Լևոն Արոնյանը բարելավել է իր ցուցանիշը

ֆիդե34782Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած վարկանիշային նոր աղյուսակում Լևոն Արոնյանը բարելավել է իր ցուցանիշը` 2812-ից հասցնելով 2826-ի: Նա երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է` 2872:

Լավագույն տասնյակում են նաև` ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, իսրայելցի Բորիս Գելֆանդը:

Հայաստանի հավաքականի խաղացողներ Վլադիմիր Հակոբյանը 62-րդ (2682), Սերգեյ Մովսիսյանը` 71-րդ  (2677), Գաբրիել Սարգսյանը՝ 77-րդ (2671) տեղերում են:

Անկախ

Հայ ֆուտբոլիստներ` Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»

ասmagesՆիժնի Նովգորոդի «Վոլգան» ուսւմնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։

Բելեկում  հավաքը կավարտվի փետրվարի 11-ին։ Թիմին է միացել Եկատերինբուրգի «Ուրալի» և ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Առաջիկա օրերին 27-ամյա հարձակվողն աշխատանքային  պայմանագիր կկնքի: Նա  Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և մեկ գնդակ խփել մրցակիցների դարպասը:

Սարկիսովը «Վոլգայի» կազմում է խաղացել 2012-13 մրցաշրջանում։

Ի դեպ, այս թիմի կազմում փորձաշրջան է անցնում մեր հայրենակից Արթուր Մինոսյանը: Նա մասնակցել է ուկրաինական «Սևաստոպլի» հետ ստուգողական խաղին` 0:0:

24-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 62-րդ րոպեին:  Նա անցյալ մրցաշրջանում  խաղացել է Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցում»:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը մտածելու առիթ ունի

լհ18060Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանն Անթալիայում, պարապում է ղազախական «Իրտիշի»  խաղացողների հետ:

Ամենայն հավանականությամբ, կողմերը համաձայնության կգան և նա աշխատանքային պայմանագիր կկնքի այդ ակումբի ղեկավարության հետ:

Ուշագրավն այն է, որ Հայրապետյանն անսպասելիորեն խաղալու առաջարկ է ստացել  Չեխիայի բարձրագույն խմբի առաջնության 16 թիմերի պայքարում 14-րդ տեղը զբաղեցնող «Պրիբրամ» ակումբից: Այնպես որ, մտածելու նոր առիթ կա:

Անկախ

Ջիբրալթարում Սերգեյ Մովսիսյանը փայլուն է խաղում

սմMovsesian-2Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտության մատնեց անգլիացի գրոսմայստեր Ստեֆեն Գորդոնին: Մրցակիցները կատարեցին 40 քայլ:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը  ստիպեց անձնատուր լինել նորվեգացի Մարտին Նիլսենին: Բրազիլացի Արմեն Պրուդյանն էլ առավելության հասավ նորվեգացի Թոմաս Նիլանդի նկատմամբ: Իսկ Նորվագիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանը պարտվեց  իսպանացի Էրիկ Անդրեու Սոսին:

Մովսիսյանը վաստակած  3  միավորով 10 առաջատարների խմբում է: Մխիթարյանը ունի` 2,  Պրուդյանը ՝ 1,5, Խաչատուրյանը`1 միավոր: 1,5 միավոր է վաստակել Սերգեյի կինը` Սլովակիան ներկայացնող Յուլյա Կոչետկովան:

Անկախ

Լևոն Արոնյանը կմրցի շախմատի աշխարհի չեմպիոնի հետ

լևոնAronian-CarlsenՑյուրիխում շարունակվող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում այսօր Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։  Վերջինս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին  տեղում է, նրան հաջորդում է Արոնյանը:

Ուշագրավն այն է, որ այս երկու շախմատիստներն էլ նախորդ տուրում հաղթել են մրցակիցներին և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրում իտալացի Ֆաբիանո Կարուանան կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի, ամերիկացի Հիկարու Նակամուրան`  Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ։

Անկախ

 

Հարցեր հայկական շախմատում, որոնք կարելի է վերանայել

Արմեն ՆիկողոսյանԵրևանում անցկացվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները: Հաղթողներ դարձան Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը, որոնք իրավունք ստացան 2014-ի մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում, նաև խաղալու Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Երկու առաջնություններն էլ լարված պայքարում ընթացան: Արդյունքներն էլ անսպասելի էին: Մասնավորապես, տղամարդկանց առաջնության չեմպիոնը մրցակիցների համեմատ ուներ ամենացածր վարկանիշը, նա նաև տարիքով ամենամեծն է` 33 տարեկան: Իսկ կանանց առաջնության չեմպիոնուհին անգամ վարպետության թեկնածու չէ:

– Շախմատն օբյետիվ խաղ է, առաջնության մասնակիցների ներուժի մասին են վկայում նրանց ունեցած վարկանիշերը: Ինչո՞վ եք բացատրում կատարվածը,- հարցրինք Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին:

– Առաջնությանը մասնակցում էին մեր առաջատարներին հաջորդողները: Այդ խմբում բոլորն էլ հավասար ներուժ ունեն: Չկա վառ առաջատար, որը հաղթի և շարունակ խաղա Հայաստանի հավաքականի առաջատարների կողքին: Հայաստանի տղամարդկանց առաջնությունը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ14-րդ կարգի էր: Դա Հայաստանի շախմատի տարեգրութունում ամենաբարձր ցուցանիշն է:

 – Մեր առաջատարները խուսափում են Հայաստանի առաջնություններում խաղալուց, պատճառը վարկանիշն իջեցնելու մտավախությո՞ւնն է:

– Չէի ասի, պարզապես, նրանք չեն ցանկանում խանգարել, որ առաջնությունում օբյեկտիվորեն որոշվի Հայաստանի հավաքականի թափուր մեկ տեղի թեկնածուն:

 – Կարո՞ղ են նրանք հանդես գալ հաշվարկից դուրս: Ի դեպ, վստահորեն չի կարելի ասել, որ, Լևոն Արոնյանից բացի, Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները կարող են մասնակցել առաջնությանը և հաղթել: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի անդամ, 2013-ի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն առաջնությունում բավարարվեց սոսկ 8-րդ տեղով:

Քոթանջյան և Սարգսյան– Հնարավոր է, եկել է ժամանակը, որ ինչ-որ բան այդ առումով փոխվի եղած համակարգում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ հարցը պետք է քննարկի:

 – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքով միայն մեկական մարզիկ և մարզուհի են գործուղվում հավաքականներ:

– Այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի ղելավարության, հավաքականների մարզիչների, առաջատար խաղացողների կողմից: Քանի որ հատկապես տղամարդկանց հավաքականը խնդիրներ ունի, կարելի է հարցը վերանայել:

 – Քոթանջյանը և Սարգսյանը պատահականորե՞ն չեմպիոն դարձան:

– Թեև տղամարդկանց առաջնությունում վրիպումներ թույլ տված շախմատիստներ եղան, բայց Քոթանջյանի հաջողությունն օրինաչափ է: Նա նախկինում եղել է մեր երկրի փոխչեմպիոն: Իսկ կանանց առաջնությունում Շուշաննա Սարգսյանը մյուսների համեմատ լավ էր խաղում, թեև 7-ական միավոր հավաքեցին նաև Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Մտահոգում է միայն այն, որ չկար սահմանված միջազգային վարպետի նորմ: Պետք է հանդես գար թեկուզ ևս մեկ բարձրակարգ մարզուհի, որպեսզի այդ նորմը լիներ: Միջազգային վարպետներից` 2013-ի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանից, Նարինե Գասպարյանից սպասելիքներն ավելի մեծ էին, բայց հաղթեց Վայքի ներկայացուցիչ Սարգսյանը, որն անգամ վարպետության թեկնածուի կոչում չունի:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին

Լևոն- ա CM9_RapidWM_Tag2_Anand_Aronian01a_MRՔիչ առաջ Ցյուրիխում ավարտվեց շախմատի  գերմրցաշարի առաջին տուրի վերջին մրցամարտը:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 73-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդին:

Պարտիան երկար շարունակվեց: Նավակային վերջնախաղում դժվար էր ասել, թե ով կհաղթի: Եվ Լևոնը դիրքային պայքարում ստիպեց մրցակցին հանձնվել:

Մյուս երկու պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան. Մագնուս Կառլսեն-Բորիս Գելֆանդ` 1:0, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա` 0,5:0,5:

Անկախ

 

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում առաջատարների խմբում է

սմ-յու Կոչետկովաreggio-emilia-movsesian-yulia-22635Ջիբրալթարում շարունակվող  շախմատի միջազգային  մրցաշարի 2-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  պարտության մատնեց Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լեյլա Ջավախիշվիլիին:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առավելության հասավ նիգերիացի Ռոտիմի Դասաոլուի նկտամամբ: Բրազիլացի Արմեն Պրուդյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան վենեսուլացի Էդուադո Պերդամոյի հետ: Նորվեգիայի պատվիրակ Երազիկ Խաչատուրյանն էլ հաղթեց շոտլանդացի Նեյլ Բերիին:

Մովսիսյանը վաստակած 2 միավորով 38 առաջատարների թվում է: 1-ական միավոր ունեն Մխիթարյանը, Խաչատուրյանը, Սերգեյի կինը՝ Սոլվակիայի ներկայացուցիչ, գրոսմաստեր Յուլյա Կոչետկովան: Կես միավոր է վաստակել Պրուդյանը:

Նկարում. Ս. Մովսիսյանը և Յու. Կոչետկովան

Անկախ

 

Հայ ֆուտբոլիստը` Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկի» կազմում

ռգ20121222Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկի» ֆուտբոլիստ է դարձել:

31-ամյա ֆուտբոլիստը, որը նախկինում հասցրել է հանդես գալ «Կոլոմնայի», «Տիտանի», «Մետալուրգ-Կուզբասի» և «Շիննիկի» կազմերում,  վերջին շրջանում խաղում էր  Պոդոլսկի «Վիտյազում»:

 

Արժանավորներին` միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ

սպորտի նախարարություն indexՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել  2013-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում  նվաճումներ գրանցած մի խումբ մարզիկների:

Նրանք են՝  բազկամարտիկ Աշոտ Ադամյանը, որը Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի աշխարհի առաջնությունում մինչև 21 տարեկանների մրցապայքարում՝ 60 կգ քաշային կարգում  ոսկե մեդալի էր արժանացել, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը, որը  Կազանի 27-րդ համաշխարհային խաղերում հանդես գալով 64 կգ քաշային կարգում՝ նվաճել էր  արծաթե մեդալ, հունահռոմեական  ոճի ըմբիշներ՝ Կարապետ Չալյանը, ով 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ  էրնվաճել  Սկոպիեյում՝ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, Սոֆիայում՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում, Կարեն Ասլանյանը, ով Սոֆիայում  ևս նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 60 կգ քաշային կարգում, սամբիստ Ջիվան Ղազարյանը, որը Կիպրոսում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ, սամբիստ    Երջանիկ Կարապետյանը, որը 48 կգ քաշային կարգում ՍանկտՊետերբուրգում դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Շնորհալի հայ ֆուտբոլիստը, որը երազում է խաղալ Ղազախստանի հավաքականում

գն450_52e9dedb9f727Ղազախստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի ավագ Գևորգ Նաջարյանը հեռանակարային խաղացող է: Նրան իր հասակակիցներներն են ընտրել թիմի ավագ:

Գևորգը Կարագանդայի «Շախտյորի» դպրոցի սան է: Նա թեև ծնվել է Երևանում և 2000-ին է տեղափոխվել,  sports.kz-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երազում է խաղալ Ղազախստանի ազգային հավաքականում:

Հայ պատանին 7 տարեկանից է զբաղվել ֆուտբոլով: Նրա ֆուտբոլային կուռքը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ երազանքն է` խաղալ Ղազախստանի ազգային հավաքականում:

Քանի որ նա արդեն հեղինակություն է մինչև 17 տարեկանների Ղազախստանի հավաքականում  մեծ հնարավորություններ ունի իր նպատակին հասնելու համար:

Անկախ

Եվս մեկ հայ ֆուտբոլիստ է բախտ որոնում Ղազախստանում

աառաքելյան815663_w2Արարատ Առաքելյանը, որը, Հայաստանի հավաքականի կազմում 33 խաղ անցկացնելով դարձել է երկու գոլի հեղինակ, նախկինում  խաղացել է «Բանանցի», « Գանձասարի» , Դոնեցկի «Մետալուրգի» և իրանական «Մեսումի » կազմերում, այժմ փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուում»:

30-ամյա ֆուտբոլիստն ընկերական երկու խաղի է մասնակցել:

Անկախ

Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոնի հետ

Լևոն- ա CM9_RapidWM_Tag2_Anand_Aronian01a_MRԱյսօր Ցյուրիխում կմեկնարկի դասական շախմատի գերմրցաշարը, որի մասնակիցների թվում է նաև Լևոն Արոյանը:

Առաջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը սպիտակ խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայցուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ:

Ի  դեպ, նախօրյակին կայացած  կայծակնային շախմատի մրցաշարում, որում Արոնյանը դարձել էր 2-րդ մրցանանակիր, մեր երկրի ներկայացուցիչն առաջին տուրում սպիտակներով հաղթել էր Անանդին:

Նորվեգացի Մագնուս Կառլսենը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի, ամերիկացի Հիկարու Նակամուրան`  իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա  փետրվարի 4-ին:

Անկախ

Լևոն Արոնյանը բավարարվեց երկրորդ մրցանակով

լևոնimagesՑյուրիխում անցկացված կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում Լևոն Արոնյանը դարձավ երկրորդ մրցանակակիր։

Նա 5 հնարավորից վաստակեց 3 միավոր: Արոնյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց նորվեգացի Մագնուս Կառլսենին։

Անկախ

13 ֆուտբոլիստներ 2 տարով տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից

ֆուտբոլ27560Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի  որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 13 ֆուտբոլիստ մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, մեկ ֆուտբոլիստ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Անկախ

Լիոնել Մեսին` «Բարսելոնայի» պահեստայինների նստարանին

լմLionel_MesiԿատալոնական «Բարսելոնան» հունվարի 30-ին ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումում կմրցի  «Լևանտեի» հետ:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին չի լինի  իր թիմի մեկնարկային կազմում: Նա տեղ կզբաղեցնի պահեստայինների նստարանին:

Արգենտինայի հավաքականի ավագին, ամենայն հավանականությամբ, խաղադաշտում կփոխարինի Անդրես Ինյեստան:

Հավելենք, որ Վալենսիայում կայացած առաջին խաղում «Բարսելոնան» առավելության է հասել մրցակցի նկատմամբ 4:1 հաշվով:

Անկախ

Յուրա Մովսիսյանն առաջին մարզումն է անցկացրել «Սպարտակի» ընդհանուր խմբում

սպարտակ2Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբու Դաբիում:

Վիրահատությունից հետո առաջին անգամ այսօր Յուրան մարզվել է ընդհանուր խմբում: Այդուհանդերձ, նա պարապել է ոչ լրիվ բեռնվածությամբ` սահմանափակումներով:

«Շատ ուրախ եմ, որ սկսել եմ մարզվել ընդանուր խմբում: Հաճելի է թիմի հետ միասին ֆուտբոլ խաղալ և խաղային վարժություններ կատարել: Դեռ աշխատում եմ սահմանափակումներով, բայց, հուսով եմ, որ մոտ ապագայում կմարզվեմ ամբողջ ուժով»,- ասել է Մովսիսյանը:

Անկախ

 

Ինչ են ասել հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը լրագրողներին

Աա-ռշՄարտի 1-ին Մագդեբուրգի մարզապալատի ռինգում 3-րդ մրցամարտը կանցկացնեն IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը:

Բռնցքամարտիկները հանդիպել են լրագրողներին:

Աբրահամն ասել է, որ պետք է հաղթի և ետ վերադարձնի չեմպիոնական գոտին:

Շտիգլիցն էլ նշել է, որ փորձելու է զարգացնել հաջողությունը. «Իմ առջև դրված առաջադրանքը կատարել եմ գերազանց: Հիմա էլ  ցանկանում եմ գոտին պահել ինձ մոտ և աշխարհի չեմպիոն մնալ: Երջանիկ եմ, որ կերտում եմ բռնցքամարտի պատմությունը, քանի որ մինչ այս Գերմանիայում ոչ մի անգամ նույն գոտու համար երբեք երեք մրցամարտ չի անցկացվել»:

Հավելենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ ռինգում հանդիպել էին 2012-ի օգոստոսին, և հայ բռնցքամարտիկը հաղթել էր, տիրացել  WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտուն: Բայց 8 ամիս անց կայացած ռևանշ-մրցամարտում նա պարտվել էր և կորցրել տիտղոսը:

Անկախ

Ֆուտբոլի աշխարհի 2018-ի առաջնության վիճակահանությունը` 2015-ին

ֆուտբոլ27560Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը  կանցկացվի 2015-ի հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում:
Այդպես են որոշել կազմակերպիչները:

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում, Եկատերինբուրգում:

Անկախ

Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի ներկայացուցիչները մասնակից մարզիկների թվով կգերազանցեն տանտերերի` Ռուսաստանի թիմին

սոչի11956Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 4 պատվիրակ: Իսկ ամենաշատ մարզիկներ կլինեն ԱՄՆ-ի հավաքականի կազմում` 230: Ուշագրավն այն է, որ կազմակերպիչ երկրի` Ռուսաստանի հավաքականում կլինի ավելի պակաս` 225 մարզիկ-մարզուհի:

Անկախ