Բեռնար Շալանդը Վարդան Մինասյանի նման հնազանդ չէ

շալանդՀայկական ֆուտբոլում ստեղծված վիճակը չի բավարարում ոչ ոքի: Մեր երկրի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին առաջին հերթին զարմացրել է այն, որ Հայաստանի առաջնությունում թիմերը դանդաղ են գործում, իսկ «կանգնած» խաղը բացառվում է, որ գրավչություն ունենա, մեծ հետաքրքրություն ներկայացնի: Ընդ որում, դրանց մեծ մասը կարող է անցկացվել անգամ նստատեղեր չունեցող մարզադաշտերում: Հանդիպումներին շարունակում են սակավաթիվ հանդիսականներ ներկա գտնվել:

Ֆուտբոլի նկատմամբ ունեցած կարոտը մեր մարզասերները փորձում են փարատել հեռակա` հետևելով այլ երկրների առաջնություններին: Ընդ որում, երբեմն հայկական տարբեր հեռուստաընկերություններ միաժամանակ հեռարձակում են միևնույն խաղը: Դա ոչ մի տրամաբանության չի դիմանում, քանի որ ընդամենը մարզական մեկնաբաններն են տարբեր: Իսկ հիմականում ուշադրության կենտրոնում են Գերմանիայի և Ռուսաստանի առաջնությունների հանդիպումները: Պատճառը պարզ է. հետաքրքրում են այն թիմերի մասնակցությամբ մրցամարտերը, որոնցում մեր երկրի հավաքականի խաղացողներ են:
Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կորցրել է հույսը Գերմանիայի չեմպիոնության համար պայքարում, դուրս է մնացել Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարից: Մնում է, որ մնացած խաղերը լավ անցկացնի, նաև մայիսի 15-ին Բեռլինում կայանալիք այդ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնի կոչումն ապահոված Մյունխենի «Բավարիային»:
Գերմանական ակումբը, Մխիթարյանին գնելով Դոնեցկի «Շախտյորից», վճարել է 27,5 մլն եվրո: Ներկայումս հայ ֆուտբոլիստն աշխարհի թանկ խաղացողների ցուցակում 53-րդն է և արժե 29, 2 մլն եվրո: Եվ հետաքրքրվողներ կան: Հնարավոր է, որ նրան գնի անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը: Չի բացառվում, որ հայ ֆուբոլիստին իր հետ տանի նրա ներկայիս թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որն առաջարկներ ունի մրցաշրջանի ավարտից հետո ստանձնելու կատալոնական «Բարսելոնայի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը:
Ռուսական թիմերից հատկապես ուշադրության կենտրոնում է Մոսկվայի «Սպարտակը», որի առաջատար ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, երբեմն-երբեմն առանձնանալով տպավորիչ խաղով, նույնպես իրենց մասին խոսելու առիթներ են տալիս: Ի դեպ, վերջերս Օզբիլիսի գործողություններին հետևելու համար հաճախ են Ռուսաստան այցելում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները:
Հայաստանի հավաքականի դռները բացվել են Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացողներ Դենիս Թումասյանի և Էդգար Մանուչարյանի առջև: Ժամանակին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բացառել էր այս ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սրբորեն հավատարիմ մնաց այդ «պատգամին»:
Բայց Շալանդը Մինասյանը չէ, նա ասվածը դոգմա չի համարում, և հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներում այդ խաղացողները կարող են համալրել Հայաստանի հավաքականը: Ընդ որում, շվեյցարացի մասնագետն Էդգարի գործողություններին անմիջականորեն հետևելուց հետո անձամբ զրուցել է և խորհուրդներ տվել, նաև հրապարակավ հայտնել է, որ իր գլխավորած ընտրանիին այդ ֆուտբոլիստը կարող օգտակար լինել:
Մնում է, որ լուծվի ՀՖՖ-ի ղեկավարության` Պերուի «Ալյանսայի» 27-ամյա հարձակվող Մաուրո Գևգեոզյանի և մի քանի այլ խաղացողների Հայաստանի հավաքական հրավիրվելու արգելանքը հանելու խնդիրը:
Իսկ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կավարտվի ժամկետից շուտ: Արդեն փոփոխություններ են կատարվել խաղացանկում, որպեսզի թիմերն ավելի շուտ անցկացնեն առաջնության վերջնագծի խաղերը և հավաքականը Շալանդի գլխավորությամբ մայիսի 21-ից ուսումնամարզկան հավաք անցկացնի: Մայիսի 25-ին և մայիսի 31-ին նախատեսված 27-րդ և 28-րդ տուրերի խաղերը կայանալու են ապրիլի 23-ին և ապրիլի 30-ին: Տարօրինակ է, քանի որ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը չի նախապատրաստվելու, սոսկ ընկերական խաղեր է անցկացնելու մայիսի 25-ին Երևանում և մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում` համապատասխանաբար մրցելով Իրաքի և Ալժիրի հավաքականների հետ:
Առաջնության ամբողջ սրությունն այն է, թե ի վերջո «Արարատին» ո՞ր թիմը կշրջանցի: Հիշեցնենք, որ առաջնության վեջին շրջանի սկզբին արարատցիները միավորների զգալի պաշարով առաջին տեղում էին: Սակայն, աստիճանաբար այդ պաշարը նվազում է, և քիչ հավանական է, որ «Արարատը» դառնա չեմպիոն: Սպասենք գործողությունների հետագա զարգացմանը:

Հովհաննես Դավթյանը` ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

հդ5555Մոնպելյեում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային  Հովհաննես Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Գյումրեցի մարզիկն առավելության հասավ բուլղարացի Յանիսլավ Գերչևի,  պորտուգալացի Նունո  Կարվալյոյի նկատմամբ: Հետո նա պարտվեց վրացի Ամիրան Պապինաշվիլիին:

Եվ քանի որ վերջինս  հասավ եզրափակիչ, մեր ձյուդոյիստը սփոփիչ մրցամարտի իրավունք իրավունք ստացավ: Ռուսաստանցի օլիմպիական խաղարի չեմպիոն Արսեն Գալստյանին վնասվածքը թույլ չտվեց տատամի դուրս գալ և նա հրաժարվեց պայքարից:

Երրորդ տեղի համար մրցամարտում Դավթյանը հաղթեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին:

 

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերում հաղթեցին տանտերերը` «Բենֆիկան» և «Սևիլիան»

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Բենֆիկան» սեփական հարկի տակ`Լիսաբոնում անցկացված մրցամարտում 2:1 հաշվով առավելության հասավ Թուրինի «Յուվենթուսի» նկատմամբ:

Իսկ իսպանական «Սևիլիան» տանը 2։0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։

Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 1-ին։

Տեխնիկական արդյունքներ

«Բենֆիկա» – «Յուվենթուս»՝ 2։1

Էզեկիել Գարայ, 3, Լիմա, 84 – Կարլոս Տևես, 73

 

«Սևիլիա» – «Վալենսիա»՝ 2։0

Ստեֆան Մբիա, 33, Կարլոս Բակա, 36

Անուշ Գրիգորյանը` բռնցքամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոնուհի

ագ 5555Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրն ի պատիվ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանի իտալուհի Իրմա Տեստայի նկատմամբ տարած հաղթանակի, մարզասրահում հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

Մինչև 16 տարեկան մարզուհիների աշխարհի փոխչեմպիոնուհին հռչակվեց աշխարհի երիտասարդների ուժեղագույն: Ընդ որում, Գրիգորյանը տպավորիչ անցկացրեց վճռական հանդիպումը և եզրափակիչ մրցամարտից հետո, բոլոր մրցավարներն էլ նախապատվությունը նրան էին տվել`3:0:

ագ10170879

Հիշեցնենք, որ  բրոնզե մեդալակիր է դարձել 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինս, նաև Անուշն իրավունք են ստացել մասնակցել Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին:

 

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ծաղկաձորում

շախմատիստՇախմատի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Հայ գրոսմայստերները հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են Տրոմսյոյում կայանալիք Շախմատի ամաշխարհային օլիմպիադային: Այն  կմեկնարկի օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող է:

Եղեռնի զոհերի թվում եղել են նաև հայ մարզիկներ

շshavarshkrissianԱպրիլի 24-ին  լրացավ Հայոց եղեռնի 99-րդ տարին: Ամենատարբեր բնագավառներ ներկայացնող զոհերի թվում եղել են նաև  բազմաթիվ հայ մարզիկներ: Այս մասին հիշեցնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը.

«Նշենք Շավարշ Քրիսյանի անունը: Նա   համահայկական խաղերի նախագծի,  «Հոմենըթմեն» մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը: Քրիսյանը հիրավի հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ,  հայկական առաջին ֆուտբոլի  «Բալտալիման» ակումբի հիմնադիրը:

Քրիսյանը եղել  է մեծ մանկավարժ , գրող , հրապարակախոս , լրագրող , օսմանյան կայսրությունում  մարզական առաջին ` «Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը: Հենց մեծ հայորդու ջանքերով   պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան պատվիրակություն գործուղեց  օլիմպիական խաղեր : Դա 1912 թ.  Ստոկհոլմում տեղի ունեցած  5 –րդ  համաշխարհային մարզահանդեսն էր: Օսմանյան պետությունը  գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը :

Շ. Քրիսյանը  այն ժամանակ ասել է   որ,   դեռևս  Թուրքիայի  ոչ մի ներկայացուցիչ  չի մասնակցել մարզական որևէ միջոցառման : Թող մերոնք   Շվեդիայում  վերջինը լինեն:  Կարևորն այն է , որ  մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը , ովքեր շուրջ  30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ : Ժամանակն է, որ  արդեն հակառակն ասեն և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա , ճանաչի մեզ և մեր նվաճումները :

Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում  եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ  ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում  դիտավորյալ  չեն կախել օսմաններինը : Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները  տեղադրել են Թուրքիայի դրոշը : Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար : 1500 մ վազքում , 50 մարզիկների պայքարում  Մկրյանը ճանաչվել է   5 –րդը : Իսկ Փափազյանի մասին  ճիշտ կլինի ներկայացնել  հենց  նրա թոռան պատմածը: Պապիկը  բազմիցս պատմել է,  որ,  վերջնագծի մատույցներում ինքը   (պոլսահայ Փափազյանը)  գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը  և նվաճել չեմպիոնի կոչումը : Բայց գնահատելով այն հանգամանքը , որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը,  ուստի  Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու  գիտակցաբար   հայտնվել ետնապահների թվում :
Ինչ  վերաբերում է  օսմանյան  կայսրությունում  սպորտի մեծ ջատագով  Շավարշ Քրիսյանին, ասենք, որ 1915-ի  օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել  են բերդից, տարել Անկարայից դուրս   ու …   գնդակահարել: Այսպես են  երախտամոռ օսմանները վարձահատույց եղել  29-ամյա  հայ  ականավոր  գործչին»:

 

Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

նմ475625109334251_8854898664470200008_nԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտատասարդական առաջնության կիսաեզրափակչում 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Բլագոյ Նայդենովին` 0:3 (26:30, 27:30, 27:30)  հաշվով:

18-ամյա Մանասյանը կստանա բրոնզե պարգև: Նա նաև տիրացել է պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի:

Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով հնարավոր է բաց թողնի Ղազախստանի ֆուտբոլի առաջնության «Աստանայի» հետ հանդիպումը

ռա30771Ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով հնարավոր է բաց թողնի  Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի  «Աստանայի» հետ հանդիպումը: Այն կայանալու է ապրիլի 27-ին:

Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծունկը ցավում է և նա չի կարողանում լիարժեք մարզվել:

 

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կես միավորով է ետ մնում առաջատարներից

Գհմ15348րոսմայստեր Հրանտ Մելքումյանը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում չորս առաջատարից:

Հայտնի դարձան ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները

ծանրամարտԵրևանում անցկացված ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցեց 118 ծանրորդ, հայտնի դարձան հաղթողները:

Այդ պատվին արժանացան` 56 կգ քաշային Դավիթ Դավայանը, Գևորգ Բաղդասարյանը (62 կգ), Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ),  Կարեն Պեպանյանը (85 կգ), Մհեր Պողոսյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), Արեն Հարությունյանը (+105 կգ)։

Առաջնության արդյունքով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը Ծաղկաձորում և Աբովյանում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի և կնախապատրաստվի հունիսի 20-29-ը Կազանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նոյեմբերի 20-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Վարդան Մինասյանը և Ռաֆայել Նազարյանը կկարողանա՞ն իրենց դրսևորել Ղազախստանում

վմ39731Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը երկու տարով աշխատանքային պայմանագիր է կնքել ղազախական «Տոբոլի» ղեկավարության հետ: Նրան կօգնի Ռաֆայել Նազարյանը։

Հուսանք, որ Հայաստանում հաջողության չհասած այս մասնագետները Ղազախստանում իրենց ավելի լավ կդրսևորեն:

Հավելենք, որ Ղազախստանի առաջնությունում կայացած 7-րդ տուրից հետո «Տոբոլն» ունի 6 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։

Շալանդը սկսում է զայրացնել

բշ Bernard_ChallandesՀայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը այս օրերին Սկոպյեում մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները:

Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր դաշտի տերերի՝ ՆՀՀ Մակեդոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց Մակեդոնիայի հավաքականի հաղթանակով`3:0 հաշվով:

Հիշեցնենք, առաջին տուրում մերոնք զիջել էին Վրաստանի իրենց հասակակիցներին:

Ուշագրավն այն է, որ մեր ֆուտբոլիստներին առաջնորրդում է Հայասանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Փաստորեն, շվեյցարացի մասնագետը սկսում է զայրացնել: Նրա ֆուտբոլային հեղինակության մասին առասպելն այլևս գոյություն չունի:

Առաջատարը` «Արարատը», չհաղթեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մասնակից թիմերն անցկացրին 27-րդ տուրի խաղերը։

Առաջատարը` «Արարատը», չհաղթեց «Ալաշկերտին»` 0:0: Մինչդեռ հաջողության դեպքում արարարատցիներն էլ ավելի կամրապնդեին իրենց դիրքը: Բանն այն է, որ վերելքով հանդես եկող և «Արարատին»հետապնդող «Բանանցը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց վերջին շրջանում անհաջող հանդես եկող «Գանձասարին»: «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթանակը կորզեց «Շիրակի» հետ մրցամարտում՝ 2:1: «Միկան» տանը 4 անպատասխան գնդակ խփեց աղյուսակը եզրափակող «Ուլիսի» դարպասը` 4:0։

«Միկան» հայտնվեց երրորդ հորիզոնականում և միայն 6 միավորով ետ մնում աղյուսակը գլխավորող «Արարատից»:

Տեխնիկական արդյունքներ

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 0:0

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 2:1

Սարգիս Բալոյան, 14, 18 – Գևորգ Հովհաննիսյան, 86

«Գանձասար» – «Բանանց»՝ 2:0

Արթուր Ավագյան, 36, 74

«Միկա» – «Ուլիս»՝ 4։0

Անդրանիկ Ոսկանյան, 18, Ջերեմիա Ջոն, 38, 51, Վարդգես Սաթումյան, 59

 

ԱՂՅՈւՍԱԿ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 23 43
2. Բանանց 23 38
3. Միկա 23 37
4. Շիրակ 23 35
5. Փյունիկ 23 30
6. Գանձասար 23 28
7. Ալաշկերտ 23 20
8. Ուլիս 23 16

Մադրիդի «Ռեալը» Մյունխենի «Բավարիային» հաղթեց նվազագույն առավելությամբ

221449831398285701Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը կայացավ Մադրիդոջմ, տեղի «Ռեալը» նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթեց  Մյունխենի «Բավարիային»:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում:

Գերմանական ակումբը, որն այդ ավարի տիրակալն է, կարող է շտկել դրությունը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Ռեալ» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0

 

Քարիմ Բենզեմա, 19

 

Թիմերի կազմերը`

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե (Ռաֆայել վարան, 73), Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաու, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Իսկո (Ասյեր Իլյարամենդի, 81), Անխել Դի Մարիա, Կրիշտիանու Ռոնալդու (Գարեթ Բեյլ, 73), Քարիմ Բենզեմա։

 

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա (Խավի Մարտինես, 66), Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Ֆիլիպ Լամ, Տոնի Կրոս, Բաստիան Շվայնշտայգեր (Թոմաս Մյուլեր, 74), Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Մարիո Գյոտցե, 72), Մարիո Մանջուկիչ։

Սկսվել է Գերմանիա-Հայաստան ֆուտբոլի ընկերական մրցամարտի տոմսերի վաճառքը

SVAmPBCtJ9TNFmzQHmqyBSiWctԻնչպես հայտնի է, հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում կայանալու է Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական մրցամարտը:

Արդեն սկսվել է հանդիպման տոմսերի վաճառքը:

ՀՖՖ պաշտոնականն կայքը տեղեկացնում է, որ հայկական կողմին հատկացվել է մարզադաշտի J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ:

J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաև գերմանացի երկրպագուները: Տոմսերի արժեքն է 30 եվրո:

Անուշ Գրիգորյանը վաղը ոսկե մեդալի համար կպայքարի իտալուհի Իրմա Տեստայի հետ

ագ 5555Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի  «Armeec Sofia» մարզապալատի ռինգում  հաղթարշավն է շարունակում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:  Նա  Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովային` 40:36, 40:36, 40:36 հաշվով:

Մեր մարզուհին վաղը ոսկե մեդալի համար կպայքարի  իտալուհի  Իրմա Տեստայի հետ: Վերջինս կիսաեզրափակչում հաղթեց թրքուհի Ներիման Իշթիքին:

Հսկաների բախում`Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում

ռբreal-madrid-vs-bayern-munchenԱյսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղում, ժամը 22:45-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում պայքարը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»: Գլխավոր մրցավարն է` անգլիացի Հովարդ Վեբը:
Գրավախաղերի կազմակերպիչները կողմերի հաղթանակի հասնելու հնարավորությունները գրեթե հավասար են համարում: Բուքմեյքերները սահմանել են այսպիսի գործակիցներ` 2,5 – 3,4 – 2,75:

Հիրավի անկանխատեսելի հանդիպում է սպասվում` հսկաների բախում:

«Ռեալն»  Իսպանիայի գավաթակիր է դարձել, իսկ «Բավարիան»` ժամկետից շուտ իր երկրի չեմպիոն: Այնպես որ, թիմերի խաղացողների տրամադրությունները բարձր են:

Երկու ակումբները նախկինում մրցել են  4 անգամ: 8 անգամ հաղթել են գերմանացիները, 5 անգամ՝ իսպանացիները, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: «Բավարիան» խփել է 23, «Ռեալը»՝ 19 գնդակ:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղեր` ժամկետից շուտ

ֆուտբոլԱյսօր կկայանան Հայաստանի ֆուտբոլի  բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները:

Նախավերջին տուրն ավելի շուտ է անցկացվում, քանի որ Հայաստանի ազգային ընտրանիի համար, ընկերական հանդիպումներից առաջ, նախատեսվել է կազմակերպել ուսումնամարզական հավաք:

Տուրի երեք խաղ կանցկացվի Երևանում: Ժամը 16-ին «Միկան» սեփական մարզադաշտում կհյուրընկալի «Ուլիսին», ժամը 18 -ին «Հրազդան մարզադաշտում պայքարը կսկսեն  «Ալաշկերտը» և առաջատարը` «Արարատը», համաժամանակ «Փյունիկը» Ավանում ուժերը կչափի «Շիրակի» հետ:

Իսկ Կապանում «Գանձասարը» հարաբերությունները կորոշի վերելքով հանդես եկող «Բանանցի» հետ: Խաղը կսկսվի ժամը 16-ին:

Պատանի հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում գերմանական «Հոֆենհայմ» թիմի կազմում

հգալստյան1368049245HaykGalstyan-307Երևանի «Միկայի» կիսապաշտպան Հայկ Գալստյանը  հնարավոր է տեղափոխվի գերմանական «Հոֆենհայմ»: 16-ամյա հայ ֆուտբոլիստը ներկայումս փորձաշրջան է անցնում այդ թիմի կազմում:

Հավելենք, որ 2013-ին նա փորձաշրջան էր անցել Մադրիդի «Աթլետիկոյի» երիտասարդական թիմում և իր պատրաստականությամբ լավ տպավորոթյուն էր թողել` խաղերի ընթացքում 10 գնդակ խփելով մրցակիցներ դարպասները:

 

Հայաստանի ջրացատկի առաջնությունում

Ջրացատկ 111111Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Կրտսեր տարիքային խումբը մասնակցեց 1 մ ոստնակացատկի մրցումներին: Աղջիկներից 1-ինը Ալիսա Զախարյանն էր, իսկ տղաներից՝ Դավիթ Մովսիսյանը:

Պատանիների խմբում նույնպես անցկացվեցին կրկին 1 մ ոստնակացատկի մրցումներ: Աղջիկների մեջ առաջինը Քրիստինա Հակոբյանն էր, իսկ պատանիների մեջ՝ Անդրանիկ Պետրոսյանը:

Մեծահասակների մրցաշարն անցկացվեց 1 մ և 3 մ ոստնակացատկերի ու 10 մ աշտարակացատկի մրցաձևերով, որոնցում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց  Լև Սարգսյանը:                           

10 մ աշտարակացատկում երկրորդը Վլադիմիր Հարությունյանն էր, երրորդը՝ Ազատ Հարությունյանը, իսկ Գևորգ Պապոյանը գրավեց չորրորդ տեղը: