Պայքարը կշարունակեն Վանաձորի, ԼՂՀ-ի, Ալավերդիի հավաքականների հանդբոլիստները

IMG_0595Երևանի Շենգավիթի համայնքի համալիր մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարը:
Վերջին օրը վճռորոշ էր ԼՂՀ- Ալավերդի խաղը:
Բանն այն է, որ երկու թիմերն էլ հավակնում էին  աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու պատվին:
ԼՂՀ-ի ներկակացուցիչները մարտականորեն էին տրամադրված և առաջին խաղակեսի ավարտից հետո առջևում էին 19:6 հաշվով: Ի վերջո, նրանք առավելության հասան 35:11 հաշվով:
Վերելքով հանդես եկած Վանաձորի հավաքականը (մարզիչ` Արարատ Բարսեղյան) երրորդ հաղթանակը տարավ: Այս անգամ վանաձորցիները 28:16 (16:5) հաշվով առավելության հասան Կոտայքի ներկայացուցիչների նկատմամբ:
Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Վանաձոր (6 միավոր), 2. Արցախ (4), 3. Ալավերդի (2), 4. Կոտայք (0):

Առաջին երեք տեղերը զբաղեցրած հավաքականները կշարունակեն պայքարը:

Անկախ

Սոչում լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանին ևս մեկ մեկնարկ է սպասում

մա aram14Սոչիում անցկացվող պարալիմպիկ ձմեռային 11-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանը ոլորավայրէջքում զբաղեցրեց 40-րդ տեղը:

Չեմպիոն  դարձավ ռուսաստանցի լեռնադահուկորդ Ալեքսանդր Բուգաևը։

Ավանեսյանը  կմասնակցի նաև հսկա ոլորավայրէջքի մրցումներին։

Անկախ

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը բավարարվեց 2-րդ տեղով

վարուժան varujan-hakobyanԱՄՆ-ի Դալաս քաղաքի տեխասյան համալսարանում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը: Նա 9 հանդիպումներից 5-ը գրանցեց իր օգտին, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի  և վաստակեց 7 միավոր:

Նույնպիսի ցուցանիշով հաղթող դարձավ լեհ գրոսմայստեր Բարտլոմեյ Մաչեան:

Սամուել Սևյանը 5 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը:

Անկախ

Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է մեկ տուր

շախմատEurope-85Երևանում անցկացվող  շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստների մասնակցությամբ հանդիպումները:

Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Վլադիմիր Ֆեդոսեևին, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:

Իսկ ահա, մրցաշարային աղկուսակը գլխավորող Ալեքսանդր Մոտիլյովը պարտության մատնեց Իլյա Սմիրինին, միավորների իր պաշարը հասցրեց 8,5-ի և մեծ հնարավորություններն ունի առաջին տեղը  գրավելու: Դրա համար բավական է, որ վերջին տուրում նա կես միավոր վաստակի:

5 շախմատիստներ  հավաքել են 7,5 միավոր: Մելքումյանն ու Սարգսյանն ունեն 7-ական միավոր: Նրանք 7-16-րդ տեղերը բաժանողների խմբում են: Արման Փաշիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ավետիք Գրիգորյանը ձեռք են բերել 6,5-ական միավոր:

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Անկախ

Խաղեր` հայաստանցի մեկ մասնակից մարզիկով

2-rd nyut ՈՒԿՐԱԻՆԱ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ_140240_00058_1_t218_220503Սոչին հյուրընկալել է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարզիկներին` պարալիմպիկ խաղերի մասնակիցներին: Ստուգատեսը մեկնարկել է մարտի 7-ին և կավարտվի 16-ին: Ուժերն են չափում 45 երկրների 1650 պատվիրակներ: Նրանք պարգևներն են խաղարկում 5 մարզաձևերում՝ դահուկավազք, բիաթլոն, սլեդջ-հոկեյ, կյորլինգ՝ անվասայլակներով և լեռնադահուկային սպորտ: Կվիճարկվի մեդալների 72 հավաքածու:

Հայաստանից հանդես կգա 33-ամյա լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Նա մարտի 13-14-ը կարողությունները կփորձի հսկա ու հատուկ ոլորավայրէջքում:

Խաղերում մեր երկրի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի պարալիմպիական կոմիտեի և հաշմանդամ մարզիկների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Պատվիրակության կազմում է նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը: Արցախցի Ավանեսյանի մարզիչն է Րաֆֆի Դերդերյանը:

Մհերը դժբախտ պատահարի` հոսանքահարման հետևանքով 7 տարեկանում կորցրել է երկու ձեռքը: Նա 14 տարեկանից զբաղվում է լեռնադահուկային սպորտով և խաղերին փետրվարից է նախապատրաստվել, մրցավայր ուղևորվելուց առաջ 20-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում:

Ի դեպ, միայն հունվարի վերջին է պարզվել, որ պարալիմպիկ խաղերում մեր երկիրը միայն մեկ ներկայացուցիչ է ունենալու: Հայաստանին տեղը հատկացվել է հրավերով` «սպիտակ քարտով»: Ակնկալվում էր, որ խաղերին մասնակցելու հնարավորություն կտրվի նաև մեր երկրի մեկ մարզուհու, սակայն այդ հարցն այդպես էլ չի կարգավորվել, կազմակերպիչները ևս մեկ հրավեր չէին ուղարկել:
Ի դեպ, Ավանեսյանը, սկսած 1998-ից, մասնակցել է պարալիմպիկ նախորդ բոլոր խաղերին:

Սոչիի «Ֆիշտ» մարզասրահում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերինը, հիանալի էր կազմակերպվել:

Շքերթին Ուկրաինայից մեկ մասնակից կար: Այդ երկրում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ունեցած խնդիրների պատճառով ուկրաինացիները չէին ցանականում ներկա գտնվել, խաղերի բացման նախօրեին ցանկանում էին հեռանալ, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է նրանց և համոզել: Երթին ուկրաինացի մեկ մարզիկ էր մասնակցում:

 

Պարտությունը թեևաթափ չի արել Լևոն Արոնյանին

Լևոն-1AronianԽանտի Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին տուրում,  Վիշվանաթհան Անանդից կրած պարտությունից հետո, Լևոն Արոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամենևին էլ ընկճված տեսք չի ունեցել: Նա հայտնել է, որ փորձը ցույց են տալիս, որ ինքը սկսում է լավ խաղալ միայն պարտվելուց հետո, իսկ այս մրցաշարը շատ լուրջ է, այնպես որ, ավելի լավ է, որ սկզբում է անհաջողության մատնվել:

Ինչ վերաբերում է պարտիայի ընթացքին, ապա մեր գրոսմայստերը պարզաբանել է, թե ինչու է զիջել մրցակցին: «Ինձ թվում էր, որ սկզբնախաղից հետո սևերի համար հավասար դիրք է, սակայն պարզվեց, որ սպիտակներն ուժեղ քայլ ունեն: 19-րդ քայլից հետո ես պետքէ լրջորեն մտածեի, թե ինչպես հավասարեցնեմ դրությունը, մինչդեռ, ես տակտիկական հնարքներ էի փորձում կիրառել»,- ասել է Արոնյանը:

Անկախ

Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին իսկ տուրում «սայթաքեց»

unnamedՌուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդին:

Մրցակիցները կատարեցին 47 քայլ:

Առաջին տուրի Դմիտրի Անդրեյկին – Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին – Պյոտր Սվիդլեր, Շաքրիար Մամեդյարով – Վեսելին Տոպալով պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Վաղը կայանալիք  երկրորդ տուրում  Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Մամեդյարովի հետ:

Անկախ

Իրանական «Պերսեպոլիս» ֆուտբոլային ակումբը չի կարողացել գալ Հայաստան

շիրակindexՆախատեսվում էր, որ  մարտի 19-ին Գյումրիի «Շիրակը» և իրանական «Պերսեպոլիսը» ընկերական հանդիպումը պետք է անցկացնեն, սակայն այդ խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Ակնկալվում է, որ Հայաստանում և Իրանում այդ թիմերի հանդիպումները  կկայնա ամռանը: 

Փաստորեն, իրանցիները չեն կարողանում ժամանել, քանի որ, Նավրուզ Բայրամ տոնի կապակցությամբ, նրանց հայրենակիցների մեծ հոսք է սպասվում, և մեր երկիր բերող բոլոր չվերթերի տոմսերն արդեն սպառված են:

Անկախ

Հայաստանի սուսերամարտիկները նախապատրաստվում են աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը

ՍՀՖe8ffaՄարտի 12-ից սուսերամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզահամալիրում:

Ծաղկաձորում մեր մարզիկները նախապատրաստվում են աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը, որը ապրիլի 3-10-ին կկայանա  Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում:

Ուսումնամարզական հավաքը կավարտվի մարտի 23-ին:

Անկախ

«Բարսելոնան» շրջանցեց «Մանչեսթեր Սիթին»

բf5a94af6_3873_332e_979f_7901f5669293Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի  պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» տանը 2:1 հաշվով առավելության հասավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 2:0 հաշվով: Այսպիսով, Խերարդո Մարտինոյի սաները  կշարունակեն պայքարը պատվավոր ավարի համար:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի»` 2:1

Գնդակները խփեցին`  Մեսին, 67 (1:0), Կոմպանին, 89 (1:1), Ալվեշը, 90 (2:1)

Անկախ

ՊՍԺ-ն կրկին հաղթեց Լևերկուզենի «Բայերին»

պսժaf002f81_40b0_3bc9_8320_c13ffff76a37Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի  պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալելիս 2:1 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ: Մրցակիցների  առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով: Այսպիսով, ֆրանսիական ակումբը պայքարը կշարունակի հաջորդ փուլում:

Տեխնիկական արդյունքներ

ՊՍԺ – «Բայեր Լևերկուզեն»` 2:1

Գնդակները խփեցին` Սեմը 6 (0:1), Մարկինյոսը 13 (1:1), Լավեսսին 53 (2:1)

Անկախ

Ինչպես է Արթուր Մինոսյանը հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական

ամ52eb8cc39ef77Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նորեկ Արթուր Մինոսյանը, որի ազգանունը սխալի պատճառով է, որ Մինասյան չէ, այդ մասին հայտնել է «Սովետսկի սպորտի» թղթակցին: Նա նաև խոստովանել է, որ հայերն թեև հայրը խոսում է, սակայն ինքը չգիտի:

24-ամյա կիսապաշտպանը պարզաբանել է, թե ինչպես է հրավիրվել Հայաստանի հավաքական: «Նախորդ երկուշաբթի, «Վոլգա» – «Ամկար» հանդիպումից անմիջապես հետո, ինձ զանգահարեցին Հայաստանի հավաքականից և ասացին, որ, չնայած մեր թիմի կրած խոշոր հաշվով պարտությանը, խաղս հավանել են, գիտեն, որ ինձ լավ եմ դրսևորել ձմեռային ուսումնամարզական հավաքների ժամանակ, և հավաքականի ղեկավարությունը հետաքրքրված է, ցանկանում է առաջիկայում ինձ տեսնել Հայաստանի ազգային թիմում»,-ասել է նա։

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով

ffa5Մարտի 13-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 41-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքկանը, երկրորդ տեղում Գերմանիայի, երրորդում` Արգենտինայի նենրկայացուցիչներն են:

 

1. Իսպանիա – 1510 միավոր

2. Գերմանիա – 1336

3. Արգենտինա – 1234

4. Պորտուգալիա – 1199

5. Կոլումբիա – 1183

6. Ուրուգվայ – 1126

7. Շվեյցարիա – 1123

8. Իտալիա – 1112

9. Բրազիլիա – 1104

10. Բելգիա – 1084

18. Ուկրաինա – 911

19. Ռուսաստան – 889

41. ՀԱՅԱՍՏԱՆ – 699

55. Ուզբեկստան – 565

83. Բելառուս – 420

91. Ադրբեջան – 369

92. Էստոնիա – 367

99. Վրաստան – 333

105. Լիտվա – 314

108. Մոլդովա – 303

113. Լատվիա – 265

121. Տաջիկստան – 237

127. Ղազախստան – 213

142. Թուրքմենստան – 166

146. Ղրղզստան – 155

Անկախ

Կնոջ դերը միայն երեխա ունենալն ու տնային տնտեսությամբ զբաղվելը չէ. Սամվել Առաքելյան

imagesԳոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական: Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են։ Տարբեր են նաև հաղթելու գրավականները։ Չնայած սպորտաձևերը տարբերվում են միմյանցից, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցավարի նկատմամբ։

Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ:

ժամանակակից սպորտում կանայք շատ մեծ դեր են կատարում եւ կանանց սպորտն ավելի արագ է զարգանում, քան տղամարդկանցը:

ՙՙԱրագաուժային վարժություններում կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ նրանց մարմինը համեմատաբար փոքր է՝ մկանային համակարգը 24%-ով զիջում է տղամարդուն: Սակայն երբ համեմատվում են հավասար մկանաչափ ունեցող կինն ու տղամարդը, կինն ավելի ուժեղ է՚՚, –Անկախի հետ զրույցում նշեց մարզիչ Սամվել Առաքելյանը:
Կնոջ դերը միայն երեխա ունենալն ու տնային տնտեսությամբ զբաղվելը չէ: Կանոնավոր սպորտով զբաղվող աղջիկները զգացմունքային առումով ավելի հանգիստ են, քան նրանք, ովքեր պասիվ կյանք են վարում:

Մարզիչի համոզմամբ կանայք տղամարդկանց հետ հավասար հիմունքներով կարող են մշտապես զբաղվել սպորտով: Պրոֆեսիոնալ սպորտը նրանց չի խանգարի ոչ մի պարագայում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր, սակայն մերոնք ետ են մնում առաջատարներից

շեվաlogo_chess1Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին 9-րդ տուրի հանդիպումները: Առաջատարը` ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլևն է, որն ունի 7,5 միավոր: Նրանից կեսական «քայլով» ետ են մնում թուրք Դրագան Սոլակը, Իսրայելի ներկայացուցիչ  Իլյա Սմիրինը:13 շախմատիստներ, այդ թվում Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը  6,5-ական միավորով բաժանում են 4-16-րդ տեղերը:

Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանն ունեն 5,5-ական միավոր:

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր, սակայն մերոնք ետ են մնում առաջատարներից:

Անկախ

Խանտի Մանսիյսկում Լևոն Արոնյանն ունի ամենաբարձր վարկանիշը և համարվում է հաղթողի հիմնական հավակնորդ

լևոն արոնյանԱյսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը 8 մասնակիցները կնստեն խաղասեղանների առջև:

Լևոն Արոնյանն ունի ամենաբարձր վարկանիշը և համարվում է հաղթողի հիմնական հավակնորդ: Նրա վարկանիշն է՝ 2830: Ըստ վարկանիշի Լևոնին  հաջորդում են`  ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2787), բուլղարացի Վեսելին Տոպալովը ( 2785), Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը (2770),  ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը ( 2766), Պյոտր Սվիդլերը (2758), ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը (2757), ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը (2709):

Մարտի 13-ին առաջին տուրում կմրցեն Անանադ- Արոնյան, Անդրեյկին- Կրամնիկ, Կարյակին –Սվիդլեր, Մամեդյարով – Տոպալով զույգերը:

Մրցաշարի հաղթողը 2015-ին կխաղա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Խաղերի օրերը՝ մարտի 13-15, 17-19, 21-23, 25-27, 29-30

Հանգստյան օրերը՝ մարտի 16, 20, 24, 28
Տուրերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 13:00-ին։

Անկախ

Պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ակնհայտորեն ուժեղ էր «Միլանից»

45793Իտալական «Միլանը» խայտառակ դուրս մնաց Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարից: 1/8 եզրափակչում  այն զիջեց  Մադրիդի «Աթլետիկոյին»:

Միլանում իտալական ակումբը պարտվել էր  0:1 հաշվով: Մադրիդցիների առավելությունը պատասխան խաղում  ակնհայտ էր` 4:1:

Տեխնիկական արդյունքներ

«Աթլետիկո» (Իսպանիա) – «Միլան» (Իտալիա)՝ 4:1 (առաջին խաղ՝ 1:0)

Դիեգո Կոստա, 3, 85, Արդա Թուրան, 21, Ռաուլ Գարսիա, 71 – Կակա, 27

Անկախ

«Բավարիան» շրջանցեց «Արսենալին»

45792Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի  1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան»  1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Լոնդոնի «Արսենալի» հետ: Առաջին խաղում գերմանացիները հաղթել էին 2:0 հաշվով և նրանք էլ կշարունակեն պայքարը:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:0)

Բաստիան Շվայնշտայգեր, 55 – Լուկաշ Պոդոլսկի, 57

Թոմաս Մյուլլերը հստակ չիրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը, 90+2 («Բավարիա»)

Անկախ

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին տեղում է

վհakopian_vԱՄՆ-ի Դալաս քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում ուժերն են չափում նաև գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը և 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը: Կայացել է 6 տուր:

Հակոբյանը պարտիաներից 4-ում հաղթել է, 2-ն ավարտել  է ոչ-ոքի և վաստակած 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սևյանն էլ  3,5 միավորով  8-19-րդ տեղերը բաժանողների շարքում է:

Անկախ

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանն առաջատարից ետ են մնում մեկ միավորով

շախմատEurope-34Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական ռաջնությունում խաղացված 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլևը: Նա վաստակել է 7 միավոր:  6-ական միավորով 2-14-րդ տեղը բաժանողների խմբում են Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը  և Վլադիմիր Հակոբյանը: 9-րդ տուրում նրանք կխաղան իրար հետ:

Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանն ունեն 5,5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Քալաշյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-ական միավոր:

Անկախ