Իսրայելի բանակի աղջիկները ստրիպտիզ են նկարահանել

isrՀամացանցում հայտնվել է Իսրայելի պաշտպանության բանակի կին զինծառայողների` զենքի շուրջ մերկապարով  տեսանյութը: Նոր սկանդալ է հասունանում Իսրայելի պաշտպանության բանակում` ՑԱԽԱԼ-ում: Տեսանյութում, որ նկարահանվել է բջջային հեռախոսով, զորանոցում, մի քանի աղջիկ մերկապար են կատարում:

Մեկ այլ միջադեպ էլ կատարվել էր հունիսի սկզբին, երբ  մի քանի նորակոչիկ աղջիկներ համացանցում տեղադրեցին իրենց մերկ լուսանկարները:

Այն ժամանակ ՑԱԽԱԼ-ի ղեկավարությունը քննադատեց իր զինծառայողների արարքը ու նրանց կարգապահական նկատողություն արեց, ինչը սակայն դաս չեղավ մյուսներին:

Ջորջ Բուշ-ավագն անսովոր նվեր է ստացել

105_300_widthԱՄՆ նախկին-նախագահ Ջորջ Բուշ-ավագը, որի 89 տարին լրացավ հունիսի 12-ին, անսովոր նվեր ստացավ.հազարավոր մարդիկ նրա համար համացանցում տեղադրեցին լուսանկաներ, որոնցում իրենք գույնզգույն գուլպաներ են հագել:

Հայտնի է, որ վերջին 41 տարին ԱՄՆ նախագահը հատուկ սեր ունի ինքնատիպ գույնզգույն գուլպաների հանդեպ.” Նա հաճախ է սկսել նման գուլպաներով հայտնվել տարբեր միջոցառումներում` այդ թվում նաև պաշտոնական: Օրինակ` 2012-ին Սպիտակ տանն իր որդու դիմանկարի ներկայացման հանդիսության ժամանակ, նա հայտնվել էր կարմիր-սպիտակ-կապույտ գծավոր գուլպաներով, իսկ 2013-ին` Ջորջ Բուշ կրտսերի` Դալլասում նախագահական կենտրոնի բացմանը նա ներկայացել էր մոխրագույն կոստյումով, կարմիր փողկապով ու վառ վարդագույն գուլպաներով:

Հոբելյարին անսովոր նվեր անելու գաղափարը ծագեց Ջորջ-Բուշ-ավագի անվան հիմնադրամի աշխատակիցների  գլխում.”Միացեք մեզ ու ողջունեք նախագահ Բուշին ծննդյան օրվա առթիվ` լուսանկարվելով ամենագունեղ ու անսովոր գուլպաներով, ինչպիսիք կունենաք, ապա դրանք տեղադրեք համացանցում”,ասվում էր հիմնադրամի կայքում:

Կոչին արձագանքեցին շատ հայտնի քաղաքական դեմքեր ու ոչ միայն Հանրապետական կուսակցությունից:

Բուշին շնորհավորեցին հազարավոր ամերիկացիներ.”Շնորհավոր, պարոն նախագահ: Ասենք “ոչ” ձանձրալի գուլպաներին”, գրել է նրանցից մեկն ու իր կապույտ-նարնջագույն կիսագուլպաներով ու խիստ ոճի կոշիկներով լուսանկարը տեղադրել:

2012-ի վերջին Ջորջ Բուշ-ավագը բրոնխիտի բարդության հետևանքով գրեթե 2 ամիս է անցկացրել հիվանդանոցում: Նա տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է տեղաշարժվել հաշմասայլով: Մինչդեռ, նա իր 75,80 և 85 –ամյակները նշել է պարաշյուտով թռիչքով, որոնք նա կատարել է տանդեմում, պրոֆեսիոնալների հսկողությամբ:

Այս անգամ նա իր ծնունդը նշել է Քեննեբանկպորտ քաղաքում, որտեղ կնոջ հետ սովորաբար անց է կացնում ամառը:

Մահացել է 1800-ականներին ծնված աշխարհի վերջին մարդը

Կիմուրան աշխարհի ամենածեր մարդ տիտղոսը ստանալիս116 տարեկան հասակում մահացել է 19-րդ դարում ծնված աշխարհի վերջին մարդը:
1897 թ-ի ապրիլի 19-ին ծնված Յիրոմոն Կիմուրան ոչ միայն աշխարհի ամենածեր մարդն էր, այլև աշխարհում երբևէ ամենաերկար ապրած մարդը:
Նախկին փոստատարը մահացել է Ճապոնիայում գտնվող հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժվում էր թոքերի բորբոքման դեմ:
Կիմուրան իր ծոռան երեխայի հետԿիրուման Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր, որպես աշխարհում ամենաերկար ապրած և պատմության ընթացքում երբևէ ապրած ամենամեծահասակ մարդ:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ Կիմուրան մարդկության պատմության մեջ առաջին մարդն է, որ ապրել է մինչև 116 տարի:
Ճապոնական լրատվամիջոցների համաձայն՝ նա ունի յոթ երեխա, 14 թոռ, 25 ծոռ և 15 ծոռան երեխա:
Աշխարհի ամենամեծահասակ կենդանի մարդու տիտղոսը այժմ անցել է ևս ճապոնացի 115-ամյա Միսաո Օկավային:
Կիտանգո քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Կիմուրայի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը:
Քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ Կիմուրան միշտ կլինի իրենց քաղաքի, երկրի և աշխարհի գանձը:
քաղաքապետը շնորհավորում է Կիմուրայի 116-րդ տարեդարձըՏեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Կիմուրան օրը երեք անգամ ճաշել է, որի ընթացքում օգտագործել է բրինձ, դդում և քաղցր կարտոֆիլ:
Նա չի ծխել և թեթև է սնվել:
Նա իր 116-րդ տարեդարձը ապրիլի 19-ին նշել է՝ դիտելով Ճապոնիայի վարչապետի ուղարկած շնորհավորական վիդիո հոլովակը:

Ավստրիալիացի կինը փորձ է կատարել առանց շնաձկներից պաշտպանող վանդակի լողալով անցնելԿուբայից Ֆլորիդա ընկած166 կմ հատվածը

Chloe McCardel2Ավստրալիացի կինը ցանկանում է դառնալ աշխարհի առաջին կինը, որ առանց շնաձկներից պաշտպանող վանդակի լողալով կանցնի Կուբայից մինչև Ֆլորիդա:

Chloe McCardel129-ամյա Քոլ ՄքՔարդելը երեկ սկսել է իր 166 կմ երկարությամբ ուղին:

Այդ ուղին 1997 թ-ին անցել էր կրկին ավստրիալիացի 22-ամյա մի կին, սակայն շնաձկներից պաշտպանող վանդակով: 2011թ-ին այդ հատվածը անցնելու չորս անհաջող փորձ է կատարվել առանց շնաձկներից պաշտպանող վանդակի:

29-ամյա լողորդուհին լրագրողներին հայտնել է, որ այս ուղևորությունը աշխարհի ամենադժվար լողային մարաթոնն է՝ դա համեմատելով աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթ շահելու կամ աշխարհի ռեկորդ սահմանելու և Օլիմպիական մեդալ ստանալու հետ:

ՄքՔարդելը տարվա 50 շաբաթը անց է կացնում պարապելու վրա: Նա նաև ռեկորդ է սահմանել Լա Մանշի նեղուցը երկու անգամ լողալով անցնելու համար:

Կինը իր ամուսնու հետ ուսումնասիրել է նախկին անհաջող փորձերը և մտածել, թե ինչ կարող են անել, որ այդ ընթացքում չի արվել: Այդ փորձերը ուսումնասիրելուց հետո նրանք նաև դիմել են գիտնականների աջակցությանը՝ իրենց հաջողության հավանականությունը մեծացնելու համար:

Բացի դրանից կինը ջրի տակ շրջապատված կլինի էլեկտրամագնիսական դաշտով՝ շնաձկներին հեռու պահելու համար:

Նրա թիմը բաղկացած է 50 ամերիկացի գիտնականներից, որոնք բոլորն էլ Գոլֆ Սթրիմի մասնագետներ են և կուսումնասիրեն դեպի Ատլանտյան օվկիանոս հոսող ջրի հոսանքը և դրա կայուն փոփոխությունները:

 

Քենիայում զանգվածային ցույցեր են պատգամավորների աշխատավարձերի բարձրացման դեմ

i (2)Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հարյուրավոր քաղաքացիներ են բողոքում խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացման դեմ:

Ցուցարարները քաղաքի գլխավոր փողոց են հանել խոզի հսկայական ֆիգուր` պատրաստված պապյե-մաշեի տեխնիկայով ու այն “Օգնեք կարիքավորներին, ոչ թե ագահներին” գոչյունների ներքո կոտրել են խորհրդարանի դարպասի մոտ:

Մայիսին կառավարական հանձնաժողովը կարգադրել է կրճատել խորհրդարանականների աշխատավարձերը, սակայն, օրենսդիրները քվեարկել են իրենց աշխատավարձերի բարձրացման օգտին և  սպառնացել են ցրել հանձնաժողովը:

Չինական ինքնաթիռը 8 կմ բարձրության վրա բախվել է առեղծվածային օբյեկտի հետ, որից հետո արտակարգ վայրէջք է կատարել

UFO hits the plane1Ուղևորատար ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել, երբ 8 կմ բարձրության վրա օդում տեղի ունեցած առեղծվածային բախումից հետո դրա առաջնամսը ջարդվել է:

Երբ Չինաստանի ավիաուղիներին պատկանող Բոինգ ինքնաթիռը վայրէջք է կատարել, նրա առաջնամասը նկատելիորեն ներս ընկած է եղել:

Չինաստանի տարածքով թռչելիս ուժեղ ձայն է լսվել ինքնաթիռի առաջնամասից: Լրագրողների տվյալներով՝ օդաչուն հայտնել է, որ այդ ձայնից հետո ինքնաթիռը սկսել է հազիվ աշխատել, և նա անմիջապես կապվել է դիսպետչերների հետ՝ անհապաղ վայրէջք խնդրելով:

Փորձագետների մոտ այդ բախման արդյունքների ուսումնասիրությունից հետո կասկածներ են առաջացել, որ դա հնարավոր է առաջացած լինի «օտար օբյեկտի» հետ բախումից հետո:

Ինչևէ՝ նրանք համոզված են, որ դա թռչունի հետ բախումից չի առաջացել, քանի որ այդտեղ արյան հետքեր կամ փետուրներ չեն եղել:

Դեպքը լուսաբանող լուսանկարների տարածումը մեծացրել է այլմոլորակայինների հետ բախման կասկածները:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ դա կարող է առաջացած լինել օդի արագ տաքացման և ընդարձակման հետևանքով:

Կառավարության այլմոլորակայինների հարցերով նախկին հետախույզ Նիք Փոփը The Sun-ին հայտնել է, որ ինչ էլ որ մարդիկ մտածեն այլմոլորակայինների մասին, այնուամենայնիվ, անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան և հարց է բարձրացրել, թե արդյոք գաղտնապահ չինացիները այդ դեպքի ուսումնասիրության արդյուքները կհրապարակեն:

 

Հնդկաստանի Մումբայ քաղաքում չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մահացել է յոթ, վնասվածքներ ստացել վեց մարդ

mumbai building collapse1Մումբայում մուսոնային անձրևաներից չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մահացել է առնվազն յոթ մարդ:

Փրկարարները ստիպված են եղել հատուկ սենսորային գործիքներ օգտագործել երկուշաբթի օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում շենքի փլատակների տակ մնացած հինգ այլ կենդանի մարդկանց փրկելու համար:

Մոտակայքում բնակվող բնակիչները Times of India –ին տեղեկացրել են, որ փլուզումը տեղի է ունեցել կառուցման ընթացքում շինարարական պլանի մեջ փոփոխություններ մտցնելու պատճառով:

mumbai building collapse3Հնդկաստանում շենքների փլուզումներ հաճախ են տեղի ունենում, քանի որ կառուցողները փորձում են ամեն կերպ քչացնել իրենց ծախսերը շինանյութի օգտագործման հարցում, ինչպես նաև հաշվի առնելով երկրում բնակարանների մեծ պահանջարկը՝ նրանք անօրինական հարկեր են ավելացնում կառույցներին:

 

Ալժիրցի տղամարդը փորձել էր անօրինական մուտք գործել Իսպանիա կանգնելով նավի շարժիչից մի քանի սանտիմետր հեռավորություն ունեցող պտուտակների վրա

Algerian immigrantՈստիկանությունը ձերբակալել է լաստանավի պտուտակներին կանգնած անօրինական կերպով Իսպանիա մուտք գործելու փորձ կատարած տղամարդուն:

Շաբաթ օրը 48-ամյա ալժիրցի հուսահատ տղամարդը նավի պտուտակների վրա էր բարձրացել Մարոկոյում` Տանժերում և վտանգելով իր կյանքը` այդպես մնացել երկու ժամ` նավով անցնելով Ջիբլարթարի նեղուցը:

Նա որոշե էր լ ջրի մեջ ցատկել, երբ նավը մոտենա ափին, այնուհետև լողալ դեպի ցամաք:

Այս կերպ տղամարդը կխուսափեր սահմանային անցակետով անցնելուց և անօրինական մուտք կգործեր Իսպանիա`ցատկելով 3 մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով:

Սակայն Ազգային ոստիկանությունը իմացել է նրա ծրագրերի մասին և նրան սպասել Տարիֆայում, որտեղ լաստանավը պատրաստվում էր խարսխել:

Տղամարդուն ձերբակալել և տարել են ներգաղթի վերահսկման կենտրոն:

Սա միակ դեպքը չէ, երբ օտարերկրացիները, վտանգելով իրենց կյանքը, փորձում են մուտք գործել երրորդ երկիր:

2010թ-ի հունիսին Վիեննայից Լոնդոն թռչող անտոմս ուղևորը թաքնվել էր ինքնաթիռի շասսիի մեջ և ողջ մնալով -41աստիճան ցելսիուս և 7,620 մետր պայմաններում` անվճար հասել Բրիտանիա: Ոստիկանները գործազուրկ հռոմեացուն տեղափոխել էին համապատասխան բաժին, սակայն հաշվի առնելով, որ նա ունի իր հռոմեացի լինելը հաստատող նույնականացման քարտ և կարողացել է ողջ մնալ նման պայմաններում, որտեղ նա կարող էր մահանալ թթվածնային անբավարարությունից կամ պարզապես ճզմվել ինքնաթիռի անիվների տակ, նրան ազատ էին արձակել և թույլատրել մնալ երկրում:

Մադոննան զարմացրել է իր IQ մակարդակով

o_762169Պարզվում է, որ երգչուհին ոչ միայն տպավորիչ արտաքին ու ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի, այլև` բարձր ինտելեկտ: Աստղը հայտնվել է  IQ Mensa International-ի ամենախելացի հայտնիների ցուցակում:

Mensa-ի մասնակից կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր IQ-ի բարձր մակարդակ են դրսևորում` մարդկության մնացյալ 98%-ի համեմատ: Այդպիսիք են համարվում նրանք, ովքեր բարդ քննության ժամանակ ավելի քան 139 միավոր են հավաքում: Մադոննան այդ քննությանը հավաքել է 140 միավոր: Նմանատիպ մակարդակ է ցուցաբերել նաև Շակիրան: Շատերն էին զարմացած, որ բեմում փայլող աստղը կարող է փայլել նաև պրոֆեսորական ինտելեկտով:

Մադոննային  ու Շակիրային հաջողվել է ինտելեկտուալ Mensa-ի վարկանշային ցուցակում ամենացածր աստիճանին հայտնվել: Նրանցից ամբողջ 10 միավորով  առաջ է անցնել փոփ երաժշտության ժամանակակից դեմք Նոլան Գոուլդը:

Պարզվել է , որ զարմանալիորեն խելացի է սկանդինավցի դերասան Դոլֆ Լունգրենը, որը վերջին 20 տարում գերազանցապես նկարահանվել է մարտաֆիլմերում ու ոչ այնքան ինտելեկտուալ ֆիլմերում: Քչերը գիտեն, որ ժամանակին նա քիմիայի բնագավառում դոկտորի աստիճանից մեկ քայլ էր հեռու: Նրա ինտելեկտը 160 նիշ է կազմում : Նման ցուցանիշ է գրանցել նաև Քվենթին Տարանտինոն: Իսկ ամենախելացին այս շարքում դերասան Ջեյմս Վուդսն է. նա IQ թեստերով հավաքել է 180 միավոր:

Երկրագնդի ամենախելացի աստղերից են`  Սթիվ Մարտինը, Ջինա Դևիսը, Playboy-ի նախկին մոդել Ջուլի Պետերսոնը, Ջոն Մալկովիչի նախկին կինը` Գլեն Հեդլին:

 

Դուբայում կառուցվել է աշխարհում ամենաբարձր շենքը

i (4)Դուբայում նախօրեին բացվել է, ճարտարապետական հայտնի բյուրոյի նախագծով կառուցված  73-հարկանի “Ինֆինիթի թաուեր” շենքը: Այն պարուրաձև շինությունների կարգում նոր ռեկորդակի  է: Շենքի բարձրությունը 306 մ է,էականորեն ավելի շվեդական Մալմյոյում կառուցվածից, որի բարձրությունը  190 մ է: Նոր պարույրը 90 աստիճան առանցքի նկատմամբ շրջադարձ ունի: Ճարտարապետական այս գլուխգործոցը նրա տերերի վրա նստել է 275 մլն դոլար:

Forbes թերագնահատել է սաուդյան արքայազնին

i (3)Սաուդյան Արաբիայից արքայազնը դատի է տվել Forbes-ին իրեն հասցրած վիրավորանքի համար, նշելով, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում պարբերականն իր կարողությունը ներկայացրել է գրեթե  10 մլրդ-ով պակաս: 2013-ի մարտի 3-ին ամսագիրը հրապարակել է միլիարդատերերի ցուցակը, որտեղ ալ-Վալիդ իբն Թալալը զբաղեցրել էր 26-րդ հորիզոնականը` 20 մլրդ դոլարի ակտիվներով: Ինքը` 57-ամյա արքայազնը վսռահեցնում է, որ իր կարողությունը գնահատվում է 29,6 մլրդ դոլար: Նման եկամտով նա կարող էր տեղ զբաղեցնել միլիարդատերերի առաջին տասնյակում:

Վիրավորված արքայազնը իր Kingdom Holding Company  ընկերության միջոցով հայտարարել է, որ իր հարաբերությունները դադարեցնում է ամսագրի հետ: Բացի այդ, նա գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսին է դիմել ` պահանջելով հեռացնել իր անունը հիշյալ ցուցակից: Նա հայտնել է, որ իր աշխատակիցներն այլևս չեն օգնի Forbes-ին գնահատելու իր կարողությունը:

Իսկ Forbes -ը տարակուսած է ալ-Վալիդ իբն Թալալի` Լոնդոնի Գերագույն դատարան ներկայացրած հայցով: Խմբագրության կարծիքով, Բրիտանիայի արդարադատությունը ոչ մի կապ չունի սաուդյան  արքայազնի կարողության գնահատման հետ:

 

Չինաստանը հաշվում է ջրհեղեղի պատճառած վնասները

o_680968Տեղատարափ անձրևների հետևանքով Չինաստանում 3,57 մարդ  է տուժել: Ամենաբարդ իրավիճակը 10 նահանգներում է: Պաշտոնական տվյալներով տարերային աղետի հետևանքով 13 մարդ է զոհվել: Անձրևները ոչնչացրել են 287 հազար հա գյուղնշանակության հողեր, ավերվել է 1,5 հազար բնակելի շենք: Ընդհանուր տնտեսական վնասը գնահատվում է 1,29 մլրդ յուան (209 մլն դոլար):

Դիտա ֆոն Թիզը ստեղծել է ներքնազգեստի հավաքածու

20130706-dita-2Շոու ծրագրերի աստղ Դիտա ֆոն Թիզը որոշել է «հրապուրել» իր իսկ երևակայության ներքնազգեստներով: Նա ստեղծել է ներքնազգեստի իր հավաքածուն: Ավելին` աստղն ինքն է նկարահանվել հավաքածուի գովազդում:
Ռետրո ոճն ու ժամանակակից տեխնոլոգիաները համադրող հավաքածուում մինիմալիզմին տեղ չկա, իշխում են գույները, ժանյակը, մետաքսը, ատլասը և հարուստ դեկորը: Դիտայի խոսքերով` յուրաքանչյուր կին պետք է ունենա նման ներքնազգեստ:

Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է

gty_nelson_mandela_ll_130328_wgՀարավային Աֆրիկայի բարձրաստիճան պաշտոնիայի տվյալներով՝ հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան թոքերի վարակի պատճառով ծանր, բայց կայուն վիճակում է:

Ըստ Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյկոբ Զումայի գրասենյակի հայտարարության՝ շաբաթ` օրը վաղ առավոտյան, 94-ամյա Նոբելյան մրցանակակրի վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց:

Հայտարարության մեջ նշվում էր, որ նախկին նախագահը մասնագիտացված բուժում է ստանում, և բժիշկները անում են հնարավոր ամեն բան նրա վիճակը բարելավելու համար: Նախագահ Զուման իր, կառավարության և ամբողջ ազգի անունից Մանդելային արագ ապաքինում է մաղթել ևլրատվամիջոցներին կոչ արել հարգել Մանդելայի և նրա ընտանիքի անձնական կյանքի իրավունքը:

Մանդելան ապրիլին թոքերի վարակի պատճառով 18 օր անց էր կացրել հիվանդանոցում, իսկ 2012թ-ին բուժվել էր լեղապարկի քարերի դեմ:

Չինաստանում ավտոբուսի մեջ կենդանի այրվել է 47 մարդ

highres_00000401421260.jpg.1000x297x1Ուրբաթ, Պեկինի ժամանակով 18:30-ին արագընթաց վերգետնյա ավտոճանապարհի վրա, Արևելյան Չինաստանի Սյամեն քաղաքում հրկիզվել է ավտոբուս.զոհվել է 47 մարդ, 34-ը վնասվածքներ ստացել:

Քննիչները դիտարկում են կանխամտածված հրկիզման վարկածը: Հրդեհից հետո, ավտոբուսի դիզելային բաքն անվնաս է մնացել, անիվները` նույնպես: Փորձագետները հակված են կարծելու, որ բենզին է այրվել:

Հրդեհի հետևանքով կրակն իսկույն տարածվել է ավտոբուսի սրահում: Ականատեսները հաստատում են, որ բռնկումից 10 րոպե անց պայթյուններ են լսել: Պատճառների հետաքննության համար ՉԺՀ-ի Պետխորհրդին կից հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

Հյուսիսային Կորեան վերականգնել է Կարմիր խաչի թեժ գիծը Հարավային Կորեայի հետ

A man walks past a logo of the South Korean Red Cross at its headquarters in SeoulՀյուսիսային Կորեան ուրբաթ վերականգնել է Հարավային Կորեայի հետ Կարմիր խաչի թեժ գիծը:Սա դիտարկվում է մի քայլ, որը մատնանշում է Հյուսիսային Կորեայի հարաբերություններըբարելավելու ցանկությունը:

Հինգշաբթի Հյուսիսային Կորեան առաջարկել էր առևտրային ծրագրերը կարգավորելու մասինբանակցություններ սկսել: Բանակցությունները նաև կվերաբերվեն արդյունաբերական գոտու համատեղ շահագործման վերականգմանը:
Հյուսիսային Կորեան մարտին դադարեցրել է պատասխանել Կարմիր խաչի թեժ գծին:Ռազմական պաշտոնյաների կողմից օգտագործվող թեժ գիծը նույնպես չի աշխատում:
«Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ հարավային մասը արագորեն և դրականորենպատասխանել է մեր առաջարկին բանակցություններ վարելու կապակցությամբ»,-ասել էԿորեայի խաղաղ վերամիավորման կոմիտեի խոսնակը:
Երկու Կորեաների միջև բանակցությունները դադարել են 2011թ փետրվարին:

Էրդողանը վերադարձավ Աֆրիկայից ու պահանջեց դադարեցնել ցույցերը

da3001370578957Հունիսի 7-ի գիշերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերադարձավ երկիր` Հյուսիսային Աֆրիկա կատարած ուղևորությունից:

Նա օդանավակայանում ելույթ ունեցավ ու կոչ արեց  դադարեցնել ակցիաները: Նրա խոսքով, հազարավոր ցուցարարների գործողությունը օրենքից դուրս է: Դրանից բացի նա խոստացավ հետաքննել մամուլի հավաստիացումներն այն մասին, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ բռնություն է կիրառել:

Էրդողանի հազարավոր համակիրները նրա օդանավը դիմավորել են Ստամբուլում: Տասնյակ հազարավորներն էլ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել տարբեր քաղաքներում, պահանջելով վարչապետի հրաժարականը:

Վենեսուելայում մթերքի կտրոններ են գործելու

iԹվով երկրորդ նահանգում` Սուլիայում, հաջորդ շաբաթվանից մթերքի դեֆիցիտով պայմանավորված  կտրոններ կմտցնեն:

Կտրոնային համակարգը փորձնական կներդրվի  Մարակայբո նահանգի 65 սուպերմարկետներում: Մեկ ընտանիքից մեկ անդամը կարող է 20 ամենօրյա կիրառման մթերք գնել ողջ շաբաթվա համար: Կտրոնի վրա կգրանցվի, թե հատկապես ինչ է գնել այս կամ այն մարդը.բրինձ, ալյուր, կարագ, կաթ, զուգարանի թուղթ կամ էլ ատամի մածուկ: Նույնը այլ խանութում նա չի կարող այդ օրը գնել:

Վենեսուելայի իշխանությունները որոշ մթերքների պակաս են տեսնում ու կարծում են, որ դրա պատճառը մեծաքանակ գնումն է` վերավաճառման նպատակով:

Նավթով հարուստ Վենեսուելան այլ երրներ է արտահանում իր արտադրանքի 70%-ը: Երկրում դրամի արժեզրկումը ապրիլին հասավ 29,4 %-ի, արտահանվող սննդամթերքի դեֆիցիտը ամենամասշտաբայինն է վերջին 4 տարում:

Ուգո Չավեսին երկինք են հանել

o_748392Կուբացի էնտուզիաստները Վենեսուելայի  վաղամեռիկ առաջնորդ Ուգո Չավեսի արձանն են կանգնեցրել: Նրանք իրենց կուռքի կիսանդրին են տեղադրել երկրի ամենաբարձր գագաթներից մեկի` Սյերա-Մաստերա  վրա: Հուշարձանը պատրաստվել է խեժից ու ապակեթելից, հեղինակն է Անդրեաս Գոնսալեսը:

Հուշարձանի բացմանը ներկա է եղել Կուբայում Վենեսուելայի դեսպան Էդգարո Ռամիրեսն ու Ռենե Գոնսալեսը` կուբացի հետախույզներից ազատ արձակված Հնգյակի առաջին անդամը, որոնք ԱՄՆ-ում դատապարտվել են ազատազրկման տարբեր ժամկետներ:

Չավեսի ղեկավարությամբ Վենեսուելան դարձավ Կուբայի  քաղաքական ու տնտեսական դաշնակիցը: Երկու երկրների միջև ամենամյա ապրանքաշրջանառության ծավալը մի քանի մլրդ ԱՄՆ դոլարի է հասնում: Բացի այդ, Կարակասը ամեն օր կղզուն մատակարարում է 100 հազար բարել նավթ` զեղչով:Չավեսի վախճանից հետո, Կուբայում եռօրյա սուգ էր հայտարարվել.հարյուրավոր մարդիկ ողբում էին բոլիվարյան հեղափոխության առաջնորդի մահը:

Մեքսիկացի զինվորները սահմանի վրա փրկել են 165 առևանգվածների

m1Մեքսիկացի զինվորները ազատել են թմրավաճառների կողմից առևանգված և ԱՄՆ սահմանի մոտակայքում մեկ հարկանի տան մեջ մոտ երեք շաբաթ պահված 165 մարդու:

Ազգային անվտանգության ներկայացուցիչ Էդուարդո Սանչեսը հայտնել է, որ տուժածներից 150-ը կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող միգրանտներ են եղել, նրանցից տասնչորսը Մեքսիկայից են եղել, իսկ մեկը՝ Հնդկաստանից: Նա հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ տունը հսկող 20-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Սանչեսը ավելացրել էր, որ մարդկանց խմբին փրկել են Տեխասի հետ սահմանագծին գտնվող Գուստավո Դիաս Օրդաս քաղաքում: Անվտանգության ներկայացուցիչը իր խոսքում չի նշել, թե որ թմրավաճառների խմբին են իրենք կասկածում: