անվտանգության խորհրդի ղեկավարին ազատելով, Չինվաթը «գործել է շահադիտական նկատառումներից» ելնելով:

Խոսքը 2011-ին կատարվածի մասին է, սակայն այս տարվա մարտին Պլիենսրին բողոքարկեց այն Գերագույն  վարչական դատարանում ու կարողացավ վերականգնվել իր պաշտոնում: Եթե դատարանը Չինավաթի գործողություններն անօրինական ճանաչի, ապա դա կհանգեցնի նրա պաշտոնաթողության, և, որպես դրա հետևանք` նախարարների ամբողջ կաբինետի ցրման, որը 2011-ին հաստատել էր վարչապետի` Պլիենսրիին պաշտոնից հեռացնելու որոշումը:

Հենց դրան են ձգտում ընդդիմադիրները, որոնք ավելի քան կես տարի Բանգկոկում ցույցեր են անում: Նրանց առաջնորդ Սութեփ Տաուգսուբանը ավելի վաղ հայտարարել էր, որ  երբ դատարանի որոշմամբ Չինավաթը հեռացվի պաշտոնից, ապա ինքն անձամբ կդիմի Թաիլանդի թագավորին` նոր վարչապետ նշանակելու խնդրանքով: Վարչապետի թեկնածու այդ դեպքում կառաջարկեն իրենք` ընդդիմադիրները:  Իրադարձությունների նման զարգացումը Թաիլանդում, արդեն կնքել են «ճակատագրական շրջադարձ» անունով:

Սակայն, գործը դրան դեռևս չի հասել, քանի որ դատարան ներկայացած Չինավաթը հրաժարվել է ընդունել մեղքը.»Ես մերժում եմ, բոլոր մեղադրանքները, որ առաջ են քաշվել իմ հասցեին: Որպես վարչպետ ես իրավունք ունեմ իմ պարտականությունները կատարել ու որոշումներ ընդունել` առաջնորդվելով հասարակության շահերով»,-հայտարարել է նա:

Անկախ

Օդեսայում հրդեհի ու մարտերի ժամանակ 48 մարդ է անհետացել

172-390x290Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Օդեսայում, մայիսի 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո 48 մարդու անհետացման մասին:

«Երեկ քաղաքը հրաժեշտ տվեց արյունալի իրադարձությունների զոհերին: Թաղեցին 6-ին, այդ թվում` շրջխորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինին, որին հաճախ կարելի էր տեսնել «հակամայդանի»  ցույցերի ժամանակ», հայտնել են  «1+1» հեռուստաալիքի եթերում:

Նույն հեռուստաալիքի տվյալներով, դիահերձարաններում են գտնվում չճանաչված տասնյակ մարդիկ: Քաղաքացիները պահանջում են գտնել ու պատժել  կատարվածի մեղավորներին: Մասնավորապես, նրանք ողբերգության համար մեղադրում են նահանգապետ Վլադիմիր Նեմիրովսկուն ու գնդապետ Դմիտրի Ֆուչեջին:

Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 2-ին Օդեսայում բախումների հետևանքով զոհվել է 46 մարդ: Նրանց անուններն ու մահվան պատճառները չեն հրապարակվում` հետաքննության շահերից ելնելով: Դրա հետ կապված, օդեսացիներն իրենք են սկսել կազմել զոհերի «ժողովրդական ցուցակ»: Հիմա դրանում 36 անուն է նշվում:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից առայժմ միայն Արևմուտքն է տուժում

o_942811Արևմուտքի մամուլի ուշադրությունն առաջվա պես սևեռված է Ուկրաինայի իրադարձություններին:  Լրագրողները հավաքել են միջազգային փորձագետների կարծիքները` Ռուսաստանի  նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ու եկել են մեկ ընդհանուր եզրահանգման, որ առայժմ այդ միջոցներից տուժում է միայն Եվրոպան:

Ամերիկյան Huffington Post հրատարակության լրագրողները` հիմնվելով միջազգային փորձագետների կարծիքների վրա, գրում են, որ չնայած Ռուսաստանի դեմ վերջին  պատժամիջոցներին, Մոսկվան  Ուկրաինայի նկատմամբ կշարունակի գործել ազգային շահերի համաձայն:

Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական իշխանություններին, առաջին հերթին, հարկավոր են  քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ կատարել. «Քանի դեռ Ուկրաինան չի ձևափոխել իր քաղաքական կառուցվածքն այնպես, որ տարածաշրջաններն ապահովի ֆինանսական ու տնտեսական ինքնավարությամբ, ինչպես նաև չեզոքության սահմանադրական երաշխիք չի  հատկացնի, Ռուսաստանը, չնայած վերջին պատժամիջոցներին, կշարունակի գործել ազգային շահերի համաձայն»:

Fiscal Times գործակալության հոդվածի հեղինակները (գրասենյակը գտնվում է Նյու Յորքում), նույնպես գրում են , որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդել Ռուսաստանի վրա, իսկ այ  Արևմուտքին` հսկայական տնտեսական վնաս են հասցրել: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցը`  վտանգավոր խաղ է»: «Իրոնիան նրանում է, որ նպատակը որ հետապնդում էր Արևմուտքը` Մոսկվային ստիպել  զիջել այն ժամանակ, երբ կիևյան իշխանությունները քայլեր են անում Եվրոպային մոտենալու ճանապարհին, այդպես էլ չի ստացվել: Դրա փոխարեն իրականանում են բոլոր սցենարներից ամենավատերը.պատժամիջոցները, որոնք պետք է ազդեին Ռուսաստանի վրա, առայժմ միայն տնտեսական վնաս են պատճառում հենց իրենց` արևմուտքի երկրներին»:

Գերմանական Der Spiegel-ը հայտնում է, որ ԵՄ երկրները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Եվրոպայում գերազանց հասկանում են, որ ռուսական գազի այլընտրանքային տարբերակ չկա ու չեն ընդունում դրանից կախվածությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ տնտեսական  պատժամիջոցներից տուժում են գործարարներն ու ընկերությունները, որոնք տարիներ շարունակ համագործակցում են Ռուսաստանի հետ: «Եվրոպացժյի քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսատանի դեմ նոր պատժամիջոցների հարցով:  Ոչ ոք չի կամենում նոր, ավելի լուրջ պատժամիջոցներ սահմանել` հաշվի առնելով, որ Եվրոպան կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից: Գերմանացի գործարարները հստակ հասկացնել են տվել, որ նման պատժամիջոցներն իրենց ամենևին էլ չեն հետաքրքրում»:

Եվրոպական տեղեկատվական New Europe գործակալությունը հրապարակել է  Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուի հայտարարությունը: Նա իր անհանգստությունն է հայտնել Ուկրաինայի դեպերի կապակցությամբ ու հերթական անգամ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Ուկրաինային խաղաղ երկխոսության  կոչ  արել: Նա եվրոպական այլ առաջնորդների նման կարծում է, որ դա Ուկրաինայի իրադրությունը կարգավորելու միակ ճիշտ ուղին է: Հրատարակությունը նշում է. «Տրայան Բեսեսկուն Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում հնարավորինս շուտ երկխոսության նստել կիևյան իշխանությունների հետ: Նա հայտարարել է, որ հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմի ռիսկը խիստ մեծ է: Ռումինիան, որպես ամենամոտ հարևան, հույս ունի, որ դա տեղի չի ունենա»:

Օդեսայում մայիսի 2-ն ամենամյա սգո օր են հայտարարել

171-390x290Մայիսի 2-ը Օդեսայի հրդեհի զոհերի ու մարտերում զոհվածների Հիշատակի օր է հայտարարվել:

«2014-ի մայիսի 2-ին  մարդկանց զանգվածային մահվան հանգեցրած  ողբերգական իրադարձությունների զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով , մայիսի 2-ը հայտարարվել է Զոհերի հիշատակի օր»,-ասվում է Օդեսայի ժամանակավոր պաշտոնակատարի կարգադրության մեջ` քաղխորհրդի կայքում:

Փաստաթղթի համաձայն, ամեն տարի հիմնարկների, ձեռնարկությունների , կազմակերպությունների ու բնակելի շենքերի վրա կիջեցվեն Ուկրաինայի ու Օդեսայի դրոշները` սգո ժապավեններով:

Մայիսի 2-ին «հակամայդանի» 46 ակտիվիստ զոհվեց Արհմիությունների տանը` Օդեսայում, ու Կուլիկովյան դաշտի մարտերում: Ավելի քան 200 մարդ տուժեց:

Անկախ

«Սևոլ» նավի որոնողական աշխատանքների ժամանակ ջրասուզակ է զոհվել

o_931383Ապրիլի 16-ին  խորտակված հարավկորեական «Սևոլ» նավի որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ քաղաքացիական ջրասույզներից մեկն է զոհվել: Հերթական խորասուզման ժամանակ նա կորցրել է գիտակցությունը, որից հետո մոտակա հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Undine Marine Industries մասնավոր ընկերության հետ աշխատող զոհված դայվերի հետ կապն ընդհատվել է 25մ խորասուզումից հետո: Արտակարգ պատահարի հետևանքով բոլոր աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:

Որոնողական 19-օրյա աշխատանքի արդյունքում հաջողվել է հայտնաբերել ընդհանուր թվով 262 մարմին: 40 մարդ առաջվա պես համարվում է անհայտ կորած:

Անկախ

Օդեսայում ավարտվել է Արհմիությունների տան զոհերի ճանաչումը

o_941281Այսօր Օդեսայում կշարունակեն Արհմիությունների մարզային տան զոհերի հողին հանձնումը, որոնց հրկիզել են արմատականները: Դատաբժշկական փորձաքննությանը ժամանակ պահանջվեց, որ ավարտեն դիակների ճանաչումը, որոնք հայտնաբերվել են հրկիզված տարածքներում ու որոշել նրանց մահվան պատճառները:

Պաշտոնական տվյալների համաձայն, զոհերից 5-ը սպանվել են, 8-ը զոհվել են հրդեհի ու հետապնդումներից փրկվելու նպատակով բարձրությունից ընկնելու հետևանքով, 24 մարդ զոհվել է այրվածքներից ու ծխից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարում են, որ երկրի իշխանությունները միտումնավոր քիչ են ներկայացրել զոհերի թիվը` վախենալով ժողովրդական հուզումներից: Տեղի ԶԼՄ-երը հղում անելով անանուն աղբյուրներին,  հայտարարում են, որ զոհերի թիվը հասնում է 116-ի:

Օդեսայում անկարգությունները սկսվեցին մայիսի 2-ին, ցերեկը, երբ Խարկովից եկան ֆուտբոլային երկրպագուներն , իսկ «Աջ սեկտորի» արմատականներն ու , այսպես կոչված` «Մայդանի ինքնապաշտպանության» ներկայացուցիչները` Կիևից ու քաղաքի փողոցներում երթ սկսեցին, որն ավարտվեց դաշնայնացման կողմնակիցների հետ բախումներով:

Հետևանքը եղավ այն, որ արմատականները հրկիզեցին Արհմիությունների շենքն ու Կուլիկովյան դաշտ հրապարակի վրանային քաղաքը, որտեղ Ուկրաինայի դաշնայնացման ու ռուսաց լեզվին պետական կարգվիճակ տալու մասին  հանրաքվեի անցկացման համար ստորագրահավաք էր կատարվում: Պաշտոնական տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է 46 մարդ, 200-ն էլ տուժել են:

Անկախ

Կարակասում սպանվել է Վենեսուելայի նախագահի անձնական թիկնապահը

o_841099Վենեսուելայի մայրաքաղաքում սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական թիկնապահը` լեյտենանտ Մարկո Կորտեսը: Նախնական տվյալների համաձայն, նա իր ավտոմեքենայում սպանվել է կողքից ընթացող մեքենայից:

«Ունիվերսալ» թերթի տվյալներով, Կորտեսին սպանել են հանցագործները, որոնք ցանկացել են տիրանալ նրա ավտոմեքենային: Հրատարակությունը գրում է, որ Կորտեսը Մադուրոյի անձնական թիկնազորից էր ավելի քան 6 տարի.այսինքն, նա պահպանել է ոչ միայն Մադուրոյին, այլև երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսին:

Անցած շաբաթ Կարակասում սպանվեց ազգային հետախուզության պետ, պաշտոնաթող կապիտան Էլիեսեր Օթաիսան: Նրա մարմինը հայտնաբերվել էր ամայի վայրում:

Եմենում հարձակվել են ֆրանսիացի դիվանագետների վրա

եմեն     Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ զինյալները հարձակում են իրականացրել ֆրանսիացի դիվանագետների վրա: Դեպքը տեղի է ունեցել Հադա թաղամասում Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Հայտնի է, որ հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Դիվանագետների ինքնությունն ու պաշտոնները չեն հրապարակվում: Սակայն ֆրանսիական իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ զոհված անձը դեսպանատան անվտանգության աշխատակիցն է եղել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Եմենում տեղի ունեցածը՝ այն անվանելով վախկոտների արարք: Օլանդը ցավակցություն է հայտնել զոհված դիվանագետի ընտանիքին և խոստացել անել հնարավոր ամեն բան մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար:

Անկախ

Ֆինլանդիայում վարորդական իրավունքից զրկում են անգամ հարբած հետիոտնին

50615061Ֆինլանդիայում ոստիկանական բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են նաև վարորդական իրավունք հանձնող տեսչությունների հետ, ու հիմա արդեն, վարորդական իրավունքից կարող է զրկվել նույնիսկ մեքենայի ղեկին չնստած հարբած հետիոտնը:

Ինչպես նշել է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ոստիկանության կոմիսար Կատայան, վարորդական իրավունքից կարող են զրկվել այն վարորդները, որոնք պարբերաբար հայտնվում են սթափարաններում: Նա հավելել է, որ դրա համար բավարար է կարճ ժամանակահատվածում նման 3  դեպքը:

“Հաջորդ տարբերակը վարորդին հաշվառման կանգնեցնելն է, որի ժամանակ նա հնարավորություն ունի ապացուցելու, որ ալկոհոլի հետ խնդիրներ չունի”,-ասել է նա ու հավելել, որ հարցի լուծման միջոցը կախված է  իրավիճակից:

Այդ կարգը հիմնված է վարորդական իրավունքի վկայականի կանոնով, որի համաձայն, իրավունք տրվում է այն  մարդուն, որը ալկոհոլ կամ էլ թմրամիջոց  միշտ չէ օգտագործում: Սթափարանում հաճախակի հայտնվելը մեկնաբանվում է որպես չարաշահում:

Անկախ

Թաիլանդում երկրաշարժի պատճառով ճաքեր են առաջացել ճանապարհներին ու շենքերում

o_640455Թաիլանդում երկրաշարժը մեծ վնաս է հասցրել թագավորության հյուսիսային գավառներին: Արտակարգ  պատահարից հետո Չիանգրայ գավառի բնակիչներն իրենց տներում ճաքեր են հայտնաբերել: Ճանապարհներին նույնպես ճեղքեր են հայտնվել:

Ոստիկանությունն ու կամավորներն ուսումնասիրում են տարերքի էպիկենտրոնի անմիջական մոտակայքում գտնվող շրջանները: Դեռևս լուրջ ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:

Անկախ

Գերմանական ԶԼՄ-ներն ահաբեկում են եվրոպացիներին` Էստոնիայի վրա Ռուսաստանի հարձակմամբ

o_942342Արևմուտքում ԶԼՄ-ները շարունակում են Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանել: Մինչ անգլիալեզու հրատարկություններն Օդեսայում կատարված արյունալի իրադարձություններում ինչ որ մեկի ձեռքն են որոնում, գերմանական հրատարակություններից մեկի լրագրողները եվրոպացիներին «նենգ Ռուսաստանով» ահաբեկելու մի հնարավորություն  են գտել, գրում է vesti.ru-ն:

Այսպես, մայիսի 5-ին, գերմանական Focus ամսագրում հայտնվել է մի հոդված` «Հիմա էլ Ռոսաստանն Էստոնիայի վրա է հարձակվում» վերնագրով: Հոդվածում մեջբերվում է  ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքերը, որը «չի բացառում իրադարձությունների նման զարգացում»:

«ՆԱՏՕ-ն կյանքում բոլոր դեպքերի համար պահեստային պլան ունի: Մենք մշակել ենք մեր բլոկը պաշտպանելու պլան: Եթե Ռուսաստանի մտքով անցնի հարձակվել, ասենք, Էստոնիայի վրա, ՆԱՏՕ-ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի պաշտպանելու երկիրը»,աել է նա Frankfurter Allgemeinen Sonntagszeitung (FAS).-ին տված հարցազրույցում:

Focus-ն այդ մեջբերումը վերնագիր է դարձրել: Ճիշտ է  որոշ ժամանակ անց այն փոփոխվել էր: Սակայն մնացել է այդ հրապարակման սքրինը:

Անկախ

 

Երկրաշարժի ցնցումները զգացվել են մայրաքաղաքում

ol3001399278924 (1)Ճապոնական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Տոկիոյի տարածքում տեղի ունեցած ցնցումներն ըստ Ռիխտերի սանդղակի, հասել են 6,0 բալի: Երկրաշարժի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 17 բնակիչ, այդ թվում`74-ամյա մի կին, որն ուսի հոդախախտ է  ստացել:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ ցնցումների էպիկենտրոնը Իձուսոիմա կղզուց քիչ հեռու  (մոտ 100 կմ Տոկիոյից հեռու) ու 155 կմ խորության վրա է եղել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Անկախ

Պանամայում նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը

12-390x290Պանամայում նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Պանամիստական կուսակցության թեկնածու Խուան Կառլոս Վարելան, գրում է  Газета.Ru-ն:

Նման հայտարարություն է արել երկրի Ընտրական տրիբունալի նախագահ Էրասմո Պինիլյան:

Պանամա, նախագահական ընտրություններյում նախագահ է ընտրվում 5-ամյա ժամկետով: Այսինքն` Խուան Կառլոս Վարելան կղեկավարի երկիրը մինչև 2019 թիվը:

Այդ հանրապետությունը գտնվում է Կարիբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի Պանամայի պարանոցում: Պանաման արևմուտքում սահմանակից է Կոստա-Ռիկայի ու արևելքում` Կոլումբիայի հետ:

Անկախ

Ռուսաստանի ցամաքային հատվածից դեպի Ղրիմ կամրջի կառուցմամբ կզբաղվեն չինացիները

158-390x290Կերչի նեղուցի վրայով կամրջի շինարարությամբ կզբաղվի չինական խոշորագույն China Railway Construction Corporation Limited ընկերությունը: ՉԺՀ պետական ընկերության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև հուշագիրը հնարավոր է ստորագրվի մայիսի կեսերին: Ֆինանսավորման սխեմայի  ու շինարարության մոդելի մաշկումը պլանավորվում է հուլիսին:

Կրասնոդար մարզից դեպի Ղրիմ ձգվող տրանսպորտային միջանցքի նախագծի տեխնիկական մոդելը դեռ չի որոշվել: Որոշ տվյալների համաձայն, դա կարող է ավտոմոբիլա-երկաթուղային  կամուրջ լինել կամ էլ կամուրջ ու ստորջրյա թունել:

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 45 մլրդ դոլար: Ընդ որում չինական կողմը համաձայն է մաս-մաս ֆինանսավորմանը: Հիմա Ղրիմն ու Կրասոնդարի մարզը միացնում է ծովային  անցարանը:

Անկախ

Տեսախցիկներն արձանագրել են ուրվականի հարձակումը մարդու վրա (տեսանյութ)

o_942161

Վերջերս YouTube սարսափելի տեսանյութ է հայտնվել: Տարօրինակ կադրերում, գուցե առաջին անգամ, արձանագրվել է ուրվականի հարձակում մարդու վրա: Դա  առաջին պատմությունը չէ ուրվականների մասին, որ հայտնվում է ԶԼՄ-ներում: Արտաքին տեսանկարահանման խցիկներն  արձանագրել են, թե  ինչպես հանկարծ միջանցքով քայլող երիտասարդի վրա հարձակում է կատարվում: Ստվերը հարվածում է տղամարդուն, իսկ նա ընկնում է: Այն ժամանակ ուրվականը նրա ոտքից բռնում ու փորձում է քարշ տալ իր ետևից: Բարեբախտաբար, երիտասարդին հաջողվում է պոկվել ու փախչել: Թե ինչ էր դա իրականում,  չի հաջողվել պարզել:

“Ծիծաղս գալիս է, երբ կարդում եմ` դա մոնտաժ է, ամենը սարքովի է: Դուք անգամ չեք կարող երևակայել, որ աշխարհում շատ բաներ կան, որոնց ծագումը բացատրել չեք կարող”,-գրում է հոլովակի հեղինակը` Gamamori նիկով օգտատերը:

Վերջերս ուրվականի մասին հայտարարեց բրիտանական մի ընտանիք: Նրանք ուրվականներ էին նկատել լուսանկարներում: Իսկ Բոլիվիայում ուրվականին տեսանկարահանել էին ստադիոնում: Ստվերի նմանվող էակը տրիբունաներով  սլանում էր մարդկանց ու արգելապատնեշների միջով:

Մեծ Բրիտանիայում դպրոցականներն ուսուցչի սուրճին թույն են խառնել

157-390x290Յորքշիր կոմսությունում դպրոցականները փորձել են թունավորել իրենց ուսուցչուհի Էմմ Փլեյսին` նրա սուրճին թույն խառնելով, գրում է Газета.Ru.-ն:

Դեպքը կատարվել է Լիմինգտոն-Սպա քաղաքում: 10 տարեկան դպրոցականներ իրենց 39-ամյա ուսուցչուհու սուրճի մեջ թույն են լցրել այն պահին, երբ կինը թիկունքով շրջված էր: Երբ նա որոշեց սուրճ խմել, մեկ ուրիշ աշակերտ պատմեց դավադրության մասին:

Իրենց “Մաֆիա” հորջորջած դպրոցականները “սև ցուցակ են” կազմել` 6 դասատուի անունով: Կատարվածը հետաքննում է ոստիկանությունն ու ուսումնական հաստատության ադմինիստրացիան:

Օրեր առաջ  բրիտանական Լիդս քաղաքի Corpus Christi  կաթոլիկ քոլեջի  15–ամյա սանը  դասարանում սպանեց իր 63 –ամյա դասատու Էնն Մաքգուայերին :

Անկախ

Ուժեղ ջրհեղեղ Իտալիայում.2 մարդ է զոհվել

154-390x290 (1)Իտալիայում տեղատարափ անձրևներով պայմանավորված` ջրհեղեղ է եղել, մի քանի մարդ է անհետ կորել, 2-ը զոհվել են:

Չեզանո գետը դուրս է եկել ափերից և հեղեղել մի քանի բնակավայր Մարկի  տարածաշրջանում: Ականատեսների խոսքով, քաղաքի փողոցները վերածվել են գետերի հունի: Բնակիչները փորձում են ինքնուրույն հեռանալ հեղեղված շրջաններից:

Սակայն, տեղի իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել ու սպասել փրկարարներին: Բնակիչներին օգնության են ուղարկվել փրկարարներ ուղղաթիռներով ու հատուկ տեխնիկայով: Ինչպես օդերևութաբաններն են հայտնում, տարածաշրջանում տեղումները կշարունակվեն մի քանի օր:

Անկախ