ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի սենատը Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել

amnԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի սենատը Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով Լոս Անջելոսում Ադրբեջարանի գլխավոր հյուպատոսարանի հայտարարության վրա: Բանաձևի մեջ ասվում է, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ հանրապետություն»:

Փաստսթղթում նաև ասվում է, որ ԵԱԿՀ Մինսկի խումբը, որը զբաղվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ, պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին (ադրբեջանցիները մշտապես հիշատակում են ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած համար 822, 854, 874, 884 բանաձևերը):

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառած չէ. Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար

Մարկ Սիմոնդս  Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Մարկ Սիմոնդսը երկրի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քննարկման ժամանակ նշել է, որ այս հակամարտությունը հաճախ սառած է թվում, սակայն հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հակառակի մասին են խոսում: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան անհանգստացած է սահմանին առաջացած լարվածության պատճառով:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Սիմոնդսը իր ելույթում նշել է, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի զարգացման համար և անկայուն վիճակ է ստեղծում Հարավային Կոսկասում: Սիմոնդսը ընդգծել է նաև, որ Մեծ Բրիտանիան ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փոխնախարարը հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը հարցին լուծում տալու համար:

«Այնպիսի կոնֆլիկտներ, ինչպիսին Ղարաբաղյանն է, 2-3 տարում չեն լուծվում, դրանք ձգվում են սերունդներով» Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր ԻսկանդարյանՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի փոփոխություն չի սպասվում: Միսկի խմբի հիմնական խնդիրը այս փուլում բանակցային գործընթացի պահպանումն է, ինչն էլ ստատուս-քվոյի պահպանման ձևաչափերից մեկն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորումից` ասաց Կովկաս ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում ստեղծված լարվածությանը` քաղաքագետը նշեց, որ սադրանքները իրականացվում են Բաքվի ուղիղ հրամանով: Ադրբեջանական կողմը նման քայլերի գնալու հստակ դրդապատճառ ունի, և դա անկասկած լարվածության պահպանումն է:

«Ես գրեթե ի սպառ բացառում եմ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Պատերազմի վերսկսման համար անհրաժեշտ է վերսկսող կողմը ցանկալի է 80, իսկ ամենաքիչը 50-60 %-ով վստահ լինի իր իրական հաղթանակին: Ղարաբաղում նման հավանականությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բացառվում է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` ղարաբաղյան հարցը կշարունակի մնալ անլուծելի, այդպիսի կոնֆլիկտները չեն լուծվում 2-3 տարում, դրանք ձգվում են սերունդներով:

Անդրադառնալով այն մշտապես հավասար գնահատականներին, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում, քաղաքագետը նշեց, որ դա բնական գործընթաց է:

«Մինսկի խմբի համանախագահների նպատակը Մովսես Առաքյալ լինելն ու ճիշտը ասելը չէ: Նրանց նպատակը գործընթացի շարունակականության ապահովումն է»- ամփոփեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանակախագները գոհ են տարածաշրջան կատարած այցից

eahk (1)   Ինչպես արդեն հաղորդել էինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) փետրվարի 4-6-ը հերթական այցով գտնվում էին տարածաշրջանում` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բաքու և Երևան կատարած այցերի ընթացքում նրանք հանդիպումներ ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ: Համանախագահներն այցերը գնահատել են դրական և արդյունավետ: Մասնավորապես Ջեյմս Ուորլիքն  իր «Twitter»-յան էջում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Սակայն Հայաստանի նախագահը ընդգծել է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 5-ին կայցելեն Երևան

ՄԽ համանախագահներ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ադրբեջան կատարած այցից հետո փետրվարի 5-ին կլինեն Երևանում: Սպասվում է, որ համանախագահները հանդիպումներ կունենան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նշենք, որ հունվարի 23-24-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումից հետո համաձայնություն է կայացվել շարունակելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Անկախ

Հերթական «ծիտիկը» դրեցինք բանակցային գործընթացի օրագրում, հետո՞…

նալբանդյան-մամեդյարովՀունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ԼՂՀ հետ շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական ուժերի կողմից դիվերսիոն հարձակումների փորձեր եղան, որոնք ավարտվեցին սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվամբ, դրանից հետո էլ շուրջ երկու օր չէին դադարում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծությունները: Ու այս դիվերսիոն գործողությունների ֆոնին Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: 

Ի սկզբանե հարց էր` հանդիպման ցանկություն կունենա՞ արդյոք հայկական կողմը, մյուս կողմի ագրեսիվ գործողություններից հետո, առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները ադրբեջանական դիվերսիան գնահատել են սադրիչ և բանակցային գործընթացը խաթարելու փորձ: Բայց արտգործնախարարներն այնուամենայնիվ հանդիպեցին:

Ու ենթադրվում էր, որ հանդիպման դեպքում անգամ Էդվարդ Նալբանդյանի կեցվածքն ու հայտարարությունները պետք է խիստ կոշտ լինեն:

Հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, նշվում է, որ հիմնվելով նոյեմբերի 19-ին Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ և այլն:

Ուշադիր լինենք` «քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը» արտահայտությունն արվում է այն ժամանակ, երբ ընդամենը 3-4 օր առաջ Ադրբեջանը դիվերսիա կազմակերպեց ու սկսեց հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը: Միգուցե սա դիվանագիտական չոր արարողակարգին բնորոշ ձևակերպում է: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է. «Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին…»:

Բնական հարց է առաջանում. անպայման պետք էր հասնել Փարիզ ու նո՞ր այդ հայտարարությունն անել, թե՞ բանակցություններից հրաժարվելու հստակ ու վճռական դիրքորոշմամբ ստիպել, որ հասկանան:

 Դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կենսագործումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

Հերթական զավեշտալի հայտարարությունը տարածեցին համանախագահները: Նրանց հայտարարությունում նշվում է. «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպրչիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները…»:

Հերթական անգամ Ադրբեջանը կրակում է մեզ վրա, սպանում մեր զինվորին, իսկ համանախագահները ոչ թե հրադադարի ռեժիմը խախտողին, այլ երկուսին միասին են կոչ անում հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները… Հերիք չեղա՞վ մեզ կոչ անեն պահպանել մի պայման, որը մենք չեն խախտել, իսկ մենք պատրաստակամորեն վազենք բանակցության: Ինչպես լրագրողներին ասել էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, համանախագահները, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս Ադրբեջանի սադրիչ դիվերսիոն գործողություններին հայ-ադրբեջանական սահմանին և ինչ-որ չափով խրախուսելով` մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում:

«ԼՂ բանակցություններն այս ձևով հեռուն չեն կարող գնալ: Վաղուց ժամանակն է, որ ԼՂ-ն, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր այդ վարքագծով չի կարող երկար գործել»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա` շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգային հանրությանը ցույց տա, որ ՄԽ համանախագահների «հավասարակշիռ» վերաբերմունքը կողմերի նկատմամբ պարզապես անընդունելի է, որ միջնորդներն էլ հասկանան` պետք է օբյեկտիվ գնահատական տան Ադրբեջանի կեցվածքին, այլապես նման «հավասարակշիռ» վերաբերմունքով մեղսակից են դառնում Ադրբեջանի սադրանքների քաղաքականությանը:

Իսկ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն, կարծես ոգևորվելով, որ իր արարքների համար պատասխան չի տալիս, սկսեց քարոզչամիջոցների մակարդակով ակնարկել, թե իբր բանակցություններն ընթացել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությայն տրամաբանությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:

Ահա թե ինչ է նշանակում, երբ քեզ վրա կրակում են, խախտում խաղաղ ազգաբնակչությանդ անդորրը, սպանում զինվորիդ, բայց նորից վազում ես «բանակցությունների», նորից այդ բանակցությունների մանրամասները սեփական ժողովրդիդ չես ներկայացնում: Արդեն քանիերորդ անգամ նույն սցենարն է կրկնվում: Իհարկե, ադրբեջանական կողմն ակնհայտորեն ստում է: Բայց ուշագրավ է նաև մեր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը ֆեյսբուքով.

«Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն…»,- իր էջում գրել է Բալայանը:

Այսպիսով,  ամենևին հստակ չէ, թե ինչ տվեց այդ հանդիպումը հայկական կողմին: Այնինչ վաղուց արդեն ժամանակն է, որ  Հայաստանի դիվանագիտությունը լինի նախաձեռնողական,  ոչ թե բավարարվի միայն բանակցային գործընթացով, այլ քայլեր ձեռնարկի ԼՂ միջազգային ճանաչման ուղղությամբ, միջազգային հանրությանը սկսի ստիպել ճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը մնացած սկզբունքների նկատմամբ և այլն: Այդ դեպքում սայլը տեղից կշարժվի: Թե չէ դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. նախարար

huyn  Այս տարվա առաջին կեսին ԵՄ-ի խորհրդում նախագահող Հունաստանի արտգործնախարար, միևնույն ժամանակ փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ Հունաստանը, որպես ԵԱՀԿ-ի անդամ և ԵՄ-ի խորհրդի նախագահող, լիովին աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն  ուղղված ԵԱՀԿ Մինսիկ խմբի ջանքերին: Նախարարի խոսքերով՝ կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը հանդիսանում է Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը, որը աջակցություն է գտնում նաև Եվրոպայի կողմից:
«Սա նշանակում է, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի և ազգային սուվերենության շրջանակներում»,-նշել է Վենիզելոսը:

Հույն նախարարը հավելել է, որ ԵՄ հետաքրքրված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ինչի մասին վկայում է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակումը: «Այս համատեքստում ԵՄ ներկայացուցիչը կարող է աջակցել ԵԱՀՄ Մինսկի խմբին առաջընթացի հասնելու և լարվածությունը թուլացնելու համար համապատասխան միջավայր ձևավորելու հարցում»,-ասել է Վենիզելոսը՝ նշելով, որ Հունաստանը հանդես է գալիս որպես չեզոք կողմ, որի համար ընդունելի են հակամարտության լուծմանն ուղղված ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի բոլոր նախաձեռնություններն ու գործադրած ջանքերը:

 

Անկախ

Զավեշտալի դեպք` Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ

2 (5)Բրյուսելում հունվարի 15-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպման ժամանակ, զավեշտալի դեպք է  տեղի ունեցել: Ռասմուսենը մոռացել է բարևել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, հաղորդում է “Հագին” կայքը:

Այսպես՝ բարևելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների` Իլհամ Ալիևը և Անդերս Ֆոգ Ռասմուսնեը մոտեցել են իրենց համար նախապատրաստած սեղանին:

Նախքան սեղանի շուրջ նստելը Ալիևը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, ասելով, որ սա մեր թիմն է՝ ցույց տալով Մամեդյարովին և իր աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին:

Ռասմուսենը, հասկանալով, որ մոռացել է բարևել ադրբեջանական պատվիրակության անդամներին, պտտվում և անմիջապես բարևում է նրանց: Տեղի ունեցած զավեշտալի դեպքը ներկաների, նույնիսկ` Իլհամ Ալիևի ծիծաղն է առաջացնում:

Նշենք, որ հանդիպմանն ելույթ ունենալով`Իլհամ Ալիևն  անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին`ներկայացնելով Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «կիրառվող ագրեսիան», «օկուպացիայի» ծանր հետևանքները, ինչպես նաև տեղեկացրել է բանակցությունների ներկայիս վիճակի և հեռանկարների մասին:

Անկախ

ՄԽ համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հետ

4 (2)ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալթերը Բեռնում հունվարի 14-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես տեղեկացնում է “Կոնտակտ”-ը`հղում կատարելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին, հանդիպմանը քննարկվել են ԵԱԿՀ գործող նախագահի և Մինսկի խմբի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: Դիդիե Բուրկհալթերն իր գոհունակությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի կապակցությամբ:

Համանախագահները հանդիպել են նաև Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղար Իվ Ռոսիեի հետ:

Անկախ

Ադրբեջանում հրապարակել են ղարաբաղյան պատերազմում մահացած ադրբեջանցիների թիվը

ադրբեջանցի զինծառայողԱդրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայությունը հրապարակել է զինծառայողների անունները, ովքեր զոհվել են ղարաբաղյան պատերազմի տարիներին: Ռազմական գործողությունների արդյունքում մահացել է 11557 ադրբեջանցի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Չնայած որոշ շրջանների համար ցուցակներն ամբողջական չեն, դրանք կարելի է համարել 1991-1994 թվականներին զոհված ադրբեջանցի զինծառայողների առաջին տվյալները: Ըստ Ադրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայության՝ ցուցակում հայտնվել են միայն ռազմական գործողությունների մասնակիցները:

Նշենք, որ ցուցակում չեն գրվել այն քաղաքացիների անունները, ովքեր սպանվել են  պայթյունների և այսպես ասված «ջարդերի» ընթացքում:

Razm.info-ն, անդրադառնալով ադրբեջանական կողմի հրապարակած թվերին, նշում է, որ հրապարակվածը կորուստների  թերևս ամենանվազեցված տարբերակն է: Այսպես, 1994-ի հունիսին Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել էր 1991-1994 թթ. 21 հազար զոհերի, 2011-ին Իլհամ Ալիևն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էր 13-15 հազար կորուստների մասին:

2007-ի փետրվարին ադրբեջանական մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ հաղորդել էին՝ Ադրբեջանն ունեցել է 24 հազար կորուստ, 4 հազար անհայտ կորած զինծառայող:

Անկախ

Քեթրին Էշթոնը խոստանում է օգնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Քեթրին ԷշթոնԵվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, իր հայտարարության մեջ նա ասել է, որ “Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պատրաստակամությունը`բանակցությունները շարունակելու և նոր հանդիպում անցկացնելու, հուսադրող են”:
Քեթրին Էշթոնը նշել էր նաև, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին և օգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Լատվիայի նախկին նախագահ

2Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը Բաքվում մեկնարկած “Համատեղ հանրություն-2014” համաժողովի նախապատրաստական հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է “1նյուզ” կայքը, նա մասնավորապես նշել է. “Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ միջոցը արդեն ապացուցել է իր կենսունակությունը և պետք է կիրառվի այս իրավիճակում: Հակամարտությունները ավերածությունների, մահվան և մարդկանց մեծ տառապանքների պատճառ են հանդիսանում: Փախստականներն ու բռնի տեղահանվածները տարիներով չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի հողերը”:

Սակայն Լատվիայի նախկին նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ հույս միշտ կա:

“Լատվիայում շատերն էին ասում, որ մեր երկիրն իր անկախությունը վերականգնելու հույս չունի, սակայն Խորհրդային միությունը փլուզվեց, շատ բան փոխվեց”,-ընդգծել է նա:

 

Չեխիան առաջարկում է իր միջնորդությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Չեխիան առաջարկում է իր միջնորդությունը Ղարաբաղյան հակամարտության կաՉեխիան պատրաստ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահյան գործընթացին: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չեխիայի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Գամաչեկը, ով պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում:

Նա ընդգծել է, որ Չեխիան պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: “Մենք պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին: Չեխիան հրաշալի հասկանում է, թե Ադրբեջանի համար ինչ խնդիրներ է առաջացնում Ղարաբաղյան հակամարտությունը: Սա շատ բարդ հակամարտություն է, բայց, այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի շուջր ստատուս-քվոն չի կարող հավերժ պահպանվել և պետք է շարժվի մեռյալ կետից», ասել է նա:

Ավելի վաղ Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը Խոջալու դեպքերի մասին միակողմանի բանաձև էր ընդունել: