​ԱԳ նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը

 Էդվարդ Նալբանդյան ​Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։

 

 

 

 

Ջեյմս Ֆոուլին ԻՊ-ի կողմից սպանվել է մեկ տարի առաջ.Ասադի ներկայացուցիչ

c18125df12e0763cde7a00df7b1c0208Ի սկզբանե նրան ձերբակալել է Սիրիայի ազատ բանակը, ապա վաճառել «Իսլամական պետության» զինյալներին:

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մեկ տարի առաջ է սպանվել, հաղորդում է  The Daily Mail-ն: Սակայն այս տարի են հրապարակել նրա  մահապատժով տեսանյութը:  Նախագահ Ասադի ներկայացուցիչ Բութայնա Շաբանը, ասել է, որ ՄԱԿ-ը տեղեկություն ուներ, որ լրագրողը մահապատժի է ենթարկվել մեկ տարի առաջ:

Ավելի վաղ  հայտնի դարձավ, որ 23-ամյա Աբդել-Մաջիհ Աբդել Բարին, որն «Իսլամական պետության» զինյալների շրջանում հայտնի է  Ջիհադի Ջոն մականունով ու կասկածվում է  Ջեյմս Ֆոուլիի սպանության մեջ, «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուամա բեն Լադենի զինակիցներից   մեկի որդին է:

Պաղեստինցի լրագրողն առաջարկել է Ice Bucket Challenge-ի իր տարբերակը

0_6d356_279caf52_XL (1)Հայտնի պաղեստինցի լրագրող Այման Ալուլն առաջարկել է Ice Bucket Challenge ֆլեշմոբի իր տարբերակը` Գազայի հատվածի համար: Նա բոլոր ցանկացողներին կոչ է արել նոր ֆլեշմոբի մասնակցել, որն ինքն անվանել է Rubble Bucket Challenge: Մասնակիցներին առաջարկվում է գլխին  սառցաջրի փոխարեն  մի դույլ խճաքար լցնել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ինչպես Ալուլն է բացատրել, Գազայի հատվածում չդադարող ռմբակոծությունների պատճառով ջրի անբավարարություն է, էլ չասած` չոր սառույցի մասին: Դրա համար, ով ցանկանում է միանալ համաշխարհային ֆլեշմոբին, պետք է բավարարվի ձեռքի տակ եղած նյութերով, այսինք` այն խճաքարով, որ գոյացել է Իսրայելի ռմբակոծությունից հետո:

Բարեգործական Ice Bucket Challenge-ի նպատակն է ուշադրություն հրավիրել կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններին: Ակցիային մասնակցել ցանկացողը պետք է   դույլով սառը ջուր լցնի վրան կամ էլ  մանրացրած սառույց, որից հետո տեսանյութը տեղադրի համացանցում ու դրանից հետո կարող  էստաֆետը հանձնել ուրիշին: Ու եթե վերջինս չընդունի մարտահրավերը, ապա պետք է   ակցիան նախաձեռնած ALS Association ընկերության հիմնադրամին գումար նվիրաբերի:

Աճուրդի է հանվել Երևանի «Միկա» մարզահամալիրը

միկա 1351697765Stadium001-54Երևանի «Միկա» մարզահամալիրն աճուրդի է հանվել: Այդ մասին տեղեկցնում է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը:

Աճուրդի առաջին փուլին չի մասնակցել ոչ մի գնորդ:

Մարզահամալիրի արժեքն էր 10 050 000 000.0 դրամ:

Ներկայիս աճուրդում, որն ավարտվելու է սեպտեմբերի 4-ին, մարզահամալիրի գինն ըստ կանոնակարգի նվազեցվել է նախնական գնի 10 տոկոսով և առաջարկվում է 9 045 000 000.0 դրամ արժեքով:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձավ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Melkumyan2Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նրա հետ հավասար արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Վենետիկում սկսվել է կամուրջների «սիրո կողպեքների» դեմ ակցիան

ponte_milvio_padlocks_romaՎենետիկում մեկնարկել է  կամուրջներին ամրացվող  «սիրո կողպեքների» դեմ ակցիան, գրում է Corriere Del Veneto.-ն: Նախագծի հեղինակը գրող, ու լրագրող Ալբերտո Տոզո Ֆեյն է: Նա իր եղբոր հետ ակցիայի խորհրդանիշ-բացիկ  է մշակել, որի վրա պատկերված է սրտի նմանվող կողպեք է` «Բացիր քո սերը» կոչ- մակագրությամբ:

Ակցիայի մասնակիցները խնդրում են այդ բացիկներից փակցնել կամուրջներից կախված բոլոր կողպեքներին: Նշվում է, որ  քաղաքային իշխանությունները հավանություն են տվել այդ ակցիային:

Ավելի վաղ էլ տեղեկություն էր ստացվել, որ Փարիզն առաջարկել է «սիրո կողպեքները» փոխարինել  «սեր առանց կողպեքի» նշումով  սելֆերով:

“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը

1“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” հասարակական դաշինքը խիստ դատապարտել է Նախիջևանում իրավապաշտպան և լրագրող Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Հասարակական դաշինքը միջազգային կազմակերպություններին կոչ է արել անտարբեր չմնա Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալության և քաղաքացիական հասարակության ճնշման նկատմամբ:

Ալիանսը տեղեկացրել է նաև այդ կառույցի անդամ, նախկին քաղբանտարկյալ Ռասուլ Մուրսալովի ճնշման մասին, ով մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

Անկախ

Հունաստանում 560 մեծահարուստ է հաշվվում ընդհանուր` 76 մլրդ կարողությամբ

3821357 (1) Ըստ վերլուծական Wealth-X ընկերության, Հունաստանում 559 մեծահարուստ  կա, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 76 մլրդ դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մինչդեռ, այդ ժամանակ երկրում տնտեսական մեծ անկում է:

Ընկերության տվյալներով, մոլորակի 0,7% սուպերհարուստները վերասկում են համաշխարհային հարստության 41%-ը, եթե դրան ավելացվի նաև 7,7% «պարզապես հարուստների» թիվը, ապա կստացվի, որ  մոլորակի բնակչության 8,3%-ն իրեն է ենթարկել ողջ աշխարհի հարստության  83,3%-ը:

Մյուս կողմից, բնակչության անապահով շերտերի 68,7%-ի ձեռքում ունի համաշխարհային հարստության միայն 3%-ն է գտնվում: Ընկերության կանխատեսմամբ, 2020-ին միլիարդատերերի թիվը կավելանա մինչև 3873-ի:

«Աշխարհի  հարստությունները թաքցվում են օֆշորային գոտիներում կամ էլ, այսպես կոչված`  հարկային  նավահանգիստներում` 8,9 տրիլիոնի չափով, այդ թվում` 2,3 մլն` Շվեյցարիայում»,գրում է հունական «Վիմա» թերթը

Չնայած 2008-ին համաշխարհային ճգնաժամին, որին  հետևեց ամերիկյան ներդրումային  Lehman Brothers ընկերության սնանկացումը,  էկոնոմիկայի էլիտաները կարողացան մի քանի անգամ բազմապատկել իրենց  սեփականությունը: Այդ ժամանակ էլ Հունաստանում,  շուրջ 16 հազար ընտանիք հունական բանկերի մասնագիտացած բաժինների միջոցով  միլիոնավոր եվրոներ է  ներդրել տարբեր ակտիվներում ու իրենց կապիտալն այդպիսով բազմապատկել:

Ամենաշատ միլիարդատերերով քաղաքներ են համարվում Նյու Յորքը, Հոնկոնգը, Մոսկվան, Լոնդոնը, Մումբայը, Սինգապուրը, Պեկինը, Փարիզը, Էր-Րիյադն ու Դուբայը:

Պորոշենկոն Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները նշանակել է  հոկտեմբերի 26-ին

Verkhovna_Rada_main_session_hall (1)Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն խորհրդարանի ընտրությունները նշանակել է 2014-ի հոկտեմբեր 26-ին: Դրա մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորում է   Lenta.ru-ն:

Նրա խոսքով, այդ որոշումն ընդունելու համար առաջնորդվել է հասարակական կարծիքով, քանի որ «քաղաքացիների 80%-ն ընդունում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»: Նա կարծում է, որ դա կօգնի մաքրելու իշխանությունը:

«Ընտրությունները   լյուստրացիայի լավագույն միջոցն են ու այն պետք է սկսել գերագույն օրենսդիր մարմնից: Ներկայիս գերագույն ռադայի կազմը մեկուկես տարի եղել է Յանուկովիչի հենարանը: Ու հենց  այդ պատգամավորների մեծամասնությունն էլ բռնապետական օրենքներ էր ընդունում, որոնք խլեցին Երկնային Հարյուրյակի կյանքերը: Դրա համար պետք է և քրեական, և քաղաքական պատասխանտվություն կրել »:

Նրա կարծիքով, շատ պատգամավորներ աշխարհազորայինի կողմնակիցներ են:

«Ընդհանուր առմամբ, գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրությանը: Հասարակությունն այնքան արագ է փոփոխվել, որ պատգամավորները չեն հասցնում նրա պատմական քայլին հետևել»,-գրլ է նա:

Նա նշել է, որ  ներկայիս կազմով ռադան կաշխատի մինչև նոր խորհրդարանի կազմն ընտրվելը:

«Ուրախ ամառ» ծրագրի միջոցառումների մասին

004Երևանի բակերում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են։ «Ուրախ ամառը»  Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի բաղադրիչներից է, որի բակային ճամբարներն ու միջոցառումները ևս մեկնարկել էին հունիսի մեկից։

Էրեբունի վարչական շրջանում այս ամառվա վերջին բակային միջոռացումը Խաղաղ Դոնի 23 շենքի բակում էր, ուր եկել էին նաև հարակից շենքերում բնակվող երեխաները։ Մուլտհերոսների ու խաղավարների ուղեկցությամբ երեխաները մասնակցել են զվարճալի խաղերի, պարային–մարզական մրցումների ու հյուրասիրվել պաղպաղակով։

Էրեբունի վարչական շրջանի «Ուրախ ամառ» արշավի ամփոփիչ միջոցառումը կանցկացվի օգոստոսի 30-ի երեկոյան՝ Էրեբունու Մանկական այգում։

Անկախ

Մայթերի ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ

002Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները,  որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման և ասֆալտապատման: Երևանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000  քմ : Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր  հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850  քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը,  ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին: Ավելին,  շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի  մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաև  ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետևաբար նույն փողոցում հնարավոր են և՛ մասնակի, և՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի  թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում:

Անկախ