Նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

ol3001381820541Գանգուղեղային վնասվածքից հետո գոյացած հեմատոմայի հեռացման նպատակով  վիրահատված նախագահին բժիշկները թույլ են տվել հեռանալ հիվանդանոցից ու  տնային պայմաններում ապաքինվել:

Չնայած Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսն իրեն լավ է զգում, այնուամենայնիվ, մասնագետները խստորեն արգելել են միանգամից վերադառնալ պարտականությունների կատարմանը: Նա պետք է առնվազն 13 օր  հանգստանա, հետաձգի ուղևորություններն ու ավիաթռիչքները:

Երբ Ֆերնանդեսը հիվանդանոցից դուրս էր գրվում, մուտքի մոտ նրան դիմավորեցին բազմաթիվ արգենտինացիներ, նրանք հավատացրին նախագահին, որ պետությունը նրա կարիքն ունի ու հույս ունի, որ սիրելի քաղաքական գործիչն արագ կկազդուրվի:

Կիմ Չեն Ինը կրկին բռնվել է “ֆոտոշոփի” վրա

o_836003Ինտերնետ օգտատերերը կրկին հյուսիսկորեական ղեկավարությանը բռնացրել են ֆոտոմոնտաժի  փաստի վրա: Համացանցում հայտնվել է  մի լուսանկար, որում Կիմ Չեն Ինը ու նրա խորհրդականները Փհենյանում են, մանկական հիվանդանոցի մոտ:  Սակայն, նույնիսկ ոչ սուր աչք ունեցողը կարող է տեսնել, որ  պետության ղեկավարի ու նրա “թիկնազորի” պատկերները տեղադրված են   ֆոնային նկարի վրա:

Իսկ օգտատերերն էլ մեկնաբանություններ են անում.”Օգնեք Կիմ Չեն Ինին ֆոտոշոփի հարցով:Նրանց համապատասխան կուրսերի  ուղարկեք: Կամ , գուցե Ռոդմանը նրանց օգնի”:

Լուսանկարում հստակ երևում են ստվերները, որոնք վկայում են, որ այն արված է տաղավարում,լուսարձակի ներքո:

Թե ինչու են պետության ղեկավարին հարկավոր ֆոտոկեղծիքները, անհասկանալի է: Սակայն սա եզակի դեպք չէ: Այս տարվա մարտին ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրական գործակալությունը մի լուսանկար հրապարակեց, որն իբր կատարվել էր հյուսիսկորեական զորավարժությունների ժամանակ: Լուսանկարում հետևակն ու մի քանի նավ էին պատկերված: Կորեական գործակալությունը հոգ էր տարել, որ այդ լուսանկարը ողջ աշխարհի ԶԼՄ-ները տարածեն խոշոր պլանով: Սակայն, հետագայում պարզվեց, որ դա նույնպես սարքովի է:

2012-ին հյուսիսկորեական ԶԼՄ-ները լուսանկար տարածեցին, որի վրա Փհենյանի շքերթին ցուցադրված նորագույն հրթիռային սարքավորում էր: Արևմուտքի լրագրողները  այն  նույնպես   ֆոտոկեղծիք համարեցին:

Աֆղանստանում սպանվել է Լոգարի նահանգապետը

912558Աֆղանական արևելյան Լոգար նահանգի նահանգապետ Արսալա Ջամալը սպանվել է այսօր մզկիթում իրականացված ահաբեկչության հետևանքով, Իդե-Կուրբան մահմեդական  տոնին նվիրված նամազի ժամանակ:

Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել են “Թալիբան” շարժման զինյալները` մզկիթ ուղարկելով մահապարտի:

Ֆիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

o_828536Ֆիլիպինների հարավում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, յուրաքանչյուրը 7,2մագնիտուդ: ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ ցնցումները, որոնց էպիկենտրոնը գտնվում է Բոխոլ կղզում, գրանցվել են տեղական ժամանակով առավոտյան  ժ.8:00-ին: Երկրաշարժի օջախը   33 կմ խորության վրա է:

Արդյունքում վեց  մարդ է զոհվել, որոնք մնացել են Սեբու կուրորտային կղզում քանդված շենքի փլատակների տակ: Կան վիրավորներ:Արշիպելամգում քանդվել և վնասվել են հարյուրավոր  շենքեր:

Ճապոնիայի ափերին է մոտենում տասնամյակի ամենահզոր փոթորիկը

o_824847Ճապոնիայի ափերին է մոտենում “Վիպհա” թայֆունը, որը վերջին տաս տարիների ամենահզորն է: Կանացի անունով փոթորիկը կհարվածի արշիպելանգին  հոկտեմբերի  16 -ին: Նա իր հետ կբերի հզոր քամի  և հեղեղաբեր անձրևներ: Ճապոնիայի օթերևութաբանական վարչությունը կանխատեսում է, որ մեկ օրվա ընթացքում 350 մմ անձրև կգա:

“Վիպհան”, որը տարվա կտրվածքով  Խաղաղ օվկիանոսի  26-րդ թայֆունն է, շարժվում է դեպի Ճապոնիա  ժամում  25 կմ արագությամբ: Նրա առաջին հարվածը կընդունի հյուսիս արևելյան ափը: Բնակիչներին խնդրել են մնալ տներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հոկտեմբերի սկզբին Ճապոնիային հարվածեց “Դանաս” թայֆունը: Երկրում հետաձգվեց մոտ  350 չվերթ, ավելի քան  14 հազար տներում անջատվեց էլեկտրականությունը:

Հնդկաստանում խուճապային փախուստի հետևանքով 89 մարդ է մահացել

india-stampedeԻշխանությունները  հայտնում են, որ կիրակի կենտրոնական Հնդկաստանի տաճարներից մեկի դիմաց խուճապային փախուստի հետևանքով 89 մարդ է մահացել:

Դեպքը տեղի է ունեցել Սինդ գետի կամուրջի վրա, երբ ուխտավորները հինդուիզմի փառատոններից մեկին մասնակցելու նպատակով տաճար էին առաջնորդվում:

Տեղի ոստիկանության տեսուչը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կամուրջի վրա այդ պահին 25,000 մարդ է եղել:

Ոստիկանությունից CNN-IBN ցանցին հայտնել են, որ մարդկանց մեջ շշուկներ են տարածվել, որ կամուրջը փլուզվում է, ինչն էլ դարձել է խուճապային փախուստի պատճառ:

Խառնաշփոթի պահին բազմաթիվ մարդիկ են կամուրջից ցատկել գետը:

Խուճապային փախուստը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգում:

 

Ավելի քան 65 հազար մարդ է տարհանվել “Նարի” թայֆունի պատճառով

i (1)Վիետնամի որոշ շրջաններով պետք է անցնի “Նարի” թայֆունը, ու դրա հետ կապված իշխանությունները տարհանել են հազարավոր բնակիչների: Վիետնամի ափամերձ շրջաններից արդեն 65 հազար մարդ է տարհանվել: Հզոր տարերքը Հարավ-Չինական ծովի երկայնքով է  շարժվում: Այն արդեն  հարվածել է Ֆիլիպիններին,  որտեղ առնվազն 13 մարդ է զոհվել:

Համբույրը` ընտրության տարբերակ

ol3001381487614Եթե կինը հակառակ սեռի մի քանի ներկայացուցչների հետ համբույրի փորձ ունի,  հասարակությունը նրան չպիտի մեղադրի, քանի որ համբույրն է օգնում կնոջն անսխալ ընտրություն կատարել համապատասխան զուգընկեր գտնելու գործում:

Օքսֆորդի համալսարանի մասնագետների կարծիքով, համբույրի միջոցով են կանայք համեմատում ու գնահատում պոտենցիալ զուգընկերոջը` ենթագիտակցորեն յուրաքանչյուր տղամարդու հետ կապված հոտերն ու համերը  վերլուծելով: Կանայք համբույրի միջոցով են  գնահատում նաև պոտենցիալ ընտրյալի կրքոտությունն ու սեքսուալ տեմպերամենտը:

Իսկ ինչ վերաբերում է  կայուն ռոմանտիկ հարաբերություններին, ապա համբույրները ծայրահեղ անհրաժեշտ են նաև ամուսնական զույգերին` երբեմնի կիրքը վերականգնելու համար:

 

Երախտագիտության օրը Կանադայում

o_700710Կանադան նշում է իր ազգային տոնը` Երախտագիտության օրը: Բնակիչները երկարաշունչ ձմեռվան նախորդող վերջին տաք օրերն են տոնում, զարդարում բնակարանը դդումով, ծղոտե իրերով: Ճաշասեղանին հնդկահավ է` համեմված լոռամրգի թանձրահյութով, ինչպես նաև  խնձորով կամ դդմով պատրաստված կարկանդակ:

Տոնի հիմքում եվրոպացի առաջին վերաբնակների ավանդույթներն են: 1578-ին անգլիացի ծովագնաց Մատին Ֆրոբիշերը, հասնելով Նյուֆաունդլենդի ափերին, երախտագիտության աղոթք արեց երկարատև նավագնացության բարեհաջող ավարտի կապակցությամբ:

Երախտագիտության օրվա ավանդույթը նոր խթան ստացավ Եվրոպայում 7-ամյա պատերազմի ավարտից հետ, երբ Գալիֆաքսի նավահանգստում 1763-ին այդ առիթով հատուկ հանդիսություն կազմակերպվեց:

1879-ին Կանադական խորհրդարանը նոյեմբերի 6-ը տոն հայտարարեց: Հետագայում այն տեղափոխվեց հոկտեմբերի երրորդ շաբաթ: Անցած դարում տոնը տեղափոխեցին նոյեմբեր, իսկ 1957-ին` հոկտեմբերի 2-րդ շաբաթ:

 

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 50 մարդ է զոհվել՝ ներառյալ 13 երեխա

Rescue workers inspect the scene after a bus accident in the Yura district of ArequipaՊերուի մայրաքաղաք Լիմայի հարավարևելյան հատվածում ավտոբուս է ընկել գետը, որի հետևանքով մահացել է 50 մարդ՝ ներառյալ 13 երեխա:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը: Ավտոբուսը ճանապարհից գլորվել էր 200մ խորությամբ ձորը: Իշխանությունների տեղեկություններով՝ զոհվածների մարմինները հայտնաբերել են ընկնելու վայրից 100 մ հեռավորության վրա:

Փրկարար ծառայության աշխատակցի խոսքով՝ ոչ ոք չի փրկվել: Նա նաև նշել է, որ վթարի պատճառը հայտնի չէ:

Պերուական Անդերի մեծ բարձրության վրա գտնվող ճանապարհները վատ հռչակ են ձեռք բերել ավտոբուսների նմանատիպ վթարների պատճառով:

 

Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի.Մալթայի իշխանություններ

131012065940_malta_rescue_lampedusa_304x171_apՄալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է, որ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի: Վերջին  շաբաթների ընթացքում արդեն երկրորդն նավն է  խորտակվում իտալական Լամպեդուզա կղզիների մոտ: Հայտնաբերվել է 27 դի, այդ թվում` 3 երեխաների: 203 մարդու փրկել են:

Մուսկատը հայտարարել է նաև, որ Մալթան ԵՄ  մյուս անդամների կողմից “լքված “ է  զգում ու պնդում է, որ եվրոպացիները պետք է  գործի անցնեն: Նավաբեկության տեղում այժմ Իտալիայի ու Մալթայի փրկարարներն են աշխատում: Մալթայի վարչապետն առաջարկել է  փոխել գործող միգրացիոն կանոնները: “Ես չգիտեմ, թե էլի քանիսը պետք է զոհվեն ծովում, որ վերջապես ինչ-որ բան արվի: Կանոնները պետք է փոխվեն: Կարող են դրանք խիստ կամ էլ մեղմ լինել, սակայն ներկայիս համակարգը չի աշխատում ու այն պետք է ուղղել”:

Հնդկաստանում հզոր թայֆունը ստիպել է 400 հազար մարդու տարհանել

o_697620Հնդկաստանի ափերին մոտեցող հզոր ցիկլոնն իշխանություններին ստիպել է տարհանել  ավելի քան 400 հազար մարդու: Տարերքն արդեն հարվածել է  երկրի արևելյան նահանգներին` Օրիսսին ու Անդհրա-Պրադեշին:

Չնայած բոլոր նախազգուշական միջոցառումներին, “Ֆայլին”թայֆունի պատճառով արդեն մեկ մարդ է զոհվել: Նա մահացել է  քամու տապալած ծառի պատճառով: 14 տարի առաջ, երկրում նման փոթորիկ է եղել. զոհվել է 10: Այս անգամ փրկարարներն անում են ամեն հնարավորը` նման դեպքերից խուսափելու համար:

Ֆիլիպիններում հզոր թայֆունի պատճառով 2,5 հազար մարդ է տարհանվել ու նույնիսկ հետաձգվել է Ջոն Քերիի այցելությունը:

Հարուստ սերբ ամուրին իր հարստությունը ցուցադրող լուսանկարներ է հրապարակել երիտասարդ հարսնացու գտնելու նպատակով (լուսանկարներ)

Don Milisav Juan Gonzales Brzi9Հարուստ սերբ ամուրին հրապարակել է իր տան մեջ արված լուսանկարները՝ հուսալով, որ իր հարստությունը կգրավի կանանց:

Նկարներին կցված գրության մեջ իրեն Դոն Միլիսավ Խուան Գոնսալես Բրզի անվանող տղամարդը նշում է, որ ինքը դիմում է բոլոր չամուսնացած կանանց, ովքեր կցանկանային իրենց կյանքը անցկացնել նրա կողքին՝ իր շքեղ տանը:

Նա նաև խորհուրդ է տալիս նայել իր հրաշալի տանը արված բոլոր նկարները:

Տարօրինակ լուսանկարները ցուցադրվել էին խորվաթական, բոսնիական և սերբական կայքերում:

Լուսանկարներում սպիտակ մազերով ամուրին կանգնած է լոգասենյակում կամ հանգստանում է իր մահճակալի վրա:

Բրզին պնդում է, որ 39 տարեկան է, ապրում է Սանկ Պետերբուրգում և փնտրում է 16-20 տարեկան կին շփվելու և ամուսնանալու նպատակով:

Նրա տան գրեթե բոլոր պատերը ծածկված են արվեստի գործերով և որմնանկարներով՝ ներառյալ նրա երկու լոգասենյակները:

Ամեն դեպքում նրա առաջարկին համաձայնվող կինը ստիպված է լինելու ապրել ձմռանը մինչև -5 C սառնամանիքի պայմաններում:

Սակայն տվյալ կինը այդ հարցը կարող է լուծել վերցնելով Բրզիի մուշտակներից մեկը, որը ինչպես երևում է մի քանի հատ ունի դրանցից:

Նկարները արևելյան Եվրոպայի կայքերում հայտնվել են ամիսներ առաջ, սակայն պարզ չէ նա կարողացել է հարսնացու գտնել, թե ոչ:

Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնվել է Սիրիայում քիմիական զենքը ոչնչացնող քիմիական զենքի վերահսկման կազմակերպությանը

mideast-syria-nobel-peace-prizeՆոբելյան խաղաղության մրցանակը կրկին համաշխարհային ուշադրության կենտրոն է դարձրել Սիրիայի կոնֆլիկտը:

Նորվեգիայի Օսլո քաղաքում տեղակայված մրցանակի հանձնաժողովը ուրբաթ խաղաղության մրցանակը հանձնել է Քիմիական զենքի վերացման կազմակերպությանը, որը քիմիական զենքը վերահոսկող մարմին է և օգնում է Սիրիայում բանակի թունավոր գազի պաշարները ոչնչացնելու հարցում:

Կազմակերպության տեսուչները վերջերս են սկսել աշխատել ակտիվ պատերազմի գոտում, և Նորվեգիայի նոբելյան մրցանակի հանձնաժողովը հույս է հայտնել, որ մրցանակը մեծ աջակցություն կլինի նրանց համար, քանի որ նրանք իրենց կյանքին սպառնացող առաջադրանքներ են իրականացնում:

Քիմիական զենքի վերացման կազմակերպությունը Սիրիայում իրականացվող աշխատանքների պատճառով ուղիղ կերպով չի կարողացել ստանալ մրցանակը:

Հանձնաժողովի նախագահ Տրոբյորն Յագլանդը հայտնում է, որ, մրցանակը հանձնելով քիմիական զենքի վերացման կազմակերությանը, իրենք որոշ չափով ցանկացել են քիմիական զենքի վերացման ուղերձ հղել այն երկրներին, որոնք դեռևս թաքցնում են այն:

Նախքան մրցանակի հասցեատիրոջ հայտարարումը՝ համաշխարհային լրատվամիջոցները կարծում էին, որ այն անհատ կստանա՝ նշելով կոնգոլեզցի բժիշկ Դենիս Մուկվեգեյի անունը, որը բուժում է բռնաբարությունների զոհ դարձած մարդկանց, և պակիստանցի կանանց կրթությանը աջակցող դեռահաս Մալալա Յուսաֆզաիի անունը, որի նկատմամբ իր գործունեության համար մահափորձ էին իրականացրել թալիբանները:

Նախկինում Նոբելյան խաղաղության մրցանակ ստացած կազմակերպություններից են ՄԱԿ-ը, Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալությունը, Կարմիր խաչը և Ականառումբերի արգելքի միջազգային նախաձեռնությունը:

Խաղաղության մրցանակը այս շաբաթվա ընթացքում հանձնված թվով հինգերորդ Նոբելյան մրցանակն էր՝ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության ոլորտներում հանձնված մրցանակներից հետո:

Երկուշաբթի կհանձնվի վերջին Նոբելյան մրցանակը տնտեսագիտության ոլորտում:

Հիվանդանոցում բռնկված հրդեհից հիվանդներ են զոհվել

o_710109Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում այրվել է 4-հարկանի օրթոպեդիկ կենտրոնը: Հրդեհի հետևանքով 8 հիվանդ է զոհվել ու  բուժանձնակազմից 2 աշխատող: Եվս 8-ը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է:

Տեղեկությունների համաձայն, 2013-ի ամռանն էր հիվանդանոցը հակահրդեհային անվտանգության ստուգումներ անցել: Հրշեջները ոչ մի շեղում չեն հայտնաբերել:  Ականատեսներն ասում են, որ սկզբում բռնկվել է հիվանդանոցի առաջին հարկը, ապա կրակը տարածվել է վերին հարկեր: Տեղ հասած հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել միայն մի քանի ժամ հետո: Պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Մեքսիկացի 40-ամյա տղամարդը ստիպել է իր 25-ամյա ընկերուհուն կողպեք կրել ջինսի վրա՝ իրեն հավատարիմ մնալու նպատակով

woman told police in Mexico her boyfriend had put a lock on her jeans2Մեքսիկացի տղամարդը ստիպել է իր ընկերուհուն ջինսի վրա կախովի կողպեք կրել, որպեսզի հավատարիմ լինի իրեն:

25-ամյա կինը, որի անունը չի հարապարակվել, դիմել է Վերկարուս քաղաքի իշխանություններին՝ պնդելով, որ ինքը ցավեր ունի, քանի որ չի կարողացել ժամեր շարունակ լոգասենյակ գնալ:

Նա նշել է, որ իր 40-ամյա ընկերը տարիներ շարունակ իրեն ստիպել է կողպեք կրել, սակայն ինքը չափազանց վախեցել է նրանից և կողպեքը չի ջարդել:

CNN-ը հաղորդում է, որ տղամարդը ընդունել է, որ կնոջ վրա կողպեք է դրել և բանալիները հանձնել ոստիկանությանը:

woman told police in Mexico her boyfriend had put a lock on her jeansՈստիկանությունը զարմացել էր, որ կինը չէր ցանկացել մեղադրանք ներկայացնել տղամարդու դեմ, և պատժելի արարքի համար հարցաքննության տարվելուց հետո նա ազատ էր արձակվել:

Սակայն հաջորդ օրը տղամարդը հայտարարություն էր ստորագրել, որով խոստանում էր այլևս չկողպել կնոջը:

Վերկարուսի կանանց իրավունքների պաշտպան ակտիվիստ Արասելի Գոնսալեսը հայտնում է, որ իշխանությունները ոչինչ չեն արել 12 տարի կնոջը տանջած հանցագործին պատժելու համար:

Իշխանությունները ի պատասխան նշել են, որ իրենց քայլերը սահմանափակվել են, քանի որ կինը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել:

 

Ջրի վրա ապրող «ծովային գնչուները» կտրված են ժամանակակից աշխարհից

2Չինաստանի հարավ-արևելյան Ֆուջիան վիլահեթի Նինգդե քաղաքում գտնվող Թանքա կոչվող բնակավայրում ծովի վրա մի փայտաշեն քաղաք է կառուցված, որտեղ բնակվում են «ծովային գնչուները», որոնք, հրաժարվելով ժամանակակից կյանքի բոլոր հարմարություններից, իրենց կյանքը շարունակում են օվկիանոսի վրա: Իրենք իրենց «ծովային գնչուները» անվանող այս մարդկանց թիվը մոտ 7000-ի է հասնում: Նրանք իրենց տները 1կառուցել են ջրի վրա և ապրում են լողացող բնակարաններում: Նրանք հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ: Այս հանրությանը կոչում են նաև «նավակի մարդիկ», որոնք հիշատակվում են որպես Թանգ դինաստիայի սերունդներ, որոնք հնուց ի վեր ապրում են նավակների մեջ:

Չինաստանում սպանել են բուդդիզմը արևմուտք բերելու հարցում օժանդակած տիբեթյան վանականին

tibet-monasteryՈստիկանության տվյալներով՝ Չինաստանում սպանվել է հայտնի վանական, որը կարևոր դերակատարություն ուներ տիբեթյան բուդդիզմը արևմուտք տանելու գործում:

Ոստիկանությունը Weibo միկրոբլոգինգի կայքի պաշտոնական էջում տեղեկացրել է, որ Բրիտանիայի քաղաքացի Տարափ Շերտափ Ակոնգին սպանել են հինգշաբթի Սիչուան նահանգի Չենդու քաղաքում իր զարմիկի ներկայությամբ:

Ըստ տեղեկությունների՝ այդ գործով երեք կասկածյալներ են ձերբակալվել, իսկ սպանությունը տեղի է ունեցել ֆինանսական հարցերով վեճի արդյունքում:

Ակոնգը ծնվել է Տիբեթում 1940թ-ին, իսկ 1959թ-ին որպես փախստական հեռացել է այդտեղից: Նա Շոտլանդիայում հիմնադրել էր Սամյե Լինգ կոչվող մենաստանը:

Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Տիբեթի մասնագետ Ռոբի Բարնեթը հայտնում է, որ վանականը հայտնի է եղել և´ իր սոցիալական, և´ հոգևոր գործունեությամբ:

Նրա տեղեկություններով՝ վանականը օժանդակում էր Տիբեթի և այլ երկրների գյուղացիների, գյուղական համայնքների բարեկացության հաստատմանը և շատ լավ դիվանագիտական ձիրք ուներ ու լավ հարաբերություններ էր հաստատել Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

ԵՄ-ն մարդու իրավունքների բարձրագույն մրցանակը շնորհել է Մալալային

ՄալալաԵվրոպացի օրենսդիրները մարդու իրավունքների բարձրագույն մրցանակը շնորհել են պակիստանցի դպրոցական Մալալա Յուսաֆզաիին, որին անցած տարի փորձել էին սպանել թալիբանները:

Եվրոպական պառլամենտը հինգշաբթի հայտարարել է, որ 16-ամյա Մալալան կստանա 50,000 եվրո (65,000 դոլար) Սախարովի անվան մրցանակ: Միացյալ -նահանգների գաղտնի տեղեկատվություն հրապարակած Էդվարդ Սնոուդենը և բելառուսցի բանտարկված այլախոհների մի խումբ ևս առաջադրված էին այդ մրցանակի համար:

Մրցանակը համարվում է Եվրոպայի բարձրագույն մարդու իրավունքների մրցանակը: Այս մրցանակը նախկինում ստացել են Նոբելյան խաղաղության մրցանակակիրներ Աուն Սան Սու Չժին և Նելսոն Մանդելան:

 

Նորզելանդացիներն օրինականցրել են գլխավոր կղզիների անվանումները

pic_61a10d85cf43483597205a3d97cc397fՆոր Զելանդիայի կառավարությունը պաշտոնապես օրինականացրել է իր  երկու` Հյուսիսային և Հարավային կղզի-պետությունների  անգլալեզու անվանումները, որոնք մինչ այժմ կիրառվում էին ոչ պաշտոնապես: Որպես այլընտրանքային տարբերակ կարող են կիրառվել նաև կզիների անունները մաորի լեզվով, որը պաշտոնական է համարվում այս երկրում: Այդպիսով, Հյուսիսային կղզին կարելի է նաև անվանել Տե Իկա-ա-մաուի, ինչը թարգմանաբար նշանակում է “Մաուի ձուկ”, իսկ Հարավայինը` Թե Վաի-պոունամու` “Կանաչ քարի ջուր”: Մաորի լեզվով կղզիները նշվել են 1950-ականների պետական քարտեզներում: Վերանվանման որոշումը ընդունվել է Նորզելանդական աշխարհագրական ընկերության առաջարկով: Գիտնականները քաղաքացիներին կղզիների անգլերենով ու մաորի լեզվով  անվանումների  ընտրության հնարավորութուն են ընձեռել: Կառավարական որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 17-ին, երբ այն կհրատարակվի  կառավարության The New Zealand Gazette թերթում: