Ուկրաինայի ուժայինները ռազմատեխնիկա են մոտեցրել Ղրիմի սահմանին

1148-390x290

Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին զրահամեքենաներ, զենիթային”Օսա” համալիր  ու “Գրադ” համակարգ է մոտեցրել, հաղորդում է Lifenews.ru-ն:

Ռազմատեխնիկայի առաջխաղացումը նկատել են Խերսոնի մարզի Ստրելկովոյե գյուղում: “Օսա” համալիրը 4 հրթիռ ունի, այն  ճանաչում է օդային թիրախները շարժման մեջ: Իսկ “Գրադը” 40 արկ ունի ունի նպատակակետի խոցման առավելագույն հեռավորությունը 20,4 կմ է: Դա էլ նախատեսված է կենդանի  ուժը, չզրահապատված մեքենան ու զրահապատ փոխադրիչները խոցելու համար:

Անկախ

Եթե պետք լինի, զենք կվերցնենք, որպեսզի Թուրքիան չմասնատվի. Քեմալ Քըլըչդարօղլու

kemalԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաբերթյուրք» հեռուստաալիքի հաղորդումներից մեկում խոսել է առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Այնուհետև հաղորդավարը անդրադարձել է վերջին շրջանում Իրաքում ստեղծված պատերազմական վիճակին: «Վերջին օրերին օրակարգում հայտնվել են Թուրքիայում պետական համակարգի փոփոխության` ֆեդերացիայի ստեղծման շուրջ քննարկումներ: Եթե Քրդական պետություն ստեղծվի և Թուրքիայի մասնատման հարց առաջանա, ի՞նչ կանեք»,-հարցրել է հաղորդավարը Քըլըչդարօղլուին: Վերջինս այս հարցին հետևյալ պատասխանն է տվել. «Եթե պետք լինի, զենք կվերցնենք, որպեսզի Թուրքիան չմասնատվի: Ինչու՞ է Թուրքիան մասնատվելու: Այն դեպքում, երբ մենք միասին ենք, միասնական ենք, ապրում ենք հանգիստ և խաղաղ, ապա ինչու կռվել: Թուրքիան մեծ երկիր է, բոլորին կարող է կերակրել: Այն ժամանակ, երբ ուժեղացնենք մեր ժողովրդավարությունը»:

Անկախ

Արտագաղթում են ոչ թե աղքատները, այլ միջին խավը. սոցիոլոգ

Ա.Ադիբեկյան«Հայաստանից փախչում են ոչ թե աղքատները, այլ միջին կամ միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր կարող են իրենց թույլ տալ տոմս գնել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը,  ամփոփելով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կատարած հետազոտությունը, որ նպատակ ուներ Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ իմանալ Երևանի և մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշը:  Այն իրականացվել է ապրիլ-մայիս ամիսներին, 81 բնակավայրում, և անհրաժեշտ 5000 չափահաս գտնելու համար առաջարկ է արվել 6695 հոգու, որոնցից 1695 հոգի (25,3) տոկոսը հրաժարվել է:

Այդ տվյալների համաձայն` եթե 2007 թվականին ՀՀ բնակչության 65 տոկոսը տնտեսական վիճակը դրական էր համարում, ապա հիմա այդ թիվը կազմում է 24,5 տոկոս: Նախկինում զբաղվածության ոլորտը դրական էր համարում 57 տոկոսը, այժմ՝ 22,5 տոկոսը: Հայաստանի մարզերից բնակչության բարեկեցության մակարդակով ամենաբարձրը Գեղարքունիքի մարզն է, հետո Սյունիքի մարզը, իսկ հետո էլ Արմավիրի մարզը:

Պարզաբանելով, թե ինչով է պայմանավորված, որ Գեղարքունիքում բարեկեցության վարկանիշը ամենաբարձրը, սոցիոլոգը նշեց, որ թեև այնտեղ արտագաղթը ավանդույթ է շատ վաղուց, սակայն մարզում շատ են զբաղվում ձկնորսությամբ, մսաբուծությամբ., ինչը  ազդում է նրանց կլյանքի որակի վրա:

Այդ ցուցանիշով ամենացածր մակարդակը ունի Լոռու մարզը: «Վերջին յոթ տարում՝ ճգնաժամից հետո Հայաստանում իրավիճակը վատացել է. դա դարձել արտագաղթի պատճառ»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:

 

Անկախ

 

 

Ալի Խամենեի. «Միջուկային խնդիրը միայն պատրվակ է»

ali_khamenei1Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս օրերին Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ վստահում է Իրանի միջուկային հարցով բանակցող իրանական պատվիրակությանը, որը ղեկավարում է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Նա համոզմունք է հայտնել, որ Զարիֆը համաձայն չի լինի որևէ քայլի հետ, որը կվնասի երկրին ու Իրանի ժողովրդին և թույլ չի տա, որ անցանկալի որևէ բան կատարվի:

«Միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա կեղծ պատրվակներ ի հայտ կգային: Օրինակ` մարդու իրավունքները, իրանցի կանանց իրավունքները և այլն: Արևմտյան երկրները մտադիր են Իրանին զրկել միջուկային իր իրավունքներից, սակայն նրանց դա չի հաջողվի»,-ասել է Ալի Խամենեին:

Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 6-րդ շրջանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ:

Կողմերը, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ, պետք է փորձեն լուծել եղած բոլոր հակասությունները և  հնարավոր դարձնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Դա  նախատեսված է իրականացնել մինչև հուլիսի 20-ը:

Թերևս, համաձայնագրի իրականացման ժամանակ ամենադժվարինը ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումների հարցում ընդհանուր հայտարարի գալն է:

Անցած օրերի ընթացքում Իրանի և «Վեցնյակ» խմբի անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մի շարք հանդիպումներ, քննարկվել են համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ ծագած տարաձայնությունների հետ կապված խնդիրներ:

Նմանատիպ հարցերից է ուրան հարստացնող սարքերի (ցենտրիֆուգ) քանակը:

Իրանին 190 հազար միջուկային ցենտրիֆուգ է հարկավոր, ինչը 19 անգամ մեծ է այն թվից, որը պատրաստ է թույլատրել Վաշինգտոնը:

Ուրանի հարստացումը թույլ է տալիս արտադրել միջուկային վառելիք և ատոմային ռումբեր:

Ամերիկյան լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ Վաշինգտոնի համար Իրանում թույլատրելի է ուրանի հարստացման 2-4 հազար սարքավորումների գոյությունը:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն էլ հունիսին հայտարարել էր, որ Իրանին կթույլատրվի պահպանել տասը հազար ցենտրիֆուգ՝ չնայած այն բանին, որ Իրանը հարյուր հազարն է ցանկանում:

Ուշագրավ է, որ հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» միջև անցկացված հնգօրյա բանակցություններն ավարտվել են առանց լուրջ արդյունքի:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

 

 Անկախ

Ստամբուլում տեղի կունենա «Metallica» ռոք խմբի համերգը

metallicaՌոք երաժիշնտերի լեգենդար «Metallica» խումբը հուլիսի 13-ին համերգով հանդես կգա Ստամբուլում: Այս համերգը հանդիսանում է խմբի «Metallica By Request» նախագծի մի մասը:  Համերգի տոմսերը վաճառվել են օնլայն համակարգով: Խմբի երկրպագուները, տոմս գնելու հետ մեկտեղ, կայքում ընտրել են իրենց ամենասիրելի կատարումները: Այն երգերը, որոնք հավաքել են ամենից շատ ձայներ, հնչելու են համերգի ժամանակ: Ընդհանուր առմամբ «Metallica» խումբը հանդես կգա 18 երգով, որոնցից 17-ը կլինեն երկրպագուների ընտրած ստեղծագործությունները: Համերգը կսկսվի խմբի ամենահայտնի երգերով` «One» և «Master of Puppets»:

Ի դեպ, ռոք երաժշտության մի շարք հայ սիրահարներ ևս պատրաստվում են մեկնել Ստամբուլ` մասնակցելու իրենց սիրելի խմբի համերգին:

Անկախ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին

վարչապետՎարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ:
ՀովիկԿառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
 Անկախ

Գրքերի հրավառություն Երևանում

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝  Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու նաև դրանք տեղում ձեռքբերելու առիթ ստեղծելն էր, քանի որ  երևանցիները մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել գրքի ու գրականության նկատմամբ, ինչի վկայությունը նաև 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակում անցկացված միջոցառումներն էին: Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ գրքերի այս ցուցահանդես-տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մշակութային միջոցառումների համատեքստում իր հատուկ տեղն ունի և կնպաստի նաև գրահրատարակչության գործի զարգացմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն էլ կարևորել է ցուցահանդես –տոնավաճառի անցկացումը տուրիստական այս թեժ շրջանում՝  նկատի ունենալով հանգամանքը, որ ցուցահանդեսին ներկայացված են նաև գրատպության բարձրորակ ու ժամանակակից ոճային լուծումներով հագեցած  օտարալեզու գրքեր: Ցուցահանդես–տոնավաճառին մասնակցել են մի շարք գրախանութների, հրատարակչությունների ներկայացուցիչներ և ընթերցասեր քաղաքացիներ: Գրքերի տաղավարներում շրջելու ու նոր գիրք գնելու առիթը բաց չի թողել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Իսկ գրախանութների ու գրահրատարակչությունների ներկայացուցիչները  պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական մասով: Նման ցուցահանդես-տոնավաճառներն ավանդական բնույթ կկրեն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Շոգը դեռ առջևում է. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայություն

Զարուհի պետրոսյան«Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 2-3 աստիճանով: Երևանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նա նշեց, որ հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն լեռնային շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ: Վաղը Արարատյան դաշտում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում` 29 աստիճան տաքություն։ Տավուշում կլինի 32 աստիճան, Սյունիքում` 36 աստիճան տաքություն։ Զարուհի Պետրոսյանը չբացառեց, որ հուլիսի 15-ին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 37 աստիճան:

Հուլիսին ամսական կանխատեսումները նորմային մոտ են դրական շեղում, տեղումները նորմայից ավել, այս ամսվա նորման ցածր է՝ 11 մմ: Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, տեղումները՝ նորմայից պակաս. սպասվում է չոր օգոստոս:

«Թեև ամառը արդեն գրեթե կիսվել է, սակայն շոգը դեռ առջևում է։ Վստահ չեմ կարող ասել, սակայն օգոստոսին չի բացառվում ջերմաստիճանի բարձրացում մինչև 40 աստիճան»:

Սևանի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:

Անկախ

Արյեն Ռոբենը վստահ է, որ Գերմանիայի ընտրանին կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

առopen-uri20131114-23821-l1nza4Բրազիլիայում անցացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 13-ին  «Մարականա» մարզադաշտում կկայանա եզրափակիչը: Կմրցեն Գերմանաիայի և Արգենտինայի հավաքականները:

Հոլադիայի հավաքականի առաջատար Արյեն Ռոբենը վստահ է, որ չեմպիոն կդառնա Գերմանիայի ընտրանին:«Եզրափակիչում կհաղթի Գերմանիայի ընտրանին: Կարծում եմ, որ Արեգնտինայի հավաքականը ոչ մի հնարավորություն չունի»-, ասել է նա:

Թերևս, այս կանխատեսման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ հոլանդացի ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» խաղացող է և իր թիմակիցների մեծ մասը Գերմանաիայի հավաքականի կազմում են հանդես գալիս:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Աբրահամյան հովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա  իրականացված աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք:

Անկախ

Կոնչիտա Վուրսթը մասնակցել է Ժան-Փոլ Գոթյեի ցուցադրությանը

o_980109Վերջին Եվրատեսիլի հաղթող ավստրիացի Թոմաս Նոյվիրտը, որը հայտնի է որպես Կոնչիտա Վուրսթ, մասնակցել է Փարիզում կայացած նորաձևության շաբաթին, ու, քայլահարթակ է դուրս եկել սև հարսանեկան զգեստով: Նրան ցուցադրության մասնակցության է հրավիրել Ժան-Փոլ Գոյեն, հաղորդում է Independent-ը:

Կադրերում երևում է, որ Կոնչիտա Վուրսթը քայլահարթակ է դուրս գալիս ցուցադրության վերջում: Ինքը` մոդելավորողը սկանդալային մորուսավոր  Կոնչիտային թևանցուկ է արել ու քնքշորեն համբուրում է  նրա այտը: Իսկ հիացած դահլիճը պայթում է ծափահարություններից:

Հայտնի մոդելավորողի խսքով, ինքը ցուցադրության ավարտը վստահել է Կոնչիտային, քանի որ արդեն վաղուց նրա երկրպագուն է: Գոթյեն պատմել է, որ ավստրիացու հետ ծանոթացել է վաղուց, մինչև “Եվրատեսիլը”:

Գոթյեի յուրաքանչյուր ցուցադրություն ավանդաբար ավարտվում է հարսանեկան  հագուստով մոդելի բեմելով:

Կոնչիտան առաջին էքստրավագանտ ճանաչված անձը չէ, որը մասնակցություն է ունեցել Գոթյեի ցուցադրությանը: Ավելի վաղ Գոթյեի դեֆիլեին մասնակցել է  բուրլեսկի աստղ Դիտա ֆոն Տիզն ու անդրոգեն Անդրեյ Պեժիչը:

Անկախ

Հայաստանի ակրոբատները 11-րդ տեղում են

սպորտի նախարարություն indexՖրանսիայի  Լևալուա քաղաքում հունիսի 29-ին մեկնարկած սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը, որն ընթանում է տարբեր տարիքային խմբերի միջև, մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Առաջնությունը դեռ կշարունակվի մինչև հուլիսի 12-ը, սակայն մեր մարզիկներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները և վերադարձել հայրենիք:

Հուլիսի 7-ին՝ երիտասարդների ելույթներում, ՀՀ հավաքական թիմի անդամներ, Գյումրիի մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Գոհարիկ Կարապետյանը և Արմեն Սիմոնյանը (խառը զույգեր, անձնական մարզիչ՝ Արմինե Հովսեփյան) մասնակից 33 երկրների շարքում գրավել են 11-րդ տեղը:

 

Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել

2Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են վիրավորվել, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ հուլիսի 9-ին Մասալիի շրջանի Ալյաթ-Աստարաճանապարհի 164-րդ կիլոմետրում շրջվել է “Mitsubishi Pajero” մակնիշի ավտոմեքենան, որը վարել է զինծառայող Գահրամանով Ալահվերդի Վիդադօղլին:

Պատահարի արդյունքում վարորդը և ուղևորը՝ լեյտենանտ Հուսեյնով Մալիք Էլշադօղլուն,տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Անկախ

Ադրբեջանի հետախուզադիվերսիոն խումբը հայտնաբերվել է, անդամները ձերբակալված են

պբԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սուարեսը համալրում է «Բարսելոնայի» կազմը

լս137814745789Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը տեղափոխվում է կատալոնական «Բարսելոնա»: Դա կկատարվի առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը ընդունել է կատալոնական ակումբի առաջարկը:Որպես փոխհատուցում կվաճարվի 75 մլն եվրո:

Հավելենք, որ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու համար Սուարեսը որակազրկվել է 4 ամսով:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում մնաց 7 թիմ

55ZJ54GojaWe5eJCxacA72E4eGKWԱյսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնության վիճակահանությունը: 7 ակումբներ ստացան իրենց մրցաշարային համարները, որի հիման վրա կկազմվի առաջնության խաղացանկը: «Ուլիսը» չի մասնակցի առաջնությանը մինչև սահմանված վերջնաժամկետը առաջնության մասնակցելու հավաստագիրը չներկայացնելու պատճառով:

Ակումբները ստացան հետևյալ համարները.

 

«Փյունիկ»

«Գանձասար»

«Ալաշկերտ»

«Շիրակ»

«Բանանց»

«Արարատ»

«Միկա»

 

Քանի որ ՀՀ Առաջին խմբի 2014/2015 թթ. առաջնությանը մասնակցելու են միայն բարձրագույն խմբի դուստր թիմերը, այս տարի առաջին խմբի առաջնության համար չի անցկացվի առանձին վիճակահանություն, իսկ խաղացանկը կկազմվի բարձրագույն խմբի խաղացանկին համապատասխան:

Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին

Հովիկ ԱբրահամյանԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»: 
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
Հովիկ Աբրահամյան,Կարգավորվում են կենսաթոշակային համակարգի կիրառության հարաբերությունները
ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող չորս ցուցակ: Առաջին և երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչև 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ և չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը: Հաջորդ որոշմամբ հաստատվել են նշված պաշտոնների երրորդ և չորրոդ ցուցակները:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 160 բնակարանը՝ որպես սոցիալական բնակֆոնդ, հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի ենթակայությամբ գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
Նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը և արդյունքը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման, փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգերը, որոնք կարող են գործել ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ,
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 40 մլն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնաարտադրական բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար:
Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Օրգով գյուղի Արբի Թրպանջյանի անվան միջնակարգ դպրոցի չշահագործվող կաթսայատունը հետ վերցնել և նվիրաբերել Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:
ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար: Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Վաղարշապատի «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ Էմիլ Տարասյանը ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
 Անկախ

Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց

ոստիկանություն3Հուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:
«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 9-ից 10-ը)

Օպերատիվ իրավիճակը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, յուրացման` 5, խարդախության` 9, շորթման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: