Լևոն Արոնյանը երկրորդն է

chessԱշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը ներկայումս երկրորդ հորիզոնականում է: 

Ահա թե ովքեր են իրենց վարկանիշով առաջատարները.

1.         Կառլսեն                  2868.0

 2.        Արոնյան                  2814.6

 3.        Կրամնիկ                 2801.3

 4.        Անանդ                     2779.8

 5.        Կարյակին               2779.5

 6.        Գրիշչուկ                  2779.2

 7.        Թոփալով                 2778.4

Բաքվում Ալիևի նախաձեռնությամբ կհիմնվի Իսլամական համագործակցություն կազմակերպության ենթակառուցվածքներից մեկը

bakuԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների 2-րդ նիստը: Միջոցառման Թուրքիայից մասնակցել է սոցնախարարի ներկայացուցիչ Ֆարուհ Չելիքը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակչության աշխատանքի և սոցիալական ապահովվածության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Իսլամական համագործակցության անդամ երկրների նախարարները իրենց աջակցությունն են հայտնել Բաքվում կազմակերպության ենթակառուցվածք ստեղծելու հարցում, որը կզբաղվի բնակչության զբաղվածության և սոցիալական խնդիրներով:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նման համակարգող կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին՝ ինչը ողջունվել է ներկա նախարարների կողմից: Ի վերջո նման կենտրոնի բացման մասին փաստաթուղթ է ստորագրվել:

Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել բոսնիացիների ցեղասպանության համար

serbiaՍերբիայի նախագահ Տամիսլան Նիկոլիչը պաշտոնապես ներողություն է խնդրել 1995 թվականին Սերեբրենիցեում բոսնիացի մուսուլմանների կոտորածների համար: «Ես ծնկի եմ իջնում և Սերբիայի համար ողորմություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը կատարվել է Սերեբրենիցեում: Ես ներողություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը մեր պետության ու մեր ժողովրդի անունից գործել են առանձին անձինք»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով բոսնիական հեռուստատեսության եթերով:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ ավելի վաղ Սերբիայի նախագահը հրաժարվել էր Սերեբրենիցեի կոտորածը ցեղասպանություն ճանաչել և հայտարարել էր, որ այդ քաղաքում սերբիական զինծառայողների կատարածը «ռազմական լուրջ հանցագործություն է»: Այնուհանդերձ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը Սերեբրենիցեի կոտորածը դատապարտող որոշում ընդունեց: Նույն թվականի հուլիսի 11-ին Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը մասնակցեց այդ կոտորածների զոհերի ոգեկոչման արարողություններին և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: Նշենք, որ այս միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: