16 աղջիկներ վաճառքի համար երեխա են ունեցել

iՆիգերիայում 16 աղջիկների անազատության մեջ են պահել ու ստիպել վաճառքի համար երեխա ունենալ:

Ոստիկանությունը ենթադրում է, որ նորածիններին օգտագործել են կախարդության մեջ: Աղջիկներին պահել են հարավում գտնվող ինչ-որ տանը: Նրանց տարիքը 16-19 է, իսկ  յուրաքանչյուր երեխայի համար նրանց առաջարկվել է 600 դոլար:

Նշվում է, որ  Նիգերիայում  սա նման առաջին “ծննդատունը” չէ, որտեղ երեխաներ են վաճառում:

Լիբիայի խորհրդարանը շարիաթը հռչակել է երկրի օրենսդրության հիմք

ԼիբիաԼիբիայի համազգային կոնգրեսը իսլամական իրավունքը՝ շարիաթը հռչակել է երկրի օրենսդրության հիմք: Այս մասին որոշումը ընդունվել է խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունից հետո: «Իսլամական իրավունքը հանդիսանում է Լիբիայի օրենսդրության գլխավոր աղբյուրը, որին պետք է հետևեն պետական բոլոր ինստիտուտները»,-ասված է խորհրդարանական հայտարարության մեջ:
Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ մոտ ժամանակներում հատուկ հանձնաժողովը փոփոխություններ կկատարի գործող օրենսդրության մեջ՝ այն համապատասխանեցնելով շարիաթին: Բացի պետական կառույցներից, այս փոփոխությունը անդրադառնալու է նաև ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների, ինչպես նաև Լիբիայի քրեական օրենսգրիք վրա:

 

 

Աշխարհի ամենաթանկ Սուրբ ծննդյան ծաղկեպսակը վաճառքի է հանվել 4,6 միլիոն դոլարով

Սուրբ ծնունդ,ծաղկեպսակFloral Designer, Pasi Jokinen-CarterVeryFirstTo.com կայքում վաճառքի է հանվել 4,6 միլիոն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկ Սուրբ ծննդյան ծաղկեպսակը, որի վրա տեղադրված են ընդհանուր 138 կարատ 40 ադամանդներ և սուտակներ:

Սուրբ ծնունդ,ծաղկեպսակԱշխարհի ամենաշքեղ ծաղիկներից և տերևներից պատրաստված 60սմ տրամագծով ծաղկեպսակը ստեղծել է ֆինլանդացի ծաղիկների դիզայներ Պասի Յոկինեն Կարտերը:

Դիզայների հաճախորդների ցուցակում ընդգրկված են թագավորական ընտանիքի անդամներ, քաղաքամերձ ակումբներ, ցուցասրահներ, ինչպես նաև ֆիլմեր և հեռուստատեսային հաղորդումներ պատրաստող ընկերություններ:

Ծաղկեպսակի ադամանդները և սուտակները տրամադրել է 77 Diamonds ընկերությունը, որը առաջարկում է բրիլյատների աշխարհի ամենամեծ ընտրանին և աշխարհի հղկված Սուրբ ծնունդ,ծաղկեպսակադամանդների 70 տոկոսը:

Վատ նորությունն այն է, որ ծաղկեպսակը կդիմանա ընդամենը 12 օր:

Ինչևէ ծաղկեպսակի ստեղծողները հայտնում են, որ դրա վրայի քարերը կարելի է հավաքել և ամրացնել հաջորդ տարվա ծաղկեպսակի վրա:

 

Մեքսիկայում ռադիոակտիվ ուղեբեռով բեռնատար մեքենա են գողացել

radioactive-truk-mexicoՄԱԿ-ի միջուկային գործակալությունից հայտնել են, որ Մեքսիկայում խիստ վտանգավոր ռադիոակտիվ նյութով բեռնատար ավտոմեքենա են գողացել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հայտնում են, որ բեռնատարը տեղափոխում էր կոբալտ-60, որը օգտագործվում է քաղցկեղի բուժման նպատակով ռադիոթերապիայի մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ կողոպուտը տեղի է ունեցել Մեխիկոյի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկում, իսկ ուղեբեռը վնասվելու կամ պաշտպանիչ թաղանթից հանվելու դեպքում չափազանց վտանգավոր կարող է լինել:

Մեքսիկայի իշխանությունները այժմ որոնողական աշխատանքներ են իրականացնում նյութը գտնելու համար:

Քենիացու բռնաբարած այծին որպես վկա դատարան են կանչել

այծՔենիայի օրենքներն ու արդարադատության մեթոդները զարմացնում են: Այսպիսով այծին բռնաբարելու  համար մեղադրվող Դաբասո գյուղի բնակչի  դեմ  դատին  որպես վկա կանչել էին հանցագործության զոհին`այծին: Նա լուռ նայում էր կենդանապիղծին, որը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, հաղորդում է  Mirror-ը:

Քենիայի բնակիչ Քիտսաո Հոնան  կենդանու հետ կենակցելու համար դատապարտվել է ռեկորդային ժամկետի ազատազրկման: Տղամարդուն հանցանքի վայրում բռնացրել է գյուղացիներից մեկը`նկատելով թփերի մեջ մերկ հանցագործին: Վերջինիս հագուստը կախված է եղել ծառից : Երբ այս հանցագործության լուրը տարածվել է գյուղում, Դաբասոյի բնակիչներն ու այծի տերը ուղևորվել են ոստիկանություն և իրավապահներին հայտնել   Քիտսաո Հոնայի զզվելի արարքի մասին:

Դատավարության ընթացքում իշխանությունները որոշել են հանցագործին զոհի հետ առերեսում անել երդվյալ ատենակալների ներկայությամբ: Այծը լուռ հանդիմանքով նայում էր հատուկ  վանդակում նստած հանցագործին, որը ներում էր աղերսում, ասում, որ տանը հաշմանդամ կին ունի և չի կարող նրան միայնակ թողնել: Սակայն դատավորը անդրդվելի էր և կենդանապիղծին դատապարտեց 10տարվա ազատազրկման:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նույնիսկ Քենիայում հազվադեպ են կենդանիներին կանչում դատարան:

 

Նիգերիայում տղամարդը ջրի տակ 3 օր է անցկացրել

i (1)Նիգերիայում նավաբեկությունից հետո տղամարդը գրեթե 3 օր անց է կացրել ջրի տակ: Պարզվեց, որ  նավաբեկության հետևանքով 11 նավաստի է զոհվել: Կենդանի է մնացել միայն մեկը, որն աշախատում էր նավում որպես խոհարար:  Տղամարդը փրկվել է հրաշքով, երբ նավը սկսել է սուզվել, խցերից մեկում մի քիչ օդի շերտ է մնացել: Մինչև կուրծքը ջրի մեջ, առանց սննդի, միայն գազավորված ըմպելիքով նա սպասել է փրկության  ջրի տակ 30մ խորության վրա, 60 ժամ:

Տեղ հասած ջրասուզակները տեսել են նավից դուրս ցցված ձեռք: Նրանք խոստովանել են, որ հույս չունեին կենդանի մարդ գտնել:

Տղամարդը համոզված է, որ կենդանի է մնացել միայն  նավարկությունից առաջ կնոջ SMS-ով ուղարկած աղոթքի շնորհիվ:

Թայվանում հյուղարկավորությունների ժամանակ կանանց նվագախումբ է հրավիրվում մահացածի համար նվագելու նպատակով (տեսանյութ)

Թայվան, հյուղարկավորություն, կանանց նվագախումբ,մահացած   Թայվանում ընտանիքները իրենց հարազատներին վերջին հրաժեշտ տալու այլ մոտեցում են ցուցաբերում՝ հյուղարկավորության ժամանակ կանանց նվագախումբ վարձելով:

Նվագախմբի անդամները միանման համազգեստով քայլում և նվագում են մահացած մարդու շուրջ:

Ծառայությունը տևում է երկուսից երեք ժամ, և ութ անդամից բաղկացած խմբի անդամներից յուրաքանչյուրի համար վճարվում է 44 դոլար, իսկ ավելի երկար արարողությունների համար ավելի շատ:

Սա առաջին դեպքը չէ, որ Թայվանը զարմացրել է հյուղարկավորությունների ժամանակ իրականացվող գործողություններով:

Թայվան, հյուղարկավորություն, կանանց նվագախումբ,մահացած   Երբեմն մերկապարուհիներ են հրավիրվում մահացածի համար պարելու նպատակով:

Ոմանք թայվանական ֆենոմենը սկանդալային են համարում, սակայն շատերի համար սա սգո արարողության կարևոր մասն է հանդիսանում և կատարյալ ձև է իրենց սիրելիներին ժպիտով ճանապարհելու համար:

Հաշտվել են հանուն թագավորի

o_855033Թաիլանդում իշխանություններն ու ընդդիմությունը պայմանավորվել են հանուն թագավորի ժամանակավոր հաշտվելու շուրջ, քանի որ երկրում դեկտեմբերի 5-ին թագավորի  ծննդյան օրն են տոնելու. Լրանում է Պումիպոն Ադուլյադետուի ծննդյան 86-ամյակը: Ընդդիմադիրներն արդեն հայտարարել են իրենց հաղթանակի մասին:

Ցուցարարներին թույլ են տվել կառավարության տան տարածք  ու ոստիկանության շտաբ-բնակարան մտնել, որոնք մի քանի օր շրջափակված էին:

Ցուցարարները հավաքել են  բարիկադները, հեռանում են նաև ոստիկանները: Բանգկոկից տեղեկություններ են ստացվել, որ ցուցարարները ոստիկաններին ծաղիկներ են նվիրում, սեղմում նրանց ձեռքը, լուսանկարվում հիշատակի համար, հետն էլ հանձնում են ինքնաշեն նռնակներն ու բոցավառվող խառնուրդով շշերը:

“Մենք բոլորս որոշել ենք կարգավորել իրավիճակը հանուն մեր հոր` մեր թագավորի”,-հայտարարել է Թաիլանդի ազգային անվտանգության խորհուրդը:

Սակայն ընդդիմության լիդերների ձերբակալության օրդերն ուժի մեջ է: Նրանք մեղադրվում են պետական  խռովության մեջ, ինչի համար նրանց   մահապատիժ է սպառնում: Ցուցարարներն ասում են, որ չեն թույլ տա ձերբակալել նրանց: Ընդդիմադիրների` կառավարության հրաժարականի մասին պահանջն ուժի մեջ է մնում:

Թաիլանդում հակակառավարական ելույթներ են արդեն մեկ շաբաթ: Մարդիկ կառավարություն դեմ են հանդես գալիս, որը ղեկավարում է Յինգլակ Չինավաթը` նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի քույրը, որը 2006-ի ռազմական հեղաշրջումից հետո հեռացավ երկրից  :

Ճապոնացի դիվանագետը կասկածվում է ԿԴՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հրկիզման մեջ

i (3)Ճապոնացի դիվանագետ Սինյա Յամադան ձերբակալվել է խաղատանը 260 հազար դոլար մսխումը ծածկելու նպատակով Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում իր երկրի դեսպանատունը այս տարվա հունիս ամսին հրդեհելու մեջ:

Յամադան պատասխանատու էր դեսպանատան հաշվապահության համար: Հրդեհից հետո  չհրկիզվող պահարանից անետացել էր դոլարով և Կոնգոյի ֆրանկով դիվանագիտական առաքելությանը պատկանող ` 260 հազար դոլարին համարեք գումարը:

Հետաքննության տվյալներով, Յամադան կազմակերպել էր հկիզումը` դրամական միջոցները մսխելու փաստը ծածկելու նպատակով: Ծառայակիցները նրա մասին ասել են, որ նա խաղատների մշտական հաճախորդ է, իսկ ոստիկանությունը  Կինշասայի նրա բնակարանում հայտնաբերել է բենզինի տարաներ` ստվարաթղթե արկղերի մեջ:

Մինչ հրդեհը, դեսպանատան տեսախցիկները գրանցել են այն պահը, որ կասկածյալը շենք է մտցնում նմանատիպ արկղեր: Ապա դրանք նկատել են նրա աշխատատեղի մոտ, այնուհետև արկղերն անհետացել են:

“ԱԳՆ աշխատակցի ձերբակալությունը ծայրահեղ վշտալի փաստ է: մենք պատրաստ ենք  հետաքննության հետ համագործակցել` կատարվածի պատճառները պարզելու ու ճշմարտությունը բացահայտելու համար”,-հայտարարել է Ճապոնիայի  ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան:

Բրազիլիայում անավարտ 5-հարկանի շենք է փլուզվել

iՍան Պաուլույի  Գուարուլյուս արվարձանում 5-հարկանի անավարտ շինություն է փլուզվել: Հիմա փրկարարները որոնում են մարդկանց: Չնայած փլուզումը երեկոյան է կատարվել, իշխանությունները չեն բացառում, որ անձնակազմից աշխատողներ կարող են լինել ավերակների տակ:

Օրեր առաջ մայրաքաղաքում Իթակերաու մարզադաշտում վերամբարձ կռունկ էր ընկել, ինչի հետևանքով զոհվեց 3 մարդ:

Աֆղանստանում պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել, 17 մարդ՝ վիրավորվել

afganistan  Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Վարդակ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 ոստիկան զոհվել է և 17 հոգի էլ վիրավորվել է: Կառավարության ներկայացուցիչը նշում է, որ ահաբեկիչը ականապատված մեքենայով բախվել է ոստիկանության շենքին, ինչի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն: Ոստիկանության շենքը փլվել է, վնասվել են նաև մոտական շենքերը: Վիրավորվածներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է :

Չինաստանը առաջին անգամ արբանյակ է ուղարկել դեպի Լուսին

china-moon-launchԵրկուշաբթի վաղ առավոտյան Չինաստանը արձակել է իր առաջին լուսնային արբանյակը, որի հաջողության դեպքում Չինաստանը ԱՄՆ-ից և Սովետական Միությունից հետո կդառնա դեպի Լուսին արբանյակ ուղարկած երրորդ պետությունը:

Chang’e-3 արբանյակը արձակվել է հարավարևմտյան Չինաստանի Սիչուան նահանգից և սպասվում է, որ Լուսնի վրա վայրէջք կկատարի դեկտեմբերի կեսերին:

Չինաստանը առաջին անգամ տիեզերագնաց էր ուղարկել տիեզերք մեկ տասնամյակ առաջ:

Ի տարբերություն Միացյալ Նահանգների և Սովետական Միության ուղարկած հրթիռների՝ Chang’e-3-ը առաջին հերթին կուսումնասիրի շրջակա միջավայրը և կորոշի վայրէջքի համար ամենաապահով կետը:

Հետազոտողների տվյալներով՝ հավանական է, որ այն վայրէջք կկատարի Sinus Iridum խառնարանում: Լուսնի վրա 2013թ-ին իրականացվելիք փորձի համար 2010թ-ին Չինաստանի իրականացրած նախորդ լուսնային առաքելության ընթացքում պոտենցիալ վայրէջքի համար հենց այս խառնարանի լուսանկարներն էին արվել:

Անցած ամիս Սինխուա լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ վայրէջքից հետո տիեզերանավից կարձակվի Jade Rabbit անունով լուսնային հետազոտող սարք, որը հողի նմուշներ կվերցնի: Հետազոտող սարքը Լուսնի մակերևույթի վրա կշրջի առնվազն երեք ամիս:

ԱՄԷ-ն նշում է իր 42-ամյակը

emirati-9642 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր պետություն` Արաբական Միացյալ Էմիրությունները: Մեր օրերում ԱՄԷ-ն  տնտեսական ու սոցիալական բոլոր ոլորտներում սրընթաց պրոգրեսի խորհրդանիշ է, որը կյանքի համար ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից է համարվում ( յուրաքանչյուր էմիրաթցին տարեկան 33 հազար դոլար եկամուտ ունի):

Մինչև 1971 թիվը 7 ոչ մեծ խանությունները գտնվում էին Մեծ Բրիտանիայի հովանու ներքո` Պայմանագրային Օման անվանումով: 1971-ի դեկտեմբերի 2-ին 6 էմիրությունները` Աբու-Դաբին, Դուբայը, Ումմ Էլ-Քավայնը, Էլ Ֆուջեյրան ու Շարջան միավորվեցին միացյալ պետության մեջ: 1972-ին դաշնությանը միացավ նաև Ռաս –էլ-Հայման:

Կիևում ցուցարարները շրջափակում են կառավարություն տանող մուտքերը

02100956.874071.3373Ուկրաինայի իշխանության քաղաքականության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները շրջափակում են  երկրի նախարարների կաբինետի շենք տանող բոլոր մուտքերը:

Տասնյակ մարդիկ են կանգնած այն դարպասների մոտ, որոնք տանում են կառավարության շենքի մոտ:

Միլիցիայի աշխատակիցները չեն խոչընդոտում ցուցարարներին:

Ցուցարարների հիմնական մասը տեղավորվել է կառավարության շենքի կենտրոնական մուտքի դիմաց, փողոցի բանուկ հատվածում: Նրանց ձեռքում “Ազատություն”ընդդիմադիր կուսակցության  խորհրդանիշով ու Ուկրաինայի պետական դրոշներ են: Շենքը շրջափակված է ավտոբուսների շարանով:

Կիևի եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին, կառավարության կողմից ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո:  Այն պլանավորվում էր ձևակերպել Վիլնյուսում” “Արևելյան գործընկերության” գագաթնաժողովի ժամանակ:

 

Պատմության այս օրը

imagesՊատմության այս օրը

-Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը:

-1409-ին Լայպցիգում բացվեց Կենտրոնական Եվրոպայի առաջին համալսարաններից մեկը:

-1805-ին տեղի  ունեցավ Աուստերլիցի ճակատամարտը:

-1971-ին կազմավորվեց ԱՄԷ-ի ֆեդերատիվ պետությունը:

Այս օրը ծնվել են

-1946-ին` իտալացի մոդելավորող Ջաննի Վերսաչեն:

-1923-ին`  օպերային երգչուհի Մարիա Կալասը:

-1981-ին` պարուհի, երգչուհի ու դերասանուհի Բրիթնի Սփիրսը:

Դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիան նշում է Լողաթափերի ազգային օրը:

1919-ի այս օրն է մահացել  ֆրանսիացի  իմպրեսիոնիստ նկարիչ  Օգյուստ Ռենուարը:

Մոզամբիկյան ինքնաթիռը կործանվել է Նամբիայի ջունգլիներում, փրկվածներ չկան

nambiaԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Մոզամբիկից Անգոլա ընթացող ինքնաթռի հետ կապը ընթատվել էր և այն անհետացել՝ կորչելով ռադարների էկրանից: Ահա փրկարարները Նամբիայի հյուսիս-արևելքում հայտնաբերել են կործանված ինքնաթռի բեկորները: 28 ուղևորից և անձնակազմի 6 անդամից ոչ ոք չի փրկվել: Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ ինքնաթիռը ամբողջությամն այրվել է:

Ավելի վաղ ենթադրվում էր, թե կորած ինքնաթիռը ընկել է Բոցվանայի տարածքում, ապա այն հայտնաբերվել է Նամբիայի ջունգլիներում, ինչ հետևանքով փրկարարական աշխատանքների համար դժվարություններ են առաջացել:

Պերուում բռնվել է մանկական պոռնոյի արտադրությամբ զբաղվող մի պրոդյուսեր

i (2)Լիմայի արվարձանում ձերբակալվել է մի պրոդյուսեր, որը շուրջ 500 երեխաների ստիպել է նկարահանվել պոռնոյում:

29-ամյա Արտուրո Դոդերո Թելյոն ձերբակալվել է պերուական ու իսպանական ոստիկանության համատեղ օպերացիայի շնորհիվ:

Տղամարդը սադրանքով Իսպանիայի, Չիլիի, Պերուի ու Ուկրաինայի բնակիչ երեխաներին ստիպել է իրեն պոռնո բնույթի լուսանկարներ ուղարկել:

Փորձագետների տվյալների համաձայն, վերջին ժամանակներում նա ավելի ակտիվ  գործունեություն էր ծավալել հատկապես լատինաամերիկյան երկրներում, քանի որ Ասիայում ուժեղացվել էր մանկապղծության դեմ պայքարը:

Չինաստանում բժիշկները երեխայի ականջի մեջ աճող խատուտիկ են հայտնաբերել

խատուտիկԲժիշկները զարմացել են, երբ 16-ամսական երեխայի ականջի մեջ աճող խատուտիկ են հայտնաբերել:

Ծաղիկը հայտանաբերել են Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բժիշկները հիվանդանոց տեղափոխված երեխայի ականջի մեջ:

Պեկինի Morning Post-ի տեղեկություններով՝ բույսը արդեն մասամբ ծաղկած է եղել և հասցրել է աճել 2սմ՝ նախքան վիրահատական միջամտությամբ հեռացվելը:

Ծնողների խոսքով՝ աղջիկը չորս ամիս շարունակ գանգատվել է ականջի ցավից, սակայն նրանք ուշադրություն չեն դարձրել:

Սակայն երբ երեխան սկսել է ճանկռտել ցավող ականջը, նրա մայրը նայել ու դրա մեջ ինչ-որ բան է նկատել և փորձել է ինքնուրույն հանել այն, սակայն չի կարողացել և երեխային տեղափոխել է հիվանդանոց:

Բժիշկները հայտնում են, որ բույսը աճել ու ամբողջությամբ փակել էր ականջի անցքը, ինչը լուրջ վնաս կարող էր հասցնել երեխային:

Բժիշկների տեղեկություններով՝ բույսի աճին նպաստել է ականջի անցքի տաք և խոնավ միջավայրը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ականջի մեջ ինչ-որ բան է հայտնաբերվում:

Հուլիսին անգլիացի կինը ուժեղ գլխացավեր է ունեցել և պարզվել է, որ դրանց պատճառը նրա ականջում բնակվող մսակեր որդերն են, որոնք նրա մեջ հաստատվել էին Պերույում:

Անցած տարի Չինաստանում քորից բողոքող կնոջ ականջում բնակվող սարդ է հայտնաբերվել:

 

Հարավային Աֆրիկայում 28 ուղևորով ինքնաթիռ է անհետացել

iՈւղևորատար ինքնաթիռը, որն ուղղություն էր վերցրել Մոզամբիկի Մապուտուից Անգոլայի մայրաքաղաք Լուանդա , Նամիբիայի երկնքում անհետացել է:

Mozambique Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռում 28 ուղևոր կար ու անձնակազմի 6 անդամ: Ինքնաթիռը նշված ժամանակին նշանակված վայր չի հասել.կապը կորել է:

Ինքնաթիռը ռադարներից կորել է 10 ժամ առաջ: Օդային իշխանություններն արդեն սկսել են որոնողա-փրկարարական աշխատանքները, սակայն դրանց անցկացումը բարդանում է հորդառատ անձրևների պատճառով: Մի վարկածի համաձայն, ինքնաթիռը վայէջք է կատարել Նամիբիայի հյուսիսում, Բոտսվանայի ու Անգոլայի սահմանի մոտ:

Ճապոնիայում ուղևորները հետ են հրել գնացքը՝ փրկելով դրա տակ մնացած կնոջը

Ճապոնիա,գնացքՈւղևորները, գնացքը հետ հրելով, փրկել են դրա տակ մնացած կնոջը:

Դեպքը տեղի է ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կայարաններից մեկում երեկ կեսօրին:

Ըստ տեղեկությունների՝ 60-նն անց կինը պառկած է եղել երկանթգծի ռելսերի միջև և օգնություն է կանչել:

Ճապոնական լրատվամիջոցները ենթադրում են, որ կինը փորձել է ինքնասպանություն գործել՝ մոտեցող գնացքի առջև նետվելով:

Սակայն կայարանի հայտարարության համաձայն՝ ուղևորները լսել են ռելսերի մեջ մնացած կնոջ ձայնը և օգնել նրան:

Տասնյակ մարդիկ կարողացել են հետ հրել գնացքը, և կայարանի աշխատակիցները նրան դուրս են բերել ու տեղափոխել հիվանդանոց:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեկոյան ծանրաբեռնված ժամին տեղի ունեցած դեպքը ազդել է ավելի քան 26,000 ուղևորների վրա:

Այս տարվա հուլիսին Տոկիոյում ուղևորները կրկին օգնել էին ազատել հարթակի ճեղքի մեջ մնացած կնոջ՝ հետ հրելով գնացքի 32 տոնա կշռով վագոնը: