Բժիշկները բրազիլացի թոշակառուի մարմնում 44 տարեկան սաղմ են հայտնաբերել

բրազիլացի կին84-ամյա բրազիլացի կնոջ մարմնում 44-ամյա սաղմ են հայտնաբերել:
Բժիշկները այդ զարմանալի փաստը հայտնաբերել են անցած ուրբաթ օրը, երբ թոշակառուին ստամոքսի սուր ցավերով տեղափոխել են Նատիվիդադի հիվանդանոց:
Բժիշկները ռենտգենյան ճառագայթներով ստամոքսը հետազոտելուց հետո այնտեղ նկատել են 20-28 շաբաթական «քարացած երեխա»:
Կինը բժիշկներին պատմել է, որ ինքը հղիացել է 44 տարի առաջ և ուժեղ ցավեր է ունեցել, որից հետո այցելել է հեքմի, քանի որ իրենց գյուղում բժիշկներ չեն եղել:
Հեքիմը նրան ինչ-որ դեղամիջոցներ է տվել, որից հետո կինը միանգամից լավ է զգացել:
Սակայն կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը պտուղը հեռացնելու մտադրություն չունի:
Այնուամենայնիվ բժիշկները հույս ունեն փոխել նրա միտքը՝ հետագա առողջական խնդիրներից խուսափելու համար:
Բժշկական գրականության մեջ հայտնի է միայն 300 նման դեպք:

Բրազիլիայում տրակտորն ընկել է ավտոբուսի վրա՝ սպանելով 14 մարդու

brazil-tractor-bus2Երկուշաբթի օրը Բրազիլիայի Սալվադոր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 14 և վնասվածքներ ստացել 21 մարդ:

48 տոնա կշռով տրակտորը ընկել էր կցասայլից, երբ վարորդը փորձել էր շրջանցել մայրուղու Ինյամբուպի քաղաքի մոտակայքում գտնվող ոլորանը:

Մեքենան բախվել էր հակառակ կողմից ընթացող ավտոբուսին՝ սպանելով 14 մարդու:

Ավտոբուսի վարորդը նույնպես զոհվել է:

Ավոտբուսի սեփականատեր ընկերությունից հայտել են, որ ավտոբուսի մեջ վթարի պահին 34 ուղևոր է գտնվել:

Ավտոբուսը Սան Պաուլոյից ուղևորվում էր Պաուլո Աֆոնսո, որը 37 ժամ տևող՝ երեքօրյա ուղևորություն է:

Ոստիկանությունից հաստատել են, որ 12 մարդ մահացել է տեղում, իսկ երկուսը հիվանդանոցում:

Անկախ

Սան Պաուլոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ,լուսանկարներ

սան պաուլոՀարյուրավոր բրազիլացիներ ստիպված էին փախչել, քանի որ Սան Պաուլույում ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության դեմ կազմակերպված ցույցը բռնության էր վերածվել:

 

Երկրի ավելի քան 30 քաղաքներում նման ցույցեր են կազմակերպվել, սակայն Սան Պաուլոյում երեկ կազմակերպված ցույցերը արագ բռնության էին վերածվել, որի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

Միլիոնավոր դժգոհ բրազիլացիներ բողոքում են Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար ծախսվող հսկայական գումարների դեմ՝ հայտնելով, որ իրենց չեն թողնում զգալ իրենց երկրի արագ զարգացող տնտեսության շահույթները:

Առնվազն 1,000 ցուցարարներ էին դուրս եկել Սան Պաուլոյի փողոցներ՝ բողոքելով այս տարի կազմակերպվելիք Աշխարհի գավաթի խաղարկության համար ծախսվող ահռելի գումարների դեմ:

Անցած տարի Բրազիլիայում միլիոնավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով հանրային տրանսպորտի բարձր գների, հանրային ծառայությունների վատ որակի և կոռուպցիայի դեմ, մինչ երկիրը միլիարդավոր դոլարներ է ծախսում Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար:

 Անկախ

Փիթբուլը և Ջենիֆեր Լոպեսը միասին կկատարեն ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խորհրդանիշ երգը

Փիթբուլ,Ջենիֆեր ԼոպեսըՓիթբուլը միացել է Ջենիֆեր Լոպեսին այս տարի Բրազիլիայում կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խորհրդանիշ “We Are One (Ole Ola)” երգի կատարման համար: Նախագծի համար Փիթբուլը կաշխատի նաև բրազիլացի երգչուհի Կլաուդյա Լեյտեյի հետ:

Այս մասին հայտարարել են Մարականա ֆուտբոլային մարզադաշտում հունվարի 23-ին:

Փիթբուլի գրած նոր երգը կհրապարակվի այս տարի ավելի ուշ՝ նախքան ՖԻՖԱ 2014 աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկը: Երգը կընդգրկվի նաև “Official 2014 FIFA World Cup Album” ալբոմում, որը կհրապարակի Sony Music Entertainment-ը: Երգի տեսահոլովակի նկարահանումները ընթացքի մեջ են:

Անկախ

Բրազիլիայում ջրհեղեղներից 41 մարդ է մահացել

Բրազիլիա, ջրհեղեղԲրազիլայի պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ երկրի երկու հարավարևելյան նահանգներում հեղեղումների և սողանքների հետևանքով 41 մարդ է մահացել, 70,000 մարդ տարհանվել է իրենց բնակարաններից:
Մինաս Ջերայս նահանգի քաղաքացիական անվտանգության բաժնից տեղեկացրել են, որ ավելի քան 10 օր տևող անձրևների պատճառով 18 մարդ է զոհվել, իսկ 9,400 մարդիկ ստիպված լքել են իրենց տները:
Էսպիրիտու Սանտո նահանգի պաշտոնյաների տեղեկություններով՝ իրենց շրջանում 23 մարդ է զոհվել, իսկ 60,000-ը կացարան են փնտրում հանրային կառույցներում կամ իրենց ընկերների տներում:
Զինվորականները օգնում են աղետից տուժած նահանգներում սնունդ, խմելու ջուր և դեղամիջոցներ բաժանել, իսկ բանակի ինժեներները օգնում են վերանորոգել ջրհեղեղից վնասված մայրուղիները, ճանապարհները և կամուրջները:

Բրազիլիայում 40 հազար մարդ ջրհեղեղի պատճառով դարձել է անօթևան

iԲրազիլիայի արևելյան առափնյան ողողվել է հորդառատ անձրևներով, որոնք էլ Էսպիրիտու-Սանտու նահանգում  ջրհեղեղի պատճառ են դարձել. զոհվել է 6 մարդ: 46 հազարն էլ զրկվել են տանիքից, շատերն ապաստան են գտել բարեկամների ու ծանոթների մոտ: Գրեթե 5 հազար տուժած ժամանակավոր  կացարան է տեղափոխվել: Իշխանություններն արդեն  մարդասիրական օգնություն են ուղարկել  տուժած նահանգ:

Վատ եղանակ է նաև հարևան Մինաս-Ժեյրաս նահանգում: Այնտեղ սողանքների ու ջրհեղեղի պատճառով 4 մարդ է զոհվել, 5 հազար մարդ էլ` զրկվել տանիքից:

Օդերևութաբանների տվյալներով, դեկտեմբերի սկզբից Էսպիրիտու Սանտու նահանգում 700  մմ տեղում է գրանցվել, ինչը 2,5 անգամ գերազանցում է ամսական նորմը: Մասնագետներն ասում են, որ այս դեկտեմբերը վերջին 90 տարում ամենաանձրևոտն է: Կանխատեսումների համաձայն, վատ եղանակը կպահպանվի մինչև Նոր տարի:

Բրազիլիայում բժիշկները կնոջը կեսարյան հատման են ենթարկել և պարզել, որ նա հղի չէ

հղի կինԲրազիլիայի պաշտոնյաները հայտնել են, որ բժիշկները 37-ամյա կնոջը կեսարյան հատման են ենթարկել, սակայն պարզվել է, որ նա հղի չէ:

Կաբո Ֆիրո ծովափնյա քաղաքի առողջապահության բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը 41 ամսական հղի է և ցավեր ունի:

Բժիշկները նշել են, որ կնոջ մոտ նկատվել են հղիության բոլոր նշանները:

Սակայն բժիշկները երեխայի սրտի բախոցը չեն լսել և մտածել են, որ կնոջ կյանքը վտանգի տակ է և անմիջապես վիրահատել են նրան՝ պարզելով, որ նրա մոտ կեղծ հղիություն է:

 Անկախ

Հայ դպրոցական մարզիկների առաջին մեդալը

Բրազիլիա,Գիմնազիադա,Վահան Մխիթարյան,մեդալՆոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի է ունենում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը: Հայաստանը ներկայացնող Վահան Մխիթարյանը լող մարզաձևից /50 մետր տարածություն, ազատ ոճ/ արժանացել է բրոնզե մեդալի: Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված է 8 մարզաձև:  Հայաստանը ներկայացուցիչները հանդես են գալիս հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:

Բրազիլիայում անավարտ 5-հարկանի շենք է փլուզվել

iՍան Պաուլույի  Գուարուլյուս արվարձանում 5-հարկանի անավարտ շինություն է փլուզվել: Հիմա փրկարարները որոնում են մարդկանց: Չնայած փլուզումը երեկոյան է կատարվել, իշխանությունները չեն բացառում, որ անձնակազմից աշխատողներ կարող են լինել ավերակների տակ:

Օրեր առաջ մայրաքաղաքում Իթակերաու մարզադաշտում վերամբարձ կռունկ էր ընկել, ինչի հետևանքով զոհվեց 3 մարդ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ

1+Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:

 

Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների խորացման գործում Պատգամավորների պալատի նախագահը մեծ դեր վերապահեց միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկկողմ շփումները, բարեկամական խմբերի համագործակցությունը:

 

Իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ հարաբերություններ` հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության վրա: Նրա խոսքով` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն կընձեռի: ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Բրազիլիա կնպաստի փոխգործակցության խորացմանը: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշեց, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները եւ հակասում հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը: Այս առիթով նա շնորհակալություն հայտնեց պարոն Ալվեսին իր նամակին արձագանքելու, ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու եւ բանաձեւի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:

Էնրիկե Ալվեսը խոր  ափսոսանք հայտնեց, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտեց, որ Բրազիլիայի իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսը ստորագրեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արձանագրություն, ըստ որի իրենց խորհրդարանական իրավասությունների շրջանակներում կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը սոցիալական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ այլ ոլորտներում: Կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ կնքված պայմանագրերի վավերացման ուղղությամբ, կնպաստեն երկու օրենսդիր մարմինների միջեւ ինտերակտիվ կապերի հաստատմանը` միմյանց օրենսդրական գործունեությանը ծանոթանալու եւ փորձի փոխանակման նպատակով, կխրախուսեն բարեկամական խմբերի մակարդակով հարաբերությունների սերտացումը` միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու նպատակով:

 

ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում եւ Էնրիկե Ալվեսի ուղեկցությամբ շրջայց կատարեց Պատգամավորների պալատում, եղավ նիստերի դահլիճում:

Բրազիլիայի մարմնավաճառուհիներին կարելի է վճարել բանկային քարտով

Բրազիլիա,մարմնավաճառուհի2014 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայի Մինաս Գերես նահանգի մարմնավաճառուհիները համաձայնության են եկել տեղական բանկերից մեկի հետ, ինչի շնորհիվ մրցաշարի ողջ ընթացքում նրանց հաջախորդները մատուցված ծառայությունների համար ցանկության դեպքում կկարողանան վճարել բանկային քարտերի միջոցով: Աշխարհի ամենահին մասնագիտության տեր կանայք այս նորամուծության մասին նույնիսկ հետևյալ կարգախոսն են հորինել՝ «Զվարճացիր, հետո վճարիր»:

Հետաքրքրական է, որ Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Բրազիլիայի մարմնավաճառուհիները արագորեն փորձում են յուրացնել անգլերեն լեզուն՝ անցնելով համապատասխան դասընթացներ:

Բրազիլիայում զանգվածային անկարգությունների 90 մասնակից է ձերբակալվել

i (2)Բրազիլական Սան Պուլույում արդեն երկրորդ օրն է, որ չեն դադարում զանգվածային անկարգությունները: Ոստիկանությունն ավելի քան 90 մարդ է ձերբակալել:

Ցուցարարներն այրել են 5 ավտոբուս ու 2 բեռնատար, փորձել են առևանգել վառելիքով ավտոցիստեռնը: Բողոքի ցույցերը քաղաքի ամենաաղքատ թաղամասերի բնակիչներն են անում:

Անկարգություններ  սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանները  փաստաթղթերը ստուգելու ժամանակ սպանեցին 17-ամյա պատանուն: Ոստիկանությունում հավատացնում են, որ դա պատահական կրակոցի հետևանք է: Կրակող ոստիկանին ձերբակալել են. նրա նկատմամբ չկանխամտածված սպանություն կատարելու մեղադրանք է առաջ քաշվել:

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է մարմնավաճառության օղակի անդամների

photo of an unconnected dancerԲրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է մարմնավաճառության օղակի անդամների

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է մարմնավաճառության օղակի անդամների, որոնք վճարում էին հայտնի բրազիլացի մոդելներին` մատակարարելու համար  նրանց աշխարհի իրենց հաճախորդներին

Այսօր տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայի ոստիկանությունը հայտնաբերել է բարձր վարձատրվող մարմնավաճառության մի օղակ, որը բրազիլացի մոդելներ էր մատակարարում Եվրոպայի ու Աֆրիկայի գործարարներին ու քաղաքական գործիչներին:

Ոստիկանության տեղեկություններով՝ Բրազիլիայի հեռուստաալիքներով և ամսագրերում հաճախ հայտնվող կանայք ենթադրաբար այդ աշխատանքի համար շաբաթական 100,000 դոլար էին ստանում:

Ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործ խումբը տարեկան 90 կին է Բրազիլիայից մատակարերել Անգոլայի, Հարավային Աֆրիկայի, Պորտուգալիայի և Ավստրիայի հարուստ հաճախարդներին և 2007թ-ից մինչ հիմա այդ ճանապարհով 28 միլիոն ֆունտ աշխատել:

Դաշնային ոստիկանության սպաները մեկ տարի տևած հետաքննությունից հետո երեկ Սան Պաուլույում ձերբակալել են խմբի անդամ երկու կնոջ և երեք տղամարդու:

Ոստիկանությունը նրանց մոտ հայտնաբերել է նաև 23 անձնագրեր, Անգոլա մեկնելու համար 14 վիզաների հարցումներ, օտարերկրյա գումար և թմրանյութեր:

Հետաքննությունը ղեկավարած ոստիկանապետ Լուիս Թեմպեստինին բրազիլական O Globo թերթին հայտնել է, որ կանանց մեծամասնությունը հայտնի բրազիլական հեռուստաշոուներում աշխատող պարուհիներ, մոդելներ կամ դերասանուհիներ են, որոնց անունները նա չի հայտնել:

Հանցավոր խմբավորման ձերբակալված անդամները մեղադրվել են կազմակերպված հանցագործության, մարդկանց միջազգային թրաֆիքինգի, յուրացման, ազատության անօրինական սահմանափակման և այլոց կյանքը և առողջությունը վտանգելու համար: Նրանց սպասվում է ամենաշատը 30 տարի ազատազրկում:

Երկու այլ կասկածյելների անուններ, որոնց փնտրում է Բրազիլիայի ոստիկանությունը և որոք, ըստ տեղեկությունների, գտնվում են երկրի սահմաններից դուրս, դրվել են Իտերպոլի նախազգուշական կարմիր ցուցակում:

 

Բրազիլիայում մեծ քանակությամբ նավթի պաշարներ են հայտնաբերվել

Oil Platforms Off The Coast of BrazilԲրազիլիայի ազգային նավթային գործակալությունից հայտնել են, որ հյուսիսարևելյան Սերժիպե նահանգի ափամերձ հատվածում մեծ քանակությամբ նավթի պաշարներ են հայտնաբերվել, ինչը նոր հեռանկարներ է բացում Լատինական Ամերիկայի ամենամեծ երկրի նավարդյունաբերության զարգացման համար:

Գործակալության ղեկավար Մագդա Չամբրիարդը չորեքշաբթի հայտնել է, որ մինչև 2016 թ-ը իրենք չեն հայտնի նոր հայտնաբերված նավթահորի նավթի պաշարների քանակությունը:

Երկրի նավթի պաշարների հիմնական մասը կենտրոնացած է Բրազիլիայի հարավարևելյան մերձափնյա հատվածում, որտեղ անցած մի քանի տարիների ընթացքում միլիարդավոր բարել նավթի պաշարներ են հայտնաբերվել:

Երկուշաբթի Շել, Թոթալ կոսորցումները, երկու չինական ընկերություններ և Բրազիլիայի պետական Պետրոբրաս նավթային ընկերությունը Ռիո դե Ժանեյրոյի ափամերձ հատվածում հայտնաբերված, ենթադրաբար մինչև 12 միլիարդ բարել նավթի պաշարները արդյունահանելու իրավունք են ստացել:

 

Բրազիլիայի ուսուցիչները զանգվածային անկարգություններ են սարքել

i (2)Ռիո դե-Ժանեյրոյում ու Սան-Պաուլույում խաղաղ երթի մասնակիցները զանգվածային անկարգություններ են սարքել ու ոստիկանության հետ բախվել: Ռիոյում խաղաղ  երթի էր ելել ավելի քան  5 հազար մարդ: Միջոցառումը Ուսուցչի օրվա առթիվ էր: Ակցիայի ավարտին ցուցարարները աշխատավարձերը բարձրացնելու պահանջով սկսեցին ավերել  խանութները, այրեցին ոստիկանական ավտոմեքենա, իսկ հետո էլ ոստիկանների վրա հարձակվեցին:

Սան Պաուլույում նույնպես անկարգություններ են սարքել,  ավերել խանութներ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Երկրում գործադուլները չեն դադարում արդեն 2 ամիս:

Ապստամբած ուսուցիչները բանկեր են թալանել

o_690616Բրազիլացի ուսուցիչների բողոքի ակցիաները զանգվածային անկարգությունների ու ոստիկանության հետ բախման են վերաճել: Ցուցարարներին հանգստացնելու համար ոստիկանությունը ստիպված արցունքաբեր գազ է կիրառել:

Ուսուցիչները պահանջել են աշխատավարձերի բարձրացում: Ռիո-դե-Ժանեյրոյում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Սկզբում ցույցը խաղաղ էր, սակայն  մթնշաղի հետ որոշ մասնակիցներ սկսեցին իրենց ագրեսիվ պահել: Երբ ոստիկանական բաժանմունքի վրա այրվող խառնուրդով լցված շշեր գցեցին, կարգուկանոնի պահապանները դրան ի պատասխան արցունքաբեր գազ կիրառեցին: Նման ակցիա է եղել նաև Սան-Պաուլույում, որը նույնպես ավարտվել է ոստիկանության հետ ընդհարմամբ: Ցուցարարները, դեմքերը կնգուղներով փակելով, բանկի մի քանի բաժանմունքներ են թալանել:

Բրազիլացի ընտանիքը դատական գործընթացների մեջ է հայտնվել իրենց ընտանի վագրերին պահելու համար

Borges- the tigerԲրազիլացի կենդանասերը, որը շարժական կրկեսից երկու վագր էր փրկել, այժմ վագրերին հանձնելու վերաբերյալ վեճի մեջ է հայտնվել պաշտոնյաների հետ, որոնք պնդում են, որ կենդանիները վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Արի Բորխեսը 2005թ-ին Դեն և Թոմ եղբայրներին փրկել էր դաժան կյանքից և տարել հարավային Բրազիլիայի Մարինգա քաղաքի իր բնակարան:

Borges -the tiger 2Վագրի ձագերը քնել էին նրա դուստրերի անկողիններում և այգում վազվզել նրանց մյուս ընտանի կենդանիների՝ երկու առյուծների, կապիկի հետ:

Այդ պահից ի վեր նա վագրերին բուծել է, և այժմ ինը վագրեր են ապրում Բորխեսի և նրա ընտանիքի հետ:

Սակայն այժմ կենդանի բնության պաշտոնյաները պնդում են, որ 317կգ կշռող կենդանիները չափազանց վտանգավոր են բնակելի միջավայրում պահելու համար, իսկ Բորխեսը նրանց անօրինական կերպով է բազմացրել:

Այնուամենայնիվ՝ Բորխեսը հայտնել է, որ կենդանաբանական այգիներում բազմաթիվ կենդանիներ են սատկում և ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին, իսկ իր կենդանիների հետ անասնաբույժների թիմ է աշխատում և իրենք լավագույն կերպով են նրանց կերակրում, սակայն իրենց դատապարտում են դրա համար:

Borges -the tiger  1Պաշտոնատար անձինք ցանկանում են կենդանիների հետ միասին վերցնել նաև կենդանիների սիրահարի խնամակալության լիցենզիան, ուստի Բորխեսը բողոք է ներկայացրել և գործը այժմ դաշնային դատարանում է:

Տղամարդու դուստրերից մեկը նշել է, որ իր հայրը կմահանա կամ ինքնասպան կլինի, եթե վագրերին վերցնեն, քանի որ նրանք ամեն ինչ են իրենց համար՝ նրանք իր եղբայրներն են:

 

Բրազիլիան պատերազմից փախած սիրիացիներին հատուկ վիզաներ է տրամադրում

brazil-statueԲրազիլիայի կառավարությունը հայտնել է, որ իրենք հատուկ վիզաներ կտրամադրեն այն սիրիացիներին, որոնք ցանկանում են հեռանալ պատերազմի մեջ գտնվող իրենց երկրից և մեկնել Բրազիլիա:

Կառավարության պաշտոնական տեղեկագրում նշված է, որ արտաքին գործերի նախարարը մարդասիրական նկատառումներով թողարկել է այդ վիզաները՝ թույլատրելով կոնֆլիկտից տուժած սիրիացիներին մուտք գործել հարավամերիկյան երկիր:

Բրազիլիան 3 միլիոնանոց սիրիացի ներգաղթյալների համայնք ունի:

Բրազիլիայում 30 հսկա դելֆիններ են ափ նետվել

dolphins-brazilԲրազիլիայի հյուսիսարևելյան ափին շուրջ 30 հսկա դելֆիններ են իրենց ափ նետել:

Դելֆինները ափ են նետվել կիրակի օրը Արեյա Բրանկայում:

Ռիո Գրանդե դե Նորտեի բնապահպանական հարցերով ոստիկանությունը հրապարակել է լողափին գտնվող մարդկանց լուսանկարները, որոնք փորձում էին օգնել ծանծաղ ջրերում գտնվող կենդանիներին:

O Globo թերթը երկուշաբթի տեղեկացրել է, որ կենդանիներից յոթը սատկել են:

Թերթի տեղեկություններով դեռևս պարզ չէ, թե ինչու են դելֆինները ափ նետվել, սակայն կենսաբանները այժմ հետազոտում են դեպքը:

Ըստ թերթի՝ սա Բրազիլիայում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենամեծ կոլեկտիվ ափ նետման դեպքերից մեկն է:

 

Բրազիլիայի նախագահը հետաձգել է ԱՄՆ կատարելիք այցը լրտեսության կասկածանքով

iԴիլմա Ռուսեֆը որոշել է ԱՄՆ կատարելիք այցը հետաձգել` ուսումնասիրելով ավելի վաղ հրապարակված փաստաթղթերը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի հրապարակած փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ  Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ)  գաղտնալսում է  Ռուսեֆի հեռախոսազրույցներն  ու հետևում  էլեկտրոնային հաղորդագրություններին, ինչպես նաև նախագահի օգնականների բանակցություններին: Բացի այդ, լրտեսում է բրազիլական  նավթային Petrobras ընկերությանը: