ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ամանորին ընդառաջ ՀՀ սահմանային անցակետերով կոկորդիլոսների ներկրման նոր դեպք չի գրանցվել: Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, և դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել: Թեև, հիշեցնենք` նախապես հայտարարվում էր աննախադեպ մեծ պահանջարկի, լրացուցիչ պատվերների և ևս 12 կոկորդիլոս ներկրելու մտադրության մասին: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
Tag Archives: Ամանոր
Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,1 հազ. ուղևոր
Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 7-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է մոտ 7,1 հազար ուղևոր:
Նշված ժամանակահատվածում 1226 ուղևոր փոխադրվել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի չվերթներով: Իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հունվարի 1-7-ը օգտվել են 5,9 հազար ուղևոր, որից 5,2 հազար ուղևոր փոխադրվել է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով:
Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար հունվարի 1-ից նշանակվել էին Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:
2014 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:
ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել և շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ և էստրադային ու ժողովրդական համույթներ:
Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչև ուշ գիշեր:
Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:
Համերգային ծրագիրը շարունակվել է մինչև գիշերը ժամը 02:00-ն՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական հեռուստաուղերձը
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ: Մենք շարունակեցինք և հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը: Այստեղ մեր համագործակցությունը Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ միայն չի թուլանալու, այլև խորանալու է: Մեր նպատակն անփոփոխ է, և ուզում ենք, ի դեմս Հայաստանի, տեսնել արդիական պետություն՝ ամուր հասարակական հարաբերություններով և կայացած իրավական համակարգով: Խոստովանենք, որ անցնող տարին նաև փորձությունների տարի էր: Չնայած բոլոր դժվարություններին` մեզ հաջողվեց իրականություն դարձնել աշխատավարձերի և կենսաթոշակների պարբերական բարձրացման` խոստացված քաղաքականությունը: Մենք գտանք հիմնարար լուծումներ, որոնք կգործեն ոչ միայն գալիք տարի: Սիրելի՛ հայրենակիցներ, Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի և ծրագրերի իրականացումը մեր ձեռքբերումն է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր ծրագրերը, իր հոգսերն ու իր երջանկությունը: Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին են լծվել, ոմանք՝ նորածին մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում և այսպես շարունակ: Մաղթում եմ, որ Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք հավաքականորեն ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, ավելի լավատես է դարձնում մեզ բոլորիս: Ցանկանում եմ, որ լավատեսական տրամադրություններով և լուրջ ծրագրերով մտնենք 2014 թվական. առավել ևս, դրա հիմքերն ունենք, և դրանք մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Ինչպես տրամադրվենք ու աշխատենք, այնպիսի արդյունքներ էլ կունենանք: Սիրելի՛ հայրենակիցներ, Ավանդույթի համաձայն՝ այսօր մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները: Պաշտպանում են իրենց ու մեր լեռները: Պաշտպանում են իրենց ու մեր երազանքները: Պաշտպանում են հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը: Չեմ կասկածում, մենք մեր վարքով ու աշխատանքով արժանի ենք լինելու նրանց ու մեր բարձր նպատակներին: Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք և անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր և կրկնապատկված եռանդ: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ նաև Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր անցնում են ծանր փորձությունների միջով: Նրանց ցավը բոլորիս ցավն է: Այս տոնական օրը աղոթենք ու հավատանք, որ վաղը՝ գալիք 2014 թվականին, նրանց սպասվում են խաղաղություն և հաջողություն: Եվ նրանց երջանկությունը նույնպես լինելու է բոլորինս: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին: Շնորհավո՛ր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ: |
ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ
Ամանորը հայոց դիցարանի աստվածներից է, որը հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, որ իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս: Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավելի է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը:
Հայերը երեք անգամ են նոր տարի նշել. առաջինը մարտի 21-ն է` Վահագնի ծնունդը: Դա գարնանամուտի տոն էր միաժամանակ: Վահագնի ծնունդը տոնել են բոլորը` արքայից շինական: Տոնը սկսել է արևագալին, երբ ողջ հայությունը լուսաբացն է դիմավորել տաճարների մոտ, ապա կեսօրին, երբ արևը կիզակետում է, քրմերը ծես են կատարել: Այն համայնքներում, ուր չկային տաճարներ, ծեսը կատարվել է թոնրի կամ խարույկի շուրջը: Մարտի 21-ը Վահագն հուր աստծու ծնունդն էր խորհրդանշում, որ աշխարհ եկավ, հաղթեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից:
Մյուս ամանորը Նավասարդի 1-ն էր, որ համընկնում է օգոստոսի 11-ին: Նավասարդը խորհրդանշում է Հայոց ձորի ճակատամարտում Հայկ նահապետի տարած հաղթանակը Տիտանյան Բելի դեմ: Այն միաժամանակ հայի ինքնության ծնունդն է խորհրդանշում, քանզի Նավասարդի 1-ով հայի ինքնության և հայոց պետականության սկիզբը դրվեց:
Նավասարդը նշվել է պետականորեն: Այդ օրը Նպատ լեռան լանջին են հավաքվել հայոց ավագանին, զորքը, քրմական դասը, ազնվազարմ ու շինական: Տոնակատարությունն ուղեկցվել է Նավասարդյան խաղերով, որոնք ուղղված էին Վահագն աստծու փառաբանմանը: Նավասարդյան խաղերին մասնակցել են բոլորը` առանց դասային սահմանափակման: Այն հայոց մեջ ամենասիրված տոնն էր համարվում: Տոնն ուղեկցվել է խրախճանքներով:
Եվ, վերջապես, XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարային բարեփոխումների արդյունքում ամանորը սկսեցինք նշել հունվարի 1-ին: Քանի որ այն Սուրբ ծննդի տոնին է նախորդում, համաձայն եկեղեցական օրացույցի` նոր տարին պահուց է: Սա ինչ խոսք, որպես այդպիսին, չի ընկալվում մինչ օրս, և հայերն ամանորյա սեղանները ճոխ են զարդարում` համադամ ուտեստներով լի:
Հայոց սրբազան տոմարի համաձայն` տարին բաժանված էր 12 ամիսների, յուրաքանչյուր ամիս ուներ 30 օր: Ինչպես նաև կար հավելյալ ամիս` Ավելյաց օրեր, որ բաղկացած էր 5 կամ 6 օրից:
Տարվա ամիսներն էին` Արեգ, Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց,Մեհեկան, Մարգաց, Հրոտից:
Օրերի անուններն են` Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեզ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրօն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար:
Տեսնում ենք` օրանունները նվիրված են հայոց աստվածներին, արքաներին, հայոց սրբազան լեռներին:
Հունվարի 1-ը համապատասխանում է Մեհեկան ամսվա Մասիս օրվան:
Սա` հայոց սրբազան տոմարով: Իսկ համաձայն չինական օրացույցի` 2014 թվականը Ձիու տարի է:
Ձիու տարին մեր բազմահազարամյա պատմության ընթացքում աչքի է ընկել մի շարք կարևորագույն իրադարձություններով:
Ձիու տարում` մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա արքան կառուցեց Էրեբունի ամրոցը` Երևան-Արիավանը:
Սակայն Ձին միշտ չէ որ հաջողություն է բերել հայերին:
Ձիու տարին` մ.թ.ա. 590 թ. կործանվեց Վանի Արարատյան թագավորությունը: Ռուսա Երրորդը նրա վերջին արքան էր, որի սպանությունից հետո այս պետությունը սոսկ հիշողություն և պատմություն դարձավ:
Բայց, թագավորը մեռավ, կեցցե թագավորը. Ձիու տարին` 370 թ. գահ բարձրացավ հայոց պատմության հզորագույն գահակալներից մեկը` Պապ թագավորը: Ափսոս, շնորհաշատ ու արի երիտասարդ գահակալը կարճ կյանք ու թագավորություն ունեցավ: Նա դավերի զոհ գնաց: Հետևաբար 2014 թ. գահ բարձրացողները, պաշտոն ստացողները գուցե մտորելու տեղիք ունեն:
Եթե չինական Ձիուն հեծած ճամփորդենք Հայոց պատմության ուղիներով, մեզ անհանգիստ տարի է սպասում, քանզի հենց Ձիու տարում` 850 թ. Հայաստանում հակաարաբական հզոր ապստամբություն ծագեց: Ճիշտ է, ապստամբությունը ճնշելու համար Հայաստան արշավեց ազգությամբ թուրք Բուղան, բայց խայտառակ պարտություն կրեց և փախավ մեր երկրից:
Ձիու տարում` 862 թ. հայոց իշխանաց իշխան դարձավ Աշոտ Ա Բագրատունին, որ հետագայում անկախացրեց Հայաստանն ու հիմքը դրեց Բագրատունիների թագավորության:
Ձիու տարին բարեբեր էր ևս մեկ Բագրատունու` Աշոտ Բ Երկաթի համար, որ 922 թ. արաբական խալիֆի կողմից ճանաչվեց արքայից արքա` շահնշահ հայոց:
Ձիու տարին` 1042 թ. գահ բարձրացավ նաև Բագրատունյաց վերջին գահակալը` Գագիկ Բ Կրտսերը:
Չինական ձիեր հեծած սելջուկ-թուրքերը 1054 թ. արշավեցին Հայաստանի վրա, սակայն Կարսի տակ Թաթուլ Վանանդեցի հայոց զորավարը սոսկալի ջարդ տվեց նրանց: Սա լավ կանխանշան է:
1186 թ. Զաքարե Զաքարյանն ու իր եղբայր Իվանեն առանձնակի շնորհների արժանացան Վրաստանում և իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ իշխանությունը:
1222 թվականը ծանր էր հայության համար: Մոնղոլական հետախուզական արշավանքը կազմալուծեց հայոց բանակն ու ցնցեց Զաքարյանների պետության հիմքերը:
Ձիու տարի էր նաև բախտորոշ 1918 թվականը Մայիսյան հերոսամարտերով, Հայաստանի առաջին հանրապետության ծնունդով:
Եվ, վերջապես, Ձիու տարում` 1990 թ. ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրն ու սկսվեց ՀՀ անկախության գործընթացը:
Ուրեմն եկեք լավ տրամադրությամբ սկսենք չինական Ձիու տարին ու լավ տրամադրությամբ ավարտենք:
Բարի Ամանոր:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Հանրապետության ճանաչված մարդիկ էլ են սպասում Ձմեռ պապին…
Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը (Ք.ա. 46 թ.), իսկ Նոր տարվա տոնակատարությունները սկիզբ են առել Բաբելոնում Քրիստոսից 4 հազ. տարի առաջ: Հին հայերը Նոր տարին նշել են օգոստոսի 11-ին, որը համընկնում էր Ք.ա. 2492 թ. Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան: Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, ապա Քրիստոնեության ընդունումից հետո, եվրոպական բանահյուսության մեջ, այդ կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս Սուրբ Նիկողայոսի (270-345 թթ.) վարքին, որը, ըստ ավանդության, օգնում էր չունևորներին: Ժամանակի ընթացքում այն փոխվել ու վերածվել է երեխաների ամենասպասված հյուրի:
Իսկ մեր հանրապետության ճանաչված մարդիկ ի՞նչ են ցանկանում` 2014 թվականին բերի Ձմեռ պապը: Հարցրինք նրանց:
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյան
Անձամբ ինձ շատ բան չեմ ցանկանում՝ աշխատել ու նոր արդյունքների հասնել Տիեզերքի ուսումնասիրության բնագավառում, քանի որ դա է իմ կոչումը և կյանքի հետաքրքրությունը: Մարդկությանը և հատկապես հայությանը կցանկանայի նախ և առաջ խաղաղություն և բարեկեցություն: Շատ կուզենայի, որ հայերը վերագտնեին իրենց նախկին դրական արժանիքները և ոչ թե այդքան շատ կարևորեին նյութականն ու գործնականը: Ցանկանում եմ՝ առաջին տեղում լինեն հոգևոր արժեքները` ազնվությունը, բարոյականությունը, ստեղծագործականը, գեղեցիկը…
Թարգմանիչ, իրավաբան Իգոր Անիսիմով
Ամենագեղեցիկ և դրական տոնն Ամանորն է: Եվ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես ունեմ երազանքներ: Կարծում եմ՝ բոլոր երազանքներն իրականանում են, եթե շատ ես ցանկանում: Թերևս առողջությունն ամենակարևորն է, առանց որի չես կարող լիաթոք ուրախանալ և վայելել իրագործված երազանքներդ: Ուստի իմ սիրելիներին և համայն աշխարհին ցանկանում եմ առողջություն և շատ երջանիկ պահեր, թեպետ երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր է: Ոմանց համար այն նյութականն է, այլոց համար՝ սերն ու առողջությունը: Ինձ համար երջանկությունն այդ բոլորը միասին է:
Կինովավերագրող, ռեժիսոր Էդուարդ Համբարձումյան
Կցանկանայի, որ 2014 թվականը ոչ թե բերի, այլ տանի: Տանի այն բաժանումը, որը կա և՛ իմ, և՛ մեր հայության միջև, որը, ավաղ, սկսում է վերածվել մշտական կարոտի, քանի որ հնարավորություն չեմ ունենում երկար ժամանակ անցկացնել տանը` Երևանում: Թող որ 2014-ը տանի այդ կարոտի զգացումն ինձնից և հայաստանաբնակ հայերից, որոնց հարազատներից շատերը, ցավոք, նույնպես բնակություն են հաստատել հայրենիքից դուրս: Թող որ 2014 թվականին հնարավորություն ունենանք միասին լինելու և, այո, միասնական: Իրականում մենք` հայերս, բարի ժողովուրդ ենք, դրանից էլ հաճախ ուրիշներին թվում է, թե միամիտ ենք: Արիությունն ու սերը մեզ կարող են միավորել: Ամրությո՛ւն մեզ բոլորիս: Կարծում եմ` դրա կարիքը հայերս շատ ունենք:
Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դասախոս Արթուր Աթանեսյան
2014 թվականը, իբրև տարեթիվ, հիշեցնում է 100 տարի առաջ սկսված Առաջին Համաշխարհային պատերազմը, որի հետևանքով էապես փոխվեց Եվրասիայի քաղաքական քարտեզը, փոխվեց եվրոպական պետությունների ռազմաքաղաքական և տնտեսական վիճակը, վերացավ ցարական Ռուսաստանը, նորաստեղծ Խորհրդային Միությունն իր մեջ առավ այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այժմ այդ բոլոր տերություններն ու քաղաքական իրողությունները պատմության գիրկն են անցել, բայց մարդկությունը դեռ շարունակում է մտածել ռազմաքաղաքական բախումների հրահրման տերմինաբանությամբ: Գալիք տարի լրանում է Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, մեկ տարի հետո, 2015-ին` Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված առաջին ամենածավալուն ցեղասպանությունը: Այսօր Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելով` Եվրոպայում իր ներկայությունն ու իր խաղի կանոնները կիրառելու պահին է սպասում: Ինչ կցանկանայի գալիք տարո՞ւմ.. Որ 100 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այլևս չկրկնվեն, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր ազգ և ժողովուրդ, դիտելով համաշխարհային հակամարտությունների, սպանությունների և մահվան մասին բազում հաղորդումներ, կարդալով գրքեր և այցելելով թանգարաններ, հստակ պատկերացնի պատերազմի սարսափն ու մերժի այն, սովորի մտածել հասուն անձի պես և այլևս պատերազմ չխաղա:
Քաղաքագետ, «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դիզն
Իմ սիրած մեջբերումներից մեկն առաջնորդության վերաբերյալ է և պատկանում է Դոնալդ Հ. Մակգեննին. «Ղեկավարությունը գործողություն է, ոչ թե պաշտոն»: Ցանկանում եմ, որ 2014 թվականը լինի գործողության տարի: Թող որ կարողանանք թարմացնել մեր մեջ եղած սերը, վերահաստատենք մեր պարտավորություններն ու վերագտնենք կենսաէներգիան մեր համայնքները, շրջանները և երկրները բարելավելու համար: Թող որ 2014-ը երջանիկ և մեծ ձեռքբերումների տարի լինի:
Հրապարակախոս, գրող Արթուր Հայրապետյան
Իմ ազգին մաղթում են առողջություն և բազում հաղթանակներ, առանց մարդկային կորուստների: Թող 2014 թվականին Աստված մեզ հեռու պահի երևույթ և աներևույթ թշնամիներից: Շնորհավոր նոր տարի:
Ասմունքող, հաղորդավար, գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյան
Ուզում եմ հոգու և մտքի առողջություն, խաղաղություն յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրա համար պետք է մի քիչ աշխատել, անընդհատ մեղավորներ չփնտրել և ամեն ինչ սեփական անձի ներսում փորձել կարգավորել: Եթե քո մեջ ներդաշնակության հասնես, ամեն ինչ իր տեղը կընկնի: Տարիների հետ հասկանում եմ, թե ինչքան կարևոր է առողջ լինելը: Մեկ էլ այնքա՜ն հաճելի է, երբ հաջողությունը ժպտում է:
Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ սեքսալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյան
Եթե անկեղծ, ապա կուզենայի, որ 2014 թվականին երրորդ երեխաս տղա լիներ: Հայությանն էլ ցանականում եմ առողջ ընտանիքներ, միջանձնային լիակատար հարաբերություններ՝ իր բոլոր ասպեկտներով, երեխաների ճիչ բոլոր ընտանիքներում: Առողջ ընտանիք, առողջ պետություն:
Միջազգային սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնթերոլոգ Վարդանուշ Պետրոսյան
Իմ ցանկությունները գաղտնի եմ պահում, թղթի վրա գրում և այդպես թողնում մինչև իրագործվելը: Իսկ ընդհանրապես ուզում եմ, որ մեր երկիրը բարգավաճի, լուսավորվի, յուրաքանչյուր մարդ իր տեղում և սրտացավ լինի: Այդպես ամեն ինչ լավ կլինի:
Իհարկե ամեն ինչ լավ կլինի, եթե մանավանդ Ամանորի տոնածառը չպակասի մեր տնից և զարդարվի մեծ սիրով ու ապագայի նկատմամբ հույսով: Չէ՞ որ, ի վերջո, բոլորս, լինենք մասնագետ, թե ոչ, մեծ երեխաներ ենք և ցանկանում ենք նվերներ ստանալ: Ուրեմն եկեք մի պահ մոռանանք անցած գժտություններն ու տխուր պահերը և երազանք պահենք: 2014 թվականը անպայման կկատարի այն:
Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ելենա Չոբանյան
Ձին` երազանքների և սիրո տարի. Նոր տարին` նոր ձեռքբերումներով
2013- ը ոմանց համար ձեռբերումների տարի էր, շատերի համար էլ` ոչ այնքան: Նրանք, ովքեր չհասցրին իրականացված տեսնել իրենց նպատակներն ու նախաձեռնությունները, ակնկալում են դրանք իրագործված տեսնել գալիք տարում: Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց համար տարին բարենպաստ էր: Նրանցից մի քանիսն այս տարի ստեղծագործական հաջողություններ ունեցան, հանդես եկան նոր անակնկալներով, իսկ ոմանք գտան իրենց երկրորդ կեսին և դասավորեցին անձնական կյանքը: Մի քանի երգիչ-երգչուհիներ և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ խոսեցին մեզ հետ այս տարվա ընթացքում ունեցած հաջողությունների, ակնկալիքների, ինչպես նաև` ամանորյա ծրագրերի մասին: Հետաքրքիր էր իմանալ, թե որքանով են նրանք կարևորություն տալիս տարվա կենդանակերպին, հետևում աստղագուշակների խորհուրդներին և ինչպես են սովորաբար դիմավորում ամանորը:
Հռիփսիմե Ելինյան
2013 թվականը բավականին բեղուն տարի էր: Նշեմ, որ բացի այն, որ դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանդիսանում եմ նաև «Trio» էստրադային-վոկալ ստուդիայի ղեկավարը, և այս տարի մեր ստուդիան բավական մեծ հաջողություններ ունեցավ: Ունեցանք մեծ համերգ, որին հաջորդեցին մի շարք այլ համերգային ծրագրեր: Ես և Գրիգորը նկարահանեցինք նոր տեսահոլովակ, որը կհեռարձակվի հունվար ամսին: Ակնկալիքները բավական մեծ են, և հուսանք, որ Փայտե ձիու տարին իր հետ կբերի ավելի մեծ հաջողություններ:
Ամանորը սովորաբար տանը չեմ դիմավորում: Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել Նոր տարին քաղաքից դուրս անցկացնելը: Քանի որ ես և ամուսինս՝ Գրիգորը, դեկտեմբերի 31-ի գիշերը լինում ենք աշխատավայրում, հազվադեպ ենք Ամանորը դիմավորում ընտանեկան միջավայրում: Մեզ մոտ ամանորյա հանգիստը սկսվում է հունվարի 1-ից:
Երբ փոքր էի, կարևորում էի տարվա կենդանակերպը և հետևում էի աստղագուշակին: Այժմ դա համարում եմ սնահավատություն և հավատում եմ միայն Աստծուն:
Նվերների հետ կապված ինձ համար առաջնային է իմ բալիկի նվերը, նա արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին (Ձմեռ հայրիկին), Ձմեռ պապիկն էլ խոստացել է, որ անպայման կբերի նրա նվերը: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և մաղթում, որ 2014-ին մեր հայրենակիցները լինեն առողջ, իսկ երջանկությունը թակի բոլորի դռները, անկախ նրանից` տանը մարդ կա, թե ոչ:
Լայանա (Լիանա Թևոսյան )
Սովորաբար Ամանորը դիմավորում էի տանը` ընտանիքիս հետ, բայց վերջին երկու տարին այն դիմավորում եմ աշխատավայրում, ընտանիքս էլ` հետս: Այն անցնում է ուրախ միջավայրում: 2013-ը ինձ համար անցումային տարի էր, քանի որ ամեն ինչ նախատեսում ենք իրականացնել գալիք տարում: Ունեմ բազում անակնկալներ հենց տարվա սկզբի համար: Ակնկալիքներս շատ շատ են գալիք տարվանից: Նվերների հարցում չեմ ուզում ինչ-որ բաներ առանձնացնել, կարևորը` կարողանում եմ ուրախացնել մտերիմներիս, հատկապես` ամուսնուս:
Կցանկանայի մարդկանց ավելի բարյացկամ տեսնել միմյանց նկատմամբ, ներողամիտ: Թող ժպիտը միշտ անպակաս լինի բոլորի դեմքից: Շնորհավոր բոլորի Ամանորը:
Գևորգ Մարտիրոսյան
Շատ կուզենայի Ամանորը դիմավորել տանը` ընտանիքիս անդամների հետ, բայց չեմ կարողանում, քանի որ մենք` երգիչներս, այդ օրերին բազմապիսի հրավերքներ ենք ստանում` մասնակցելու տոնական միջոցառումների: Կարող եմ ասել, որ այս տարի 90 տոկոսով հասցրեցինք անել այն, ինչ պլանավորել էինք այս տարվա ընթացքում: Ասում են` Ձին երազանքների, մեր լեզվով ասած` մուրազի տարի է, և բոլորս էլ սպասում ենք այդ երազանքի կատարմանը: Իսկ անակնկալների համար մի բան կարող եմ ասել` եթե այն իսկապես անակնկալ է, ուրեմն պետք է գաղտնի մնա: Բոլորին ցանկանում են, որ գալիք տարում լինեն առողջ, անհոգ ու երջանիկ, սիրեն և սիրված լինեն: Շնորհավոր Ամանոր:
Եվա
Ամանորը գրեթե միշտ անցկացնում եմ աշխատավայրում, սակայն հասցնում եմ ժամը 24:00-ին տանը լինել, այնուհետև աշխատավայր մեկնել: Կենդանակերպերի այդ նշանակությանը, անկեղծ ասած, առհասարակ չեմ հավատում, ինձ կարող են հետաքրքրել միայն յուրաքանչյուր տարվա նորաձևությունը, գույները և այլն: Ինչքանով հասցրեցի իրականացնել ծրագրե՞րս: Ասեմ, որ գրեթե միշտ ինչ պլանավորում եմ, ստացվում է: Կարողացել եմ այս տարվա ընթացքում նկարահանել 3 տեսահոլովակ, մասնակցել եմ տարբեր համերգների, մասնավորապես` Best contemporary singer of the year միջոցառմանը: Սիրում եմ այնպիսի նվերներ մատուցել, որոնց կարիքը տվյալ մարդիկ ունեն: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ մարդիկ ավելի բարի լինեն ու կամեցող: Թող բոլորի դեմքից միշտ ժպիտն ու ուրախությունն անպակաս լինեն: Բոլորին մաղթում եմ, սեր, սեր ու էլի սեր:
Արմո (Արմո Հովեյան)
Վերջին 5 տարիների ընթացքում, աշխատանքի բերումով տանը չեմ լինում և մասնակցում եմ տարբեր երեկույթների և միջոցառումների: Միայն առավոտյան եմ տուն վերադառնում: Սակայն այս տարի իրավիճակը փոխվել է, և Ամանորն անցկացնելու եմ ընտանիքիս հետ, քանի որ իմ ու իմ սիրելի կնոջ առաջին նոր տարին է: Այս տարին իմ կյանքում ամենահիշարժանն էր, քանի որ գտա իմ կեսին, ընտանիք կազմեցի: Աստված լրիվ փոխեց իմ կյանքը, դարձա ճշմարիտ քրիստոնյա: Այսինքն` վերածնվեցի այս տարվա հուլիսի 16-ին: Այդ օրվանից մինչ այսօր ապրում եմ Աստծո ներկայությամբ և վայելում Աստվածային սերը, որն իշխում է իմ ընտանիքում: Ոչինչ չեմ կարող ասել գալիք օրերի մասին և որոշակի ոչ մի ակնկալիք չունեմ, պարզապես կաշխատեմ` մնացածն արդեն Աստված ինձ կտա:
Կարծում եմ` Ամանորին ես և կինս միմյանց զարմացնելու միայն մի բան ունենք. ամեն օր կնոջս սիրում եմ նախորդ օրվանից ավելի շատ, ու այդ սերն օր օրի ավելի ու ավելի է մեծանում: Երբ ինձ հաճախ հարցնում են, թե ինչից է, որ իմ ընտանիքում մի տեսակ ամեն ինչ լավ է, ես պատասխանում եմ` սերը շատ է:
Իսկ նվերների հարցում նախապատվությունը տալիս եմ Աստվածաշնչին, և կարծում եմ, որ այն ամենաթանկ և օգտակար նվերն է ցանկացած մարդու համար: Ստեղծագործական կյանքում կան մի քանի անակնկալներ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և մաղթում սեր, բայց ոչ պարզապես սեր: Այն ժամանակավոր է ու սահմանափակ; Խնդրեք Աստծուց աստվածային սեր և աստվածային իմաստություն և այն կստանանք: Երջանիկ եղեք:
Սոնա Շահգելդյան
Թեպետ սնահավատ չեմ, բայց կարևորում եմ տարվա կենդանակերպը: 2010-ից իմ կյանքում հաջող տարիներն են թե՛ գործնական առումով, թե՛ առհասարակ: Հուսով եմ` գալիք տարին էլ ավելի բարենպաստ կլինի: Ամանորը դիմավորելու եմ և՛ աշխատավայրում, և՛ ընտանիքիս հետ, և՛ իհարկե կողքիս է լինելու նաև իմ սիրած էակը: Նվերներ իհարկե սիրում եմ ստանալ, նաև ինքս եմ նվիրում, բայց միայն ամենամոտ մադկանց: Դեռ չեմ մտածել` այս տարի ինչ եմ նվիրելու, սպասելու եմ նաև ինձ մատուցվող անակնկալներին: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում եմ, որ նախորդ տարում մնան բոլոր անցանկալի իրադարձությունները, և մարդիկ իրենց կյանքը սկսեն նոր տարվանից: Բարեմաղթելու շատ բաներ կան: Կցանկանամ, որ բոլոր մարդկանց կենսակերպը բարելավվի, անհոգ լինեն և հաջողակ: Տարին լինի երջանիկ, խաղաղ և, գումարային առումով` առատ տարի: Ես սովորաբար ինչ կամենում եմ, կատարվում է: Նույնն էլ կցանկանամ մեր հայ ժողովրդին: Թող ամեն մարդ իր սրտի չափով իրեն երջանիկ զգա: Ի դեպ, բարին եմ կամենում բոլորին, անկախ նրանից` ինչպիսին են: Շնորհավոր Ամանոր:
Վարդան Ամիրյան
Անկախ նրանից` որ կենդանակերպի տարին է, միշտ ուրախանում եմ Նոր տարվա գալուստով և սկիզբ եմ դնում նոր ծրագրերի, նոր երազանքների: Կենդանակերպի խորհրդանիշը կարևորելը սնահավատություն չեմ համարում, ոչ էլ պաշտամունք, որովհետև դա գիտություն է, որով զբաղվում են այդ բնագավառի մասնագետները: Ինչպես երկար տարիներ, այս Ամանորն էլ կլինի աշխատանքային: Այսինքն` ելույթներով հանդես կգանք տարբեր բեմերում: Իսկ ընտանիքս ինձ հետ է, որովհետև ելույթ ենք ունենում միասին: Ձին իմ ամենասիրելի կենդանիներից է, և սպասելիքներս միայն դրական են, հավատում եմ, որ սա կլինի հաջողությունների և սիրո տարի: Այս տարվա ձեռքբերումներից մեկը Հայ աճպարարների միության հիմնադրման միամյակն էր, որի շնորհիվ բազում հրավերներ ստացանք` մասնակցելու ամենատարբեր փառատոների: Դրանք անցկացվեցին Ուկրաինայում, Ռումինիայում, և միության անդամները մեծ հաջողություններով վերադարձան Հայաստան` բարձր պահելով մեր երկրի աճպարարների պատիվը: Ինչ վերաբերում է նվերներին, ապա մեր ընտանիքում ընդունված է մեկս մյուսին անակնալներ մատուցելը: Ես ինչ նվիրում եմ, նվիրում եմ մեծ սիրով, որպեսզի այն միմիայն ուրախություն և երջանկություն բերի:
Մեր ամբողջ մոլորակին մաղթում եմ խաղաղություն, անսպառ սեր, իմաստություն, հավատք և համատարած բարություն: Եվս մեկ քայլով մոտենանք Աստծո առաքելությանը:
Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյան
Ինչ եմ ցանկանում 2014 թվականի՞ն… Բոլորին առողջություն, ուրախություն և երջանկություն: Ինձ նույնպես առողջություն և հաջողություն, քանի որ շատ ու շատ ծրագրեր ունեմ:
Լ.Ն
Ամանոր
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:
Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկամուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:
Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:
Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:
Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:
Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:
Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:
Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:
Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:
Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:
Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:
Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:
Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:
Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:
Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ:
Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:
Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.
Տունը շեն լինի,
Բարաքյաթ լինի,
Միշտ ջոմարդ լինեք
Մեզ էլ միշտ հիշեք
Շնորհավոր նոր տարի:
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:
Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:
Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:Շարունակությունը կարդացեք այստեղ:
ԱՄԱՆՈՐ
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:
Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:
Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:
Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:
Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:
Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:
Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:
Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:
Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:
Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:
Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:
Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:
Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:
Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.
Տունը շեն լինի,
Բարաքյաթ լինի,
Միշտ ջոմարդ լինեք
Մեզ էլ միշտ հիշեք
Շնորհավոր նոր տարի:
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:
Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:
Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:
Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:
Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:
Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:
Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:
Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:
Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:
Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…
Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:
Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:
Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:
Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:
Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:
Բաղադրատոնսերի համար հետևեք հղմանը`
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ամանորի նախօրյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով:
Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:
Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն:
Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն:
Ինչպե՞ս ճիշտ դիմավորել ամանորը. Մի քանի խորհուրդ տնային տնտեսուհիներին
Ամանորն ու Սուրբ ծնունդն այն տոներն են, որոնց աշխարհի բոլոր ժողովուրդները մեծ կարևորություն են տալիս և առանձնակի խանդավառությամբ սպասում: Ամանորն ընտանեկան տոն է, և ելնելով մեր ազգային առանձնահատկություններից` գրեթե բոլորս ձգտում ենք ամանորը տանը դիմավորել, գավաթները՝ շամպայնով պատրաստ: Սա ավանդույթ է, որին հետևում է հայ քրիստոնյա ցանկացած ընտանիք:
Սակայն 2014-ին՝ Ձիուն տարում, աստղագետները խորհուրդ են տալիս փոփոխություն մտցնել ավանդական կենսակերպում և Ամանորը դիմավորել մերձավորների, ընկերների և հարազատների հետ որևէ ուրախ միջավայրում: Ինչ վերաբերում է ամանորյա նախապատրաստություններին, ապա դրանք եղել և մնում են տնային տնտեսուհիների առաջնահերթ հոգսը: Միաժամանակ դժվար է այդ ամենը գերազանց իրականացնել, և միշտ ինչ-որ բան մեզ չի գոհացնում: Պետք է կողմնորոշվել և ամեն ինչ իր տեղը գցել:
Անտառային գեղեցկուհուն տվեք նոր հանդերձանք
Սովորաբար Ամանորի նախապատրաստման կարևորագույն տարրերից է եղևնու զարդարումը, որին երևի քիչ ենք ուշադրություն դարձնում: Փոխարենը՝ նախապես պլանավորում ենք գնումների ցանկը, տոնական սեղանը նոր ոճով զարդարելու կամ տան ինետերիերը փոփոխելու համար նորամուծություներ մշակում: Սովորաբար այդ ամենն արվում է նրա համար, որ յուրաքանչյուր ընտանիքում Ամանորն իսկապես տոն դառնա և ամբողջ տարին նույն կերպ ընթանա: Նշենք, որ տոնածառը սոցիալական տեսանկյունից ամենաքիչ ծախսեր պահանջող ամանորյա խորհդանիշն է, որը, անկախ սոցիալական վիճակից, դրվում է գրեթե բոլորի ընտանիքներում: Ասում են` կարևորը դրա առկայությունն է, եթե նույնիսկ այն զերծ լինի առանձնակի զարդարանքից:
Սակայն որոշ ասեկոսեների համաձայն` շատ կարևոր է, որ տոնական եղևնին ունենա համապատասխան զարդարանք և խորհրդանշի տվյալ տարվա կենդանակերպին բնորոշ տարրեր: Ավելի հեշտ բան չկա, քան ըստ ճաշակի ձեռքի տակ ընկած խաղալիքներով տոնածառը զարդարելը կամ զանազան լույսերով այն պճնելը: Գուցե զարդարանքի այս տեսակը զվարճալի և գոհացուցիչ լինի միայն այն պարագայում, երբ տանը փոքրիկներ կան:
Արևելյան ոճաբանները խորհուրդ են տալիս դեկորատիվ զարդարանքների մեջ առավելագույնս օգտագործել երեք գույն` կանաչ, կապույտ, երկնագույն:
Եթե ցանկանում եք ունենալ նրբաճաշակ, գեղեցիկ և ճիշտ զարդարված եղևնի, ապա պետք է առաջին հերթին փորձեք հավասարաչափ պատել այն լուսային դեկորատիվ ծաղկաշղթայով: Ցանկալի է, որ տոնածառի վրա հավասարաչափ մեծության խաղալիքներ կախված լինեն: Անճաշակ է դիտվում, երբ միևնույն հարթության վրա նույնանման խաղալիքներ են: Դիզայներները սովորաբար տոնածառը սկսում են զարդարել ամենաստորին հատվածից` կախելով ամենամեծ խաղալիքները, այնուհետև միջիններն ու փոքրերը: Քանի որ 2014-ը Փայտե ձիու տարի է, ապա խորհուրդ է տրվում տոնածառը զարդարելիս անպայման հաշվի առնել այս հանգամանքը: Ցանկալի է տոնածառից կախված տեսնել նաև փայտե խաղալիքներ կամ արձանիկներ: Իդեալական կլինի, եթե անտառային գեղեցկուհու վրա լինեն նաև զանգակներ, շոկոլադներ և քաղցրավենիք գեղեցիկ կապույտ ատլասե ժապավենով: Իսկ Փայտե ձիու խորհրդանիշը լավագույնս պահպանած կլինեք, եթե փայլուն թափանցիկ կապույտ խաղալիքներ կախված լինեն:
Աստղագետները նույնպես խորհուրդներ ունեն` կապված անտառային գեղեցկուհու ամանորյա զարդարանքի հետ: Նրանք առաջարկում են հատկապես ամանորյա գիշերը տոնածառին արհեստական ոսկե անձրևի տեսք հաղորդել, ինչը կարելի է անել նրբաճաշակ փայլերի միջոցով: Սակայն ձին, լինելով ազնվազարմ, տանել չի կարողանում ավելորդ պճնանքը, ուստի խորհուրդ է տրվում չչարաշահել փայլերի ավելորդ օգտագործումը: Բավական գեղեցիկ է, երբ տոնածառի տակ երկու մոմ է դրվում: Ելնելով անվտանգությունից` դիզայներները խորհուրդ են տալիս օգտվել ժամանակակից լուսային տեխնոլոգիաներից և բնականները փոխարինել մոմե լուսադիոդային պարագաներով, որոնք նույնպես գեղեցիկ են և կարող են երկար ու անվտանգ ծառայել: Ցանկալի կլինի, եթե մոմերը ևս կապույտ ժապավենով զարդարված լինեն: Տոնը քաղցրացնելու և եղևնին մի փոքր կերպարանափոխելու համար եղևնու կատարին փորձեք տեղադրել շոկոլադե աստղիկ կամ ձի: Փորձեք պահպանել ամանորյա տոնածառը գեղեցիկ զարդարելու այս ավանդույթը, ինչը ընտանիքի բոլոր անդամներին կհաղորդի դրական լիցքեր, տոնական տրամադրություն` խորհդանշելով գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ինչպե՞ս զարդարել տոնական սեղանը
Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարևոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու «քմահաճույքները», որպեսզի տարին բարեհաջող անցնի:
Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ առանձնահատկություններով է պետք ձևավորել 2014-ի տոնական սեղանը: Սովորաբար, տնային տնտեսուհիները ավելի շատ մտածում են նախատոնական զարդարանքի մասին, քան սեղանը պատրաստելու, քանի որ կարծում են, որ ավանդական ճաշատեսակները, աղանդերն ու ուտեստը ենթակա չեն փոփոխման և առանձնապես ժամանակ ու ջանքեր չեն պահանջում:
Սակայն աստղագետները համոզված են, որ ամանորին նրբաճաշակ, ճիշտ և գեղեցիկ սեղանի զարդարանքը պակաս կարևոր չէ նախատոնական մյուս պատրաստություններից, քանի որ յուրաքանչյուր կենդանակերպ պահանջում է առանձնակի մոտեցում թե՛ սեղանի դիզայնի, թե՛ սպասքի կերակուրների մատուցման տեսանկյունից:
Տոնական սեղանը պետք է ծածկված լինի սպիտակ սփռոցով, իսկ սպասքը ցանկալի է` նուրբ կապտավուն երանգներով: Սպասքի ձևավորման կարևորագույն տարրերից է անձեռոցիկների ճիշտ ընտրությունը, որը պետք է այս տարի ևս բաց երանգներով լինի: Կարելի է ընտրել նորաձև ոսկեգույն շրջանակներ անձեռոցիկների տեղադրման համար, դա այսօր բավական նորաձև է: Ցանկալի է, որ Ամանորի գիշերը սեղանի վրա դրված հացն անպայման տանտիրուհու ձեռքով պատրաստված լինի, բացի այդ, սեղանին դրված լինեն նաև քաղցրավենիք և թխվածքներ: Տաք ուտեստները ցանկալի է պատրաստել հոտավետ խոտերով: Նշենք, որ Ձիու ամենասիրած ուտելիքներից է վարսակը, և եթե իրականում ուզում եք գոհացնել կամ առավել հաջող տարի ակնկալել, ապա վարսակից որևԷ կերակուր պատրաստեք, թեկուզ աղանդերի տեսքով, և դրեք հենց կենտրոնում, որքան էլ դրանից ավելի համեղ ուտելիքներ լինեն սեղանին: Ցանկալի կլինի, որ հատկապես այս կերակուրը զարդարել թարմ կանաչեղենով: Քանի որ ձիերը բուսակեր են, խորհուրդ է տրվում գոնե այս տարի նվազագույնի հասցնել ավանդական մսային կերակուրները և ավելի շատ նախընտրությունը տալ աղցաններին և բանջարեղենային ուտեստներին: Իսկ ալկոհոլային խմիչքներից խորհուրդ է տրվում շամպայնը: Ավանդական խոզի միսը փոխարինեք ճագարով: Որպես երկրորդ ճաշատեսակ մատուցեք ձկան տապակա: Իսկ որպես աղանդեր` դդումով կամ խնձորով որևէ կերակրատեսակ կամ թխվածք:
Իսկ մինչ սեղանը պատրաստելը խորհուրդ է տրվում կարգի բերել բնակարանը, վերանորոգել բոլոր վնասված պարագաները, հատկապես` սանտեխնիկան: Ըստ հնագույն հավատալիքների` կան աշխատանքներ, որոնք պետք է ավարտին հասցվեն մինչ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Համարվում է, որ անսարք ծորակներից հոսող ջուրն իր հետ կարող է տանել գալիք տարվա բոլոր հաջողությունները:
Պետք է հաշվի առնել, որ առհասարակ Ձին բավական շփվող և մարդամոտ կենդանի է, ուստի խորհուրդ է տրվում տոներից առաջ շատ այցելել մարդաշատ վայրեր, ժամանցային կենտրոններ, ցուցահանդեսներ, տոնական համերգների ևն: Բացի այդ, հիշատակվում է, որ ձին կապված է ընտանիքի հետ և նախընտրում է ընտանեկան հարմարավետությունը, ուստի ցանկալի կլինի Ամանորը դիմավորել բազմամարդ միջավայրում, այսինքն՝ բացի ընտանիքից, նաև հարազատների և ընկերների շրջապատում: Կարևոր է բոլորի հետ հավասարապես բարեկամական շփումը պահպանելը: Տարին չպետք է սկսել կոնֆլիկտներով, որքան հնարավոր է պահպանեք հանգստություն և հավասարակշռություն:
Քանի որ Փայտե ձիու տարի է, դիզայներները շտապում են ինտերիերին նոր շունչ հաղորդել և առաջարկում են մեզ որոշ ուշադրություն դարձնել տնային ծառերին ու ծաղիկներին: Աճեցրեք օրինակ` կիտրոնի ծառ և տան ինտերիերում ավելացրեք փայտե արձանիկներն ու հուշանվերները: Իսկ նոր տարվա սեղանին առանձին տեղ հատկացրեք տարվա հոբելյարի՝ ապակե կամ ֆոսֆորե արձանիկի համար: Շատ կարևոր է, որ ամանորը դիմավորելիս լիցքաթափվեք, դիտեք տոնական հաղորդումներ, ժամանակավորապես չմտածեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին և զերծ մնաք ավելորդ հուզականությունից:
Նվերներ. ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել դրանք ընտրելիս
Ամանորը մոտենալուն մեկտեղ մեզանից շատերը սկսում են մտածել, թե ինչ անակնկալներ են մատուցելու իրենց հարազատներին և մտերիմներին: Նվեր ընտրելիս չպետք է շտապել, քանի որ մեր առջև խնդիր է դրված գոհացնել ոչ միայն նրանց, այլև տարվա խորհդանիշին: Գոյություն ունեն որոշ կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել նվեր ընտրելիս: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք տարիքին, հարաբերությունների մակարդակին, մարդու անհատականությանն ու առանձնահատկությանը: Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ ձեր նվիրած իրը նա գործածի հենց այդ տարում: Եթե տվյալ անձը չափազանց պահպանողական է և միայն վերջերս եք նրա հետ մտերմացել, ապա զերծ մնացեք էկզոտիկ նվերներից: Խուսափեք նաև այնպիսի նվերներից, որոնք կարող են բացասական դիտվել սնահավատ մարդկանց շրջանում: Օրինակ՝ խոհանոցային դանակները բաժանության նշան են, ժամացույցները՝ բացասական իրադարձությունների և այլն, թաշկինակները՝ լացի և տխրության նշան: Բավական վիճելի է նաև անձնական հիգիենայի պարագաներ նվիրելը: Որպեսզի երկար չմտորեք և անհատական նվերներ չգնեք, ամենաճիշտ և գեղեցիկ տարբերակը հուշանվերներն են, այս տարվա պարագայում՝ ձիու: Իդեալական կլինի Փայտե ձիու արձանիկներ և փափուկ խաղալիքներ նվիրելը: Կարելի է նաև ձիու որևէ պատկերով սպասք կամ ծաղկաման նվիրել: Իդեալական նվեր կարող են լինել նաև գաճաճ ծառերը, տնային պայմաններում աճեցվող բույսերը և ծաղիկները:
Լ.Ն
Հունվարի 31-ին Փայտե ձին կստանձնի իր իրավունքները. Ի՞նչ է խոստանում Կապույտ ձիու տարին
2014-ը, չինական օրացույցի համաձայն, Ձիու տարի է: Սնահավատ լինենք, թե ոչ, յույրաքանչյուրս էլ հետաքրքրվում ենք կենդանակերպերի նշանակությամբ և փորձում ենք հնարավորինս շուտ իմանալ գալիք տարում մեզ սպասող հաջողությունների և ձեռքբերումների մասին: Այդ ուղղությամբ բազմապիսի հետևություններ են անում հին արևելյան ժամանակների օրացույցները: Շատերին է հետաքրքրում, թե իրենց համար որքանով բարենպաստ կլինի տվյալ կենդանակերպի հովանավորությունը:
Եվ այսպես, ճանապարհելով սև ջրային օձին` դիմավորում ենք Ձիուն: Ի դեպ, 2014-ը, ըստ հին չինական օրացույցի, Կապույտ փայտե ձիու տարի է: Ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրիս այս կենդանակերպը խոստանում: Նախ նշենք, որ պաշտոնապես Ձիու տարին իր իրավունքների տերն է դառնում միայն հունվարի 31- ին և ավարտվում 2015-ի փետրվարի 18-ին:
Ըստ արևելյան օրացույցի` Փայտե ձիու տարին խոստանում է լինել բարենպաստ, հաջող և ձեռքբերումների տարի, սակայն միաժամանակ այն ստիպելու է որոշ դժվարություններ հաղթահարել: Մարդիկ վերականգնելու են իրենց հոգեկան հավասարակշռությունը երկարատև և եռանդուն աշխատանքներից հետո միայն: Կլինեն կոնֆլիկտներ, որոնք հաղթահարելու համար այս կենդանակերպը մեզ խորհուդ է տալիս լինել առավել ժրաջան: Գործերում հաջողություններ են ունենալու միայն այն մարդիկ, որոնք կլինեն համառ իրենց նախաձեռնություններում: Տարին հաջողություններ և ձեռքբերումներ չի խոստանում ծույլերի և ոչ աշխատասերների համար: Իսկ բոլոր մտավոր կարողությունների տեր մարդկանց սպասում են ձեռքբերումներ:
Նշենք, որ ձին բնատուր լավատես է, խաղաղասեր և կենսուրախ, շատ բարի կենդանի է, շփվող, մարդասեր, սիրում է հարմարավետությունը, աղմկոտ և ժամանցային վայրերում գտնվելը, տանել չի կարողանում ասեկոսեները և սուտը: Փայտե ձին օժտված է անձնվիրաբար մարդկանց օգնելու և դժվար պահին նրանց հոգսը թեթևացնելու անսպառ բարությամբ: Բայց դրա հետ մեկտեղ կարող է ցույց տալ իր ամենավատ կողմերը, եթե նրան հանդիպեք բարկացած ժամանակ: Նա խիստ է և անհանդուրժող: Այս տարին նա խոստանում է վերականգնել վատ հարաբերությունները և խորհուրդ է տալիս ներողամիտ լինել այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ նախկինում խնդիրներ եք ունեցել: Այս տարին բեղմնավոր է լինելու, և ընտանիքներում մթնոլորտը կարգավորելու և հարաբերությունները առավել ջերմացնելու լավագույն առիթը լինելու է նոր երեխայի ծնունդը:
Տարին բարենպաստ կլինի սիրահար զույգերի համար: Սա լավագույն ժամանակաշրջանն է սիրահարվելու, բուռն և կրքոտ հարաբերություններ հաստատելու համար, սակայն միաժամանակ սպառնալու է անզուսպ խանդը:
Ձիու տարին ծնվածների համար նույնպես հեշտ չի լինի: Նրանք ևս կբախվեն դժվարությունների: Նրանց կհամակի անհադուրժողականությունը, անհամբերատարությունը, անհանգստությունն ու փոփոխականությունը: Փայտե ձիու տարին նրանց խորհուրդ է տալիս առավել երկար մտածել մասնագիտություն ընտրելիս: Հաջողություն է սպասում նրանց, ովքեր կընտրեն սպորտի և քաղաքականության բնագավառները: Նրանց սպասում են նաև հետաքրքիր և անակնկալ իրադարձություններ, սակայն խորհուրդ է տրվում լինել զուսպ և կարողանալ նվազագույնի հասցնել զգացմունքայնությունը, որը կխանգարի տարիների ընթացքում ձեռք բերածը պահպանելուն և կորուստների կհանգեցնի:
Ձիերը սիրում են ճանապարհորդել, այնպես որ այս տարի շատերին հնարավորություն կտրվի իրականացնելու վաղեմի երազանքները:
Իսկ այժմ ներկայացնենք, թե ի՞նչ է սպասվում ձիու տարում:
Առնետների համար տարին խոստումնալից չի լինի, հատկապես` ֆինանսական ոլորտում: Հնարավոր է` գոյանան պարտքեր և ֆինանսական կորուստներ լինեն:
Այծերի և աքլորների համար ընդհակառակը` երջանիկ և ուրախ տարի է սպասվում, տարին կանցնի թեթև և անհոգ: Ըստ արևելյան օրացույցի` այս կենդանակերպի նշանները միմյանց հետ բարեկամներ են:
Վարազի տարում ծնվածների համար սպասվում են ֆինանսական հաջողություններ, սակայն անհաջող ժամանակահատված է սիրային հարաբերությունների ձևավորման համար: Կարող են լինել ամուսնալուծություններ, բաժանություններ և աններդաշնակություն զույգերի միջև:
Կապիկի տարում ծնվածները մի ամբողջ տարի կլինեն ուշադրության կենտրոնում: Նրանց համար սա լավագույն շրջան է կարիերայով լրջագույնս զբաղվելու կամ բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար: Այս տարվա մեջ նրանց ձեռնարկած յուրաքանյուր նախաձեռնություն կպսակվի հաջողությամբ:
Ցուլերը կստանան եկամուտներ իրենց ներդրած աշխատանքից և, վերջապես, կվերականգնեն հոգեկան հանգստությունը:
Վագրերի համար կլինի հանգիստ և հարմարավետ տարի, և բոլոր վտանգները կմնան նախորդ տարում: Նրանք լիարժեք կվայելեն կյանքը և կօգտվեն անսպասելի առաջարկներից:
Շան տարում ծնվածները ստիպված կլինեն քրտնաջան աշխատել ամբողջ տարվա ընթացքում: Բայց որքան էլ աշխատեն, միևնույն է, հակված են լինելու այն կարծիքին, որ իրենց պոտենցիալն ավելի մեծ է, և չեն բավարարվելու իրենց հնարավորություններով: Նրանք իրենց գնահատված չեն զգա:
Օձերին նոր փորձություններ են սպասում: Նրանք ստիպված կլինեն օգտվել իրենց իմաստությունից և համբերատարությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ձիերը Վիշապներին հնարավորություն կտան օգտագործելու և իրացնելու սեփական հնարավորություններն ու նախաձեռնությունները: Նա կհայտնվի անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ պահին: Եվ եթե նրանք չօգտվեն այդ ընձեռած հնարավորությունից, ապա շատ բան կկորցնեն, հատկապես կշրջանցեն այն, ինչը մարդուն տրվում է կյանքում մեկ երկու անգամ միայն:
Արևելյան հորոսկոպով Ճագարի կամ Կատվի տարին ծնվածների համար այս տարին կլինի հաջողակ և ներդաշնակ: Բավական հեշտությամբ կկարողանան շրջանցել բոլոր տհաճ իրադարձությունները և դեպի իրենց կգրավեն մարդկանց` իրենց շփվող բնավորության շնորհիվ: Նրանք կձգտեն հարմարավետության և կստանան թե՛ հոգեկան, թե՛ նյութական բավարարվածություն:
Լ.Ն
Լայն բացեք դրամապանակները. մոտենում է Նոր տարին
Անցյալ տարվա պես 80-100 սմ–անոց չինական տոնածառն այս տարի էլ արժե 10-15 հազար դրամ, 150 սմ–անոցը` 15-20 հազար դրամ, 160-180 սմ–անոցը` 20-30 հազար դրամ: Դրանցից 10-20 հազարական դրամ ավելի թանկ են նույն չափսերի թաիլանդական տոնածառերը: Իսկ բնական եղևնիները, բնականաբար, ավելի թանկ են: Ամանորին ծառը տոնածառ դարձնող խաղալիքներն ու լույսերն էլ տարբեր երկրների արտադրության ու գների են, բայց համեմատաբար էժան են. գետնանցումներում 24 հատ կլոր փոքր խաղալիքների տուփը կարելի է գնել 1500-2000 դրամով: Ու եթե տոնածառ կա տանը, նշանակում է տոնը նշելու համար այդ ընտանիքի վազվզոցն ու սպառողական որսը սկսված են:
Բայց Ամանորը Ամանոր դարձնողը մեզ մոտ ոչ միայն ու ոչ այնքան տոնածառն է, որքան տոնական ճոխ սեղանը: Հայերս մի «հին ու բարի» ասացվածք ունենք` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի»: Ու դրա համար էլ ամեն տարի`դեկտեմբերի կեսերից սկսած, հայության սպառողական պահանջարկը հասնում է գագաթնակետին: Գնումներ են կատարում գրեթե բոլորը` անկախ սոցիալական վիճակից, յուրաքանչյուրը` իր գրպանին համապատասխան: Ու ամանորյա գնումների, սեղանների ճոխության վրա չեն ազդում ո՛չ պաշտոնական վիճակագրությունը, ո՛չ իրական պատկերը, ո՛չ ժողովրդի կենսամակարդակի ցուցանիշները, ոչինչ: Սակայն այս Նոր տարին Ամանոր սիրող հայության համար մի տեսակ փորձությունների տարի կարող է համարվել, որովհետև պաշտոնական թվերով` Հայաստանում 980 հազար մարդ կամ բնակչության մեկ երրորդը համարվում է աղքատ: Աշխատունակ տարիքի 2 միլիոն 260 հազար 800 քաղաքացիներից փաստացի աշխատանք ունի 1 միլիոն 175 հազարը, իսկ մնացածը կա՛մ գործազուրկ են, կա՛մ տնտեսապես ոչ ակտիվ: Իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գներն աճել են 6.6 տոկոսով, ընդ որում` սննդամթերքի գնաճը կազմել է 5.4 տոկոս: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պարենամթերքի գնանկում է նկատվում:
Ինչևիցե, Հայաստանում միշտ էլ Ամանորին ընդառաջ պարենամթերքի գներն աճել են, ու այս տարին էլ բացառություն չէր: Հացամթերքի գինը, 2013 թվականի նոյեմբերի տվյալներով, տարեսկզբի համեմատությամբ գրանցել է 1.7 տոկոսային կետով աճ, մսամթերքինը` 2.7 տոկոսային կետի աճ, ձկնամթերքինը` 9.9 տոկոսային կետ, կաթնամթերքինը` 10.8 տոկոսային կետ, ձվինը` 25.3 տոկոսային կետ, կենդանական եւ բուսական յուղերը` 4.4 տոկոսային կետ, այլ մթերքները` 6.4 տոկոսային կետ:
Միրգն ու բանջարեղենն են մի քիչ էժանացել նախորդ տարվա համեմատ ` դեկտեմբերի 1-ի դրությամբ, համապատասխանաբար, նվազելով 3.2 և 18.1 տոկոսային կետերով, սակայն Ամանորի նախօրեին այդ գներն արդեն իսկ աճել են: Շաքարավազն է էժանացել 12.5 տոկոսային կետով:
Ամեն դեպքում, նշենք մի շարք առաջին անհրաժեշտության մթերքների գներն ու կազմենք ամանորյա մթերքների խորհրդանշական զամբյուղ:
Այսպիսով` հացի 1 կգ-ն արժե 395 դրամ, երշիկեղենի գները սկսվում են 950 դրամից, ապուխտները, բնականաբար, 4-5 անգամ ավելի թանկ են: Եթե տավարի մսի 1 կգ-ը 2010 թ. արժեր միջինը 2067 դրամ, ապա այս տարի արդեն միջինը 2590 դրամ է: Խոզի միսը 2010 թ. 2350 դրամի փոխարեն այս տարի միջինն արժե 2954 դրամ, իսկ ոչխարինը` 3180 դրամ` 2010-ի 3106-ի փոխարեն: Զեյթունի մեկ 400 գրամանոց տուփի արժեքը սկսվում է 480 դրամից, եգիպտացորենինը` 320 դրամից, կանաչ ոլոռինը` 500 դրամից: Էականորեն թանկացել է ձուն` 10 հատի փոքր ձվերի գինը սկսվում է 700 դրամից, ձկնեղենի միջին գինը կազմում է 1900-2000 դրամ: 1 լիտր ամենաէժան մածունն արժե 300-350 դրամ, կաթը` 300-400 դրամ, պանրի 1 կգ-ի արժեքը միջինը 1500 դրամի մոտակայքում է: Մանդարին կարելի է շուկայից ձեռք բերել 1 կգ-ը 400 դրամով, նարինջ` 350-400 դրամ, կիվին` 900-1000 դրամ, խնձորը` 150-ից սկսած, արքայանարինջը` 350-400 դրամ, բանանի 1 կգ-ը` 750 դրամ և ավելի: Շոկոլադի գները սկսվում են 1500-1600 դրամից: Կանաչեղենի կապերի գները տատանվում են 300-400 դրամի սահմաններում, կարտոֆիլը` սկսած 120 դրամից: Շաքարավազի 1 կգ-ի միջին գները 350-400 դրամի սահմաններում են, ձեթի 1 լիտրինը` 900 դրամի, ալյուրի 1 կիլոգրամինը` 400-500-ի: Միջին կարգի օղիների արժեքը տատանվում է 1500-2500 դրամի սահմաններում` գինունը` 950-1500 դրամի: Հյութերի գները 1 լ-ի համար միջինը կազմում են 500-700 դրամ, հանքային ջրերինը` 300 դրամ, գազավորված ըմպելիքներինը` սկսած 250 դրամից: Արդեն «հարուստի վայելքի» են վերածվել չրերը, չամիչն ու ընկուզեղենը:
Այս բոլոր թվերը միջինացված են, բայց եթե հաշվի առնենք, որ բերել ենք միավորների գները, իսկ իրականում մարդիկ դրանցից մի քանի հատ են գնում, հաշվի առնենք նաև, որ բազմաթիվ մանր-մունր, բայց վերջին հաշվով ծախսերի մի զգալի մաս զբաղեցնող ապրանքների գներ էլ ուղղակի չենք նշել` այդ թվում` խոզի բուդի մասին ենք «մոռացել», ապա ստացվում է, որ միջին վիճակագրական 3-4 հոգանոց հայ ընտանիքի վրա Ամանորի գիշերվա սովորական` ոչ ճոխ սեղանը կարժենա 100-200 հազար դրամ: Տոնական օրերին սրան կգումարվեն նաև ծանոթ-բարեկամ-հարևան-հարազատ տներով վազվզոցը` 1 շիշ օղով ու բոմբոներկայով, որը նույնպես գումար կարժենա և այլն:
Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ կան այնպիսի ընտանիքներ, որոնք ընդհանրապես հնարավորություն չեն ունենա Նոր տարի նշելու, ու կան այնպիսիները, որոնց ամանորյա ծախսերը յոթանիշ թվերի սահմաններում էլ չեն տեղավորվի: Բայց մի երկրում, որտեղ պաշտոնապես ամեն երրորդն աղքատ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 50 հազար դրամի կարգի, իսկ միջին աշխատավարձը` պաշտոնական «փչված» թվերով 120 հազար դրամի կարգի, ամանորյա այսպիսի ծախսերը չեն կարող անհետևանք մնալ, ու դրանց հետևանքների վերացման համար առաջիկա մի քանի ամիսներին պետք է «գոտիները ձգել»:
Էլ չասենք, որ եթե ընտանիքներում կան երեխաներ, ու նրանց Ամանորը տոն դարձնելու համար ծնողները Ձմեռ պապ ու Ձյունանուշ են հրավիրում, դա արդեն մի այլ պատմություն է:
Ինչևէ, կարևոր չէ, թե սեղանին ինչ կլինի, կարևոր չէ` տոնածառը չինական կլինի, թաիլանդական, թե հոլանդական, կարևոր չէ` խոզի բո՞ւդը կբազմի տոնական սեղանին, թե ինչ-որ այլ ուտեստ, օղին սովորակա՞ն կլինի` թե՞ ոսկյա փաթիլներով, այլ կարևոր է, որ բոլորի սրտերը լինեն երջանկությամբ և ուրախությամբ լի, ու Նոր տարին էլ իր հետ միայն հաջողություն ու երջանկություն բերի հայ ընտանիքներին: Որովհետև ամանորյա տոներից հետո մասնագետները, միևնույն է, հանդես են գալու մամլո ասուլիսներով ու վերլուծեն, թե աղեստամոքսային քանի խանգարում է գրանցվել ամանորյա տոների ժամանակ, քանի հոգի է սննդային թունավորում ստացել, խոսելու են ամանորյա սթրեսներից, իսկ կերկոխ եղածների մասին համեստորեն լռելու են…
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Կազմակերպեք ձեր երեխաների Ամանորյա ժամանցն «Անկախի» օգնությամբ. Տոնական միջոցառումների ժամանակացույցը
Ամանորյա տոները մոտ են: Բացի Ամանորյա եռուզեռից և պատրաստություններից, ծնողներին, տատիկներին ու պապիկներին հուզում է մեկ հարց` ինչպես անմոռանալի դարձնել տոնական օրերն իրենց սիրելի փոքրիկների համար, ինչպես արդյունավետ ու հետաքրքիր ժամանց կազմակերպել նրանց համար: Եթե մարզերում փոքրիկի ժամանցը տնից դուրս կազմակերպելը խնդրահարույց է և ընտրությունն էլ շատ մեծ չէ, ապա Երևանում հակառակ պատկերն է. տոնական օրերին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն` նախատեսված մանուկների և և նրանց ուղեկից մեծերի համար:
«Անկախը» կփորձի ամփոփ ներկայացնել, թե այս տարի որտեղ ինչ միջոցառում կա, որպեսզի կարողանաք ձեր ժամանցը ճիշտ կազմակերպել ու ցանկալի որևէ իրադարձություն բաց չթողնեք:
Այսպես, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 9-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի Ամանորյա համերգը: Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումները կշարունակվեն արդեն հունվարի 5-ին` մանկական ծրագրով: Հունվարի 6-ին արդեն Հանրապետության հրապարակում տոնական համերգ-միջոցառումով կնշվի Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 13-ին` Հին նոր տարին:
Տոնական միջոցառումներ նախատեսված են նաև Երևանի վարչական շրջաններում:
Բացի այդ, փոքրիկների համար կլինեն նաև վճարովի Ամանորյա միջոցառումներ:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-28-ը կբեմադրվի «Ամանորյա ներկայացում» հեքիաթը: Տոմսի արժեքը` 800 դրամ:
Հ. Մալյանի կինոդերասանի թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և նոր տարում արդեն հունվարի 3-10-ը կբեմադրվի «Ամանորյա թատերականացված հանդես» մանկական երաժշտական ներկայացումը: Տոմսի արժեքն է 700 դրամ:
Երգի պետական թատրոնում մինչև դեկտեմբերի 29-ը և 2014-ի հունվարի 4-13-ը կբեմադրվի
Արթուր Գրիգորյանի Ամանորյա «Կախարդական դաշնամուր» մանկական մյուզիքլը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:
Խամաճիկների պետական թատրոնում դեկտեմբերի 26-28-ը և հունվարի 3-12-ը կբեմադրվի
Լիլի Էլբակյանի Ամանորյա երաժշտական ներկայացումը, որը կոչվում է «Համեցեք Լապլանդիա»: Տոմսի արժեքն է 600 դրամ:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այս տարի մինչև դեկտեմբերի 29-ը, իսկ նոր տարում` հունվարի 3-12-ը, փոքրիկների համար կբեմադրվի «Նոր տարվա նվերը» մանկական ներկայացումը: Տոմսի արժեքը 700-900 դրամ է:
«Մետրո» թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և հունվարի 3-10-ը կբեմադրվի Ամանորյա
հեքիաթ-ներկայացում` «Լուսերեսն ու Վարդերեսը»: Տոմսի արժեքն է 700 դրամ:
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 30-ին կներկայացվի «Ամանորյա ուրախ ներկայացում» խորագրով մանկական ժամանցային ծրագիրը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 26-29-ը
և հունվարի 3-11-ը կարող եք դիտել «Խեղկատակի ուրախ հեքիաթը» ներկայացումը` ըստ Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի: Տոմսի արժեքն է 800 դրամ:
Մինչև դեկտեմբերի 30-ն ամեն օր ԵԹԿՊԻ-ում (Թատերական ինստիտուտ) կբեմադրվի «Ձյունանուշը հեքիաթների աշխարհում» մանկական ներկայացումը: Տոմսի արժեքն է 500-750 դրամ:
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական
թատրոնում մինչև դեկտեմբերի 31-ն ամեն օր, իսկ նոր տարում` մինչև հունվարի 10-ը, կբեմադրվի Գրիգոր Խաչատրյանի «Կախարդական մատանի» երաժշտական հեքիաթ-ներկայացումը: Տոմսի արժեքն է 800 դրամ:
Դեկտեմբերի 27-29-ը մանուկներին ժպիտ կպարգևի շրջիկ կրկեսը: Տոմսերի արժեքը տատանվում է 2000-3000-ի միջև:
«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 26-27-ին
մանուկների համար կցուցադրվեն «Երեք հսկաները հեռու ափերում» և «Քրուդսների ընտանիքը» մուլտֆիլմերը: Տոմսի արժեքն է 500-1000 դրամ:
«Նաիրի» կինոթատրոնում փոքրիկների համար դեկտեմբերի 27-30-ը կցուցադրվի մանկական «Զամբեզիա» մուլտֆիլմը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:
Իսկ եթե կորոշեք ձեր փոքրիկի Ամանորն անմոռանալի դարձնել Ձմեռ պապին ձեր տուն հրավիրելով, ապա ստիպված կլինեք վճարել 20-40 հազար դրամ` կախված ժամից, թե երբ կնախընտրեք հյուրընկալել Ձմեռ պապին ու Ձյունանուշին:
«Անկախը» մաղթում է անմոռանալի Ամանորյա ժամանց:
Ամանորյա բաղադրատոմսեր Սեդրակ Մամուլյանից
Ամանորյա հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում «Հայ խոհարարականավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը:
Շու (էկլեր)
Խմոր
ալյուր՝ 200 գ
կարագ՝ 100 գ
ջուր՝ 200 գ
աղ՝ 2 գ
ձու՝ 10 հատ
Կրեմ
ալյուր՝ 150 գ
ձու (դեղնուց)՝ 3 հատ
շաքարավազ՝ 25 0գ
կաթ՝ 1 լ
վանիլ՝ 1 գ
կարագ՝ 100գ
Խմորի պատրաստման եղանակը
Ջուրը եռացնում ենք կարագով, ավելացնում աղ, ալյուր և խառնում մինչև խմորի պատրաստ լինելը, ապա տեղափոխում էմալապատ կաթսայի մեջ: Հարելով` հատ-հատ ավելացնում ենք ձուն, հետո խմորը տապակի վրա ձևավորելուց հետո տեղադրում ենք ջեռոցի մեջ (250˚): Խմորը բարձրանալուց հետո ջերմաստիճանը իջեցնում ենք և խմորեղենը թողնում ջեռոցի մեջ այնքան ժամանակ, մինչև չորանա:
Կրեմի պատրաստման եղանակը
Շաքարավազը և ձվի դեղնուցը հարում ենք մինչև գնդիկների վերանալը, ավելացնում ալյուրը, շարունակում հարել և քիչ-քիչ ավելացնում կաթը, եռացնում մարմանդ կրակի վրա` անընդհատ խառնելով: Ավելացնում ենք կարագը, վանիլը: Թողնում ենք կրեմը սառչի, ապա լցնում ենք խմորի մեջ, վերջում վրան շաքարափոշի ցանում:
Աղցան Լուսակերտ
Բաղադրությունը
հավի կրքամիս՝ 100գ
հազարի տերևներ՝ 100 գ
գլուխ սոխ՝ 20 գ
լոլիկ՝ 50 գ
զեյթունի ձեթ՝ 20 գ
կիտրոնի հյութ՝ 10 գ
թարմ տաքդեղ՝ 2 գ
հոլանդական պանիր՝ 50 գ
աղ՝ 2 գ
Պատրաստման եղանակը
Հավի կրքամիսը խորոված ենք անում, հազարի տերևները կտրատում ենք, ավելացնում աղ, պղպեղ, պանիր, կիտրոնի հյութ, խառնում և ավելացնում զեյթունի ձեթը:
Բլրի տեսքով տեղադրում ենք ափսեի մեջ, խորոված հավը կտրատում, շարում հազարի վրա, լոլիկը, սոխը, տաքդեղը մանր կտրատում ենք, խառնում իրար և ավելացնում աղցանին:
Լավաշը կտրատում ենք, վրան լցնում աղ, պղպեղ և ձեթ, չորացնում ջեռոցի մեջ ու շարում ափսեի կողքին:Շարունակությունը կարդացեք այստեղ:
Ամանորն անցկացնելու լավագույն 10 երկրներն ու հյուրանոցները
Ամանորն արդեն մոտենում է, և ժամանակն է մտածելու, թե որտեղ անցկացնել ամանորյա տոներն ու երկար սպասված արձակուրդը՝ դրանք դարձնելով հաճելի ու հիշարժան: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի այն քաղաքների և հյուրանոցների ցանկը, որոնք լավագույն պայմաններն են առաջարկում տոներն անմոռանալի դարձնելու համար: Կախված նախասիրություններից ու հնարավորություններից՝ կարելի է ընտրել ներկայացված տարբերակներից որևէ մեկը:
Ամենաաղմկոտ Ամանորը Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, Բրազիլիա
Ամենաաղմկոտ և ուրախ Ամանորն անցնում է Բրազիլիայում:Աշխարհի ամենագեղեցիկ 4 կիլոմետրանոց Կոպակաբանա ծովափին կազմակերպվում է հսկայական դիսկոտեկ մի քանի միլիոն մարդու համար: Porto Bay Rio հյուրանոցը գտնվում է շատ մոտ ծովափին, և, կանգ առնելով այնտեղ, հնարավոր է մասնակցել Ամանորի գիշերվա համընդհանուր «գժությանը»: Այստեղ մեկ գիշերվա համար մեկ սենյակն արժե 200 եվրո, որը պետք է նախապես պատվիրել, քանի որ Ամանորին Բրազիլիան և հենց այս հյուրանոցը նախընտրողները բավական շատ են:
Ամանորը ծովափին Titanic Beach SPA& Aqua Park հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս
Այստեղ Նոր Տարին դիմավորում են կապույտ երկնքի տակ ու տաք արևի ներքո, իրենց հանգիստը վայելում Եգիպտոսի ամենամեծ ջրաշխարհներից մեկում: Բացի այդ, Titanic Beach-ի ամանորյա ծրագիրը միշտ տպավորիչ և վառ է լինում: Ուշագրավ է նաև, որ Եգիպտոսի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում նման հանգիստ անցկացնելը այնքան էլ թանկ չէ:
Արքայավայել Ամանոր Luna Hotel Baglioni հյուրանոցում, Վենետիկ, Իտալիա
Անտիկ իտալական մշակույթի, թագավորական պալատների ու դասական շքեղության սիրահարների համար Վենետիկը լավագույն ընտրությունն է: Այստեղ Ամանորի գիշերն անցնում է պարահանդեսային շքեղ դահլիճում, որտեղ պահպանված է նախորդ հարյուրամյակների ինտերիերը, իսկ պատերը նկարազարդ են միջնադարյան իտալական մշակույթի տարրերով: Այստեղ հյուրերի համար հրավիրվում են երաժիշտներ և կազմակերպվում են պարեր: Իսկ հունվարի 1-ին բոլորին սպասում են ավանդական բրանչի (տոնական ճաշ, որը մատուցվում է առավոտյան 11.00-ից մինչև ժամը 16.00 ): Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում այս հյուրանոցի երկու տեղանոց համարը մեկ գիշերվա համար արժե 860 եվրո:
Ամանորը Augill Castle դղյակում, Կամբրիա, Մեծ Բրիտանիա
Մանկության տարիներին արդյոք չեք երազել գոնե մի քանի օրով ապրել արքայական դղյակում: Այդ երազանքը կարող է իրականություն դառնալ Նոր Տարվա նախաշեմին Augill Castle հյուրանոց-դղյակում: Այստեղ ծննդյան տոներն անցնում են կախարդական, ինչպես ֆիլմերում է: Գեղեցիկ ծառուղով շքեղ դղյակում դուք կարող եք դիմավորել Ամանորը հանգիստ, խաղաղ ու անաղմուկ միջավայրում, առանց հրավառությունների ու բարձր երաժշտության, ինչպես սեփական տանը: Դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ն այս հյուրանոցում առաջարկվում է ամրագրել երկտեղանոց սենյակ երկու գիշերվա համար 514 եվրոյով: Այս գումարով դուք կարող եք օգտվել «ամեն ինչ մեկում» (all inclusive) համակարգից՝ նախաճաշ, ճաշ, կոկտեյլներ, ընթրիք և բարձրորակ շամպայն ամանորյա գիշերը: Մինչև 12 տարեկան երեխան կարող է ձեզ հետ մնալ նույն սենյակում անվճար:
Ամանորը գուրմանների համար Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել, Բելգիա
Նվիրեք ձեզ անմոռանալի Ամանոր՝ ճամփորդելով յուրատեսակ ու նրբահամ խորտիկների երկիր: Կզարմանաք, բայց Բրյուսելի ռեստորանները կարող են ձեզ առաջարկել շատ ավելի հետաքրքիր ճաշատեսակներ, քան Ֆրանսիայում: Եթե որոշեք մեկնել Բրյուսել, կարելի է ընտրել Hotel Amigo հյուրանոցը, որը բավական մոտ է տեղակայված քաղաքի կենտրոնին: Այստեց կարող եք զբոսնել քաղաքի տոնական փողոցներով, որտեղ կան բազմաթիվ խանութներ ու սրճարաններ: Հենց այս հյուրանոցում է տեղակայված քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը՝ Bocconi–ին: Amigo-ում վճարված գումարի դիմաց բարձրակարգ ծառայությունների մատուցումը երաշխավորված է: Դեկտեմբերի 17-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում երկօրյա բնակությունն այստեղ կարժենա 460 եվրո: Նշենք, որ այս հյուրանոցում մինչև 12 տարեկան երեխաները մնում և սնվում են անվճար, իսկ մինչև 16 տարեկանները՝ կես գնով:
Շքեղ Ամանոր Mandarin Oriental–ում, Պրահա, Չեխիա
Արևելյան շքեղությունը վայելելու համար ամենևին էլ պարտադիր չէ մեկնել արևելյան երկրներ, քանզի Պրահայի Mandarin Oriental հյուրանոցային համալիրը կապահովի ձեզ արևելյան հանգիստ: Այն կառուցված է Վլտավա գետի ափին՝ ոչ հեռու Պրաժական ամրոցից: Եթե դուք Նոր տարվա համար ընտրեք հենց այս հյուրանոցը, ապա ձեր հանգիստը կանցնի հիանալի պայմաններում: Դուք հնարավորություն կունենաք զմայլվելու անմոռանալի հրավառությունով, որը, սովորաբար, տեղի է ունենում ամանորյա գիշերը՝ ամրոցի շուրջ: Տոն օրերին նախընտրելի է այցելել Սուրբ Ծննդյան շուկաններ, որոնք չեխական մայրաքաղաքում գործում են մինչև հունվարի 1-ը: Այս հյուրանոցում երկտեղանոց համարի գինը մեկ գիշերվա համար սկսում է 300 եվրոյից:
Լեռնագնացներն Ամանորին ընտրում են Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա
Սանտ-Մորիսի լուսավորված ճանապարհները, շքեղ ռեստորաններն ու կազինոները, բարձրակարգ հյուրանոցները գրավում են աշխարհի ամենահարուստ և հանրահայտ մարդկանց: Եթե ցանկանում եք անցկացնել Ամանորը նրանց հետ միասին, Kempinski Grand Hotel des Bains–ը ձեզ է սպասում: Այստեղ ապրելու նվազագույն տևողությունը տոների ընթացքում 10 օր է: Այս հյուրանոցի երկտեղանոց սենյակի համար պատրաստ եղեք վճարելու 12 հազար եվրո: Փոխարենը կստանաք հնարավորություն պարբերաբար այցելել հսկայական ջերմային համալիր և զբաղվել դահուկավազքով աշխարհի ամենահայտնի մարդկանց ընկերակցությամբ:
Ամանորը էսթետների համար The Glass House հյուրանոցում, Էդինբուրգ, Շոտլանդիա
Էդինբուրգի շքեղ հյուրանոցը զբոսաշրջիկներին գրավում է իր յուրատեսակ դիզայներական լուծումներով և դեպի քաղաք բացվող հիասքանչ տեսարանով, այսինքն այստեղ կա այն ամենը, ինչ կուրախացնի ու կգոհացնի էսթետներին: Ավելին, կարելի է ամանորյա գիշերը բարձրանալ հյուրանոցի տանիքում տեղավորված այգի և վայելել տոնական հիանալի հրավառություն: Այս հյուրանոցն առանձնանում է գնի և որակի շահավետ համադրությամբ: Էդինբուրգի հյուրանոցում երկու գիշերվա համար՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ը, երկտեղանոց սենյակը կարժենա 345 եվրո: Ամանորի գիշերը յուրաքանչյուր հյուրին մեկ շիշ շամպայն է մատուցվում:
Էկզոտիկ Ամանոր Banyan Tree հյուրանոցում, Թաիլանդ, Բանգկոկ
Չնայած բուդդիստները Նոր տարին տոնում են այլ ժամանակահատվածում, Թաիլանդում քիչ չեն այնպիսիք, որոնք Ամանորը նշում են եվրոպական ժամանակացույցով: Տոների ժամանակ Բանգկոկի փողոցները լի են ուրախ և աղմկոտ պարախմբերով, լույսերով ու հրավառություններով: Էկզոտիկ հանգստի սիրահարներին առաջարկվում է Banyan Tree հյուրանոցը: Այստեղ կարելի է հանգիստն անցկացնել ընտանիքի հետ միասին: Հյուրերը Նոր տարին դիմավորում են հյուրանոցի 61-րդ հարկում, որտեղ տոնական ընթրիք է մատուցվում:
Հարմարավետ Ամանոր Le Meridien Mina Seyahi հյուրանոցում, Դուբայ, ԱՄԷ
Եվս մի հնարավորություն Ամանորը շքեղության մեջ դիմավորելու համար: Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն վաղուց են խոստովանել, որ Դուբայը և ընդհանրապես էմիրությունները վերջին ժամանակներում դարձել են աշխարհի շքեղության կենտրոնը: Դուբայը նախընտրած զբոսաշրջիկներին սպասվում է հետաքրքիր ամանորյա շոու ծրագիր Le Meridien Seyahi հյուրանոցում: Ամանորյա գիշերը ձեզ սպասվում են թատերականացված բեմականացումներ, զբոսանք առագաստանավով, շքեղ ճաշկերույթ Դուբայի վերնախավի հետ միասին:
Ահա աշխարհի ամենագեղեցիկ այն քաղաքները, որոնք առաջարկում են Ամանորը տոնել իրենց երկրի բարձրակարգ հյուրանոցներում: Թե որտեղ կդիմավորեք տարեմուտն այս անգամ, որոշեք ինքներդ: Սակայն մի մոռացեք, որ կարևորն ոչ թե շքեղությունն ու ճոխությունն է, այլ համերաշխ ընտանիքը, ընկերական ջերմ միջավայրն ու տոնական տրամադրությունը, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով:
Ամանորյա լավագույն մաղթանքներով՝
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Կանադական ավիաուղիներից մեկը իրականացրել է ուղևորների ամանորյա խնդրանքները (տեսանյութ)
Կանադական WestJet ավիաուղիները համացանցում տարածել են մի հոլովակ, որտեղ ուղևորները ինչ-որ նվեր են խնդրում Սանտա Կալուսից՝ նախքան ինքնաթիռ բարձրանալը, իսկ ինքնաթիռից իջնելուց հետո ստանում են իրենց խնդրած իրը:
Հոլովակը YouTube-ում տեղադրվել է կիրակի օրը: Ոմանք սա ամանորյա տոների գեղեցիկ հիշեցում կարող են համարել, սակայն ոմանց համար սա պարզապես ամոթալի պրոմո ակցիա կարող է թվալ:
Տորոնտոյից և Համիլթոնից Կալգարի գնացող ուղևորներին հարցրել են, թե նրանք ինչ կցանկանային վիրտուալ Սանտա Կլաուսից:
Այդ հարցին պատասխանել են տարբեր տարիքի ուղևորներ, որից հետո 150 կամավորներ սլացել են մոտակա հանարախանութ և գնել ուղևորների խնդրած նվերները:
Այնուհետև Կալագարիում վայրէջք կատարելուց հետո ուղևորները իրենց ուղեբեռի փոխարեն ուղեբեռ տեղափոխող սարքի վրա գտել են իրենց անուններով Սանտա Կլաուսից խնդրած նվերները:
Այնուհետև հոլովակում ցուցադրվում է ուղևորների ուրախությունը, երբ նրանք բացում են նվերների արկղերը: Android պլանշետ խնդրած տղան չափազանց հուզված է այն տուփում հայտնաբերելով, իսկ մի ընտանիք մեծ էկրանով հեռուստացույց է ստանում, բնականաբար ավելի քիչ տպավորված էր ներքնազգեստ և գուլպաներ խնդրած մի ուղևոր:
Նա ու ևս մի քանի այլ ուղևորներ պետք է որ զղջան, որ ավելի մեծ ինչ-որ բան չեն խնդրել, սակայն ամեն դեպքում նրանք գիտեին, որ իրենց նկարում են Ամանորյա հրաշք հոլովակի համար:
Ամանորի հետաքրքիր առաջարկ Հրանուշ Խառատյանից
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքի միջոցով հետաքրքիր գաղափար է առաջարկել հանրությանը.
“Սիրելի բարեկամներ, Ամանորի առիթով մի առաջարկ ունեմ, եկեք քննարկենք: Գաղափարն առաջացել է Կիևի ՛՛մայդանի՛՛ տոնածառից: Առաջարկում եմ դիմենք քաղաքապետարան և խնդրենք տեղ հատկացնեն այսպես կոչված ՛՛քաղաքացիական տոնածառի՛՛ համար: Տեղի հարցը նույնպես քննարկելիք է: Գաղափարը կայանում է հետևյալում. ՛՛Քաղաքացիական տոնածառը՛՛ կարող է իրենից ներկայացնել մետաղական կամ որևէ ավելի թեթև նյութից աստիճանաբար փոքրացող բրգաձև կառույց, լիովին դատարկ, մերկ: Դեկտեմբերի երեսունին բոլոր քաղաքացիները, ովքեր կուզենան, մոտենում են այդ ՛՛քաղաքացիական տոնածառին՛՛ և երկու ՛՛ցանկություն՛՛ են կախում դրանից: Ցանկություններից մեկը լինում է՝ ինչից կուզենար ազատվել անցնող տարու հետ, մյուսը՝ ինչ կցանկանար սկսվող տարուց: ՛՛Ցանկությունները՛՛ կարող են պարզապես գրված լինել A4 ֆորմատի թղթի վրա, կավի վրա, փայտի վրա, ասեղնագործվել կտորի վրա, փորագրվել, դնել պլաստմասսայե շշի մեջ կամ տեղադրվել որևէ ավելի հարմար զետեղարանում՝ զանգակ, գնդակ, կլոր կամ երկրաչափական որևէ ձևի մեջ… մի խոսքով՝ ընտրության մեծ ազատություն:
Մասնակիցներն իրենց ՛՛ցանկությունները՛՛ կարող են ամրացնել ամրակներով, կեռիկներով, լարով, թելով… Անշուշտ ցանկալի է, որ մասնակիցները նաև որևէ գեղագիտական ձև ընտրեն՝ գրեն գունավոր, ասեղնագործեն, նկարեն… Ամանորից հետո բոլոր ՛՛ցանկությունները՛՛ կհավաքվեն և կուսումնասիրվեն: Արդյունքները կներկայացվեն հետաքրքրվող հանրությանը: Ի՞նչ կասեք…”,-գրել է ազգագրագետը:


