Բելառուսին սպառնում են որակազրկմամբ

1603252_20131018233345Բելառուսը “Եվրատեսիլում” մասնակցության իրավունքից կարող է զրկվել մի քանի տարով, եթե իր երկրում  միջոցառումը չցուցադրի սկզբից մինչև վերջ: Բանն այն է, որ որոշ բելառուսներ չեն կամենում իրենց հեռուստաէկրաններին տեսնել Ավստրիայի ներկայացուցչին ու պետությունից վճռական գործողություններ են պահանջում: Նրանց ցնցել է այն լուրը, որ մրցույթին մասնակցելու է տրանսվեստիտ –երգիչ Կոնչիտա Վուրսթը:

Դժգոհ քաղաքացիները Նախարարություն  հանրային դիմում են ներկայացրել, որը ստորագրողները դեմ են, որ բելառուսական հեռուստաէկրաններին կանացի հանդերձանքով մորուքով տղամարդու ցուցադրելը բելառուսական հասարակության համար անընդունելի կենսակերպի քարոզ է:  Պարզ չէ, թե քանի բելառուս է եմ , որ հեռուստաէկրաններին հայտնվի տրանսվեստիտը, քանի որ դիմումի  տակ 1000-ից քիչ ավելի ստորագրություններ են:

Եթե Բելառուսը ցույց  չտա տրանսվեստիտի ելույթը, ապա “Եվրատեսիլի” ղեկավարությունը համապատասխան պատժամիջոց կսահմանի` նախազգուշացումից մինչև մրցույթին մասնակցության իրավունքից զրկում, այն էլ` մի քանի տարով:

Կոնչիտա Վուրսթը կամ  Թոմ Նյուվերզը ծնվել է 1988-ին: Առաջին անգամ  որպես Կոնչիտա Վուրսթ ելույթ է ունեցել տաղանդների Die grobe Chance շոուում:

 

Չինացի զույգը բանտարկվել է iPhone գնելու նպատակով իրենց երեխային 8,000 դոլարով վաճառելու համար

iPhone,չինաստանԵրիտասարդ չինացի զույգը երկար տարիներ բանտում կանցկացնի՝ iPhone և այլ թանկարժեք իրեր գնելու նպատակով իրենց երեխային վաճառելու համար:

Ըստ տեղեկությունների՝ Ճժան և Դեն անուններով զույգը նախքան իրենց երեխայի ծնվելը անանուն հայտարարություն է տվել թերթում իրենց երեխային 8,000 դոլարով վաճառելու մասին:

Շանհայի ոստիկանությունը տանը ծնված և դեռևս մի քանի շաբաթական երեխայի վաճառքից գումարը ստանալուց հետո զույգին մեղադրել է մարդկանց թրաֆիքինգի մեջ:

Գումարը ուղարկել էին զույգի բանկային հաշվին, որի մի մասը նրանք արդեն օգտագործել էին iPhone գնելու համար:

Երկու այլ երեխաներ ունեցող գործազուրկ զույգին մեղադրել էին նաև այդ գումարով այլ թանկարժեք իրեր գնելու համար:

Նրանք մեղադրող կողմին հայտնել են, որ այդ քայլին գնացել են իրենց նորածին երեխայի շահից դրդված, քանի որ իրենք հույս են ունեցել նրա համար ֆինանսապես ապահովված ապագա ապահովել:

Ամեն դեպքում մեղադրող կողմը հավատացած է, որ նրանք երեխային վաճառել են գումար ստանալու նպատակով:

Փորձելով երեխայի ծնունդը գաղտնի պահել՝ կինը ծննդաբերել էր տանը:

Նրանք հարևաններին հայտնել էին, որ հղի կնոջ փորը ուռուցք է:

 

Ուկրաինացի աստղագետները հայտնաբերել են հսկայական աստերոիդ, որը երկրագնդի հետ կարող է բախվել 2,500 ատոմային ռումբների ուժգնությամբ

աստերոիդՀնարավոր է երկրագունդը 2032թ-ի օգոստոսի 26-ին կործանվի:

Ուկրաինացի աստղագետների տվյալներով Երկրի ուղղությամբ շարժվում է 400 մ տրամագծով աստերոիդ, որը 19 տարի անց կարող է Երկիր մոլորակի հետ բախվել 2,500 միջուկային ռումբների ուժով:

Ղրիմի աստղադիրանից հայտնաբերված 2013 TV135 կոչվող հսկայական աստերոիդը միջազգային գիտական հասարակությունը անցած շաբաթ արդեն որակել է երբևէ գրանցված ամենավտանգավոր երկու աստերոիդներից մեկը:

Ամեն դեպքում Երկրին հարվածելու օբյեկտի հնարավորությունները շատ քիչ են՝ 63,000-ից 1-ը: Սա նշանակում է, որ 99,9984 տոկոսով երկրագնդի վրա կյանքը կշարունակվի բնականոն հունով:

Եթե բախում տեղի չունենա, ապա հավանական է, որ աստերոիդը շատ մոտ անցնի Երկրին:

NASA-ն օբյեկտը որակել է որպես «պոտենցիալ վտանգավոր»:

Գիտնականները օբյեկտի վտանգավորությունը Թուրինի սանդղակով գնահատել են 10-ից 1: Նախկինում այդ սանդղակով 1 վտանգավորության աստիճան տրվել էր ևս մեկ աստերոիդ, իսկ մյուս աստերոիդների վտանգավորությունը գնահատվել էր 0 միավոր:

Եթե 2013 TV135 աստերոիդը հարվածի Երկրին, ապա դրա հետևանքները աղետալի կլինեն՝ հատկապես բնակեցված տեղանքի հարվածելու դեպքում:

Այնուամենայնիվ այս աստերոիդը ավելի փոքր է, քան 65 միլիոն տարի առաջ Երկրի հետ բախված և դինոզավրերի ոչնչացման պատճառ դարձած աստերոիդը:

Ուկրաինայի գիտնականները օբյեկտը նկատել էին անցած հանգստյան օրերին: Իսպանիայի, Իտալիայի և Ռուսաստանում Սիբիրի աստղագետները ևս հաստատել են 2013 TV13-ի գոյությունը:

Աստերոիդը Երկրին կմոտենա 2024թ-ին, ինչը գիտնականներին հնարավորություն կտա այն ավելի մանրամասն ուսումնասիրել:

Կանադայում կատաղի ցույցեր են ընթանում

canada-protests,ցույցերԻշխանությունների տեղեկություններով՝ հինգշաբթի Կանադայի Նյու Բրանսուիկ քաղաքում գազի արդյունահանման դեմ կազմակերպված ցույցի մասնակից առնվազն 40 մարդ է ձերբակալվել:

Կանադայի թագավորական ոստիկանությունից հայտնում են, որ ցուցարարները ոստիկանական հինգ մեքենա են վառել:

Նյու Բրանսուիկի Կանադայի թագավորական ոստիկանության սպան հայտնում է, որ լարվածությունը գնալով մեծանում է և լուրջ հանցագործություններ են տեղի ունենում՝ ավելացնելով, որ իրենք աշխատում են բոլոր կողմերի հետ՝ խաղաղ լուծման հասնելու համար:

Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները բողոքում են կառավարության և գազ արդյունահանող ընկերությունների դեմ, որոնք շարունակում են այդ տարածաշրջանում գազի արդյունահանման աշխատանքները:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի վայրում հայտնաբերված պայթուցիկ սարքերի կապակցությամբ:

 

Իրական հնդկական կինո

pic_aa3a17afcd75a9e108ab6bc6d6426cc6Հնդկաստանում ոստիկանը վերջապես, 24 տարի անց գտել է իր ընտանիքը` թևին արված մոր անվան  դաջվածքի շնորհիվ: Մանդա անունը Գանեշ Ռագհունատա Ջանգադի համար ընտանիքը որոնելու միակ   փաստն էր, մինչ արխիվներում կհայտնաբերեին, թե որ մանկատանն է նա դաստիարակվել: Մանկատուն ընդունվելիս, նա նշել էր, որ ծնունդով Մամ Բհանյայից է: Իր գործընկերների հետ նա ուղևորվեց այնտեղ ու տեղաբնակներին հարցուփորձ արեց, նրանք էլ ոստիկանին ուղարկեցին լեռներում  ծվարած խրճիթը, ուր երկար տարիներ մի կին էր ապրում:

Կինը ոստիկաններին պատմեց, որ շատ տարիներ  առաջ կորցրել է որդուն: Երբ ոստիկանները հարցրին նրան, թե արդյոք ինչ որ հատուկ նշաններ որդին ունի`կինը պատասխանեց, որ որդու թևին իր անունն է դաջված.”Ես ցույց տվի նրան ձեռքս ու նա անմիջապես ճանաչեց ինջ: Մենք մեկ րոպե լռելուց հետո փաթաթվեցինք ու լաց եղանք”:

Ոստիկանը 1989-ին էր  կորել կայարանում, երբ 6 տարեկան էր: Դրանից հետո նա ապրել է Մումբայում, որտեղ նրան դաստիարակել է մի ձկնորս, իսկ հետո` որբանոցից որբանոց է տեղափոխվել: Որոշ ժամանակ անց նա ավտովթարի է ենթարկվել ու 4 ամիս կոմայի մեջ եղել:

2011-ին ընդունվել է ոստիկանություն : Հիշողությունը վերականգնելուն նրան օգնել է անհետ կորածների արխիվը, որը նա ուսումնասիրել է մինչև ծառայությունը և  դրանից հետո:

Կատարվածը նա “Աստծու կամք “ է համարում: Հիմա ամբողջ ժամանակն անց է կացնում ընտանիքի հետ` երկու եղբայրների ու քրոջ:

 

Չինացին ինքն իրեն անդամահատել է սղոցով

20131013-5E46B4BA16C9B1A0-0-0-9A1E9BE2-ECA377C57C194E0AԵրբ 47-ամյա տղամարդու մոտ  “զարկերակային էմբոլիա” հայտնաբերվեց, նա ինքնուրույն   սղոցով կտրեց սեփական ոտքը: Ցավերը նրան սկսել էին տանջել 2012-ին: Իսկ երբ նա բժկի գնաց, վերջինս  ասաց, որ եթե ոտքը չանդամահատվի, ապա նրան ընդամենը 3 ամսվա կյանք է մնում: Վիրահատության փող դժբախտը չուներ, իսկ տեղի բժիշկը հրաժարվեց անդամահատել: Այն ժամանակ, Չժենը զինվեց սղոցով ու ինքն իրականացրեց անդամահատությունը, սակայն ոչ անմիջապես: Նա վերջնական հիվանդ վերջույթից ազատվեց ապրիլին: Ընդ որում, այդ վիրահատությունների ժամանակ նա 3 ատամ կորցրեց` ցավից ատամներով փայտը սեղմելուց:

Որոշ ժամանակ անց նրա մոտ “զարկերակային էմբոլիա” հայտնաբերվեց  նաև մյուս ոտքում: Հասկանալով, որ ինքնաբուժություն այլևս չի կարող անել, տղամարդը դիմեց հասարակայնությանը և, Shanghai Wode  կենտրոնից բժիշկ Չժան Ցյանը լրիվ անվճար խոստացավ անդամահատել մյուս ոտքը:

 

Ավստրալիայում անտառային հրդեհները հարյուրավոր բնակելի տներ են ոչնչացրել

i (2)Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում հաշվվում է հրդեհի 100 օջախ: Տեղի իշխանությունների տվյալներով, հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակն ավելի քան 30 օջախում: Հրդեհների հետևանքով այրվել են հարյուրավոր տներ: Հազարավոր մարդիկեն գիշերում տարհանման կենտրոններում: Ծուխը տեսանելի է անգամ Սիդնեյի որոշ շրջաններում:

Toyota-ն հետ է կանչում մոտ 900 հազար ավտոմեքենա

iՃապոնական Toyota ավտոկոնցեռնը  Camry, Camry Hybrid, Avalon, Avalon Hybrid և Venza 2012 և 2013-ի արտադրության  885 հազար ավտոմեքենա  հետ է կանչում: Ընկերության տվյալներով, հետկանչման է ենթակա 803  հազար ավտոմեքենա ԱՄՆ-ից ու ևս 15 հազարը Մերձավոր Արևելքից: Նման վճիռ կայացնելու պատճառը օդափոխության սարքավորման խնդիրներն են: Ընկերության մասնագետները նշել են, որ կոնդենսատորից խոնավությունը կարող է անվտանգության բարձիկների մոդուլին հասնել, ինչի հետևանքով տեղի կունենա կարճ միացում:

 

 

Ամի Ուայնհաուսի մերկ լուսանկարները վաճառվել են ինտերնետային կայքերից մեկին

Amy Winehouse,Ամի ՈւայնհաուսԷմի Ուայնհաուսի մահից երկու տարի անց երգչուհու մերկ լուսանկարները առաջարկվել են ինտերնետային կայքերից մեկին:

Ըստ տեղեկությունների՝ լուսանկարները, որոնք արվել էին, երբ երգչուհին թմրանյութերի ազդեցության տակ էր գտնվում, վաճառվել են ժամանցային RadarOnline.com կայքին:

Լուսանկարները կայքին ուղարկվել էին էլեկտրոնային փոստի միջոցով:

Նկարներ տրամադրողը RadarOnline.com-ին հայտնել է, որ լուսանկարները երբեք չեն հրապարակվել և ոչ ոք չգիտի դրանց գոյության մասին:

Ինտերնետային կայքը հայտնել է, որ իրենք որոշել են լուսանկարները չհրապարակել:

Amy Winehouse 127-ամյա երգչուհուն, որը իր Frank կոչվող առաջին ալբոմը հրապարակել էր 19 տարեկան հասակում, տարիներ շարունակ թմրանյութերի և արկոհոլի չարաշահումից հետո 2011թ-ին մահացած էին գտել Քամդենում գտնվող իր տանը:

Այս տարվա սկզբին իրականացված հետաքննության արդյունքում եզրակացրել էին, որ Ամին մահացել է ալկոհոլից թունավորման հետևանքով:

Թերսնումից Նիգերիայում 2,5 հազար երեխա է մահացել

915667Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկում` Նիգերիայում անցած տարի թերսնումից մինչև 5 տարեկան  2,5 հազար երեխա է մահացել: Չնայած վերջին տարիներին մանկական մահացությունը նվազել է, այնուամենայնիվ, այդ ցուցանիշը բարձր է երկրում:

“Առանց միջազգային օգնության, Նիգերում տասնյակ հազարավոր երեխաներ կմահանան”,-հայտնել է աֆրիկյան երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Գվիդո Կորնալեն: Վերջին տարիներին Նիգերում  մի քանի երաշտ է եղել, իսկ 2010 թվից 900 մլն դոլարի  պարենամթերք է օգնություն ստացել: Պարենամթերքի անբավարարությունը խորանում է, քանի որ Նիգերն աշխարհում ամենաբարձր ծնելիություն ունեցող երկրներից է, որտեղ բնակչությունը յուրաքանչյուր 18 տարին մեկ կրկնապատկվում է: Հիմա Նիգերի բնակչությունը հաշվվում է ավելի քան  16 մլն:

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 156-ի

i (2)2 օր առաջ Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 156-ի: 22 մարդ համարվում է անհետ կորած, 374-ը տարբեր վնասվածքներ է ստացել:

Երեքշաբթի երկրի կենտրոնական հատվածում 7,2 մագնիտուդով երկրաշարժը վերջին 23 տարվա ամենահզորն է համարվում: 45 ժամում սեյսմոլոգներն ավելի քան 1200 հետցնցում են արձանագրել, որոնցից երկուսը` 5,1 մագնիտուդով: Տարերքը 600 տուն է ավերել ու վնասել մեկուկես հազար շինություն:

Պակիստանում պայթյունով սպանել են նախարարին ու ևս 7 մարդու

o_594980Այսօր Պակիստանի Հայդեր-Պահտունհվա գավառում  ահաբեկիչը պայթյունով սպանել է արդարադատության նախարար Իսրարուլլահ Գանդապուրին ու ևս 7 մարդու: Բոլորը զոհվել են:

Ահաբեկիչը ներխուժել է բարձրաստիճան պաշտոնյայի Կոլաչիում գտնվող  նստավայր ու գործի դրել մահապարտի գոտին:

Թաիլանդում խոշոր առևտրի կենտրոն է այրվում

i (1)Տաիլանդում չեն կարողանում մեկուսացնել Պհուկետ կղզու առևտրի խոշոր կենտրոնում բռնկված հրդեհը: Այն հրդեհվել է հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով 21:40-ին: Այդ պահին այնտեղ հարյուրավոր հաճախորդներ ու ավելի քան հազար աշխատող կար: Հրդեհի շիջման նպատակով 50 հրշեջ հաշվարկ ու 300 հրշեջ է ոտքի հանվել, սակայն հրդեհը մեկուսացնել մինչև հիմա չի հաջողվել:

Զոհերի ու տուժածների մասին առայժմ պաշտոնական տվյալներ չկան:

Պակիստանում սինգապուրցի մոդել են սպանել և նետել գետը

fehmina  Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երեկվանից կորած համարվող ծագումով սինգապուրցի 27-ամյա մոդել Ֆեհմինա Չոդրիի դիակը գտնվել է քաղաքի արվարձաններից մեկում գետի մեջ: Ամուսնացած, երկու երեխաների մայր Չոդրիի գործակալը հաստատել է այս ցավալի լուրը: Նա նշել է, որ կինը պատրաստվում է Պակիստանում նորաձևության դպրոց բացել:

«Հաբերլերը» գրում է, որ Չոդրին հաճախ այցելում էր Պակիստանում ապրող մորը և այս անգամ որոշել էր նրա համար տուն գնել: Այդ պատճառով ոստիկանները առաջինը կասկածել են տան առք ու վաճառքով զբաղվող գործակալներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալիբանի շարժումը Պակիստանում արգելում է աղջիկների դպրոցների գործունեությունը և մահով սպառնում սրա դեմ բողոքողներին, հնարավոր է, որ նորաձևության դպրոց հիմնելու մոդելի մտահղացումն է դարձել նրա սպանության պատճառը:

 

Լաոսում վթարված ինքնաթիռի բոլոր 44 ուղևորները մահացել են

Thai_AirwaysԹայլանդի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հարևան Լաոս թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով մահացել են բոլոր 44 ուղևորները:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սեկ Վանամետին նշում է, որ չորեքշաբթի տեղի ունեցած վթարի մասին հայտնել են Լաոսի մայրաքաղաք Վենտյանից:

Սեկի տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվել են 39 ուղևոր՝ ներառյալ հինգ թայլանդցի, ինչպես նաև հինգ անձնակազմի անդամներ:

Լաոսի կառավարության պաշտոնյաները հետագա մանրամասներ չեն հաղորդել վթարի վերաբերյալ:

 

Մելբուրնի օդանավակայանը փակվել է տերմինալի դեղատուն մտած կենգուրուի պատճառով

Melbourne Airport-kangarooՈստիկանությունը դեղատուն մտած կենգուրուի պատճառով ստիպված փակել է Ավստրալիայի օդանավակայաններից մեկի մի հատվածը:

Կենդանին Մելբուրնի օդանավակայան էր մտել, երբ դրսում նրան մեքենա էր հարվածել՝ նրան թեթև վնասվածքներ պատճառելով:

Վայրի կենդանիների պաշտպան կամավորները քնեցրել էին կենդանուն և դուրս տարել օդանավակայանից:

Երբ նա մտել էր օդանավակայան, զարմացած ուղևորները շտապելով այս ու այն կողմ էին գնացել նրան ճանապարհ տալու համար:

Կենգուրուին տեղափոխել են մոտակա անասնաբույժի մոտ՝ նրա վնասվածքները բուժելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մելբուրնի օդանավակայան կենգուրու է մտնում:

Հունվարին օդանավակայան մտած կենգուրուին ոստիկանները և անվտանգության աշխատակիցները ատրճանակից հանգստացնող միջոց էին կրակել՝ նրա հետևից համալիրի ավտոմեքենաների կանգառում վազելուց հետո:

Տոկիոյում թայֆունի հետևանքով 17 մարդ է մահացել

japan-typhoon-wipha-housesՉորեքշաբթի Տոկիոյի շրջանին հարվածած թայֆունի հետևանքով մահացել է 17 մարդ, հետաձգվել են հարյուրավոր չվերթներ:

Տոկիոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող Օշիմա կղզու ինքնակառավարման մարմինների պաշտոնյան հայտնում է, որ մարդկանց մեծ մասը մահացել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներից և հեղեղումներից:

Փրկարարները չեն կարողացել հասնել թայֆունից տուժած շրջանում իրենց կարիքն ունեցող որոշ մարդկանց:

Տոկիոյի Նարիտա և Հանեդա օդանավակայաններում ավելի քան 500 տեղական և միջազգային չվերթներ են հետաձգվել, իսկ ազգային երկաթուղային օպերատորը Ճապոնիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում դադարեցրել է գնացքների աշխատանքը:

Թայֆունը Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափով շարժվում է դեպի հյուսիս և չորեքշաբթի երեկոյան կհասնի Հոկկայդո կղզուն:

Տոկիոյի էլեկտրամատակարարման ընկերությունից հայտնում են, որ թայֆունի հետևանքով 56,000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության:

Բրազիլիայի ուսուցիչները զանգվածային անկարգություններ են սարքել

i (2)Ռիո դե-Ժանեյրոյում ու Սան-Պաուլույում խաղաղ երթի մասնակիցները զանգվածային անկարգություններ են սարքել ու ոստիկանության հետ բախվել: Ռիոյում խաղաղ  երթի էր ելել ավելի քան  5 հազար մարդ: Միջոցառումը Ուսուցչի օրվա առթիվ էր: Ակցիայի ավարտին ցուցարարները աշխատավարձերը բարձրացնելու պահանջով սկսեցին ավերել  խանութները, այրեցին ոստիկանական ավտոմեքենա, իսկ հետո էլ ոստիկանների վրա հարձակվեցին:

Սան Պաուլույում նույնպես անկարգություններ են սարքել,  ավերել խանութներ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Երկրում գործադուլները չեն դադարում արդեն 2 ամիս:

Չինացի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից իր կոշիկները չփչացնելու համար քաղաքի բնակիչներից մեկի մեջքին նստած անձրևաջրերի միջով անցնելու համար

Chinese official- on the back of a residentՉինացի պաշտոնյան ազատվել է աշխատանքից, քանի որ հրապարկվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է նա թայֆունից տուժած քաղաքի բնակիչներից մեկի մեջքին նստած անցնում անձրևաջրերի միջով, որպեսզի իր կոշիկները չփչանան:

 

Վան անունով պաշտոնիայի նկարը տեղադրվել էր չինական Sina Weibo լրատվական կայքում:

Լուսանկարը արվել էր այն ժամանակ, երբ Վանը այցելել էր ջրհեղեղներից տուժած Չժենցզյան նահանգի քաղաքներից մեկը, որտեղ աղետի հետևանքով 10 մարդ էր զոհվել:

Ըստ չինական Սինխուա պետական լրատվամիջոցի՝ նկարի մեկնաբանություններում գրված էր, որ Վանը նստել էր բնակչի մեջքին, քանի որ նրա հագին կտորից պատրաստված թանկարժեք կոշիկներ են եղել:

Պաշտոնիային աշխատանքի ընդունած Սանքիշի շրջանի կառավարությունից հայտնում են, որ նա պետք է հաներ իր կոշիկները և ոտաբոբիկ քայլեր ջրհեղեղից տուժածի տուն:

Ամեն դեպքում MSN-ից տեղեկացնում են, որ Վանը պնդել է, որ ինքնուրույն կքայլի, սակայն տեղացիները նրան չեն լսել և նրան իրենց մեջքին տարել են ջրի միջով:

Արդյո՞ք շրջանի շինարարական վարչության ղեկավարը իրոք պնդել է, որ ինքը կքայլի, թե ոչ հայտնի չէ, այնուամենայնիվ նրան հեռացրել են իր պաշտոնից:

Թայֆունը Չինաստանի հարավարևելյան հատվածներին հարվածել էր անցած շաբաթ, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ էին տարհանվել:

 

Եվս մեկ հզոր երկրաշարժ ցնցեց Ֆիլիպինները

երկրաշարժՖիլիպինների հարավում  այսօր գրանցվեց երրորդ հզոր երկրաշարժը: Այս անգամ  ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5,9 մագնիտուդ էր: Էպիկենտրոնը գտնվում է ծովում, Բոհոլ կղզուց հարավ-արևմուտք: Օջախը գտնվում է ծովի հատակում`  20 կմ խորության վրա:

131014230538-philippines-earthquake-horizontal-galleryԱյսօր առավոտյան այստեղ արդեն տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և օջախը նույնպես գտնվում էր Բոհոլ կղզու շրջակայքում` 33 կմ խորության վրա: Արդյունքում Բոհոլ, Սեբու և Սիկիհատոր կղզիներում քանդվել են մի քանի եկեղեցիներ և պետական հիմնարկներ, տասնյակ տներ վնասվել են:Նախնական տվյալներով 73 մարդ զոհվել է, հարյուրից ավել վիրավորվել են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: