Փարիզում 3 տոննա անօրինական փղոսկր է ոչնչացվել

france-ParisՖրանսիան Եվրոպայում առաջին անգամ ոչնչացրել է ավելի քան 3 տոննա անօրինական փղոսկր:

Հինգշաբթի օրը իրականացված փղոսկրի փոշիացումը ուղղերձ էր որսագողերի և նման առևտրով զբաղվողների համար, որի միջոցով բնության պաշտպանները հույս ունեն կանխարգելել անօրինական առևտուրը, ինչը վտանգի տակ է դնում կենդանատեսակների գոյատևումը: Վերջին շրջանում նման քայլի դիմել են Միացյալ Նահանգները, Գաբոնը և Չինաստանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի տեսակների պահպանության փոխնախագահի տվյալներով՝ շուկայում փղոսկրի մեկ կիլոգրամն արժէ 2,200 դոլար, որը վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է: Նա նաև հայտնել է, որ միայն փղոսկրի ոչնչացումը բավարար չէ դրա պահանջարկը նվազեցնելու համար, որը 2009թ-ից ի վեր աստիճանաբար աճել է:

Անկախ

Գողին գտել են իր պատանդի այտը համբուրելու արդյունքում թողած ԴՆԹ-ի հետքերով

france-kiss-thiefՈսկերչական խանութի կողոպտիչը, որը համբուրել էր իր կապկպված պատանդի այտը, գտնվել է իր թողած ԴՆԹ հետքերի միջոցով:

Փարիզում 20-ամյա գողը հետևել էր ոսկերչական խանութի սեփականատեր 56-ամյա կնոջը և մտել նրա տուն:

Այնուհետև կնոջը կապել էր աթոռին և ինչ-որ հեղուկ լցրել նրա գլխին՝ հայտնելով, որ դա բենզին է և կայրի նրան, եթե կինը չօգնի կողոպտել իր սեփական ոսկերչական խանութը:

Այնուհետև գողերը մտել էին խանութ և թանկարժեք զարդեր ու գումար գողացել, իսկ նրանցից մեկը չորս ժամ շարունակ մնացել կնոջ մոտ: Սակայն, նախքան կնոջը ազատ արձակելը, նա մեծ սխալ էր գործել՝ համբուրելով նրա այտը:

Կինը ազատ արձակվելուց հետո զանգահարել էր ոստիկանություն և ամեն ինչ պատմել՝ ներառյալ համբույրի մասին:

Ոստիկանները ԴՆԹ հետազոտությունից ստացված տվյալներով տղամարդուն գտել էին Ֆրանսիայի հարավում:

Տղամարդը հայտնել էր, որ ինքը պարզապես հսկել է կնոջը և նրան համբուրել է, որպեսզի հանգստացնի նրան: Այժմ նա գտնվում է վերահսկողության տակ, մինչ ոստիկանները փնտրում են նրա մեղսակիցներին:

 Անկախ

Դեսպան Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ

33.Meeting of the ambassadors of the Francophone countries in Paris 05.02.2014Փետրվարի 4-ին Փարիզում կայացավ Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվեց դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։

Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը,  ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը:

Անկախ

102-ամյա հեծանվորդը աշխարհի ռեկորդ է սահմանել

French cyclist-Robert_Marchand_recordՏարիքը չի նվազեցրել ֆրանսիացի հեծանվորդ Ռոբերտ Մարշանի արագությունը:

Ուրբաթ օրը 102-ամյա տղամարդը 100 տարեկանից բարձր կատեգորիայում նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ ժամում անցնելով 26,927կմ՝ իր սահմանած աշխարհի նախորդ ռեկորդը գերազանցելով 2,5կմ-ով:

Նախկին հրշեջը 2012թ-ին կրկին ռեկորդ էր սահմանել՝ 100կմ տարածությունը անցնելով չորս ժամ, 17 րոպե և 27 վայրկյանում:

Ֆրանսիայի National Velodrome կոմպելքսում վերջնագծի մոտ Մարշանին սպասում էին տասնյակ լուսանկարիչներ և տեսախցիկներ:

 Անկախ

Ֆրանսիայում գնալով աճում է իսլամաֆոբիան

Ֆրանսիա, իսլամաֆոբիաՖրանսիայում 2013 թվականին 2012 թվականի համեմատությամբ մահմեդականների վրա հարձակումների թիվը աճել է 11,3 տոկոսով: Այս մասին ասվում է Իսլամաֆոբայի ազգային հետազոտական կենտրոնի հաշվետվության մեջ: Այն կազմվել է ոստիկանության և ժանդարմերիայի տրամադրած տվյալների համաձայն: Այսպես անցած տարի ամբողջ երկրում գրանցել է մահմեդականների դեմ ուղղված 226 անօրինական գործողություն, այդ թվում 164 սպառնալիք և 62 ֆիզիկական բռնության ակտ:

Կոնտրոնի ղեկավար Աբդուլահ Զաքիրը նշել է, որ առանձնակի անհանգստություն է առաջացնում հիջաբ կրող կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը: Անցած տարի միայն Փարիզում 15 մահմեդական կին դիմել է ոստիկանությանը նման բողոքով: Սակայն սա ամենևին էլ ցույց չի տալիս Ֆրանսիայում իսլամաֆոբիայի իրական պատկերը: Շատերը իրենց բողոքները ոստիկանությանը պարզապես չեն ներկայացնում՝ հույս չունենալով, որ իրավապահ մարմինները արդար մոտեցում կցուցաբերեն:

Անկախ

Թուրքիայում Ֆրանսուա Օլանդին հիշեցրել են կնոջը դավաճանելու մասին

holandԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն  երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: Երեկ Ստամբուլում տեղի ունեցած մի շարք հանդիպումներից հետո Օլանդի պատվին պաշտոնական ընթրիք է մատուցվել Անկարայում տեղակայված նախագահական Չանքայա պալատում: Երեկոյին հրավիրված է եղել թուրք հայտնի երգչուհի Ջանդան Էրչեթինը, ում Օլանդը պարգևատրել է մշակույթի և արվեստի շքանշանով: Երգչուհին նախագահի պատվին կատարել է ֆրանսիական սիրված «Non, je ne regrette rien» («Ոչ, ես ոչինչի համար չեմ ափսոսում») երգը: Այս փաստը թուրքական մամուլը որակել է որպես փոքրիկ ակնարկ կապված վերջերս Օլանդի անվան շուրջ պտտվող սկանդալային լուրի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ նախագահ Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը` Վալերի Թրիերվեյլերին,  հայտնի դերասանուհի Ժյուլի Գայենի հետ: Օլանդի կինը հայտնվեց հիվանդանոցում, իսկ նախագահը հայտարարեց, որ շուտով կբաժանվի նրանից:

Անկախ

Մայիսին Ֆրանսուա Օլանդը կայցելի Ադրբեջան

օլանդԱյս տարվա մայիս ամսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Նախատեսվում է, որ նախքան Ֆրանսիայի նախագահի այցը` մարտին, Ադրբեջան կժամանի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Այս այցի շրջանակներում քննարկվելու են  ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հավելենք, որ Ֆրանսուա  Օլանդը հունվարի 27-ին այցելել էր Թուրքիա: Օլանդը Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով վերջին 22 տարիների ընթացքում այցելել է Թուրքիա:

Անկախ

Ֆրանսուա Օլանդը կայցելի Թուրքիա

hollandՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 27-28-ին նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերով պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Վերջինիս փոխանցմամբ՝ վերջին 22 տարում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա: Հայտնի է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Թուրքիայի ԵՄ անդամագրության խնդիրը:

Անկախ

Օլանդ. Ֆրանսիայի առաջին տիկինը ապաքինվում է

Francois Hollande - Valerie TrierweilerՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ առաջին տիկինը այժմ ապաքինվում է Վերսալի նախագահական կեցավայրում: Առաջին տիկինը հոսպիտալացվել էր Օլանդի և դերասանուհու սիրային կապի վերաբերյալ լուրերից հետո:

Այդ պատմությունը Ֆրանսիայի սահմաններից դուրս մեծ ուշադրություն է գրավել, իսկ Օլանդը երկուշաբթի օրը մեկնել է Նիդեռլանդներ, որը նրա առաջին օտարերկրյա ճամփորդությունն է լուրերի տարածվելուց հետո:

Օլանդը լրագրողներին հայտնել է, որ Վալերի Տրիերվեյլերը իրեն լավ է զգում, սակայն հրաժարվել է պատասխանել իր անձնական կյանքի վերաբերյալ հարցերին: Տրիերվեյլերը այս ամսվա սկզբին հոսպիտալացվել էր ծայրահեղ շոկի պատճառով:

Օլանդը երբեք մաուսնացած չի եղել, իսկ դերասանուհի Ջուլի Գայեի հետ ունեցած կապի մասին լուրերը հարցականի տակ են դնում ապագայում առաջին տիկնոջ պետականորեն ֆինանսավորվող գրասենյակում Տրիերվեյլերի մնալու փաստը: Ո´չ Օլանդը, ո´չ Գայեն չեն հերքել իրենց սիրավեպի մասին լուրերը:

 Անկախ

Անձրևները հեղեղել են ֆրանսիական Ռիվերան, կա 2 զոհ

ֆրանսիական Ռիվերա,ջրհեղեղԱնսովոր հորդառատ անձրևները հեղեղել են ֆրանսիական Ռիվերան՝ երկու մարդ մահացել է, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Վար շրջանի կառավարման մարմինը տարհանել է բնակիչների մի մասին, իսկ մյուսներին հորդորել է մինչև ջրի մակարդակի իջնելը տներից դուրս չգալ: Զոհերից մեկը 73-ամյա տղամարդ է, իսկ մյուս տղամարդուն անձրևը քշել էր իր մեքենայի հետ միասին: Մեկ տղամարդ անհետ կորած է համարվում:

ֆրանսիական ՌիվերաՇրջանում տասնյակ ճանապարհներ փակ են՝ ներառյալ Սեն Տրոպե հանգստավայրի և Պրովանսի որոշ գյուղերի ճանապարհներ: Շաբաթվա վերջին շրջանի որոշ վայրերում սպասվում է մինչև 20 սմ տեղումներ:

Անկախ

Ֆրանսիայի նախագահը այցելելու է Ադրբեջան

օլանդՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս տարի պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Ադրբեջանի նախագահի հրավերով այս տարի այդ երկիր այցելելու մտադրության մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Ելիսեյան պալատում հանդիպումը տեղի է ունեցել ամանորի առթիվ Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ ամեն տարի անցկացվող հանդիպման շրջանակներում:
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը այս տարի այցելելու է նաև Հայաստան ու Թուրքիա:

Անկախ

Ժերար Դեպարդյեն սեփական ավիաընկերություն է հիմնել

gerarՖրանսիացի նշանավոր դերասան Ժերար Դեպարդյեն սեփական ավիաընկերություն է հիմնել: Առայժմ բիզնես դասին պատկանող սեփական մեկ ինքնաթռից բաղկացած ընկերությունը դերասանն  անվանել է «Cyrano Air»՝ ի պատիվ ֆրանսիացի պոետ Սիրանո դե Բերժերակի, որի դերը նա խաղացել է ֆիլմերից մեկում:

Թուրքական «Հաբերլերը», հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին, գրում է, որ Դեպարդյեն մտադիր է իր ինքնաթիռը վարձով տալ, երբ այն չի օգտագործի սեփական ուղևորությունների համար: Ինքնաթիռը գրանցվելու է ֆրանսիական Լիլ քաղաքի օդանավակայանում, որին մոտ գտնվող Նեշեն բնակավայրում հաստատվել է դերասանը: Հենց այս հասցեում էլ նա գրանցել է ավիաընկերությունը: Դերասանը մտադիր է ընդլայնել իր բիզնեսը և ռեստորան բացել բելգիական Տուրնեում: Նա նաև տնօրինում է ռեստորան Փարիզում և գինեգործական տնտեսություններ Ֆրանսիայում և Բելգիայում:

Ադրբեջանի և Ֆրանսիայի ՊՆ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

հասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի`Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի և Ֆրանսիայի ՊՆ գերատեսչությունների միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել, տեղեկացնում է “Թրենդ” գերծակալությունը`հղում կատարելով ՊՆ մամլո ծառայությանը:

Այցի շրջանակներում Հասանովը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ռազմական ղեկավարության, ռազմաարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Ֆրանսիայում էր գտնվում հունվարի 13-14-ին:

Անկախ

Ադրբեջանի ՊՆ նախարարը Ֆրանսիայում է

Զաքիր ՀասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Հասանովը այցի շրջանակներում կհանդիպի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էդուար Գիյոյի, ինչպես նաև ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ֆրանսիական մի շարք ընկերությունների հետ: Հասանովը նրանց հետ կքննարկի երկկողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվատանգությանն առնչվող հարցեր:
Բացի այդ՝ ակնկալվում է ռազմական համագործակցության երկկողմ համաձայնագրի ստորագրում: Հասանովի այցը կտևի մինչև հունվարի 14-ը:

Անկախ

Ֆրանսիան սատարում է սիրիական հարցով Ժնև-2 կոնֆերանսի անցկացումը

fabiusՖրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը  հայտարարել է, որ իրենք կողմ են Սիրիայի հարցով Ժնև-2 կոնֆերանսի անցկացմանը, որը նախատեսվում է այս ամիս: «Մենք սատարում ենք կոնֆերանսի անցկացման գաղափարը, սակայն դա իրականացնելը բավականին դժվար է, քանի որ ընդդիմությունը, համաձայնելով մասնակցել հավաքին, միևնույն ժամանակ դեմ է, որպեսզի այս միջոցառումը ուղղված լինի Բաշար Ասադի իշխանության ապահովմանը: Ինքը՝ Ասադը, հայտարարում է, որ նպատակ ունի Ժնև ուղարկել իր ներկայացուցիչներին, սակայն ես միանգամայն վստահ չեմ, որ նա կարող է բանակցել իշխանությունից հեռանալու շուրջ: Բաշար Ասադը պատրաստ չէ հեռանալ, սակայն կոնֆերանսին մասնակցող աշխարհի առաջատար տերությունները նրան կդրդեն այդ քայլին»,-նշել է Ֆաբիուսը:

Սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված Ժնև-2 կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել հունվարի 22-ին Մոնտրե քաղաքում: Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ օրը Ժնևում:

Ադրբեջանը և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության մասին ծրագիր

Ադրբեջան,ՖրանսիաԴեկտեմբերի 17-ին Բաքվում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամլո ծառայությանը, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երիկրների միջև ռազմակրթական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ներկա դրությունը և հեռանկարները, ինչպես նաև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մասին:
Քննարկման ավարտին ստորագրվել է “2014թ. Ադրբեջանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարություների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մասին ծրագիր”:
Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարել է առաջին աստիճանի նավապետ Ալեքսես Վիլերը:

 

Անկախ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին

օլանդՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կիրակի օրը հայտարարել է, որ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Ռուսաստանում կազմակերպվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկելու են փետրվարի 7-ին Սոչիում:

Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել էր Օլիմպիական խաղերը, իսկ երբ Ֆաբիուսին հարցրել են Օլանդի մասնակցության վերաբերյալ, նա պատասխանել է, որ մինչ այժմ նախատեսված չէ, որ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները կմասնակցեն այդ խաղերին:

Ֆաբիուսը հետագա բացատրություններ չի տվել այդ կապակցությամբ:

Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ռուսաստանը մեծապես քննադատվել է մարդու իրավունքների խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների և այս տարվա սկզբին ընդունված նույնասեռականության պրոպագանդայի օրենքի պատճառով:

 

Ֆրանսիական սրճարանը անքաղաքավարի այցելուներին պատժում է` սուրճը թանկ գնով վաճառելով

սուրճՀարավային Ֆրանսիայում գտնվող սրճարաններից մեկը իր ոչ այնքան բարեկիրթ պահվածք ունեցող այցելուներին պատժում է սուրճը բարձր գնով վաճառելով:

Նիցայում տեղակայված Petite Syrah սրճարանը սուրճը 7 եվրոյով է վաճառում այն այցելուներին, որոնք պարզապես ասում են, որ սուրճ են ցանկանում, իսկ նրանց համար, ովքեր ասում են «սուրճ խնդրում եմ», այն արժե 4,25 եվրո:

Սակայն այն այցելուները, որոնք սուրճ խնդրելու հետ մեկտեղ ժպտալով բարևում են, դրա համար վճարում են 1,40 եվրո:

Ֆրանսիացիները միշտ հայտնի են եղել հաճոյախոսությունների նկատմամբ իրենց սիրով:

Ուստի երբ քաղաքավարության չափնիշները սկսել են ընկնել Petite Syrah սրճարանը որոշել է դրանք կրկին վերկանգնել իր անքաղաքավարի այցելուների գրպանին ազդելու միջոցով:

Սրճարանի մենեջեր Ֆաբրիս Պեպինոն հայտնել է, որ այս քաղաքականությունը հաջողվել է, և ինքը մեծ տարբերություն է նկատում այցելուների պահվածքում:

 Անկախ

Ֆրանսիան պատրաստվում է պատժել մարմնավաճառների հաճախորդներին

մարնավաճառՖրանսիայի կառավարությունը պատրաստվում է ընդունել մարմնավաճառության դեմ Եվրոպայում ամենախիստ օրենքներից մեկը: Չորեքշաբթի օրը պառլամենտի քննարկմանը կներկայացվի մի օրենք, ըստ որի կպատժվեն մարմնավաճառի հաճախորդները, իսկ մարմնավաճառը կպաշտպանվի:

Ինչևէ այս օրինագիծը ազատական համբավ ունեցող երկրում դիմադրության կհանդիպի: Բողոքարկողների շարքում են Կատրին Դնոյովը և էստրադային երգիչ Շառլ Ազնավուրը:

Ֆրանսիայում մարմնավաճառությունը օրինական է, սակայն հասարակած տները և կավատությունը անօրինական են համարվում:

Առաջարկվող օրենքով մարմնավաճառների հաճախորդները կդուգանվեն 1,500 եվրո (2,000 դոլար), իսկ կրկնվելու դեպքում տուգանքի չափը կդառնա 3,000 եվրո: Հնարավոր է, որ նրանց նաև ստիպեն մասնակցել մարմնավաճառության վնասները թեմայով դասընթացի:

Օրինագիծը առաջարկել են աջերից և ձախերից բաղկացած պատգամավորների մի խումբ, այն պաշտպանում է նաև սոցիալիստ կառավարությունը: Շվեդյան նմանատիպ օրենք ընդունել է 1999թ-ին, որից հետո փողոցային մարմնավաճաների թիվը Շվեդիայի երեք խոշորագույն քաղաքներում 1999թ-ին 730-ի համեմատությամբ 10 տարի անց դարձել էր 300-430: Միևնույն ժամանակ հարևան Նորվեգիայում և Դանիայում մարմնավաճառության աճ էր գրանցվել:

Ֆրանսիայում այս օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն կնվազեցնի սեռական թրաֆիքինգը և արտոնություններ կտա մարմնավաճառներին:

Այս ամսվա սկզբին 60 հայտնի մադիկ՝ ներառյալ Դնյովը և Ազնավուրը, բողոքի նամակ էին հրապարակել, որտեղ ասվում էր, որ իրենք չեն աջակցում կամ խրախուսում մարմնավաճառությունը, սակայն դեմ են մարմնավաճառներին կամ նրանց հաճախարդներին պատժելուն և առանց գաղափարական նախապաշարմունքների իրական բանավեճ անցկացնելու կոչ էին արել:

 

Փարիզում բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել

Police-guarded-the-arena-after-the-blast-franceՊաշտոնյաների տեղեկություններով՝ «Ֆրանսիական հեղափոխություն» մյուզիքլի տեխնիկական ռեժիսյորը փորձի ընթացքում բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի պայթյունի ժամանակ մահացել է սրտի կաթվածից:

Փարիզի դատախազության խոսնակը հայտնել է, որ Փարիզի Palais des Sports դահլիճում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս չորս մարդ ծանր վիճակում է գտնվում:

Ոստիկանության սպան ավելի վաղ տեղեկացրել էր, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել սրտի կաթվածից՝ ավելացնելով, որ պայթյունը առաջացել էր այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը կայծ էր ստացել, որը բեմի տակ տեղադրված հրատեխնիկայի հետ կոնտակտի մեջ էր մտել:

Շոուն կազմակերպող ընկերությունը դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել: