Ադրբեջանում ԿԸՀ-ն և ՎՊՀ-ն չեն կարողանում ստույգ տվյալներ տրամադրել երկրի բնակչության թվի մասին

1Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Ընտրողների թվի վերաբերյալ ԿԸՀ-ի կեղմից ներկայացված տվյալները չեն համապատասծանել Վիճակագրության պետական հանձնաժողովի (ՎՊՀ) տվյալներին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագգին.ազ” կայքը, ԿԸՀ-ի անդամ Ակիֆ Գուրբանովը դատապարտել է ԿԸՀ-ին անպատասխանատու վերաբերմունքի համար:

“Վիճակագրության պետական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի բնակչության թիվը 9 մլն 356 հազար է, ընդ որում՝ 20 տարեկանից բարձր տարիքային խմբում 6 մլն 467 հազար մարդ կա: Մինչդեռ ԿԸՀ-ի հաշվետվությունում նշված է, որ ընտրողների թիվը 4 մլն 986 հազար է: Թվերում տարբերությունը մոտ մեկուկես միլիոն է: Որտե՞ղ են այդ ընտրողները”,-հարցրել է Գուրբանովը:

Վերջինս միաժամանակ հայտարարել է` եթե ԿՀԸ-ի տվյալները ճիշտ են, ապա անհասկանալի է, թե ինչու է Վիճակագրության պետական հանձնաժողովը մեծացնում երկրի բնակչության թիվը:

Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:
 

 

 

Ղրղզստանում ցուցարարները հոսանքազրկել են երկրի խոշորագույն ոսկու հանքը

kumtortravn1Մայիսի 30-ին` հինգշաբթի օրը, ցուցարարները, որոնք պահանջում են Կումտոր ոսկու հանքավայրի ազգայնացումը, ներխուժել են հանքը հոսանքով ապահովող «Տամգա» ենթակայան և անջատել են անջատիչը (рубильник)»,-հայտնում է «Ղրղզստանի լուրեր» կայքը: Հանքը շահագործվում է ղրղզա-կանադական խոշորագույն ներդրումային ծրագրի շրջանակներում:
Եթե մի քանի ժամվա ընթացքում հանքավայրի էլեկտրաէներգիայի մատակարարումը չվերականգնվի, ապա տեղի կունենա հանքի աշխատանքների արտակարգ վթարային դադարեցում: Աշխատողները հայտարարել են, որ բանակցությունների համար սպասում են նախագահին կամ վարչապետին` մինչև ուրբաթ` ժամը 16:00:
Հանքավայրի աշխատողների գործադուլը սկսվել է դեռևս երեքշաբթի, երբ ցուցարարները դեպի հանք տանող ճանապարհը արգելափակել են յուրտաներով (վրանատիպ շարժական տնակներով): Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել կանադական ներդրողների հետ պայմանագիրը, մեծացնել տեղի բնակչության սոցիալական նպաստների քանակը և կառուցել նոր մասնաշենք`շրջանային հիվանդանոցի համար:
Լեռնահանքային արհմիության կենտրոնական կոմիտեի տնօրեն Էլդար Տաջիբաևը հայտնում է, որ եթե մոտակա ժամերին ենթակայանի էներգասնուցումը չվերականգնվի, ապա ոսկու կորզման ֆաբրիկայում տեղի կունենա աշխատանքների վթարային դադարեցում (իսկ աշխատանքներն իրականացվում են «առանց դադար» ռեժիմով): Սա իր հերթին կհանգեցնի արտադրատեխնիկայի վնասման, որի վերանորոգումը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարների: Այս պահին ենթակայանը սնուցվում է սեփական գեներատորներից:
Կումտորը աշխարհում ոսկու ամենաբարձրադիր հանքավայրերից է, որը գտնվում է ծովի մակերևույթից 4 հազար մետր բարձրության վրա: Հանքի պաշարները կազմում են շուրջ 700 տոննա: Հանքի ակցիաների 100% սեփականատերը Տորոնտոյում գրանցված Centera Gold (Սենտերա Գոլդ) ընկերությունն է: Այս տարվա գարնանը ղրղզական մամուլում հայտնվեցին տեղեկություններ բազմաթիվ էկոլոգիական խախտումների մասին, որ կանադական ներդրողը թույլ է տվել հանքավայրի շահագործման ընթացքում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում անցկացվեց բողոքի ցույց` ընդդեմ հանքարդյունաբերող «Կումտոր» ընկերության: Բողոքի ցույցի արդյունքում Բիշքեկի Ալա-Տոո կենտրոնական հրապարակում տուժեց վեց ոստիկան:
«Համահայկական բնապահպանական ճակատ»
Թարգմանեց` Գոհար Սարոյանը
Աղբյուրները`
http://www.bfm.ru/news/217794?doctype=news
http://www.gazeta.ru/politics/news/2013/05/30/n_2943933.shtml

Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցը ինքնասպանություն է գործել

Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցը ինքնասպանություն է գործելԱդրբեջանի Ներքին գործերի նախարարության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցն ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին: 1966թ.-ին ծնված Շահբազով Մուհթար Զաքիրօղլուն տաբելային զենքից կրակել է գլխին:

Ինքնասպանության պատճառներն առայժմ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն:

 

Խնամակալության և հոգեբարձության մարմիններն են «ամենամեղավորը». Կարեն Անդրեասյան

կարեն անդրեասյանԱյն, որ «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գյուղերում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ ապրելու, կրթվելու և կայանալու համար ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր համոզվեց ինքն` այցելելով Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղ: Սակայն օմբուսմենը ցավով նկատեց, որ նմանատիպ կենտրոնի ջանքերը բավական չեն, քանի որ հասարակական կազմակերպությունները դրսի ներդրումների հաշվին են անում այդ գործը, մինչդեռ պետական համապատասխան կառույցները, որ պետք է զբաղվեն դրանով, կարծես թե, այնքան էլ լավ չեն աշխատում: « Խնամակալության և հոգեբարձության մարմինների վատ աշխատանքն է այսօր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար առաջնային պրոբլեմը: Այնպիսի պայմաններ, ինչպիսին տեսնում ենք ՍՕՍ Մանկական գյուղերում, չեն ստեղծվում հազարավոր երեխաների համար, և «ամենամեղավորը» խնամակալության ու հոգեբարձության մարմիններն են», – ասաց Կարեն Անդրեասյանը:

ՄԻՊ պաշտպանը կհամագործակցի «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երիտասարդների հետ

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում հանդիպեց նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երիտասարդների հետ, ովքեր իրենց մանկությունն են անցկացրել հիմնադրամի տարբեր մարզերի գյուղերում, իսկ այժմ միավորվել են` նպաստելու այլ` հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների ապրելակերպի լավացմանը:
Կարեն Անդրեասյանը երիտասարդների հետ նստեց կլոր սեղանի շուրջ, ասելով, որ ցանկացած հասարակական կազմակերպությունից առավել հենց նրանք կկարողանան իրեն օգնել` հասկանալու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների վիճակը:
ՄԻ պաշտպանը պայմանավորվեց երիտասարդների հետ, որ այս տարվա սեպտեմբերից նոյեմբեր նրանք կարող են համագործակցել ՄԻՊ գրասենյակի հետ: «Դուք իմ մեքենաներով ու ռեսուրսներով կարող եք այցելել տարբեր կազմակերպությունների հոգածության տակ գտնվող երեխաներին հանրապետության տարբեր կետերում: Դա շատ ավելի օգտակար կլինի, քան այն, երբ ես նման մոնիթորինգի եմ գնում ինքս, քանի որ ինձ ժպտում են, ցույց տալի կառույցի ամենագեղեցիկ հատվածները, և ես մի քանի րոպեում չեմ կարողանում հասկանալ իրական վիճակը, իսկ դուք, որ անցել եք այդ երեխաների ուղին, ավելի լավ կհասկանաք նրանց` նայելով նրանց աչքերին: Ջեզնից լավ ոչ ոք չի հասկանա երեխաների վիճակը: Մոնիթորինգից հետո զեկույց կներկայացնեք ինձ, և մենք միասին կորոշենք, թե ինչպես լուծենք եղած խնդիրները», – ասաց ՄԻ պաշտպանը:

Ստամբուլում շարունակվում է լարված պայքարը «Gezi» այգու պահպանման համար (տեսանյութ)

gezi parkԱրդեն երկրորդ օրն է, ինչ Ստամբուլի քաղաքացիները հերթապահում են Թաքսիմում գտնվող «Gezi» այգում՝ բողոքելով կառավարության որոշման դեմ, ըստ որի այգու մի մասը ծառահատվելու և քանդվելու է, որպեսզի այստեղ ճանապարհ կառուցվի, իսկ որոշ տվյալներով առևտրի կենտրոն: Ինչպես Թուրքիայում բողոքի գրեթե բոլոր ցույցերը, այնպես և այգու պահպանման համար իրականացվող հավաքը դաժանորեն ճնշվել է թուրքական ոստիկանության կողմից՝ ավանդական դարձած արցունքաբեր գազի կիրառմամբ: Ցուցարարներին աջակցում են բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ, ճանաչված դեմքեր, ֆուտբոլային թիմերի ֆան-ակումբներ: «Թաքսիմը մերն է, Ստամբուլը մերն է», «Ուս ուսի՝ընդդեմ ֆաշիզմի» ահա այս օրերին Ստամբուլում հնչող արտահայտությունները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»՝ այս պահին ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ կիրառել Թաքսիմի հրապարակում և դրա շրջակայքում հավաքվել փորձող ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանության գործողությունների հետևանքով ուղիղ հեռարձակում իրականացնող որոշ լրատվամիջոցների ավտոմեքենաներ են վնասվել: Մինչ այս պահը «Gezi» այգու պահպանման համար պայքարող 64 ցուցարար է ձերբակալվել, որոնցից 8-ը՝ կին:
Այգու համար ցույցի դուրս եկած քաղաքացիներին այսօր առաջկցելու էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թեքինը և մի շարք կուսակցականներ: Ոստիկանությունը նրանց վրա ևս արցունքաբեր գազ և ճնշիչ ջուր է բացել, սակայն Թեքինը չի հեռացել իր կանգնած տեղից: Ավելի ուշ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Գյուրսել Թեքինը նրանից օգնություն է խնդրել՝ նշելով, որ ոստիկանները իրենց թշնամու զինվորների պես են պահում՝ անասելի ճնշումների ենթարկելով հավաքվածներին:
Սպասվում է, որ ցուցարարների ու թուրքական ոստիկանության միջև պայքարը կշարունակվի նաև երեկոյան ժամերին:

 

Հունաստանի խորհրդարանը քննարկելու է ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

antonisՀունաստանի խորհրդարանին քննարկմանն է ներկայացվելու երկրի վարչապետ Անդոնիս Սամարասի գլխավորած Նոր ժողովրդավարություն կուսակցության պատրաստած օրինագիծը, ըստ որի քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր հրապարակավ, գրավոր կերպով կամ էլեկտորնային մեդիայում կժխտեն Հունաստանի խորհրդարանի կողմից որպես ցեղասպանություն ճանաչված իրողությունները: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը հունական խորհրդարանը ճանաչել է 1996 թվականին:
Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ Հունաստանում ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար նախատեսվում է 3-36 ամսվա ազատազրկում և 5-20հազար եվրո դրամական տույժ:

Նախարար Նալբանդյանը հանդիպեց Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ

378. Minister Nalbandian met with the speaker of the parliament of Kuwait 31.05.2013Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ։

 

Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկու պետությունների խորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձևաչափով փոխշփումները զգալիորեն նպաստում են  երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնական այցելությունը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում։

Քուվեյթի խորհրդարանի նախագահն իր հերթին շեշտեց, որ Հայաստանում ունեցած հանդիպումները շատ բովանդակային են և օրենսդիր մարմնի աջակցությունը հայտնեց երկու երկրների կառավարությունների կողմից երկկողմ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված գործուն քայլերին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ Քուվեյթում և Երևանում դեսպանատների հիմնումից հետո երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ են թևակոխել։

Քուվեյթի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում գտնվող սիրիահայերին Քուվեյթի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար։

Նարեկ Սարգսյանը փորձում է հանգստացնել, բայց ավելի է անհանգստացնում

big_narek_sargsyanՊարզաբանում՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի հայտարարության վերաբերյալ

Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած տարատեսակ արձագանքներին ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելն է: Անշուշտ ողջունելի է այս հարցի վերաբերյալ հանրային ակտիվությունը, ինչը կարող է յուրօրինակ ուղղորդիչ դեր ունենալ մրցույթին մասնակից ճարտարապետների համար:
Հարկ ենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2011 թվականի սկզբին Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվեց անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու: Ի դեպ, մրցույթներին ներկայացված աշխատանքները շուրջ մեկ ամիս ցուցադրվեցին ճարտարապետության թանգարանում:
Ավելորդ չէ նաև նշել, որ անցած 10 տարիների ընթացքում Հանրապետության հրապարակի Լենինի արձանի տեղում մեկ այլ արձան տեղադրելու կամ ինչ որ կառույց իրականացնելու բազմաթիվ առաջարկություններ են եղել:
Ինչևէ, 2012 թվականի հուլիսին, կրկին անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հարցին, Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը տարբեր անհատներից ստանում է բազմաթիվ առաջարկներ և ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվում, արձանագրեց, որ այդ ուղղությամբ լոկալ որոշում կայացնելն անհնար է, քանի դեռ հստակ հայեցակարգ չի հաստատվել:
Ըստ այդմ, առաջարկվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հստակ առաջադրանք ձևավորելու համար անցկացնել բաց մրցույթ: Առաջարկը հանձնաժողովի անդամ ճարտարապետների կողմից ընդունվել է միաձայն:
Մեկ անգամ ևս հարկ ենք համարում ընդգծել, որ մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելն է՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում: Միայն այն իրողությունը, որ Հանրապետության հրապարակն այսօր վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի և որպես հանրային տարածք կիսով չափ է օգտագործվում, արդեն իսկ պահանջում է հրատապ լուծում և մրցույթ հայտարարելու լիարժեք պայման է:
Մրցույթին ներկայացուցչական մասնակցություն ապահովելու համար որոշվել է որոշ խոշոր արվեստանոցների, այդ թվում՝ “Երևաննախագիծ” ՓԲԸ-ին, Ճարտարապետաշինարարական համալսարանին և մի քանի անհատական արվեստանոցների նախագծեր պատվիրել:
Ճարտարապետական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի հաջորդ օրը մրցույթի հայտարարության տեքստը էլեկտրոնային փոստով ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին: Հաշվի են առնվել ստացված առաջարկություններն ու խմբագրված վերջնական տեքստը և ժյուրիի կազմը համաձայնեցվել է հանձնաժողովի նիստում:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Նարեկ Սարգսյան

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ ԱԺ փոխնախագահը այս հարցում կարեւորեց բարեկամական խմբերի առավել ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակումն ու դրանց հետեւողական իրագործումը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության կողմնակից: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, նրա հավաստմամբ, հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ Հայաստանի այս դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Դրաղասակիսը բարձր գնահատեց Հայաստանի խաղաղասիրական ու կառուցողական քաղաքականությունը, հատկապես վերջին տարիներին ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում արձանագրած հաջողությունները, ինչը, նրա գնահատմամբ, ավելի լուրջ հիմքեր է ստեղծում երկու եղբայր ժողովուրդների ու պետությունների հետագա համագործակցության ակտիվացման համար: Նա հավաստիացրեց նաեւ, որ Հունաստանը պատրաստակամ է՝ աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

 

Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Երևանում է

Ara-GulerՀայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 4-ին կբացվի աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահադեսը, որը կրում է «Բարև ձեզ» խորագիրը: Երևանում քանիցս տեղի են ունեցել Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ, սակայն այս անգամ ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվելու անձամբ հանրահայտ լուսանկարիչը: Վերջինիս տաղանդի երկրպագուները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան այցելելու պատկերասրահ և դիտելու Գյուլերի զարմանահրաշ աշխատանքները:

Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտո պատմաբան»: Նրա լուսանկարներում անմահացած է պահը, որն այնքան բան է պատմում: Իր իսկ խոսքերով նա աշխարհը տեսնում է ֆոտոխցիկի միջից`պատկերելով կյանքը ինչպես որ է:

Հայկական մուլտֆիլմի հերոսներն ընդդեմ արտասահմանյանի

imagesԱրտասահմանյան մուլտֆիլմերի կերպարներին փոխարինելու են գալիս հայկական կերպարները`”Փերի-Մերիի և Չարչարիկի արկածները” մուլտֆիմից:Այն առաջինն էր Հայաստանում, որի ստեղծմանը մասնակցել են մանկական հոգեբանների և դաստիարակների մի խումբ, մշակվել են կերպարներ, որոնք ավելի հոգեհարազատ կլինեն հայ մանուկներին:

“Հիմա երեխաներն իրենց ժամանակի մեծ մասն անկացնում են համակարգչի առջև:Մեր նպատակն,որ երեխաներին տեղափոխենք իրենց ճիշտ մանկություն:Հեռուստաընկերությունները հետաքրքրված չեն մանկական նախագծերով, այդ պատճառով էլ այն փորձեցինք երեխաներին հասցնել սկավառակով:Մենք առաջին հերթին փորձել ենք, որ կերպարները լինեն հետաքրքիր, երկրորդ` շեշտը դրել ենք գույների վրա և երրորդն այն է, որ մեր մուլտֆիլմում չկա ոչ մի բացասական երևույթ”,-ասաց նախագծի հեղինակ Գևորգ Աղաբալյանը:
Պարտրաստման փուլից մինչև վերջնական արդյունքը նախագիծը տևել է մեկ տարի:Նախագծի շրջանակում լինելու են այցելություններ մանկատներ` հոգեբանների հետ միասին:Յուրաքանչյուր մանկատնում խումբը պետք է մնա մեկ շաբաթ:Վաճառքի է հանվելու 5000 օրինակ սկավառակ, որոնց հասույթը պետք է տրվի մանկատներին:
“Մենք ամեն առիթով փորձելու ենք անվճար սկավառակներ բաժանել երեխաներին:Սկավառակը լույս է տեսել 1000 օրինակով:Լինելու են նաև 2-րդ և 3-րդ փուլեր, որպեսզի այն հասանելի լինի նաև մարզերում:Երեխաները հիշում և սիրում են կերպարներն, դա ամենամեծ գնահատականն է մեզ համար:Երբ հասկանանք, որ բոլոր երեխաները ճանաչում և սիրում են կերպարներին` աշխատանքները կշարունակենք:Սկավառակում ներգրավված է 10 հաղորդում`2 ժամ տևողությամբ,բայց լինելու է սկավառակի շարունակությունը, քանի որ դեռ 40 հաղորդում էլ ունենք նկարահանած”,-նշեց նախագծի հեղինակը:

Բալասանյան Մերի

ԵԽԽՎ-ն լուրջ սպասելիքներ ունի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունից

images (1)Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և բյուրոյի նիստում ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն լուրջ սպասելիքներ ունի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունից: «Կովկասի բոլոր երեք երկրներն առաջընթաց են արձանագրել ժողովրդավարական արժեքների և եվրոպական հիմնական արժեքների հանդեպ հարգանքի հարցում»,-ասաց նա` միաժամանակ հրաժարվելով համեմատություններ անցկացնել երեք երկրների միջև,-Եվրոպայի խորհուրդն իր կողմից պատրաստ է սատարել պետություններին, սակայն անհրաժեշտ է հենց պետությունների պատրաստակամությունը՝ հետագայում այդ ուղով ընթանալու համար»:

Ժան-Կլոդ Մինյոնի խոսքով` ԵԽ-ն պատրաստ է սատարել նաև սառեցված հակամարտությունների կարգավորմանը` չնայած որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է:

 

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

377. Minister Nalbandian received the EU special representative 31.05.2013Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերին:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշագրավ քայլը

futbol2Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ուշագրավ որոշում է կայացրել: Օգոստոսի 11-ին նախատեսված է անցկացնել այդ երկրի սուպերգավաթի խաղարկության մրցամարտը: Այն վիճարկելու են «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն»: Եվ ահա, այդ թիմերը մրցելու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտում:

ԵԽԽՎ նիստում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ընդունվել

154213Այսօր Երևանում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ընդունվել, որտեղ ասված է. “Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման որոնումը բխում է պարտավորություններից, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են Եվրոպայի խորհուրդ մտնելիս: ԵԽԽՎ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններին, որոնք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա և հիմքեր են ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել Եվրոպայի խորհուրդը նախագահելու տրված հնարավորությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խնդրի ինտենսիվ լուծումներ գտնելու համար: Իր հերթին ԵԽԽՎ-ն պատրաստ է իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել ամեն բան բանակցային գործընթացը հեշտացնելու և երկու անդամ երկրների պատվիրակությունների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար”:

Հայկական դեսանտ` Վրաստանում

25441 chessՀայաստանի 44 շախմատիստներ կմասնակցեն հունիսի 16-24-ը Վրաստանի Ուրեկի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի պատանեկան գավաթի խաղարկության մրցումներին: Նրանք հանդես կգան մինչև 8, 10, 12 տարեկանների խմբերում:

Դանիա – Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը Ռուսաստանից է

ֆուտբոլ2Հունիսի 11-ին Կոպենհագենում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցեն Դանիայի և Հայաստանի հավաքականները:

Հայտնի է դարձել այդ հանդիպման գլխավոր մրցավարը: Այդ պատիվը վստահվել է ռուսաստանցի Ալեքսեյ Նիկոլաևին: Նրա կօգնեն հայրենակիցները` Օլեգ Ցելիվալնիկովը և Դմիտրի Մոսյագինը:

Մեկ դոլարը`417.5 դրամ

դոլարՄայիսի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի  դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.5 դրամ:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանն առաջին մրցանակակիր

chess3«Սամոցվետի» թիմը, որի կազմում հանդես էին գալիս նաև գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը, «Շախմատնայա պլանետա» կայքի կազմակերպած ինտերնետային կայծակնային մրցումների ընդհանուր արդյունքներով գրավեց առաջին տեղը:

Մրցաշարին մասնակցում էր 9 թիմ: