«Արագ» շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը 3-րդն է, իսկ ընդհանուր հաշվարկով նա 1 միավորով ետ մնաց առաջին տեղը զբաղեցրած Մագնուս Կառլսենից

լևոնAronian-CarlsenՑյուրիխում կայացած «արագ» շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը:

Մեր երկրի ներկայացուցիչը սև խաղաքարերով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին, սպիտակներով առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ, սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, սևերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային, սպիտակներով խաղաղ դաշն կնքեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Վերջինս էլ հավաքած 4 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ տեղը  3,5 միավորով գրավեց Նակամուրան: Արոնյանը մրցաշարն ավարտեց երրորդ տեղում` 3 միավոր: Աշխարհի չեմպիոն  Կառլսենը 2 միավորով հանգրվանեց աղյուսակի սոսկ չորրորդ հորիզոնականում:

Հավելենք, որ կայծակնային և դասական շախմատի մրցաշարերում Արոնյանը զիջել էր միայն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող Կառլսենին և գրավել երկրորդ տեղը։

Ընդհանուր հավարկով Արոնյանը 1 միավորով ետ մնաց առաջին տեղը զբաղեցրած Կառլսենից:

«Արագ» շախմատի մրցաշար

Աղյուսակ

1. Ֆաբիանո Կարուանա՝  4

2. Հիկարու Նակամուրա՝  3,5

3. Լևոն Արոնյան՝                3

4. Մագնուս Կառլսեն՝        2

5. Բորիս Գելֆանդ՝             1,5

6. Վիշվանաթհան Անանդ՝ 1

Մասնակիցների վերջնական ընդհանուր

դասավորության աղյուսակ

1.

Կառլսեն`

10

2.

Արոնյան`

 9

3.

Կարուանա`

 9

4.

Նակամուրա`

 7,5

5.

Անանդ`

 5

6.

Գելֆանդ`

 4,5

Անկախ

«Արագ» շախմատ և սպասելիքներ Լևոն Արոնյանից

լևոն4452-271x271Այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մրցավեճը կավարտեն շախմատի մրցաշարքի  մասնակիցները, կկայանան «արագ» շախմատի հանդիպումներ:

Խաղում են աշխարհի ուժեղագույն 6 գրոսմայստերներ` աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան, իտալացի Ֆաբիանո Կարուանան, իսրայեցի Բորիս Գելֆանդը և Լևոն Արոնյանը (Հայաստան):

Արդեն ավարտվել են կայծակնային, դասական շախմատի գերմրցաշարերը: Երկուսում էլ Արոնյանը, իրենից առաջ թողնելով Կառլսենին, գրավել է 2-րդ տեղը:

Հուսանք, որ «արագ» շախմատումում լավագույնը կլինի մեր երկրի ներկայացուցիչը:

Անկախ

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առաջատարներից ետ է մնում մեկ միավորով

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային ավանդական մրցաշարի 7-րդ տուրում բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Բաթույանգ Մունղունթուլին:

Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց շվեդ գրոսմայստեր Ռալֆ Ակեսոնի հետ:

Նորվեգիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանը խաղաղ դաշն կնքեց նորզելանդացի Ալիստայր Կոմպտոնի հետ:

Մովսիսյանի կինը՝ Յուլյա Կոչետկովան և բրազիլահայ  Արմեն Պրուդյանը զիջեցին համապատասախանաբար կանադացի  Քևին Սպրագեթին և անգլիացի Ռուֆուս Դուքին:

6-ական միավորով աղյուսակը գլխավորում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, Հնդկաստանի ներկայացուցիչ Գանգուլին:

Մխիթարյանը  նրանցից մեկ միավոր պակաս ունի: 4,5 միավոր է հավաքել Մովսիսյանը:

Մեր մյուս շախմատիստները զգալիորեն ետ են մնում:

Մրցածարի հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 6-ին:

Անկախ

 

Լևոն Արոնյանին չհաջողվեց «պատվերով» հաղթել Ֆաբիանո Կարուանային

լևոնZurich-18Ցյուրիխում ավարտվեց շախմատի գերմրցաշարը: Ցավոք, վերջին` 5-րդ տուրում Լևոն Արոնյանին չհաջողվեց «պատվերով» հաղթել Ֆաբիանո Կարուանային: Սկզբնախաղից հետո մեր երկրի ներկայացուցիչը վատ դիրքում հայտնվեց: Ի վերջո, նա պարտվեց մրցակցին: Գրոսմայստերները կատարեցին 66 քայլ:

Արոնյանը բավարարվեց 2-րդ տեղով: Նա իրենից առաջ թողեց միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:

Աղյուսակ

Կառլսեն՝ 8

Արոնյան՝ 6

Կարուանա՝ 5

Անանդ՝ 4

Նակամուրա՝ 4

Գելֆանդ՝ 3

Անկախ

Լևոն Արոնյանի համար դժվարին, բայց լուծելի խնդիր

Լևոն aronyany-2-rd-turum--u22348-1Ցյուրիխում այսօր կավարտվի շախմատի գերմրցաշարը: Վերջին` 5-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, հանդես գալով սև խաղաքարերով, խաղաղ դաշն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ:

Խաղաղ ելք ունեցավ նաև Հիկարու Նակամուրա- Բորիս Գելֆանդ պարտիան:

Կառլսենը վաստակած 8 միավորով առաջին տեղում է: Լևոն Արոնյանը եթե հաղթի Ֆաբիանո Կարուանային,  կշրջանցի Կառլսենին և կգրավի առաջին տեղը: Բայց դա դժվար է անել, նրա մրցակիցը խաղում է սպիտակներով:

Ի դեպ, մրցակիցերը ներկայումս 41 քայլ են կատարել, իտալացի գրոսմայստերը վերջնախաղում մեկ զինվոր ավելի ունի: Պարտիան շարունակվում է: Ընդ որում, երկու շախմատիստներն էլ կարող են հաղթել:

Հավելենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր:

Անկախ

Ջիբրալթարում անցկացվող շախմատի մրցաշարում մերոնք զիջում են առաջատարին

սմ35803Ջիբրալթարում շարունակվող շախմատի միջազգային ավանդական մրցաշարի 6-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը  ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Ֆաբիեն Լիբեզևսկիի հետ:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը զիջեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևին:

Բրազիլահայ Արմեն Պրուդյանն էլ անհաջողության մատնվեց Եվրոպայի նախկին չեմպիոնուհի, Շվեդիայի ներկայացուցիչ Պիա Կրամլինգի  հետ մրցավեճում:

Մովսիսյանի կինը՝ Սլովակիան ներկայացնող Յուլյա Կոչեկտովան ստիպեց անձնատուր լինել նորվեգացի Կվիսլա Լուանգտեպին:

Նորվեգիայի ներկայացուցիչ Երազիկ Խաչատուրյանը զիջեց իտալացի Վալենտի Գյուսեպիին:

5,5 միավորով մրցաշային աղյուսակը գլխավորում է Իվանչուկը:

Մերոնցից լավագույն ցուցանիշն ունեցող Մովսիսյանն ու Մխիթարյանը  նրանից ետ են մնում 1,5-ակա միավորով:

Անկախ

Լևոն Արոնյանը կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ

Լևոն aronyany-2-rd-turum--u22348-1Ցյուրիխում անցկացվող շախմատի գերմրցաշարի այսօր կայանալիք վերջին տուրում Լևոն Արոնյանը կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Հայ շախմատիստը կայացած չոորս տուրից հետո վաստակել է 6 միավոր: Նա  մեկ միավորով է ետ մնում առաջատարից` նորվեգացի Մագնուս Կառլսենից։

Կարուանան հավաքել է 3 միավոր։

Աշխարհի չեմպիոն Կառլսենը խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ։

Հավելենք, որ Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կառլսենի, իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ և հաղթել է Անանադին, ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Աղյուսակ

1. Կառլսեն 7
2. Արոնյան 6
3. Նակամուրա 3
4. Կարուանա 3
5. Անանդ 3
6. Գելֆանդ 1

Անկախ

 

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ

լևոնAronian-GelfandՑյուրիխում անցկացվող շախմատի  գերմրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ ֆիգուրներով, ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Պարտիան կարճատև էր: Մրցակիցները կատարեցին 27 քայլ:

 

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, երեք աընդմեջ հաղթանակ տանելուց հետո, ոչ-ոքի խաղաց

սմ35803Ջիբրալթարում շարունակվող շախմատի միջազգային ավանդական մրցաշարի 4-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, երեք աընդմեջ հաղթանակ տանելուց հետո, ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ և վաստակած 3,5-ական միավորով 4-14-րդ տեղերը բաժանոողների խմբում է:

 

Բրազիալահայ  գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առավելության հասավ անգլիացի գրոսմաստեր Ջովանկա Հուսկայի նկատմամբ, իսկ բրազիլահայ Արմեն Պրուդյանը զիջեց բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովային: Սերգեյ Մովսիսյանի կինը՝ Սլովակիան ներկայացնող Յուլյա Կոչետկովան պարտության մատնեց նորվեգացի Էլիսիվ Ռեպոնին: Իսկ Նորվեգիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանը պարտվեց գերմանացի Թոմաս Ստենզելին:

Իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնը, չինացի Լի Չաոն, արգենտինացի Սանդրո Մարեկոն վաստակած 4-ական միավորով  գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Մխիթարյանը 3 միավորով 15-58-րդ հորիզոնականները բաժանողների խմբում է: Կոչետկովան 2,5 միավորով ՝104-րդն է, Պրուդյանը 174-րդ տեղում է` 1,5 միավոր: Խաչատուրյանը հանգրվանել է 198-րդ տեղում`1 միավոր:

Անկախ

Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ հանդիպումում բավարարվեց խաղաղ արդյունքով

լևոն1358084660,81Ցյուրիխում անցկացվող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում մրցեցին առաջատարները` առաջին տուրում իրենց օգտին հաղթանակներ գրանցած նորվեգացի, աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենը և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նրանից հետո երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը:

Հայաստանի ներկայացուցիչը խաղում էր սևերով: Պարտիան գրավիչ էր և գեղեցիկ: Կառլսենը փորձեց նպաստավոր դիրք ում հայտնվել, սակայն Արոնյանը զինվորի զոհաբերությամբ հակախաղի գերադասելի հնարավորություններ ստացավ:

Ի վերջո, 40-րդ քայլին գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին: Թերևս, վերջնախաղում Արոնյանն առավելություն ուներ, բայց համարձակ քայլի դիմել չցանկացավ և բավարարվեց խաղաղ արդյունքով:

Լևոնը և Մագնուսը վաստակած 3-ական միավոր շարունակում են գլխավորել աղյուսակը:  Այս մրցաշարում  հաղթանակը գնահատվում է 2, ոչ-ոքին` 1 միավորով:

Անկախ

Լևոն Արոնյանը բարելավել է իր ցուցանիշը

ֆիդե34782Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած վարկանիշային նոր աղյուսակում Լևոն Արոնյանը բարելավել է իր ցուցանիշը` 2812-ից հասցնելով 2826-ի: Նա երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է` 2872:

Լավագույն տասնյակում են նաև` ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, իսրայելցի Բորիս Գելֆանդը:

Հայաստանի հավաքականի խաղացողներ Վլադիմիր Հակոբյանը 62-րդ (2682), Սերգեյ Մովսիսյանը` 71-րդ  (2677), Գաբրիել Սարգսյանը՝ 77-րդ (2671) տեղերում են:

Անկախ

Ջիբրալթարում Սերգեյ Մովսիսյանը փայլուն է խաղում

սմMovsesian-2Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտության մատնեց անգլիացի գրոսմայստեր Ստեֆեն Գորդոնին: Մրցակիցները կատարեցին 40 քայլ:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը  ստիպեց անձնատուր լինել նորվեգացի Մարտին Նիլսենին: Բրազիլացի Արմեն Պրուդյանն էլ առավելության հասավ նորվեգացի Թոմաս Նիլանդի նկատմամբ: Իսկ Նորվագիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանը պարտվեց  իսպանացի Էրիկ Անդրեու Սոսին:

Մովսիսյանը վաստակած  3  միավորով 10 առաջատարների խմբում է: Մխիթարյանը ունի` 2,  Պրուդյանը ՝ 1,5, Խաչատուրյանը`1 միավոր: 1,5 միավոր է վաստակել Սերգեյի կինը` Սլովակիան ներկայացնող Յուլյա Կոչետկովան:

Անկախ

Լևոն Արոնյանը կմրցի շախմատի աշխարհի չեմպիոնի հետ

լևոնAronian-CarlsenՑյուրիխում շարունակվող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում այսօր Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։  Վերջինս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին  տեղում է, նրան հաջորդում է Արոնյանը:

Ուշագրավն այն է, որ այս երկու շախմատիստներն էլ նախորդ տուրում հաղթել են մրցակիցներին և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրում իտալացի Ֆաբիանո Կարուանան կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի, ամերիկացի Հիկարու Նակամուրան`  Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ։

Անկախ

 

Հարցեր հայկական շախմատում, որոնք կարելի է վերանայել

Արմեն ՆիկողոսյանԵրևանում անցկացվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները: Հաղթողներ դարձան Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը, որոնք իրավունք ստացան 2014-ի մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում, նաև խաղալու Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Երկու առաջնություններն էլ լարված պայքարում ընթացան: Արդյունքներն էլ անսպասելի էին: Մասնավորապես, տղամարդկանց առաջնության չեմպիոնը մրցակիցների համեմատ ուներ ամենացածր վարկանիշը, նա նաև տարիքով ամենամեծն է` 33 տարեկան: Իսկ կանանց առաջնության չեմպիոնուհին անգամ վարպետության թեկնածու չէ:

– Շախմատն օբյետիվ խաղ է, առաջնության մասնակիցների ներուժի մասին են վկայում նրանց ունեցած վարկանիշերը: Ինչո՞վ եք բացատրում կատարվածը,- հարցրինք Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին:

– Առաջնությանը մասնակցում էին մեր առաջատարներին հաջորդողները: Այդ խմբում բոլորն էլ հավասար ներուժ ունեն: Չկա վառ առաջատար, որը հաղթի և շարունակ խաղա Հայաստանի հավաքականի առաջատարների կողքին: Հայաստանի տղամարդկանց առաջնությունը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ14-րդ կարգի էր: Դա Հայաստանի շախմատի տարեգրութունում ամենաբարձր ցուցանիշն է:

 – Մեր առաջատարները խուսափում են Հայաստանի առաջնություններում խաղալուց, պատճառը վարկանիշն իջեցնելու մտավախությո՞ւնն է:

– Չէի ասի, պարզապես, նրանք չեն ցանկանում խանգարել, որ առաջնությունում օբյեկտիվորեն որոշվի Հայաստանի հավաքականի թափուր մեկ տեղի թեկնածուն:

 – Կարո՞ղ են նրանք հանդես գալ հաշվարկից դուրս: Ի դեպ, վստահորեն չի կարելի ասել, որ, Լևոն Արոնյանից բացի, Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները կարող են մասնակցել առաջնությանը և հաղթել: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի անդամ, 2013-ի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն առաջնությունում բավարարվեց սոսկ 8-րդ տեղով:

Քոթանջյան և Սարգսյան– Հնարավոր է, եկել է ժամանակը, որ ինչ-որ բան այդ առումով փոխվի եղած համակարգում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ հարցը պետք է քննարկի:

 – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքով միայն մեկական մարզիկ և մարզուհի են գործուղվում հավաքականներ:

– Այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի ղելավարության, հավաքականների մարզիչների, առաջատար խաղացողների կողմից: Քանի որ հատկապես տղամարդկանց հավաքականը խնդիրներ ունի, կարելի է հարցը վերանայել:

 – Քոթանջյանը և Սարգսյանը պատահականորե՞ն չեմպիոն դարձան:

– Թեև տղամարդկանց առաջնությունում վրիպումներ թույլ տված շախմատիստներ եղան, բայց Քոթանջյանի հաջողությունն օրինաչափ է: Նա նախկինում եղել է մեր երկրի փոխչեմպիոն: Իսկ կանանց առաջնությունում Շուշաննա Սարգսյանը մյուսների համեմատ լավ էր խաղում, թեև 7-ական միավոր հավաքեցին նաև Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Մտահոգում է միայն այն, որ չկար սահմանված միջազգային վարպետի նորմ: Պետք է հանդես գար թեկուզ ևս մեկ բարձրակարգ մարզուհի, որպեսզի այդ նորմը լիներ: Միջազգային վարպետներից` 2013-ի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանից, Նարինե Գասպարյանից սպասելիքներն ավելի մեծ էին, բայց հաղթեց Վայքի ներկայացուցիչ Սարգսյանը, որն անգամ վարպետության թեկնածուի կոչում չունի:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին

Լևոն- ա CM9_RapidWM_Tag2_Anand_Aronian01a_MRՔիչ առաջ Ցյուրիխում ավարտվեց շախմատի  գերմրցաշարի առաջին տուրի վերջին մրցամարտը:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 73-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդին:

Պարտիան երկար շարունակվեց: Նավակային վերջնախաղում դժվար էր ասել, թե ով կհաղթի: Եվ Լևոնը դիրքային պայքարում ստիպեց մրցակցին հանձնվել:

Մյուս երկու պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան. Մագնուս Կառլսեն-Բորիս Գելֆանդ` 1:0, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա` 0,5:0,5:

Անկախ

 

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում առաջատարների խմբում է

սմ-յու Կոչետկովաreggio-emilia-movsesian-yulia-22635Ջիբրալթարում շարունակվող  շախմատի միջազգային  մրցաշարի 2-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  պարտության մատնեց Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լեյլա Ջավախիշվիլիին:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առավելության հասավ նիգերիացի Ռոտիմի Դասաոլուի նկտամամբ: Բրազիլացի Արմեն Պրուդյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան վենեսուլացի Էդուադո Պերդամոյի հետ: Նորվեգիայի պատվիրակ Երազիկ Խաչատուրյանն էլ հաղթեց շոտլանդացի Նեյլ Բերիին:

Մովսիսյանը վաստակած 2 միավորով 38 առաջատարների թվում է: 1-ական միավոր ունեն Մխիթարյանը, Խաչատուրյանը, Սերգեյի կինը՝ Սոլվակիայի ներկայացուցիչ, գրոսմաստեր Յուլյա Կոչետկովան: Կես միավոր է վաստակել Պրուդյանը:

Նկարում. Ս. Մովսիսյանը և Յու. Կոչետկովան

Անկախ

 

Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոնի հետ

Լևոն- ա CM9_RapidWM_Tag2_Anand_Aronian01a_MRԱյսօր Ցյուրիխում կմեկնարկի դասական շախմատի գերմրցաշարը, որի մասնակիցների թվում է նաև Լևոն Արոյանը:

Առաջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը սպիտակ խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայցուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ:

Ի  դեպ, նախօրյակին կայացած  կայծակնային շախմատի մրցաշարում, որում Արոնյանը դարձել էր 2-րդ մրցանանակիր, մեր երկրի ներկայացուցիչն առաջին տուրում սպիտակներով հաղթել էր Անանդին:

Նորվեգացի Մագնուս Կառլսենը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի, ամերիկացի Հիկարու Նակամուրան`  իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա  փետրվարի 4-ին:

Անկախ

Լևոն Արոնյանը բավարարվեց երկրորդ մրցանակով

լևոնimagesՑյուրիխում անցկացված կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում Լևոն Արոնյանը դարձավ երկրորդ մրցանակակիր։

Նա 5 հնարավորից վաստակեց 3 միավոր: Արոնյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց նորվեգացի Մագնուս Կառլսենին։

Անկախ

Լևոն Արոնյանը կխաղա Ցյուրիխում

Լևոն-1AronianԼևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք  շախմատի գերմրցաշարին:

Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Բորիս Գելֆանդը:

Մրցաշարի բացման օրը կկայանա կայծակնային, փակմանը օրը` արագ շախմատի մրցաշար:

Անկախ

Հայ շախմատիստները Ջիբրալթարի մրցաշարում

սմMovsesian-2Ջիբրալթարում մեկնարկեց  շախմատի միջազգային ավանդական փառատոնը: Այն կազմակերպվում է 12-րդ անգամ:

Գլխավոր մրցաշարում  49 երկրի 254 շախմատիստ է կարողությունները փորձում:

Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտության մատնեց նորվեգացի Գանդրուդ Վեգար Կոյին:

Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստերի կինը` գրոսմայստեր Յուլիա Կոչետկովան, սպիտակներով  հաղթեց վենեսուելացի  Թարլեյ Կրուզին:

Բրազիլիայի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգորր-Սևակ Մխիթարյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սեբաստիան Միխայլովին: Հայ շախմատիստը խաղում էր սևերով:

Բրազիալահայ Արմեն Պրուդյանը և Նորվեգիան ներկայացնող Երազիկ Խաչատուրյանը ևս անհաջողության մատնվեցին: Նրանք մրցում էին Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի և վրացուհի Լեյլա Ջավախիշվիլիի հետ:

Անկախ