Բոստոնի պայթյունը հետախույզները փնտրում են Թամերլանի մեջ արմատական հայացքներ ձևավորած ազգությամբ հայ տղամարդուն

t2Բոստոնի պայթյունն իրականացնողների հետքաննությունն իարականացնողները այժմ փնտրւմ են առեղծվածային վերափոխված մահմեդականին, որին կոչում են Միշա:

t3Թամերլան Ցարնաևի ընտանիքի անդամները հայտնում են, որ Միշան է պայթյունն իրականացնող իրենց ավագ տղայի մեջ արմատական հայացքներ մտցրել, սակայն մինչ այս պահը ո´չ իրավապահները, ո´չ լրատվամիջոցները չեն կարողացել նրան գտնել:

Ենթադրությունները Միշայի ով լինելու վերաբերյալ տարբեր են՝ սկսած, որ նա է մտահաղացել Բոստոնի պայթյունը, մինչև՝ նրա ռուսական լրտես լինելը, որ ուղարկված է գտնելու և իր ցանցի մեջ գցելու Թամերլանի նման ռազմական իսլամի ուղին բռնելու ռիսկի տակ գտնվող մարդկանց:

Այն ինչ հայտնի է նրա մասին, այն է, որ նա 30-նն անց հայ է և անհետացել է մինչ այս իր բնակության վայրից՝ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքից:

Ինչևէ՝ ընտանիքի անդամները ավելացնում են, որ նախքան Բոստոնի պայթյունը՝ 26-ամյա Թամերլանը գտնվում էր իսլամ ընդունած նախկին քրսիտոնյա իր նոր ընկերոջ ուժեղ ազդեցության տակ, որն էլ նրան դրդել էր արմատական իսլամական հայացքներ ընդունել:

 

Սնանկ Հունաստանը մտադիր է ֆաշիստների կողմից գրավված լինելու համար փոխհատուցում պահանջել Գերմանիայից

gr2Այսօր հրապարակվել է, որ Հունաստանը մտադիր է Գերմանիայից պահանջել երկար ժամանակ հետաձգված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից շրջափակման հասցրած վնասների փոխահատուցումը:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսը այսօր պառլամենտում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է իր պահանջները հաստատելու համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները:

Պարտքերի մեջ գտնվող երկրի փոխահտուցման պահանջը ավելի կմեծացնի Գերմանիայի հետ արդեն ունեցած լարվածությունը, որը ի դեպ տրամադրում է Հունաստանի 240 միլիոն եվրո վարկի մեծ մասը:

gr3Գերմանիան, որի զինված ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրավել էին Հունաստանը, նշում է, որ ինքը արդեն վճարել է իր բոլոր փոխհատուցումները:

Ավրամոպուլոսը ավելացնում է, որ Հունաստանի ֆինանսների նախարարությունը այս առաջարկը կատարել է վեց տասնամյա վաղեմություն ունեցող փաստաթղթերի ուշադիր հետազոտությունից հետո:

Այս առաջարկը կքննարկվի իրավական խորհրդատուների հետ, որից հետո Աթենքը կորոշի, թե ինչպես պաշտոնապես ձևակերպի իր պահանջը:

Արտաքին գործերի նախարարը չհայտնեց, թե իրենք որքան գումար են ակնկալում ստանալ՝ ավելացնելով, որ այս պահանջը երկրի պարտքերի մեջ լինելու հետ ոչ մի կապ չունի:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում

255. Armenian Genocide Commemoration events in Moscow 24.04.2013Ապրիլի 24-ին Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցավ 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 մլն. անմեղ հայերի  հիշատակման արարողությունը:

Ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, այնուհետեւ եկեղեցու մատուռում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնակցեցին են ՌԴ-ում  ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը,  ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արայիկ Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կառույցների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մոսկվաբնակ ազգությամբ հայ մշակույթի եւ գիտության գործիչներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:

Լատվիայի գետերից մեկում առաջացած տարօրինակ ջրապտույտը իր մեջ էր կլանում իր ճանապարհին հանդիպած ամեն բան (տեսանյութ)

r1Լատվիայի Բալթյան շրջանում ջրի մեջ առաջացած հրեշավոր ջրապտույտը կլանում էր ամեն բան, ինչ հայտնվում էր իր ճանապարհին:

Յոթ րոպե տևողությամբ հոլովակը նկարահանվել է, երբ երկրի հարավարևելյան հատվածներում գտնվող գետը դուրս էր եկել իր ափերից:

Ջրապտույտը դեպի իրեն էր քաշում հսկայական սառույցի կտորներ և ցեխ՝ նախքան դրանց կլանելը:

YouTube կայքում հոլովակը 48 րոպեում դիտվել է 220,000 անգամ:

Որոշ հետքրքրասերներ մեկնաբանություններում հոլովակը նկարահանողին առաջարկում էին հատուկ համազգեստ հագնել ու մտնելով ջրի մեջ նկարահանել, թե որտեղից է այն առաջացել:

Մյուսները նշում էին, որ դա հնարավոր է գետի մեջ բացված մեծ փոս լինի:

 

Զինվորականի տվյալներով՝ Գուանտանամոյի հացադուլավորների թիվը հասել է 92-ի

g1Ըստ ԱՄՆ ռազմական ներկայացուցչի տվյալների՝ բժշկական անձնակազմը հայտնում է, որ Կուբայում գտնվող ամերիկյան Գուանտանամո բանտում հացադուլավորների թիվը հասել է 92-ի:

Մեկ օրում ութ այլ բանտարկյալներ են միացել հացադուլին՝ այս թիվը կազմում է բանտում պահվող 166 բանտարկյալների կեսը:

Գնդապետ Սամուել Հաուսը հայտնում է, որ չորեքշաբթի օրը հացադուլավորների թիվը պարզ է դարձել, երբ բժիշկները յուրաքանչյուր բանտարկյալի ընդհանուր հատվածից դուրս առանձին քննության են ենթարկել: Ապրիլի 13 հացադուլի հետ կապված փոքր բախում էր տեղի ունեցել բանտապանների և բանտարկյալների միջև:

 

Ստամբուլի Թաքսիմ հրապարակն արդեն բազմամարդ է

taksimՍտամբուլից մեզ հաղորդում են, որ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում արդեն մեծ բազմություն է հավաքվել: Վերջին մի քանի տարում հենց այստեղ մարդիկ հավաքվում են ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար: Այս տարի ևս հրապարակում են հավաքվել ինչպես ստամբուլահայերը և աշխարհի տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները, այնպես էլ տարբեր ազգությունների մարդիկ: Ներկաները բերել են 1915 թվականին դաժանաբար սպանված հայ մտավորականների, ինչպես նաև Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի նկարները: Միջոցառմանը մասնակցում են նաև Դինքի եղբայրներն ու կինը՝ Ռաքել Դինքը: Շուտով Թաքսիմ հրապարակում կսկսվի հիշատակման արարողությունը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելառուսում

254.Armenian Genocide Commemoration events in Belarus 24.04.2013Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:

Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի, լեհական, հրեական, ռուսական,  եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը և «Հայաստան» համայնքային կազմակերպության ղեկավարը:

Չինացի կինը այնքան ուժեղ է հարվածել տղամարդու գոտկատեղից ներքև, որ վերջինս շոկից մահացել է

ch1Չինացի կինը դատարանի առջև կկանգնի տղամարդու գոտկատեղից ներքև ուժեղ հարվածելու համար, ինչից հետո նա մահացել է:

Կինը իր երեխային դպրոցից վերցնելուց հետո խանութներից մեկի սեփականատիրոջ հետ վեճի մեջ էր մտել իր էլեկտրական հեծանիվը նրա խանութի դիմաց կանգնեցնելու համար:

42-ամյա տղամարդը դուրս էր եկել, որպեսզի նրան զգուշացնի, որ  չի կարելի  հեծանիվը այդտեղ թողել, որից հետո նրանք սկսել են վիճել:

Վեճը այնքան է թեժացել, որ կինը օգնության է կանչել իր եղբորը և ամուսնուն: Այնուհետև նա մոտեցել էր տղամարդուն և ուժեղ հարվածել գոտկատեղից ներքև, որից հետո տղամարդը շոկի մեջ էր ընկել:

Տղամարդուն բուժակները առաջին օգնություն էին ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Եթե կնոջ մեղքը հաստատվի՝ նա մահվան կտադապարտվի:

Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Ապրիլյան այս օրերին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցում են հարյուրավոր ռումինահայեր, ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:

Ապրիլի 24-ին Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, որտեղ  Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի կողքին ներկա էին ռումին ուղղափառ, կաթոլիկ, ղպտի ուղղափառ եւ կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ: Հոգեհանգստի ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Ընթերցվեց Ռումինիայում ՀՀ դեսպանի խոսքը:

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դրա հետեւանքների վերացման մերժումն այսօր լուրջ սպառնալիք է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, որովհետեւ ցեղասպանության կործանարար հետեւանքները կրել եւ կրում են ոչ միայն վերապրածները եւ նրանց ժառանգները, այլեւ ողջ հայ ժողովուրդը եւ Հայաստանը »,-իր խոսքում ասաց Հայաստանի դեսպանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կառավարություններին եւ խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում են պայքար մղել մարդատյացության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորումների դեմ: «Միաժամանակ մենք ողջունում ենք միջազգային ընտանիքի այն քաղաքական եւ հասարակական շրջանակներին, պատմաբաններին, հետազոտողներին, գրողներին, լրագրողներին, արտիստներին, ովքեր գիտակից այս հարցի լրջությանը եւ կարեւորությանը, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ արդարություն պահանջում: Ողջունում ենք հատկապես թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերին` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը եւ շուռ տալու այդ սեւ էջը: Մենք գտնում ենք, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի եւ կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետեւանքը կարող է լինել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ անջրպետի խորացումը եւ մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը»,-իր խոսքը եզրափակեց դեսպան Գասպարյանը:

Արարողությունից հետո տեղի ունեցավ արտոնված երթ, որի ընթացքում ռումինահայերը Հայաստանի դրոշներով եւ ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի կենտրոն` Հեղափոխության հրապարակ, հավաքվածներին եւ անցորդներին բաժանելով ցեղասպանության մասին պատմող նյութեր: Ներկաներին իրենց խոսքը ուղղեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիկոպոս Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը եւ Սուչավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Պոպովիչը:

Բուխարեստյան միջոցառումները եզրափակեց Հայոց Միության մշակույթի կենտրոնում կազմակերպված հիշատակի երեկոն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Փամբուկչյանի հայտարարությանը հետեւել էր նիստը վարող Պատգամավորների պալատի փոխնախագահ Էդուարդ Հելվիգի դրական արձագանքը:

252.Armenian Genocide Commemoration event in Bulgaria 24.04.2013Ապրիլի 24-ին ռումինական TVR1 հանրային հեռուստաալիքը հեռարձակեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն թողարկում Արարատ հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանի եւ Կարապետ Խաչատուրյանի մասնակցությամբ` ուղեկցված փաստավավերագրական նյութերի ներկայացմամբ:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Բոտոշան, Բակաու, Յաշ, Կլուժ, Գեռլա եւ Դումբրավեն քաղաքներում:

Կոնստանցայում կազմակերպված հոգեհանգստի արարողությանը հայ համայնքի կողքին ներկա էին նաեւ լեհական եւ գերմանական համայնքային կառույցների ներկայացուցիչները, Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միություն կուսակցության տեղի մասնճյուղի ղեկավարները: Հաջորդած հիշատակի երեկոյին, որին ելույթ ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, տեղի ունեցավ ռումինահայ գրող Վարդան Առաքելյանի «Պատմությունը եւ իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում» գրքի շնորհանդեսը եւ «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի ցուցադրությունը:

Բակաու քաղաքում ապրիլի 22-28-ը ընթացող «Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակներում կազմակերպվել են գրքերի, հանդեսների եւ լուսանկարների ցուցադրություն, «Հայոց ցեղասպանություն. դարպասներ դեպի անհայտություն» խորագրով գրաֆիկական եւ այլ աշխատանքների մրցույթ-ցուցահանդես:

Կլուժ քաղաքում անցկացված հիշատակի երեկոյին ելույթ ունեցավ Կլուժի ազգագրական թանգարանի տնօրեն Թեոդոր Սալաջեանը: Երեկոն շարունակվեց Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված դասական համերգով:

 

Բանգլադեշում փլուզվել է ութ հարկանի կտորի ֆաբրիկան՝ կա առնվազն 83 զոհ

b2Այս առավոտ Բանգլադեշում մի քանի կտորի ֆաբրիկաներ ներառող ութ հարկանի շենքի փլուզման արդյունքում զոհվել է 83 մարդ, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Փրկարարները օգտագործում էին հսկայական կտորներ ողջ մնացած մարդկանց ավերակներից ցած իջեցնելու համար:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և բանակային անձնակազմը մայրաքաղաք Դակկայից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սավար քաղաքում համատեղ էին աշխատում, որպեսզի կարողանան փրկել փլատակների տակ հայտնված մարդկանց:

Աշխատանքները վերահսկող պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ ավելի քան 700 վիրավորներ կան:

Այս շրջանի կտորի ֆաբրիկաները աշխատում են օրը 24 ժամ և առավոտյան 8:30 դրությամբ շենքի փլուզման ժամանակ, ըստ երևույթին, դրա հինգ հարկերում ֆաբրիկաների աշխատակիցներ են եղել:

Շրջանի ոստիկանության պատասխանատուն նշել է, որ գործարանի սեփականատերերը իրենց աշխատակիցներին չէին զգուշացրել երեքշաբթի օրը շենքում առաջացած ճեղքի մասին և նրանց թույլ էին տվել մտնել ներս:

Փրկարարներից մեկի տեղեկություններով՝ շենքում մոտավորապես 2,000 մարդ է եղել, երբ այն փլուզվել է:

Դակկայում հաճախ շենքերը կառուցվում են առանց թույտվության և անվտանգության կաննոները հաշվի առնելու:

 

Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում

251.Armenian Genocide Commemoration event in Bulgaria 24.04.2013Ապրիլի, 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը  և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ  ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ելույթով  հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես,  նշեց  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և  հետևանքների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտեց  ժխտողականության քաղաքականությունը: Պսակադրման արարողությանը հաջորդեց հոգեհանգստյան Սուրբ պատարագ, որը մատուցվեց  Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում: Միջոցառումենրը լուսաբանում էին Բուլղարական «Ալֆա» և «Սկատ» հեռուստաընկերությունները, որոնց հարցազրույց տվեց  ՀՀ դեսպանը:

         Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված  բազմաբնույթ միջոցառումները շարունակվում են  Բուլղարիայի բոլոր  հայաշատ քաղաքներում`  Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում, Սլիվենում:

Նաիրա Կարապետյանի վարքի դեմ բողոք է ներկայացվել ԱԺ էթիկայի հանձնաժողով

Նաիրա-Կարապետյան«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացրել` պահանջելով քննել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:

Դիմումի բովանդակությունից պարզ է դառնում, որ Մոսկվայի տունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համատեղ իրականացնում է կրթաթոշակային ծրագիր՝ ուսանողների համար, և որոշ ժամանակ առաջ պատգամավորը զանգել է ծրագրի պատասխանատուներին և հոխորտալով ու վիրավորելով <պահանջել, թե ինչու իր ասած ուսանողին կրթաթոշակ չեն նշանակել: <>,- ասել է Նաիրա Կարապետյանը:

Նաիրա Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ «Մոսկվայի տան» տնօրենի հետ բոլորովին այլ խոսակցություն է ունեցել, եւ դա կապված չի եղել ոչ կրթաթոշակների եւ ոչ էլ ուսանողների հետ:

«Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն ուրախ եմ, որ նա, այնուամենայնիվ, դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ  էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ էթիկայի հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում դռնփակ` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Նաիրա Կարապետյանն ասել է, որ սա այն դեպքն է, որ կառաջարկի նիստն անցկացնել դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվել:

Հայոց Ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում Փարիզի քաղաքապետարանում

251. Armenian Genocide Commemoration event in Paris 24.04.2013Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը:

Քաղաքապետ Բերտրան Դըլանոեն հանդես եկավ բացման խոսքով՝ նշելով, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի: Փարիզի քաղաքապետը ընդգծեց հայկական արմատներ ունեցող փարիզցիների անգնահատելի դերը քաղաքի պատմության ընթացքում, մասնավորապես՝ Փարիզի ազատագրման համար պայքար մղած Միսաք Մանուշյանի խմբի ներդրումը՝ որպես հայ-ֆրանսիական եղբայրության պատմական կարեւոր դրսեւորումներից մեկը:

Քաղաքապետի ելույթին հաջորդեցին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանի եւ Արա Թորանյանի ելույթները: Վերջիններս վերստին բարձրաձայնեցին Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդների` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու պահանջն ուղղված Ֆրանսիայի բարձրագույն իշխանություններին: Խորհրդի կողմից արիության մեդալ շնորհվեց միջոցառմանը ներկա թուրք մտավորական Էրոլ Օզկորային` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի համար:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքապետին Հայկական հարցի նկատմամբ իր հանձնառության եւ այս ամենամյա նախաձեռնության համար՝ Հայաստանի դեսպանը նշեց, որ 98 տարի անց Հայոց Ցեղասպանության վերքերը թարմ են եւ նույնիսկ էլ ավելի են խորանում` Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակվող կույր ժխտողականության պատճառով:

«Առանց անցյալը հիշելու, անհնար է կառուցել ապագան, քանի որ ապագան խախուտ է, երբ հիմնված է անցյալը ժխտելու, այլ ոչ թե գիտակցելու ու դասեր քաղելու վրա»,-նշեց դեսպան Չիտեչյանը եւ հավելեց, որ հարատեւ խաղաղ համակեցության համար նախեւառաջ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ունենա բավարար կամք առերեսվելու պատմական իրողությանը՝ հետեւելով թուրք առաջադեմ մտավորականների խորհրդին:

Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական եւ մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ եւ ֆրանսահայեր:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում

250.Armenian Genocide Commemoration event in Belgium 24.04.2013Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգեւոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի  ելույթները:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական եւ թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ ու լրագրողներ:

Ավելի վաղ` ապրիլի 23-ին, Բելգիայում գործող «Նաիրյան» հայ ուսանողական միությունը, բելգիահայ երիտասարդների մասնակցությամբ, կազմակերպել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Գյումրիի կրակոցների գործով կա ձերբակալված

Կարեն Շահբազյան“Նախաքննության ընթացքում ապացույցներ էին ձեռք բերվել, որ հանցագործությունը կատարել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Ձեռնարկած միջոցառումներով՝ Վահե Անդրանիկի Ղուկասյանն այսօր հայտնաբերվել, ներկայացել է ոստիկանության բաժին և ձերբակալվել: Վահե Ղուկասյանի մարմնին նույնպես կան վնասվածքներ, այս պահին պարզվում են դրանց բնույթը: Նա խոստովանել է իր կողմից կատարած արարքը:  Դեպքից հետո բնականաբար թաքնվել է, և մեծածավալ ու արդյունավետ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ներկայացել է ոստիկանության բաժին”, – լրատվամիջոցներին ներկայացևրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Հարցաքննվել են ոչ միայն Վարդան Ղուկասյանը, նրա որդին, նաև՝ բազմաթիվ այլ մարդիկ:
“Ունենք կատարված առանձնապես ծանր հանցագործության դեպք, որը կատարող անձը հայտնաբերվել է: Հանցագործությունը համարվում է ամբողջովին բացահայտված, երբ նախաքննությունը կհայտարարի ավարտը”, – նշեց Կ.Շահբազյանը:
Ի տարբերություն ոստիկանության տարածած հայտարարության՝ դատախազը նշեց, որ Կոլյա Ղուկասյանը ձերբակալված չի եղել՝ բերման է ենթարկվել: “Կոլյա Ղուկասյանը հայտնաբերվել է սահմանային կետը հատելիս, բերման է ենթարկվել, և նրա  փորձը, դեպքից անմիջապես հետո հանրապետությունից դուրս գալը, նույնպես  նախաքննության քննարկման առարկա է դառնում. ինչ նպատակով էր մարդը փորձում դեպքից հետո դուրս գալ հանրապետությունից: Բայց, ապացույցների ձեռբերման ընթացքում նոր՝ արարքին կտրվի գնահատական”:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

“Ես երեկ հայտնել եմ, որ դեպքի վայրից երկու տրամաչափի պարկուճներ են հայտնաբերվել, որը հիմք է տալիս հիմնավոր ասելու, որ դեպքի վայրում կրակոցներ են արձակվել երկու տեսակի զենքից”, – փոխանցեղ դատախազը:

“Հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, և շատ դրական եմ գնահատում, որ ականատես-վկաները վստահություն են ցուցաբերում իրավապահ մարմինների նկատմամբ”, – լրատվամիջոցներին տեղեկացրեց Կարեն Շահբազյանը:

Վերջինիս փոխանցմամբ երեկ կատարված հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է օպերատիվ խումբ՝ հանրապետության ոստիկանության, ոստիկանության մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության բաժնի կողմից:

«Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել». Թինա Կանդելակի

imagesՀայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ նա նույնպես Ցեղասպանությունից տուժած ընտանիքի շառավիղ է և ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ում նախնիները տուժել են այդ ժամանակ .

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում ձերբակալվեցին եւ հետո ոչնչացվեցին հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ: Որոշ տվյալներով` բռնաճնշումները Թուրքիայում սկսվել են դեռ 1880-ականներին, ընդհանուր առմամբ սպանվել է 1,5 մլն մարդ: Իմ ընտանիքի համար այդ ողբերգական օրը շատ բան է խորհրդանշում: Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել: Այդ փախուստի պատմությունները լսել է մայրս, երբ շատ փոքր էր: Ուզում եմ ցավակցություններս հայտնեմ բոլորին, ում նախնիները տուժել են այն ժամանակ: Ցեղասպանությունն ազգություն չունի, եւ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհում մենք թույլ չտանք նման սարսափներ»:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

249.Armenian Genocide Commemoration  event in Greece 24.04.2013Ապրիլի 21-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ եւ Քսանթի քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 98-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին հունահայ համայնքային կառույցների կողմից՝ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ:

Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի եւ ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից՝ Աթենքի մարզպետարանի նախաձեռնությամբ, կայացավ «Ռոյալ Օլիմպիկ» հյուրանոցի սրահում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուց­չությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական գործիչներ եւ լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հունաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանին, Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Իոանիս Դրաղասակիսը, Ատտիկայի մարզպետի տեղակալ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն:

Ելույթով հանդես եկավ միջոցառման նախագահող Հակոբ Ավագյանը, հայ երիտասարդության խոսքը փոխանցեց Լորանս Մենենտյանը:

Ցուցադրվեցին երկու վավերագրական ֆիլմեր՝ Ցեղասպանությունը վերապրածների վկայություններով եւ պատմական լուսանկարներով:

Բանախոսությամբ հանդես եկավ Աթենքի Պանդեո համալսարանի արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խրիստոտուլոս Յալուրիդիսը:

Հանդիսավոր ձեռնարկին հաջորդեց քայլերթ դեպի Աթենքի կենտրոնական Սինտաղմա հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ Հունաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ ԶՈՒ, Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի,  հունահայ համայնքի եւ Հունաստանի ասորիների միության կողմից ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հունաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը: Ապրիլի 20-25-ը Աթենքի Քլաթմոնոս հրապարակում գործում է նաեւ ՀՅԴ երիտասարդական միության կողմից կանգնեցված տաղավարը, ուր հայկական երաժշտության ներքո ցուցադրված են Հայոց ցեղասպանության մասին պատմող նկարներ, գրքեր, ձայնասկավառակներ եւ շապիկներ:

Սալոնիկում նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ քաղաքի «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ եւ հույն հոգեւոր հայրեր, լրագրողներ:

Հունաստանի վարչապետի անունից միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին ՝ Մակեդոնիայի եւ Թրաքիայի ապակենտրոնացված իշխանության գլխավոր քարտուղար Աթանասիոս Կարունձուսը, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլոս Ձիձիկոստան, Սալոնիկի եկեղեցական խորհրդի ատենապետի տեղակալ Գեորգիոս Ցամասլիսը, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Արթուր Ծատինյանը: Բանախոսեց հայտնի գիտնական, արվեստագետ եւ վերլուծաբան Նիկոս Լիղերոսը:

ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցեց օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը:

Այնուհետեւ տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացավ Հայաստանի դեսպանության, հունական, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, Հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների եւ հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Բանակային նվագախումբը հնչեցրեց Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության օրհներգերը:

Ապրիլի 20-ին կազմակերպվեց նաեւ Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը:

Քսանթի քաղաքում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էին Քսանթիի քաղաքապետի տեղակալը եւ քաղաքապետարանի խորհրդի անդամներ, ՀՅԴ կենտրոնական եւ տեղական կոմիտեների անդամներ, նախկին պատգամավորներ, զինվորական ղեկավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ եւ  հույն հոգեւոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի խորհրդարանի նախագահի նախկին տեղակալ Պանայոտիս Զղուրիդիսը, Հունահայոց ունահայոցՀՀԱզգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ադրիկ Ստեփանյանը: Բանախոսեց գրող-մտավորական Միխալիս Խարալամբիդիսը: Ընթերցվեց նաեւ ՀՀ դեսպանի ուղերձը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին հունական ԶԼՄ-ներում:

 

Չինաստանից դուրս հայտնաբերվել է առաջին H7N9 վիրուսի դեպքը

3Չինաստանից դուրս հայտնաբերվել է առաջին H7N9 վիրուսըՉորեքշաբթի Թայվանում հայտնաբերվել է H7N9 վիրուսի մի դեպք, որը Չինաստանից դուրս առաջին վիրուսն է, որով մարդը վարակվել է:

53-ամյա տղամարդը, ով աշխատում էր չինական Սուժու քաղաքում Թայվան վերադառնալուց երեք օր անց զգացել է գրիպի ախտանիշներ, ասել է Առողջության վերահսկման կենտրոնը, հավելելով, որ նա հոսփիթալացվել է ապրիլի 16-ին և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Բազմահազարանոց բողոքի երթ Բեյրութում. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

ԲեյրութԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում այսօր բազմահազարանոց բողոքի երթ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի և Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Ակցիային մասնակցել է մոտ 40 հազար մարդ: Մասնակիցները դատապարտող ցուցապաստառներով ու կարգախոսերով կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

 

Beyrut-1

ՌԴ-ի Ամերիկյան դեսպանատան ներկայացուցչությունը հարցաքննել է Բոստոնի ահաբեկչության կասկածյալների ծնողներին

4ՌԴ-ի Ամերիկյան դեսպանատան ներկայացուցչությունը հարցաքննել է ԲոստոնÕՄոսկվայի ամերիկյան դեսպանատան ներկայացուցչությունը կապ է հաստատել Բոստոնի ահաբեկչության կասկածյալների ծնողների հետ: Պարզվել է, որ եղբայրները առնչություն չեն ունեցել տեղական իսլամիստների հետ:
Թամերլան և Ձոխար Ծարնաև եղբայրների ծնողները ներկայումս բնակվում են Դաղստանում:
Ամերիկյան դեսպանատան աշխատակցի խոսքերի համաձայն՝ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչները ՌԴ կառավարության հետ համագործակցությամբ երեքշաբթի մեկնել են Դաղստան ծնողներին հարցաքննելու համար: Սակայն աշխատակիցը  մերժել է պատասխանել այն հարցի, թե արդյոք խումբը վերադարձել է Մոսկվա և հարցաքննությունը ավարտված է:
Դաղստանի անվտանգության աղբյուրը ֆրանսիական Ֆրանսպրես գործակալությանը ասել է, թե հարցաքննությունը տեղի է ունեցել գիշերը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների մասնակցությամբ: