Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով ետ մնաց հաղթողից

կգ42809Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարբերա դել Վայես քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 87 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:

Գրիգորյանը կես միավորով ետ մնաց հաղթողից` արգենտինացի գրոսմայստեր Ֆերնանդո Պերալտայից:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնության երկրորդ մրցանակակիր

տղTigran-Gharamian-620x300Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 41 մասնակիցների պայքարում գրոսմայստերներ Սերգեյ Ֆեդորչուկի (Ուկրաինա) և Պավել Տրեգուբովի (Ռուսաստան) հետ միասին բաժանեց 1-3-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ֆեդորչուկը:

 

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը` շախմատի Բելգիայի առաջնության երկրորդ մրցանակակիր

chess-5Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Շարլռուա քաղաքում շրջանային մրցակարգով անցկացված շախմատի Բելգիայի առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և միջազգային վարպետ Հերտ Վան դեր Ստրիխտի հետ միասին բաժանեց 1-2-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

 

Պայմանագրում կլինի նաև առանձին կետ, ըստ որի Սուարեսը խաղադաշտում պետք է իրեն նորմալ պահի

Սուարես138955095114Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 4 ամսով: Նա խաղի ընթացքում կծել էր իտալացի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը:

Այդուհանդենձ, այդ ֆուտբոլիստը կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» կազմը: Առաջիկա ժամերին նա 5 տարով աշխատանքային պայմանագիր կստորագրի այդ ակումբի ղեկավարության հետ: Ուշագրավ է, որ պայմանագրում կլինի նաև առանձին կետ, ըստ որի Սուարեսը խաղադաշտում պետք է իրեն նորմալ պահի:

 

Հայաստանի ըմբիշը մնաց առանց մեդալի

ըմբslovakia_worldsՍլովակիայի Սնինա քաղաքի մարզապալատում անցկացվող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում 42 կգ քաշային Հայկ Մելիքյանը 1/8 եզրափակչում հաղթեց ճապոնաց Մասաֆումի Մամեցուկային: ¼ եզրափակչում մեր մարզիկն առավելության հասավ Հնդկաստանի ներկայացուցիչ Անիլ Տորկադի նկատմամբ: Բայց հետո Մելիքյանը պարտվեց թուրք Քերեմ Քամալին: Իսկ սփոփիչ գոտեմարտում Հայկը զիջեց Իրանի ներկայացուցիչ Նեջաթի Ալիրեզանին և մնաց առանց մեդալի:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողների թիմը հյուրընկալվելիս հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը`ղազախական «Ակտոբեն», հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»:

Մեր ֆուտբոլիստները «Ակտոբեի» մեկնարկային կազմում էին: Արզումանյանը խաղաց առանց փոխարինման, իսկ Պիզելին 61-րդ րոպեին փոխարինվեց:

 

Տեխնիկակական արդյունքներ

 

«Դինամո» Թբիլիսի-«Ակտոբե»՝ 0:1

Գոլը՝ Դանիլո Նեկո, 51

 

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 23-ին: