Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ուկրաինացի պատմաբան-հայագետ Իրինա Գայուկին

2910Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պատմաբան-հայագետ, «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանի և յոթանասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ Իրինա Գայուկին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդին և հայոց պատմությանը նվիրված նրա գիտական գործունեությունը և շնորհակալություն հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ որպես հայագետ, տարիներ ի վեր իրականացնում է տկն. Գայուկն Ուկրաինայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանում նշված փաստերի միջոցով հայ-ուկրաինական հարաբերությունները, երկու ժողովուրդների բարեկամությունը, Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգությունը համակողմանիորեն ներկայացնելու ուղղությամբ մասնագիտական բարձր որակով ու նվիրումով արված աշխատանքը: Նկատի առնելով այս ամենը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ուկրաինական մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Իրինա Յակովի Գայուկին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Հանրապետության Նախագահը շնորհավորել է տկն. Գայուկին՝ Հայաստանի պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում:

Իրինա Գայուկը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար և ընդգծել, որ հաճույքով է իրականացնում իր աշխատանքը և մեծագույն հարգանք է տածում հայ ժողովրդի ու նրա դարավոր պատմության և մշակույթի նկատմամբ: Ուկրաինացի պատմաբան-հայագետը նշել է, որ դեռևս շատ աշխատանք ունի իրականացնելու և շարունակելու է իր հնարավորությունների չափով նպաստել աշխարհին հայոց մշակութային ժառանգությունն ու պատմությունը ներկայացնելու կարևոր գործին:

Հնդկաստանում հիվանդանոցի առաստաղը փուլ է եկել. կան զոհեր և վիրավորվածներ

imagesՀնդկաստանում հիվանդանոցի առաստաղի փլուզումից զոհվել է երկու հոգի, վնասվել են 16-ը: Հիվանդները և հիվանդանոցի աշխատակիցները հայտնվել են փլատակների տակ:

Փրկարար ջոկատը Բհոպալ քաղաքի Կաստուրբա Գանդիի անվան հիվանդանոցի կանանց բաժնի առաջին հարկի փլատակներից ուրբաթ փորձել են  խոռոչ փորել և հանել փրկվածներին:
«Փլատակների տակից գտնվել է երկու անձանց մարմիններ», -ասել է վարչատարածքի գլխավոր պաշտոնյան՝ Նիկունձ Շրիվացավան լրագրողների հետ հարցազրույցում:
Նա նաև ավելացրել է, որ  չի ակնկալվում զոհվածների քանակի ավելացում:
Փրկարար աշխատանքները ավարտվել են:
Երկու հարկանի հիվանդանոցում տարվում էին վերանորոգման աշխատանքներ:

Օբաման նախազգուշացում է հղել Սիրիային քիմիական զենքի կիրառման կապակցությամբ

2Օբաման նախազգուշացում է հղել Սիրիային քիմիական զենքի կիրառման կապակԱՄՆ- նախագահ  Բարակ Օբաման նախազգուշացրել է Սիրիային, որ քիմիական զենքերի կիրառումը կարող է փոխել ներկա  դրությունը:
Ամերիկյան պաշտոնյաների ենթադրությամբ՝ Սիրիան ապստամբների նկատմամբ կիրառել է Զարին  գազը:
Նախկինում Օբաման  բազմիցս զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադին, որ քիմիական զենքի օգտագործման դեպքում, այն կանցնի բոլոր անթույլատրելի սահմանները, որի դեպքում կիրականացվի միջազգային փորձաքննություն:
«Կարծում եմ՝ ոչ միայն ԱՄՆ-ը, այլ ողջ աշխարհն էլ գիտակցում է, որ մենք չենք կարող անտարբեր գտնվել և թույլատրել քաղաքացիների դեմ քիմիական զենքերի կիրառումը», – ասել է նա:

 

Միայն 2012-ին Մարկ Ցուկենբերգն աշխատել է շուրջ 2 մլն դոլար

Մարկ ՑուկենբերգFacebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկենբերգի 2012 թվականի ինդհանուր եկամուտը կազմել է 1,99 մլն դոլար՝ ներառյալ աշխատավարձը, լրացուցիչ վճարումներն ու բոնուսները:

Այս գումարը 2011 թվականի համեմատ աճել է 16 %-ով: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն և հավելում, որ միայն 1,22 մլն դոլար Ցուկենբերգը ծախսել է անձնական ավիափոխադրումների ու թիկնապահների վրա:

Թույլ տալ իրանցիներին ոչխարաբուծությամբ զբաղվել Սյունիքում նշանակում է կանգնել ռազմական, բնապահպանական, դեմոգրաֆիական ու սոցիալական վտանգների առաջ

arm136695393564Այսօր “Արմատ” մամուլի ակումբում ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը և գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը ներկայացրեցին մայիսի վերջերին Սյունիքի 10,000 գլուխ ոչխարների տեղափոխման հետևանքով ազգային անվտանգությանը սպառնացող, ռազմական, բնապահպանական, դեմոգրաֆիական ու սոցիալական վտանգները:

Երկու բանախոսներն էլ միանշանակ հավաստեցին, որ Սյունիքում ոչխարաբուծությանը նման զարկ տալը հղի է բազում վտանգներով: Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ հիմնականում խնդրի բնապահպանական կողմին: “Ինչու օրինակ չենք վերցնում եվրոպական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Շվեյցարիան, Հոլանդիան, որոնք կարողանում են արդյունավետ օգտագործել իրենց լեռնային գոտիները, ստեղծում են առողջարաններ ու պարզապես դողում են իրենց դաշտային տարածքների պահպանման համար: Ես վստահ եմ, որ ոչխարները կլերկացնեն մեր սարերը: Փոխարենը կարող ենք խթանել տավարաբուծությանը: Հավատացնում եմ, որ մեկ կովը 10 ոչխարից ավելի արդյունավետ է: Կովը խոտը արմատից չի պոկում և չի ոչնչացնում կանաչապատ տարածքը: Իհարկե, չեմ կարող պնդել, որ ոչխարաբուխությունը առհասարակ արգելել է պետք, քանի որ մեր ժողովուրդը հնուց ի վեր զբաղվել է դրանով, բայց դրա տոկսոը պետք է հասցվի նվազագույնի, պետք է առավելությունը տրվի բարձր արդյունավետության անասուններին”, – ասաց Արամ Հովհաննիսյանը:
Վահրամ Միրաքյանն էլ իր հերթին նկատեց, որ այն իրանցիները, որոնց հետ ձեռք է բերվել համաձայնություն, իրականում ունեն ադրբեջանցու ինքնագնահատական և հաճախ իրենք իրենց ասոցացնում են ադրբեջանցիների կամ թուրքերի հետ. “Եթե նկատի ունենանք, որ ի սկզբանե խոսքը գնում է 5000 ոչխարի և այն մասին, որ այդ թիվը արդյունավետության դեպքում կրկնապատկվելու է, ապա շատ հեշտ կարելի է հաշվել, թե քանի հովիվ պետք կլինի այդ գլխաքանակը պահելու համար: Եթե դրան էլ գումարենք հովիվների ընտանիքներին՝ նկատի առնելով, որ նրանք քոչվոր են և ապրում են մեծ ընտանիքներով, ապա կստացվի, որ շուրջ 10000 իրանցի պետք է հաստատվեն մեզ մոտ: Սյունիքի թրքացման վտանգ կա, եթե չխոսենք պատերազմական վիճակից, որովհետև այդ պարագայում կաստացվի հետևյալը. Սյունիքում տեղավորում ենք շուրջ 10000 իրանցի, զենք ենք տալիս նրանց, որովհետև պետք է զբաղվեն ոչխարաբուծությամբ և գայլերից պաշտպանվելու համար զենքի կարիք կունենան և փաստոերն, պատերազմական դրության պայմաններում զինված թրքախոս իրանցիները հնարավորություն կունենան գործել մեր ներսից, ինչն անթույլատրելի է”, – նկատեց բանախոսը:

Մայքլ Ջեքսոնի ուրվականը պարել է քրոջ համար

1330337783_y_ea45419fԵրգիչ, կոմպոզիտոր Մայքլ Ջեքսոնի քույրը հայտարարել է, որ վերջերս նրան է հայտնվել եղբոր ուրվականը: Լա Թոյան ասել է, որ ուրվականը հայտնվել է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող  Էնսինյոյի տանը:

“Հստակ լսվում էր, թե ինչպես է ինչ-որ մեկը պարում նրա ոճով: Ինքն անձամբ չէր երևում, սակայն նրա ներկայությունը լրիվ զգացվում էր”:

Մայքլ Ջեքսոնն այդ տունը ձեռք է բերել1981-ին: Այս տանը նա երկար ժամանակ ապրել է իր երեխաների հետ: Երգիչը մահացավ 2009-ին:

Մոսկվայում 2015-ին գերեզմանի համար տեղ չի մնա

iՄոսկվայում թաղումների համար տեղերը կբավականացնեն 2-3 տարի: Դրա մասինՌԴ հասարակական պաատում  “ Թաղման գործում կանոնակարգի օրենսդրության խնդիրներ” լսումներում հայտնել է Թաղման ու դիակիզարանների կազմակերպությունների միության փոխնախագահ Ալեքսեյ Սուլոևը:

Տարածքների դեֆիցիտը փորձագետն բացատրում է այն փաստով, որ հողերը գերեզմանատներում հատկացվում են հավերժ օգտագործման:

“Նման նորմ ոչ մի երկրում չկա. մեզ մոտ 4 քմ-ի վրա թաղվում է միջինը 1 մարդ` 100 տարին մեկ: Եվրոպայում` 10 մարդ: Իսկ  անտիրական գերեզմանները կազմում են շուրջ 30%”: Թաղման կազմակերպությունների ու դիակիզարանների միության նախագահ Կոդիշը կարծում է, որ դեֆիցիտը կապված է նաև դիակիզման մշակույթի բացակայությամբ:

“Առանց ծիսական այդ հատվածի զարգացման, հատկապե հին գերեզմանատներում թաղում իրականացնելն անհնար է”:

Նա նշել է, որ դիակիզարանների շինարարությանը կարող էին օգնել պետական-մասնավոր գործընկերները, սակայն Ռուսաստանում գործող օրենքը մասնավոր դիակիզարանի կառուցում չի նախատեսում:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում հայտնվել է ԱՃՊ-ի մեջ

o_716523Այսօր, Ճապոնիայի կառավարության նախագահ Սինձո Աբեն Տոկիոյի կենտրոնում հայտնվել է ԱՃՊ-ի մեջ:

Վթարի մասնակիցներ են դարձել վարչապետի ու նրա թիկնապահների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով վարչապետը չի տուժել:Ններկայում  հետաքննվում են պատահարի հանգամանքներն ու մանրամասները:

 

Ձերբակալվել են Բանգլադեշի փլուզված շենքի ֆաբրիկատերերը

o_767377Բանգլադեշի ոստիկանությունը  հաղորդել է Դաքքայից ոչ հեռու փլուզված շենքում տեղակայված  ֆաբրիկաների տերերի ձերբակալման մասին: Դրա նախօրեին զոհերի գործընկերները բողոքի ակցիա են կազմակերպել, որը ոստիկանները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ:

Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 323  է: 2000 փրկվածների կեսից ավելին հոսպիտալացվել է: Ողբերգության պահին շենքում ավելի քան 3122 մարդ կար: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրա

Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրաԱդրբեջանում նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի առթիվ ներկայացրել են ոսկյա մետաղադրամներ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Contact.az” կայքը, հիշարժան մետաղադրամներն արտադրվել են 3 տեսակով` 1 տրոյական ունցիա (31,1 գ), տասը տրոյական ունցիա և 1կգ քաշով: Դրանք հատվել են բարձր հարգի ոսկուց Մեծ Բրիտանիայի թագավորական մետաղադրամական ձուլարանում: Մետաղադրամների վրա պատկերված է Հեյդար Ալիևը` կիսալուսնի և ութանկյուն աստղի ֆոնի վրա:
Ընդհանուր քանակով 3 հազար մետաղադրամների շնորհանդեսը կայացել է երեկ` ապրիլի 26-ին, “Հեյդար Ալիևն ու ֆինանսավարկային համակարգը, ձեռքբերումներ ու մարտահրավերներ” կոնֆերանսի ժամանակ:
Նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի պատվին անվանակոչել են փողոցներ, այգիներ, բազմաթիվ կառույցներ: Դպրոցական դասագրքերում Հ. Ալիևին անվանում են “մեծ առաջնորդ” և Ադրբեջանի փրկիչ:

 

 
 

Բռունցքը սեղմելը նպաստում է մտապահմանը

o_693864Սեղմած բռունցքն ագրեսիայի նշան է: Սակայն,  Մոնքլեր համալսարանից Ռութ Պրոպերն ու իր  գործընկերները կարծում են, որ սեղմված բռունցքը լավ մտապահման ու հիշողությունից գիտելիքները “դուրս քաշելու” ազդակ է:

Ուսումնասիրությունների համար աշխատակազմը կամավորների 5 խմբի խնդրեց ցուցակից 72 բառ հիշել, իսկ հետո վերարտադրել մտապահվածը: Մի խմբում մարդիկ անմիջապես մտապահումից առաջ 90 վայրկյան սեղմել են աջ ձեռքի բռունցքը (իսկ հետո նույնը կրկնել են բառերի վերհիշման ժամանակ): Երկրորդ խմբում փորձարկվողները սեղմել են ձախ ձեռքի բռունցքը:

Մյուս երկու խմբում փորձարկվողները  փորձից առաջ սեղմել են մեկ, իսկ պատասխանի ժամանակ` մյուս ձեռքի բռունցքը: Հինգերորդ` ստուգողական խումբը չի լարել ձեռքերը:

Պարզվեց, որ խնդիրը հաջողությամբ գլուխ  բերեց այն խումբը, որը սկզբում մեկ, ապա, պատասախանի ժամանակ սեղմել էր մյուս բռունցքը:

“Մենք եկանք այն եզրահանգման, որ իրանի որոշ պարզ շարժումներ  կարող են բարելավել հիշողությունը”,պատմել է Պրոպերը:

 

Ադրբեջանում պատմական անհատականությունները պաշտպանվելու են օրենքով

MDLMeMjNwuVGuep9Ot0uTSMcSEԱդրբեջանում նախատեսվում է ընդունել օրենք`պատմական անձանց պաշտպանության մասին: Այս մասին տեղեկացրել է մշակույթի գծով խարհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նիզամի Ջաֆարովը, հաղորդում է “Trend”-ը:
“Երբեմն մենք տեսնում ենք, թե ինչպես են վիրավորական արտահայտություններ օգտագործում պետության և “ադրբեջանական ժողովրդի” պատմության մեջ անհերքելի հետք թողած հեղինակավոր անհատականությունների հասցեին: Դա անընդունելի է”,-ասել է Ջաֆարովը:
Վերջինս նշել է, որ պետք է կանխել ականավոր գրողների և պատմական անհատականությունների հասցեին հնչեցրած վիրավորանքները`հավելելով, որ այս խնդրին վերաբերող օրենսդրական ակտը ներկայում անհրաժեշտություն է:

 
 

Մադուրոն ընդդիմությանը զրկել է աշխատավարձից

o_765750Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին զրկել են առանց աշխատավարձի: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունը փող չի ստանա այնքան ժամանակ,  մինչև չընդունի Նիկոլաս Մադուրոյին որպես Ուգո Չավեսի հետնորդ նախագահ: Սակայն նույնիսկ իրավասություններից զրկված ընդդիմադիրները շարունակում են Վենեսուելայի խորհրդարան հաճախել:

Ապրիլի կեսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընդամենը 2 տոկոս ձայների առավելությամբ հաղթեց Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը պահանջում է  կրկին հաշվել բոլոր քվեաթերթիկներն ու խախտումը հայտնաբերելու դեպքում` կրկին ընտրություններ անցկացնել:

 

Մուտացիայի ենթարկված թռչնի գրիպի վիրուսը կարող է մարդուց մարդ փոխանցվել

o_763383Չինական գիտնական, ակադեմիկոս Լի Լանցզյուանը, որը զբաղվում է  H7N9 թռչի գրիպի վիրուսի ուսումնասիրությամբ, հաղորդել է, որ մուտացիայի ենթարկված  H7N9 վիրուսը կարող է փոխանցվել մարդուն այլ կաթնասուններից: Նա ասել է, որ դա կարող է պատահել , եթե  ամինութթվի H7  գենի կառուցվածքում փոփոխություն կատարվի:

o_731467Չինացի գիտնականները նաև եզրակացրել են, որ H7N9 -ը իր բնութագրով նման է  ոչ տիպային թոքերի բորբոքումի: Նրանք գտնում են , որ այդ հայտնագործությունը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել տարածված հիվանդության դեմ և համապատասխան բուժում նշանակել:

o_764828Չինաստանում առաջին անգամ  թռչնի գրիպի H7N9 վիրուսի վարակի դեպքեր հայտարարվեցին մարտի վերջին:  Մինչ այժմ  մարդուց մարդուն հիվանդության փոխանցման դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ հիվանդության հետ շփվող բոլոր մարդիկ ենթարկվում են խիստ կարանտինի:

Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС-ը, Չինաստանում H7N9 վիրուսով վարակվածների թիվը հասել է  109 մարդու, որոնցից  22 -ը մահացել են:

Մադուրոն սպորտի նախարար է նշանակել մերկ ֆոտոսեսիայի հերոսուհուն

o_768550 (1)Алехандру БенитезէՎենեսուելայի նախագահ  Նիկոլաս Մադուրոն սպորտի նոր նախարար է նշանակել:Այդ պաշտոնում նա նշանակել է  սուսերամարտի սպորտի վարպետ Ալեխանդրա  Բենիտեզին, որը  Հարավային Ամերիկայում բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և Օլիմպիական խաղերի մասնակից: Մադուրոն բացատրել է, որ երկրին հարկավոր է  զարգացման թարմ ուղի:

Алехандру БенитезԼրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին նոր նախարարի լուսանկարները: Հարցն այն է, որ Բենիտեզը մի քանի տարի առաջ մասնակցել է մերկ ֆոտոսեսիայի: Նա հագուստից միայն սուսերամարտի դիմակ էր դրել:

Արդյոք վերջնական է որոշումը

121168Հայտնի դարձավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրը:

Հնդկաստանի Չեննայ քաղաքում համաձայնագիր է ստորագրվել աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն եզրափակիչ մրցախաղը կազմակերպելու վերաբերյալ: Նախատեսվում է մրցախաղն անցկացնել այս տարվա նոյեմբերի 6-26-ը: ՖԻԴԵ-ն Հնդկաստանի շախմատի ֆեդերացիա կներկայացնի մրցաշարի կազմակերպման վերաբերյալ պայմանագիրը, որը կողմերը պետք է ստորագրեն 7 օրվա ընթացքում: Մրցախաղի կազմակերպիչը պետք է ապահովի 3 մլն 367250 դոլար մրցանակային հիմնադրամը: Մինչև մայիսի 20-ը կազմակերպիչը պետք է այս գումարի կեսը փոխանցի ՖԻԴԵ-ի հաշվին, իսկ մյուս մասը ՖԻԴԵ-ն պետք է ստանա օգոստոսի 31-ից ոչ ուշ:

Առայժմ դժվար է ասել, որ այս որոշումը վերջնական է: Բանն այն է, որ Մագնուս Կառլսենը համաձայն չէ խաղալ Անանդի հայրենիքում: Նա հայտարարել է, որ նման մրցախաղերը սովորաբար պետք է կայանան չեզոք երկրում:

Նորվեգացի գրոսմայստերի մենեջեր Էսպեն Ագդեստեյնն էլ նշել է, որ Մագնուսի համար դժվար կլինի Հնդկաստանում խաղալըՙ հաշվի առնելով տեղի յուրօրինակ կլիմայական պայմաններն ու սնունդը:

 

 

Անհաջող ցատկեր

ջրացատկimages17-ամյա ԼևոնՍարգսյանն անհաջող հանդես եկավ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացողջրացատկի միջազգային մրցաշարում:

1 մ-ոց ոստնակից ցատկերի պատանիների մրցումների նախնականփուլում, 27 մարզիկների պայքարում նա 340,20 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա 3 մ բարձրություն ունեցող ոստնյակից ցատկերի որակավորման մրցումներում հայ մարզիկը  գրավեց 25-րդ տեղը: Մասնակցում էր 27 ջրացատկորդ:

 

Կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար

մականախաղimagesՄականախաղի Հայաստանի հավաքականը  կպայքարի առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այն հանդես կգա 2014-2015-ի համաշխարհային լիգայի 1-ին և  2-րդ մրցափուլերում: Հայաստանի մականախաղի ֆեդերացիան մասնակցության պաշտոնական հրավերը ստացել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայից:

Համաշխարհային լիգայի 1-ին փուլի մրցումները տեղի կունենան 2014-ի հուլիսին, իսկ 2-րդ փուլը կկայանա 2015-ի փետրվարին: 2 փուլերի արդյունքով 6 լավագույն հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:

 

Լևոն Արոնյանը երկրորդն է

chessԱշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը ներկայումս երկրորդ հորիզոնականում է: 

Ահա թե ովքեր են իրենց վարկանիշով առաջատարները.

1.         Կառլսեն                  2868.0

 2.        Արոնյան                  2814.6

 3.        Կրամնիկ                 2801.3

 4.        Անանդ                     2779.8

 5.        Կարյակին               2779.5

 6.        Գրիշչուկ                  2779.2

 7.        Թոփալով                 2778.4

Բաքվում Ալիևի նախաձեռնությամբ կհիմնվի Իսլամական համագործակցություն կազմակերպության ենթակառուցվածքներից մեկը

bakuԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների 2-րդ նիստը: Միջոցառման Թուրքիայից մասնակցել է սոցնախարարի ներկայացուցիչ Ֆարուհ Չելիքը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակչության աշխատանքի և սոցիալական ապահովվածության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Իսլամական համագործակցության անդամ երկրների նախարարները իրենց աջակցությունն են հայտնել Բաքվում կազմակերպության ենթակառուցվածք ստեղծելու հարցում, որը կզբաղվի բնակչության զբաղվածության և սոցիալական խնդիրներով:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նման համակարգող կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին՝ ինչը ողջունվել է ներկա նախարարների կողմից: Ի վերջո նման կենտրոնի բացման մասին փաստաթուղթ է ստորագրվել: