Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկոիի հետ:
Այդ մասին հայտնել է մոսկվացիների թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը: 39-ամյա դարպասապահի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու է այս ամսվա վերջին: «Բերեզովսկին մեր թիմում կխաղա ևս մեկ տարի, որից հետո կանցնի այլ աշխատանքի»,- ասել է Չերչեսովը:
Հավելենք, որ «Դինամոն» Ռուսաստանի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը և մասնակցելու է Եվրոպայի լիգայի մրցաշարին:
«Միկան» ոչ-ոքի խաղաց Վրաստանի ֆուտբոլի առաջնութայն բրոնզե մեդալակրի հետ
Չիլիի հավաքականն ուժեղ էր Ավստրալիայի թիմից
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում B խմբում ընդգրկված Չիլիի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի ներկայացուցիչներին:
Չիլի – Ավստրալիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց չիլիացիների հարձակվող Ալեքսիս Սանչեսը:
Այսպիսով,վաստակած 3-ական միավորով B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեցին Հոլանդիայի և Չիլիի հավաքականները:
Տեխնիկական արդյունքներ
Չիլի – Ավստրալիա՝ 3:1
Սանչես, 12, Վալդիվիա, 14, Բոսեժուր, 90 – Կեհիլ, 35
Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականն իսպանացիներից վրեժը լուծեց
Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում B խմբի առաջին խաղում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն անսպասելիորեն 1:5 հաշվով պարտվեց Հոլանդիայի թիմին:
Ուշագրավ է, որ Սալվադորում կայացած հանդիպումում իսպանացիներն առաջինը բացեցին հաշիվը: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Բայց հանգստից հետո Հոլանդիայի ընտրանին 4 դնդակ խփեց մրցակցի դարպասը և կամային հաղթանակ տարավ: Ընդ որում, վան Պերսին և Ռոբենը դարձան դուբլի հեղինակ:
Հոլանդիայի հավաքականն իսպանացիներից վրեժը լուծեց: Աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում նրանք պարտվել էին հենց իսպանացիներին:
Տեխնիկական արդյունքներ
Իսպանիա – Հոլանդիա՝ 1:5
Խաբի Ալոնսո, 27 (11 մ) – Ռոբին վան Պերսի, 45, 72, Արյեն Ռոբեն, 53, 80, Ստեֆան դե Ֆրայ, 65
Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.
Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սեզար Ասպիլիկուետա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Պեդրո, 63), Չավի, Դավիդ Սիլվա (Սեսկ Ֆաբրեգաս, 78), Անդրես Ինյեստա, Դիեգո Կոստա (Ֆերնանդո Տորես, 63):
Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Դարիլ Յամատ, Ստեֆան դե Ֆրայ (Ջոել Վելտման, 77), Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ, Վեսլի Սենյդեր, Ջոնաթան Դե Գուզմա (Ժորժինյո Վեյնալդում 62), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (Ջերմեյն Լենս, 79):
Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը նվազագույն առավելությամբ հաղթեց Կամերունի թիմին
Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում A խմբում կայացավ երկրորդ խաղը: Նատալում Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Կամերունի թիմին նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով:
Ի դեպ, առաջին խաղակեսում Մեքսիկայի հավաքականը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց գոլ մրցավարը կասկածելիորեն չարձանագրեց: Մեքսիկայի հավաքականը, վաստակելով 3 միավոր, խմբում հավասարվեց Բրազիլիայի թիմին:
Տեխնիկական արդյունքներ
Մեքսիկա – Կամերուն՝ 1:0
Օրիբե Պարելտա, 61
Մեծ խաղեր` ֆուտբոլի «կախարդների» երկրում
Հունիսի 12-ից հուլիսի 13-ը ֆուտբոլի «կախարդների» երկիրը` Բրազիլիան, կհյուրընկալի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Խաղերը կկայանան 12 քաղաքներում: 32 ազգային հավաքական տեղաբաշխվել է 8 խմբում: Ամեն խմբում 4 թիմ կվիճարկի պայքարը շարունակելու իրավունք տվող 2 ուղեգիր:
Այսօր կտրվի երկարատև մարաթոնի մեկնարկը, Սան Պաուլուում կկայանա А խմբում ընդգրկված Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների մասնակցությամբ առաջնության բացման հանդիպումը:
Ակնկալվում է, որ առաջնության խաղերի օրերին մարզադաշտերի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն հանդիսականներով: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նախատեսում է, որ կստանա 4,5 մլրդ դոլարի եկամուտ: Աշխարհի առաջնության անցկացման համար նա ծախսել է 2 մլրդ դոլար: Դրանից շուրջ 1 մլրդ դոլար ներդրվել է անմիջապես Բրազիլիայի տարածքում՝ մարզադաշտեր, ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, օդանավակայաններ սարքավորելու համար: Իսկ ընդհանրապես աշխարհի առաջնության կազմակերպման համար ծախսվել է 16 մլրդ դոլար, գրեթե նույնքան, ինչքան աշխարհի նախորդ հինգ առաջնությունների անցկացման համար:
Բրազիլիայում դժգոհ են և կարծում են, որ աղքատ երկրում այդ գումարն ավելի նպատակային կարելի էր օգտագործել և օգնել թշվառ վիճակում հայտնված բազմահազար մարդկանց, նրանց կեցությունը փոքր-ինչ բարելավել: Այդ է պատճառը, որ Բրազիլիայում շարունակ բողոքի ցույցեր են կազմակերպվում:
Աշխարհի առաջնության պարգևատրման հիմնադրամը 560 մլն դոլար է: Ի դեպ, այն 140 մլն դոլարով ավելի է, քան 2010-ին ՀԱՀ-ում կազմակերպված աշխարհի առաջնությունում էր: Այս տարվա առաջնությունում չեմպիոն դարձած հավաքականը որպես պարգև կստանա 40 մլն դոլար:
Ի դեպ, տարբեր երկրներում տարբեր պարգևավճարներ են խոստացել: Մասնավորապես, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ, աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչը կստանան 720 հազարական եվրո: Ընդ որում, 2010-ին, երբ իսպանացիներն աշխարհի չեմպիոն դարձան, արժանավորներից յուրաքանչյուրը ստացել էր 600 հազարական եվրո: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրանք կստանան 72 հազարական, կիսաեզրափակչին մասնակցելու համար՝ 180 հազարական, իսկ եզրափակչում հանդես գալու դեպքում՝ 360 հազարական եվրո:
Եթե Իսպանիայի հավաքականը չդառնա չեմպիոն, ձախողում կհամարվի: Բանն այն է, որ նա, ըստ խաղացողների արժեքի, գնահատվում է որպես աշխարհում ամենաթանկը` 489,9 միլիոն եվրո, ապա հաջորդում են Բրազիլիայի (477,5 մլն), Արգենտինայի (474 մլն), Գերմանիայի (447,9 մլն), Ֆրանսիայի (402,1 մլն), Անգլիայի (356,3 մլն), Բելգիայի (336,7 մլն), Իտալիայի (325,2 մլն), Պորտուգալիայի (289,5 մլն), Կոլումբիայի (225,4 մլն) հավաքականները: Իսկ ահա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող Հայաստանի հավաքականի արժեքն է 53 մլն եվրո:
Աշխարհի առաջնության մասնակիցների թվում միայն մեկ հայ ֆուտբոլիստ կա` Իրանի հավաքականի 31-ամյա կիսապաշպան Անդրանիկ Թեյմուրյանը, որ «Էսթեղլալ» ակումբի ներկայացուցիչ է: Նա իր մրցելույթները սկսել է Թեհրանի «Արարատ» թիմում: 2006-2010 թթ. խաղացել է անգլիական «Բոլթոն», «Ֆուլհեմ» ակումբներում, հանդես է եկել Քաթարի առաջնությունում: Անդրանիկն Իրանի հավաքականում խաղում է 2005-ից, եղել է նաև թիմի ավագը: Այդ ընթացքում նա մասնակցել է 76 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: Թեյմուրյանը Հայաստանի քաղաքացիություն ունի:
Ուշագրավ է նաև, որ տարբեր երկրների հավաքականների կազմերում ակումբային թիմերից ամենից շատ խաղացողներ հանդես կգան Մյունխենի «Բավարիայից»` 15: Ապա այս ցուցանիշով հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (14), կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Չելսին» (երկուսն էլ` 13-ական), «Նապոլին», «Յուվենթուսը» (երկուսն էլ` Իտալիա), Մադրիդի «Ռեալը» (բոլորն էլ` 12-ական):
Ինչպես է Առաջին հեռուստաալիքը նախատեսում ներկայացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մարզասերներն անհամբերությամբ են սպասում: Տոն կլինի ոչ միայն օվկիանոսի այն ափին: Հեռարձակումների միջոցով խաղերի ընթացքին կհետևեն ամբողջ աշխարհի միլիարդավոր մարզասերներ: Բացառություն չեն կազմի նաև մեր երկրի բնակիչները: Պատասխանատու այդ գործը ստանձնել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Պարզելու համար, թե ինչ է սպասում մարզասերներին, զրուցեցինք Առաջին հեռուստաալիքի մարզական հաղորդումների ղեկավար Սերոբ Օհանյանի հետ:
– Նախ, հետաքրքիր է, թե ֆուտբոլն ինչ տեղ ունի ձեր կյանքում:
– Հակիրճ պատասխանելը դժվար է: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ այն իմ կյանքի ամենամեծ հետաքրքրությունն է կամ իմաստը: Այդուհանդերձ, շատ եմ սիրում ֆուտբոլ, այն ինձ գրավում է: Հայաստանի հավաքականի խաղերին ամեն անգամ հետևում եմ սրտի թրթիռով և մեծ հուզմունքով, ոգևորվում ամեն մի հաջողությունից: Նաև անգլիական ֆուտբոլի սիրահար եմ, այդ երկրի հավաքականի երկրպագուն: Արդեն երկու տասնամյակից ավելի ցավում եմ անգլիական «Լիվերպուլի» համար:
– Նախկինում` պատանեկան, երիտասարդական տարիքում ֆուտբոլով կանոնավոր զբաղվե՞լ եք:
– Ոչ: Ամեն ինչ սահմանափակվել է բակային ֆուտբոլով, երբ մեր թաղամասի տարբեր շենքերի տղաների հետ թիմեր էինք կազմում և ֆուտբոլային մրցաշարեր կազմակերպում:
– Քանի որ Հայաստանի հավաքականին անդրադարձաք, հետաքրքիր է` այն երբևէ կխաղա՞ աշխարհի առաջնությունում:
– Բոլորս հույսեր ենք փայփայում և սպասում դրան: Իսկ դա իրականություն կդառնա, թե ոչ, կախված է միայն խաղացողներից և մարզիչներից, ինչ խոսք, նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որը փորձում է հնարավորն անել, որպեսզի մեր երկրի ազգային հավաքականն ուժեղ խաղացողներով համալրվի և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի: Հայկական ֆուտբոլը զարգացնելու գործում որոշակի դեր ունի նաև մեր հեռուստաընկերությունը, և հուսահատվելու իրավունք չունենք:
– Առաջին հեռուստաալիքն ինպե՞ս է նախատեսում ներկայացնել աշխարհի առաջնությունը:
– Ուղիղ կհեռարձակվեն բոլոր 64 խաղերը, իսկ շատ ուշ ժամերին անցկացվելիք խաղերի տեսագրությունները կցուցադրվեն նաև ցերեկը: Խմբային մրցաշարերի վերջին տուրի հանդիպումները նույն ժամերին են կայանալու: Այն խաղերը, որոնք ուղիղ եթերով չեն ցուցադրվի, հետո տեսագրությամբ կներկայացվեն: Ֆուտբոլային խաղերը կներկայացվեն նաև Առաջին հեռուստաալիքի պաշտոնական կայքով:
– Առաջին հեռուստաալիքն ունի ֆուտբոլային հաղորդում` «Լրացուցիչ ժամանակ»: Բացի այդ, աշխարհի առաջնության օրերին նախատեսվո՞ւմ են ֆուտբոլին նվիրված այլ հաղորդումներ:
– Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ, ստուգատեսին նվիրված հեռուստաշոու կկազմակերպվի, որին կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի լավագույն մասնագետներից մի քանիսը: Նրանք կհայտնեն իրենց նկատառումները, սպասելիքները: Ամեն օր կներկայացվի առաջնության օրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն նախորդ օրվա խաղերի ամենադիտարժան դրվագները: Հրավիրվելու են ճանաչում ունեցող մարդիկ` ոչ միայն սպորտի բնագավառից: Նրանք կարծիքներ կհայտնեն խաղերի և առաջնության ընթացքի մասին, կանխատեսումներ կանեն: Ֆուտբոլային հաղորդումները սկսվելու են ժամը 19:00-ից, իսկ օրվա առաջին հանդիպումը հեռարձակվելու է ժամը 20:00-ին, այնուհետև` 23:00-ին և 2:00-ին: Միայն մեկ հանդիպում, որը կայանալու է Ճապոնիայի և Կոտ դ’ Իվուարի հավաքականների միջև, նախատեսված է ցուցադրել ժամը 5:00-ին:
– Հնարավո՞ր է, որ հեռարձակումներին խանգարեն տեխնիկական դժվարությունները:
– Տեխնիկական անձնակազմն ամեն ինչ անում է, որ թերություններ, անցանկալի միջադեպեր չառաջանան: Հնարավոր է` խնդիրներ ծագեն միայն` կապված արբանյակային ազդանշանի հետ, որոնք կփորձենք արագորեն շտկել:
– Ովքե՞ր են մեկնաբանելու խաղերը:
– Այդ աշխատանքում կներգրավվեն մարզական հաղորդումների խմբագրության աշխատողները: Խաղերը կմեկնաբանեն Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը, Ռոբերտ Գասպարյանը: Եվ քանի որ կարևորում ենք նաև փորձագետների կարծիքը, մեր հաղորդավարների հետ միասին եթերում կլինեն և տարբեր դրվագների հետ կապված պարզաբանումներ կտան ֆուտբոլային մասնագետները՝ Աբրահամ Խաշմանյանը, Ալբերտ Սարգսյանը, Կարեն Դոխոյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Պետիկյանը և ուրիշներ:
– Միայն վերջի՞ն սերնդի մարզիչներ են մասնակցելու:
– Առաջնության բացմանը նվիրված հաղորդմանը նախատեսել ենք, որ ներկա կգտնվի նաև Արկադի Անդրիասյանը
– Նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ ստուգատեսների հեռարձակումների ընթացքում երբեմն մեկնաբանները կոպիտ վրիպումներ են թույլ տալիս, զավեշտական բաներ ասում: Եվ դժգոհություններն անպակաս են` կապված ոչ միայն հաղորդավարների մասնագիտական, այլև հայերենի տերմինաբանության իմացության հետ: Ի՞նչ է արվում, որ այդպիսի դեպքերը բացառվեն:
– Այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում, սակայն դրությունը միանգամից շտկել հնարավոր չէ, միշտ էլ կարելի է սխալներ գտնել: Քննադատությունն էլ ըմբռնումով ենք ընդունում, փորձում սխալները շտկել:
– Ինչո՞վ է բացատրվում, որ Հայաստանում միայն Առաջին հեռուստաալիքը պետք է հեռարձակի աշխարհի առաջնության հանդիպումները: Մյուս հեռուստաընկերությունները չե՞ն կարող դա անել:
– Առաջին հեռուստաալիքը Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ է, որը հնարավորություն է տվել գնելու համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստուգատեսի ցուցադրման իրավունքը: Մեզ արդեն դիմել են «Արմենիա» և «Հ2» հեռուստաընկերությունները, որպեսզի առաջնությունից իրենց կադրեր տրամադրենք, և համաձայնել ենք:
– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռուստաընկերությունների` ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումների հարցում որևէ դերակատարություն ունի՞:
– Ոչ, չունի:
– Ժամանակակից տեխնիկական հնարավորությունները շատ մեծ են, և վճարովի մալուխային հեռուստատեսությամբ, արբանյակային կապի, առավել ևս` համացանցի օգնությամբ ֆուտբոլասերները կարող են խաղերը դիտել:
– Հայաստանի տարածքում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումը վերպահված է Առաջին հեռուստաալիքին: Պատրաստվում ենք մյուս բոլոր հեռուստաալիքներին նամակներ ուղարկել և տեղեկացնել, որ Հայաստանի տարածքում խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը մերն է:
– Բայց ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից ցուցադրումներ կատարելու արգելքը կարող է դժգոհությունների պատճառ դառնալ: Մարդիկ վճարովի հեռուստաընկերությունների ծառայությունից են օգտվում, որպեսզի այլընտրանք ունենան, ցանկալի մակարդակով հաղորդումներ դիտեն, մեկնաբանություններ լսեն: Ի վերջո, հնարավոր է, որ այդ պարագայում ոմանք հրաժարվեն այդ հեռուստաալիքներից օգտվելուց: Չի բացառվում, որ եթե փոխպայմանավորվածությամբ հարցերը չկարգավորվեն, տարաձայնություններ ծագեն, աղմուկ բարձրանա և, նրբությունների հետ կապված, խնդիրը հասնի իրավաբաններին: Լավ, կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, այդուհանդերձ ի՞նչ եք կարծում, եզրափակչում ո՞ր երկրների հավաքականները կմրցեն:
– Ցանկանում եմ, որ հանդիպեն Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները:
Հայաստանը մասնակցեց ՖԻՖԱ-ի 64-րդ համաժողովին
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայացավ ՖԻՖԱ-ի 64-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում պատվիրակների ուշադրությանը ներկայացվեցին տարբեր ոլորտներում ՖԻՖԱի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցներ: Մասնավորապես, համաժողովի պատվիրակներին ներկայացվեց ռասիզմի դեմ պայքարում անցկացված միջոցառումների և ձեռնարկված միջոցների հաշվետվությունը:
ՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեն զեկուցեց «FIFA 11 for Health» ծրագրի շրջանակներում 19 երկրներում կատարված աշխատանքների և արձանագրված հաջողությունների մասին: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և խնդիր է դրված մինչև 2019թ. ծրագրի մասնակից դարձնել մոտ 100 երկիր:
Համաժողովի պատվիրակները ողջունեցին ՖԻՖԱ-ի և Նոբելյան մրցանակի կոմիտեի նոր համատեղ «Handshake for peace» ծրագրի մեկնարկը, որը կնպաստի համերաշխության և հարգանքի դրսևորմանը ֆուտբոլային դաշտում:
Համաժողովի պատվիրակները հաստատեցին նաև ՖԻՖԱ-ի 2015-2018թթ. բյուջեն: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՖԻՖԱ-ի բոլոր 209 անդամ երկրները: Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը, ովքեր ներկա կլինեն նաեւ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Ֆուտբոլ. Հայաստան-Ուզբեկստան` 0:2
ՖԻՖԱ-ի Live your goals-ը մեկնարկեց Հանքավանում
ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում Հանքավանում մեկնարկեց կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Իվան Ռակիտիչ (Խորվաթիա). «Առնվազն մեկ միավոր պետք է վաստակեինք»
Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնոևթյան Բրազիլիա- Խորվաթիա (3:1) հանդիպման մրցավարությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել: Խաղի ընթացքում ճապոնացի գլխավոր մրցավար Նիսիմուրան մի ծարք վիճահարությց որոծումներ կայացրեց, մասնավորոպես կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց Խորվաթիայի հավաքականի դարպասին:
Մրցավարոևթյան մասին ահա թե ինչ ասել խաղից հետո Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը. «Ցավալի է, որ երկու թիմերի միջև կայացած հիանալի հանդիպուման վրա ստվեր գցեց մրցավարությունը: Մեր հավաքականը անմնացորդ նվիրումով է խաղում և ավելիին էր արժանի: Առնվազն մեկ միավոր պետք է վաստակեինք: Ցավոք, երկու օր հետո մրցավարության մասին բոլոր խոսակցությունները կմոռացվեն, իսկ խաղի արդյունքը կմնա»:
Ինչից է դժգոհ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը, թեև այդ երկրում անցկացվող աշխարհի առաջնության մեկնարկային խաղում 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամաբ, այդուհանդերձ, աշխարհի հնգակի չեմպիոն հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին դժգոհ է իր սաների գործողություններից: Խաղից հետո նա մասնավորապես ասել է. «Սաներիս միայն կասեմ, թե մեր խաղում ինչն ինձ դուր չի եկել: Անհաջող սկսեցինք հանդիպումը, իսկ դա վկայում է, որ, հաջողության հասնելու համար, դեռ շատ պետք է աշխատել:Չեմպիոն դառնալու համար 7 քայլ պետք է կատարել: Առաջինն արդեն անցել ենք, մնացել է վեցը: Ընդհանրապես, աշխարհի առաջնությունների մեկնարկային հանդիպումները միշտ բարդ են եղել իմ թիմի համար: 2002-ին մեծ դժվարությամբ հաղթեցինք Թուրքիայի ընտրանիի` 2:1 հաշվով, 2006-ին, երբ մարզում էի Պորտուգալիայի թիմը, 1:0 հաշվով առավելության հասանք Անգոլայի հավաքականի նկատմամբ: Բայց աշխարհի առաջնությունում դժվարությունների է բախվում յուրաքանչյուր հավաքական: Գոհ եմ, որ ստեղծված դժվարին իրավիճակում սաներս կարողացան խաղն իրենց ձեռքը վերցնել և առավելության հասնել»:
Լևոն Արոնյանը 7-րդն է
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը և իտալացի Ֆաբիանո Կարուանան ոչ- ոքի խաղացին: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին:
Տեխնիկական արդյունքներ
Արոնյան – Կարուանա` ½;½
Ագդեստեյն – Տոպալով` 0:1
Գրիշչուկ – Գիրի` ½;½
Սվիդլեր – Կառլսեն` ½:½
Կարյակին – Կրամնիկ` 1;0
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Կարյակին | 5 |
|
2. |
Կառլսեն | 4½ |
|
3. |
Կարուանա | 4½ |
|
4. |
Տոպալով | 4 |
|
5. |
Կրամնիկ | 4 |
|
6. |
Գրիշչուկ | 4 |
|
7. |
Արոնյան | 3½ |
|
8. |
Սվիդլեր | 3½ |
|
9. |
Գիրի | 3½ |
|
10. |
Ագդեստեյն | 3½ |
Նեյմարը մեկնարկային խաղում` դուբլի հեղինակ
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի «Կորինտիանս Արենա» մարզադաշտում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում աշխարհի հնգակի չեմպիոնը Բրազիլիայի հավաքկանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանիի նկատմամբ:
71-րդ րոպեին մրցավարը կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց Խորվաթիայի հավաքկանի դարպասին, որը հստակ իրացրեց Նեյմարը: Ի դեպ, խորվաթների դարպասապահ Պլետիկոսան մատներով հպվեց գնդակին, սակայն այն հայտնվեց ցանցում:
Իսկ խփած գնդակը շրջադարձային էր բրազիլացիների համար:
Տեխնիկական արդյունքներ
Բրազիլիա – Խորվաթիա՝ 3:1
Նեյմար, 29, 71 (11 մ), Օսկար, 90+1 – Մարսելո, 11 (ինքնագոլ)
Թիմերի կազմերը
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվեշ, Դավիդ Լուիս, Տիագու Սիլվա, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո (Հերնանես, 63), Օսկար, Հալկ (Բեռնարդ, 68), Ֆրեդ, Նեյմար (Ռամիրես, 88):
Խորվաթիա. Ստիպե Պլետիկոսա, Դարիո Սրնա, Վեդրան Չորլուկա, Դեյան Լովրեն, Շիմե Վրսալկո, Լուկա Մոդրիչ, Իվան Ռակիտիչ, Իվան Պերիշիչ, Մատեո Կովաչիչ (Մարսելո Բրազովիչ, 61), Իվիցա Օլիչ, Նիկիցա Ելավիչ (Անտե Ռեբիչ, 78):
Արթուր Սարկիսովը Հայաստանի հավաքականից վերադարձել է վնասվածքով
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը միացել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» իր խաղընկերներին: Թիմը շարունակում է ուսումնամարզական հավաքը և կավարտի հունիսի 13-ին:
Ակումբ պաշտոնական կայքըտեղեկացնում է, որ Սարկիսովը
Հայաստանի հավաքականից վերադարձել է թեթև վնասվածքով:
Հունիսի 15-ին «Վոլգան» ստուգողական հանդիպում կանցկացնի Նիժնի Նովգորոդի «Գորոդեց» թիմի հետ:
Դարպասապահ Ստեփան Ղազարյանը Երևանի «Արարարտից» տեղափոխվեց Մարտունիի «Ալաշկերտի»
Ո՞ւմ են նմանեցնում Հենրիխ Մխիթարյանին
Ֆուտբոլիստների և դերասանների շարքերում աշխարհում ճանաչվածները շատ են: Ուշագրավ է, որ երկու մասագիտությունների տեր անձանց թվում կան այնպիսիք, ովքեր իրար շատ նման են:
Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարայն էլ այս առումով բացառություն չի կազմել: Նրան Sports.ru կայքը նմանեցնում է «Ընկերներ» սերիալի հոլիվուդյան աստղ Դեյվիդ Շվիմերին:
Արազ Օզբիլիսի վիրահատությունը հաջող է անցել
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին վիրահատել են Հռոմի «Վիլա Ստյուարտ» հիվանդանոցում:
Մոսկովյան ակումբի բժշկական ծառայության ղեկավար Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ վիրահատությունը հաջող կատարվել, բարդություններ չեն առաջացել:
Բայց հայ ֆուտբոլիստը կրկին պետք է վիրասեղանին պառկի:
Երկրորդ վիրահատության ժամկետը հայտնի կդառնա երկու ամիս հետո:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել վերջերս Շվեյցարիայում կայացած Հայաստանի և Ալժիրի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ:
Գևորգ Ղազարյանը պատրաստվում է 3 տարով աշխատանքային պայմանագիր կնքել «Օլիմպիակոս» ակումբի ղեկավարության հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Աթենքում է և հաջողությամբ բուժզննում է անցել հունական «Օլիմպիակոսում»: Նա պատրաստվում է 3 տարով աշխատանքային պայմանագիր կնքել այդ ակումբի ղեկավարության հետ:
Այսօր կողմերը վերջնական համաձայնության կգան և պաշտոնական հայտարարություն կկատարվի:
Հավելենք, որ Ղազարյանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Պերմի «Ամկարը»:
Հայ ֆուտբոլիստը Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող է: Նա 2013-14-ի մրցաշրջանում անցկացրած 10 խաղում 1 գնդակ է խփել:
Արազ Օզբիլիսի հարսնացուն հայուհի Նանան է
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսը նշանվել է։ Իտալիա, վիրահատության մեկնելուց առաջ, Ամստերդամում կատարվել է Օզբիլիզի նշանադրության արարողությունը: Նրա հարսնացուն հայուհի Նանան է:
Հավելենք, որ Օզբիլիսը շարունակում է ապաքինել Ալժիրի հետ ընկերական խաղում ստացած վնասվածքը։
Հունիսի 11-ին նրան կվիրահատեն։


