Թենիսիստուհի Անի Ամիրաղյանի 3-րդ հաղթանակը Հնդկաստանում

Անի Ամիրաղ102670213173780561Անի Ամիրաղյանը շարունակում է վստահ մրցելույթները  Հնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 25 հազար դոլար է:

Մեր մարզուհին առաջին շրջանում առավելության հասավ ուկրաինուհի Աննա Շկուդունի նկատմամբ՝ 2:1 (7:6, 4:6, 6:3) հաշվով: Մինչ այդ Անին որակավորման փուլում երկու հաղթանակ էր տարել:

Ամիրաղյանի հաջորդ մրցակցուհին Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյդ Ուինդլին է:

Անկախ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 4-րդն է

կգgrigoryan_chessԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Նավալմորալ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 92 մասնակիցների պայքարում գրավեց 4-րդ տեղը: Գրիգորյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Նամիգ Գուլիևից (Ադրբեջան):

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կես միավորով ետ մնաց հաղթողից

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված շախմատի միջազգային մրվցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 425 մասնակիցների պայքարում գրավեց 10-րդ տեղը: Մխիթարյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Եվգենի Ռոմանովից (Ռուսաստան):

Կյանքից հեռացել է ճանաչված մարզական լրագրող Սեյրան Վարդանյանը

сканирование0001Սեյրան Սիմոնի Վարդանյանը ծնվել է 1938-ին Երևանում, 1966-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1967-2003-ին աշխատել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագրությունում` սկզբում որպես գրական աշխատող, հետագայում` բաժնի վարիչ: Նա բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Դրանք վերաբերում են զանգվածային սպորտի հիմնախնդիրներին:

Լավ ընկերոջ, համակրելի մարդու, փորձառու մարզական լրագրողի հիշատակը ընդմիշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

«Անկախ»-ի խմբագրակազմը վշտակցում է Սեյրան Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Անկախ

Թհեքվանդոյիստ Արման Երեմյանը հրավիրվել է մասնակցելու «Գրան պրի» մրցաշարի

աերեմյան9282Դեկտեմբերի 13-15-ը անգլիական Մանչեսթեր թաղաքում կկայանա թհեքվոնդոյի «Գրան պրի» մրցաշար: Այս ստուգատեսին մարզիկները մասնակցում են հրավերով: Այդ պատիվը վստահվում է միայն բարձր վարկանիշ ունեցողներին: Եվ ահա,ստուգատեսի մասնակից 250 ուժեղագույն թհեքվոնդոյիստների թվում կլինի նաև Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը: Մինչև 80 կգ քաշային մարզիկն իր մարզիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվել` Իրանում, Ֆրանսիայում, Մեքսիկայում  ուսումնամարզական հավաքներ և ստուգողական մրցամարտեր անցկացրել:

Երեմյանն իր քաշային կարգում վարկանիշային աղյուսակում 16-րդն է: Նա պետք է փորձի բարելավել իր վարկանիշը:

Լավագույն վարկանիշ ունեցող 6 մարզիկները օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճելու:

Մանչեսթերում կայանալիք մրցաշարը նույնպես վարկանիշային է:

Արմանը 2008-ի Եվրոպայի չեմպիոնն է, Համաշխարհային ունիվերսիադայի եռակի բրոնզե մեդալակիր (2005, 2007, 2009):

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանի թիմի խնդիրը բարդ է, բայց ոչ անլուծելի

հմ524b30d8cf7d5_largeԱյսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Մարսելի «Օլիմպիկի» հետ: Նրա թիմը  1/8-րդ եզրափակչի ուղեգիր կնվաճի, եթե հաղթի մրցակցին: Խնդիրը բարդ է, բայց ոչ անլուծելի: Ֆրանսիական ակումբը նախորդ հինգ հանդիպումներում միայն պարտություն է կրել: Ի դեպ, «Օլիմպիկը» խաղալու է նոր գլխավոր մարզչի՝ Խոսե Անիգոյի ղեկավարությամբ:

Հավելենք, որ այս թիմերի առաջին խաղում «Բորուսիան» Դորտմունդում  առավելության էր հասել 3:0 հաշվով:

Կվերախաղարկվի «Գալաթասարայ» – «Յուվենթուս» մրցամարտը

չլ1346338264Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կկայնան վերջին` 6 տուրի  մի շարք հանդիպումներ։

Կվերախաղարկվի «Գալաթասարայ» – «Յուվենթուս» մրցամարտը։ Այն առաջին կեսին ընդհատվել էր Թուրքիայում տեղացած առատ ձյան պատճառով:

Այսպիսով, կմրցեն հետևյալ զույգերը.

B խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

E խումբ

«Շալկե» (Գերմանիա) – «Բազել» (Շվեյցարիա)

«Չելսի» (Անգլիա) – «Ստյաուա» (Ռումինիա)

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) – «Արսենալ» (Անգլիա)

«Մարսել» (Ֆրանսիա) – «Բորուսիա» (Գերմանիա)

G խումբ

«Ատլետիկո» (Իսպանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)

«Աուստրիա» (Ավստրիա) – «Զենիթ» (Ռուսաստան)

H խումբ

«Միլան» (Իտալիա) – «Այաքս» (Հոլանդիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա)

Հայաստանը մասնակից կունենա՞, թե՞ չի ունենա Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում

սհSlavik+Hayrapetyan+2012+ISU+World+Figure+Skating+gbIzWrNzE14lԴեկտեմբերի 11-21-ին իտալական Տրենտինոն կհյուրընկալի Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերի մասնակիցներին:

Զարմանալի այն է, որ խոշորամասշտաբ այդ ստուգատեսը կարող է անցնի առանց Հայաստանի մարզիկների: Այսինքն մասնակից երկրների թվում կարող է չլինի մեր եռագույնը: Համենայնդեպս, այդ մասին նախապես մտածող չի եղել: Միայն վերջին պահին դիմել են կազմակերպիչներին, որպեսզի թույլատրվի կարողությունները փորձել մենասահորդ Սարգիս Հայրապետյանին:

Դժվար է ասել, թե ինչ կստացվի:

Անկախ

 

«Չելսիի» ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել աշխատանքային պայմանագիրը Սամուել Էտո’Օ-ի հետ

սէ_74371bf467339f1e00da601b7c97a24aԱնգլիական «Չելսի» ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջարկել է ձմռանը հարձակվողներ գնել, սակայն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը նրան մերժել է, այդ նպատակով փող չի տրամադրվի: Այնպես որ, պորտուգալացի մասնագետը ստիպված կլինի ապավինել իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների ուժերին:

Ի դեպ, «Չելսիի» ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել աշխատանքային պայմանագիրը հարձակվող Սամուել Էտո’Օ-ի հետ: Նա թիմի կազմում կխաղա մինչև 2014-ի ամառը:

32-ամյա ֆուտբոլիստը հավանական է հանդես գա հյուսիսամերիկյան գլխավոր լիգայում: հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում «Լոս Անջելես Գելակսիի» և «Դի Սի Յունայթեդի» ղեկավարները:

Ընթացիկ մրցաշրջանում կամերունցի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում 15 խաղի է մասնակցել և մրցակիցների դարպասը 4 գնդակ է խփել:

Էտո’Օ-ն 2013-ի օգոստոսին Մախաչկալայի «Անժիից» տեղափոխվել էր լոնդոնյան ակումբ: Որպես փոխհատոևցում վճարվել էր շուրջ 6 մլն եվրո:

Մախաչկալայի ակումբում նա խաղում էր 2011-ից, իսկ հեռացել է թիմի ֆինանսական դժվարությունների պատճառով: Նախկինում հարձակվողը պաշտպանել է նաև Միլանի «Ինտերի», իսպանական «Բարսելոնայի» և «Մալյորկայի» պատիվը:

Անկախ

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այս օրերին Լոս Անջելեսում է և ծնկահոդի վիրահատությունից հետո ապաքինվում է: Եվ ահա, ուրախալի մեկ նորություն: Մովսիսյանը Sport Express-ի վարկածով ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն խաղացող։

Անկախ

 

 

Սպասենք դեպքերի հետագա զարգացմանը

ռհ1040Մարզասերները տեղյակ են, որ  առաջիկայում հրապարակվելու են 2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները: Նրանց ավանդաբար հարցման միջոցով որոշում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Եվ միշտ էլ աղմուկն անպակաս է:

Եվ ահա, այս տարի Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է միջամտել և քվեարկության  համար լավագույնների կոչմանն հավակնող մարզիկների ցուցակ է ներկայացրել: Չմտածված այս քայլն արդեն սկանդալի առիթ է, քանի որ գրչի մշակների համար աննընդունել է այդպիսի, ընդհանարպես ցանկացած ուղղորդումը:

Բայց նրբանակատ չեն գտնվել և թեկուզ ձևի համար մեկ ֆուտբոլիստի անուն չեն նշել ցուցակում` անկախ այն բանից դրա համար հիմքեր կա՞ն. թե՞ ոչ:

Եվ ահա, այսօր մարզական պետական կառույց է այցելել նույնպես դժգոհ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` հավանաբար բացատրություն ստանալու նպատակով:

Սպասենք դեպքերի հետագա զարգացմանը:

 

Լևոն Արոնյանին տարեվերջին նոր փորձություն է սպասում

լևոնimagesԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մեր շախմատիստներից միակն էր, որը  Հայաստանի հավաքականի կազմում հաջող խաղաց Թուրքիայի Անթալիա քաղաքում օրերս ավարտված շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում: Եվ ահա, նա կմասնակցի դեկտեմբերի 12-18-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին` արագ, կայծակնային և «բասկյան համակարգի» ձևաչափերով:

Արոնյանի մրցակիցները կլինեն` Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:

Անկախ

Մանուել Պետրոսյանը` գիմնազիադայի չեմպիոն

մպPetrosyan-ManuelՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու 15-ամյա Մանուել Պետրոսյանը ոսկե մեդալ նվաճեց Բրազիլիայի Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում անցկացված համաշխարհային դպրոցական խաղերում` գիմնազիադայում: Պետրոսյանը շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում առաջին տեղը գրավեց` 6 հնարավորից վաստակելով 4,5 միավոր:

 

Անկախ

 

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Բրազիլիայի, Պորտուգալիայի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները:

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը վստահ է մեկնարկել Հնդկաստանում անցկացվող մրցաշարում

անիAni-AmiraghyanՀնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է մեկնարկել Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը: Նա թենիսիստուհիների միջազգային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 559-րդ տեղը:

Ամիրաղյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, և, հաղթելով հնդկուհիներ Կոկնի Մարուխին (6:0, 6:1) և Շարոն Պաուլինին (6:2, 6:2), իրավունք ստացավ մասնակցելու հիմնական մրցաշարին:

Մարզիկներից և մարզիչներից յուրաքանչյուրն կոնկրետ ինչքա՞ն դրամական պարգև է ստանալու

1338373995_pic_17800Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարոթւյունը հրապարակել է, որ մրցաշրջանի ընթացքում աչքի ընկած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգևներ են սպասում: Այդուհանդերձ, չի ներկայացվել, թե մարզիկներից և մարզիչներից յուրաքանչյուրն կոնկրետ ինչքա՞ն դրամական պարգև է ստանալու:

Միայն նշվում է, որ  առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ  շնորհելու մասին  2001 թվականի մայիսի 25-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 462 որոշման համաձայն՝  2013 թվականին  91 մարզիկի կշնորհվի  դրամական պարգև: Լավագույն մարզիկներն են՝

 

Մարզիկի անունը, ազգանունը

Մարզաձևը

Մրցման անվանումը

Գրաված տեղը

1

2

3

5

6

1

 Դեվիդ Սաֆարյան

 ազատ ոճի ըմբշամարտ

մեծահասակների աշխարհի առաջնություն

1-ին   տեղ

2

Արթուր Ալեքսանյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

մեծահասակների  աշխարհի առաջնություն

2-րդ   տեղ

3

Ռոման Ամոյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

մեծահասակների  աշխարհի առաջնություն

3-րդ   տեղ

4

 Արսեն Ջուլֆալակյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

մեծահասակների  աշխարհի առաջնություն

3-րդ   տեղ

5

Նարեկ Նիկողոսյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

սուրդլիմպիկ խաղեր 

3-րդ տեղ

6

 Կարապետ Չալյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

  երիտասարդների աշխարհի առաջնություն

1-ին տեղ

7

Կարեն Ասլանյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

  երիտասարդների աշխարհի առաջնություն

1-ին տեղ

8

Վիկտոր Կազիշվիլի

ազատ ըմբշամարտ

  երիտասարդների  աշխարհի առաջնություն

2-րդ   տեղ

9

Արտակ Հովհաննիսյան

ազատ ըմբշամարտ

  երիտասարդների  աշխարհի առաջնություն

3-րդ   տեղ

10

Հրայր Շահվերդյան

բռնցքամարտ

պատանիների աշխարհի առաջնություն

2-րդ տեղ

11

Արամ Աբրահամյան

բռնցքամարտ

պատանիների աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

12

Սլավիկ Գալստյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

   պատանիների   աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

13

Կորյուն Ամիրյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

   պատանիների   աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

14

Անի Հովսեփյան

բռնցքամարտ

   երիտասարդների աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

15

Անուշ Գրիգորյան

բռնցքամարտ

   երիտասարդների աշխարհի առաջնություն

2-րդ տեղ

16

Սիմոն Մարտիրոսյան

ծանրամարտ

պատանիների   աշխարհի առաջնություն

1-ին տեղ

17

 Դեվիդ Սաֆարյան

 ազատ ոճի ըմբշամարտ

մեծահասակների Եվրոպայի առաջնություն

1-ին   տեղ

18

Արթուր Ալեքսանյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

մեծահասակների Եվրոպայի առաջնություն

1-ին  տեղ

19

 Մուսա Մուրթազալիև

 ազատ ոճի ըմբշամարտ

մեծահասակների Եվրոպայի առաջնություն

2-րդ տեղ

20

 Արթուր Շահինյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

մեծահասակների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

21

Վաչիկ Եղիազարյան

 հունա-հռոմեական  ըմբշամարտ

մեծահասակների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

22

Արթուր Դավթյան

սպորտային մարմնամար-զություն

մեծահասակների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

23

Արամ Ավագյան

բռնցքամարտ

մեծահասակների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

24

 Կարապետ Չալյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

  երիտասարդների Եվրոպայի առաջնություն

1-ին տեղ

25

Լևոն Աղասյան

աթլետիկա  եռացատկ

  երիտասարդների Եվրոպայի առաջնություն

1-ին    տեղ

26

Արտակ Հովհաննիսյան

ազատ ըմբշամարտ

  երիտասարդների Եվրոպայի առաջնություն

3-րդ   տեղ

27

Արեն Ալեքյան

ազատ ըմբշամարտ

  երիտասարդների Եվրոպայի առաջնություն

3-րդ   տեղ

28

Շամիր Աթյան

ազատ  ըմբշամարտ

  երիտասարդների Եվրոպայի առաջնություն

3-րդ   տեղ

29

Վիկտոր Կազիշվիլի

ազատ ըմբշամարտ

  երիտասարդների Եվրոպայի առաջնություն

3-րդ   տեղ

30

Գոռ Ջևելիկյան

բռնցքամարտ

  երիտասարդների   Եվրոպայի առաջնություն

2-րդ   տեղ

31

Հենրիկ Սարգսյան

բռնցքամարտ

  երիտասարդների  Եվրոպայի   առաջնություն

3-րդ   տեղ

32

Հայկ Հակոբյան

ծանրամարտ

մինչև 23 տարեկան երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

2-րդ  տեղ

33

Իզաբելա Յայլյան

ծանրամարտ

երիտասարդների Եվրոպայի առաջնություն

3-րդ  տեղ

34

Սմբատ Մարգարյան

ծանրամարտ

երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

3-րդ  տեղ

35

Վարդան Միլիտոսյան

ծանրամարտ

երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

2-րդ  տեղ

36

Հենրիկ  Բադալյան

թաեքվոնդո

երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

2-րդ տեղ

37

Սերգեյ Ավանեսով

թաեքվոնդո

երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

38

Անդրանիկ Չափարյան

ձյուդո

մինչև 23 տարեկան երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

39

Վահե Մատինյան

ազատ ըմբշամարտ

պատանիների Եվրոպայի առաջնություն

2-րդ   տեղ

40

Տիգրան Մնացականյան

ազատ ըմբշամարտ

պատանիների Եվրոպայի առաջնություն

2-րդ   տեղ

41

Սլավիկ Գալստյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

   պատանիների  Եվրոպայի առաջնություն

2-րդ տեղ

42

Էդգար Թամազյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

   պատանիների  Եվրոպայի առաջնություն

2-րդ տեղ

43

Արմեն Մելիքյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

   պատանիների  Եվրոպայի առաջնություն

1-ին  տեղ

44

 Հրանտ Կալաչյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

   պատանիների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

45

Սիմոն Մարտիրոսյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

1-ին տեղ

46

Էդմոն Բաղդասարյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

2-րդ տեղ

47

Հենրիկ Խաչատրյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

3-րդ տեղ

48

Ժորժ Եղիկյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

2-րդ տեղ

49

Մանուկ Մկրտչյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

3-րդ տեղ

50

Տաթև Հակոբյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

3-րդ տեղ

51

Սարգիս Կիրակոսյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

1-ին  տեղ

52

Արսեն Մարտիրոսյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

2-րդ  տեղ

53

Սոնա Պողոսյան

ծանրամարտ

պատանիների  Եվրոպայի   առաջնություն

2-րդ  տեղ

54

Գագիկ Գեղամյան

թաեքվոնդո

պատանիների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

55

Արման Սիմոնյան

բռնցքամարտ

պատանիների  Եվրոպայի առաջնություն

1-ին տեղ

56

Ժորժիկ Մարության

բռնցքամարտ

պատանիների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

57

Հայկ Հովհաննիսյան

բռնցքամարտ

պատանիների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

58

Արման Հովհաննիսյան

բռնցքամարտ

պատանիների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

59

Արմեն Մաշակարյան

բռնցքամարտ

պատանիների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

60

Վարդան Քոսյան

բռնցքամարտ

պատանիների  Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

61

Դավիթ Ասատրյան

բռնցքամարտ

պատանիների  Եվրոպայի առաջնություն

1-ին տեղ

62

 Դեվիդ Սաֆարյան

 ազատ ոճի ըմբշամարտ

Համաշխարհային ունիվերսիադա

2-րդ տեղ

63

Մաքսիմ Մանուկյան

 հունա-հռոմեական  ըմբշամարտ

Համաշխարհային ունիվերսիադա

2-րդ տեղ

64

Արթուր Ալեքսանյան

հունա-հռոմեական  ըմբշամարտ

Համաշխարհային ունիվերսիադա

2-րդ   տեղ

65

Արթուր Քիրաջյան

բռնցքամարտ

Համաշխարհային ունիվերսիադա

2-րդ տեղ

66

Արսեն Ջուլֆալակյան

 հունա-հռոմեական  ըմբշամարտ

Համաշխարհային ունիվերսիադա

3-րդ տեղ

67

 Հենրիկ Մոքոյան

բռնցքամարտ

Համաշխարհային ունիվերսիադա

3-րդ տեղ

68

Տիգրան Կիրակոսյան 

սամբո

  մեծահասակների  Եվրոպայի     առաջնություն

2-րդ տեղ

69

Վաչիկ Վարդանյան

սամբո

    մեծահասակների  Եվրոպայի   առաջնություն

2-րդ տեղ

70

Մավրիկ Նասիբյան

սամբո

     մեծահասակների  Եվրոպայի  առաջնություն

3-րդ տեղ

71

 Սոսե Բալասանյան

սամբո

   մեծահասակների  Եվրոպայի    առաջնություն

3-րդ տեղ

72

Գրիգոր Մխիթարյան

սամբո

 երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

1-ին տեղ

73

 Մաքսիմ Մանուկյան

սամբո

    երիտասարդների Եվրոպայի առաջնություն

2-րդ տեղ

74

 Ջիվան Ղազարյան

սամբո

 երիտասարդների  Եվրոպայի առաջնություն

1-ին տեղ

75

 Էդիկ Պետրոսյան

սամբո

պատանիների Եվրոպայի առաջնություն

1-ին տեղ

76

Արթուր Հակոբյան

սամբո

    երիտասարդների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

77

 Ալբերտ Սարգսյան

սամբո

    պատանիների Եվրոպայի առաջնություն

2-րդ տեղ

78

Կարեն Մինասյան

սամբո

պատանիների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

79

Դավիթ Խաչատրյան

սամբո

պատանիների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

80

 Հարություն Առաքելյան

սամբո

պատանիների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

81

Ռոզա Խաչատրյան

սամբո

    երիտասարդների աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

82

Երջանիկ Կարապետյան

սամբո

    երիտասարդների աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

83

Գրիգոր Մխիթարյան

սամբո

 երիտասարդների   աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

84

 Էդիկ Պետրոսյան

սամբո

պատանիների աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

85

 Աշոտ Դանիելյան

սամբո

մեծահասակների աշխարհի առաջնություն

1-ին տեղ

86

Մավրիկ Նասիբյան

սամբո

     մեծահասակների   աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

87

 Սոսե Բալասանյան

սամբո

     մեծահասակների   աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

88

Երջանիկ Կարապետյան

սամբո

    մեծահասակների աշխարհի առաջնություն

3-րդ տեղ

89

Տիգրան Կիրակոսյան 

սամբո

  մեծահասակների   աշխարհի     առաջնություն

3-րդ տեղ

90

 Լիլիթ Մկրտչյան

 շախմատ

 մեծահասակների Եվրոպայի առաջնություն

3-րդ տեղ

91

Հովհաննես Գաբուզյան

 շախմատ

պատանիների Եվրոպայի առաջնություն

2-րդ տեղ

 Անկախ

Հայաստանի 10 լավագույն մարզիկները. անգամ խորհրդային տարիներին նման պարտադրանք չի եղել

Դս221324091379342932Տարին մոտենում է ավարտին, շուտով հայտնի կդառնա 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկի անունը: Ավանդաբար դա որոշվել է մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման միջոցով: Հարցումը կատարել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Բայց այս տարի նորամուծություն է կիրառվել: Քվեարկելու համար ցուցակ է տրամադրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Անգամ խորհրդային տարիներին նման պարտադրանք չի եղել:

Թերևս, նորմալ կլիներ, որ լավագույններին միանգամից հրապարակեր սպորտի գերատեսչությունը, բայց խառնվել հասարակական կազմակերպության գործերին, ուղղակի անթույլատրելի է:

Դա մարզական լրագրողների սրտովը չէ: Պարզապես, նրանց մի մասը կարող է բոյկոտել, չմասնակցել քվեարկությանը:

Ի դեպ, տարին բերքառատ չէ, շատ մարզիկներ չկան, որ հավակնում են լավագույնների թվում ընդգրկվելու: Ընդ որում, որպես թեկնածուներ մեծ թվով ոչ օլիմպիական մարզաձևի` սամբոյի ներկայացուցիչներ են: Տարօրինակ է նաև, որ ոչ մի ֆուտբոլիստի անուն չկա: Բացի այդ, լավագույն թիմերի համար երեք տեղ է առանձնացված և երեք թեկնածուի անուն է: Զարմանալի է, որ երկուսը մեր ֆուտբոլային թիմերն են: Դա այն դեպքում, երբ Հայաստանում ակումբային ֆուտբոլը խայտառակ մակարդակի է:

Զարմանալի է, որ չկան ծանրորդների, ձյուդոյիստների անուններ: Այդ մարզաձևերի ֆեդերացիաները պետությունից մեծ փողեր են ստանում, իսկ թե ինչ է արվում` ակնառու է:

Ահա թե, ովքեր են լավագույն մարզիկի կոչման հավակնորդները.

Ազատ ոճի ըմբշամարտ

Դավիթ Սաֆարյան. աշխարհի ու  Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն
Մուսա Մուրթազալիև. Եվրոպայի փոխչեմպիոն

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյան. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն
Վաչիկ Եղիազարյան. Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Արթուր Շահինյան. Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Արսեն Ջուլֆալակյան. աշխարհի առաջնության ու Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Ռոման Ամոյան. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան. Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն

Բռնցքամարտ

Արամ Ավագյան. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հենրիկ Մոքոյան. Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Արթուր Քիրաջյան. Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն

Մանրամարզություն

Արթուր Դավթյան. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սամբո

Աշոտ Դանիելյան. աշխարհի չեմպիոն
Տիգրան Կիրակոսյան. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մհեր Կարապետյան. Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Հակոբ Առաքելյան. Համաշխարհային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Երջանիկ Կարապետյան. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սոսե Բաղդասարյան. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր
Մավրիկ Նասիբյան. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր

Շախմատ

Զավեն Անդրիասյան. Համաշխարային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր
Լիլիթ Մկրտչյան- Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր

Լավագույն թիմերը

Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքական. Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակ». Չեմպիոնների լիգայի որոկավորման փուլում հաղթահարել է առաջին արգելքը
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Փյունիկ». Եվրոպա լիգայում հաղթահարել է որակավորման առաջին փուլի արգելքը

Ծանրորդները հավերժացրին Ռաֆիկ Հարությունյանի հիշատակը

ծանրաձողԱրմավիրի Սամաղար համայնքի մարզադպրոցի մրցահարթակը տրամադրվել էր հանրապետության պատանի  ծանրորդներին: «Սևան» մարզական ընկերության կազմակերպած  ավանդական ու հերթական միջոցառումն էր: Այն նվիրված էր  ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, երբեմնի ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանի մահվան 10-րդ տարելիցին:

Ծանրամարտի զարգացման ու տարածման գործում մեծ է Ռաֆիկ Հարությունյանի վաստակը: Նա եղել է ԽՍՀՄ ծանրամարտի  հավաքականի մարզիչ և առաջին հայ ծանրորդն էր, որ եռամարտում գրանցել էր 500 կգ արդյունք:

Հուշամրցաշարը 8-րդ անգամ էր անցկացում:

Մրցապայքարի էին դուրս եկել 5 մարզերի` Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի, շուրջ 90 պատանի ծանրորդ:

10 քաշային կարգերում հաղթողներ դարձան Մոնթե Մխիթարյանը (35 կգ, Մարտունու մարզադպրոց), Հովհաննես Պողոսյանը (40 կգ, Սամաղար), Արմեն Գրիգորյանը (45 կգ, Քասախ), Էդգար Գասպարյանը (50 կգ, Տափերական), Արթուր Ադամյանը (56 կգ, Սամաղար), Յուրիկ Վարդանյանը (62 կգ, Տափերական), Հայկազ Հակոբյանը (69կգ, Քասախ), Վոլոդիա Կոստանյանը (77կգ, Սամաղար), Տարոն Մկրտչյանը (85 կգ, Տափերական), Սմբատ Դավթյանը (+85 կգ, Քասախ):

 

Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը կմրցեն մարտի 1-ին

GՀանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը մարզվում է Գերմանիայում և ներկայացնում է այդ երկիրը, պատրաստվում է ուժերը չափել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, նույնպես Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Դա կլինի բռնցքամարտիկների երրորդ մրցամարտը: Այն կկայանա 2014-ի մարտի 1-ին Մագդեբուրգում։

Բռնցքամարտիկների առաջին մրցամարտում հաղթել էր Աբրահամը, իսկ երկրորդում` Շտիգլիցը։

Սյուզի Կենտիկյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սյուզի ԿենտիկյանԳերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Շտուտգարտի մարզապալտում 10 ռաունդանոց մրցամարտում ուժերը չափեց Եվրոպայի չեմպիոն, իտալուհի Սիմոնա Գալասի հետ: Հայ մարզուհին միավորներով հաղթեց 41-ամյա մրցակցուհուն և տիրացավ Եվրոպայի չեմպիոնի նրա գոտուն: Կենտիկյանը պահպանեց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով  աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում 32-րդ հաղթանակը տարավ:

Վիկտոր Պոլոտենկո. «Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում»

Viktor Polotenko«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարում մեր երկրի երիտասարդական հավաքականը, առաջ անցնելով Ուկրաինայի ներկայացուցիչներից, Վրաստանի, Ռուսաստանի թիմերից հետո գրավեց 3-րդ տեղը: Չնայած զբաղվածությանը` մեկ օրով Երևան էր այցելել Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն: Որպես Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում անցկացվող խաղին ներկա գտնվելու համար, նա Հայաստանի մայրաքաղաքից ուղևորվեց Սերբիա: Իսկ մինչ այդ Պոլոտենկոն  սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին:

 – Ինչպիսի՞ն են Ռուսաստանի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիաների համագործակցության հիմնական ուղղությունները:

– Հնարավորն արվում է, որպեսզի ավելի շատ համատեղ միջոցառումներ կազմակերպվեն, երկու երկրների հանդբոլիստները խաղան մրցաշարերում, մրցափորձ կուտակեն: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ կապերը սերտ են, և կազմակերպության նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել, նոր ծրագրեր ենք կազմել, պայմանավորվել ենք, որ թիմերը միասին պարապեն, խաղեր անցկացնեն: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանում սեմինարներ կկազմակերպվեն, որոնց կգործուղվեն ռուսաստանցի մասնագետները: Կօգնենք մրցավարների պատրաստման հարցում: Ի դեպ, Ռուսաստանում քիչ չեն բարձրակարգ հայ մասնագետները: Ճանաչված են նաև մրցավարներ Զոպունյան քույրերը: Նրանք բնակվում են Կրասնոդարում: Կաջակցենք նաև տեսուչների պատրաստման հարցում: Մարզիչների աճեցման խնդիրը մի փոքր ուրիշ է, ավելի դժվար: Բայց գլխավորն այն է, որ Ռուսաստանի, Հայաստանի  պատանիները և աղջիկները միմյանց հետ մրցումների մասնակցեն: Նախընտրելի է, որ Հայաստանին մոտ Ռուսաստանի տարածաշրջանների հետ այդ կապը լինի: Գաղտնիք չէ, որ փոխադրամիջոցներից օգտվելու համար զգալի ծախսեր են պահանջվում: Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները երևանյան մրցաշարին մասնակցելու համար ավտոբուսներով էին ժամանել Հայաստան: Մենք կարող էինք հնարավորություն տալ ինքնաթիռով գալու, բայց տոմսերը զեղչով էինք գնել, քանի որ ֆինանսների պակասը ներկայումս հիմնախնդիրներ է առաջացնում: Մտածում ենք պարբերաբար միջազգային պատանեկան մրցաշարեր կազմակերպել և հրավիրել նախկին Խորհրդային  Միության հանրապետությունների հանդբոլիստների թիմեր: Տոլյատիում այդպիսի մրցաշար է անցկացվելու, շուրջ 5 տասնյակ թիմ է հավաքվելու: 9-16 տարեկանների թիմեր են հանդես գալու: Ցանկալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն էլ խաղան:

 – Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի ֆինանսական վիճակը կայո՞ւն է, որո՞նք են հիմնական խնդիրները:

– Ցանկալի է, որ ֆինանսական վիճակն ավելի լավ լինի: Գլխավոր հիմնախնդիրը ֆեդերացիայի հովանավորներ գտնելն է:

հանդբոլ – Ինչքա՞ն է Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի բյուջեն: Ինչպիսի՞ն այն պետք է լինի, որ աշխատանքը բնականոն կազմակերպվի:

– Մեր երկում այլ համակարգ է: Հավաքականներին ֆինանսավորում է պետությունը` սպորտի նախարարությունը: Իսկ մյուս հարցերը կարգավորվում են այն միջոցների հաշվին, որոնք հայթայթվում են: Հեռարձակումների խնդիր կա: Ցուցադրության համար ֆեդերացիան է վճարում, քանի որ քարոզչության խնդիր կա: Հետխորհրդային շրջանի մեծ տարբերությունը Արևմուտքի հետ դա է: Եվրոպական երկրներում հեռուստաընկերություններն են վճարում, որպեսզի սպորտ ցուցադրեն, իսկ ներկայումս Ռուսաստանում սպորտի ներկայացուցիչներն են ցուցադրության համար փողեր տրամադրում հեռուստաընկերություններին: Դուք էլ այդ խնդիրն ունեք: Մինչև դա չկարգավորվի, իրավիճակը չի փոխվի: Իսկ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան պահանջում է, որ տարբեր երկրներում խաղերը պարտադիր հեռարձակվեն: Եվ եթե Հայաստանում կազմակերպվի եվրոպական պաշտոնական ստուգատեսի շրջանակում  մրցաշար, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան խնդիր է դնելու, որ Հայաստանից հեռարձակման ազդանշան լինի, իսկ դրա համար պետք է վճարի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Այս առումով իրավիճակը բարդ է, և շատ բան կախված է զանգվածային լրատվամիջոցներից և հովանավորներից: Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով տարեկան շուրջ մեկ միլիոն դոլար է ստանում: Ռուսաստանի նման խոշոր երկրի համար դա քիչ է, եթե հաշվի առնենք, որ 10 հավաքական կա: Տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների 3-ական թիմեր ունենք, մարզիկների և մարզուհիների  2-ական թիմ էլ լողափնյա հանդբոլում է: Դրանք մասնակցում են միջազգային բոլոր ստուգատեսներին, և պարզ է, թե ինչպիսի ահռելի ծախսեր են անհրաժեշտ: Դժվար է ասել, թե ինքան փող կպահանջվի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար, դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ տարին ինչ մրցումներ են անցկացվելու: Ցանկալի արդյունքի հասնելու համար ֆինանսներն ինչքան շատ լինեն, այնքան լավ:

 – Հայաստանում գործարարները խուսափում են հանդբոլը զարգացնելու համար փողեր ներդնելուց: Ռուսաստանո՞ւմ էլ նույն պատկերն է:

– Պետությունից չդժգոհելու խնդիր չկա, քանի որ ղեկավար այրերի համար այդ ամենն ավելի տեսանելի է: Ցավալին այն է, որ մեխանիզմ չկա, որպեսզի հովանավորները շահագրգռված լինեն սպորտին օգնել, փողեր ներդնել: Այդ պարագայում ինչպե՞ս կարող է խաղային մարզաձևերի պրոֆեսիոնալ ակումբը գոյատևել: Խաղերի քանի՞ տոմս է պահանջվում վաճառել, որպեսզի թիմերը փող ունենան: Ենթադրենք` հազար հանդիսական է հավաքվում, դա հարցի լուծում չէ: Նախկին խորհրդային հանրապետություններում սպորտը սոցիալական բաղադրիչ էր համարվում: Մինչդեռ ներկայումս սպորտը պրոֆեսիոնալ է դարձել, մարդիկ դրա միջոցով փորձում են վաստակել:

 – Նախագիծ կար հետխորհրդային երկրների, դրանց հարակից երկրների հետ համատեղ լիգա ստեղծելու: Այն ուժի մե՞ջ է մնում:

– Չորս տարի առաջ էր, որ այդ մասին խոսակցություններ սկսվեցին: Բայց կրկին հովանավորների խնդիր կա: Եթե բասկետբոլում, տափօղակով հոկեյում հովանավորների օգնությամբ լիգաներ են ստեղծվել, ապա հանդբոլում դա դժվար է: Գաղափարը կա, մնում է: Բարդ է այն իրագործելը: Հարց է, թե  ով պետք է վճարի, ասենք, Տաշքենդից ինքնաթիռով Տալլին ուղևորվող թիմի ծախսերը, կամ էլ Դուշանբեի թիմն ինչպես, ինչ միջոցներով պետք է հասնի Երևան և այլն:

 

– Ձեր կարծիքով` ներկայումս Հայաստանում հանդբոլն ի՞նչ մակարդակ ունի:

– Խնդիրները նույնն են, որոնք կան նաև մեր երկրում: Ինչքան հաճախակի հանդիպեն, միասին պարապեն, խաղան Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն իրար հետ, այնքան արագ էլ մարզաձևը երկու երկրներում կզարգանա: Ռուսաստանը ներկայումս հանդբոլի առաջատար երկիր չէ: Հետ ենք մնացել, և այդ մասին աներկյուղ ասում եմ: Հետ ենք մնացել մարզիչների, խաղացողների պատրաստման հարցերում: Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում: Հայաստանի ներկայացուցիչներն էլ համանման խնդիրներ ունեն: Օրինակ` երևանյան միջազգային մրցաշարն անցկացվում է «Դինամո» մարզասրահում, որի դահլիճը հանդբոլ խաղալու համար փոքր է: Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպումներ է անցկացնելու այստեղ, իսկ հունվարին խաղալու է Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, ուժերն է չափելու տանտերերի, Թուրքիայի հավաքականների հետ: Դժվար է լինելու այն առումով, որ Ռումինիայում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահում են խաղերն անցկացվելու: Ստացվում է, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճում մրցելու: Ընդ որում, Ռումինիայի հավաքականից վախենում է անգամ Ռուսաստանի ընտրանին:

 – Ռուսաստանի հավաքականի առաջատարներից է Սամվել Ասլանյանը, որը «Չեխովսկիե մեդվեդի» ակումբից տեղափոխվել է ուժեղ նոր թիմ: Նա իրեն ինչպե՞ս է զգում «Պերմսկիե մեդվեդի» թիմի կազմում:

– Առաջինը Մոսկվայի մարզի թիմ է: Եվ փոխվել է քաղաքանությունը, պրոֆեսիոնալ ակումբն այլևս պետական աջակցություն չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ թիմում էին հանդես գալիս Ռուսաստանի հավաքականի բոլոր հանդբոլիստները: Այժմ այդ խաղացողները կարողություններն են փորձում արտասահմանյան տարբեր ակումբներում: Հնարավոր է, որ դա ավելի լավ է: Ժամանակը ցույց կտա: Մեծ մասը տեղափոխվել է Մակեդոնիա և խաղում է մի թիմում, որը ռուսաստանցի գործարար է հովանավորում: Ստացվում է, որ այդ երկրում փողեր ներդնելը հանդբոլում ավելի ձեռնտու է, քան Ռուսաստանում: Ընդ որում, նա ֆինանսավորում է հանդբոլիստների և հանդբոլիստուհիների թիմեր: Դա որոշ առումով վիրավորական է: Ինչ վերաբերում է Ասլանյանին, ապա նոր թիմում նա պետք է կրկին փորձի իրեն առաջատար դրսևորել:

 – Ռուսական թիմերում կա՞ն հայ խաղացողներ: Արգելքներ չե՞ն ծագի, եթե ոմանք ցանկանան խաղալ Հայաստանի դրոշի ներքո:

– Ոչ մի խնդիր չկա: Երջանիկ կլինի ամեն հայ, եթե ազգային թիմի պատիվը պաշտպանի: Այդպիսի հնարավորությունն օգտագործելուց հրաժարվել չի կարելի:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ