Կիևում բախումների հետևանքով 6 մարդ է զոհվել

ukraine-protests-fireԿիևում երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով վեց մարդ է զոհվել:

Դժբախտ պատահարները տեղի են ունեցել, երբ ցուցարարները հրդեհել են իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակները:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեքշաբթի օրվա բախումների հետևանքով ավելի քան 47 մարդ է վիրավորվել, սակայն ցուցարարների բժշկական ծառայության տեղեկություններով՝ վիրավորվել է ավելի քան 150 մարդ:

Երեքշաբթի օրվա բռնությունները սկսվել էին, երբ խորհրդարանի խոսնակը չէր թույլատրել ընդդիմության անդամներին փոփոխություններ ներկայացնել, որոնք թույլ կտային քվեարկություն անցկացնել նախագահի իրավունքները սահմանափակելու և 2004թ-ի սահմանադրությունը վերականգնելու համար:

 

Օտարված տների բնակիչները Բաքվում ցույց են կազմակերպել

Փետրվարի 16-ին Բաքվի կենտրոնում` նախկին Սովետսկի փողոցի  5 հազար բնակիչներ  ցույց են կազմակերպել` բողոքելու քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար իրենց օտարված տների դիմաց առաջարկվող ցածր փոխհատուցման դեմ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

“Մեզ առաջարկում են ստանդարտ գին` 1,5 հազար մանաթ 1 քմ-ի դիմաց, իսկ մենք ընտանիքներ ունենք, որոնք, փաստաթղթերի համաձայն, ունեն 10-20 քմ: Ո՞ւր գնանք, ի՞նչ կգնենք 20-30 հազար մանաթով: Մենք պահանջում ենք նորմալ տուն տրամադրել”,- ասել է բնակիչներից մեկը:

1 (10)Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել առաջին փոխվարչապետ Սամեդ Իսլամովը, որը փորձել է հանգստացնել ցուցարարներին` նշելով, որ որևէ մեկը նրանց  բռնի ուժով չի արտաքսի տներից`ընդգծելով, որ կօտարվեն միայն այն բնակիչներից տները, որոնց կբավարարի փոխհատուցման չափը:

Ըստ տների սեփականատերերի` փոխհատուցման իրական չափը պետք է կազմի 2,5 հազար մանաթ` 1 քմ-ի դիմաց: Նրանք պահանջել են այս հարցը լուծել քաղաքակիրթ կերպով` հեմնվելով օրենքի վրա:

Ոստիկանությունը և տեղական պաշտոնյաները ներկա են եղել բողոքի ակցիային, սակայն չեն միջամտել։ Ցուցարարները հայտարարել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք կսպասեն իշխանությունների արձագանքին և մեկ շաբաթից կրկին կհավաքվեն` բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին:

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են օտարել Սովետսկի փողոցի շուրջ 10 հազար ընտանիքների հին բնակարանները: Կայքը նշում է, որ դրանք հիմնականում մեկհարկանի տներ են, որոնք կառուցվել են ավելի քան 100 տարի առաջ: Տեղի բնակիչները չեն ցանկանում տեղափոխվել քաղաքի ծայրամաս:

Բաքվի կենտրոնում բժիշկները բողոքի ցույց են կազմակրպել

բժիշկների ց ույց ԲաքվումԲաքվի` Հասան Ալիև փողոցում տեղակայված կլինիկաներից մեկի բժիշկներն ու բուժանձնակազմը իրեց բողոքն են արտահայտել` փակելով կենտրոնական այդ փողոցը, հաղորդում է “Հագին”-ը` “Ենի Մուսավաթ” թերթին հղումով:

Ըստ տեղեկության` բժիշկները բողոքել են, որ ավելի քան 4 ամիս չեն կարողանում իրենց աշխատավարձը ստանալ:

Բողոքի ակցիայի պատճառով փողոցում խցանում է առաջացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հեռացրել են ցուցարարներին:

Կայքը նշում է, որ այդ Բաքվի այդ շրջանում տեղակայված են “Նյու Մեդ” և “Նիգար” կլինիկաները: Այս երկու կլինիկաների ղեկավարությունը հայտարարել է, որ այդ ցուցարարները իրենց աշխատակիցները չեն:

Անկախ

Զանգվածային ցույց Փարիզում

o_889299Փարիզում  ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանների ամենազանգվածային ցույցն է տեղի ունեցել: Ֆրանսիացիները ոչ միայն նույնասեռ ամուսնություններին են դեմ, այլև, ընդհանուր առմամբ, Օլանդի քաղաքականությանը: Օլանդը ոչ ավանդական հարաբերությունների օրինականացումը համարում է իր ամենակարևոր ձեռքբերումը` պետության ղեկավարի պաշտոնում: Սակայն ֆրանսիացիները դրա հետ համաձայն չեն:

Փարիզի փողոցներ է ելել 500 հազար մարդ : Ցուցարարներն Օլանդին մեղադրել են ավանդական ընտանիքի նկատմամբ ֆոբիայում, ինչպես նաև, կարծում են, որ նախագահը թքում է հասարակական կարծիքի վրա: Մինչ ընտրությունները, Օլանդը խոստացել էր օրինականացնել նույնասեռ հարաբերությունները ու, նա իր խոստումը կատարեց: Իսկ հասարակության զգալի մասի մոտ դա զայրույթ է առաջացնում:

“Ոչինչ չի փոխվել: Արդեն մեկ տարի ոչինչ չի փոխվել: Օլանդը չի կամենում լսել մեզ, նա չի կամենում խոսել մեզ հետ:Իսկ ՆԳ նախարարը խոստացել է ամեն բան անել, որ մեր բերանը փակի: Սակայն մենք մեր մասին հայտարարելու իրավունք ունենք: Գոյություն ունի դիմադրության իրավունք”:

Զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են դեռևս  այն ժամանակ, երբ Օլանդը նոր էր ընտրվել: Նրա ծրագրի անկյունաքարերը դարձան հարկերի կտրուկ բարձրացումն ու ոչ ավանդական միությունների օրինականացումը,ինչպես նաև նրանց երեխա որդեգրելու հնարավորություն տալը: Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում դա խմորումներ առաջացրեց: Ամեն դեպքեւմ, երկրում, ընտանիքը հասարակական մեծ արժեք է: Իսկ ցուցարարների կարծիքով, օրինական միասեռ ամուսնությունները մարդկության զարգացման մեջ `մեծ  ճեղքվածք են առաջացնում:

“Լսեք,ընտանիքը` տղամարդ, կին, երեխան են.այդպես եղել է սերնդեսերունդ: Ես չեմ կարծում, որ այդ մոդելը կտրուկ փխոելու պատճառ կա: Դա գոյություն է ունեցել այն պահից, երբ երկրի վրա առաջացել են կինն ու տղամարդը”,-ասում է ցուցարարներից մեկը:

Ֆրանսիան ԵՄ անդամ երկրներից 6-րդն է, որտեղ  նույնասեռ ամուսնություններն օրենքով են թույլատրված: Ֆրանսիացիները կատակում են`75%-անոց հարկերի պատճառով երկրից հեռացել են հարուստները, իսկ հիմա մի նոր պատճառ կա արտագաղթի:

Անկախ 

Ադրբեջանում ուսանողները ցույցի են պատրաստվում

Ադրբեջան, ուսանողներ, ցույցԱդրբեջանում Բաքվի Պետական Համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովի ֆոյսբուքյան ստատուսը ուսանողների մասայական դժգոհության պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում լեկցիաներին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը:
Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին մասնակցել բողոքի ցույցին, որը տեղի կունենա համալսարանում փետրվարի 3-ին:

Անկախ

Ցույց Ստամբուլում՝ ի պաշտպանություն ինքնասապան եղած ադրբեջանցի միասեռականի

միասեռականԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Ադրբեջանում «ԼԳՏԲ» (Լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ և բիսեքսուալներ) կազմակերության 21-ամյա նախագահ Իսա Շահմարլըն հունվարի 22-ին ինքնասպանություն էր գործել: Ահա պարզ դարձավ, որ ժամեր անց Ստամբուլում նրա պաշտպանության համար ցույցի դուրս կգան տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերջին տարիների թուրքական հասարակական կառույցները բավական ակտիվ գործունեություն են ծավալում «ԼԳՏԲ»-ների պաշտպանության գործում՝ պարբերաբար կազմակերպելով բողոքի ցույցեր և արշավներ: Թուրք ռեժիսորի կողմից նույնիսկ ֆիլմ էր նկարահանվել, որտեղ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ծնողները պատմում էին իրենց ընտանեկան պատմությունները:

Անկախ

Տասնյակ հազարավոր հակակառավարական ցուցարարներ դուրս են եկել Բանգկոկի փողոցներ

thailand-protestsԿիրակի օրը Թաիլանդի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր ցուցարարներ շրջապատել են վարչապետ Յինգլակ Չինավատայի բնակարանը՝ պահանջելով նրա հրաժարականը:

Թաիլանդի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը CNN-ին հայտնել է, որ 90,000 ցուցարարներ են հավաքված եղել, իսկ ավելի ուշ կեսօրին նրանց թիվը հասել է 150,000-ի:

Նա ավելի շուտ տեղեկացրել էր, որ վարչապետի տունը շրջապատել են 10,000 ցուցարարներ:

Լարվածությունը մեղմելու համար  Չինավատան այս ամսվա սկզբին արձակել էր երկրի խորհրդարանը և նոր ընտրությունների օր նշանակել փետրվարի 2-ը:

Սակայն այս քայլը քիչ ազդեցություն էր ունեցել ցուցարարների վրա, որոնք հազարներով շարունակում էին մնալ փողոցներում:

Երկրի հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտրարել էր, որ իրենք կբոյկոտեն առաջիկա ընտրությունները:

Շաբաթներ շարունակվող ցույցերի ընթացքում ցուցարարները գրավել են տարբեր կառավարական գրասենյակներ: Չնայած բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ բնույթ են կրում,  այնուամենայնիվ ցուցարարների և կառավարության աջակիցների միջև տեղի են ունեցել նաև մահվան ելքով բախումներ:

 

Անկախ

Ինդոնեզիայում մահմեդականները ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան տոնակատարությունների դեմ

Ինդոնեզիա,մահմեդական, ցույց , Սուրբ ծննդյան տոնակատարությունՄի խումբ մահմեդականներ Ինդոնեզիայի պահպանողական Աչեխ նահանգում ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան և ամանորի տոնակատարությունների դեմ:

Մոտ 70 ցուցարարներ ուրբաթ օրը բողոքի ակցիա են կազմակերպել նահանգապետի գրասենյակի և մի հյուրանոցի առջև:

Ցույցը տեղի է ունեցել, երբ ազդեցիկ իսլամական հոգևոր կազմակերպություններից մեկը հրապարակել է մի հրաման, որով քաղաքի մահմեդականներին արգելում է Սուրբ ծննդյան շնորհավորանքներ մաղթել կամ նշել Նոր տարին:

Ցուցարարները կոչ են անում իշխանություններին արգելել տոնակատարությունները՝ պնդելով, որ իսլամը արգելում է դրանք:

Աչեխը միակ նահանգն է հիմնականում մահմեդական Ինդոնեզիայում, որտեղ թույլատրվում է կիրառել իսլամական Շարիաթի օրենքի վերանայված տարբերակը:

 Անկախ

Բաց նամակ ոստիկանապետին. Պուտինի դեմ ցույցն օրինական է

Դանիել ԻոաննիսյանՀարգելի պարոն Գասպարյան,

Ենթադրում եմ, որ արդեն տեղյակ եք, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաև երթ:

Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է ս.թ. նոյեմբերի 27-ին: Այսինքն,  հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:

Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինը:

Որպես հավաքի մասնակից  խնդրում եմ ապահովել հավաքի (այդ թվում` հանրահավաքի և երթի) անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ  հոդվածով, «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը:

Դանիել Իոաննիսյան

Բաքվում հոկտեմբերի 27-ին ցույց կկազմակերպվի`նոր նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջով

բաքու,ցույցԲաքվի քաղաքային իշխանությունները արտոնել են ընդդիմության կողմից հոկտեմբերի 27-ին կազմակերպվելիք ցույցը`նոր նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջով: Այդ մասին “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է  Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) մոնիթորինգային հանձնաժողովի անդամ Թուրալ Աբբասլըն:

Ըստ նրա` ցույցը տեղի է ունենալու “Մահսուլ” մարզադաշտում 16:00-ից 18:00-ն:

Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացել են նախագահական ընտրությունները, որի արդյունքում Իլհամ Ալիևը երրորդ անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում: Ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու ներկայացված Ջամիլ Հասանլին չի ընդունում ընտրության արդյունքները` դրանք կեղծ համարելով:

 

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ կոշիկ են նետել

3Հոկտեմբերի 18-ին Բաքվում Ռուսաստանի դեսպանության առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները դժգոհել են հոկտեմբերի 10-ին Բիրյուլևոյում Եգոր Շերբակովի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի նկատմամբ վերաբերմունքից, հաղորդում է “Հագին” կայքը:

Դեսպանատանը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարակվել՝ կապված ակցիայի հետ: Ցույցի մասնակիցներից մեկը դեսպանատան ուղղությամբ կոշիկ է նետել, սակայն ձերբակալվել է իրավապահների կողմից:
Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոնի ակտիվիստները ցույցին մասնակցող լրագրողներին ներկայացրել են իրենց հայտարարության տեքստը:  Փաստաթղթում դժգոհություն է արտահայտվում “Զեյնալովի նկատմամբ ռուս իրավապահների կողմից ոչ մարդկային վերաբերմունքի նկատմամբ”:

Մոսկվայում անկարգությունների ընթացքում 6 ոստիկան է տուժել

downloadԿիրակի Բիրյուլևոյի շրջանում մարդկանց ամբոխը բողոքի ակցիա է կազմակերպել, որը հանգեցրել է ՕՄՕՆ-ի հետ բախման: Անկարգությունների հետևանքով տուժել է 6 ոստիկան, այդ թվում`  ՕՄՕՆ-ի գումարտակի  հրամանատարը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 400 մարդու:

Ցուցարարները պահանջում են գտնել 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանողին. երիտասարդին դանակով  սպանել են  նրա ընկերուհու աչքի առջև: Նախնական տվյալներով,  մարդասպանը կովկասցի է:

Մեխիկոյում ուսուցիչները փակել են փողոցները

iՄեխիկոյում ուոսուցիչները ելել են կրթական նոր բարեփոխումների դեմ բողոքի ու կաթվածահար արել ճանապարհային երթևեկությունը:

Նրանք փակել են փողոցները, իսկ երբ փորձել են նաև փակել օդանավակայան տանող ճանապարհը, վրա է հասել ոստիկանությունը: Ցուցարարների ու կարգուկանոնի պահապանների միջև բախումներ են եղել:

Երեկ կրթական նոր բարեփոխումը հաստատել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն: Գլխավոր փոփոխությունների մեջ պարբերաբար  մասնագիտական պատրաստվածության ստուգման  պարտադիր թեսթերի հանձնումն է, ինչպես նաև` կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով  ստուգումները:

«Ոստիկանության զանգվածային ռեպրեսիաների դեմ»` ցույց ոստիկանության շենքի դիմաց (լուսանկարներ)

MHM80853 copyԱյսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ոստիկանության շենքի դիմաց: Քաղաքացիներն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնել  «Ոստիկանության զանգվածային ռեպրեսիաների դեմ»` ակցիան այդպես էլ կոչելով:

Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք:

Բուլղարիայի ոստիկանությունը խորհրդարանի շենքից ազատել է պատգամավորներին ու նախարարներին

imgpreviewԲուլղարիայի ոստիկանությանը հաջողվել է հուլիսի 24-ի գիշերը մաքրել Սոֆիայում գտնվող խորհրդարանի շենքի մուտքը, որն ավելի վաղ  հակակառավարական ցույցի մասնակիցները պատնեշել էին:

Ոստիկանությունը դրա համար ներգրավել է 100-ավոր մարտիկների ու բուլդոզեր, որպեսզի մասամբ կարողանային քանդել  ցուցարարների` աղբամաններից, թմբերից ու այլ իրերից  սարքավորած բարիկադները: Դրա արդյունքում խորհրդարանի շենքից կարողացան դուրս գալ այնտեղ փակված Բուլղարական սոցիալիստական կուսակցության ու Իրավունքի ու   ազատության համար շարժման պատգամավորները: Ընդ որում, ներսում մնացել են կառավարող ԳԵՐԲ կուսակցության պատգամավորներն ու լրագրողներ: Ավելի վաղ հայտնվում էր, որ շենքում ավելի քան 100 մարդ կա:

The Sofia Globe-ի տեղեկացմամբ, բողոքողները տուժել են ոստիկանության հետ բախման ժամանակ: Տուժածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան:

Հուլիսի 23-ին մի քանի հազարանոց ամբոխը փակել էր  խորհրդարանի շենքի ելքը:  Ոստիկանության` ելքը ազատելու առաջին փորձն անհաջողությամբ պսակվեց.նրանք չկարողացան ճեղքել ցուցարարների ստվար  զանգվածն ու արանք բացել:

Բուլղարիայում հակակառավարական ցույցերը հուլիսի կեսերից են սկիզբ առել` մեդիամագնատ Դելյան Պեևսկու`Պետանվտանգության գործակալության ղեկավար նշանակվելուց հետո: Ցուցարարները պահանջում են նրա կաբինետի հրաժարականը, որը ձևավորվել է մայիսին խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների ժամանակ:

 

 

 

Բուլղարացիները պահանջում են նախարարների հրաժարականը

iՍոֆիայի կենտրոնում 4,5 հազար մարդ բողոքի հերթական ակցիան են կազմակերպել Բուլղարիայի կառավարության դեմ:

Բուլղարացիների դժգոհության պատճառը հունիսի 14-ին մեդիամագնատ Դելյան Պերսկու նշանակումն է Ազգային Պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում: Հունիսի 19 խորհրդարանի պատգամավորներն այդ որոշումը չեղյալ հայտարարեցին, սակայն մարդիկ շարունակում են բողոքել` պահանջելով կառավարության հրաժարականը:

Բողոքի ցույցը դեռևս խաղաղ բնույթ է կրում. ցույցի մասնակիցներին ուղեկցում  են ոստիկանությունն ու “Հակակոնֆլիկտ” մակագրության համազգեստավորները:  Պլովդիվում հակակառավարական ակցիան հավաքել է 100 մարդ, իսկ Բուրգասի փողոցներում 20 մարդ է դուրս եկել փողոց ի նշան բողոքի:

«Գեզի» այգու համար պայքարի ամենափոքր մասնակիցները (լուսանկարներ)

1 (1)Թուրքական լրատվամիջոցները շարունակում են 24 ժամ շարունակ լուսաբանել Ստամբուլի Թաքսիմ կենտրոնական հրապարակում, «Գեզի» այգում, ինչպես նաև Թուրքիայի ամբողջ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները և հետաքրքիր նյութեր են պատրաստում ցույցերի մասին:

2-geziԱհա «Դողան» լրատվական գործակալության լրագրողը շրջել է Թաքսիմում և նկատել բողոքի ցույցերի ամենափոքրիկ մասնակիցներին: Չնայած ուշ ժամին՝ քաղաքացիները հրապարակ են գալիս իրենց երեխաների հետ: Տարբեր տարիքի փոքրիկներն իրենց ծնողների հետ շրջում են հրապարակում՝ ականատես դառնալով Թուրքիայում քաղաքացիական հասարարկության ձևավորման այս կարևոր փուլին: 3 ամսական Քալբենը և 4 ամսական Գյորքեմը դարձել են ցուցարարների սիրելիները:

5-geziԵրեխաներից մեկի գոգնոցի վրա

գրված է եղել այս օրերի ամենահայտնի արտահայտությունը՝ «Diren Gezi Parkı» (Դիմադրիր Գեզի այգի):3-gezi

4-gezi

ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերին մասնակցելուց

1 (4)ԱՄՆ Պետդեպարտամենտը խնդրել է Թուրքիայում գտնվող ամերիկացիներին չմասնակցել ցույցերին և ուշադիր հետևել երկրում տիրող իրավիճակին, հաղորդում է “ՌԻԱ Նովոստի”-ն:

“ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճանապարհորդում կամ ապրում են Թուրքիայում, պետք է ուշադիր լինեն բռնության հնարավորությունների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերից և մարդկանց կուտակումներից։ Նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերը կարող են վերաճել բռնության”,- հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Թուրքիայում ամերիկացիների վրա հարձակումներ չեն եղել, սակայն ԱՄՆ քաղաքացիները հայտնվել են թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվածների թվում։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվել գրանցվել Պետդեպարտամենտի հատուկ ծրագրում, որը թույլ է տալիս ճանապարհորդողներին հրատապ հաղորդագրություններ ստանալ ամերիկյան իշխանություններից։ Ամերիկացիներին խնդրվում է նաև կապվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան, Ստամբուլում, Ադանայում և Իզմիրում հյուպատոսությունների հետ։

Իզմիրում ձերբակալվել է 24 բլոգեր

2 (3) Թուրքիայում` Իզմիր քաղաքում, ձերբակալվել է 24 մարդ, ովքեր կասկածվում են սոցիալական ցանցերում անկարգություններ հրահրելու և հակակառավարական քարոզչություն տարածելու համար, հաղորդում է թուրքական “Դողան” գործակալությանը։

Եվս 14 բլոգեր հետախուզման մեջ է գտնվում։ Տեղի իշխանությունների համաձայն՝ ապօրինի գործունեության մասին ապացույցները հայտնաբերվել են նրանց համակարգիչներում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ:

Հավելենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից: “Ցույցի սկզբնական շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում ”,- ասել է նա:

Femen-ը բողոքի ակցիա է կազմակերպել “Թուրքական ավիաուղիների դեմ” (լուսանկարներ)

1 (6)Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիներն իրենց հերթական բողոքի ակցիան իրականացրել են “Թուրքական ավիաուղիների” (THY) դեմ՝ իրենց աջակցությունը հայտնելով THY-ում աշխատող կանանց։

2Ինչպես հաղորդում է թուրքական “Hurriyet” –ը, ուկրաինական Femen-ի ակտիվիստուհիների հերթական ակցիան կապված է եղել “Թուրքական ավիաուղիների” ղեկավարության կողմից ընկերությունում աշխատող կին-ուղեկցորդուհիների իրավունքների սահմանափակման հետ։

03Femen-ի երկու ակտիվիստուհի` թուրքական դրոշները ձեռքներին, գլխներին ուղեկցորդուհիների գլխարկ, կարմիր շրթներկով, լուսանկարվել են: Նրանց մարմնի վրա գրված է ողել “Իմ շրթունքները, իմ որոշումը”:

“Թույլ չենք տա իսլամականացնել երկինքը”,-իրենց կայքում գրել են Femen-ի ակտիվիստուհիները։

Նշենք, որ վերջերս THY-ն արգելել է օդանավերում աշխատող ուղեկցորդուհիներին օգտագործել կարմիր գույնի շրթներկ: