Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մրցանակը հանձնեց հաղթող դարձած հավաքականին

MHM83684 copy-1«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի վերջին` Հայաստան-Ուկրաինա հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետոթյան վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խաղից հետո նա մարզասրահում մասնակցեց ստուգատեսի փակման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը շնորհավորեց կազմակերպիչներին մրցաշարը հաջող անցկացնելու համար և պարգև հանձնեց Տիգրան Սարգսյանին` սպորտի զարգացմանը մեծ ուշադրություն դարձնելու համար:

«Դինամո» մարզընկերության նախագահ Գառնիկ Հայրապետյանը Հայաստանի վարչապետին խորհրդանշական պարգև հանձնեց` նախորդ դարում պատրաստված «Դինամո»-ի  հուշագավաթ: Նա  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին նվիրեց  «Դինամո» մարզընկերության տարեգրությանը նվիրված բացառիկ հրատարակություն: Հայրապետյանը Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանին հանձնեց  «Դինամո» մարզընկորոյան վկայական, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը նախկինում այդ կազմակերպության դրոշի ներքո էր հանդես եկել:

ՀՀֆ նախագահը հայտնեց, որ տոնական օրեր էին, և միջացառումը ստացվել է, մարզասերներն էլ հաճելի բազմաթիվ ակնթարթների ականատեսն են դարձել: Նշվեց նաև, որ միջազգային այս մրցաշարը շարունակական է լինելու:

Հետո բոլոր թիմերի ներկայացուցիչներին որպես հուշանվեր հանձնվեցին ձեռքի ժամացույցներ:

Դա կատարեցին Սարգիս Գրիգորյանը, Յուրի վարդանյանը, Վահրամ Առաքելյանը և Գառնիկ Հայրապետյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, միջազգային մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար, գեղեցիկ հուշագավաթ նվիրեց ՀՀՖ նախագահ Սարգիս Գրիգորյանին:

Հայաստանի վարչապետը գլխավոր մրցանակը հանձնեց Վրաստանի հավաքականի ներկայացուցիչներին: Ի դեպ, այն մարզասրահ բերեցին կրկեսային արտիստները` ուշագրավ բեմականացումով: Դա անակնակալ էր և ոգևորություն առաջացրեց մասնակիցների և հանդիսականների շարքերում:

Պարգևատրվեցին նաև տարբեր անվանակարգերի լավագույն խաղացողները` Ալեքսանդր Ցխվիարաշվիլին (Վրաստան, ձախ անկյուն), Թեյմուրազ Օրջոնիկիձեն (Վրաստան, ձախ կիսամիջին), Տիմոֆեյ Մասլեննիկովը (Ռուսաստան, աջ անկյուն), Մաքսիմ Ստրելնիկովը (աջ կիսամիջին, Ուկրարնա), Հրաչիկ Մարգարյանը (Հայաստան, խաղարկող), Ալեքսանդր Կոչետկով (Ռուսաստան, գծի խաղացող), Զուրաբ Ցինցինաձեն (Վրաստան, դարպասապահ): Լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը հանձնվեց Թեյմուրազ Օրջոնիկիձեին (Վրաստան):

Վերջում հրավառություն եղավ:

Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչներին

MHM83679Հանդբոլի երևանյան միջազգային մրցաշարում 3-րդ տեղի համար պայքարը ևս լարված ստացվեց: Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների մրցամարտում տանտերերը սկզբից տիրեցին նախաձեռնությանը, և իրենց օգտին գրանցեցին առաջին խաղակեսը: Ուկրաինացիները շարունակ հետապնդողի դերում էին: Խաղավարտից մեկ րոպե առաջ Հայաստանի հավաքականը հաղթում էր 21:20 հաշվով: Ուկրաինացի խաղացողները չկարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ ահա մերոնք արդյունավետ հակագրահ ձեռնարկեցին և լուսատախտակի վրա վառվեց 22:20 հաշիվը: Խաղն ավարտվեց, իսկ մերոնք մրցաշարն ավարտեցին 3-րդ տեղում:

Հայաստանի հավաքականի խաղացող, ալավերդցի Հրաչիկ Մարգարյանը 11 գնդակ խփեց մրցակցի դարպասը: 5 անգամ էլ աչքի ընկավ վանաձորցի Էրիկ Դալլաքյանը:

Չնայած պարտությանը Ուկրաինայի հավաքականի մարզիչ Ալեքսեյ Սավչենկոն դժգոհ չէր: Նա հայտնեց, որ լավ առիթ էր, որպեսզի իր սաները, միջազգային մրցաշարի մասնակցելով, թրծվեն, բարձրացնեն խաղմակարդակը:

Նա մասնավորապես ասաց. «Տարբեր երկրների երիտասարդական հավաքականների միջազգային մրցաշարը ստացվեց: Եվրոպական խաղամակարդակ էր, լավ թիմեր էին հավաքվել: Հանդբոլիստները մրցեցին, բարեկամացան: Ցանկալի է, որ կրկին Երևան այցելենք և միջազգային մրցաշարի մասնակցենք: Հայաստանի հավաքականը խոստումնալից է, այն կարող է ավելի առաջադիմել»:

Հանդբոլի Վրաստանի երիտասարդական հավաքականն անակնկալ մատուցեց

MHM83680Երևանի «Դինամո» մարզասարահում ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 4-րդ մրցաշարը: Գլխավոր մրցանակի համար պայքարեցին Ռուսաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականները, որոնք երկուական հաղթանակ էին գրանցել իրենց օգտին:

Վրաստանի ներկայացուցիչներն անակնկալ մատուցեցին: Նրանք առաջին  խաղակեսում առջևում էին 17:13 հաշվով և խաղն հասցրին հաղթական վերջաբանի`33:28 հաշվով:

Վրաստանի հավաքականի մարզիչ Տիտե Կալանտաձեի ուրախությանը սահման չկար:

«Մրցաշարը բարձր մակարդակով էր կազմակերպված: Ուժեղ թիմեր էին հավաքվել և դա պայքարին սրություն էր հաղորդում: Ի դեպ, եթե նախկինում այս մրցաշարին մասնակցում էին մեծահասակ հանդբոլիստները, ապա այս անգամ պայքարի բովում էին հայտնվել տարբեր երկրների երիտասարդ, հեռանկարային խաղացողները: Հայաստանի հավաքական ևս ակնառու առաջընթաց ունի: Մեր երկու երկրների երիտասարդական հավաքականները հաճախակի են համատեղ ուսումնամարզական հավաքներ, ստուգողական խաղեր անցկացնում: Փաստորեն,  Եվրոպայի առաջնությունից առաջ թեստային հանդիպմներ էին, և ինձ համար էլ անսպասելի էր, որ հաղթեցինք հատկապես Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին: Ի դեպ, Հայաստանի հավաքականի  նկատմամբ էլ դժվարությամբ առավելության հասանք: Նշանակում է, որոշ բաներ ստացվում են»,- ասաց նա:

Հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը

10884_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպմանը, որում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: 21:20 հաշվով առավելության է հասել Հայաստանի երիտասարդական ընտրանին և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալներին:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի հավաքականը, որը եզրափակիչում հաղթանակ է տարել ռուսաստանցի երիտասարդ հանդբոլիստների նկատմամբ:
«ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկությունում առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:
Մրցաշարի մասնակիցները ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի կողմից պարգևատրվել են գավաթներով և հուշանվերներով:

«Տարվա լավագույն մարզիչ» դափնեկրի կոչմանը հավակնում է ֆուտբոլի 10 մասնագետ

հմ վիշապ3c0h554.bildՖուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի դափնեկրի կոչման հավակնորդների ցանկը:

10 մարզիչներ են ներկայացվել  լավագույնը ճանաչվելու համար: Ահա թե ովքեև են արժանավորները.

  1. Կառլո Անչելոտի
  2. Ռաֆայել Բենիտես
  3. Անտոնիո Կոնտե
  4. Վիսենթե դել Բոսկե
  5. Ալեքս Ֆերգյուսոն
  6. Յուպ Հայնկես
  7. Յուրգեն Կլոպ
  8. Ժոզե Մոուրինյո
  9. Լուիս Ֆելիպե Սկոլարի
  10. Արսեն Վենգեր

 

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն. մասնակիցների դասավորությունը

 

25441 chessԹուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Ադրբեջանի ընտրանիի հետ: Փաստորեն, կմրցեն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները:

Հիշեցնենք, որ օրերս Լեհաստանում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում երկու երկրների ներկայցուցիչների մրցամարտն ավարտվել էր 2:2 հաշվով:

Մարզասերները տեղյակ են, որ 4-րդ տուրում մերոնք 1,5:2,5 հաշվով զիջել են Չինաստանի ներկայցուցիչներին: Մյուս մրցամարտերում գրանցվել էին այսպիսի արդյունքներ. Գերմանիա – Ուկրաինա 1։3, Ադրբեջան – Ռուսաստան՝ 1,5 ։ 2,5, Եգիպտոս – ԱՄՆ՝ 0,5 ։ 3,5, Թուրքիա – Հոլանդիա՝ 0,5 ։ 3,5

Մասնակիցների դասավորությունը

1. ՈՒկրաինա 8 10½
2. Հայաստան 5 9
3. Ռուսաստան 5 8
4. ԱՄՆ 4 9½
5. Ադրբեջան 4 8½
6. Նիդերլանդներ 4 8½
7. Չինաստան 4 8
8. Գերմանիա 4 8
9. Թուրքիա 2 5½
10. Եգիպտոս 0 4½

Նորը և հինը` հայկական բռնցքամարտում

Կարեն Աղամալյան13704Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը: Նա  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Գևորգյանը  նախկինում բռնցքամարտիկ է եղել, միջազգային կարգի սպորտի վարպետ է, տեղյակ է  այս մարզաձևի խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԲՖ–ի նախկին նախագահը Արման Մուրադյանն էր, որի ընտանիքին է պատկանում նաև Երևանի մարզահամերգային համալիրը: Նա հրաժարական էր տվել պատճառաբանելով, որ Մոսկվայում է լինում, զբաղված է: Իսկ հրաժարականի հիմնական պատճառ կարելի է համարել մեր մարզիկների ձախողումները վերջին շրջանի միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, մասնավորապես` 2012-ին կայացած օլիմպիական խաղերում, օրերս անցկացված աշխարհի առաջնությունում:

Նորընտիր նախագահը երկու շաբաթ ժամանակ է խնդրել, որ ամիջականորեն ծանոթանա իրավիճակին և հստակեցնի, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գխավորում է Կարեն Աղամալյանը: Հետաքրքիր է, թե նա ինչն է համարում պատճառը, որ օրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգ դուրս եկած մեր երկրի 6 մարզիկներն էլ անմասն մնացին աշխարհի առաջնությունում խաղարկված պարգևներից:

Աղամալյանը հայտնեց, որ բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ ունեցել է, սակայն աշխարհի առաջնությունում մրցակցությունը մեծ է: Ընդ որում, Հայաստանի հավաքականի 4 մարզիկ առաջին հանդիպումները տանուլ է տվել և պայքարից դուրս է մնացել` մրցակիցներին զիջելով 1:2 հաշվով: Այնուամենայնիվ, նա չթաքցրեց, որ վստահ է եղել, որ  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մյուսներից ավելի հաջող հանդես կգա:

Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է`  նրա պարտվելու պատճառն այն է, որ նա երկար ժամանակ խոշորամասշտաբ ստուգատեսների չի մասնակցել, մասնագետը հայտնեց, որ  օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներից հետո ավելի ներկայացուցչական ստուգատեսներ չեն եղել, բայց Կորյունը դարձել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն: Աղամալյանն այն կարծիքին է, որ Սողոմոնյանը երիտասարդական բռնցքամարտ է վարում, որը մեծահասակների ռինգում հաջողություն չի կարող բերել: Աշխարհի առաջնությունում էլ նա հավասար պայքարում է պարտվել Կոստա Ռիկայի ներկայացուցչին, որը հետագայում դարձել է մրցանակակիր:

«Թեև մեր մարզիկներն աշխարհի առաջնությունում մեդալի չտիրացան, սակայն մեծ աճ կա: Հավաքականը երիտասարդ է, միջին տարիքն է` 20-20,5-ը, և բոլորն էլ պայքարող են: Իմ կարծիքով, ոչ մի բռնցքամարտիկ չի ձախողվել: Հովհաննես Բաչկովի (60 կգ), Արման Հովիկյանի (75 կգ) մրցամարտերն անկողմնակալ չէին: Բայց չեմ ցանկանում մեդալ չստանալու համար մրցավարներին մեղադրել: Այդուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանն այսպիսի ստուգատեսներում մրցավար ունենա: Կարծում եմ, որ մեր բռնցքամարտիկներն աճելու տեղ ունեն, և հետագայում հաղթանակները նրանց ուղեկից կլինեն: Բոլորից էլ մեծ սպասելիքներ ունեմ: Հայաստանի հավաքականի անդամներից երեքին հրավիրել են ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումների` Արամ Ամիրխանյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Դանիելյանին: Ընդ որում, պրոֆեսիոնալների մրցումներում հնարավոր է վարկանիշ լրացնել հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս կարգը նորություն չէ, 4-րդ տարին է գործում, սակայն նախկինում Հայաստանից բռնցքամարտիկներ չեն մասնակցել այդ մրցումներին: Իսկ 2014-ի մրցումների օրացուցային պլանը դեռևս հստակեցված չէ: Փետրվարին անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, սակայն ինձ համար կարևոր է միջազգային մրցաշարերի արդյունքը: Բռնցքամարտիկ կա, որ մեր երկրի եռակի չեմպիոն է դարձել, բայց դրսում կազմակերպված միջազգային մրցաշարերում ոչ մի հաղթանակ չի կարողացել տանել»,- ասաց  Աղամալյանը:

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն` Չինաստան – Հայաստան՝ 2,5-1,5

chess-5Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության  չորրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին:

Ըստ խաղատախտակների ներկայացնենք կատարվածը:

Լևոն Արոնյանը հաղթեց Լի Չաոյին, սակայն Սերգեյ Մովսիսյանը զիջեց Դինգ Լիրենին, Վլադիմիր Հակոբյանն էլ`Բու Քսյանջիին, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Հյու Յանցզիի հետ։
Մերոնք աշխարհի առաջնությունում առաջին անգամ սայթաքեցին:

 

 

Հանդբոլի երևանյան միջազգային մրցաշարի հաղթողը կորոշվի Ռուսաստանիև Վրաստանի երիտասարդական հավաքականների մրցամարտում

MHM83665-1«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը վաղը կայանլիք խաղում կվիճարկեն Ռուսաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականները: Այսօր այդ թիմերը երկրորդ հաղթանակները տարան:
Ռուսաստանի ներկայացուցիչները 43:26 (20:13) հաշվով առավելության հասան Ուկրաինայի թիմի նկամամբ: Իսկ ահա, Հայաստանի հավաքականը 21:32 (10:16) հաշվով զիջեց Վրաստանի թիմին:
Թեև մերոնք բացեցին հաշիվը, սակայն վրացի հանդբոլիստները հետո  առաջ անցան: Հանդիպման ընթացքում եղավ մի պահ, երբ մերոնք զիջում էին 3 գնդակի տարբերությամբ, սակայն բեկումը չկայացավ:
Ուշագրավն այն է, որ Հայաստանի հավաքականի խաղացողներից ալավերդցի Հրաչիկ Մարգարյանը 14 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը հայտնեց, որ արժանի մրցակցի հետ են ուժերը չափել և հիմնականում մերոնց խանգարել է միջազգային հանդիպումների մրցափորձի պակասը:
Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի թիմիի հետ, որը նույնպես երկու խաղ տանուլ է տվել:

Ո՞ւմ է պատկանում Հայաստանի լավագույն մարզիկների որոշման նախաձեռնությունը

սպորտի նախՀայաստանի պորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացավ 2013 թվականի մարզիկների լավագույն  տասնյակը որոշելու կարգի վերաբերյալ քննարկում:

Նոյեմբերի 8-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նախարարության պաշտոնական կայքում հրապարակել էր նախարարության կողմից մշակված օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների նախագիծը, իսկ դրանց վերաբերյալ մարզական լրագրողների և ֆեդերացիաների կողմից արված առաջարկներն ու դիտողությունները մինչև քննարկումը ներկայացվել էին գրավոր:

Քննարկմանը ներկա էին տարբեր լրատվական միջոցների լրագրողներ, մարզական ֆեդերացիանների  և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:

Քննարկումը վարեցին նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անանյանը և նախարարության՝ Սպորտի  բարձրագույն  նվաճումների քաղաքականության  վարչության  հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը:

Հանդիպումը միտված էր մարզական լրագրողների հետ համատեղ քննարկել և ի մի բերել լավագույն  մարզիկների ընտրություն կատարելու սկզբունքները՝ հնարավորինս բացառելով սուբյեկտիվ մոտեցումները:

Սկզբում ներկաները հնչեցրին իրենց առաջարկներն ու տեսակետները և ծավալվեց մասնագիտական  բուռն քննարկում:

Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հիմնական տեսակետները որ հնչեցին՝ վերաբերում էին  թիմային և անհատական մարզաձևերը գնահատելու մեխանիզմ մշակելուն, որը թույլ կտա արդարացիորեն  տարանջատել ու գնահատել թիմային և անհատական մարզաձևերում մարզիկների ցուցաբերած արդյունքները:

Ներկաները բարձր գնահատեցին նախարարության նախաձեռնությունը, նաև  իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին առաջարկված գնահատման նախնական տարբերակի  վերաբերյալ՝ ընդգծելով սակայն, որ իրենցից շատերն ունեն մտավախություն, որ նախարարության առաջարկած միավորներով գնահատման պարագայում կունենան իրենց ներքին համոզմունքով ընտրություն կատարելու ավելի նվազ հնարավորություն:

Ուստի որպես իրավիճակի լուծում հնչեցին մի շարք առաջարկներ:

Այդուհանդերձ բուռն քննարկումներից ու բանավեճերից հետո  որոշվեց, որ տարվա լավագույն մարզիկի որոշման  հարցում չկատարվեն փոփոխություններ՝ միայն մեկ բացառությամբ ՝ թեկնածունների ցանկը որոշելու հարցը մարզական լրագրողների ցանկությամբ վստահվեց ՀՀ սպորտի և երիասարդության հարցերի  նախարարությանը:

Հ.Գ. Ի դեպ, նախկինում թեկնածուների ցանկ չէր էլ ներկայացվում, իսկ հետագայում դա արվում էր, որպեսզի է աղաղակող փաստեր չգրանցվեն: Մյուս կողմից էլ` եթե նախարարությունն է թեկնածուների ցանկը ներկայացնում, ուրեմն նախաձեռնությունը ոչ թե հասարակական կազմակերպությանն է, այլ` գերատեսչությանը…

Ըստ Գարրի Կասպարովի`ո՞վ կարող է հաղթել շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կառլսենին

գկKKՇախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը համացանցում անդրադարձել է այն հարցին, թե ով կարող է հաղթել շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և դառնալ շախմատի նոր արքա:

Նա այդ կոչմանն արժանանալու հիմնական հավակնորդներ է համարում Վլադիմիր Կրամնիկին և Լևոն Արոնյանին:

Հիշեցնենք, որ Կասպարովը շատ է օգնել Կառլսենին, որպեսզի նա հասնի ցանկալի բարձունքին:

Իսկ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կայանալու է 2014-ի  մարտին Խանտի Մանսիյսկում: Հաղթողն իրավունք է ստանալու  պայքարելու Կառլսենի հետ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 4 աստիճանով

հհ221341111381998468Հրապարակվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, չնայած հաշվետու ժամանակաշրջանում չի անցկացրել հանդիպումներ, այդուհանդերձ, առաջադիմել է 4 աստիճանով և զբաղեցնում է ռեկորդային՝ 34-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին: ապա հաջորդում են Գերմանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները:

 

1. Իսպանիա – 1554 միավոր

2. Գերմանիա – 1318

3. Արգենտինա – 1251

4. Կոլումբիա – 1200

5. Պորտուգալիա – 1172

6. Ուրուգվայ – 1132

7. Իտալիա – 1120

8.Շվեյցարիա – 1113

9.Հոլանդիա – 1106

10.Բրազիլիա-1102

18. Ուկրաինա – 907

22. Ռուսաստան – 870

34. ՀԱՅԱՍՏԱՆ – 716

68. Ուզբեկստան – 526

82. Բելառուս – 431

95. Ադրբեջան-363

96. Էստոնիա – 360

97. Մոլդովա – 359

101. Վրաստան – 330

102. Լիտվա – 326

116. Տաջիկստան – 286

119. Լատվիա – 272

132. Ղազախստան – 216

137. Թուրքմենստան – 195

146. Ղրղզստան – 155

«Ուրալը» Խիմկի է մեկնել առանց էդգար Մանուչարյանի և Արթուր Սարկիսովի

ասArtur-SarkisovԵկատերինբուրգի  «Ուրալի» ֆուտբոլիստներն այսօր ուղևորվել են  մերձմոսկովյան «Խիմկի»:

Վաղը Արթուր Սարկիսովի ու Էդգար Մանուչարյանի թիմը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության շրջանակում մրցելու է Մոսկվայի «Դինամոյի» հետ, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

«Ուրալը» Խիմկի է մեկնել առանց Մանուչարյանի և Սարկիսովի: Նրանք վնասվածքներ ունեն:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Չինաստանի ընտրանին է

25441 chessԹուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում այսօր կկայանա չորրորդ տուրի մրցամարտերը:

Հայաստանի հավաքականի մրցակիցը Չինաստանի  ընտրանին է։

Լևոն Արոնյանը կմրցի Լի Չաոյի, Սերգեյ Մովսիսյանը՝ Դինգ Լիրենի, Վլադիմիր Հակոբյանը՝ Բու Քսյանջիի, Գաբրիել Սարգսյանը՝ Հյու Յանցզիի հետ։

Մասնակիցների դասավորությունը

1. ՈՒկրաինա 6 7½
2. Հայաստան 5 7½
3. Ադրբեջան 4 7
4. Գերմանիա 4 7
5. Ռուսաստան 3 5½
6. ԱՄՆ 2 6
7. Չինաստան 2 5½
8. Նիդերլանդներ 2 5
9. Թուրքիա 2 5
10. Եգիպտոս 0 4

Հայաստանի շախմատիստների ընտրանին հաղթեց ԱՄՆ-ի թիմին` 2,5:1,5 հաշվով

Հայաստան շախմատՄարզասերներին տեղյակ էինք պահել, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:

Եվ ահա, Հայաստան-ԱՄՆ շախմատային հակամարտության մյուս մրցամարտերում գրանցվեցին խաղաղ արդյունքներ:

Հիշեցնենք, որ մրցում էին Սերգեյ Մովսիսյանը և Գատա Կամսկին, Վլադիմիր Հակոբյանը և Ալեքսանդր Օնիշչուկը, Գաբրիել Սարգսյանը և Վարուժան Հակոբյանը:

Այսպիսով, մեր ընտրանին առավելության հասավ 2.5։1։5 հաշվով: Դա մերոնց երկրորդ հաղթանակն է Անթալիայում:

Լևոն Արոնյանը հաղթել է Հիկարու Նակամուրային

լա10295691323008183Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկավող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության  3-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերն է չափում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Վերջիններս նախորդ տուրւմ 3:1 հաշվով առավելության են հասել Ռուսաստանի թիմի նկատմամբ:

Եվ ահա, Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 42-րդ քայլին ստիպել է անձնատուր լինել մրցակցի թիմի առաջատարին` ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Շարունակվում են Մովսիսյան-Կամսկի, Վլադիմիր Հակոբյան-Օնիշչուկ, Սարգսյան-Վարուժան Հակոբյան պարտիաները:

Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Ռուսաստանի թիմին

IMG_8418«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկիզբը մերոնց համար խոստումնալից էր: Տանտերերն առաջինը գրավեցին մրցակցի դարպասը: Հետո, նրանք առջևում էին 2:1 հաշվով, բայց ավելին անել չհաջողվեց:

Ռուսաստանի հավաքականը 20:8 հաշվով հաղթեց առաջին կեսում: Ի վերջո, հյուրերն առավելության հասան 45:13 հաշվով:

Վաղը կկայանան Ռուսաստան-Ուկրաինա, Վրաստան-Հայաստան հանդիպումները:

Վրաստանի ներկայացուցիչները հաղթեցին ուկրաինացիներին

IMG_8536«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» երևանյան միջազգային մրցաշարում առաջինը խաղահրապարակ դուրս եկան Ուկրաինայի և Վրաստանի երիտասարդական հավաքականները: Վրացի հանդբոլիստներն ավելի արագաշարժ էին, և դա էլ նրանց օգնեց առաջին խաղակեսն իրենց օգտին գրանցել` 19:11 հաշվով:

Հանգստից հետո ուկրաինացիները մեծ ջանքեր ներդրեցին`փորձելով վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն Վրաստանի ներկայացուցիչները ֆիզիկական լավ պատրաստականություն դրսևորեցին և պահպանեցին առավելությունը: Ի վերջո, նրանք հաղթեցին 33:28 հաշվով:

Երևանում շուքով բացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը

IMG_8212Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 4-րդ մրցաշարի բացման արարողությունը:
Ամեն բան շուքով արվեց: Հանդիսավորությամբ մարզասրահ բերվեցին մասնակից երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի  դրոշները, թիմերի խաղացողները շարքեր կազմեցին:
Ողջույնի խոսք ասացին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, «Դինամո» մարզընկերության փոխնախագահ Գառնիկ Հայրապետյանը, Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն:
Անակնկալ մատուցեց Հայասատանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Նա իր ելույթը սկսեց հայերեն, նշելով, որ այս մրցաշարի կազմակերպումը նպաստում է տարբեր ժողովուրդների կապերի սերտացմանը, իսկ մեր մարզասերների համար լավ նվեր է, հետո էլ մասնակիցներին ողջունեց  նաև ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն և միջազգային մրցաշարը հայտարարեց բացված:

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն` Հայաստան-ԱՄՆ

25441 chessԹուրքիայի Անթալիա քաղաքում այսօր պայքարը կշարունակեն շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցները, կկայանան 3-րդ տուրի մրցամարտերը: Այսօր Հայաստանի հավաքականը խաղալու է ԱՄՆ-ի ընտրանու հետ: Ի դեպ, ԱՄՆ-ի հավաքականի կազմում է հանդես գալիս նախկին երևանցի Վարուժան Հակոբյանը:

Ուժերը կչափեն նաև հետևյալ մրցակից զույգերը` Ուկրաինա – Ադրբեջան, Հոլանդիա – Գերմանիա, Ռուսաստան – Չինաստան, Թուրքիա – Եգիպտոս:

Թիմերի դասավորությունն այսպիսին է` 1-3. Ադրբեջան, Գերմանիա, Ուկրաինա՝ 4-ական միավոր, 4. Հայաստան՝ 3, 5-6. ԱՄՆ, Չինաստան՝ 2-ական միավոր, 7. Ռուսաստան՝ 1, 8-10՝ Հոլանդիա, Թուրքիա, Եգիպտոս – 0: