«Mastercard» ընկերությունը անցկացրել է «Global Destination Index» անունը կրող հետազոտությունը պարզելու համար, թե 2013 թվականի անցած վեց ամիսների ընթացքում աշխարհի որ քաղաքներ են ամենից շատ զբոսաշրջիկ ընդունել: Ըստ հետազոտության արդյունքների՝ առաջատարների տասնյակը գլխավորում է Թայլանդի մայրաքաղաք Բանգոկը, որտեղ այցելել է 15,98 միլիոն զբոսաշրջիկ: Առաջին անգամ է, որ ասիական մի երկիր գլխավորում է այս ցուցակը: Բանգոկից քիչ է հետ մնում Լոնդոնը՝ 15,96 միլիոն այցելուով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը, որը այս վեց ամսվա ընթացքում 13,92 միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալել:
Հնգյակում տեղ գտած մյուս քաղաքներն են Սինգապուրը և Նյու Յորքը: «Radikal»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլը 10,37 այցելուով տասնյակում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որին հետևում են Դուբայը, Կուալա Լումպուրը, Հոնգկոնգն ու Բարսելոնան:
Ավստրալիայի վարչապետը ենթարկվել է “բուտերբրոդային հարձակման”. երկրորդ անգամ մեկ ամսում
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը կրկին ենթարկվել է “բուտերբրոդային հարձակման”: Նա Կանբերայի ուսումնական հաստատություններից Lyneham High School էր եկել այցով, ու երբ մտավ նախասրահ, որտեղ հավաքվել էին աշակերտներն ու ուսուցիչները, ինչ-որ մեկը նրա վրա երշիկով հաց նետեց:
Ինչպես նշում է News.com.au, բարբախտաբար հացը փափուկ էր: Իսկ նա, ով նետել է այն, առանձնապես դիպուկությամբ աչքի չի ընկել, քանի որ այն թռել է վարչապետի գլխի վրայով ու ընկել նրա ոտքերի մոտ, ասֆալտին: Դրան ի պատասխան, Գիլարդը հումորով նկատել է. ”Երևի ինչ-որ մեկին թվաց, թե ես քաղցած եմ”:
Ով է նետել այն, դեռևս պարզում են: Ի դեպ, ուուսմնական հաստատության ղեկավարը մեկնաբանություններից հրաժարվել է:
Մայիսի սկզբին Ավստրալիայի վարչապետն արդեն մեկ ագամ ենթարկվել էր “բուտերբրոդային հարձակման” : Միջադեպը տեղի էր ունեցել Քվինսլենդի դպրոցներից մեկում: Այն ժամանակ 16-ամյա Կայլ Թոմսոնը կառավարության ղեկավարի վրա էր նետել իր սենդվիչը, սակայն նա նույնպես վրիպել էր: Հետո դեռահասը հերքել էր իր մեղքը, ասել, որ հակառակը, ցանկանում էր ընկերոջը խանգարել, որ նա չնետի Գիլարդի վրա իր բուտերբրոդը, սակայն դեռահասին չհաջողվեց իր անմեղությունն ապացուցել ու նրան 15 օրով հեռացրին պարապմունքներից:
Կանադան արգելք է դրել Իրանից ներկրվող գրեթե բոլոր ապրանքների վրա
Կանադան արգելք է դնրել գրեթե բոլոր Իրան արտահանվող և այնտեղից ներկրվող ապրանքների վրա:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը չորեքշաբթի հայտարարել է, որ Կանադան անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրերով: Կանադան նաև 30 ֆիզիկական անձանց և 82 իրավաբանական անձանց ավելացրել է իր տնտեսական սև ցուցակի մեջ:
Բերդը ավելացրել է, որ Իրանը բացի սուտ խոստումներից ոչ մի քայլ չի կատարել իր միջուկային ծրագրի կապակցությամբ:
Իրանի նկատմամբ վերջին շրջանի պատժամիջոցները կիրառվել են Գերմանիայի և ՄԱԿ-ի կոմղից տվյալ երկրի հետ համաձայնության չհասնելուց հետո:
Կանադան անցած տարվա սեպտեմբերին փակել էր իր դեսպանատունը Թեհրանում և Իրանի ներկայացուցիչներին խնդրել էր հեռանալ իր երկրից՝ հայտնելով, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային խաղաղությանը:
Մամոնտները հնարավոր է կյանքի վերադարձվեն. գիտնականները սառցե գերեզմանից հայտնաբերել են մամոնտի արյուն
Սիբիրի գիտնականները հայտնաբերել են երբևէ գտնված լավագույն ձևով պահպանված մամոնտի արյուն, որը կարող է օգտագործվել անհետացած կենդանիներին կյանքի կոչելու համար:
10,000 տարվա արյունը հայտնաբերվել է էգ մամոնտի կմախքից:
Ըստ ռուս գիտնականների՝ մամոնտը մահացել էր 50-60 տարեկան հասակում:
Ըստ The Siberian Times-ի՝ արյունը կուղարկվի հարավային Կորեայի գիտնականներին, որոնք ցանկանում են մամոնտի ԴՆԹ-ի միջոցով նրանց վերակենդանացնել:
Սա երբևէ հայտնաբերված մամոնտի միակ արյան նմուշն է՝ չնայած որոշ գիտնականներ պնդում են, որ վերստեղծված կենդանիները Սիբիրի շուրջ որոշ ժամանակ առաջ պտտվող նույն մամոնտները չեն լինի:
Մամոնտը հայտնաբերվել էր Նովոսիբիրսկում՝ սառցե գերեզմանում, կմախքը 10,000 տարի սառած մնալու շնորհիվ լավ էր պահպանվել:
Նմուշները լաբարատոր հետազոտության համար տարվել են Յակուտիա, իսկ մամոնտի կմախքը Սիբիրում պահվել է սառցե պահուստում:
Ըստ նախնական վարկածի գիտնականները նախատեսում են մամոնտի ԴՆԹ-ի միջոցով ստացված ձվաբջջով պատվաստել կենդանի փղին:
Այս տարվա սկզբներին Վաշինգտոնում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հավաքվել էին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ծրագրում են կյանքի վերադարձնել 24 անհետացած կենդանատեսակների:
Ֆեմինիստ ակտիվիստները մերկացել են Թունիսի արդարադատության նախարարության առջև՝ բողոքելով Ֆեմենի մեկ այլ ակտիվիստի նկատմամբ քարկոծման պատիժ սահմանելու դեմ
Այսօր Թունիսում երեք ֆեմինիստ ակտիվիստներ են ձերբակալվել, Թունիսի դատարանի առջև ուկրանիական Ֆեմենի անդամին ձերբակալելու համար մերկ բողոքի ցույց կազմակերպելու:
19-ամյա Ֆեմենի ակտիվիստը ձերբակալվել էր Թունիսում ինտերնետում իր մերկ նկարները տարածելու համար՝ բողոքելով կանանց նկատմամբ իսլամի վատ վերաբերմունքի դեմ:
Այդ դեպքից հետո մահմեդական քարոզիչները ուսանողուհուն դատապարտել էին քարկոծման, որից հետո նրա ընտանիքը աղջկան թաքցրել էր:
Այսօր արդարադատության նախարարության առջև ցույց կազմակերպած մեկ գերմանացի և երկու ֆրանսիացի կանայք իրենց մարմնի վրա գրել էին «Կրծքերը սնում են հեղափոխություն» արտահայտությունը:
Կանանց դեպքի վայրից հեռացնելուց հետո ոստիկանությունը ցրել է դեպքի վայրում հավաքված զայրացած ամբոխին, որը բղավում էր, որ արդարադտության նախարարությունը վատահամբավ արարքների վայր չէ:
Ամբոխը նաև հարձակվել էր դեպքը լուսաբանող լրագորղների և նրանց պաշտպանել փորձող իրավաբանների վրա:
Թունիսական մեղադրող կողմը հայտնել է, որ կանայք տարվել են ոստիկանություն հարցաքննման, իսկ նրանց դեսպանատները տեղյակ են պահվել այդ մասին:
Իրավաբանների տվյալներով՝ կանայք հնարավոր է մեղադրվեն հասարակության բարոյական նորմերը խախտելու մեջ, որի համար սպառնում է մեկ տարվա ազատազրկում:
Էվերեստը տոնում է Էվերեստի գագաթի հաղթահարման 60-ամյակը

Այս շաբաթ Նեպալը տոնում է Էվերեստի գագաթի հաղթահարման 60-ամյակը:
“Էվերեստի ադամանդյա հոբելյան” անունը կրող և չորս օր տևող փառատոնը կավարտվի չորեքշաբթի Կատմանդուի նախկին արքայական դղյակում ի պատիվ լեռնագնացներ Էդմունդ Հիլլարիի և Տենզինգ Նորգայի:
1953թ բրիտանական արշավը փոխեց լեռնագնացությունը և դարձրեց վերոնշյալ լեռնագնացներին հերոսներ:
“Նրանք 1950-ականների ռոկ աստղերն են”,- ասել է Հիլլարիի որդի Փիթերը AFP լրատվական գործակալությանը:
Փառատոնին ներկա կգտնվեն այնպիսի հայտնի մարդիկ ինչպիսիք են Էվերեստի լեգենդար լեռնագնաց իտալացի Հայնհոլդ Մեսսները և Կանչա Շերպան՝ 1953թ արշավախմբի կենդանի մնացած միակ անդամը:
ԱՀԿ կոչ է անում պայքարել գիրության դեմ
ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը զգուշացրել է երկրներին ավելի լուրջ վերաբերվել գիրությանը: Գործակալությունը պահանջում է առողջությանը սպառնացող ուտելիքների վրա հարկեր կիրառել:
ԱՄՆ-ում չափահասների 70 տոկոսը նորմայից ավելի ծանր է կշռում: Այդպիսի միտումներ են նկատվում աֆրիկյան պետություններում և Լատինական Ամերիկայում:
Երկուշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել է գործողությունների ծրագիր այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի համար, ինչպիսիք են սրտանոթային հիվանդություները, քաղցկեղը և շաքարախտը:
Ծխելու, ալկոհոլի և անառողջ դիետայի դեմ պայքարի ծրագիրը նաև ուղղված է գիրությունը կանգնեցնելուն:
Գիրության մակարդակը 1980թ-ից 2008թթ-ի ընթացքում կրկնապատկվել է:
Համաձայն ԱՀԿ-ի` աշխարհում երեք չափահասներից մեկը տառապում է ավելորդ քաշով, իսկ տասից մեկը` գիրությամբ:
“Օբաման” պարբերաբար հաճախում է չինական ինտերնետ ակումբ
Պարզվում է, որ նախագահ Բարակ Օբաման Չինաստանում հաճախակի այցելում է ինտերնետ ակումբ: Այս ամենը պարզվել է, երբ հայտնի է դարձել, որ ակումբի տերը ԱՄՆ-ի նախագահի անվամբ կեղծ ինքնության քարտ է բացել :Դա կատարվել է ինտերնետից առանց սահմանափակումների օգտվելու համար: Օբամայի անունը օգտագործելով, օգտատիրոջ նկատմամբ չեն կիրառվում չինական օրենքները:
Քարտի վրա պատկերված է Օբամայի դիմանկարը: Ճշգրիտ ձևով գրված է նրա ծննդյան օրը և հասցեն: Ազգային պատկանելիության դիմաց նշված է “քենիացի”:
Համացանցը Չինաստանում գտնվում է խիստ վերահսկողության ներքը: Ինտերնետ ակումբներում ինտերնետից օգտագործելու համար անհրաժեշտ է գրանցել օգտատիրոջ ինքնության համարը:
Ակումբի տերը քարտը ստեղծել է համացանցից տպելով Օբամայի անձնական տվյալները և այն փակցնելով կորած մի քարտի վրա:
Կանադայում մի երկրպագու համերգի ժամանակ դիպչել է Բեյոնսեի հետույքին
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի «The Mrs. Carter Show» անունը կրող համերգային շրջագայության վերջին կանգառը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենն է եղել: Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ կոպենհագենյան համերգի ժամանակ երկրպագուներից մեկը իրեն թույլ է տվել դիպչել երգչուհու հետույքին: Զայրացած երգչուհին էլ տղամարդուն այսպես է պատասխանել՝ «Անվտանգությունը քեզ կուղեկցի, որպեսզի դուրս գաս այստեղից»: Այնուհետև Բեոնսեն շատ հանգիստ շարունակելով իր համերգային շոուն:
Ռուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել
Ռուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել: Նիժնի Նովգորոդից 48-ամյա Վալերի Ռոզովը ավելի քան երկու տարի պատրաստվել է, որպեսզի թռչի ավելի քան ծովի մակերևույթից 7կմ բարձրությունից:
Թռիչքը կատարվել է մինուս 18աստիճան ջերմաստիճանի և ուժեղ հանդիպակաց քամու պայմաններում : Ազատ անկումից նա անցում է կատարում թռիչքի `համարյա մեկ րոպե հատուկ կոստյում հագած բեյսջամփերը թռել է ժամում 200կմ արագությամբ: Իսկ դրանից հետո ռուսաստանցին իջել է մոտ վեց հազար մետր բարձրության Ռոնգբուկ սառցաբեկորի վրա:
Պետք է նկատենք, որ Ռոզովն ու իր թիմը, որի մեջ կան նաև պրոֆեսիոնալ ալպինիստներ և նկարահանող խումբ, Հիմալայներում անց են կացրել մոտ երեք շաբաթ: Եվ միայն տուն հասնելով , էքստրեմալը կարողացել է գնահատել, թե ինչ մեծ աշխատանք է իրենից պահանջել այդ թռիչքը:
“Միայն տուն վերադառնալոց հետո ես հասկացա, թե ինքան ծանր է եղել ինձ համար այդ թռիչքը թե ֆիզիկապես և թե հոգեբանորեն, սակայն ես կարողացա կատարել իմ վաղեմի երազանքը”:-Ռոզովի խոսքերն է փոխանցում Metro-ն:
Վալերի Ռոզովը արդեն հայտնի էիր էքստրեմալ թռիչքներով: այսպես 2009թ. Հեռավոր Արևելքում նա թռել է գործող հրաբխի մեջ: 2010թ. Անտարկտիկայում ալպինիստը թռել է Ուլվետան գագաթից, 2011թ.`Մոնբլանից(Ալպեր): 2012 թ. նա Հիմալայներում թռիչք է կատարել Շիվլինգ սարից,6420մ. բարձրությունից, որ փաստորեն վերջնական մարզումն էր Էվերեստից առաջ:
Մահմեդական լեսբուհիները քաղաքական ապաստարան են խնդրում
Մահմեդական առաջին զույգը,որը հայտարարել իր սեքսուալ նախապատվության մասին, քաղաքական ապաստարան է խնդրում Եվրոպայի երկրներից մեկում, քանի որ իրենց երկրում նրանց հավաստի մահ է սպառնում:
Ռեհանա Կաուսարն ու Սոբյա Քամարը համապատասխան խնդրանքով դիմել են Մշուշոտ Ալբիոնի իշխանություններին, հայտարարելով, որ արդեն քանիցս սպառնալիքներ ու հաշվեհարդարի խոստումներ են ստացել, եթե նրանք խիզախեն հայրենիք վերադառնալ:
Քանի որ Բրիտանիան միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրում է, ուստի երիտասարդ կանայք իրենց հարաբերությունները պաշտոնապես ձևակերպել են` դառնալով սեքսուալ նախապատվությունը չթաքցնող իսլամ դավանող առաջին զույգը:
Իսլամում համասեռականությունն իր բոլոր դրսևորումներով մեղսագործություն է համարվում:
Ուսամա բեն Լադենն ինքնասպան է եղել
“Ալ Քաիդայի” առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը պաշտոնական վարկածով սպանվել է ԱՄՆ ՌԾՈՒ-ի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից, իրականում կյանքն ավարտել է ինքնասպանությամբ, հաստատում է նրա թիկնապահը` Նաբիլ Նաիմ Աբդուլ Ֆաթահը, որն ի դեպ դեպքի վայրում չի եղել:
Նրա խոսքով, Բեն Լադենը գործի է դրել մահապարտի գոտին այն ժամանակ, երբ հատուկ ծառայակիցները ներխուժել են նրա տուն, սպանել նրա 2 թիկնապահին ու կրակել Բեն Լադենի ազդրին: Նախկին թիկնապահը խոստովանել է, որ այդ պահին ինքը ներկա չի եղել, սակայն դրա մասին պատմել են ահաբեկչի հարազատները:
Նա հավելել է որ Բեն Լադենի դին ծովը նետելու փաստը ևս, ինչպես ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Օբաման, կեղծիք է: “Բեն Լադենի մարմինը մասնատվել է .նա արել է դա ամերիկացիներին նույնականացման հնարավորությունից զրկելու նպատակով”, նախկին թիկնապահի խոսքերը մեջբերում է Daily Mail –ին : Ֆաթահը նշել է նաև, որ թիվ №1 ահաբեկիչը վերջին 10 տարին միշտ կրում էր մահապարտի գոտի:
Հաճախորդները մանրածախ առևտրով զբաղվող ընկերության նոր թեյնիկը նմանեցնում են Ադոլֆ Հիտլերին
Մանրածախ առևտրով զբաղվող J.C. Penney ընկերությունը հնարավոր է, որ ցանկանա փոխել իր նոր թեյնիկի դիզայնը, քանի որ մի շարք հաճախորդներ բողոք են ներկայացրել, որ այն նման է Ադոլֆ Հիտլերին:
Ընկերությունը միայն իր խանութներում վաճառվող թեյնիկի գովազդը տեղադրել էր հսկայական գովազդային վահանակի վրա, սակայն ճանապարհով անցնողների մոտ նոր արտադրանքը գնելու ցանկություն առաջացնելու փոխարեն՝ այն նրանց հիշեցրել է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մասին:
Մի քանի վարորդներ նկարել էին գովազդը և այն իրենց մեկնաբանություններով տեղադրել Twitter կայքում: Նրանցից մեկը գրել էր, որ այդ գովազդը իրեն անընդհատ հիշեցնում է Հիտլերի մասին:
Մեկ այլ օգտատեր նշել էր, որ ինքը չի ցանկանում ունենալ «Հիտլեր» թեյնիկ:
Մյուսները գրում են, որ իրենք սարսափում են պատկերացնել, թե ինչ տեսք կարող են ունենալ խանութի գազօջախները:
Սաուդիան Արաբիայի թագավորը վեց օր է, ինչ գտնվում է կլինիկական մահվան մեջ
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սաուդիան Արաբիայի թագավորը մեկ շաբաթ է, ինչ կլինիկական մահ է տանում և կենդանի է պահվում միայն հատուկ սարքերի միջոցով:
Ըստ Լոնդոնում աշխատող Սաուդիան Արաբիայի լրագրողի՝ անցած չորեքշաբթի օրը թագավոր Աբդուլա բին Աբդուլազիզ ալ-Սաուդին ծանր հիվանդացել է, և դրանից հետո նրան չեն տեսել:
Ըստ տեղեկությունների՝ 89-ամյա միապետը կենդանի է միայն սարքերի շնորհիվ և նրա կենսական օրգանները այլևս չեն գործում:
Վերջին ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները հայտնում են թագավորի մահվան մասին:
Ամեն դեպքում թագավորական դատարանը դեռ պետք է մեկնաբանություններ անի դրա վերաբերյալ:
Անցած տարի նոյեմբերին պետական լրատվամիջոցները հայտնեցին, որ թագավորը մեջքի վիրահատություն է տարել, որից հետո որոշ աղբյուրներ հայտարարեցին, որ նա մեկ շաբաթ կոմայի մեջ է եղել, սակայն թագավորական դատարանը ժխտեց այդ տեղեկությունը:
Էվերեստ բարձրանալիս մահացել են երեք լեռնագնացներ
67-ամյա ճապոնացի կինը, 50-ամյա իսպանացի տղամարդը և նրանց նեպալացի գիդը մահացել են Նեպալի Դհաուլագիրի սարի վրա, երեքշաբթի հաղորդել են կազմակերպիչները:
Ճապոնիայից Չիզուկո Կոնոն, Իսպանիայից Խուանյո Գարրան և նեպալացի գիդ Դավա Շերպան ուրբաթ օրվանից կորել էին` աշխարհի յոթերորդ ամենաբարձր լեռը բարձրանալու ճանապարհին:
Գարրան սարի լանջին սայթակել և կոտրել է կոճը: Հայտնի չէ` ինչ է պատահել Կոնոյի և գիդի հետ:
21 լեռնագնացներից բաղկացած խմբի երեք անդամների մահը հաստատվել է երեքշաբթի:
Արշավի կազմակերպիչ Տիկա Գուրունգի խոսքերով` Գարրայի կոճը կոտրվելուց հետո ուշ ժամի պատճառով հնարավոր չէր ցուցաբերել անհապաղ օգնություն:
Չինական նահանգը վերացնում է ՄԻԱՎ-ի պարտադիր թեստը
Չինական նահանգը կվերացնի ուսուցիչների համար պարտադիր ՄԻԱՎ-ի թեստը:
Սա կլինի առաջին նահանգը, որը վերացնում է ընդունված կարգը:
Չինաստանում ՄԻԱՎ վարակակիրները խտրականության են ենթարկվում: Նրանց չի թույլատրվում աշխատել այնպիսի ոլորտներում ինչպիսիք են օրինակ կրթությունը և ոստիկանությունը:
Չինանացի փաստաբանի խոսքերով այսօր ՄԻԱՎ վարակակիրները բազմաթիվ հայցեր են ներկայացրել` բողոքելով իրենց դեմ խրախուսվող խտրականության դեմ:
2011թ դրությամբ Չինաստանում կային 780,000 ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրներ: 2012 առաջին տաս ամիսների ընթացքում նրանց թիվն ավելացել է 34,000-ով:
Բաղդադի շիական շրջաններում տեղի ունեցած պայթյուններից 70 մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչական սերիայի զոհերի թիվը հասել է 70-ի:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշել են, որ ընդհանուր առմամբ գործարկվել է 11 պայթուցիչ մեխանիզմ:
Ոստիկանների հավաստմամբ, դեռևս ոչ մի արմատական խմբավորում պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: Իսկ դիտորդները նշում են, որ շիաների դեմ ահաբեկչական հարձակումների մեծամասնության ետևում կանգնած է “Ալ Քաիդա” ահաբեկչական խմբավորման իրաքյան ստորաբաժանումը:
Եվրատեսիլը ճգնաժամ է առաջացրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցչի միավորները Ադրբեջանի կողմից գողանալը որակել է որպես «սարսափելի»: Լավրովը նշելով, որ մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ Դիաննա Գարիպովայի ձայները գողացվել են, ասել է. «Այս սարսափելի դեպքը անպատասխան չի մնալու»:
Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանում քվեարկության արդյունքում Գարիպովան երկրորդ տեղն է գրավել, այնուհանդերձ Ադրբեջանը բացատրություն չի տվել, թե ինչու Գարիպովան քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ իրենց կողմից ոչ մի ձայն չի ստացել: Սրան հակառակ՝ Ռուսաստանի քվեարկության արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչը առավելագույն ձայներն էր հավաքել: «Ակօս»-ի կայքը հայտնում է, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է հետաքննություն սկսել պարզելու համար, թե ինչպես են կորել Ռուսաստանին տրված ձայները: Մոսկվայում Սերգեյ Լավրովի և նրա արբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը տեղի ունեցածը նմանեցրել է մի «դետեկտիվ պատմության»: Ի պատասխան սրան՝ Մամեդյարովը նշել է. «Ձայները ու՞ր են գնացել, ինչպե՞ս են կորել: Իհարկե, այս հարցերի պատասխանը պետք է տա պետական հեռուսատեսությունը: Մրցույթը կազմակերպած Եվրոպական հեռարձակողների միությունն էլ չպետք է հրապարակեր այդ քվեարկության արդյունքները»:
Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական երեք հեռախոսային օպերատորներից ստացված ձայների արդյունքում առաջին տեղում եղել է Ուկրաինայի ներկայացուցիչը, որին հաջորդել է Ռուսաստանը: Սակայն, եթե Գարիպովան ստանար Ադրբեջանից իրեն հասանելիք 10 միավորը, այնուհադերձ դա չէր փոխի ընդհանուր արդյունքները՝ Գարիպովան կմնար 5-րդ հորիզոնականում:
Սիդնեյի օպերայի շենքը հարավային կիսագնդի ամենամեծ փառատոնի կապակցությամբ լուսավորվել է բազմագույն 3D պատկերներով
Vivid Sydney փառատոնի կապակցությամբ Սիդնեյի օպերայի շենքը լուսավորվել է 3D բազմագույն պատկերներով:
Vivid Sydney-ը հարավային կիսագնդի լույսերի, երաժշտության և գաղափարների ամենամեծ փառատոնն է, որը այս շաբաթ բացվել է հինգերորդ անգամ:
Աշխարհահռչակ օպերայի շենքը լուսավորվել է 3D պատկերներ ցուցադրող լույսերով՝ այդ կերպ ազդարարելով փառատոնի առաջին երեկոյի բացումը:
Vivid Sydney-ի շրջանակներում Սիդնեյի նավահանգստում լույսեր են տեղադրվում, կենդանի երաժշտական ներկայացումներ և ավելի քան 120 ստեղծագործական ոլորտի միջոցառումներ են տեղի ունենում:
Սպասվում է, որ մինչև Vivid Sydney –ի փակումը՝ հունիսի 10-ը, փառատոնը կունենա 550,000 այցելու:
Լուսային գեղարվեստական ցուցադրումները կազմում են փառատոնի Vivid Light կոչվող հատվածը, որոնք անցած տարվա համեմատությամբ եռապատկվել են:
Սիդնեյի հայտնի Հարբոր բրիջ կամուրջը կկենդանանա ինտերակտիվ լուսային էֆֆեկտներով, որոնք տեղադրվել են կամրջի արևմտյան հատվածում:
Լուսային շոուն կկառավարվի սենսորային էկրանի միջոցով, և այցելուները կկարողանան իրենց ցանկությամբ դիզայնավորել կամուրջը:
Մայրը երկու դուստրերի հետ 10 բարեկամ տղամարդկանց կողմից խեղդվել է Նեղոս գետում` արտաամուսնական կապեր ունենալու համար
Մայրը իր երկու դուստրերի հետ սպանվել է իր տասը բարեկամ տղամարդկանց կողմից, քանի որ վերջիններս կարծում էին, որ նրանք արտաամուսնական կապերի մեջ են:
Տղամարդիկ իրենց բարեկամներին խեղդել էին Եգիպտոսի հարավային մասում:
Խեղդված մարմիններից մեկը Նեղոսում հայտնաբերվել է Լուքսոր քաղաքի մոտ գտնվող Էսնա քաղաքի մոտակայքում:
Իրենց ընտանիքի պատիվը պաշտպանելու համար տղամարդիկ կանանց ծեծել էին սուր գործիքներով և գցել Նեղոս գետը:
Անվտանգության աշխատակիցենրից մեկի տվյալներով՝ կանայք սպանվել են ավանդական բարոյականության նորմերը խախտելու համար:
«Պատվի համար» սպանությունները անսովոր երևույթ չեն Եգիպտոսի պահպանողական հարավային շրջաններում, որտեղ կանանց գործողությունները անպատվություն են համարվում ընտանիքի համար:
Ոստիկանությունը այժմ փնտրում է մյուս ինը կասկածյալներին և մյուս երկու մահացածների մարմինները:
Եգիպտոսում օրենքով արգելվում է «պատվի համար» սպանությունները, և նման արարք իրականացնողներին մահապատիժ է սպասվում, սակայն դատարանը որոշ դեպքերում կարեկցական վարք է դրսևորում այդ մարդկանց նկատմամբ և ավելի մեղմ պատիժներ սահմանում: