Ո՞ւր կգնա Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը

հմ31716Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջիկայում պատրաստվում է  շահավետ ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվել: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը դիվանագիտորեն չի հայտնում, թե որ ակումբի մարզաշապիկին է պատրաստվում կրել: «Դեռ չեմ որոշել, թե որ ակումբում կշարունակեմ խաղալ` «Ռեալո՞ւմ», թե՞ «Բավարիայում»: Ներկայումս  ես «Բորուսիայի» ֆուտբոլիստ եմ: Այն կարծիքին եմ, որ երկուսն էլ աշխարհի լավագույն ակումբներն են, բայց ինձ համար բարդ է խոսել թիմերի մասին, որոնցում չեմ խաղում»,- ասել է նա:

Ո՞ւր կգնա  Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը` դժվար է ասել: Փաստն այն է, որ, նրա միայնակ խաղալու, գնդակով պատասխան փոխանցումներ չկատարելու պատճառով, հայ ֆուտբոլիստը տուժում է: Մեկ անգամ էլ, 11 մ-ոց տուգանային հարվածն իրացնելու հետ կապված, Մխիթարյանը, Լևանդովսկու տգեղ արարքից հետո, խաղադաշտում այնպիսի վիճակում է հայտնվել, որ երբեք չի մոռանա… Այնպես որ, ինչքան շուտ նա թիմից հեռանա, այնքան Հենրիխի համար լավ կլինի:

 

Լիոնել Մեսիին առասպելական վարձատրություն է սպասում

լմlionel_messi_2013_wallpapers_5Մարզասերներները տեղյակ են, որ Լիոնել Մեսին դժգոհ է իր աշխատարվարձից, թեև տարեկան վաստակում է 16 մլն եվրո:

Արգենտինացի հանրածանոթ ֆուտբոլիստին կատալոնյան ակումբում պահելու համար «Բարսելոնայի» ղեկավարությունը փորձում է միջոցներ փնտրել: Իսպանիայում խոսվում է այն մասին, որ հունվարի սկզբին հարձակվողին կառաջարկվի աշխատանքային նոր պայմանագիր կնքել` ֆինանսկանան այլ պայմաններով: Հավանական է, որ Մեսին տարեկան ստանա 20-25 միլիոն եվրո: Դա առասպելական գումար է:

 

Հայի բախտ. Վարազդատ Հարոյանի ճակատագիրն անորոշ է

ՎՀ Հարոյան35017Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատրաստվում է աշխատանքային պայմանագիր կնքել ոուսական «Ռոոստով» ֆուտբոլային ակումբի ղեկավարություն հետ: Բայց ինչպես ասում են` ուրբաթն ավելի շուտ եկավ, քան` շաբաթը:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն արգելել է  «Ռոստովի» ներկայացուցիչներին գրանցել նոր ֆուտբոլիստների: Բանն այն է, որ ակումբը չվճարված պարտքեր ունի աշխատակիցներին:

 

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը Ղազախստանում ուշադրության կենտրոնում է

գղGevorg_GhazaryanՖուտբոլի Ղազախստանի առաջնությունում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի խաղացող  Գևորգ Ղազարյանն ուշադրության կենտրոնում է:

Sports.kz-ի տեղեկացմամբ, Կարագանդայի «Շախտյորի» մարզազգեստը կրող Ղազարյանը  ճանաչվել է այդ երկրի առաջնության 2-րդ լավագույն ձախ կիսապաշտպան: Նա զիջել է միայն Մարատ Խայրուլինին:

Ըստ խաղային օղակների լավագույններին որոշելու համար հարցում էր կազմակերպվել Ղազախստանի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների շրջանում:

Ղազարյանը թիմի կազմում ավելի հաճախակի մասնակցել է Եվրոպայի լիգայի հանդիպումներին, քան առաջնության խաղերին` այդպես էլ չկարողանալով բացել գոլերի հաշիվը Ղազախստանում: Ղազարյանը դարձել է Ղազախստանի գավաթակիր:

25-ամյա ֆուտբոլիստն այս տարվա նոյեմբերին աշխատանքային պայմանագիր կնքեց «Շախտյորի» ղեկավարության հետ: Մինչ այդ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին Դոնեցկի «Մետալուրգին» և խաղում էր վարձավճարով:

 

«Լոս Անջելես Գելեքսի»- «Շիրակ» (Գյումրի) ֆուտբոլային հանդիպման տոմսերն արժեն 17 դոլար

շիguumriՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը», որը Հայաստանի ընթացիկ առաջնությունում ձմեռային արձակուրդ է գնացել 2-րդ տեղում, հունվարի 27-ից մինչև փետրվարի 8-ը ուսումնամարզական հավաք  է անցկացնելու ԱՄՆ-ում: «Շիրակը» նաև միջազգային ընկերական հանդիպումում ուժերը կչափի այդ երկրի «Լոս Անջելես Գելեքսի» ակումբի հետ:

Խաղը նախատեսված է անցկացնել  փետրվարի 8-ին Կալիֆորնիայի Կարսոն քաղաքի «Ստաբհաբ ցենտեր» մարզադաշտում:  Ի դեպ,  հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 17 դոլար:

Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզիչ չունի…

հհ221341111381998468Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկար ժամանակ է, որ մարզիչ չունի: Վստահեցնում են, որ այդ մասին մտածում են: Փաստն այն է, որ արդյունք չկա:

Ի դեպ, դա ձեռնտու է: Պարզապես, կարիք չկա ոչ մի մասնագետի վճարելու: Թե ինչքան կշարունակվի այս վիճակը, դժվար է ասել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս հեռուստատեսությամբ հրապարակավ հայատաարեց, որ քանի դեռ հավաքականը գլխավոր մարզիչ չունի, իմաստ չկա մտածել, որ ընկերական խաղում այն մրցակից ունենա: Մինչդեռ, արդեն մարտին տարբեր երկրների հավաքականները ընկերական խաղեր են անցկացնելու:

Այդուհանդերձ, հնարավոր է մերոնք մարտի 5-ին Ուկրաինայի հավաքականի հետ  ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ ստանան:

Ուկրաինայի ներկայացուցիրները  Հայաստանի հավաքականին հնարավոր 5 մրցակիցներից մեկն են համարում: Քննարկվում են նաև Բուլղարիայի, Շոտլանդիայի, Ռուսաստանի, բալկանյան երկրներից մեկի հավաքականի հետ խաղալու տարբերակները:

 

Հենրիխ Մխիթարյանը և Վարդան Մինասյանը 2013-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ

1ffa1Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով տարվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ են ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի», Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

24-ամյա Մխիթարյանը  հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը` 177 միավոր: Երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը` 47 միավոր:

Վարդան Մինասյանը հավաքել է 237 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը` 115 միավոր: Երրորդ տեղում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` 77 միավոր:

Հարցմանը մասնակցել են ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները, նաև լրագրողներ:

Ռոման Բերեզովսկին չի վաճառվում

ռբ5169Վերջին օրերին խոսակցությունները շատ են, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային Դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամո» ակումբից պատրաստվում է տեղափոխվել Եկատերինբուրգի «Ուրալ»:

Եվ իրոք, Եկատերինբուրգի «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը հաստատել է, որ ցանկանում էին իրենց թիմում տեսնել Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկիին, սակայն մոսկովյան ակումբը մտադիր չէ վաճառել իր խաղացողին: «Դիմել էինք «Դինամոյի» ղեկավարությանը` Բերեզովսկուն ձեռքբերելու համար, սակայն այդ ակումբը մտադիր չէ բաց թողնել նրան»,-ասել է Իվանովը:

Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտությամբ եզրափակեց տարին

ՀՄ221286851373746587Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», տխուր նոտայով եզրափակեց 2014-ի մրցաշրջանը: Այն Գերմանաիայի առաջնության հերթական`17-րդ տուրի խաղում 1:2 հաշվով զիջեց Բեռլինի  «Հերտային»: «Բորուսիան» խաղում էր տանը: Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր: Ընդ որում, հյուընկալողները բացեցին հանդիպման հաշիվը, սակայն ոչ միայն հաջողությունը չկարողացան զարգացնել, այլև, պաշտպանությունում թույլ տված կոպիտ սպալների պատճառով, պարտվեցին:

«Բորուսիան» վաստակած 32 միավորով  Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ  միասին բաժանում է 3-4-րդ տեղերը: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բայերը» ունի 37 միավոր: Աղյուսակը գլխավորում է «Բավարիան»` 44 միավոր: Առաջատարը ևս մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մխիթարյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի 2014-ի հունվարի 24-ին: Այն առաջնության 18-րդ տուրում կմրցի «Աուգսբուրգի» հետ:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Հերտա»՝ 1:2

Մարկո Ռոյս, 7 – Ադրիան Ռամոս, 23, Սամի Ալագուի, 45

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները

հմ սոպեր1004501_555708894489818_596019326_nԱյսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում կհյուրընկալի Բեռլինի «Հերտային»։ Վերջինս 25 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Բորուսիան» 32 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում տանտերերի հաղթելու հնարավորությունները: Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակը գնահատել են 1,35 գործակցով, «Հերտայի» հաղթանակն ունի 8 գործակիցը։ Ոչ-ոքիի համար սահմանվել է 5,1 գործակիցը։

 

 

Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը սպարտակցի իրենց խաղընկերների հետ կմարզվեն Երևանում

ՅուՄԱՕ34100Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ՝ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, 2014-ի մարտին ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում:

Այն կկազմակերվի Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում՝ Ավանում գտնվող Հայաստանի  ազգային հավաքականի  տեխնիկական կետրոնում: Հավաքից անմիջապես հետո «Սպարտակը» կմեկնի Գրոզնի, որտեղ մարտի 8-ին կանցկացնի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Թերեքի» հետ հանդիպումը:

Իսկ ահա, ամռանը «Սպարտակը» Հայաստան կժամանի, որպեսզի մասնակցի 4 թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշարի: Հայաստանի պատիվը կպաշտպնի Երևանի «Արարարտը»:

Անկախ

Թերևս, նպատակահարմար է, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար առանձին հարցում անցկացնեն մարզական թեմաներով գրող լրագրողները…

յումհմ86166Տարին մոտենում է ավարտին: Առաջիկայում հրապարակվելու է  Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Հայտնի կդառնա նաև լավագույն մարզիչը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լավագույններին որոշելու համար հարցում է անցկացնում: Այն նմանը չունեցող ձևաչափով է: Քվեարկությանը մասնակցում են ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, բարձրագույն խմբի հանդիպումներ սպասարկած մրցավարները, տեսուչները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Հետաքրքիր է, թե ով կդառնա լավագույն ֆուտբոլիստ:
Գաղտնիք չէ, որ հիմնական պայքարն ընթանալու է Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի միջև:
Մովսիսյանն իր ակումբի` Մոսկվայի  «Սպարտակի», առաջատարն է, մրցակիցների դարպասը խփել է 12 գնդակ և «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ միասին գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նա անմնացորդ նվիրումով է խաղացել Հայաստանի հավաքանի կազմում և դարձել գոլերի հեղինակ: Կասկած չկա, որ Յուրան հայկական ֆուտբոլում մեծ անհատակնություն է և արժանի է լավագույնի կոչման:
Մխիթարյանը հայտնվել է բարձրակարգ թիմում և դեռևս խնդիրներ ունի: «Բորուսիայում» ամենևին նրան չեն փնտրում, որպեսզի սկուտեղի վրա գնդակ մատուցեն, որպեսզի գրավի մրցակիցների դարպասը, ինչպես դա արվում էր, երբ հայ ֆուտբոլիստը խաղում էր Դոնեցկի «Շախտյորում»: Այնպես որ, դորտմունդյան ակումբում առայժմ ամեն բան չէ, որ Մխիթարյանի համար բարեհաջող է ստացվում: Հայաստանի հավաքականում էլ նա փոփոխակի հաջողություններով է խաղացել,թերևս, անուրանալի է, որ նա նույնպես ֆուտբոլային անհատականություն է:
Այդուհանդերձ, քվեակության արդյունքն անկանխատեսելի է: Թերևս, նպատակահարմար է, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար առանձին հարցում անցկացնեն մարզական թեմաներով գրող լրագրողները… Անկասկած, այդպես ավելի արդարացի կլինի:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի առաջիկա հանգիստը երկարատև չի լինի

հմ-3331446Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», դեկտեմբերի 21-ին կհյուրընկալի «Հերտային»:
Ապա, «Բորուսիայի» ֆուտբոլիստներն արձակուրդ կստանան: Մխիթարյանի թիմը կրկին կհավաքվի հունվարի 9-ին և կուղևորվի Իսպանիա, որտեղ մինչև հունվարի 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Թիմը նաև կարողությունները կփորձի ստուգողական խաղերում:Այն հունվարի 11-ին կմրցի բելգիական «Ստանդարտի», իսկ հունվարի 14-ին` գերմանական «Բոխումի» հետ:Ապա «Բորուսիան» կվերդառնա Գերմանիա և հունվարի 18-ին հանդիպում կանցկացնի «Կայզերսլաուտերնի»  հետ:Իսկ հունվարի 25-ին Գերմանիայի առաջնության 18-րդ տուր իշրջանակում «Բորուսիան» ուժերը կչափի  «Աուգսբուրգի» հետ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 35-րդ հորիզոնական

հհ221341111381998468Դեկտեմբերի 19-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ քայլով և զբաղեցնում է 35-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, ապա հաջորդում են Գերմանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները:

1. Իսպանիա – 1507 միավոր

2. Գերմանիա – 1318

3. Արգենտինա – 1251

4. Կոլումբիա – 1200

5. Պորտուգալիա – 1172

6. Ուրուգվայ – 1132

7. Իտալիա – 1120

8. Շվեյցարիա – 1113

9. Հոլանդիա – 1106

10. Բրազիլիա – 1102

18. Ուկրաինա – 907

22. Ռուսաստան – 870

35. ՀԱՅԱՍՏԱՆ – 716

68. Ուզբեկստան – 526

81. Բելառուս – 431

94. Ադրբեջան – 363

94. Էստոնիա – 360

96. Մոլդովա – 359

101. Վրաստան – 330

102. Լիտվա – 326

114. Տաջիկստան – 286

116. Լատվիա – 272

128. Ղազախստան – 216

135. Թուրքմենստան – 195

147. Ղրղզստան – 155

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը տեղափոխվել է այլ խումբ, որպեսզի չխաղա Ադրբեջանի թիմի հետ

ֆiL7hcquaJAc1y3lb69ZwEi9yWfԵվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների 2014/2015 թթ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները պետք է լինեին Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել փոփոխություններ կատարել մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության վիճակահանությունում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չհանդիպեն միմյանց հետ: ՈՒԵՖԱ-ի նոր որոշմամբ, Հայաստանի փոխարեն այդ խմբում հանդես կգա Սլովենիայի ընտրանին, իսկ մեր հավաքականը տեղափոխվել է 9-րդ խումբ, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Սերբիայի և Սան Մարինոյի մինչև 19 տարեկանների հավաքականները: Հանդիպումները կկայանան 2014թ. հոկտեմբերի 10-ին, 12-ին և 15-ին:

Ուրուգվայցի Գրեգորիո Պերեսը բանակցում է, որպեսզի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

գպ221378551387440521Մարզասերներն անհամբերությամբ են սպասում, թե ի վերջո ով է գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Եվ ահա, պարզ է դարձել 65-ամյա Գրեգորիո Պերեսը Բուենոս Այրեսում բանակցելու է Հայաստանի ֆուտբոլի ներկայացուցիչների հետ:

Եթե երկու կողմերը  ընդհանուր հայտարարի գան, ապա ուրուգվայցի մասնագետն իր հետ օգնականններ կբերի: Հայաստան կգան նաև Խոսե Էնրիկե Դե լոս Սանթոսը, Դանիել Կուրբելոն:

նախատեսվում է, որչ Գրիգորիո Պերեսը պետք է նաև պետք է աշխատի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ:

Մարզիչը 1993-1997-ին «Պենյարոլին» օգնել է, որպեսզի չորս անգամ դառնա Ուրուգվայի չեմպիոնի տիտղոսը: 2010-ին «Լիբերտադը» Պերեսի գլխավորությամբ հռչակվել է Պարագվայի չեմպիոն: Նա նաև մարզել է Իտալիայի, Արգենտինայի, Պարագվայի մի շարք թիմեր:

 

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին

լս սուարեսSOCCER-Awards-1957Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում անցկացված Ֆուտբոլի երկրպագուների ընկերակցության մրցանակաբաշխությունում «Տարվա լավագույն խաղացող» անվանակարգի մրցանակը հանձնվել է «Լիվերպուլի» ուրուգվայցի 26-ամյա հարձակվող Լուիս Սուարեսին:

Նա Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում դարձել է 17 գոլի հեղինակ և Եվրոպայի լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարում հավասարվել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Լուիս Սուերեսը կտեղափոխվի՞ Մադրիդի «Ռեալ»

լս137814745789Անգլիական «Լիվերպուլի» կազմում  հանդես եկող Լուիս Սուարեսի թիմում մնալը հարցական է: Նա առաջիկայում ակումբի ղեկավարության հետ քննարկելու և հստակեցնելու է այդ հարցը:

Հավանական է, որ հարձակվողն աշխատանքային նոր պայմանագիր կնքի:

Այժմ շատ է խոսվում այն մասին, որ Սուարեսը ձմռանը տեղափոխվելու է: Ուրուգվայցի խաղացողին ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ» ակումբի ղեկավարությունը:

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ուժերը կչափի Աանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ

հմ524b30d8cf7d5_largeՇվեյցարիայի Նիոն քաղաքում  կայացավ Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ուժերը կչափի Աանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:

Այպիսով, կկայանան հետևյալ մրցամարտերը.

«Զենիթ» (Ռուսաստան)-«Բորուսիա» (Գերմանիա)

«Բայեր» (Գերմանիա)-ՊՍԺ (Ֆրանսիա)

«Շալկե 04» (Գերմանիա)-«Ռեալ» (Իսպանիա)

«Արսենալ» (Անգլիա)-«Բավարիա» (Գերմանիա)-

«Գալաթասարայ» (Թուրքիա)-«Չելսի» (Անգլիա)

«Միլան» (Իտալիա)-«Ատլետիկո» (Իսպանիա)

«Մանչեսթր սիթի» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան)-«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Առաջին հանդիպումները կկայնանա փետրվարի 18-19-ին, 25-26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 11-12-ին, 18-19-ին:

 

Հենրիխ Մխիթարյանի թիմի չօգտագործված գոլային պահերը շատ էին

33835Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ՝ 2:2: Մխիթարյանը միայն 66-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ: «Բորուսիայի» խաղն աշխուժացավ, սակայն թիմը չհաղթեց` չօգտագործված գոլային պահերը շատ էին: Աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիան»`44 միավոր: «Բորուսիան» 32 միավորով Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ բաժանում են 3-4-րդ տեղերը: Երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերը» վաստակել է 37 միավոր: Տեխնիկական արդյունքներ «Հոֆենհայմ» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:2 Սվեն Շիպլոկ, 17, Քևին Ֆոլանդ, 37 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 44, Լուկաշ Պիշչեկ, 67