Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի հաղթանակը Կալկաթայում

ստսTer-Sahakyan-13Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն առաջին մրցանակը նվաճեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում:

Տեր-Սահակյանը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և առաջ անցավ 95 մասնակիցներից, այդ թվում` 23 գրոսմայստերներից: Սամվելի հետ հավասար արդյունք ցույց տվեցին չորս շախմատիստներ, այդ թվում` ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, բայց նրանք հաղթողին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:

Հայաստանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր չգրավեցին

25441 chessԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին 28 երկրների 437 խաղացողներ:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 10 հազար եվրո էր: Ուժեղագույնին ի հայտ բերելու համար շվեյցարական մրցակարգով անցկացվեց 11 տուր:

Հաղթող դարձավ ուկրաինացի Անտոն Կորոբովը, որը 22 հնարավորից հավաքեց 18,5 միավոր:17-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Ֆրանսիայի ներկայացուցիչ Վլադիսլավ Տկաչևը և Բարտոշ Սոչկոն (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշով արծաթե մեդալակիր դարձավ առաջինը:

Հայաստանի պատվիրակներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Անցյալ տարվա այս ստուգատեսի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Զավեն Անդրիասյանը 16,5–ական միավորով հայտնվեցին 4-7-րդ տեղերը բաժանողների խմբում: Լրացուցիչ ցուցանիշով Գաբրիելը ճանաչվեց 6-րդը, իսկ Զավենը՝ 7-րդը: Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը և գրոսմաստեր Կարեն Հ. Գրիգորյանը 16-ական միավորով 8-12-րդ տեղերը բաժանողների թվում են: Լրացուցիչ ցուցանիշով Տիգրանը ճանաչվեց 9-րդը, Կարենը եզրափակեց տասնյակը:

Խաղացողները Վարշավայում կմասնակցեն արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը:

Անկախ

Բուքմեյքերները ավելի մեծ են համարում Հենրիխ Մխիթարյանի թիմի հաղթանակի հնարավորությունները

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի «Հոֆենհայմի» հետ։

Գրավախաղերի կազմակերպիչները ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթանակի հնարավորությունները: Մխիթարյանի թիմի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 1,7 գործակիցը, մինչդեռ տանտերերի թիմի հաղթանակն ունի 4,5 գործակիցը։ Ոչ-ոքիի համար սահմանված է 4 գործակիցը։

 

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա առաջատար

լևոնimagesՉինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայծակնային շախմատի մրցաշարում կայացած 5 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը:

Նախ, հայ գրոսմայստերը, հանդես գալով սև խաղաքարերով, խաղաղ դաշն կնքեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի հետ, ապա հաղթեց չինացիներ Վան Յուին,  Վան Հաոյին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին,  հունգարացի Պետեր Լեկոյին:

Անկախ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կտրուկ քայլեր կատարեց

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ անցկացվեց կազմկերպության նախագահության նիստ, քննարկվեցին մի շարք կազմակերպական հարցեր, կայացվեցին գործնական որոշումներ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվեց Մանվել Ավետիսյանը: Գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ալեքսանդր Սարգսյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին կփոխարինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող Դավիթ Թորոսյանը: Նա նախկինում`2001-2002-ին նա մարզել է Հայաստանի հավաքականը: Եղավ նաև այս նշանակմանը դեմ արտահայտվող, սակայն ֆեդերացիայի նորընտիր նախագահը չընդունեց առարկությունը:

Մեր երկրի երիտասարդական հավաքականի մարզիչ նշանակվեց Վազգեն Բադալյանը, որը Վիկ Դարչինյանի մարզիչն է: Հայաստանի պատանեկան հավաքականը կշարունակի մարզել Արման Հարությունյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը ևս կմնա անփոփոխ: Աշխատանքը կշարունակի Ռաֆայել Մեհրաբյանը:

Կազմակերպության նախագահի առաջարկով ընտրվեց գործկոմի նոր կազմ:

Անկախ

 

Զավեշտական վիճակ հայկական սպորտում, իսկական կրկես

լտ5555Տարին մոտենում է ավավարտին: Բոլոր բնագավառների ներկայացուցիչներն ամփոփում են կատարված աշխատանքը: Բացառություն չէ նաև սպորտում:
Վերջին ակորդը լինելու է տարվա 10 լավագույն մարզիկների անունների հրապարակումը: Այն տասնամյակներ շարունակ հարցման միջոցով որոշում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան:
2013-ի մրցաշրջանը բերքառատ չէ: Գետը գերան չի բերել: Օլիմպիական, մասսայականություն վայելող մարզաձևերի համապատասխան թվով ներկայացուցիչներ չկան: Այդպիսի ցածր ցուցանիշ, մերոնք վերջին տարիներին չեն ունեցել: Կատարվածի համար թե ով պետք է պատասխան տա, դեռևս պարզ չէ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն խուսափում է զանգավածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանմդիպումից: Բայց ահա, դա չի խանգարել նրան, որ փոխի խաղի կանոնները: Նախարարի հրամնով ցուցակ է կազմվել և պետք է նորարարական քվեարկություն անցկացվի` տարվա լավագույն մարզիկներին որոշելու համար:
Ի դեպ, մինչ այդ, նախարարությունում բուռն քննարկումներ էին կազմակերպվել
և հայտնվել էր, որ լավագույնների թեկնածուների ցուցակը պետք է ներկայացվի Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիային, վերջինս էլ անցկացնի քվեարկությունը: Համենայն դեպս, գերտեսչության կայքում այդպես էր գրվել:
Տարօրինակ է, բայց ֆեդերացիան չի հակաճառել, դա հիմք է ընդունել: Թևև նախկինում նման բան չի արվել, բայց այս անգամ, թերևս, այդպես էլ վարվեն:
Այդուհանդերձ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գերտաեսչություն կատարած անսպասելի այցից հետո (ցուցակում չկար ոչ մի ֆուտբոլիստի անուն), նախարարության ղեկավարությունը որոշել է մեկ այլ ցուցակով արդեն ինքնուրույն լավագույններին ի հայտ բերել:
Այնպես որ, 2013-ին կունենանք լավագույն մարզիկների երկու տասնյակ:
Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Նոր տարվա հանդիսավոր արարողությունը և արժանավորների մեծարումը կազմակերւպելու է դեկտեմբերի 26-ին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության ներկայացուցիչներն էլ որոշել են առաջ ընկնել մեկ օրով և նույնատիպ արարողություն կազմակերպել: Նախկինում ՀԱՕԿ-ը և նախարարությունը համատեղ են անցկացրել միջոցառումը:
Պարզապես, վիճակը զավեշտական է, իսկական կրկես: Ափսոս որ այն չունենք, պայթեցրել ենք, բայց ինչպես երևում է տխրելու առիթ չկա…

Հայաստանի շախմատիստները կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

25441 chessԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը: Ահա թե ինչպես են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները.

Մասնակիցների դասավորությունը 5 տուրից հետո

1. Միտոն 10,0
2. Տկաչև 9,5
3. Դրեև 9,0
8. Սարգսյան 8,5
17. Պետրոսյան Տ. Լ. 8,0
28. Գրիգորյան 8,0
57. Անդրիասյան 7,0

Ընդամենը՝ 432 մասնակից

Լևոն Արոնյանը Պեկինում չարդարացրեց սպասելիքները

Լևոն ԱրոնյանՉինաստանի մայրաքաղաք Պեկինում Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով ավարտված արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը 16 շախմատիստների պայքարում գրավեց 14-րդ տեղը: Նա 7 հնարավորից վաստակեց 2,5 միավոր։ Առաջին տեղը զբաղեցրեց չինացի Վան Յուեն՝ 5 միավոր։ 5 միավորով հունգարացի Պետեր Լեկոն երկրորդն է։ 4,5-ական միավորով երրորդ տեղը բաժանեցին ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը և կուբացի Լենյեր Դոմինգեսը։

Կանանց մրցաշարում ուժեղագույն ճանաչվեց ռուսաստանցի Վալենտինա Գունինան՝ 6 միավոր։

Անկախ

Տևական պարապուրդ հայկական ֆուտբոլում

ֆուտբոլՀայաստանում ավարտվեց ֆուտբոլային տարին: Մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից սակավաթիվ թիմերի ստուգատեսը կիսվեց: Կայացած 14 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը»: Առաջնությունը եկող հաջորդ տարվա մարտի 1-ին:

«Արարատն» ունի 30, «Շիրակը»` 22, «Գանձասարը»` 20, «Բանանցը»` 19, «Միկան»` 19, «Փյունիկը»` 17, «Ուլիսը»` 13, «Ալաշկերտը»` 9 միավոր:

«Արարատը» զգալիորեն առաջ է անցել, քանի որ հետապնդող թիմերը վերջին տուրերում միավորներ են կորցրել, անհավասար մրցելույթներ են ունեցել:

Այս տարվա առաջնությունն էլ նախորդներից չի տարբերվում, այն անցնում է անհետաքրքիր, խաղերին հանդիսականներ գրեթե չեն լինում: Մինչդեռ ֆուտբոլն այն մարզաձևն է, որի երկրպագուները շատ են: Մերն ուրիշ է: Թե ով է կատարվածի մեղավորը, դժվար է միանշանակ ասել, բայց որ բանը բանից անցել է` ակնառու է, և բոլորն են դժգոհ:

Զարմանալին այն է, որ թեև  ցածր մակարդակի ֆուտբոլ ունենք, եվրոպական մակարդակի խաղեր սպասարկելու հնարավորություն ստացած մեր մրցավարները 2013-ին այնպիսի դատապարտելի քայլեր են ձեռնարկել, որ միայն զարմանալ կարելի է. փորձել էին գրավախաղերի արդյունքներ ապահովել: Ի վերջո, կարգազանցները պատժվեցին, սակայն կատարվածը մեր երկրում շատ սովորական ընդունվեց: Նախկինում էլ մեր «լավագույն» մրցավարները գողություն են կատարել արտասահմանում:

Մարդիկ անտարբերություն են դրսևորում  ներհայաստանյան ֆուտբոլի նկատմամբ: Նույն կերպ են վարվում նաև արտասահմանում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցները: Մեծ փողեր ֆուտբոլում ոչ ոք չի ցանկանում ներդնել, և բոլորը համակերպվել են դրա հետ: Տարօրինակ է, որովհետև ֆուտբոլը բիզնես է, այն էլ` խոշոր…

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  իր ձեռքբերումը համարում է այն, որ հիմնականում դրսի կադրերի, արտասահմանյան թիմերում թրծված և վարպետություն ստացած ֆուտբոլիստների ուժերով մեր երկրի  ընտրական մրցաշարից մրցաշար մի քանի հաղթական խաղ է անցկացնում (ձախողումներին գերադասում են չանդրադառնալ):

Ինչևէ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 209 երկրների ցուցակում 34-րդն է, որը ռեկորդային ցուցանիշ է:

Ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչներից երկու երկրների հավաքականներ ավելի բարձր դիրքի են հասել: 1996-ին Ռուսաստանի թիմը 3-րդն է եղել, Ուկրաինայի հավաքականն էլ 2007-ին գրավել է 11-րդ, հետո էլ` 34-րդ տեղը:

Վիճակագրությունը լավ բան է, բայց որ տարբեր տարիքի մեր երիտասարդական հավաքականները, ակումբային թիմերն անմրցունակ են միջազգային ստուգատեսներում, միայն տխրեցնում է:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա այն կվերակենդանանա միայն 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մասնակցության հարցը:

Այնպես որ, հայկական ֆուտբոլային կյանքում տևական պարապուրդ է լինելու:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Հայ շախմատիստները Կալկաթայում հավակնում են մրցանակային տեղի

ստսsahakyan01Կալկաթայում 100 շախմատիստների մասնակցությամբ շարունակվող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մտնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Խարթիկեիանին:

Վաստակած 6 միավորով 20-ամյա գրոսմայտերն 2-8-րդ տեղերը բաժանողների խմբում է: Աղյուսակը գլխավորում է վրացի գրոսմայստեր Լևան Պանցուլայան է:

Հայաստանի պատվիրակներից Տիգրան Ս.Պետրոսյանը 5,5 միավորով 9-14-րդ տեղերը բաժանողերի խմբում է:

9-րդ մրցափուլում Տեր-Սահակյանը կմրցի վրացի գրոսմաստեր Թոռնիկե Սանիկիձեի, Պետրոսյանը՝ վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլու հետ:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա  դեկտեմբերի 14-ին:

 Անկախ

Գևորգ Ղազրյանի թիմը պարտվեց. ֆուտբոլի Եվրոպա լիգայի բոլոր մասնակիցները

գղGevorg_GhazaryanՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», արտագնա խաղում 1։2 հաշվով զիջեց Հայֆայի «Մակքաբիին»։

Ղազարյանի գեղեցիկ անցումը կասեցվեց և 11 մ-ոց տուգանային հարված նշանակվեց մրցակցի դարպասին: Այն հստակորեն իրացրեց Ռոխեր Կանյասը։ Ղազարյանը փոխարինվեց 86-րդ րոպեին։ «Շախտյորը» վաստակած 2 միավորով L խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Այս խմբից պայքարը կշարունակեն հունական ՊԱՕԿ-ը և հոլանդական «ԱԶ Ալկմարը»։

Այսպիսով, հայտնի են այն բոլոր ակումբները, որոնք իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչին:

Դրանք են են` «Վալենսիան» (Իսպանիա), «Սուոնսին» (Անգլիա), «Լուդոգորեցը» (Բուլղարիա),  «Չեռնոմորեցը» (Ուկրաինա), «Զալցբուրգը» (Ավստրիա), «Էսբյերգը» (Դանիա), «Ռուբինը» (Ռուսաստան), «Մարիբորը» (Սլովենիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Դնեպրը» (Ուկրաինա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Մաքաբին» (Իսրայել), «Գենկը» (Բելգիա), «Դինամոն» (Կիև, Ուկրաինա), «Սևիլիան» (Իսպանիա), «Սլովանը» (Չեխիա), «Լիոնը» (Ֆրանսիա), «Բետիսը» (Իսպանիա), «Տրաբզոնսփորը» (Թուրքիա), «Լացիոն» (Իտալիա), «Տոտտենհեմը» (Անգլիա), «Անժին» (Ռուսաստան), «ԱԶ Ալկմարը» (Հոլանդիա) և ՊԱՕԿ-ը (Հունաստան):

Հավելենք, որ Եվրոպայի լիգայի մրցաշարին մասնակցելու են նաև «Շախտյորը» (Ուկրաինա), «Յուվենթուսը» (Իտալիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Վիկտորիան» (Չեխիա), «Բազելը» (Շվեյցարիա), «Նապոլին» (Իտալիա), «Պորտոն» (Պորտուգալիա), «Այաքսը» (Հոլանդիա):

Անկախ

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը պարտվեց

անիAni-AmiraghyanՀնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում անցկացվող թենիսիստուհիների միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 25 հազար դոլար է, 20-ամյա Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակչում զիջեց 32-ամյա ճապոնուհի Ռիկա Ֆուջիվարային` 0:6, 3:6 հաշվով:

Այդուհանդերձ, այս մրցաշարում Անին բարելավեց իր վարկանիշը: Նա այժմ  միջազգային դասակարգման աղյուսակի 559-րդ հորիզոնականում է:

Անկախ

Արթուր Ալեքսանյանը` Գյումրիի լավագույն մարզիկ

աաpayqary-sksum-en-art-n22839-1Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը, ամփոփելով մրցաշրջանի արդյունքները, 2013-ի Գյումրիի լավագույն մարզիկ է ճանաչել աշխարհի առաջնության և Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ապա հաջորդում են` հունահռոմեկան ոճի ըմբիշ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 74 կգ քաշային Կարապետ Չալյանը,  սամբոյի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 52կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանի հայրն  ու անձնական մարզիչը, Գյումրու քաղաքապետարանի ընբշամարտի մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը:

Մրցաշրջանի լավագույն թիմ է ճանաչվել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր Գյումրիի «Շիրակը»: Ապա հաջորդում են Գյումրիի կանանց բասկետբոլի թիմը, տղամարդկանց ֆուտզալի թիմը:

 Անկախ

Լևոն Արոնյանը պարտվեց սպիտակ խաղաքարերով

լևոնimagesՉինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,պարտվեց կուբացի Պերես Դոմինգեսին։ Մրցակիցները կատարեցին 62 քայլ։

Հայ շախմատիստը նախորդ տուրում զիջել էր ադրբեջանցի Շաքրիար Մամեդիարովին:

Արոնյանն ունի 2 միավոր։

Յոթերորդ տուրում Լևոնն ուժերը կչափի ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ:
Անկախ

 

Մահացել է «Սևան» մարզական ընկերության նախկին նախագահ Ռոբերտ Տիգրանյանը

ռտrobertԴեկտեմբերի 11-ին 77 տարեկան հասակում մահկանացուն կնքեց անվանի մարզիկ, մարզիչ և մարզական գործիչ Ռոբերտ Սրապի  Տիգրանյանը:

Նա ծնվել է 1937 թ.  հունիսի 10-ին ` Ախուրյանում, եղել է ԽՍՀՄ ազատ ոճի  ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր, սպորտի  վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող և գործիչ:

Տիգրանյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի  շքանշանով,  «Հրանտ Շահինյան»  և  «Տրդատ Երրորդ Արշակունի» մեդալներով:

1963-ից մինչև կյանքի վերջը աշխատել է «Սևան» գյուղական մարզական ընկերության հանրապետական խորհրդում ` որպես հրահանգիչ, նախագահի տեղակալ, իսկ 1990-2010-ին` նախագահ:

Նա ԱՊՀ երկրների մարզական համադաշնության նախագահության անդամ էր, ՀԱՕԿ-ի գործկոմի պատվավոր անդամ:

«Անկախ»-ը ցավակցում է հայկական սպորտի երախտավորի ընտանիքին, հարազատներին  և  նրանց հետ կիսում անդառնալի վիշտն ու կորստի ցավը:

Հոգեհանգստի  արարողությունը տեղի կունենա  դեկտեմբերի 12-ին, հուղարկավորությունը ` դեկտեմբերի 13-ին (Երևան, Նորքի երկրորդ զանգված, Նելսոն Ստեփանյան  փողոց  8-րդ շենք, բնակարան 6):

Անկախ

Դարպասապահ Գևորգ Կասպարովը կրկին կխաղա «Միկայում»

գկgevorg-kasparov-yerevan-26167Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը  կրկին կխաղա «Միկայում»: Նա մինչև 2014-ի օգոստոսի 1-ը աշխատանքային պայմանագիր է կնքել ակումբի ղեկավարության հետ:

Կասպարովը «Միկայից» հեռացել էր 2012-ի ձմռանը և պաշտպանում էր Իրանի «Զոբ Ահանի» պատիվը: Բայց թիմի նոր գլխավոր մարզիչը Կասպարովին չէր ընդգրկում հիմնական կազմում: Այդ պատճառով էլ Կասպարովը  խզել է աշխատանքային պայմանագիրն իրանական թիմի հետ և վերադարձել Հայաստան:

Հավելենք, որ «Միկան» հրաժարվել է Արեգ Ազատյանի ծառայություններից: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2014-ի ամռանը: Երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է: Պատճառաբանությունն այն է, որ Ազատյանը մոտ մեկ տարի չի կարողանում ապաքինվլ վնասվածքը, որի պատճառով ընթացիկ առաջնությունում ընդամենը 8 խաղ է անցկացրել:

Անկախ

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ 3-րդ տուրում

լևոնaronianՉինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեցին համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվող շախմատի մրցումները: Մասնակիցներն ուժերն ենն չափում արագ, կայծակնային և բասկյան շախմատի համակարգերի ձևաչափերով:

Լևոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարում զիջեց չինացիՎան Հաոյին: Ապա մեր երկրի ներկայացուցիչը խաղաղ դաշն կնքեց Ուկրաինան ներկայացնող Ռուսլան Պոնոմարյովի հետ: Միայն 3-րդ տուրում մեր Լևոննն առաջին հաղթանակը տարավ: Նրա մրցակիցը վիետնամցի Լե Քուան Լիմն էր:
Անկախ

2013-ի Հայաստանի 10 լավագույն սամբիստները

սամբոplakatՀայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է 2013-ի լավագույն մարզիկներին:

1. Աշոտ Դանիելյան-աշխարհի առաջնության չեմպիոն

2. Տիգրան Կիրակոսյան– աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ արծաթ, Ունիվերսիադա՝ չեմպիոն

3. Մավրիկ Նասիբյան– աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ, գավաթի փուլեր՝ ոսկի, արծաթ, բրոնզ

4. Գրիգոր Մխիթարյան– աշխարհի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ, Եվրոպայի երիտասարդական՝ ոսկի

5. Սոսե Բալասանյան– աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ

6. Երջանիկ Կարապետյան– աշխարհի առաջնություն՝ բրոնզ, աշխարհի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ

7. Հակոբ Առաքելյան-Ունիվերսիադա՝ բրոնզ, Սպորտակորդ՝ արծաթ

8. Էդիկ Պետրոսյան– աշխարհի պատանիների առաջնություն՝ բրոնզ, Եվրոպայի պատանիների առաջնություն՝ ոսկի

9. Ռոզա Խաչատրյան– աշխարհի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ

10. Վաչիկ Վարդանյան-Եվրոպա՝ արծաթ

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի թիմը կշարունակի պայքարը Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում

հմ524b30d8cf7d5_largeՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հաղթահարեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների խմբային մրցաշարի արգելքը և կշարունակի պայքարը: Վճռորոշ էր վերջին տուրը:

F խմբում հանդես եկող Իտալական «Նապոլին» թեև առավելության հասավ մրցակցի ` անգլիական «Արսենալի» նկատմաբ 2:0 հաշվով, սակայն ձախողվեց Իտալական թիմին  միայն խոշոր հաշվով հաղթանակը դուրս կբերեր հաջորդ փուլ: Իսկ ուղեգրի «Բորուսիայից» բացի արժանացավ նաև Լոնդոնի «Արսենալը»:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և չփոխարինվեց: Նրա թիմը դժվարին հաղթանակ տարավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ` 2:1:

Այսպիսով, վաստակած 12-ական միավորով «Բորուսիան» և «Արսենալը» Չեմպիանների լիգայի 1/8 եզրափակիչում են, իսկ նույնքան միավոր հավաքած «Նապոլին» կխաղա Եվրոպայի լիգայի մրցաշարում:

Տեխնիկական արդյունքներ

F խումբ

«Մարսել» (Ֆրանսիա) – «Բորուսիա» (Գերմանիա)՝ 1:2

Սուլեյման Դիավարա, 14 – Ռոբերտ Լևանդովսկի, 4, Կևին Գրոսկրոյց, 87

Հեռացում՝ Դմիտրի Պայե, 34 («Մարսել»)

«Նապոլի» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 2:0

Գոնսալո Իգուաին, 73, Խոսե Կալյեխոն, 90+3

Հեռացում՝ Միկել Արտետա, 76 («Արսենալ»)

Անկախ

 

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կխաղա քառորդ եզրափակչում

անիAni-AmiraghyanՀնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում անցկացվող թենիսիստուհիների միջազգային մրցաշարի 2-րդ շրջանում Անի Ամիրաղյանը հաղթեց բրիտանուհի Ջեյդ Ուիդլիին՝ 2:1 (6:4, 2:6, 6:4) հաշվով և կխաղա քառորդ եզրափակչում: