Ընդհանուր հայտարարի կգան

81924229 mkhitaryanՀավանականությունը մեծ է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»: Բան այն է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն ավարտում են բանակցությունները և ամենայն հավանականությամբ ընդհանուր հայտարարի կգան:

24-ամյա խաղացողին ձեռք բերելու համար որպես փոխհատուցում անգլիացիներն ուկրաինական ակումբին պետք է վճարեն 17 մլն ֆունտ ստերլինգ:

 

Ավստրիա` առանց Մխիթարանի

Henrikh-Mkhitaryan-best-legeonerՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյոևը», ուղևորվեց Ավստրիա: Թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի:

Գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրավիրել է 14 ֆուտբոլիստի: «Շախտյորի» կազմում բացակայում են լեգեոնականները, նաև  Մխիթարյանը: Նրանք թիմին կմիանան մի փոքր ուշ:

«Շախտյորը» ստուգողական խաղերում ուժերը կչափի ռուսական «Կրասնոդարի» (հունիսի 19-ին, ալբանական «Շկենդերբեուի» (հունիսի 21-ին), Թբիլիսիի «Դինամոյի» (հունիսի 23-ին), ավստրիական «Վակերի» (հունիսի 25-ին) հետ:

Փայլուն հաղթանակ հյուրընկալվելիս

12342Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում  եվրոպական  Բ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Կոպենհագենում փայլուն հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ` 4:0:

Մերոնց խաղը ստացվեց: Հատկապես, պարզերես արեցին բարձրակարգ թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստները: Երկու գնդակ մրցակցի դարպասը խփեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Աչքի ընկավ Կրասնոդարի «Կուբանի» ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը: Իսկ հանդիպման վերջակետը դրեց Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս Հայաստանի հավաքականի կազմում խփեց իր 11-րդ գնդակը:

Հայաստանի ընտրանին հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 6-ին: Մերոնք Պրահայում ուժերը կչափեն Չեխիայի հավաքականի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Դանիա – Հայաստան՝ 0:4

Յուրա Մովսիսյան, 1, 59, Արազ Օզբիլիս, 19, Հենրիխ Մխիթարյան, 82

 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Մարկոս Պիզելի, 86), Գևորգ Ղազարյան, Արազ Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 84):

 

Սուպերգավաթակիրը հայտնի կդառնա օգոստոսի 11-ին

24919Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է այդ երկրի սուպերգավաթի խաղարկության մրցամարտի օրը:

Օգոստոսի 11-ին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի այդ երկրի գավաթակիր «Ուիգանի» հետ:

 

Վարդան Մինասյան. «Մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ»

ffa5Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 11-ին կայանալիք 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը:

Պատասխանելով Հայաստանի և Դանիայի ԶԼՄ-ի ներկայացուցիների հարցերին, Վարդան Մինասյանը մասնավորապես նշեց, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն՝ արդեն անցյալ է, և պարզապես պետք վերլուծություններ անել այդ խաղից: Մարզիչն ընդգծեց, որ տղաները պատրաստ են հանդիպմանը, ավելացնելով, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ:

«Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումն և պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում», – եզրափակեց ասուլիսը Վարդան Մինասյանը:

Բուքմեյքերները Դանիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են գնահատում

դFlag-Pins-Denmark-ArmeniaԱյսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ: Խաղը Երևանի ժամանակով սկսվելու է 22:15-ին:

Գրավախաղերի կազմակերպիչները տանտերերի հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են գնահատում: Բուքմեյքերները Դանիայի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 1,18 գործակիցը: Մինչդեռ, Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 13,00 գործակցով: Ոչ-ոքին ունի 5,55 գործակիցը:

 

Դենիս Թումասյանը` լավագույն պաշտպան

22219Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դենիս Թումասյանը Onedivision.ru կայքի հարցման արդյունքով ճանաչվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության լավագույն պաշտպան: Նա հավաքել է 71 միավոր: 28-ամյա ֆուտբոլիստի թիմակից Միլան Վիեշտիցը երկրորդն է` 27 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրել է «Շիննիկ» ակումբի խաղացող Աբել Լամանժը` 19 միավոր:

«Ուրալը» հաջորդ տարի խաղալու է բարձրագույն խմբում: Այդ թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Դանիա

1ffa1Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Դանիա: Հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:15-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014թ. աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Դանիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի «Հիլթոն Կոպենհագեն Այրփորտ» հյուրանոցում:

Հունիսի 10-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Մարզումից առաջ կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդանի Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կոպենհագեն հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա

Արթուր Ավագյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա

Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա

Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Սարգիս Ադամյան «Հանզա», Գերմանիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց

1ffa1Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր երկրի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում 0:1 հաշվով զիջեցին մինչև այդ 5 անընդմեջ պարտություն կրած Մալթայի ընտրանիին: Վերջինս դասվում է աշխարհի  թույլ թիմերի շարքին: Իսկ որ արտասահմանյան ակումբներում բարձրակարգ խաղացողներ ունեցող Հայաստանի հավաքականը միայն տխրեցնում է, դա աններելի է: Տանն անցկացրած մրցամարտում մեր ֆուտբոլիստներն ուղղակի դժգույն տպավորություն թողեցին:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվել էր, սակայն այն չընդունեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նաև ՀՖՖ գործկոմը: Այժմ ակնհայտ է, թե այդ քայլն ինչպիսի սխալ է եղել:

Հունիսի 11-ին մեր թիմը Կոպենհագենում մրցելու է Դանիայի հավաքականի հետ, և կտրուկ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկվեն նոր անախորժություններից խուսափելու համար, իսկ հետագայում պետք է քննարկվի, թե ինչու այդպիսի վիճակում հայտնվել հայկական ֆուտբոլը: Հավելենք, որ նախօրյակին Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Երևանում պարտվել էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Իսլանդիայի ներկայացուցիչներին:

Իսկ Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության խմբային մրցաշարում արդեն լիովին ձախողվել է: Ի դեպ, երբ մեր թիմը տարեսկզբին ընկերական մրցամարտում ոչ-ոքի խաղաց թույլ մրցակցի` Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ոմանք դա պատահականություն համարեցին, բայց այժմ արդեն կարելի է ասել, որ այդպես չէ:

Ֆուտբոլը նաև քաղաքականություն է, և Հայաստանի պատիվն է ոտնահարվում: Եթե մեր ընտրանին Մալթայի թիմի հետ անգամ ոչ-ոքի ավարտեր խաղը, դա անհաջողություն կհամարվեր …

Ի դեպ, Հայաստանի և Մալթայի հավաքականների հանդիպմանը ներկա էր նաև մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Մալթա՝ 0:1

Միքայել Միվսուդ, 8

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, 5. Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 67), Կառլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան (Յուրա Մովսիսյան, 46):

 

Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին

1ffa1Այսօր Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը: Երեկ կայացած Հայաստան-Իսլանդիա մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը միացել է ազգային հավաքականին և ընդգրկվել է Մալթայի դեմ խաղին պատրասվող ֆուտբոլիստների ընդհանուր հայտացուցակում:

Նախապատվությունը տրվում է Հայաստանի հավաքականին

231347671369380193Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում կմրցի Մալթայի ընտրանու հետ: Հայաստան – Մալթա հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին:

Գրավախաղերի կազմակերպիչները Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատում են 1,26 գործակցով: Ոչ- ոքին ստացել է 5,40 գործակիցը: Մալթայի հավաքականի հաղթանակի համար սահմանվել է 11,50 գործակիցը:

 

Երկու «Արարատների» պատմական հանդիպումը Երեւանում

51793d2d01472_medium«Բոլորը  ուղեւորվում  են  Երեւան»,  ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ ֆուտբոլային 2 հանդիպում, որի նախաձեռնողը Էստոնիայի 1-ին խմբի առաջնության մասնակից՝ հայկական ակումբի՝ Տալլինի «Արարատ »-ի նախագահ Ավետիս Հարությունյանն է  ՀՖՖ-ի հետ համատեղ:

     Հայկական ակումբը Երեւան կժամանի հունիսի 12-ի կեսօրին եւ կհանգրվանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 13-ին ժամը 17-ին «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում ընկերական հանդիպում կկայանա «Արարատ-ՏՏՈՒ»-ի եւ «Փյունիկ-2»-ի միջեւ: Իսկ հունիսի 15-ին ժամը 18-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց  ու հարմարավետ մարզադաշտում տեղի կունենա պատմական միջազգային ընկերական հանդիպում երկու «Արարատների» միջեւ՝ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երեւանի «Արարատի» եւ Տալլինի «Արարատ-ՏՏՈՒ»-ի միջեւ: Նկատենք, որ տալլինյան ակումբի պաշտոնական կայքում՝ FCArarat.ee-ում կազմակերպվելու է այս հանդիպման ուղիղ հեռարձակումը:

Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք ներկա գտնվելու՝ «Արարատ-ՏՏՈՒ»-ի երեւանյան մրցելույթներին:

 

Տալլինի հայկական ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ»

 

2005-2009 թ.թ.  Տալլինի   «Արարատ»  թիմը  հանդես  է  եկել  Ալբերտ  Ստեփանյանի  ղեկավարությամբ :  2010-ին  ստեղծվել  է  Տալլինի  «Արարատ»  ֆուտբոլային  ակումբը, որի  նախագահն  է   ֆուտբոլի  մեծ  նվիրյալ  Ավետիս  Հարությունյանը:  «Արարատ»  ՖԱ-ն    իր գործընկեր  Տալլինի   տեխնոլոգիական   համալսարանի  մարզական  ակումբի    հետ  համատեղ   նույն  տարում  ստեղծել  են  «Արարատ-ՏՏՈՒ»  թիմը , որն  էլ  պաշտոնական  մրցաշարերում    2010թ.-ից ներկայանում  է  այդ  անվամբ:

2005-ին   Տալլինի  «Արարատը» իր մրցելույթներն է սկսել Էստոնիայի 4-րդ խմբի առաջնությունում, ու հենց առաջին տարում էլ գրավելով 3-րդ տեղը իրավունք է ստացել հաջորդ մրցաշրջանից հանդես  գալու 3-րդ  խմբում: 2006-ին գերազանց մրցելույթների շնորհիվ  3-րդ խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցնելով 2007-ին արդեն հայկական ակումբը 2-րդ խմբում խաղալու իրավունք է ստացել: Նկատենք, որ այդ շրջանում   Տալլինի «Արարատը »  իրեն փայլուն  է  դրսեւորել  նաեւ 2-4-րդ   խմբերի թիմերի մասնակցությամբ կազմակերպվող Էստոնիայի փոքր գավաթի խաղարկությունում, ու 3 անգամ՝ 2006-2008թթ. նվաճել է պատվավոր մրցանակը: Բացի այդ 2 անգամ էլ՝ 2009-ին եւ 2012-ին հասել  է  այս ներկայացուցչական(մինչեւ 128 թիմ է մասնակցում) ստուգատեսի եզրափակիչ:

Շարունակելով առաջադիմումն ու վստահ ելույթները                «Արարատ-ՏՏՈՒ»-ն  2013-ից  իրավունք է ստացել մասնակցելու Էստոնիայի 1-ին խմբի առաջնության «Բ» ենթախմբի մրցաշարին: Այստեղ եւս հայկական ակումբի գործերը շատ հաջող են ընթանում: Այժմ 14 տուրից հետո վաստակած 24 միավորով ենթախմբի նորեկը՝ «Արարատ-ՏՏՈՒ»-ն 10 թիմերի պայքարում զբաղեցնում է  պատվաբեր՝ 3-րդ տեղը: Ակումբի 28-ամյա կիսապաշտպան Անդրեյ Անտոնովը ներկայումս խփած 9 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է: «Արարատ-ՏՏՈՒ»-ի հենասյուներն ու առաջատար խաղացողները՝ ակումբի նախագահ, թիմի ավագ ,28-ամյա հարձակվող Ավետիս Հարությունյանն ու խաղացող մարզիչ՝ 32-ամյա կիսապաշտպան Վահագն Հարությունյանն են: Ավետիս Հարությունյանը ֆուտբոլի Էստոնիայի  ֆեդերացիայի    ֆուտզալի  կոմիտեի  անդամ է, ինչպես նաեւ ֆուտզալի Էստոնիայի ազգային հավաքականի խաղացող:

Ակումբի դուստր թիմը՝ «Արարատ-ՏՏՈՒ-2»-ը այս մրցաշրջանում նորամուտն է նշում 3-րդ խմբի առաջնության «հյուսիս» գոտու մրցաշարում, եւ ներկայումս 12 թիմերի պայքարում ընթանում է 5-րդ տեղում: Այս թիմի առաջատար խաղացողներից է՝ 22-ամյա կիսապաշտպան Պավել  Գաբրիելյանը:

«Արարատ-ՏՏՈՒ»-ն շատ հաջող է հանդես գալիս նաեւ ֆուտզալի Էստոնիայի բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ այս տարի մասնավորապես գրավել է 4-րդ տեղը, իսկ թիմի խաղացող Անդրեյ Անտոնովն էլ արժանացել է մրցաշարի ամենաարդյունավետ խաղացողի հատուկ մրցանակին:

 

Տալլինի «Արարատի» մամուլի ծառայություն

Հայաստան – Իսլանդիա՝ 1:2

ffa5Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտությունով սկսեց  Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը (10-րդ խումբ): Այն Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում 1:2 հաշվով զիջեց Իսլանդիայի ներկայացուցիչներին:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Իսլանդիա՝ 1:2

Աշոտ Սարդարյան, 67, – Էմիլ Ատլասոն, 44, 89

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Գոռ Մանուկյան, Վասպուրակ Մինասյան, Վարազդատ Հարոյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Գագիկ Պողոսյան, Ղուկաս Պողոսյան (Աշոտ Սարդարյան, 64), Կարեն Մուրադյան, Աղվան Պապիկյան, Դավիթ Հակոբյան (Սարգիս Ադամյան, 55), Սարգիս Բալոյան (Վահագն Այվազյան, 79):

Սասանված հեղինակությունը վերականգնել է պետք

մինասյան-վարդանՀունիսի 7-ին Երևանում և հունիսի 11-ին Կոպենհագենում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կմրցի Մալթայի և Դանիայի հավաքականների հետ: Եվրոպական B խմբում ընդգրկված մեր երկրի թիմն այդ հանդիպումների ընթացքում պետք է փորձի լավ խաղ ցուցադրել, վերականգնել սասանված հեղինակությունը: Թե դա ինչքանով է իրատեսական` կպարզվի առաջիկայում: Փաստն այն է, որ մեր երկրի հավաքականն անհաջող է հանդես գալիս այդ ստուգատեսում և անցկացրած 4 խաղից հետո վաստակած 3 միավորով հանգրվանել է աղյուսակի նախավերջին` 5-րդ հորիզոնականում:

Առաջիկա մրցակիցը` խմբում վերջին տեղը զբաղեցնող Մալթայի հավաքականը, ամենևին էլ ուժեղ չէ: Դեռևս ոչ մի միավոր չունի, և անցկացրած 5 խաղերում միայն պարտություններ է կրել: Այնպես որ, եթե Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում Հայաստանի ընտրանին չկարողանա հաղթել մրցակցին, ապա անհաջողություն կհամարվի:

Ի դեպ, մերոնք առավելության են հասել միայն Մալթայի (1:0) թիմի նկատմամբ և տանուլ են տվել մյուս  երեք խաղերը: Այդ է պատճառը, որ օրակարգային էր դարձել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի հարցը: Այն չընդունվեց, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ այդ ելքը, հետո էլ նույնպիսի դիրքորոշում դրսևորեց ՀՖՖ գործկոմը: Փաստորեն, եթե թիմն առաջիկա խաղերում չարդարացնի իրեն, ակնհայտ կդառնա, որ այդ քայլը սխալ է եղել և Հայաստանի հավաքականի անհաջողությունների պատճառներից մեկն էլ բարձրակարգ մարզիչ չունենալն է: Իսկ  լավ մասնագետի հրավիրելու համար մեծ փողեր են անհրաժեշտ:

Մեր թիմի ֆուտբոլիստների զգալի մասն արտասահմանյան ակումբներում է խաղում: Հիմնական հույսն այն է, որ նրանք իրենց լավ կդրսևորեն:

Հատկապես սպասելիքները մեծ են Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանից: Նա հավաքականում մի փոքր զգուշավոր է և ընտրական այս մրցափուլում աչքի չի ընկել տպավորիչ խաղով: Ուկրաինայի առաջնության վերջին հանդիպումներում Մխիթարյանի մեջ որոշ հոգնածություն էր նկատվում, հաճախակի էր սխալվում: Այնուամենայնիվ Հենրիխն ի վիճակի է երկու հանդիպում նվիրումով անցկացնել, մնում է սպասել, որ նրա խաղը կստացվի: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին վերջին շրջանում խանգարում է վնասվածքը, և դժվար է ասել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել: Բայց Մովսիսյանը և Մխիթարյանը դարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի ավարտված առաջնությունների ռմբարկուներ և խնդիր ունեն գնդակներ խփելու նաև Հայաստանի հավաքականի մարզազգեստով խաղադաշտ դուրս գալիս: Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին էլ թեև երբեմն-երբեմն խանգարում է վնասվածքը, այդուհանդերձ նրանից առաջիկա խաղերում սպասելիքները մեծ են: Մարկոս Պիզելին «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար» և իրեն դրսևորելու նոր հնարավորություններ է  ստացել, այնպես որ լավ տրամադրությամբ կարող է մասնակցել առաջիկա խաղերին: Նույնը կարելի է ասել նաև Արթուր Սարկիսովի մասին, որը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում վարձավճարով էր հանդես գալիս և այժմ վերադարձել է հարազատ ակումբ` Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Ռոբերտ Արզումանյանն էլ ղազախական «Ակտոբեի» կազմում  բացել է իր խփած գնդակների հաշիվը: Էդգար Մանուչարյանն էլ (Ռուսաստան, «Ուրալ») վատ մարզավիճակում չէ:

Մտահոգում է այն, որ  հավաքականի խաղացողներից  ոչ բոլորն են իրենց թիմերի  մեկնարկային կազմերում եղել, խաղային փորձ կուտակել: Մասնավորապես, Դոնեցկի  «Մետալուրգի» ներկայացուցիչներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանն այդ կարգավիճակում են եղել: Նույնը կարելի է ասել մաև Մոսկվայի «Դինամո» ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգած դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին:

Ինչևէ, Վարդան Մինասյանն ընտրության մեծ հնարավորություններ ունի: Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել միայն Լևոն Հայրապետյանը (Լեհաստան, «Լեխիա») և Հրայր Մկոյանը (Չեխիա, «Բուդեյովիցե»): Ի դեպ, Մինասյանը շարունակում է զարմացնել իր որոշումներով: Բանն այն է, որ նա նախկինում հավաքական էր հրավիրում  Մոլդովայի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ ակումբի ներկայացուցիչ Զավեն Բադոյանին, երբ նա թիմում չէր խաղում: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի մեկնարկային կազմում էր, սակայն Հայաստանի հավաքականի մարզիչը նրան հրավեր չի ուղարկել:

Ինչ վերաբերում է առաջիկա Հայաստան-Մալթա խաղին, ապա ենթադրվում է, որ «Հանրապետական» մարզադաշտը լեցուն չի լինի հանդիսականներով: Պատճառները տարբեր են: Դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ տոմսերի գները նույնն են մնացել, ինչ ավելի հեղինակավոր մրցակիցների հանդիպումների ժամանակ:

Առաջընթաց մեկ աստիճանով

1ffa1Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճանով և  89-րդ հորիզոնականում է:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում եվրոպական  B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. 8. Իտալիա, 20. Դանիա, 24. Չեխիա, 46. Բուլղարիա, 156. Մալթա:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Ապա հաջորդում են Գերմանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները:

Վարդան Մինասյանը` Հայաստանի հավաքականի առաջիկա խաղի մասին

վմimagesՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 7-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մրցելու է Մալթայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսօր հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոսեց առաջիկա հանդիպման մասին:

Մինասյանը հայտնեց, որ որ ցանկացած խաղում, անկախ մրցակցից, հավաքականի առջև խնդիր է դրվում հաղթել: Նա չթաքցրեց, որ թեև Մալթայի հավաքականը խմբում ամենաթույլն է և պարտվել է անցկացրած նախորդ բոլոր խաղերում, սակայն այդ թիմի նկատմամբ առավելության հասնելը հեշտ չի լինի: Ասվեց, որ  թեև վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը, սակայն հույս կա, որ նա կմասնակցի հանդիպմանը: Յուրա Մովսիսյանի հավաքականին ուշ միանալը բացատրվեց նրա ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքով:

Հենրիխ Մխիթարյանը ներողություն էր խնդրել խաղընկերներից իր որակումների համար: Մարզիչն այդ մասին որևէ մեկնաբանություն կատարել չցանկացավ: Նա միայն նշեց, որ հավաքականում ամեն ինչ նորմալ է և մթնոլորտն առողջ է: Նորայր Ասլանյանի  մասին ասվեց, որ նա թեև հիմնական կազմի խաղացող չէ, բայց մեծ ներուժ ունի և հույսեր է ներշնչում: Վարազդատ Հարոյանն ու Կարեն Մուրադյանն ասյօր խաղալու են Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում,  որից հետո միանալու են ազգային թիմին:

Ով է առաջինը

շimagesԴոնեցկի «Շախտյորի» կայքում անցկացրած հարցման միջոցով որոշվել է  Ուկրաինայի առաջնության թիմի լավագույն խաղացողը։

Հարցման 2409 մասնակիցներից Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի օգտին է քվեարկել 1519-ը (63,06 տոկոս)։

338 ձայնով երկրորդ տեղում է հայտնվել նրա թիմակից Ֆերնանդինյոն (14,03 տոկոս)։ Երրորդը Դարիո Սրնան է (158 ձայն, 6,53 տոկոս):

Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»

ֆերimagesԴժվար է ասել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ավելի բարձրակարգ ակումբ կտեղափոխվի՞, թե՞ ոչ: Իսկ ահա,  դոնեցկի «Շախտյորի» նրա թիմակից Ֆերնանդինյոն տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա խաղացողի համար որպես փոխհատուցում պետք է վճարել 42,5 միլիոն ֆունտ ստերլինգ: Ի դեպ, անգլիացիները ցանկանում են  15 միլիոնով պակաս վճարել: Փաստն այն է, որ գործարքը բոլոր դեպքերում կատարվելու է:

Հավելենք, որ Ֆերնանդինյոն 2007-ին բրազիլական «Աթլետիկո Պարանենսեից»  տեղափոխվել  էր «Շախտյոր»:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա հնարավոր է, որ նա համալրի անգլիական մեկ այլ թիմի` «Լիվերպուլի» կազմը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կազմել 22 միլիոն ֆունտ ստերլինգ:

ՀՖՖ աշխատակազմը` ակադեմիական նոր որակավորմամբ

ֆgJTMj4wzaE7kIMUhaHbE87PV2bԵվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարմանը նպաստելը միշտ էլ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ նպատակով Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ ՈՒԵՖԱ-ն մշակեց կրթական ծրագրեր ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմերի՝ արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները ամրապնդելուն եւ կազմավորելուն, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալուն` վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:
ՈՒԵՖԱ-ի ակադեմիական ծրագրի առաջին աստիճանը՝ Ֆուտբոլի կառավարման հավաստագիր ծրագիրը (UEFA CFM), պաշտոնապես մեկնարկեց 2010 թվականին: Ծրագիրը ներառում է ազգային ասոցիացիայի կառավարման հիմնական ոլորտները` ֆուտբոլի կազմակերպում, ռազմավարական կառավարում և արդյունավետության վերահսկում, օպերատիվ կառավարում, միջոցառման կառավարում, մարկետինգ և հովանավորչություն, ներքին և արտաքին հաղորդակցություն: Բոլոր 53 ասոցիացիաներից ստացված բազմաթիվ դիմումների քննության արդյունքում (յուրաքանչյուր ասոցիացիա կարող էր ներկայացնել առավելագույնը 2 թեկնածու) ՈՒԵՖԱ-ն և IDHEAP-ը 2013 թ. թողարկման համար ընտրեցին 34 մասնակից: ՈՒԵՖԱ-ի CFM ծրագրի երրորդ թողարկմանը Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի մենեջեր Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը, որոնք հաջողությամբ հանձնեցին քննություններն ու պարգևատրվեցին ակադեմիական հավաստագրերով:

ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրի երկրորդ աստիճանը Ֆուտբոլի կառավարման դիպլոմ ծրագիրը (UEFA DFM), պաշտոնապես մեկնարկեց 2011 թ. սեպտեմբերին: Այս ութամսյա ծրագրի նպատակն է աջակցել անդամ ասոցիացիաների մենեջերներին ֆուտբոլի օպերատիվ կառավարման ոլորտում առավել մասնագիտանալու հարցում: Այն ներառում է ազգային ասոցիացիաների օպերատիվ կառավարման հետևյալ հիմնական ոլորտները` մարզադաշտերի կառավարում, մարկետինգային գործունեության կազմակերպում, հասարակության հետ կապեր և մեդիա, կամավոր աշխատանքների կազմակերպում (volunteering): Ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում մեկ ներածական օնլայն մոդուլ, երեք սեմինար-հանդիպում, եվրոպական հայտնի մարզադաշտերից մեկում ֆուտբոլային միջոցառման կազմակերպման  սիմուլյացիա և չորս չորսշաբաթյա ուսուցողական օնլայն մոդուլներ, որոնք պատրաստվել են գիտական փորձագետների կողմից ՈՒԵՖԱ-ի պրակտիկ մասնագետների հետ համատեղ: Ծրագրի բոլոր նշված փուլերը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կարող են մասնակցել ավարտական քննությանը, որը հնարավորություն կընձեռի արժանանալու IDHEAP-ի կողմից շնորհվող ֆուտբոլի կառավարման դիպլոմին:  ՈՒԵՖԱ-ի կառավարման դիպլոմ ծրագրի 2013թ. թողարկմանը (UEFA DFM) մասնակցում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, ով ևս հաջողությամբ հանձնեց քննությունն ու պարգևատրվեց ակադեմիական դիպլոմով:
DFM դիպլոմների եւ CFM վկայականների շնորհման պատվավոր արարողությունը տեղի ունեցավ ս/թ մայիսի 31-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում: ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների զարգացման բաժնի պետ Թիերի Ֆավրը ողջունեց բոլոր շրջանավարտներին, որից հետո IDHEAP-ի դեկան պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն և ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրերի համակարգող Թոմաս Յունոն շրջանավարտներին շնորհեցին վկայականներն ու դիպլոմները:

Մալթայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինի մամուլի ասուլիսը ՝ հունիսի 6-ին

մxokBQqjS7wCPX61F1tRpnBsFJfՀունիսի 7-ին, ժամը 20:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 2014-ի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Մալթայի հավաքականին: Մալթայի ազգային հավաքականը Երևան կժամանի հունիսի 5-ին և կհանգրվանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:

Հունիսի 5-ին թիմը կանցկացնի մեկ մարզում:

Հունիսի 6-ին, ժամը 10:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված Մալթայի ազգային հավաքականի մարզման առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Մարզումից առաջ ժամը 09:30-ին, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլսիների սրահում կկայանա Մալթայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հունիսի 7-ին ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2014-ի աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա ընտրական հանդիպումը: