Շոգից խուսափելու համար Չինաստանի համալսարանի ուսանողները ստիպված քնում են մարզադահլիճում

gym in China38C շոգից խուսափելու համար չինացի ուսանողները ստիպված են քնել համալսարանի մարզադահլիճում:

Չինաստանի Ուհան քաղաքի համալսարանի մարզադահլիճը կառույցի միակ օդափոխվող մասն է, այդ իսկ պատճառով այն վերածվել է ժամանակավոր ննջասենյակի:

Հինգշաբթի օրը երկրում սկսված շոգերից հետո հարյուրավոր ուսանողներ քնում են գետնին փռված ներքնակների վրա: նրանցից ոմանք նույնիսկ տան կոմֆորտ են ստեղծել՝ իրենց հետ բերելով վերմակներ և փափուկ խաղալիքներ:

Մարզադահլիճը պատնեշով կիսվել է՝ առանձնացնելով տղաների և աղջիկների քնելու հատվածները:

Ուհան քաղաքը հայտնի է իր շոգ և խոնավ ամառներով: Չնայած հուլիսին այստեղ միջին ջերմաստիճանը հասնում է 27 C -30 C-ի, սակայն տարվա մեջ մոտ 20 օր քաղաքում լինում է 35 C-ից բարձր ջերմաստիճան:

 

Գիշերը երկրացիները կարող են դիտել սուպերլուսնին

լուսինԱյս գիշերԵրկրի բնակիչները կարող են հազվագյուտ տեսարանի ականատես լինել`սուպերլուսնի: Մեր մոլորակի բնական արբանյակը կհասնի պերիգեյին, այդպես է կոչվում  լուսնի ուղեծիրի ամենամոտ կետը Երկիր մոլորակին: Լուսնի և Երկրի միջև հեռավորությունը կկազմի 357 հազար կմ է, դա մոտ  27 հազարով կարճ է սովորական օրերի համեմատ: Արդյունքում արբանյակը ավելի մեծ կերևա քան տարվա մյուս օրերին:Իհարկե դա անզեն աչքով դժվար է նկատել: Սոպերլուսինը հաջորդ անգամ երկնակամարին կերևա   2014 թ. օգոստոսին, հաղորդում է  “Россия 24“:

Բրազիլիայի կառավարությունը կկատարի ցուցարարների պահանջները

iՈղջ երկրով մեկ զանգվածային բողոքի ցույցերը պետության ղեկավարին ստիպել են զիջումների գնալ: Շաբաթվա սկզբից մեկնարկած ցույցերին երեկ մասնակցել է ավելի քան մեկ մլն մարդ:

Նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ կկատարի նրանց պահանջը:  Ժողովրդին դիմելով, Ռուսեֆը խոստացել է  բարելավել տրանսպորտը, առողջապահությունն ու կրթությունը:

Բացի այդ, նա պաշտպանել է 2014-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը Բրազիլիայում, բացատրելով, որ մրցաշարը կկազմակերպվի պետական միջոցների հաշվին: Քաղաքական գործիչը բողոքավորներին առաջարկել է խաղաղ բանակցություններ վարել, նշելով, որ ինքը բռնությունը տանել  չի կարողանում:

Բրազիլացին դեմքին շան մռութ է կարել

Շատ մարդիկ, գուցեև թաքուն երազում են լինել ոչ այն, ինչ իրականում են: Ոմանք լրիվ` պառկելով վիրադանակի տակ, որոշակի պատկերացնում են ցանկալի կերպարանքը (տիկնիկներ կամ էլ վայրի կենդանիներ): Երիտասարդ բրազիլացու ցանկությունները շատ ավելի համեստ էին.նա ցանկանում էր շուն դառնալ:

993775_496465440420102_1732670492_nՀամացանցը եռում է իրեն շան մռութ պատվաստած երիտասարդի ցնցող քայլի քննարկումներով: Ինտերնետում տեղադրված լուսանկարներում համարձակ երիտասարդը փուլ առ փուլ  ներկայացնում է այդ դժվարին գործընթացը: Շան կտրված գլուխը վերցնելով` նա դիմել է վիրաբույժի, որպեսզի վերջինս նրան պատվաստի կենդանու մռութը,փրչոտ ունքերն ու գլխի մյուս մասերը:

Դա բավականին տհաճ տեսարան է, դրա համար էլ լրատվական տիրույթները խորհուրդ չեն տալիս ուսումնասիրել այն տպավորվող դիտորդներին:

Ոչ մի այլ տեղեկություն երիտասարդի  ու մյուս հանգամանքների մասին չկա: Ֆոտո-հաշվետվությունը  մի քանի հարյուր մեկնաբանություն է հավաքել, ավելի քան 450 օգտատեր է  հրապարկել այն իր էջում: Շատերը համոզված են` լուսանկարները սարքովի են:

“Որպես բժիշկ եմ ասում. Դա անհնար է: Համենայն դեպս` անհնար է դրանով  երկար մնալ: Սատկած կենդանու մարմնամասերը շատ շուտով կսկսեն քայքայվել”,-գրել է սոցցանցի օգտատերերից մեկը:

Ճապոնիայում նախարարն ինքն իրեն տուգանել է ենթակայի կոպտության պատճառով

imgpreviewՃապոնիայի կառավարության նախարար Տակումի Նեմոտոն ինքնակամ իր վրա տուգանք է դրել ամսական աշխատավարձի չափով` թվիթերում իր ենթակայի կոպտությունների պատճառով: Դրա մասին հունիսի 21-ին հայտնել է  ИТАР-ТАСС-ը: Մեղավոր պաշտոնյան պարբերաբար իր միկրոբլոգը օգտագործել է 2011-ին “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի վթարից տուժած շրջանների բնակչությանը վիրավորելու համար:

Նեմոտոն, որը զբաղեցնում է վերակառուցման և միջուկային վթարից հետո վերականգնողական քաղաքականության համակարգման  համար պատասխանատու նախարարի պաշտոնը, ինքն իրեն տուգանել է` վիրավորված քաղաքացիների նկատմամբ մեղանչելու նպատակով: Ինչ վերաբերում է սկանդալի մեղավորին, ապա նա մեկ ամսով հեռացվել է աշխատանքից ու սպասում է այլ վարչություն տեղափոխվելուն: Նրա անմիջական պետերը նկատողություն են ստացել:

Թվիթերյան սկանդալը սկսվել է հունիսի 13-ին, երբ հայտնի դարձավ մեղավորի անունը,նա ներքին գործերի ու հաղորդակցության նախարար Յասուխիտո Միձունոյի խորհրդականն էր, որ գործուղվել էր Նեմոտոյին ենթակա Ճապոնիայի վերակառուցման գործակալություն` աշխատանքի:

Ինչպես հայտնել է “Ասախի սիմբուն” թերթը, 45-ամյա Միձունոն, զբաղվում էր Ֆուկուսիմա ԱԷԿ-ից տուժածներին օգնությամբ, մասնավորապես, նա աշխատանքի բերումով հաճախ էր լինում Ֆուկուսիմայում: Իր անձնական թվիթերում նա օգնություն պահանջող քաղաքացիներին անվանել է “հիմարներ”, ինչպես նաև լավ չի արտահայտվել տեղական իշխանությունների ու խորհրդարանականների հասցեին:

Կանադայում ջրհեղեղի պատճառով տարհանում են 100 հազար մարդու

i (4)Կանադայի արևմուտքում ուժեղ ջրհեղեղի պատճառով տարհանման են նախապատրաստում 100 հազար մարդու:

Կալգարի քաղաքի ադմինիստրացիան հայտարարում է, որ տարհանումը փուլ առ փուլ կիրականացվի առաջիկա մի քանի օրում:

Կանադական Ալբերտա նահանգում հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները լվացել են փողոցները, քանդել կամուրջներ:  Ապառաժային կոչված լեռներից սողանքների պատճառով Միջկանադական մայրուղու երթևեկությունը դադարեցվել է:

Մեքսիկայում հնագետները մայաների կորուսյալ քաղաք են հայտնաբերել

51c38185-9afa-46e8-9afa-46e74997f5f4.photo.0Մեքսիկայում հնագետները ջունգլիներում հայտնաբերել են մայաների կորուսյալ քաղաքը, որի գոյության մասին հարյուրամյակներ հայտնի չի եղել:

Սլովենիայի գիտությունների ու արվեստների ակադեմիայի դոցենտ Իվան Սպրայցի գլխավորած արշավախումբը հայտնաբերել է տարբեր բարձրություններ ունեցող 15 բուրգ, որոնցից մեկը 23 մ է: Պարզել են նաև, թե որտեղ են տեղակայվել քաղաքի հրապարակները, գնդակով ծիսական խաղերի դաշտերը:

Գիտնականները իրենց հայտնաբերած քաղաքն անվանել են Չակտուն, որը թարգմանաբար նշանակում է  “Կարմիր քար”: Այն զբաղեցնում է մոտ 22 հա տարածք ու գտնվում է Յուկատան թերակղզու  Չուտեմալ քաղաքից 120 կմ արևմուտք:

Նախնական գնահատականներով, ժամանակին քաղաքում բնակվել է 30-40 հազար մարդ: Քաղաքի զարգացման գագաթնակետըը համապատասխանել է  մթ 600-900-ականների հետ: Գիտնականները հակված են կարծելու, որ բնակչությունն այն լքել է 1000 թվին` դեմոգրաֆիական պատճառներից ելնելով. կլիմայական պայմաններ կամ  պատերազմներ:

Արշավախմբի ղեկավարությունը հայտնել է, որ չնայած քաղաքի մասին մինչ այժմ տեղեկություն չի եղել. սակայն իրենք տեղում մարդկանց բնակության հետքեր են հայտնաբերել, որոնք 20-30 տարվա պատմություն ունեն: Դա են վկայում ծառերի կտրվածքներն ու խեժ հավաքելու հարմարանքները:”Ինչ որ մեկն արդեն այնտեղ եղել է, սակայն չի ասել դրա մասին”: Նա հույս ունի, որ այս հայտնագործությունը լույս կսփռի մայաների ժամանակաշրջանում տարածաշրջանների միջև կապի վրա:

Բանգլադեշում 10 իսլամիստ են մահապատժի ենթարկելու

i (2)Բանգլադեշի դատարանը 10 իսլամիստի մահապատժի ենթարկելու որոշում է կայացրել.նրանք 2005-ին մասնակցել են մահապարտին  նախապատրաստելուն:

Դա Բանգլադեշում առաջին մահապարտի գրոհն էր. Գազիպուր քաղաքի իրավաբանական գրասենյակում  պայթյունից 8 մարդ զոհվեց, այդ թվում` 4 փաստաբան:

Դատարանի որոշման համաձայն, իսլամիստները  կախաղան կհանվեն:

Լատվիան 2014-ի հունվարի 1-ից եվրոյի գոտի կմտնի

o_789853Եվրախումբը 2014-ի հունվարի 1-ից Լատվիան եվրոյի գոտի ընդունելու որոշում է կայացրել, երեկ հայտնել է արտարժույթի ու ֆինանսական քաղաքականության ԵՄ կոմիսար Օլլի Ռենը: Միաժամանակ Լատվիան կմիանա Եվրոպական կայունացման մեխանիզմին, պարզաբանել է  եվրոյի գոտու կայունացման ֆոնդի նախագահ Կլաուս Ռեթլինգը:

Լատվիան կդառնա եվրոյի գոտու 18-րդ երկիրը:

Ռիգայում, նախագահական պալատում հրդեհը հաջողվել է տեղայնացնել

o_789865Հրդեհը 3000 քմ տարածք է  այրել, շենքի մի մասում տանիքը փլուզվել է: Մի քանի ժամ առաջ դեպքի վայր է եկել Լատվիայի մշակույթի նախարարը: Նա ստուգել է  ցուցանմուշների վիճակը.այստեղ է տեղակայված նաև Պատմության ազգային թանգարանը:10 հրշեջ հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, ներգրավվել են նաև Յուրմալայի փորկարարական ջոկատներ, Լատվիայի ազգային զինված ուժերի ուղղաթիռներ: Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները: Հրդեհը վտանգի գերագույն աստիճան է ստացել, քանի որ շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, բնակելի շենքների կողքին:

Անցած տարվա հոկտեմբերից այս շենքում վերանորոգման աշխատանքներ են, որոնք պլանավորել էին ավարտին հասցնել 2 և կես տարում: Հիմա Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը ու նրա գրասենյակն աշխատում են Ռիգայի կենտրոնում գտնվող  Չեռնոգոլովների տանը:

Նիկարագուայի ՌՕՈՒ-ի գլխավոր շտաբի ղեկավարը զոհվել է օդային աղետի ժամանակ

51c2829c-8c07-6cf8-8c07-6cf7a492c04d.photo.0ՄԻ-17  ուղղաթիռը թռչում էր Կուատրո-Պալոս քաղաքի շրջանում ու անհայտ պատճառով ընկել է: Նախնական տվյալների համաձայն, ուղղաթիռն օդում բռնկվել է ու պայթել:

Ավելի վաղ Սինհուայի գործակալությունը տեղեկացրել էր  Մոմոտոբո հրաբխի մոտ 6  ուղևորով ռազմական ուղղաթիռի վթարման մասին: Իշխանությունները տեղեկացնում են, որ զոհվածների մեջ է նաև ՌՕՈՒ-ի հակահետախուզության ծառայության ղեկավար Չեսթեր Վարգասը,  երկրի հակաօդային պաշտպանության ծառայության պետ Ալդո Էրերան ու մի քանի բարձրաստիճան դեմքեր:

ԶԼՄ-ները նշում են, որ զոհվածները 1979-ին հեղափոխության հաղթանակից հետո Նիկարագուայի զինված ուժերի ստեղծման ակունքների մոտ էին կանգնած:

Համեմատականներ Թուրքիայի և Բրազիլիայի հակակառավարական ցույցերի միջև

brazilԻնչպես գիտենք՝ այս օրերին հակակառավարական ցույցեր են ընթանում ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Բրազիլիայում: Ահա Վաշինգթոնի Բրուքինգսի համալսարանի փորձագետ Վանդա Բրաունը փորձել է վերլուծել այս երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունների պատճառները, անցկացնել համեմատականներ, գտնել նմանություններ և տարբերություններ:

Թուրքիան և Բրազիլիան համարվում են «աճող ուժ» և հանդիսանում են առաջատար իրենց տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: Սակայն նրանց մեջ կա նաև տարբերություններ: Դրանք հիմնականում կապված են հասարակական ոլորտի վրա տնտեսական աճի ազդեցության հետ: Եթե Թուրքիայում վերջին տասը տարիներին տնտեսական աճը դրական ազդեցություն է գործել բնակչության միջին և ցածր խավերի վրա, ապա Բրազիլիայում դա տեղի չի ունեցել:
Երկու երկրներին միավորում են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ զանգվածային ցույցերը, բողոքները, որոնք կարծես թե աննշան պատճառներից սկսվեցին: Թուրքիայում դժգոհության առիթ դարձավ Թաքսիմի «Գեզի» այգու ծառահատումը, իսկ Բրազիլիայում մարդիկ բողոքի ցույցերի դուրս եկան հասարակական տրանսպորտի ուղեվճարի թանկացման պատճառով: Սակայն եթե Բրազիլիայում ցույցերի պատճառը սոցիալական անարդարությունն էր, ապա Թուրքիայում ցուցարարները կառավարությանը սկսեցին մեղադրել խոսքի ազատության սահմանափակման և քաղաքացիների անձնական կյանքին խառնվելու մեջ, այսինքն ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման:
Ակնհայտ է, որ երկու երկրներում էլ ցույցերի իրական պատճառը քաղաքացիների դժգոհությունն է իշխող կառավարությունից, պարզապես դրանց պատճառներն են տարբեր:

Արդեն Սոմալին է դուրս եկել Էրդողանին աջակցելու

somaliՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին Թաքսիմի «Գեզի» այգու իրադարձությունների հետ կապված աջակցության ցույց, որը կազմակերպվել է Սոմալիի ուսանողական միության կողմից: Ակցիայի մասնակիցները պարզել են թուրքական դրոշներ և բացականչել են Էրդողանին աջակցող արտահայտություններ, ում կառավարությունը, ըստ նրանց մեծ աջակցություն է ցույց տվել Սոմալիին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցի կազմակերպիչ ուսանողական միության նախագահը նշել է, որ Էրդողանը ամենածանր օրերին Սոմալիի կողքին է եղել և այժմ իրենք շատ վշտացած են, որ Էրդողանը Թուրքիայում հայտնվել է քննադատական ալիքի տակ: Ըստ նրանց՝ Էրդողանը արժանի չէ նման վերաբերմունքի և նրա դեմ ուղղված ուժերը ղեկավարվում են Թուրքիայի և իսլամի թշնամիներով:
Փաստորեն վարչապետ Թայիփ Էրդողանը իր կատարած աֆրիկյան շրջագայության ժամանակ կարողացել է լավ համակիրներ ձեռք բերել:

Չինաստանում սեփական “Մեռյալ ծովն” են բացել

894ba83c7dՉինաստանում հայտնվել է սեփական “Մեռյալ ծովը”` հսկայական ծովային լողավազան, որը միաժամանակ կարող է 10 հազար այցելու ընդունել:

Դեյնինգ մարզում գտնվող լողավազանի ընդհանուր մակերեսը 30 000 քմ է:

Չինաստանում մեկ այլ լողավազան կա` Յաո Ստինկը, որը կարող է միաժամանակ 230 հազար լողորդ տեղավորել:

Առողջապահության նախարարության հաշվետվության համաձայն, Չինաստանի 5639 լողավազաններում կատարված ստուգումներով հայտնաբերվել է, որ ջրի մեջ միզանյութի մակարդակը 10%-ով գերազանցում է անվտանգության սահմանը:

ԱՄԷ-ում 30 մարդու են դատում պետհեղաշրջման փորձի համար

i (5)ԱՄԷ-ի իշխանությունները 30 մարդու մեղադրում են պետհեղաշրջման փորձի մեջ.նրանց մեջ Արաբական Էմիրությունների ու Եգիպտոսի քաղաքացիներ են:

Մեղադրյալի աթոռին են հայտնվել բժիշկներ, ինժեներներ ու մանկավարժներ: Նրանց մեղադրում են   “Մահմեդական եղբայրներ” կազմակեպության հետ “գաղտնի համագործակցություն” ստեղծելու մեջ`  երկրի ներկայիս կառավարությունը տապալելու նպատակով:

Մասնագետները դատական գործընթացը  “արդարադատության ծաղր” են անվանել: Նրանք վստահեցնում են, որ երկրի իշխանությունները ճնշում են խոսքի ազատությունը:

Բոլիվուդի աստղ Շահ Րուխ Խանի նկատմամբ հետախուզում է սկսվել, երբ լուրեր են տարածվել, որ դերասանը գիտի սուրոգատային մորից սպասվող, իր ապագա երեխայի սեռը

Khan and his wifeՀնդկաստանի առողջապահության նախարարությունը տեղեկանալով, որ բոլիվուդյան դերասանը և նրա կինը գիտեն իրենց երեխայի սեռը հետախուզում են սկսել նրանց նկատմամբ:

Առողջապահության նախարարությանը բողոք է հասել, որ Շահ Րուխ Խանը և նրա կինը՝ Գաուրին, գիտեն, որ իրենք տղա են ունենալու:

Հնդակաստանում երեխայի սեռը նախօրոք իմանալը արգելվել է՝ երեխայի սեռի պատճառով իրականացվող հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար:

Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Խանը տանը չի եղել, երբ առողջապահության նախարարության աշխատակիցները այցելել են նրան՝ նրանց երեխայի սուրոգատային մոր վերաբերյալ հարցեր տալու համար:

16 և 13 տարեկան երկու երեխայի հայր Խանը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:

Հնդկաստանի ռադիոլոգիայի ասոցիացիայի բժիշկներից մեկը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը կցանկանար իմանալ, թե ինչպես է այդ խիստ գաղտնի ինֆորմացիան տարածվել, քանի որ դրա մասին իմանում է միայն բժիշկը՝ ավելացնելով, որ երեխայի սեռի գաղտնիությունը պահելու վերաբերյալ օրենքին չենթարկվող բժիշկների ու հիվանդների դեմ քայլեր պետք է ձեռնարկվեն:

2011թ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հնդկաստանում 6 տարեկանից ցածր 1,000 տղային բաժին է հասնում 914 աղջիկ: Դա տեղի է ունեցել տղա երեխաներին նախապատվություն տալու և աղջիկ երեխայի պարագայում հղիությունը ընդհատելու արդյունքում:

Բացի Հնդկաստանից՝ երեխայի սեռը ցույց տվող թեստերը արգելվել են նաև մի շարք այլ ասիական երկրներում, որտեղ նախապատվություն են տալիս տղաներին:

Երեխայի սեռի վերաբերյալ հիվանդին տեղեկացրած բժշկին սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ հինգ տարով բժշկական լիցենզիայի կասեցում:

Ծնողներին ևս սպառնում է հինգ տարվա ազատազրկում:

 

Չինաստանում զուգագուլպաներ են ստեղծել բռնաբարության դեմ ֆունկցիայով

գուլպա Սոցցանցերում նոր վարակ է  դարձել անսովոր զուգագուլպաների լուսանկարը: Չինացի բլոգերներն աղջիկներին առաջարկում են  զուգագուլպաների  օգնությամբ  պաշտպանվել բռնարարներից: Այս արտադրանքի արտաքին մակերեսն ամբողջովին մազածածկ է, ինչը  վիրտուալ կանացի ոտքը վերածում է տղամարդու ոտքի:

Նկարը համացանցում տեղադրել է Sina Weibo (չինական թվիթեր)-ի մի բլոգեր: Նա հայտարարել է “սուպերսեքսուալ ամառային զուգագուլպաները հակաբռնության ֆունկցիա ունեն ու, ամենայն հավանականությամբ, պետք կգան յուրաքանչյուր աղջկա:

Ի դեպ, իրականում գյություն ունեն նման զուգագուլպաներ, թե դա անանուն բլոգերի երևակայության արդյունքն է,  անհայտ է, սակայն այն համացանցում ծավալված քննարկումների նյութի է վերածվել:

Մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ գտնվեցին, որոնք այս փափկամազ արտադրանքը սարկազմով  ընդունեցին.”Չկասկածեք, այն իսկապես կվախեցնի  այլասերվածներին, որոնք հիանում են ձեր ոտքերով: Սակայն կանայք պետք է հաշվի առնեն, որ նման գուլպաները կարող են վախեցնել ոչ միայն նրանց, այլև կանանցով հետաքրքրված գրավիչ տղամարդկանց”:

Ջրհեղեղի վտանգի պատճառով տարհանվում է Հնդկաստանի մայրաքաղաքի բնակչությունը

i (4)Հնդկաստանի մայրաքաղաքում  Յամունա գետին մոտադիր շրջաններից ջրհեղեղի  սպառնալիքի պատճառով սկսվել է բնակչության տարհանումը:

Այս տարի Հնդկաստանում անձրևների սեզոնը վաղ է սկսվել: Տեղումները սողանքների ու ջրհեղեղների պառճառ են դարձել, դրա համար էլ Նյու Դելիի իշխանությունները  հրահանգել են  տարհանված ընտանիքների համար վրանային քաղաքներ կառուցել:

Կիրակի ջուրը թափանցել է  Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի տերմինալներ: Հազարավոր հյուրեր ու ուխտագնացներ չեն կարողացել այցելել հնդիկների համար սրբազան Ուտարաքհանդա տաճար: Տուժածների մի մասին իշխանությունները տեղավորել են տեղի դպրոցների ու քոլեջների շենքերում: Մարդկանց մեծամասնությունը սեփական տան կտուրներին է ծվարել , իսկ մի մասն էլ հայտնվել է ողողված  ճանապարհներին:

Հյուսիսային շրջաններում սողանքների  պատճառով զոհվել է ավելի քան 60 մարդ: Գանգեսն ու նրա վտակները  դուրս են եկել ափերից: Ավերվել են հարյուրավոր տներ, 5 հոգուց բաղկացած մի ընտանիք կենդանի թաղվել է տան փլատակներում:

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ անձրևները մի քանի օր  չեն դադարի:

36-ամյա կինը երեխա է ունեցել որդու 12-ամյա համադասարանցուց

397dcb6c45616a255a2e7f020b836a56Անսպասելի լուրը ցնցել է Հարավային Օքլենդի  բնակիչների խաղաղ կյանքը: Նոր Զելանդիայում 12-ամյա տղան հայր է դարձել:

Տղայի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում: Նա պատմել է, որ այդ հարաբերությունը սկիզբ է առել անցած տարի, երբ նա հյուրընկալվել է ընկերոջ տանը:  Ընկերոջ մայրն իրեն գարեջուր է հյուրասիրել, ապա սեքսուալ հարաբերության տրամադրել: Այն ժամանակ ապագա հայրիկը 11 տարեկան էր: Այդ հարաբերությունները տևել են մեկ ամիս:

Հիմա հասարակայնությունը քննարկում է կնոջը սեքսուալ հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը: Նոր Զելանդիայում նման հանցագործության համար մինչև  20 տարի ազատազրկում է նախատեսվում,եթե մեղավորը տղամարդ է:

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար և ամենալայն լարային կամուրջը

Bridge in Cina1Յոթ տարվա շինարարական աշխատանքներից հետո Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար լարային կամուրջը:

10 կմ ձգվող կամուրջը անցնում է Խանչժոու ծովածոցի վրայով և գտնվում է Չինաստանի Շաոսին քաղաքում:

bridge in China2Կամուրջը ունի 227 մետր բարձրություն ունեցող երկու լարային աշտարակներ և 780 մետր լայնություն:

Վեց ճանապարհ ունեցող կամուրջը երթևեկության համար բացվել է մայիսի 28-ին, սակայն աշխատանքները վերջնականապես ավարտվել են երկուշաբթի օրը:

Արագընթաց կամուրջը նախատեսված է 96կմ/ժ արագությունից ավել արագությամբ ընթացող մեքենաների համար, իսկ հետիոտներին և 72 կմ/ժ արագությունից պակաս արագություն ունեցող մեքենաներին չի թույլատրվում անցնել կամրջով: