«Շիրակը» և «Ալաշկերտը» դուրս մնացին Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունից

Հգ221344711382526389Երևանի «Բանանց» մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆւտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչ «Բանանց»-«Շիրակ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում «Բանանցը» առավելության էր հասել 2:1 հաշվով:

Թեև գյումրեցիները հաղթեցին 1:0 հաշվով, սակայն դուրս մնացին պայքարից:

35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դամե Դիոպը:

Երևանի «Միկա» մարզադաշտում «Միկան» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Տանտերերը առաջին խաղում պարտվել էին 0:1 հաշվով, սակայն կարողացան մրցակցի դարպասը երեք անգամ գրավել և հաղթեցին 3:0 հաշվով:

58-րդ, 63-րդ,  89-րդ րպեներին աչքի ընկան Վարդգես Սաթումյանը, Սարգիս Կարապետյանը, Անդրանիկ Ոսկանյանը:

Այդպիսով, «Ալաշկերտը» ևս չի շարունակի գավաթային խաղերը:

 

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մասնակիցները կշարունակեն պայքարը

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի մասնակիցները այսօր կշարունակեն պայքարը: Կկայանան  երրորդ տուրի հետևյալ խաղերը.

«Ռեալ» Մադրիդ  – «Յուվենթուս»

«Մանչեսթեր Յունայթեդ»  – «Ռեալ» Սոսյեդատ

«Բայեր»  – «Շախտյոր» Դոնեցկ

«Գալաթասարայ»– «Կոպենհագեն»

«Անդերլեխթ»  – ՊՍԺ

«Բենֆիկա»  – «Օլիմպիակոս»

ԲԿՄԱ  – «Մանչեսթեր Սիթի»

«Բավարիա»  – «Վիկտորիա»

Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության մասնակիցները ժամանել են մրցավայր

1ffa1Վաղը Երևանում կմեկնարկի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի. առաջնության 7-րդ խմբի ըմտրական մրցաշարը:

Հայաստանի թիմի մրցակիցներն են` Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի ներկայացուցիչները:

Մրցակից երկրների հավաքականները արդեն ժամանել են Երևան:

Հոկտեմբերի 24-ին 1-ին տուրում կկայանան Անգլիա-Հայաստան, Իռլանդիա-Ջիբրալթար հանդիպումները:

Հոկտեմբերի 26-ին  2-րդ տուրում կմրցեն Ջիբրալթար-Անգլիա, Իռլանդիա-Հայաստան զույգերը:

Հոկտեմբերի 29-ին  3-րդ տուրում կանցկացվեն Անգլիա-Իռլանդիա, Հայաստան-Ջիբրալթար խաղերը:

Կանոնակարգով էլիտ ռաունդում պայքարը շարունակելու են  խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ արդյունք ունեցող թիմը:

ՀՖՖ-ն հերքում է

ffa5UEFA-ի պաշտոնական կայքում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչՎարդան Մինասյանի՝ հավաքականի ղեկից հեռանալու մասին պատմող նյութում նշվել էր, որ մինչ նոր, հիմնական մարզչի նշանակումը գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երիտասարդական հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով որ թյուրիմացությունն առաջացել է կայքի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Չախոյանի հրապարակման ոչ ճիշտ թարգմանության պատճառով, ինչը անմիջապես կայքի պատասխանատուների կողմից ուղղվել է ու այդ հրապարակումը կայքից հեռացվել է:

Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Արսենալի» դարպասը, իսկ «Բորուսիան» հաղթեց

հմ221344341382474687Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը` F խմբում ընդգրկված Դորտմունդի «Բորուսիան», 3-րդ տուրի արտագնա խաղում ուժերը չափեց  Լոնդոնի «Արսենալի» հետ:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, մեր ֆուտբոլիստը երրորդ գնդակը խփեց ՉԼ մրցաշարում: Սակայն մինչև հանգստի գնալը տանտերի թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, օգտվելով հյուրերի դարպասապահի սխալից, 42-րդ րոպեին գնդակն ուղարկեց դորտմունդցիների դարպասը`1:1:

Մխիթարյանը 67-րդ րոպեին փոխարինվեց: Իսկ «Բորուսիային» հաղթանակ բերեց 2-րդ խաղակեսի վերջին`82-րդ րոպեին, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խփած գնդակը:

Տեխնիկական արդյունքներ

F խումբ

«Արսենալ» (Անգլիա) – «Բորուսիա» (Գերմանիա)` 1:2

Օլիվյե Ժիրու, 42 – Հենրիխ Մխիթարյան, 16, Ռոբերտ Լևանդովսկի, 82

«Մարսել» (Ֆրանսիա) – «Նապոլի» (Իտալիա)` 1:2

Ջորդան Այու, 86 – Խոսե Կալյեխոն, 42, Դուվան Սապատա, 67

Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցելու իրավունք տվող անցումային խաղերի մրցակիցներ

ֆաա200px-WC-2014-Brasil.svgՖուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու խմբային մրցաշարերի ավարտից հետո 2-րդ տեղ գրաված թիմերը ևս մեկ հնարավորություն ունեն եզրափակիչ փուլի մասնակցելու իրավունք տվող ուղեգրի համար պայքարելու:

Վիճակահնությամբ որոշվել են անցումային խաղերի մրցակից զույգերը.

Պորտուգալիա-Շվեդիա
Ուկրաինա-Ֆրանսիա
Հունաստան-Ռումինիա
Խորվաթիա-Իսլանդիա

Անցումային փուլի առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին, իսկ պատասխան խաղերը՝ 19-ին։

«Փյունիկի» մարզչին փոխարինեց «Արարատի» մարզիչը

ախimagesՀայսատանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Նրա օգնականները կլինեն Արման Տոնոյանը և Աշոտ Գրիգորյանը, իսկ դարպասապահների մարզիչը՝ Արման Կիրակոսյանը:

Հավելենք, որ  երիտասարդական հավաքականը գլխավորում էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը և այն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 4 խաղից 3-ում պարտվել է և միայն 1 հաղթանակ է տարել:

Իսկ Խաշմանյանը ներկայումս գլխավորում է նաև Երևանի «Արարատը», որը Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է:

Նախապատվությունը տրվում է Հենրիխ Մխիթարյանի թիմի մրցակցին

ՀՄ28193Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալի» հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին:«Արսենալի» հաղթանակի համար սահմանվել է 2,28 գործակիցը, իսկ «Բորուսիայի» հաղթանակն ունի 3,05 գործակիցը։

Ոչ- ոքին գնահատվում է 3,40 գործակցով։

«Արսենալ» – «Բորուսիա» խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրել են վերանայել իր որոշումը

1ffa1Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը:

Հիշեցնենք, որ մարզիչը  երեկհայտնել էր, որ հեռանում է և այլևս չի գլխավորելու Հայստանի հավաքականը:

«Մենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաեւ պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ եւ կուզենայինք շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակիչի ուղեգիրը: Մենք խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը եւ շարունակի գլխավորել մեր թիմը: Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը»,-ասված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ՀՖՖ-ի կայքին ուղարկված նամակում:

Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

մինասյան-վարդանՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:

 

«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից,  իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,-ասել է Վարդան Մինասյանը:

 

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:

 

Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:

 

«Ուզում եմ օգտվելով  առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել եւ այսուհետ եւս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարեւորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց:  Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջեւ դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում եւ վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձեւավորել ենք եւ ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաեւ ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:

Վարդան Մինասյանը հեռանալու մտադրություն չունի

վմVaddan Minasyan712876Այն բանից հետո, երբ Մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը  հերթական անգամ չկարողացավ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը, թվում է, թե մասնագետը լռելյայն պետք է հեռանար, ազատեր զբաղեցրած պաշտոնը:

Սակայն նա աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո ընդարձակ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին, որից կարելի է միայն  եզրակացնել, որ Մինասյանն իր տեղն ավելի բանիմաց մասնագետի զիջելու մտադրություն չունի և պատրաստ է ևս մեկ անգամ փորձանքի մեջ գցել մեծ ներուժ ունեցող Հայաստանի ֆուտբոլի հավաքականին:

–Պարոն Մինասյան, նախ անդրադառնանք Իտալիայի հետ խաղին: Ի՞նչը ստացվեց, ինչը՝ ոչ Ձեր կարծիքով:

-Բոլորն էլ գիտեին, որ նույնիսկ այս խաղում հաղթելու դեպքում մեր՝ անցումային խաղերին մասնակցելու շանսերը քիչ էին: Բայց, անկախ դրանից, մենք ձգտում էինք հաղթանակի: Ամենակարևորն այն էր, որ խաղացինք առանց վնասվածքների, չնայած Արասի հետ կապված անընդհատ մտավախություն ունեի: Մենք պլանավորել էինք արագ գոլ խփել եւ ճնշում գործադրել հենց սկզբից, եւ դա ստացվեց: Չնայած չհաղթեցինք, բայց Իտալիայի պես թիմի հետ խաղում ոչ-ոքին դրական արդյունք եմ համարում, իսկ խաղի որակն ինձ լիովին բավարարեց:

–Եթե մրցակիցն ավելի մոտիվացված լիներ, ինչպե՞ս կընթանար խաղը:

-Չեմ կարող ասել, որովհետև մենք ավելի շատ մտածում էինք մեր խաղի մասին: Այնպես էլ չէ, որ իրենք մոտիվացված չէին: Իրենք էլ փորձարկում էին նոր ֆուտբոլիստներ, որոնց մոտիվացիան շատ բարձր էր:

Շատերին հետաքրքում է այն հարցը, թե ինչու Վարդան Մինասյանը չէր ուրախանումգոլերից հետո, և ի՞նչ էր ասում Ռոբերտ Արզումանյանին առաջին գոլից հետո:

-Նախ, դեռևս ուրախանալու բան չկար, որովհետև ամբողջ խաղն առջևում էր: Իսկ Ռոբերտին, եթե չի դավաճանում հիշողությունս, ասում էի, որ պետք է ավելի կոմպակտ գործել:

–Ի՞նչն էր Լևոն Հայրապետյանի փոխարինման պատճառը:

-Նրա եզրով մեր դարպասին գրոհները շատացել էին, եւ մենք փորձեցինք թարմացնել այդ եզրը, որ կարողանանք ավելի լավ դիմակայել մրցակցին:

Անդրադառնանք ընդհանուր ընտրական փուլին: Ի՞նչն էր հիմնական պատճառը, որհավաքականն այն անցկացրեց այդքան անկայուն:

-Սա շատ ծավալուն թեմա է: Ես արդեն անդրադարձել եմ այս հարցին, բայց նորից կասեմ. կայուն խաղալու համար պետք է առաջին հերթին ունենալ կայուն կազմ, իսկ մենք այս ընտրական փուլի ընթացքում միայն առաջին եւ վերջին խաղերի ժամանակ ենք խաղացել օպտիմալ կազմով: Եթե մենք միշտ ունենում ենք դեղիններ, վնասվածքներ, մենք չենք կարող կազմի մեծ ընտրություն ունենալ: Բացի այդ, այս ցիկլում մեր խաղացողներից շատերը զրկված էին խաղային մշտական պրակտիկայից իրենց թիմերում:

Անկախ սուբյեկտիվ պատճառներից՝ հավաքականը մոտ էր գոնե անցումայինխաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերելուն: Ի՞նչը չհերիքեց:

-Երբեմն լսում եմ կարծիքներ, ըստ որոնց ստեղծվում է տպավորություն, որ մեր հավաքականը խմբի ֆավորիտն էր եւ պարտավոր էր դուրս գալ խմբից, բայց եթե ուշադիր լինենք, մեր խմբում բացի Իտալիայից, մնացած բոլոր թիմերն էլ հավասարազոր էին (բացառությամբ Մալթայի), եւ մենք գիտեինք, որ դժվար պայքար է ընթանալու: Եթե մենք լինեինք Իտալիան կամ Գերմանիան, ապա մեր խմբից դուրս չգալը ձախողում կլիներ, բայց մեր պարագայում այդպես չէ: Բացի այդ, ես գտնում եմ, որ բացի Մալթայի հետ երևանյան հանդիպումից (այդ խաղը մեզ համար կատարյալ ձախողում էր) մեր թիմը մնացած բոլոր խաղերում ցույց է տվել արժանի խաղ` չնայած նրան, որ որոշ խաղերում մենք ավելի շատ մտածում էինք ինչպես լրացնել բացակա ֆուտբոլիստների պակասը: Ընտրության շատ քիչ տարբերակներ ունեինք: Վերջին մի քանի խաղերում մենք ընդհանրապես ստիպված էինք փոփոխություններ կատարել նույնիսկ առաջին խաղակեսում: Բայց եղան նաև դրական բաներ: Մեր թիմը զգալիորեն բարելավեց իր վարկանիշը եւ հիմա ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 38-րդ տեղը: Հետաքրքրությունը մեր ֆուտբոլիստների նկատմամբ աճել է: Հայաստանի ազգային հավաքականի հետ բոլորն են արդեն հաշվի են նստում:

–Հասկանալի է, որ ընտրական փուլի ամենավատ խաղը Մալթայի դեմ հանդիպումն էր,իսկ զուտ խաղային առումով ամենալավ խաղը ո՞րն էր:

-Կան մի քանի խաղեր, բայց երևի ամենաարժեքավորը Դանիայի հետ հանդիպումն էր, որովհետև Մալթայի հետ խաղից հետո դուրս գալ եւ այդպես խաղալը շատ մեծ արժեք ուներ: Եվ, ընդհանրապես, Մալթայի հետ խաղից հետո մենք երեք հաղթանակ ենք տարել, խաղացել ոչ-ոքի եւ կրել ընդամենը մեկ պարտություն: Սա ցույց է տալիս, որ թիմն ունի կամքի մեծ ուժ:

Չեխիայի և Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակները վկայո՞ւմ են, որ Ձերթիմն ունի նաև հաղթողի հոգեբանություն:

-Այո, թիմն ունի հաղթողի հոգեբանություն, գրեթե կայացել է, ունի իր ձեռագիրը, խաղային սկզբունքները, միասնական է: Թիմի խնդիրներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է, որից էլ բխում է անկայունությունը: Բացի այդ, ֆուտբոլիստները պետք է մշտապես ունենան խաղային պրակտիկա իրենց ակումբներում: Նույն Մարկոսի օրինակը ցույց է տալիս, որ, որքան էլ ֆուտբոլիստը բարձրակարգ լինի, նա չի կարող առավելագույն օգուտ բերել թիմին, եթե զրկված է խաղային պրակտիկայից

Ընտրական փուլի կեսից Վարազդատ Հարոյանը եւ Կամո Հովհաննիսյանը սկսեցինհայտնվել հիմնական կազմում: Դա ավելի շատ ստիպված քա՞յլ էր, թե՞ մտածված:

– Վարազդատ Հարոյանի պարագայում մտածված էր, թեպետ պարունակում էր ռիսկի գործոն: Այսինքն ես գիտեի, որ Հարոյանը լավ պոտենցիալ ունի եւ կարող է լավ ֆուտբոլ խաղալ, բայց չէինք ուզում նրան միանգամից հիմնական կազմ ընդգրկել, որովհետև մտավախություն կար, որ կարող է պատրաստ չլինել հոգեբանորեն: Բացի դրանից, նա շատ տաքարյուն է, որը երբեմն նրան խանգարում է: Նա դեռ շատ երիտասարդ է: Բայց բոլոր խաղերում, նույնիսկ Դանիայի հետ խաղում, որտեղ Հարոյանը հեռացվեց խաղադաշտից, նա լավագույններից մեկն էր: Ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանին, իմ կարծիքով նա իր որակներով ավելի շատ կիսապաշտպան է, ուղղակի այս պահին նրանից լավ աջ պաշտպանի պարտականությունները ոչ ոք չի կատարի: Ես կարևորում եմ, որ այս երկու խաղացողներն այս ընտրական փուլում դարձան հիմնական կազմի խաղացողներ, քանի որ հավաքականին մշտապես թարմություն է պետք:

Ի՞նչն է պատճառը, որ մեր հավաքականը մշտապես խնդիրներ է ունենումմրցակիցների եզրային գրոհների ժամանակ. մեր պաշտպանները փոխանակ ավելիլայնացնեն պաշտպանական գիծը, նեղացնում են այն եւ տեղափոխվում կենտրոն:

 

– Ընդհանրապես, պաշտպանվելիս բոլոր թիմերը ավելի շատ հագեցնում են դաշտի կենտրոնը, փորձում են կոմպակտություն կիրառել: Ուղղակի եզրային փոխանցումների ժամանակ պետք է արագ վերադասավորվել, բացի այդ պաշտպաններին պետք է օգնեն նաև եզրային կիսապաշտպանները:

Այդ դեպքում Ձեր պատասխանից բխող եւս մեկ հարց: Գո՞հեք այն ծավալից, որովԳևորգ Ղազարյանը եւ Արաս Օզբիլիսն օգնում են պաշտպաններին:

-Գևորգը միշտ լավ է կատարել այդ ֆունկցիաները, նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, իսկ հիմա նաև ավելի մեծ փորձ է կուտակել, որովհետև իր թիմի կազմում բազմաթիվ միջազգային խաղերի է մասնակցել: Արասի մոտ նույնպես կա մեծ փոփոխություն: Սկզբում նրա համար շատ դժվար էր, քանի որ միշտ խաղացել էր 4-3-3 սխեմայով, բայց, ի պատիվ իրեն, Արասը հիմա կարողանում է նաև հաջողությամբ պաշտպանվել:

Նախորդ ընտրական փուլում մենք հիմնականում խաղում էինք տակտիկական նույնսխեմայով, այս անգամ փորձվեցին բազմաթիվ տարբերակներ: Այդուհանդերձ, ո՞րն էմեզ համար ամենաօպտիմալ տարբերակը:

-Դա կախված է շատ հանգամանքներից, մրցակցից: Օրինակ, Բուլղարիայի դեմ խաղում ես նախապես էի որոշել, որ Արասը պետք է խաղա կենտրոնում, եւ մենք խաղացինք 4-1-4-1 սխեմայով: Այս ընտրական փուլի մյուս խաղերում ես մանևրելու շատ քիչ հնարավորություն եմ ունեցել: Իսկ ընդհանրապես, մենք խաղում ենք 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որովհետև այն համարվում է ամենաճկունը եւ ամենաբալանսավորվածը: Եթե մենք մշտապես ունենանք մանևրելու հնարավորություն, ապա մեր սխեման կընտրենք՝ կախված մեր եւ մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերից: Բացի այդ, ես չեմ դադարի կրկնել, որ կարևորը ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե խաղային սխեմաները: Ամեն ինչ կախված է նրանից, թե այս կամ այն սխեմայի մեջ տվյալ խաղացողը ինչ ֆունկցիաներ պետք է կատարի:

Արտագնա խաղերում ավելի լավ արդյունքը կապվա՞ծ է այն բանի հետ, որ մենքավելի հաջող ենք խաղում հակագրոհների մարտավարությամբ, թե կա՞ն այլպատճառներ:

-Հիմնական պատճառը դա էր: Արտագնա խաղերում մրցակիցը մեզ ավելի շատ տարածություններ էր տալիս հակագրոհելու համար, իսկ դա մեր ամենաուժեղ կողմն է: Կա եւս մեկ հանգամանք, որը կարող է տարօրինակ թվալ, բայց արտագնա խաղերում մեր վրա ճնշումն ավելի քիչ է, քան տանը: Մեր երկրպագուները բացի հաղթանակից ուրիշ բան չեն սպասում: Դա, իհարկե, լավ է, բայց երբեմն մեծ պատասխանատվությունը խանգարում է ֆուտբոլիստներին դրսևորելու իրենց ողջ կարողությունը:

Այս փուլում մեր հավաքականը դարձավ բազմաթիվ գեղեցիկ գոլերի հեղինակ: Իսկո՞րն էր ամենագեղեցիկը կամ ամենակարևորը Ձեզ համար:

-Դժվար հարց է, նույն Կառլեն Մկրտչյանի գոլը, կամ Յուրա Մովսիսյանի գոլը, որը ծնվեց Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից, Արասի գոլը տուգանայինից: Եթե խոսենք ամենակարևորի մասին, հավանաբար դա Յուրա Մովսիսյանի գոլն էր Դանիայի հետ խաղում առաջին րոպեին, որովհետև հոգեբանական ծանր իրավիճակում այն մեզ վստահություն հաղորդեց:

Առաջ չընկնելով հանդերձ՝ համարո՞ւմ եք, որ մեր հավաքականը հասունացել է եւիզորու է պայքարել Եվրո-2016-ի եզրափակիչ ուղեգրի համար:

-Դրականն այն է, որ մասնակից թիմերի քանակն ավելացել է, եւ մեր կարգի հավաքականների շանսերը՝ նույնպես: Բայց, նախևառաջ, պետք է նայել, թե ինչ թիմերի դեմ է խաղալու Հայաստանի հավաքականը: Այսինքն, պետք է սպասել վիճակահանությանը: Մնացածը կախված է տարբեր հանգամանքներից: Բայց մի բան հաստատ է` այս հավաքականն արդեն հասունացել է, անցած ցիկլից հետո գրեթե կայացել է, գիտի իր ուժեղ եւ թույլ կողմերը, գիտի, որ միասնական եւ բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի:

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն` 9-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի երկու հանդիպում: Հայաստանի չեմպիոն «Շիրակը» սեփական հարկի կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ` 5:2 հաշվով:

«Միկան» հյուրընկել էր «Արարատին» և պարտվեց 0:1 հաշվով: Վերջինս 8 խաղից հետո վաստակած 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակն» ու «Փյունիկն» ունեն 12-ական միավոր: «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Գանձասարն» ու «Միկան» հավաքել են 11-ական միավոր: «Բանանցն» ունի 8, «Ուլիսը» և «Ալաշկերտը»՝ 3-ական միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 5:2

Դավիթ Հակոբյան, 50, Անդրանիկ Բարիկյան, 52, 58, Սերժ Դեբլե, 60, Դավիթ Ղանդիլյան, 81 – Միհրան Մանասյան, 7, Տիգրան Գրիգորյան, 77

«Միկա» – «Արարատ»՝ 0:1

Ալեքսանդր Ռակիչ, 85

ՀՀ ոստիկակության ֆուտբոլի թիմն անզիջում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության հավաքականի նկատմամբ

03-546Մեկնարկեց «Հայաստանի վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի 15 գերատեսչությունների թիմեր:

Հայաստանի ոստիկակության թիմն անզիջում էր  ՀՀ տարածքային կառավարման նախարարության  հավաքականի նկատմամբ: Ոստիկան ֆուտբոլիստները 16 գնդակ խփեցին մրցակցի դարպասը, իսկ սեփականը պահպանեցին անառիկ` 16:0:

Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ`

ՀՀ պաշտպանության նախարարություն – ՀՀ առողջապահության նախարարություն` 2:1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 4:3

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն –  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` 0:5

ՀՀ սփյուռքի նախարարություն – ՀՀ ԱԳՆ` 2:11

ՀՀ դատական դեպարտամենտ – ՀՀ ֆինանսների նախարարություն` 9:0

Գարեթ Բեյլն արդեն կարող է խաղադաշտ դուրս գալ

377793_1Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը շարունակում է մնալ ուշադրոթյան կենտրոնում: Այս ֆուտբոլիստին գնելու համար արքայական ակումբի ղեկավարությունը մեծ փողեր է վճարել, սակայն նա տևական ժամանակամիջոց` երկու շաբաթ չի կարողանում օգնել  իր նոր թիմին:

Եվ ահա, Բեյլը  շաբաթ օրը Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում հնարավոր է մասնակցի «Մալագայի» հետ խաղին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ռեկորդային ցուցանիշը

հհ221341111381998468Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին առաջադիմել է 17 աստիճանով և 687 միավորով զբաղեցնում է 38-րդ տեղը։ Սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի հավաքականի համար։ Նախկինում լավագույն ցուցանիշը եղել է զբաղեցրած  41-րդ տեղը։

Ուշագրավ է, որ Գերմանիայի հավաքականը շրջանցել է արգենտինացիներին և հայտնվել երկրորդ տեղում։ Իտալիայի հավաքականը նահանջել է և  8-րդ տեղում է` 1136 միավոր։

Մեր սահմանակից երկրներից Թուրքիան 40-րդ տեղում է` 670 միավոր: Իրանը` 49-րդ  (613), Ադրբեջանը` 88-րդ (407), Վրաստանը 100-րդ (350) հորիզոնականներում են:

Իսկ առաջատար եռյակն այսպիսինն է՝

1 (1)Իսպանիա 1513

2 (3) Գերմանիա  1311

3 (2) Արգենտինա  1266

Կարելի է միայն ափսոսալ

հավաքական

 

Նեապոլում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում  Իտալիայի հավաքականի հետ անցկացրած խաղից հետո, որն ավարտվել է 2:2 հաշվով, Հայաստանի ընտրանու և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավ է հայտնել, որ մեր թիմն այդ խաղում չի կարողացել հաղթել: Բան այն է, որ մերոնք երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն այդպես էլ չկարողացան առավելության հասնել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:

Ի դեպ, ափսոս էր, որ մի շարք լավ խաղացողներով համալրված մեր թիմն ընտրական մրցաշարում վատ արդյունք ցույց տվեց, չարդարացրեց մարզասերների սպասելիքները, ընդ որում, միակն էր, որը պարտվեց ակնհայտ հետնապահ Մալթայի ընտրանուն, այն էլ` սեփական խաղադաշտում:

Իտալիայում անցկացված B խմբի վերջին տուրի խաղում հանդիպման 5-րդ և 70-րդ րոպեներին գեղեցիկ գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իսկ տանտերերից 25 և 76-րդ րոպեներին աչքի ընկան Ֆլորենցին և Բալոտելլին: Ընդ որում, մերոնք գնդակներ բաց թողեցին մեր պաշտպանների կոպիտ սխալների հետևանքով:

Հանդիպումը դիտարժան էր, երկու թիմերը բաց ֆուտբոլ էին խաղում, կարևորը, որ մերոնք չէին զիջում Եվրոպայի փոխչեմպիոն իտալացիների թիմին, որը մրցաշարում վստահորեն իր համար ապահովել էր առաջին տեղը: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ մերոնք կարող էին խմբից դուրս գալ և պայքարը շարունակելու իրավունք ստանալ:

Հայաստանի հավաքականում մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որոնք, գրավելով դարպասը,կարող են ցանկացած մրցակցի տրամադրությունը փչացնել: Այլ հարց է, թե հաջողության հասնելու համար ինչպես է օգտագործվում այդ ներուժը:

Ի դեպ, Վարդան Մինասյանի գլխավորած թիմն այս մրցաշարում 4 անընդմեջ պարտություն  էր կրել` կրկնելով նախկինի չարաբաստիկ ռեկորդը: Եվ եթե մեր երկրի հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ Բեռնար Կազոնին, Հենկ Վինսմանը, Յան Պոուլսենն այդպիսի ձախողումներից հետո ազատել էին զբաղեցրած պաշտոնը, ապա Մինասյանի ներկայացրած հրաժարականը մերժել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ-ի գործկոմը:

Մինչդեռ երկու կարծիք լինել չի կարող, որ Հայաստանի հավաքականին ավելի բարձրակարգ մարզիչ է պետք, նաև այնպիսի մեկը, որն ինքնուրույն կարող է որոշել, թե ով կարող է հրավիրվել հավաքական: Գաղտնիք չէ, որ ունենք տարբեր երկրներում խաղացող հայ ֆուտբոլիստներ, որոնք ավելի բարձր կարգ ունեն, քան Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրողներից ոմանք: Բայց ավելի արժանավորները տարբեր պատճառներով սև ցուցակ են ընկել, իսկ Մինասյանը չի հանդգնում նրանց հրավիրել թիմ: Ստացվում է, որ հավաքականը ոչ թ համազգային է, այլ` սեփականաշնորհված:

Ինչևէ, միայն աշխարհի առաջնության ավարտից հետո կխոսվի հավաքականի մասին, այսինքն` երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակցության հարցը: Իսկ առայժմ հայկական ֆուտբոլում տևական պարապուրդ է սպասվում, քանի որ մեր երկրի ակումբային ֆուտբոլն այնքան ցածր մակարդակ ունի, որ գրեթե հետաքրքրություն չի ներկայացնում:

Այսպիսով, ընտրական մրցաշարերի արդյունքով որոշվել են Բրազիլիայում 2014-ին կայանալիք աշխարհի առաջնության եզափակիչ փուլի 32 մասնակիցներից 21-ը: Ուղեգրեր ունեն հետևյալ երկրների հավաքականները` Բրազիլիա (կազմակերպիչ), Ճապոնիա, Ավստրալիա, Իրան, Կորեա, Հոլանդիա, Իտալիա, Կոստա Ռիկա, ԱՄՆ,  Արգենտինա, Բելգիա, Շվեյցարիա, Գերմանիա, Կոլումբիա, Ռուսաստան, Բոսնիա- Հերցեգովինա, Անգլիա, Իսպանիա, Չիլի, Էկվադոր, Հոնդուրաս: Եվրոպայից ևս 4 մասնակից կորոշվի անցումային խաղերից հետո:

Վիճակահանությունը կկատարվի հոկտեմբերի 21-ին: Խաղերն անցկացվելու են նոյեմբերի 15-ին և 19-ին: Դրանց կմասնակցեն Պորտուգալիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, նաև Ֆրանսիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Իսլանդիայի հավաքականները:

Բացի այդ, ևս 5 մասնակից կլինի Աֆրիկայից: Ուրուգվայի հավաքականը, որը Հարավային Ամերիկայի մրցաշարում 5-րդն է ճանաչվել, անցումային խաղ կանցկացնի Հորդանանի ներկայացուցիչների հետ: Մեքսիկայի հավաքականն էլ կմրցի Նոր Զելանդիայի թիմի հետ:

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմեր Խ Հ Ո Պ    Գ   Մ
Իտալիա 10 6 4 0 19-9 22
Դանիա 10 4 4 2 17-12 16
Չեխիա 10 4 3 3 13-9 15
Բուլղարիա 10 3 4 3 14-9 13
Հայաստան 10 4 1 5 12-13 13
Մալթա 10 1 0 9 5-28 3

 

Ֆաբիո Կապելլոն Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի մինչև 2018 թվականը

ֆկFabio_Capello_3Ֆաբիո Կապելլոյի գլխավորած ֆուտբոլի Ռուաստանի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեց: Վերջին անգամ Ռուսաստանի ընտրանին աշխարհի առաջնության եզրափակչում խաղացել էր  2002-ին:

Այդ է պատճառը, որ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ մոտ օրերս  իտալացի մասնագետի հետ կկնքվի նոր պայմանագիր:

Ուշագրավն այն է, որ պայմանագիրը կկնքվի Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ և այդ կազմակերպություն է վճարելու:

Կապելլոն Ռուսատանի ընտրանին կգլխավորի  մինչև 2018-ի աշխարհի առաջնությունը:

 

Ադվոկատի նոր փորձությունը

221340561381921921Դիկ Ադվոկատն աշխարհում հայտնի մարզիչ է: Նա գլխավորել է Հոլանդիայի, Ռուսաստանի հավաքականները, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Եվ ահա, նրան նոր փորձություն է սպասում:  Ադվոկատը ստանձնել է հոլանդական «ԱԶ Ալկմարի» ղեկը:

Հոլանդիայի առաջնությունում կայացած 9 տուրից հետո «Ազ Ալկմարը» վաստակել է 13 միավոր և 9-րդ տեղում է։

Ի դեպ, հոլանդացի մասնագետը հայտարարել էր, որ այլևս ոչ մի ակումբի թիմ չի մարզելու: 66-ամյա Ադվոկատը «Ազ Ալկմարը» կմարզի մինչև մրցաշրջանի ավարտը:

Որոնք են ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր ունեցող երկրների հավաքականները

ֆաա200px-WC-2014-Brasil.svgԸնտրական մրցաշարերի արդյունքով որոշվել են Բրազիլիայում 2014-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 32 մասնակիցներից 21-ը:

Ուղեգրեր ունեն հետևյալ երկրների հավաքականները` Բրազիլիա (կազմակերպիչ), Ճապոնիա,  Ավստրալիա, Իրան, Կորեա, Հոլանդիա, Իտալիա, Կոստա Ռիկա, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Շվեյցարիա, Գերմանիա, Կոլումբիա, Ռուսաստան, Բոսնիա-Հերցեգովինա, Անգլիա, Իսպանիա, Չիլի, Էկվադոր, Հոնդուրաս:

Եվրոպայից ևս 4 մասնակից կորոշվի անցումային խաղերից հետո: Վիճակահանությունը կկատարվի հոկտեմբերի 21-ին: խաղերն անցկացվելու են նոյեմբերի 15-ին և 19-ին: Դրանց կմասնակցեն Պորտուգալիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, նաև Ֆրանսիայի, Շվեդաիայի, Ռումինիայի, Իսլանդիայի հավաքականները:

Բացի այդ, ևս 5 մասնակից կլինի Աֆրիկայից:

Ուրուգվայի հավաքականը, որը Հարավային Ամերիկայի մրցաշարում 5-րդն է ճանաչվել, անցումային խաղ կանցկացնի Հորդանանի ներկայացուցիչների հետ:

Մեքսիկայի հավաքականն էլ կմրցի Նոր Զելադիայի թիմի հետ:

Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարերի խաղերում

բրազimagesԿայացան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի եվրոպական գոտւ թիմերի խաղերը: Մարզասերներին տեղյակ ենք պահել, թե ինչ արդյունքներ են արձանգրվել B խմբում, որում ընգրկված է Հայաստանի ընտրանին:

Ներկայացնենք ընտրական փուլի վերջին տուրի բոլոր հանդիպումների արդյունքները:

A խումբ

Սերբիա–Մակեդոնիա՝ 5:1

Գոլերը՝ Ռիստովսկի 16, Բաստա 19, Կոլարով 38 (11 մ), Տադիչ 54, Ստեֆան 73 – Ադիս 83

Բելգիա–Ուելս՝ 1:1

Գոլերը՝ Դե Բրյունե 64 – Ռեմսի 88

Շոտլանդիա–Խորվաթիա՝ 2-0

Գոլերը՝ Նայսմիթ 73 – Վուկոչևիչ 46

 

B խումբ

Բուլղարիա – Չեխիա՝ 0:1

Գոլերը՝ Դոցկալ 52

Դանիա-Մալթա՝ 6:0

Գոլերը՝ Ռասմուս 8, Ագեր 11 (11 մ), Բյելան 28, Ագեր 39 (11 մ), Ռասմուս 74, Նիլսեն 84

Իտալիա-Հայաստան՝ 2:2

Գոլերը՝ Ֆլորենցի 25, Բալոտելլի 76 – Մովսիսյան 5, Մխիթարյան 70

C խումբ.
Շվեդիա – Գերմանիա՝ 3:5
Գոլերը՝ Հիսեն 5, 69, Կականիկիչ 43 – Օզիլ 45, Գյոտցե 53, Շյուրլե 57, 66, 76
Իռլանդիա – Ղազախստան՝ 3:1
Գոլերը՝ Քին 17(11 մ), Օ’Շի 26, Ֆիոնչենկո 78 (ինքնագոլ) – Շոմկո 13
Ֆարերյան Կղզիներ – Աուստրիա՝ 0:3
Գոլերը՝ Իվանշից 17, Պրյոդլ 64, Ալաբա 67 (11 մ)

D խումբ.

Թուրքիա – Հոլանդիա՝ 0:2
Գոլերը՝ Ռոբեն 8, Սնեյդեր 47
Ռումինիա – Էստոնիա՝ 2:0
Գոլերը՝ Մարիկա 30 (11 մ), 81
Հունգարիա – Անդորա՝ 2:0
Գոլերը՝ Նիկոլիչ 51, 79

E խումբ.

Կիպրոս-Ալբանիա՝ 0:0
Նորվեգիա-Իսլանդիա՝ 1:1
Գոլերը՝ Բրատեն 30 – Սիգտորսոն 12
Շվեյցարիա-Սլովենիա՝ 1:0
Գոլը՝ Ջակա 74

F խումբ.

Պորտուգալիա – Լյուքսեմբուրգ՝ 3:0
Գոլերը՝ Վարելա 30, Նանի 36, Պոշտիգա 79
Հեռացում՝ Յոահիմ 28 (Լյուքսեմբուրգ)
Ադրբեջան – Ռուսաստան՝ 1:1
Գոլերը՝  Ջավադով 89 – Շիրոկով 16
Հեռացում՝ Մեդվեդև 73 (Ադրբեջան)
Իսրայել – Հյուս. Իռլանդիա՝ 1:1
Գոլը՝ Բասատ 43 – Դայվիս 72

G խումբ

Լիտվիա-Բոսնիա և Հերցոգովինիա՝ 0:1
Գոլը՝ Իբիսևիչ 68
Հունաստան-Լիխտենշտեյն՝ 2:0
Գոլերը՝ Սալպինգիդիս 7, Կարագունիս 81
Լատվաի-Սլովակիա՝ 2:2
Գոլերը՝ Սաբալա 47, Ռոդե 90 – Յակուբկա 9, Սալատա 16
H խումբ
Սան Մարինո – Ուկրաինա՝ 0:8
Գոլերը՝ Սելեզնյով 13 (11 մ), 19, Դևիչ 15, 51, 58 (11 մ), Յարմոլենկո 55,Բեզուս 66, Մանձյուկ 90
Անգլիա – Լեհաստան՝ 2:0
Գոլերը՝ Ռունի 41, Ջերարդ 88
Չեռնոգորիա – Մոլդովա՝ 2:5
Գոլերը՝ Յովանովիչ 55(11 մ), Յովետիչ 90 – Անտոնիուկ 29, 89, Արմաս 62, Սիդորենկո 64, Իոնիտա 73
I խումբ.
Իսպանիա-Վրաստան՝ 2:0
Գոլերը՝ Նեգրեդո 26, Մատա 61
Ֆրանսիա-Ֆինլանդիա՝ 3:0
Գոլերը՝ Ռիբերի 8, Տոիվիո 76 (ինքնագոլ), Բենզեմա 87